Սկզբնաէջ    
 
Ալեքսանդր Վարպետյանի կենսագրական տվյալներ
  Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
        Տեքստը վերցված է www.persons.am կայքից` http://www.persons.am/am/518.htm
 
 
Ալեքսանդր Արորդի Վարպետյան

 Ֆրանսահայ ազգաբան եւ էաբան
  
Ծնվել է 1943 թվականի հունիսի 11-ին, Մարսելում, Խոյի եւ Սասուն-Բիթլիսի շառավիղներից: 1948-ին ներգաղթել է Հայաստան: 1968-ին ավարտել Երեւանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի Ճարտարապետական բաժինը, 1970-ին` "Հայֆիլմ"-ին կից կինոդերասանի ստուդիան: 1975-ին Մարսելում վերահաստատվելուց հետո իր մասնագիտական գործունեությունը շարունակել է որպես ճարտարապետ, ազգամշակութային գործունեությունը` որպես բեմադրիչ, գրող, հրապարակախոս, հայագետ, իսկ հիմնականում` որպես ազգաբան ու էաբան: Ստացել է ազգային եւ միջազգային մրցանակներ առաջին երեք ասպարեզներում: Հեղինակել է.
  
     ԱՐՓԻԱԿԱՆ  նվիրված  հայոց ճակատագրին ( քնարերգությունը, Մարսել-1985, նախապես կինոսցենար),
     ՈՎՔԵ՞Ր ԵՆ Ի ՎԵՐՋՈ ԱՐԻԱՑԻՆԵՐԸ հայագիտական մենագրությունը (Մարսել-1988, Երևան-1990)
     ՈԳԵԿՈՉ բանաստեղծական հատորը (Երևան-1993)
     ԷՈՒԹՅՈՒՆ իմաստախոսական ուսմունքը (Երևան-1995)
     ԱՐԻԱԿԱՆՔ ազգային գաղափարախոսությունը (Երևան-1997)
     ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, նվիրած համամարդկային քաղաքակրթության եւ հայոց 12000-ամյա ծագումնաբանությանը   
                                                                                        (Երևան 2000, վերահրատարակությունը` Երևան-2003)
     ԷԱԿԱՆՔ հազարամյակային ծրագիրը (հատոր 1, Երևան-2002)
     ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ կամ Ո՞ԻՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԸ  
                                                                                                  հրապարակախոսությունը (Երևան-2003)
     ԻՆՉՈՒԹՅՈՒՆ հատորը (Երևան-2004)
     ՏԱՊԱՆԱՔԱՐ ասույթների ժողովածուն (Երևան-2005)
     ԳԻՐՆ զԷ ԱՆՈՒՆ ԱՅ-ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ հատորը (ԷԱԿԱՆՔ հ-3, Երևան-2006)
     ԴԵԼՓՅԱՆ E՛i ՏԱՌԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ ( հատ. I , Երևան 2011)
     ԱՅՆ՝ ԻՆՉ ՉԳԻՏԵՐ ՊԼԱՏՈՆԸ ( հատ. II, Երևան 2013)
     ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ ԿԱՄ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ (Լոս Անջելես 2013)
     ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԿԱՇՉԵՅ ԱՆՄԱՀԸ (Լոս Անջելես 2015)
     ԵՎ ՃԱՆԱՉԻՐ Զ՛ԲԱՆՍ (Լոս Անջելես 2015)
     AXIS MUNDI (Գյոբելի թեփեի առեղծվածը, անգլեր. և հայերեն, Երևան 2016): Ավելի հանգամանալից՝
                                                                                               http://www.eutyun.org/S/P/AAV/AV_Books.htm

     Պատրաստ, բայց առայժմ ենթակա չեն հրապարակման- OPIUS MAGNUM, (գերկարևոր անտիպ նյութեր), ՄԻՋՕՐԵԱԿԱՆ (ԷԱԿԱՆՔ հ-2), ՁԻՈՒ ՔԱՅԼ (ԷԱԿԱՆՔ հ-4) եւ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ («Հոկտեմբեր 27-ի առեղծվածը...») աշխատությունները, իսկ ՃԱԿԱՏԱԳԻՐ հատորը մշակման ընթացքում է:
  
Թղթակցել է շուրջ 50 անուն հայրենի, սփյուռքահայ եւ այլազգի մամուլներին, խմբագրել է լոնդոնահայ «Էրեբունի» երկշաբաթաթերթը (1987թ.), «Էություն» ազգաբանական հանդեսի նմուշային համարը (Երևան-1992), հիմնադրել ու ղեկավարել «Արվեստանոց Սեւակ» ֆրանսահայ թատերախումբը (1978-1981 թթ, ԺԱՖ-80 փարիզյան փառատոնի մրցանակակիր), սփյուռքահայ «Հարատեւման Ուխտ» միաբանությունը (1986-1990 թթ), իսկ դրա վերաճմամբ եւ հայրենիք-սփյուռք երախտաշատ մտավորականներով` ԷՈՒԹՅՈՒՆ-Ազգային Իմաստության Տաճարը (Հայաստան-1990-ից):
  
Բանախոսություններ, ռադիո-հեռուստատեսային հաղորդաշարեր եւ բազմաթիվ միջոցառումներ հայրենիքում, սփյուռքի համարյա բոլոր գաղթօջախներում եւ օտարերկրյա համալսարաններում: Եվ այս բոլորի հիմնական թեման հայոց հարատեւման գերխնդրականն է, դրա օրինաչափությունների բացահայտումն ու ծրագրավորումը, ազգային ինքնագիտակցության արծածումն ու ամրագրումը...

Նրա գործերի ու գործունեության վերաբերյալ արտահայտվել են Գառզուն, Ս. Փարաջանովը, Մ. Ռագոնը, Ա. Տերտերյանը, Կ. Պարանը, Հ. Շիրազը, Հ. Սահյանը, ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը, Վ. Իվանովը, Ս. Երեմյանը ու շուրջ եւս վաթսուն հայ եւ օտար հեղինակություններ: Անգլիահայ բեմադրիչ Հ. Փիլիկյանը նրան որակել է որպես «Շեքսպիրեան տիաբազոնով... հայ հանճարեղ դեսպան» («Աշխարհ»-Ֆրանսիա, «Զարթօնք»-Լիբանան, 1985 թ.), երջանկահիշատակ Վահե Օշականը` «Հայոց պատմութեան բեմին սակավաթիւ, յանդուգն ու տեսլահար փաղանգին մէկ մասը...» («Ասպարէզ», 13-20.03, 1999 թ., ԱՄՆ) ակադ. Վ. Հարությունյանը`«ազգային երեւույթ» («Իմ ժամանակակիցները» հատորի Ա. Վարպետյանին հատկացված հոդվածում, Երեւան-2002թ.), այլք` «Ռ. Պատկանյանից, Հ. Ասատրյանից եւ Գ. Նժդեհից հետո հայ գաղափարական մտքի սերնդական ներկայացուցիչը» («Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ, 30.03.1999թ.), իսկ Սևակ Արամազդը (Հովհաննիսյան-Գերմանիա) նրան բնորոշում է որպես «...մութ քարայրում բանտուած ՀԱՅ ՈԳԻՆ արծարծող, "վճռական մենակների" փոքրիկ դասակի մեծագոյն անուններից` Դ. Վարուժան, Կ. Զարեան, Գ. Նժդեհ եւ Ա. Վարպետյան» («Գարուն», 3.2003 թ.: Ավելի հանգամանալից՝ www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ): Մինչդեռ Անգլիայի IBC-Միջազգային Կենսագրական Կենտրոնը նրան տեղ է հատկացրել «Ով` ով է» շարքի իր «Կապույտ գրքում» (2005թ.), ԱՄՆ-ի ABI-Ամերիկայի Կենսագրական Ինստիտուտը դասել «21-րդ դարի մեծ մտածողները» շարքը եւ ներկայացրել համապատասխան հատորում (2004թ., շուրջ 1000 անուն), իսկ 2006 թվի հունվարին հռչակել «21-րդ դարի մեծագույն հանճարներ»-ից մեկը (արդեն 500-ի մեջ): Եվ այս վերջին րոպեին հաղորդակցություն ստացվեց, որ նա նշանակվել է նույն հաստատության Հետազոտող խորհրդատուների վարչության անդամ:
Այսուհանդերձ, նրա մուտքը Հայրենիք 2002 թվականից կտրականապես արգելվում է...

Անկուսակցական է եւ ամուրի, ունի երկու որդի եւ երկու թոռնիկ:



                                             Հրապարակվել է` 2006-01-01 00:00:00
                                            Վերջին խմբագրում` 2017-10-16 09:29:42