|
|
01/04.2016թ. |
հԱՅ ԻՆՔՆԱՆՎԱՆՄԱՆ ԱԿՈՒՆՔԸ
|
Այս խնդրականը եղել և մնում է ծագումնաբանների, լեզվաբանների և
պատմաբանների հազարամյակների գլուխկոտրուկը: Վերջին
երկհազարամյակում գերիշխել է Մ. Խորենացու այն տեսակետը, ըստ որի
«հայ» ինքնանվանումը գալիս է Հայկ նահապետի անվանումից:
Սակայն, վերջին հարյուրամյակներում եղել են նաև այլ վարկածներ ...
|
|
|
|
|
Երբ 2000 թ. սեպտեմբերի 15-ին , «Հարատևման Ուխտ» ծրագրի և
ընկերակցության հիմքով ստեղծվեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության
Տաճարը, համարյա նույն ծրագրով սունկի պես աճեցին համանման բյուր
կազմակերպու-թյուններ, իսկ ԷՈՒԹՅԱՆ գաղափարները փոխառու-
թյուններով
թե բանագողություններով համասփռվեցին հայության ողջ տարածքով մեկ...
|
|
|
|
|
|
|
11/06.2015թ. |
ՎԵՐՍՏԻՆ ԱՐԻՆԵՐԻ ԵՎ
ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Վերջերս վերստին շատ է խոսվում արիների և
արիականության վերաբերյալ, հատկապես քաղաքական նկատառումներով և
ռուսական իրականությունում: Ըստ այդմ, ողջ Արևմուտքը հուդայական է,
իսկ իբր արիական՝ միայն սլավոնական ճյուղը ... Եվ այս ամենը,
հասկանալի է, զուտ նացիոնալիստական նկատառումներով, այն էլ պետական
բարձրագույն նպատակով:
|
|
|
|
|
12/12.2014թ. |
...ԳԻՐՍ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ
|
Միմետիզմ Անցողիկ է ամենայն, ասես հիրավի ունայնություն
ունայնությանց... Անցնում են մահկանացուները, հանճարները,
ազգերը, իրադարձությունները: Ոմանք հետքեր են թողնում պատմության
մեջ, մշակույթում, մեր և մարդկության հիշողության մեջ թե
նոոսֆերա-ներոլորտում, այլք փորձում են փոքր-ինչ գոյատևել ի
դեմս քիչ թե շատ կայուն դամբարանների, կոթողների, տաճարների,
բուրգերի և անգամ ավերումների: Մինչդեռ հանճարներն հավերժանում են
իրենց աննյութական արարչագործությամբ և գլուխգործոցներով...
|
|
|
|
|
Միմետիզմ (հուն. μίμος -ծաղրածու հասկացությունից, լատ.
mimus-ցածրակարգ դերասան, կատակերգության մեկ տարատեսակ) -
կենսաբանական գոյաձևերի միջավարի հետ նմանեցում: Երկրորդ իմաստով.
այլոց վարքի ու հատկանիշների կամա-ակամա ընդօրինակումը, իմիտացիան,
պատճենում կամ պարզապես կապկումները:
|
|
|
|
|
3/03.2014թ. |
Լեւոն Խեչոյանի
«Մհերի դռան գիրքը» |
Վերջին
տասնամյակներում «Սասնա Ծռեր» տիեզերավեպին, և մասնավորապես «Փոքր
Մհերի» դրվագին հաճախ են անդրադարձել: Դրանցից մեկն էլ վաղամեռիկ
Լևոն Խեչոյանի վերջերս այդքան արծարծվող «Մհերի դռան գիրքն» է, որի
շնորհանդեսը կայացավ 28.02.2014 թ....
|
|
|
|
|
( աշխարհագրական տեղանվան ստուգաբանությունը)
Ըստ ավանդույթի Եվրոպա մայրցամաքի
անվանատուն, փյունիքյան Տիր քաղաքի Ագենոր արքայի Եվրոպե դուստրն
է, Կադմոսի և Փյունիկսի քույրը, որին Զևսը սպիտակ ցլան կերպարանքով
փախցրեց Կրետե կղզի, որտեղ ծնում է Մինոսին, ապա դառնում Կրետեի
արքա Աստերիոնի կինը...
|
|
|
|
|
18/02.2012թ.
|
«ԱԼ» ՁՆԾԱՂԻԿՆԵՐ...
|
Անմիջապես
հիմնադրման օրվանից ի վեր, «ԷՈՒԹՅԱՆ» գաղափարները
շարունակում են ծլարձակել թեՙ հայ և թեՙ համամարդկային
գիտակցության անդաստաններում: Համամարդկային` երրորդ հազարմայակի,
Ջրհոս դարաշրջանի, «տիեզերական գարնան» և մեզանից անկախաբար,
պարզապես գիտական ամենատարբեր բացահայտումների բնականոն բերումով:
Հայ անդաստանում` մասամբ այդ, բայց մեծամասամբ «ԷՈՒԹՅՈՒՆ»
Ազգային Իմաստության Տաճարի ճառագմամբ: Դրա ընթացիկ
ծլարձակումներից են Ռուսաստանում Է-Ազգային Իմաստության դպրոցների
կազմավորումները, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուլյանովսկում ...
|
|
|
|
|
25/05.2011թ. |
ՀԱՅԱԳԻՏՈԻԹՅԱՆ «ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ» |
Գյուղացի Համբոյի տունը իրապես կռիվ էր ընկել… Բայց այս անգամ
քաղաք էր գնալու ոչ թե խեղճուկոտոր Գոքորը` այլ հենց Համբոն,
հասնելու էր ոչ թե Թիֆլիս` այլ… Հոլանդիա և վերադառնալու էին ոչ թե
նրա քրջերը` այլ անձամբ, համարյա … Ռոմբոն…
|
|
|
|
|
7/02.2011թ. |
ՀԱՅԱԳԻՏՈԻԹՅԱՆ «ԱՆՈՒՇԻԿ» ԴԵՄՔԸ |
Տարբեր առիթներով արծարծել ենք Էության գաղափարների
ներգործության, համասփռման, փոխառությունների թե
բանագողությունների ֆենոմենը, և այդ հիմնականում առանց աղբյուները
նշելու: Հայտնել նաև 1990թ. ի վեր «Հանրապետական» կուսակցության և
նրա ղեկավարության հետ մեր գաղափարական համագործակցության մասին,
որի բնականոն արդյունքն եղավ 15.08.2002 թ. ՀՀ կառավարության
N°13002-Ն որոշմամբ հայագիտության գերկարևորումը և դասումը ՀՀ
գիտությունների զարգացման առաջին աստիճանում...
|
|
|
|
|
23/01.2010թ. |
ՃԱՆԱՉԻՐ ԶԽՐԱՏ ԵՎ
ԶԻՄԱՍՏՈՒԹՒԻՆ... |
«Մոգական 7 թիվը»
քննախուզության բնաբանում արծարծվեց մշակութային աննյութական
ժառանգության, հավաքական հիշողության, ենթագիտակցության ու
գիտակցության, Դ.Վարուժանի և այլոց «հոգևոր հայրենիքի» խնդրականը,
որպես Է-Էություն ուսմունքի առանցքային հիմնադրույթներից մեկը: Զի,
ըստ այդմ տարբերակվում են երևութական, գաղափարական և էութենական
իրականություններ, որոնք գտնվելով տարբեր հարթություններում կամ
«չափություններում» հիրավի կարող էին դիտվել որպես «Զուգահեռ
Տիեզերքի» համաբանություններ:
Այդպես էլ բացի շոշափելի
նյութական մշակույթից և հնագիտական արտեֆակտերից կան նաև
կատարելապես աննյութական «պեղածոներ», որոնք կարող են լինել
ինքնության առավել վստահելի ցուցիչներ ու փաստարկներ` քան դրանց
առարկայական զուգահեռները:
|
|
|
|
|
16/05.2009թ. |
ԱՅՈՆ. ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ
ԱՇՏԱՐԱԿԸ |
Շրջանառության մեջ է ԱՅՈՆ.
ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ խորագրով (AION: Tower of
Eternity) և գեղեցիկ պատկերավորմամբ էլէկտրոնային նոր մի խաղ:
Հեքիաթային սյուժեն դասական է, չարի և բարու հավերժ
հակամարտությունը, ճշմարտի, վեհության և առաքինությունների
վերջնական հաղթանակի և հավերժության տեսլականով: Տվյալ դեպքում այդ
տեղի է ունենում երևակայական Աստրեյա մոլորակի վրա, ի դեմս
Ելիսեյյան և Ասմոդեյյան հակընդդեմ խմբավորումների, որոնց ընդհանուր
թշնամիներն են Բալորները: Անվանումները դիցական են, վերցված
առաջավորասիական ավանդապատումներից, մեզ առանձնապես հետաքրքրող
Այոնը` նույնպես:
Այոնը արևմտասեմական դիցարանում
նախաստեղծ Քամու դուստրն է (քաոսի օդային տարբերակը, եղբայրը`
Պրոտոգոն-Առաջնածին)...
|
|
|
|
|
13/02.2009թ. |
«Փոքր Մհերին ընդառաջ» |
Խոհեր հայոց ինքնության, ճակատագրի ու
հնարավոր
շարունակելիության վերաբերյալ (Երևան-2003, 20 էջ): |
ԽՍՀՄ ՊԱԿ-Ի պաշտոնաթող գնդապետ, գաղափարական վարչության
երբեմնի պետ: Այժմ դասախոսում է «Քաղաքական հոգեբանության»
և «Հատուկ ծառայությունների հոգեբանության» հատուկ
կուրսեր: |
Ինչպես ֆիզիկական ուժերի պարագայում, գաղափարների
զորությունները ևս չափվում են իրենց ներգործությամբ, իսկ արդի
գիտական աշխարհում` գիտահետազոտական տարբեր փորձասենյակներում ու
շրջանակներում այս կամ այն տեսությունների թե վարկածների
հիշատակման կամ օգտագործման հաճախակիությամբ...
|
|
|
|
|
Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող մեգալիտյան այս կառույցը
միշտ էլ հետաքրքրել է բոլորին, այդպես էլ մնալով առեղծվածային:
Վերջին տասնամյակներում դրանով զբաղվել են հնագետ Խնկիկյանը,
1983թ.` աստղագետ Էլմա Պարսամյանը (մեծամորյան աստղադիտարանի և
Քարահունջի անդրանիկ հետազոտողը), իսկ 1994 թվականից` ռադիոֆիզիկոս
Պ. Հերունին (մասնավորապես հայոց ծագումնաբանական ալիքի բերումով):
Այն իրենից ներկայացնում է 0,5-3 մ
բարձրությամբ, մինչև 10 տ բազալտե 204 քարաբեկորներով
կառուցապատված մի հնավայր, որոնք դրա կենտրոնում կազմում են 43-37
մ տրամագծով օվալաձև մի շրջան` երկայնական առանցքով ուղղված դեպի
արևելք- արևմուտք: Որոշ քարաբեկորներ իբր կենդանանման են, իսկ 76-ը
ունեն 5-6 սմ անցքեր (Նկ.1a-b), ուղղված երկնային մարմիններին ու
համաստեղություններին, ինչն էլ հուշում է կառույցի աստղադիտական
նշանակությունը, իսկ հետագա «քրիստոնեացման» խաչերը` երբեմնի
հավատամքային բնույթն ու հեթանոսական ավանդույթների զորությունը
(Նկ. 2)...
|
|
|
|
|
31/07.2008թ. |
ԿՅԱՆՔԻ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԾԱԳՈՒՄԸ |
Ընթացիկ ևս մեկ գիտական բացահայտում եկավ ամրագրելու
էիզմ-Էություն տեսությունը: Դեռևս 1995 թ. հրապարակված համանուն
աշխատության մեջ արդեն խոսվում էր վերոնշյալ վարկածի մասին (էջ
192-194): 1950-ական թվականներին ԱՄՆ փորձասենյակներում հաջողվել
էր նախամթնոլորտային քիմիական պարզ նյութերի խառնուրդով (ջրածին,
ջուր, ամոնիակ, մեթան ևն ) և դրա էլեկտրական պարպումներով ստանալ
պրոտեինով ու նուկլեինային թթվով հարուստ գորշավուն մի կենսանյութ:
Պրոտեինները բուսական ու կենդանական բջիջների հիմնական մասը կազմող
սպիտակուցային նյութեր են, իսկ նուկլեինային թթուններն հանդիսանում
են կենդանի բարդ համակարգերի հիմնական կառուցվածքները: Այդպես,
1969 թ. Ավստրալիայում ընկած Murchinson մետեորիտի վրա արդեն
գտնվել էին տարրական կենսամասնիկներ: Սակայն, բոլորովին վերջերս
բրիտանական Earth and Planetary Science Lettres հանդեսում
հրապարակվեցին նույն Murchinson մետեորիտի անգլո-ամերիկյան նոր
հետազոտության արդյունքները...
|
|
|
|
|
10/07.2008թ. |
ՀՈՄԵՐՈՍԸ ԿԻԼԻԿԵՑԻ ? |
Եվրոպական աշխարհը փոթորկումների նախաշեմին է: Զի
հարցականի տակ է դրված նրա քաղաքակրթական բնօրրանը, ինքնությունն
ու արարչական արժանապատվությունը: Պատճառը ավստրիացի գրող ու
թարգմանիչ Raoul Schrott-ն է, «Homers Heimat» գրքի հեղինակը
(«Հոմերոսի հայրենիքը»), որը վերջերս ավարտել է «Իլիականի» նոր
թարգմանությունը, և «համեմատական գրականության» սկզբունքով ընտրել
մոտ 1400 գիտական տվյալներ ու դրանք առնչել Կիլիկիայի, Հոմերոսի և
«Իլիականի» հետ: Ըստ այդմ, նա եկել է համոզման, որ Հոմերոսը
ծագմամբ կիլիկեցի է, ավելի ստույգ` Ադանայից, իսկ «Իլիական»-ում
ներկայացված Տրոյան անհիշելի ժամանակներից բնակեցված տեղի Karatepe
կոչված հնավայրն է...
|
|
|
|
|
07/06.2008թ. |
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ... |
Ֆրանկո-բելգո-գերմանական
Arte հեռուստաընկերությունն ունի կիրակնօրյա
Karambolage զվարճական ծրագիրը, որը ներառում է նաև
ստուգաբանական մտախաղեր: Սույն տարվա մայիսի 25-ի երեկոյան
ծրագրում ֆրանսերեն
eau-ջուր
բառի ստուգաբանությունն էր, բեռլինյան ոմն գրականագետի
մեկնությամբ:
Ըստ լեզվագիտության ու նրա, ֆրանս.
eau-ջուր
եզր սերվում է լատ.
aqua նախատիպից, որն ունի իսպան.
agua, բայց նաև պրովանսալ
aigue (Aigue-Mortes en Camargue բառացի «Մեռյալ
ջրեր»-ճահճուտ, հայ.
մոր...) և
Aix զուգահեռները, ինչպես Aix-en-Provence քաղաքանունը և
«ջուր» բովանդակությամբ ու այդ մասնիկով ևս 11 Aix քաղաքանուններ:
Սակայն, դրանց հարկ է հավելել
Ay գետանունը (թափվում է Լա Մանշում),
Ay գետը (Արդեշում),
Ain գետ (համանուն նահանգում) ու շատ այլք, բոլորն էլ դեռ
միայն Ֆրանսիայում...
|
|
|
|
|
07/03.2008թ. |
ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS ? |
Սույն նյութը հարկ է զուգորդել այստեղ ներկայացված
«Նեբրայի երկնային սկավառակը» քննախուզության հետ, որպես
հայ-եվրոպական հնագույն փոխառնչություններին հարակից մեկ դրվագ,
իսկ դրանց ամբողջությունը` ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ ծագումնաբանական տեսության:
Հիշեցնենք, որ այն ԷՈՒԹՅՈՒՆ
ոգե-գաղափարական համակարգի հիմնական երեք բաղադրիչներից ընդամենը
մեկն է, մնացած երկուսը ` ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմն իմաստախոսական ուսմունքն
ու ԷԱԿԱՆՔ («Ազգ և նոր հազարամյակ») քառագիրք նախածրագիրը: Ըստ
էության, գիտահետազոտական այս «եռերգությունը» լոկ կարգակոչի պես
այդքան թմբկահարվող «Ո՞վ ենք, որտե՞ղից ենք գալիս և ո՞ւր ենք
գնում» գոյաբանական գերխնդրականի առայժմ միակ մշակված դասամատյանն
ու ուղեցույցն է, և հայոց 12000-ամյա ծագումնաբանության
անցյալ-ներկա-ապագա տրամագրի երևակումը, գաղափարայնացումն ու
ծրագրավորումը...
|
|
|
|
|
14/02.2008թ. |
ԿՐԵԱՑԻՈՆԻ՞ԶՄ ԹԵ՞ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆԻԶՄ |
Հավատամքներից փիլիսոփայության տարանջատումից ի վեր, և
զուգահեռ թեիզմ-աթեիզմ հակադրության ու իդեալիզմ - մատերիալիզմ
«փիլիսոփայության հիմնական հարցի», գիտությունների զարգացմամբ
սկզբնավորվեց նաև կրեացիոնիզմ (բառ. արարչականություն, ըստ
Աստվածաշնչի) և էվոլյուցիոնիզմ (ըստ դարվինիզմի) տիեզերածնական
աշխարհայացքների սուր հակամարտությունը: Վերջերս այն նոր ու
փոթորկուն թափ է ստացել արևմտյան քաղաքակրթություններում, որտեղ
ԱՄՆ-ի 70% հարում է կրեացիոնիզմին, իսկ Եվրոպայում արդեն վարակել է
ազգաբնակչության 45% , թափանցելով անգամ դպրոցներ ու
հոգևոր-մշակութային աշխարհ: Այդ հանգամանքը խիստ անհանգստացել է
համաեվրոպական բարձր մտավորականությանը, որտեղ կրոնը բաժանված է
պետությունից, կեցությունը հիմնականում աշխարհիկ է, իսկ
փիլիսոփայական միտքը` գերազանցապես գիտական-մատերիալիստական,
ինչպես սկզբնավորվել ու զարգացել է հատկապես 18-19-րդ դդ
«ինդուստրիալ հեղափոխությունից» հետո...
|
|
|
|
|
03/02.2008թ. |
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ... |
Վերոնշյալ հասցեով «ՀԵՏՔ» էլեկտ. թերթն իր 28.01.2008 թ.
թողարկաման մեջ հրապարակել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
տնօրեն, քաղաքական գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի «Հայկական
ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը» խիստ հավակնոտ խորագրով
մի ակնարկ: Կարելի էր այն ընդունել որպես սոսկ տեսակետ ու դրան
չանդրադառնալ, եթե միայն այս խառն ու խրթին ժամանակներում այն
չպարունակեր ազգային բուն գերխնդրականներից շեղման, ցավոտ
հանգամանքների շահարկման և գաղափարական մոլորությունների վտանգ, և
եթե լիներ միայն եզակի դեպք: Իսկ թե որքանով կարող են նման հարցերը
առնչվել «Զույգ Տիեզերքներ» ենթաբաժնի հետ, ապա երևի այնքանով`
որքանով նույն իրականության վերաբերյալ ներկայացնում են
այլաբանորեն տարբեր աշխարհներ ու զուգահեռ աշխարհայացքներ…
|
|
|
|
|
25/01.2008թ. |
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ |
Այս օրերին Scotland Yard գործակալությունը հետաքննում է
Մեծ Բրիտանիայի հարավում, յոթ պարման-պարմանուհիների
ինքնասպանության դրդապատճառները: Հաստատված է, որ նրանցից ոմանք
ճանաչել են միմյանց, կապված են եղել համացանցային Bebo
սոցիալիզացման կայքով ու տարբեր ժամանակ թողել այնտեղ
դժվարըմբռնելի գրություններ: Ըստ վարկածներից մեկի, միօրինակ
գտնելով տեղական առօրյան և ինչ-որ կերպ իմաստավորելու համար իրենց
գոյությունը, նրանք որոշել են «անմահանալ» համացանցում, ինչը
փաստորեն մասամբ նրանց, ավա~ղ, հաջողվել է…
|
|
|
|
|
22/01.2008թ. |
ՈՂԲԱՄ ԱՊՐՈՂԱ~Ց` ԿՈՉԵՄ ՄԵՌԵԼՈ~Ց… |
Անդրանիկ սույն միջադեպով, ԷՈՒԹՅՈՒՆ գիտամշակութային և
ոգե-գաղափարական կայքը բացում է նոր մի ենթաբաժին, որտեղ էիզմի
տեսանկյունից պարբերաբար կանդրադառնա համաշխարհային և
ներհասարակական նշանակալից իրադարձություններին, տալով ոչ մեկին
չպարտավորեցնող, յուրօրինակ իր մեկնություններն ու դիտարկումները,
կամ պարզապես ուշագրավ տեղեկություններ:
Իսկ այս միջադեպին արդեն անդրադարձել են հայրենի մի քանի
լրատվամիջոցներ...
|
|
|