|
|
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ
Ֆրանսահայ ազգաբան և էաբան
Հասցե. 194, ave. Roger Salengro
13015-Marseille-FRANCE
Հեռախոս. (+33) 4.91.64.61.14
E-maile. varordi@free.fr |
Մարսել, 15.10. 2007 թ. |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Վարչապետ Պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ |
Մեծարգո Պարոն ՎԱՐՉԱՊԵՏ,
07.09.2006 թ. որդիս` ՀՀ բնակիչ և քաղաքացի
Արթուր Վարպետյանը, Ձեզ` այդժամ որպես ՀՀ Պաշտպանության
Նախարարի, դիմել էր 2002 թվից ի վեր Հայաստան իմ մուտքի
արգելման հարցը հանգուցալուծելու խնդրանքով, ներկայացնելով
նաև պահանջված բոլոր փաստաթղթերը: Ըստ մեր տեղեկության,
չնայած Ձեր «Հետաքրքրվել և պատասխանել» մակագրված
հրահանգի, ապա Ձեր իրավասու ենթակաների խոստումներին,
այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել:
Այսուհանդերձ, ես և անաչառ ոմանք համառորեն
շարունակել ենք մեր հարցապնդումները տարբեր
գերատեսչություններին և լրատվամիջոցներին, ինչն այսօր
այլևս դառնում է քաղաքացիական գիտակցության ու խղճի խոց և
ավելի ու ավելի ստանում հասարակական հնչեղություն: Առավել
ևս, ի վերջո ՀՀ ՆԳ Անձնագրային ու Վիզաների Վարչությունից
ստացված խիստ անհեթեթ պատճառաբանությունից հետո (դրա
վերաբերյալ որոշ արձագանքներ ստորև բերված հասցեներով) :
Ուստի, կասեցնելու համար խնդրի առավել ու
անհեթեթ խճողումները, վերստին հայցում եմ Ձեր
միջամտությունը : Երիցս առավել, որ ես քաղաքականությամբ
երբեք չեմ զբաղվել և այսօր էլ որևէ այլ նկրտում չունեմ`
քան մնացյալ տարիներս ու ներուժս սպառելու վասն
տասնամյակներ ի վեր անվարձահատույց վաստակի դիմաց
բռնադատված արժանապատվությունս և ապականված
հեղինակությունս պատմության առջև մաքրագործելուն :
Հույսով, որ սույն Բաց Նամակիս վերաբերյալ
պատասխանատու անձինք Ձեզ կզեկուցեն : |
|
Հավատով և նախնական երախտագիտությամբ`
Ա.Ա. Վարպետյան |
|
|
|
|