ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
  
 
 


Լուսանկարը` Սամվել Սևադայի
  
      10/12.2007թ.
  
         2002թ.-ից սկսած Ալեքսանդր Վարպետյանին (գրական անունը` Արորդի), ներկայում` Ֆրանսիայի քաղաքացի, արգելվում է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Առաջին հայացքից մի անհեթեթ և անհավանական իրողություն է թվում դա… բայց փաստ է: Մեր կայքում խնդիր ենք դրել հետևողական և անաչառ ձևով հետաքննել ու բացահայտել այդ առեղծվածն իր բոլոր նրբություններով:
        Իր Հայաստան մուտք գործելու արգելքի հավանական և անհավանական բազմաթիվ վարկածներ Վարպետյանը շարադրել և վերլուծել է դեռ 2003թ.-ին` իր “Ազգային Խաչբառ կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը” գրքույկում: Ցանկացողները կարող են ծանոթանալ այդ գրքույկին, սակայն մենք դրան չենք անդրադառնա, քանի որ մեր վերջին հետազոտությունների, այդ թվում Վարպետյանի հետ մշտական երկխոսության, արդյունքում բավականին որոշակիացրել և նեղացրել ենք այս առեղծվածի գաղտնիքները: Թեպետ մեզ համար էլ դեռևս չբացահայտված են մնում շատ կարևոր նրբություններ ու մանրամասներ:
        Որոշ կազմակերպություններ և անհատներ տարբեր ատյաններում փորձել են պարզաբանել այս հարցը: Մասնավորաբար` ՀՀ առաջին օմբուդսմեն Լ.Ալավերդյանը այս հարցը լուծելու պահանջ ներկայացնող որոշում է ընդունել 2005թ.-ի դեկտեմբերին, այս հարցին մի քանի անգամ անդրադարձել է “Հետաքննող Լրագրողներ” ("Հետք") կազմակերպությունը (նախագահ` Է.Բաղդասարյան), ամենատարբեր ատյաններին բազմիցս դիմել են Ա.Վարպետյանի որդին` ՀՀ քաղաքացի, երևանաբնակ Արթուր Վարպետյանը, և էլի մի քանի անհատ մարդիկ, որոշ հրապարակումներ են եղել նաև մամուլում: Իսկ արդյունքներն ու ստացված պատասխանները մեծամասամբ ծիծաղելի են և անհեթեթ:
        Նշենք, որ ինչպես հավաստիացնում է Ա.Վարպետյանը, շատ հզոր մարդիկ են փորձել միջնորդել և լուծել իր վիզայի հարցը` սակայն անհաջող: Մասնավորաբար, անգամ հանրապետության վարչապետ, երջանկահիշատակ Ա.Մարգարյանին չի հաջողվել լուծել այդքան չնչին թվացող հարցը:
       Նշենք նաև, որ մինչև 2007թ.-ը նրան Հայաստան մտնելու բոլոր մերժումները եղել են առանց չնչին իսկ բացատրության, սակայն 2007թ.-ին ինչ-ինչ պատճառներով ՀՀ իշխանությունների կողմից սկսվեց հրապարակվել նրա Հայաստան մուտքի արգելքի որոշակի պատճառներ: Պատկերը գնալով սկսեց հստականալ, սակայն հարցականները պակասելով հանդերձ` առավել խորացան: Մենք կշարունակենք մեր դիտարկումներն ու հետաքննությունը` դեռևս խուսափելով վերջնական գնահատականներ տալուց:
        Մեր կողմից այս գործի հետաքննությունը ոչ միայն մարդու իրավունքների ու մարդասիրության, քաղաքացիական դիրքորոշման ու ժողովրդավարության, արդարության և արժանապատվության հարց է, այլ նաև` ազգային անվտանգության ու գոյապայքարի: Ո՞վ կարող է վստահ ասել, որ այս գործը չի հանդիսանում մեր ազգի հետևողական գլխատման տեսանելի և անտեսանելի հանգույցներից մեկը` այն գլխատման, որի գագաթնակետն անշուշտ հոկտեմբերի 27-ն էր:
       Ներկայացվող հղումներով կարող եք ծանոթանալ այս առեղծվածային գործի մի շարք մանրամասների:
  
  
Ուշագրավ նյութեր
  
Մի քանի ձեռագրեր և փաստաթղթեր


Մի սցենարի պատմություն

  Հարցազրույց
Ա.Վարպետյանի հետ


ՎԻՇԱՊԱՔԱՐ

  «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ»  կամ
«Հոկտեմբերի 27-ի առեղծվածը»


ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

  Ասույթներ
ճշմարտության վերաբերյալ

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒ ԱՄԵՆՕՐՅԱ
ԽՈՀԵՐ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ

 
«Փոքր Մհերին ընդառաջ»

ՈՂԲԱՄ ԱՊՐՈՂԱ~Ց` ԿՈՉԵՄ ՄԵՌԵԼՈ~Ց...


ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ...

ԿՐԵԱՑԻՈՆԻ՞ԶՄ ԹԵ՞ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆԻԶՄ

  
  
  
Տեսանյութեր

Տեսադարան  

YouTube Eutyun  
Է-ի ԱՌԵՂԾՎԱԾԸ
( հաղորդում 4 հատվածով )
View
ՀԱՏՎԱԾՆԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Գ.Էմինի հետ ...
Հեռուստահաղորդում` «Էության Էություն»
Ցուցահանդես` «Ո՞րն է հայի էությունը»
Տոնակատարություն Գառնու Տաճարում
«Էություն» ամսագրի շնորհանդեսը
Վարպետյանը` Վ.Իվանովի մասին
«Ծննդոց ԱՅԱ» գրքի շնորհանդեսը

View
«ԷՈՒԹՅՈՒՆ»  ոգե-գաղափարական համակարգը
( հաղորդաշար 8 մասից )
View
  
  
Ա.Վարպետյան,  Գիտական նյութեր           
  ԿԱՏՆԱ

 
  Ա~Յ-Ա~Յ-Ա~Յ, Ա~Խ ԱՅՍ ԱՅ-ԱՅԱՆ ...

 
  ՔԱՐԱՀՈՒՆՋ

 
  ԿՅԱՆՔԻ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԾԱԳՈՒՄԸ

 
  ՀՈՄԵՐՈՍԸ ԿԻԼԻԿԵՑԻ ?

 
  ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ...

 
  ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ...

 
  ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ...
«ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ»...

 
  ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻ՞Ր ԹԵ՞ ԷԱՑ ԱՇԽԱՐՀ

 
  ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS ?

 
  ՆԵԲՐԱՅԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿԸ

 
  
  

ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ

"ԷՈՒԹՅՈՒՆ" ՈԳՀ

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
  
 
  
Ընդհանուր տեղեկություններ
     

Կենսագրական

Գրքերը
     

Ճարտարապետություն

Կինո, Թատրոն
     

Ասույթներ

ABI  Հռչակագիր
     
 
  
 
  
Գործին առնչվող մանրամասներ
  
  23/01.2009

 
ՍԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՄ   «ԿԱՐԱՊՆԵՐԻ ԵՐԳԸ» ...
  26/10.2008

 
ԵՐԵՎԱԿՈՒՄ ...
  10/06.2008

 
Ա. Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ
(ինչո՞ւ նա արտաքսվեց հայրենիքից և հետապնդվում է ցայսօր)
  15/04.2008

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի նորանշանակ իշխանություններին
  17/03.2008

 
Հարցեր պետական-քաղաքական անձանց
  04/12.2007

 
Մինչև ե՞րբ Ա.Վարպետյանին չեն թողնի Հայաստան
  10/11.2007

   
"Եղելության վիճակագրությունը"`
Ա.Վարպետյանի շարադրմամբ
  30/09.2007

 
Բաց նամակը ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանին
  17/09.2007

 
ՀՀ ԱԳՆ անպատասխանատվությունը
և “Հետքի” հետևողականությունը
  12/09.2007

 
Ա.Վարպետյանի “Ա1+”-ին տրված հարցազրույցը
  30/08.2007

 
Ա.Վարպետյանի պատասխանը "Օվիրի" փաստաթղթին
  22/08.2007

 
Ազգային անվտանգության հասկացողությունը ՀՀ-ում
  06/08.2007

 
"Հետքի" արձագանքը "Օվիրի" պատասխանին
  18/07.2007

 
"Օվիրի" պաշտոնական պատասխանը “Հետքին”
  04/06.2007

 
Խնդրի արծարծումը "Հետքի" կողմից
  30/05.2007

 
Բաց նամակը ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին
  07/09.2006

 
Ա.Վարպետյանի որդու դիմումը
ՊՆ նախարար Ս.Սարգսյանին
  15/12.2005

№ 2 – 0340  
Օմբուդսմեն Լ.Ալավերդյանի որոշումը
  05/02.2005

 
Բաց նամակը ՀՀ հինգ բարձրագույն իշխանություններին
  
 
  
 
  
Հղումներ

http://www.persons.am/am/518.htm



Բացի Ա.Վարպետյանի կենսագրական տվյալներից,
այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ այցելուների գրություններ:
http://www.armenianhighland.com



Ա. Վարպետյանի մասին այստեղ կա գրեթե բոլոր բաժիններում,
հատկապես` ծագումնաբանության և էիզմի վերաբերյալ:
http://www.narek.com



Գրքերի բաժնում փնտրել Alexandre Varbedian անվան տակ:
http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian



Ա.Վարպետյանին նվիրված էջ`
WIKIPEDIA ինտերնետային հանրագիտարանում: