|
Արթուր
Ալեքսանդր ՎԱՐՊԵՏՅԱՆ
ՀՀ քաղաքացի
Հասցե. Երևան-10, Խորենացու փող. բն. 87
Հեռախոս. 58.58.61.
բջջային. 91.40.08.81
Email : VARPETYAAA@state.gov |
Երևան, 07.09. 2006 թ. |
|
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ |
Մեծարգո Պրն ՆԱԽԱՐԱՐ,
2002 թվականից ի վեր, երբ անհասկանալիորեն մերժվեց հորս`
Ֆրանսրայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի, ՀՀ Մշակութային
նախարարության միջնորդությամբ Հայաստանում սովորական
կացության կարգավիճակի ևս 3 տարով երկարաձգման հայցը,
թեկուզ որպես զբոսաշրջիկ Հայրենիք այցելելու նրա և իմ
բոլոր դիմումները համառորեն մերժվել են: Եվ այդ առանց որևէ
հիմնավորման, բացատրության կամ ենթադրելի դրդապատճառի:
Անարձագանք են մնացել նաև հայրենի վաստակաշատ
մտավորականության միջնորդությունները, ՀՀ բարձրագույն
իշխանություններին ուղղված նրանց և Ալ. Վարպետյանի “Բաց
Նամակները”, լրատվական արծարծումները և անգամ Հայաստանի
Մարդու իրավունքների պաշտպանության միջնորդությունը, որը
գրանցել է նաև օրենսդրական խախտում (կից բոլոր
փաստաթղթերը):
Մինչդեռ հայրս հանրահայտ մտավորական է, երախտաշատ
ազգամշակութային գործիչ, արժանացած ազգային ու միջազգային
մրցանակների` ինչպես նաև հայ թե օտար քանի
հեղինակությունների և միջազգային հաստատությունների
գնահատանքին(կից նույնպես վկայություններ), իսկ
ամենակարևորը` բացառիկ նվիրյալ ու տասնամյակներ ի վեր
անձնազոհ հայրենասեր:
Ուստի, մեծարգո Պրն ՆԱԽԱՐԱՐ, խնդրում եմ Ձեր մեծահոգի
միջնորդությունը այս առեղծվածային ու անմարդասիրական
խնդրականը ի վերջո հանգուցալուծելու համար: |
|
Նախնական և անժամկետ երախտագիտությամբ`
Արթուր Վարպետյան |
|
|
|