ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ  

ԿՅԱՆՔԻ
ԱՐՏԵՐԿՐՅԱ ԾԱԳՈՒՄԸ
31/07.2008թ.
 
  
 
 
        Ընթացիկ ևս մեկ գիտական բացահայտում եկավ ամրագրելու էիզմ-Էություն տեսությունը: Դեռևս 1995 թ. հրապարակված համանուն աշխատության մեջ արդեն խոսվում էր վերոնշյալ վարկածի մասին (էջ 192-194): 1950-ական թվականներին ԱՄՆ փորձասենյակներում հաջողվել էր նախամթնոլորտային քիմիական պարզ նյութերի խառնուրդով (ջրածին, ջուր, ամոնիակ, մեթան ևն ) և դրա էլեկտրական պարպումներով ստանալ պրոտեինով ու նուկլեինային թթվով հարուստ գորշավուն մի կենսանյութ: Պրոտեինները բուսական ու կենդանական բջիջների հիմնական մասը կազմող սպիտակուցային նյութեր են, իսկ նուկլեինային թթուններն հանդիսանում են կենդանի բարդ համակարգերի հիմնական կառուցվածքները: Այդպես, 1969 թ. Ավստրալիայում ընկած Murchinson մետեորիտի վրա արդեն գտնվել էին տարրական կենսամասնիկներ: Սակայն, բոլորովին վերջերս բրիտանական Earth and Planetary Science Lettres հանդեսում հրապարակվեցին նույն Murchinson մետեորիտի անգլո-ամերիկյան նոր հետազոտության արդյունքները:
        Ըստ այդմ, այն պարունակում էր ոչ միայն ամոնիակային թթու, այլազան միներալներ և օրգանական բարդ մոլեկուլներ` այլև ծանր կոչված իզոտոպային  13C  ածխածին, որը կարող էր կազմավորվել միայն տիեզերքում: Զի երկրի վրա բնական, անօրգանական ու կայուն վիճակում առկա է միայն ածխածնի իզոտոպային  12C  թեթև կոչված տարատեսակը, այնինչ  13C  գտնվում է կենդանի բջիջների ԴՆԹ-ի մոլեկուլում 1, որն էլ կրում է ժառանգականության բոլոր ինֆորմացիաները (Նկ.1a):
     Նկ.1:  a. Աջ պտտվող ԴՆԹ-ի մոլեկուլը: Ձախ պտտվող ԴՆԹ-ի մոլեկուլ բնության մեջ չի հայտնաբերված...
b. Դեպի աջ պտտվող NGC 4414 գալակտիկան: Տիեզերքում համարյա բոլոր գալակտիկաները պտտվում են դեպի աջ, ներառյալ մեր Ծիր Կաթինը: Ուստի, վստահաբար առկա է համատիեզերական ինչ-որ սկզբունք:
c. Արեգակի աջ պտտվող հելիոսֆերիկ հոսանքը: Աջ են պտտվում և’ Արեգակը, և’ նրա շուրջ մոլորակները, ինչպես Երկիրն իր առանցքի շուրջ (հյուսիսային բևեռից դիտված, հարավից` դեպի ձախ...Նկ. 2 a,b,c,d):
d. Աստղաբանական պատկերների մեջ դեպի աջ պտտվող կեռխաչ, մեծամորյան կուռքի աջ ականջին (Ք.ա 3-րդ հզ), ինչպես հնդեվրոպ. բոլոր լեզուներում, եզրաբանորեն մնացել են աջ-հաջողության և ձախ-ձախորդություն դիցա-աշխարհայացքային հասկացությունները: Կռահելի է թե այդ ի՞նչ նախադրյալներից...
 
  
     Նկ.2a. Նույն «երկնային պարույրից» սերվող հակադիր կեռխաչ-սվաստիկաներ: Դեպի աջ պտտվողը` լրիվ ու ցայտուն, դեպի ձախ պտտվողը` աղավաղ, ասես Սանասար-Բաղդասարի պես ծնված Կաթնաղբյուրի մեկը` մի, մյուսը` կես ափ ջրերից (ժայռապատկեր Արագածից): Դրանք ոչ միայն «հակադրությունների պայքարի ու միասնության դիալեկտիկական օրենքի» առաջին նախատիպերն են` այլև ֆիզիկական մարմին-հակամարմինների, դրանց -2 մինչև +2 աջ ու ձախ պտտվող սպինների (տես ԷՈՒԹՅՈՒՆ հատորը, էջ 83-90), նախածին ու ամենայնի պտտման պատճառ ենթադրվող Արտացոլանք վարկածի, նախաստեղծ սիմետիրիայի խախտման ու ժամանակավոր ասիմետրիայի գոյության, և թեմատիկ նման բյուր «վարիացիաների»` այդ թվում ըստ էիզմի դիալեկտիկա մտցված ՀԱԿԱԴԱՐՁՄԱՆ ՕՐԵՆՔԻ: Մեկընդմիշտ հիշեք մեր հորդորը. Տիեզերքի ու գիտության գաղտնիքները հարկ է փնտրտել ոչ այնքան միստիցիզմի մեջ` որքան պարզամիտ նախնյաց հանճարեղ կռահումներում և ... ԷՈՒԹՅՈՒՆ-էիզմ տեսության դրույթներում: Ի վերջո այն դրանց ընդհանրացումն ու մեկ աստիճան վեր վերացարկումն է, այնպես` ինչպես տեսական ֆիզիկայում որոնվում է համատիեզերական ԳԵՐՍԻՄԵՏՐԻԱՆ...
2b. Տուֆակերտ մայր աստվածուհի, իգանդամի վրա լատինատառ A -երկվորյակ գաղափարագրով (Դվին-Արգիշտիխինիլի, Ք.ա. 7-րդ դ.):
2c. Հակադիր պտտվող սվաստիկաներ նմանակող երկվորյակներ, լատինատառ A-երկվորյակ և  -խոյապարույր գաղափարագրերով (Սյունիք, Ուխտասար, Ք.ա. 5-3- հհ): Նշենք, որ լատինատառ այբուբեններում A-ն առաջին տառն է, ոչ պատահականորեն հայերենում ԱՅ(բ), անգլ. ԷՅ հնչույնով, իսկ երկրորդը` հուն. ¡-գամմա 3-րդ տառը (փյունիկ. «գիմել» - ծունկ, որդի իմաստով) և ախտարքի  -Aries-Խոյ առաջին կենդանանշանը...
2d. Մայր աստվածուհի ա/ուրարտ. դաշյունի պատյանի վրա (ուշադր. իգանդամի երկգիծիկ գաղափարագրին, արական դեպքում` լինում է եռյակ...), թևերի տակ աջ ու ձախ պտտվող կեռխաչ-սվաստիկաներով`Սանասար-Բաղդասար երկվորյակների այլաբանությամբ (ավելի մանրամասը տես ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 127 և 697):
 
   1   Ենթադրվում է, որ  13C  նուկլեոսինթեզը չի կատարվել Մեծ Պայթյունից անմիջապես հետո` այլ ավելի ուշ, աստղերի միջուկներում: Կա նաև  14C  ռադիոակտիվ ածխածինը, որը կոսմիկական ճառագայթների ազդեցությամբ շարունակաբար առաջանում է  14N  ազոտից: Այդու, մթնոլորտում և կենդանի մարմիններում  14C / 12C  հարաբերակցությունը մնում է հաստատուն, մինչև վերջիններիս մահը, որից հետո  14C  չի վերանորոգվում: Ուստի, ռադիոակտիվության որոշակի օրինաչափությամբ ժամանակի ընթացքում այն նվազում է, ըստ որի էլ հնագիտության մեջ ճշգրտորեն հաշվվում է օրգանական պեղածո մարմինների վաղեմիությունը:
  
   2   Գիտությանն առայժմ անհայտ է, թե կյանքի արտերկրյա սերմերը ինչպես են կարողացել պահպանվել 4 մլրդ տարի առաջ երկրի խիստ անբարենապաստ պայմաններում ու ընձյուղել ավելի ուշ: Իրականում արտառոց ոչինչ չկա, երբ այդ կենսամասնիկները սաղմնավորվել են տիեզերական առավել ագրեսիվ միջավայրում:
  
   3   Հմմտ. սասն. bhana-լույս, երևույթ, bha-խոսք, հնխ.*bheu-_ծնունդ, աճ, *bhe-լույս, *bhu-փչել, շունչ, *bha-խոսել, *b[h]euH-լինել: Հովհաննու ավետարանի «Ի սկզբանէ էր logos-parole-слово-խոսքը» հավատամքային շփոթ է ու լեզվամտածողական թարգմանչության լուրջ վրիպակ: Զի հուն logos-ը նախ միտք է (հմմտ.
լոգիկա ) …

        Այլ խոսքով, մեր գենետիկական կոդը գալիս է Տիեզերքից 2, ավելի ստույգ`այլաբանորեն «տիեզերական գեն» կոչված Եզակիությունից, ըստ էիզմի` ԳերԷությունից, որ պարունակում էր կյանքի ծրագիրը:
        Այնպես, ինչպես ըստ Հովհաննու ավետարանի.
«Ի սկզբանէ էր Բանը, եւ Բանը Աստուած էր... Ամենայն ինչ նրանով եղաւ...Կեանքը նրանով էր: Եւ կեանքը մարդկանց լոյսն էր... »:
        Իսկ մենք արդեն բազմիցը ներկայացրել ենք, որ հայ. Բանը նախ Ոգի է, ապա բանականություն (հուն. logos), այնուհետև բան- բառ ու խոսք, բանել-գործ (բանվոր), բան – ամենայն ինչ և ի վերջո ամենայնի բանալի 3 (հմմտ. շում. ba-բանալի, bar-արև): Իսկ ավելի ստույգ Բանը նույն Էությունն է (հմմտ. հայ. բուն, ավեստ. buna, հինդուս. bun, հիռլ. bun-հիմք, արմատ, ծագում, բայց նաև հայ. բնություն, ի բնե ), այլորեն` «նյութի մեջ իջած ինֆորմացիա»...
        Իսկ երբ ասում ենք Բան, Էություն կամ «գենետիկական կոդ» ինքըստինքյան ենթադրում ենք «ինֆորմացիաներ», որոնք կատարելապես աննյութական են և պարունակում են նաև նյութական մանրամասնիկների նախածրագիրը: Այն կերևակվի Մեծ Պայթմանն հաջորդող տիեզերական գործընթացներում, մինչև կենսամասնիկների սաղմնավորումն ու կյանքի բարգավաճումը բարենպաստ պայմաններում, ի վերջո վերստին «ինֆորմացիաների» վերածվելու համար (տե’ս այստեղ` «Ինֆորմացիա» ակնարկը ): Եվ քանզի թե’ հնում, թե’ միջնադարում ու նաև հետո Է-Էությանը (իմա` ամենայնի նախասկիզբը կամ հավատամքային Աստվածը) միանշանակ ընդունվել է որպես պատճառ (Ե. Կողբացի) կամ ինքնապատճառ (causa sui-Սպինոզա), ուրեմն կյանքը որպես հետևանք ունակ է քիչ թե շատ լուսաբանելու այդ պատճառ-գերԷության էությունը: Զի, իրականում Աստված մարդուն արարել է ոչ թե իր դեմքով, այսինքն երևույթով` այլ իր էությամբ: Նույն սկզբունքով և ըստ էիզմի դիալեկտիկա մտցված Հակադարձման օրենքի, պատճառ-հետևանք-պատճառ հակադարձումներով կարելի է կռահել Աստծո վերջնական ծրագիրը կամ ըստ կիբեռնետիկական ձևակերպման` Տիեզերքի «վերջնական վիճակը»: Համաձայն էիզմի ու ընթացիկ նման դիտարկումների, այն ենթադրում է վերադարձ նախաստեղծ Եզակիություն-գերԷություն, կամ եթե կուզեք` առ Հայր Աստված, Առաջնամիակ թե երանելի Նիրվանա, կատարելապես ներդաշնակ Տիեզերքի «բաբախող մոդելին», Բրահմայի «գիշերներին ու ցերեկներին», իսկ այլորեն` «Ծովից ծնվող և ծով վերադարձող ամենայնի» վաղնջական պատկերացմանը: Homo sapiens-ի երևակումն ու նրա Homo spiritus վերաճի, գերբանականության ու ինֆորմատիզացիայի, վերին ոգեղինության, հանճարեղացման, մարդաստվածացման ու հավերժության հակումները այլ բան չեն ակնկալում: Մենք պարզապես դրանք չենք ընկալել տիեզերական համատեքստում և զուտ մարդկային ֆենոմեններ որակվող բարոյականությունը, սերը, կամքը հավատամքը, արարչագործությունն ու հոգևոր բարձրագույն արժեքները դեռևս չենք դիտարկել որպես մեր մեջ արտացոլված տիեզերական զարկերակումներ...
        Եթե որևէ խնդիր լուծվել է, ուրեմն հնարավոր վրիպումներով հանդերձ լուծումը եղել է ճիշտ, իսկ եթե այն եղել է ճիշտ` ապա հիմնականում ճշմարիտ են եղել նաև լուծման սկզբունքերն ու գործընթացը: Այս նկատառումներով է, որ ըստ նախնյաց կռահումների ու գիտական ընթացիկ բացահայտումների անվերջ ստուգվում, փորձարկվում, սրբագրվում ու խորացվում է էիզմ-Էություն ուսմունքը: Զի, այն ոչ մի դեպքում դոգմատիկ դոկտրինա չէ` այլ Տիեզերքի ու համընդհանուր էվոլյուցիայի հետ անվերջ զարգացող ու Տիեզերքի հետ ինքնաբացահայտվող աշխարհայացք կամ հենց ամենայնի բանալի, ինչպես եղել մարդկային բանականության սաղմնավորումից ի վեր և անկասկած կշարունակվի նաև հեռավոր ապագայում:
Գոնե այս Երկրի վրա ու մինչև նրա փոշիացումը: Ուստի.

«Հող էիր` հող դարձիր, հայ էիր` ժայռացիր, իսկ թե է-ակ` էացիր»,
որն հայերեն միաժամանակ նշանակում է
«ի բնէ լինել» և «հոր նման դառնալ» ...
Մարսել, 18 հունիսի 2008 թ.