|
|
«ԷՈՒԹՅՈՒՆ» կայքը
ներկայացնում է Ալեքսանդր
ՎԱՐՊԵՏՅԱՆԻ
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ»
կամ
«Հոկտեմբերի 27-ի առեղծվածը»
քննախուզությունը, որի նախորդ ձեռագիրը նախ
ոչնչացվել էր
հեղինակի
կողմից, ապա նորից ու նորովի վերաշարադրվել ...
ՍԵՓԱԿԱՆ ՈՃԻՐՆԵՐԸ ԿՈԾԿՈՂ ԱԶԳԸ ԱՅԼՈՑ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
|
Եթե ջայլամն իր
գլուխն ավազուտներում է թաքցնում, իսկ տխմարը` ամբոխի,
ապա չարագործները` ազգասիրության
...
|
Արևելք-Արևմուտք թե Հյուսիս-Հարավ
արտաքին հակամարտությունները
միշտ էլ ավարտվել են ու հար կավարտվեն ներքին
արյունահոսությամբ,
որոնց դարմանումը միշտ էլ առավել խրթին է` քան արտաքին
վիրաբուժությունը ...
|
Ալեքսանդր ԱՐՈՐԴԻ |
ՆԱԽԱԲԱՆ
Այս մասին շատ է գրվել ու խոսվել, և թվում է թե այլևս ամեն
ինչ բացահայտ է` գոնե բանիմաց շատերի համար, թեև մնում են
բավականին մութ ծալքեր: Սույն քննախուզությունը չի
հավակնում լիովին լուսաբանել դրանք ու հետաքննչական
մանրամասնությունները, այլ միայն հիմնվելով քիչ թե շատ
հաստատված տվյալների վրա, դիտարկել պատմական միջադեպը
առավել ընդգրկուն իրադարձությունների ու իրավիճակների
համայնապատկերում, դրանց զուգորդումներով և էաբանական
պրիզմայով` ինչպես նաև անձնական փաստագրումներով: Առավել
ևս, որ դրանց հեղինակը եղել է դեպքերի ժամանակակիցը,
ճանաչել անձերից ոմանց ու թերևս մասամբ դարձել այդ
ոճրագործության անուղղակի զոհը, ինչն էլ դրդեց սույն
հետաքննությունը և գուցե մասամբ կպարզվի դրա հրապարակմամբ:
Սակայն կա շատ ավելին ...
|
|
1.
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հարկ էր սպասել
պատմական "ճոճանակի" դիալեկտիկական վերադարձը պարուրային
այլ մեկ աստիճանի վրա` մասնավորապես Կենտրոնում և նրան
հարակից «թույլ օղակներում»: Առավել ևս, որ կադրային,
նյութական թե սոսկ սոցիոհոգեբանական պաշարները ամբողջովին
չէին սպառվել, մասամբ անցել էին ընդհատակ, մասամբ
պատեհապաշտորեն այլակերպվել, իսկ ընչազրկված թե հիասթափված
զանգվածը սպասում էր նոր վերափոխումների:
- Դրանց առաջին դրսևորման պատճառ
հանդիսացան Հայաստանում 1996 թ. նախագահական տարակուսելի
ընտրությունները, իրենց հայտնի հետևանքներով: Տկարացած ՀՀ
նախագահը սպարապետ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ վարչապետի
պաշտոնին է հրավիրում Ռ. Քոչարյանին, իսկ ՆԳ և ԱԱ միացյալ
ու կարևորագույն նախարարությունները վստահում է նրա
գործընկեր Սերժ Սարգսյանին (երկուսն էլ խորհրդային երբեմնի
«կադրայիններ»):
Եվ անմիջապես սկսվում է գալիք
«հեղաշրջման» և դրա առանցքային` «հոկտեմբեր-27»
իրադարձության լատենտային գործընթացը ...
|
|
2.
ԱՆՁՆԱԿԱՆ
ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մեր
առաջին հանդիպումը նահատակ Կ. Դեմիրճյանի հետ կայացավ 1991թ. աշնանը, երբեմնի 447 գործարանում, հանճարեղ երաժշտահան
Ավետ Տերտերյանի ծանրակշիռ միջնորդությամբ, որի երկրպագուն
էր մեծ էրուդիցիայի տեր, նախկին ՀՀ ԿԿ առաջին քարտուղարը:
Հանդիպման հիմնական նյութը ԷՈՒԹՅԱՆ գաղափարներն էին (
նույն ձմռանը նա զգալիորեն օժանդակեց Գառնու տաճարում
ազգագրական տոնակատարությանը ): Երկրորդ նման մի հանդիպում
տեղի ունեցավ 1999 թ. գարնանը, խորհրդարանական բուռն
ընտրարշավի ընթացքում, երբ նրա իսկ հորդորանքով գրավոր
ներկայացրեցինք հայագիտական ծրագրեր ( ինչը նրա ընտրական
թեմաներից մեկն էր) և պայմանավորվածություն ձեռք բերվեց
հանդիպել ընտրություններից հետո, քննարկելու համար դրանց
կիրառման մանրամասնությունները: «Ծննդոց-Այա» հայագիտական
հատորի հրատարակման միջոցներ հայթայթելու նպատակով,
ամերիկահայ գաղթօջախ մեր այցելության վերադարձից մեկ-երկու
շաբաթ անց տեղի ունեցավ հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը:
Ոմանց պես մենք ևս 10 րոպեանոց ըմբոստ ելույթ ունեցանք
«Այգ» հեռուստաալիքով, սակայն պատրաստի հաղորդումը այդպես
էլ եթեր չտրվեց, բայց դիտավել էր ԱԱԾ ինչ-որ
գրասենյակներում ...
|
|
3.
ԸՆԹԱՑԻԿ
ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
Որքան ընդլայնվում է դիտարկման տեսադաշտը` «ծխամշուշը»
փարատման փոխարեն ասես թանձրանում է առավել ու ծնում
ոլորապտույտ նորանոր հարցականներ: Բայց չէ՞ որ «Չի լինում
ծուխ առանց կրակի», որն հրարձակվել էր 27.10.1999 թվին,
որտեղից էլ խորքային այսքան առատ հարցականների թանձր
«ծխամշուշը», ինչն ակնկալում է ոճրագործության հմուտ
ծրագրավորում և հեռահար հաշվարկներ: Ուստի, վասն այդ
խուճուճ շղարշի գոնե մասնակի պարզեցման, հարկ է
հարցականները կրճատել հենց առաջացող հարցականներով: Առավել
ևս, որ ըստ ասացվածքի «Դիպուկ հարցը ճիշտ պատասխանի կեսն
է» ...
...
Քննախուզական այս հարցաքննությունը կարելի էր շարունակել
անվերջ` նույնքան հակաճառություններով և լրացուցիչ
փաստագրումներով, որոնք որքան էլ խճճեին «Արիադնայի թելը»`
նույնքան էլ ոստայնացանցը հանգուցելու էին հիմնական
պատասխանատուների շուրջ, թեկուզ դրանից դուրս պրծնեն
«շերեփուկները», իսկ «շնագայլերն» էլ ջանան պատառոտել այն:
Իսկ, եթե այդուհանդերձ բացակայում են խիստ որոշակի
հանցանիշեր, ապա առկա է նաև իրավաբանական ուժ ունեցող
ՀԱՆՑԱՆԻՇԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈԻՆ: Եվ, ինչպես ասվեց, եթե արդ
հնարավոր է ԴՆԹ-ի մեկ մոլեկուլով «կլոնաժել» ողջ
կենդանատեսակը, ապա այսքանն էլ բավարար է հանգուցային
եզրահանգումներով ամփոփելու համար իրադարձությունների
համայնապատկերը ...
|
|
4.
ԱՄՓՈՓԻՉ
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
«Եթե
ծառի հետևում հարկավոր է անտառը տեսնել, ապա անտառի
հետևում` տիեզերածառ» (իմա` էություններ), իսկ այլ մեկ
սկզբունքով. «Մասն` ամբողջի և ամբողջը` մասի» և դրանց
հարաբերակցության մեջ: Ցայստեղ մենք ջանացինք շրջանցել
հանրահայտ դրվագներն ու մանրամասնությունները, ընտրեցինք
միայն հանգուցային հանգամանքներ, իսկ այժմ դրանց
«անտառում» չմոլորվելու համար մեզ անհրաժեշտ է ևս մեկ
անգամ «թորել» վերոշարադրյալը, դրանից անել հերթական
ընդհանրացումներ ու վերացարկումներ, և վասն բուն
էությունների քիչ թե շատ երևակման, այդ ամենը դիտարկել
«տարածա-ժամանակային կոնտինուումի», այսինքն`
աշխարհաքաղաքական իրադարձությունների և պատմա-ժամանագրական
ամբողջության մեջ ...
...
Մեր քննախուզության խնդիրը էաբանական դատաքննումն էր` ո'չ
դատապարտելը, իսկ թե որքանո՞վ իրավաբանական ուժ ունի այն`
այդ արդեն այլ խնդիր է: Եվ հետո, անգամ իրավասու դատարանը
միայն դատավարում է, մինչդեռ վճիռը կայացնում են «ժողովրդի
ծոցից ելած» երդվյալները, որոնցից տվյալ պարագայում մեկը
մենք ենք, մյուսները` դուք, իսկ մնացյալը լինելու են գալիք
սերունդները: Զի, այսպես թե այնպես, ապարդյուն ու ազգադավ
այս ոճրագործությունը մնալու է անժամկետ, մենք` նորից
ձեռնունայն, իսկ ողբերգությունը`
ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ
|
|
Հավելված 1.
ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
(
«թուրքական վարկածը» )
Սեփական
ոճիրները կոծկող ազգը
այլոց մեղադրելու բարոյական իրավունք չունի:
Հայտնի է, որ 1999 թ. հոկտեմբեր 27-ին Հայաստանի
Խորհրդարանում կատարված ոճրագործությունից հետո, մի քանի
այլ վարկածների հետ (նախկին իշխանություններ, և անգամ Կ.
Դեմիրճյանի իբր դավադրությունը ևն), շրջանառության մեջ էր
դրվել դրանում իբր Թուրքիայի հնարավոր «ձեռքը», որի համար
կարծես կային հիմնավոր դրդապատճառներ.
ա). - Ըստ այդժամ բուռն քննարկվող
«Մեղրիի համաձայնագրի», նախատեսվում էր տարածքների
փոխանակում, Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, որով Ադրբեջանը
կապվում էր Նախիջևանի հետ, այդու նաև Թուրքիայի, իսկ այդ
շրջափակման մեջ Հայաստանը լրիվ մեկուսանում էր, ընդհանուր
սահման ունենալով միայն Վրաստանի հետ: Նման գաղափար եղել
էր նաև դրանից առաջ, 1988թ. և դրանից հետո, սակայն չնայած
Թուրքիայի հորդորանքներին Ադրբեջանը չէր համաձայնվել, իսկ
1999թ. Ռ. Քոչարյանի առաջարկով Մինսկի խմբի մշակած
տարբերակին խիստ դեմ են եղել այդժամ Հայաստանում իրավիճակի
իրական տերեր Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը: Ուստի, այդ
խոչընդոտի վերացման և նրանց սպանության մեջ Թուրքիայի
շահագրգռվածությունը ներկայանում էր «խելքին մոտ»:
բ). - «Թուրքական վարկածի» համար կար
նաև այլ մեկ ծանրակշիռ փաստարկ. գլխավոր ոճրագործ Նաիրի
Հունանյանի որպես թուրքական գործակալի «պրոֆիլը», ի դեմս
նրա Թուրքիա կատարած այցելությունների ու կապերի` այդ
թվում նաև ոչ քաղաքացիական:
գ). - Եվ ի վերջո, այդ վարկածի օգտին
էր խոսում ոճրագործությունից հետո Ն. Հունանյանի իբր
Թուրքիա փախչելու մտադրությունը ... |
|
Հավելված 2.
ԿԱՆԱՉ
ՎԻՇԱՊ
Հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության վերաբերյալ մեր
նախորդ քննախուզության մեջ ռուսաստանյան և Հայաստանի
«հոկտեմբերյան» այս մեկ հեղափոխությունը, ինչպես նաև
Վ.Պուտինի և Քոչարյան-Սարգսյան տանդեմի իշխանության գալը
մենք վերագրեցինք ԽՍՀՄ փլուզումից հետո ընդհատակ անցած
ԿԳԲ-ական համակարգին, այլաբանորեն` «հին գվարդիային» կամ
աներևույթ Կանաչ Վիշապին: Այդ ինքըստինքյան կռահելի էր,
սակայն այս իրողության «ինչպեսը» ընդունակ է մեզ
օժանդակելու գնահատել Կանաչ Վիշապի զորությունը, հասկանալ
նաև գործելակերպը, ընթացիկ դերակատարությունը ու դրանց
հեռանկարները: Այդ իսկ նպատակով որպես պատկերավորում արժե
դիտարկել մեկ քանի նման հանգամանքներ և վկայություններ:
«Բեռլինյան պատի» և 1991թ. ԽՍՀՄ-ի
փլուզումից հետո, հետախույզ փոխգնդապետ Վ. Պուտինը
հայտնվում է հարկադրական պարապուրդի մեջ, Դրեզդենից
վերադառնում Լենինգրադ(Սանկտ Պետերբուրգ), և փորձում
«վերացիկլավորվել» իրավաբանության իր նախկին դասախոս և
քաղաքապետի թեկնածու Ա. Սոբչակի շրջանակում: Սակայն, ըստ
այդժամ Սանկտ Պետերբուրգի ԿԳԲ-ի տնօրեն, ավելի ուշ ԱՄՆ-ում
քաղաքական ապաստան գտած գեներալ Օլեգ Կոլուգինի կենդանի
վկայության ...
|
|
Հավելված 4.
ԻՆՉՈ՞Ւ
ԼՌԵՑ ԱՇԽԱՐՀԸ
Ազգային խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»
քննախուզության «Ընթացիկ հարցականներ» մասում մենք
բարձրացրել էինք այդպիսի մի հարցը
և այդժամ մեր ունեցած տվյալներով փորձել
տրամաբանական պատասխան
գտնել: Արդ, իրադարձությունների նոր լույսի տակ
անդրադառնալ նույն խնդրականին, իսկ մինչ այդ հիշեցնեք
նշյալ պարբերությունը:
23. ՀԱՐՑ. – Բայց մի՞թե այս բոլորից անտեղյակ են օտար
տերությունները և եթե ոչ, ապա ինչո՞ւ են լռում, երբ
թմբկահարվեց օրինակ Լիբանանի նախկին վարչապետ Ռ. Հարիրիի
սպանությունը:
|
|
Հավելված 5.
ՄԻԱՅՆ ՄԵԿ
«ՄԱՆՐՈՒՔ»
Մեկ տասնամյակից ավելի տևող
տարօրինակ իրադարձություններն ու հանուր մղձավանջը
թելադրում են, որ այսքան ջղաձգությունների ու ամենայնի
պատճառը հոկտեմբեր 27-ի, նենգությամբ աներևակայելի
ոճրագործությունն էր, որը նույնքան ջղաձգորեն ջանում են
ծածկել իշխանություններն ու այլք: Ուստի, մեր աներկբա
համոզմամբ, առաջնահերթ է նախ գոնե հոգեբանորեն ազատագրվել
յուրաքանչյուրիս խղճի ու գիտակցության այդ
բռնադատվածությունից և ապա միայն որոնել փրկության
միջոցներ և ուղիներ: Առանց այդ մնացյալը լեզվամտածողական
գարգարիզմ է և քաղաքական օնանիզմ, որոնցից երազ անգամ չի
ծնվում:
|
|
Հավելված 6.
ԼՈՒՍՆԻ 27-ՐԴ ԴԵՄՔԸ…
|
Այս նյութը գրված էր 23.02.2011թ., լրացվել
10.03.2011-ին, սակայն
չէր հրապարակվել անձնական որոշ նկատառումներով, որոնց
մասին կխոսվի իր ժամանակին: Մինչ այդ, ընթացիկ
իրադարձությունները եկան հաստատելու մեր դիտարկումների
ճշմարտացիությունը: Ըստ այդմ, տեքստում
կատարված են որոշ լրացումներ և հավելումներ:
Տարեսկզբին հայ իրականությունում տեղի ունեցան մի քանի
արտակարգ իրադարձություններ, որոնք թեև գրավեցին քաղաքական
վերլուծաբանների և լրագրողների ուշադրությունը, բայց
սպառիչ մեկնություններ չունեցան....
|
|
|
Հավելված 7.
Մաս I- ՄԵՆՔ ԵՎ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Մաս II- ՎԵՐՋԻՆ «ՄԵԽԸ»
2002 թ. Հայաստանից մեր վտարումը և ողջ
սփյուռքով մեկ տասնամյակ ի վեր հետապնդումները տեղիք են տվել
բազում հարցականների և ասեկոսների: Մինչդեռ իշխանական շրջանակները
նախ փորձեցին հերքել այդ, ապա շրջառանության մեջ դնել մեր կողմից
«ինչ-որ մեկի պոչը տրորելու» անմեղ ու խիստ պարզունակ
պատճառաբանություն, բացահայտորեն ջանալով շեղել բուն
դրդապատճառներից: Ուստի, որքան էլ այդ մասին խոսվել և գրվել է
բազմիցս, այդուհանդերձ անհրաժեշտություն առաջացավ մի փոքր ավելի
խորացնել և հանրությանը ներկայացնել դրանց վերաբերյալ որոշ «փշոտ»
հանգամանքեր ու որոշիչ պարագաներ.... |
|
|
Հավելված 8.
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՉ ՈՒ ԽԱՉՔԱՐ
Վերջապես
ԱՄՆ-ում արևերես ելավ «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ի ԱՌԵՂԾՎԱԾԸ» խորագրով հրատարակությունը,
կազմված երկու մասից: Առաջինը նվիրված է համանուն
քննախուզությանը: «ԼՅՈԻՍՏՐԱՑԻԱ» խորագրով երկրորդ մասը
ներկայացնում է այդ քննախուզության և մեր բազմամյա
դիտարկումներից բխող ազգաբանական հայեցակարգի մեկ, բայց
բախտորոշ բաղադրիչը, իսկ դրան հետևող հավելվածը՝
ազգաբանական և էաբանական մեր հետազոտությունների ամփոփ ու
հնարավորինս մատչելի ուղեցույցը:
|
|
2009թ.
մարտի 28-ին, ժամը 19-ին
Գլենդելի Կենտրոնական գրադարանի սրահում
( 222 East Harvard Street, Glendale, CA 91205 )
Ալեքսանդր Արորդի Վարպետյանը
տեսանյութերով և մեկնություններով ներկայացրեց
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ»
կամ
«Հոկտեմբերի 27-ի առեղծվածը»
Այդ թեմայով Ա.Վարպետյանի
հարզազրույցը «ԲԱՐԵՎ» TV-ով
http://www.youtube.com/watch?v=DkcOF_iNdls |
|
Տեսանյութեր
|
|
|