ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
18/07.2007, "Օվիրի" պաշտոնական պատասխանը “Հետքին”
  
 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Полиция
РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
ПАСПОРТНО-ВИЗОВОЕ
УПРАВЛЕНИЕ
 
  REPUBLIC OF ARMENIA
PASSPORT AND VISAS DEPARTMENT OF POLICE
 
 
 
  ք. Երեւան, Մաշտոցի 13ա
Հեո. 52-38-95
Уегеуап, Маshtots 13а
Те1. 52-38-95
г. Ереван, Маштоца 13а
Тел. 52-38-95
 
     
    «ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Է. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
 

 

  Հարգելի պարոն Բաղդասարյան  
 


          2002 թ-ից սկսած Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև նրան Հայաստանի Հանրապետություն հրավերի դիմումները մերժվել են «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ նախկին օրենքի 9 ֊րդ հոդվածի և 25-րդ հոդվածի 12 ֊րդ պարբերության պահանջների համաձայն:
          Համաձայն  2007 թփ փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի գ և զ ենթակետերի պահանջների, ներկայումս Ա. Վարպետյանին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ:

 

 

  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Ս.ԱՂԱՋԱՆՅԱՆ  
  C:\Documents and Settings\Administrator\Desktop\Aghajanyan\A. Varpetyan.doc  

 

 


Այն օրենսդրական կետերը, որոնք մատնանշված են "օվիրի" փաստաթղթում
 
Նախկին օրենքին վերաբերվող կետերը`
            ՀՈԴՎԱԾ 9. ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ
            Oտարերկրյա քաղաքացուն Հայաuտանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալը կարող է մերժվել, որի մաuին տեղյակ է պահվում դիմողին:

            ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
            ................................................
            Oտարերկրյա քաղաքացու` իր իրավունքներից եւ ազատություններից oգտվելը չպետք է վնաu հաuցնի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց իրավունքներին եւ ազատություններին, հաuարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Հայաuտանի Հանրապետության անվտանգությանը:
 

Գործող օրենքին վերաբերվող կետերը`
            ՀՈԴՎԱԾ 8. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը
         1. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`
         ................................................
        գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`
      - վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
    - իրականացնել ահաբեկչական գործունեություն,
    - սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
    - իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

        ................................................
        զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ: