|
|
11.06.2008թ.
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆՎԵՐ ...
Իսկ կայքի պատահական այցելուներին ու էրուդիտ
«հնդկահավերին» . |
Եթե այս ընդամենը մի համեստ ակնարկը չհասկացաք` փորձեք
կարդալ երկրորդ անգամ: Եթե երրորդ անգամ չհասկացաք` ձեռ
քաշեք կարդալուց, հինգերորդ անգամ` ձեռ քաշեք հեղինակից,
վեցերորդ անգամ` այս կայքից, բայց եթե համառեցիք ու
յոթերորդ անգամ չհասկացաք` ձեռ քաշեք... ձեզանից:
|
|
|
Լատ. in-formatio, իսկ
informare-ձևավորել, ըստ հին եգիպտացիների «Հավերժական
գոյի աննյութական` բայց ձևավորող սկզբունքը», այսինքն`
նույն «Ի սկզբանէ էր...» նյութի մեջ իջած ու նրան ձև տված
Բանը, ավելի ստույգ` Էությունը: Իսկ լատ. informis-անձև,
ըստ Արիստոտելի. «Նյութն անձև է», ըստ Բոդլերի. «Ջուրն
անձև է ու... բազմաձև», ինչպես նաև կավը, որը կարող է ինչ
ձև ուզեք ընդունել... |
«Նյութական պատնեշը» արդեն հաղթահարված
է, էներգետիկայի ասպարեզը` մասամբ: Ժամանակակից ֆիզիկան տեղափոխել
է քվանտային մեխանիկա, դեպի «թույլ մետրիկա», գերթեթև տարրեր ու
գերթույլ դաշտեր, տեսական ֆիզիկան` գերլարերի իրականություն,
ներամփոփ չնչնագույն չափություններ և «Պլանկի պատից» անդին, իսկ
այս ամենի հետ կիբեռնետիկան ևս սևեռվել է ինֆորմացիաների վրա:
Ավելի պարզ. անցումային
նյութ-էներգիա-ինֆորմացիա սանդղակը
շարունակում է խորանալ դեպի վերին
Էություն, ֆիզիկայի
եզրաբանությամբ` «քվանտային օվկիանոս» և ելակետային Եզակիություն
(Նկ.1), իսկ դարաշրջանը` նախորդ
ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ, ապա
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
բնորոշվումներից հետո արդեն որակվում է որպես
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ !!!
Եվ եթե մեկ տասնամյակ առաջ դեռ
վիճարկվում էր նախատիեզերական այդ Եզակիություն կոչված վիճակում
ինֆորացիաների գոյությունը, ինչը մենք դեռևս 1995 թ. հերքել էինք
«Էություն» տեսությամբ
(«Էություն», էջ 642-643), ապա ըստ արդի
տեսական վարկածների Եզակիության ելակետում կարող էին լինել միմիայն
ինչ-որ էական ինֆորմացիաներ: Համեմատելով ինֆորմացիաներով հագուրդ
կենսաբանական գենի հետ, այն ոմանք անվանում են «տիեզերական գեն»,
այլք` «զուտ մաթեմատիկա», մենք` Գերէություն, որն ի տարբերություն
սոսկ գիտաբանական բնորոշումների ակնկալում է նաև ոգեկան ինչ-որ
սկզբունքի առկայություն: Ըստ վարկածների, նախնական էներգիայի
գերթույլ տեսակները ծնվել են «թվային դինամիկայից»
(ինչպես օրինակ էլեկտրածին «դինամոները», ինքնագեներացվող
կենսագործընթացները կամ արտադրական «հավելյալ արժեքը»), որոնք էլ դառնում են նախաստեղծ
ինֆորմացիաների «նյութական» կրողները կամ «տանող հրթիռները», իսկ
«քվանտային օվկիանոսը»` ինֆորմացիաների անսպառ շտեմարանը: Այլ
խոսքով, ողջ նյութական Տիեզերքը կանգնած է քվանտային այդ
«փրփուրների» վրա (Նկ.5`
համարյա առասպելական կրիայի թե կետաձկների պես...),
իսկ
մենք լողում ենք ինֆորմացիաների այս անսահման օվկիանոսում, ինքներս
հեղեղված ենք դրանցով և ակամա հանդիսանում ենք ինֆորմացիաների
անգիտակից կրողներ
(մարդկային գլխուղեղի պոտենցիալը
»1020
bit ինֆորանցիա է, որը կարող էր լցնել 20 մլն
հատոր...):
Այս ամենը հիշեցման կարգով
(փոքր-ինչ ավելի մանրամասը տե’ս «ԷՈՒԹՅՈՒՆ» հատորում, էջ 421-423): Խնդիրը
այդ տիեզերական ինֆորմացիաների քաղման, շաղկապման, պահպանման,
փոխանակման և հաղորդակցության միջոցներն են, որին էլ նշյալ
հատորում նվիրված էր «Բնազանց աշխարհ» խորագրով ամբողջ մի գլուխ,
իսկ առավել մանրամասն` դրա «Տարածա-ժամանակային (ՏԺ)
բնազանցություններ» բաժինը
(նույն աղբյուրը, էջ 283-294): Այն ընդգրկում է նման
երևույթների մի ամբողջ շարք
(ռետրոսկոպիա-հետահայացություն, պայծառատեսություն-ինտուիցիոն
կռահումներ ներկայի վերաբերյալ, «դեժա վյու»-անցյալ դեպքերի
վերապրում, պրոսկոպիա-կանխատեսություն,
տելեպատիա–հեռահաղորդակցության ևն), որոնց մեջ այստեղ
ուզում ենք առանձնացնել պսիխոմետրիան, այսինքն` գուշակությունը
որևէ առարկայի միջոցով որևէ անձի կամ անցքի վերաբերյալ
(անձնական իր, լուսանկար, բարձի տակ դրած շաքարի կտոր կամ
բյուրեղյան այլ իրեր, ևն):
|
Նկ.1: 10-33սմ չնչնագույն կետում սեղմված
(«Պլանկի պատը»,
որից անդին նյութական ոչինչ գոյություն
չունի...), ելակետային
Singularité-Եզակիություն վիճակը, հաջորդող Մեծ
Պայթյունը,
ապա տարածության ու ժամանակի ընդլայնումը, և
երկնային,
մարմինների ու նյութական Տիեզերքի աստիճանական
«ձևավորումը» մոտ 13,7 մլրդ տարիներ ի վեր... |
|
|
Նկ.2: Դրականորեն «ներշնչված» ջրի
մոլեկուլները կարող են կազմել ձյան
տարատեսակ փաթիլների պես
բյուրեղյա կանոնավոր կլաստերներ`
ի տարբերություն բացասականորեն
տպավորված տձև ստրուկտուրաների: |
|
Այդ ենթաբաժնում էքստրասենս-գերզգացների հետ կատարված
դիտարկումների հիման վրա փորձ էր արվում կռահել ինֆորացիաների
փոխանցման կամ հաղորդակցման հնարավոր մեխանիզմները, որոնցից
ամենահավանականը մեծ թափանցելիությամբ օժտված գերթեթև տարրերն էին
(ակսիոններ, միկրոլեպտոններ, ևն), որոնք ընդունակ էին անօրգանական
նյութերին օժտել «հիշողությամբ» և որոնց միջոցով էլ հնարավոր էին
նաև բնազանցական թվացող մի շարք այլ երևույթներ:
Սակայն, մինչ այդ, դեռևս 1992 թ. լույս տեսած «Էություն»
հանդեսի նմուշային համարի էջերում անդրադարձել էինք այդժամ
շրջանառության մեջ եղած «ջրի հիշողության» վարկածին
(տե’ս
այստեղ, «Կենսաէներգետիկ ծե՞ս» վերնագրի տակ, էջ 49-50):
Եվ ահա, արդ թերևս շատերին առանձնապես նորություն պիտի
չլինեն, վերջին տարիներին աշխարհի տարբեր փորձասենյակներում այդ
իրողությունն ու շատ ավելին հաստատող գիտափորձերն և մասամբ դրանց
մեկնությունները: Այո’, սովորական հեղուկ թվացող ամենապարզ ջուրն
ունի հիրավի «տպավորվելու», ինֆորմացիաներ ընդունելու, պահպանելու
ու հաղորդելու, բայց նաև կենդանի գոյաձևերի պես իր վերաբերմունքը
դրսևորելու արտառոց հատկություններ, պարունակում է «կյանքի
տիեզերական ծրագիրը», ընդունակ է սնուցել կամ մարդկանցից կլանել
կենսաէներգիա, այրվել վառելանյութի պես: Այդ կատարվում է նաև
մարդկային հոգեկան ներգործությամբ, սակայն առանց ջրի քիմական թե
ֆիզիկական հատկանիշների փոփոխության` այլ միայն մոլեկուլային
խմբերի տարբեր ստրուկտուրալ կազմավորումներով
(կլաստերներ,
Նկ.2:
Հիշենք Քրիստոսի ջուրը գինու վերածելու հրաշքը): Մոտավորապես
այնպես, ինչպես կազմվում են սեպագրերը, հիերոգլիֆները,
պատկերագրերը կամ ինչպես մագնիսական ժապավենի վրա ձայնագրվում են
հնչյունները: Այդպես «մշակված» ջուրը ընդունակ է նաև ազդելու ոչ
միայն բույսերի թե ջրային կենդանիների աճի ու վարքի վրա` այլև
միջավայրի ու մարդկանց: Զի, մեր մարմինների մոտ 70% կազմված է ջրից
(երկրային մակերևույթի նույնպես մոտ 70%...), որն օժտված է նշյալ
բոլոր հատկանիշներով և հաղորդակից է ջրային մեծ թե փոքր ծավալների
ու տարբեր վիճակների հետ: Արձանագրված է նաև, որ մարմնի այս ջրային
պարունակությունը հիմնականում պահպանում է մոլեկուլյար այն
ստրուկտուրավորումը, որն ունեցել է ծննդավայրը` այդու ծրարելով
հայրենիքի հիշողությունն ու կարոտը: Իսկ այս բոլորն ակտիվացնելու
համար, ըստ տեսաբանների անհրաժեշտ է ինչ-որ խթանիչ սկզբունք, որն
հավատացյալներն համարում են «աստվածային կայծը» կամ «նախաստեղծ
օվկիանոսի վրա սավառնող Աստծո Ոգին»: Աստվածաբանները ջրի այս
հատկանիշների մեջ տեսնում են մկրտության խորհուրդը, ի դեմս
Քրիստոսի` նաև «հրով կնքելու», ի տարբերություն Հովհան/նես
(Aion-Eon-Էոն...) Մկրտչի լոկ ջրային
օծման:
Մեկ խոսքով, անօրգանական թվացյալ ջուրն
արդեն ինքն է ներկայանում որպես կենդանի գոյացություն, գլխուղեղի
կամ համակարգիչների բնական նախատիպը, կյանքի ակունքը կամ միջնորդը
նախաստեղծ Եզակիության, Աստծո կամ ԳերԷության հետ: Հիշեցնենք, որ
տիեզերածնական Մեծ Պայթյունից հետո ծնված առաջին պարզագույն
տարրերը ջրածինը
(H, ջրում` H2O) ու հելիում-հրածինն են
(He,
Նկ.1,
հայ ու արևելյան հին ավանդույթներում` քույր-եղբայր...), Տիեզերքում համապատասխանաբար ամենատարածված տարրերը, ջրածինը` Արևի
ու աստղերի մոտ կեսը, որի միջուկային պրոտոններից սինթեզվում է
հելիումը
(ջերմամիջուկային սինթեզ)` ահռելի քանակության էներգիայի
տարանջատմամբ...
Մենք այստեղ շատ ավելի
մանրամասնություններին չենք անդրադառնա
(այդ մեր նպատակը չէ)` այլ
կարձանագրենք միայն մի քանի արմատական հանգամանքներ:
- Այս նյութի վերաբերյալ դիցա-հավատամքային ամենատարբեր
զուգորդումներում զարմանալիորեն չի հիշատակվում Հին Արևելքում
այդքան համատարած ու քանի կրոնափիլիսոփայական համակարգեր սերած
տիեզերածովի, իմաստության ու ամենայն արարչության ձկնակերպ աստված,
ՄԵ կոչված էություն-զորությունների և «ճակատագրի տախտակների»
տիրակալ Էա-Հայա ծովաստծո դիցահամակարգը (Նկ.3),
որի հեռավոր
շառավիղներն են վերոնշյալ Հովհան-Օհան-Aion-Eon Մկրտիչը, դելփյան
Է’ի առեղծվածային աստվածությունը, պլատոնյան eidos-idea-ideal
նախագաղափար-նախատիպերը
(ըստ Արիստոտելի, լոկ «ձևերի ձև»...), հուն. Էոն
բացարձակ աստվածությունը (գրվում
է
aiwu)
գաղտնագիտական Essence-Էություն Հայր Աստվածը, և ի վերջո հայոց
նույն Է-ԷՈՒԹՅՈՒՆ գերաստվածությունն ու գերհասկացությունը, որին
Կ.Գ. Յունգը նվիրել է հենց Aion խորագրով ծավալուն մի
աշխատություն, կապված «կոլեկտիվ ենթագիտակցության» և Ես-ի
ֆենոմենոլոգիայի ուսումնասիրման հետ:
Նկ. 3: Էա-Հայա ծովաստվածը, հենված երգագաթ Մասու լեռան
արևելյան կատարին (Սիս-Մասիս):
Նրանից ելնող երկու ջրաշիթերը խորհրդանշում են Տիգրիս ու
Եփրատ գետերը, ձկները, այծն ու
արծիվը` երկնային, երկրային և ստորգետնյա ջրերը: Աջից` նրա
երկդեմ Իսիմուդ դեսպանն է
(հակադիր սկզբունքների մարմնավորում), ձախից` արշալույսի
աստղ Իշտար դիցուհին Կենաց ծառի
հետ, լեռան գոգում` արեգակնային Ուտու աստվածը (աքքադ.
կնքադրոշմ, Ք.ա. 3-րդ հզ 2-րդ կես): |
Իսկ զարմանալի է նաև այն
առումով, որ ջրի վերաբերյալ բոլոր նշալ ու այլ հատկանիշները
այլաբանորեն նկարագրված են այդ դիցահամակարգում, ինչպես
տիեզերածովը որպես ծրագրավորված կյանքի ակունք, իմաստության, Մե
էություն-զորությունների շտեմարան և անգամ դիալեկտիական
«դհարմա-օրենքների» պահարան, որն իր ընդերքում ուներ Մումմու
կոչեցյալ առեղծվածային մի «լուսեղեն սկզբունք»
(պետք է ենթադրել «աստվածային կայծի» կամ Սուրբ Ոգու
այլաբանությունը...) և բոլորին
անհայտ ինչ-որ
Է-տուն թե տաճար, որն ավելի ուշ հավատամքային
կառույցներում նյութականացավ ի դեմս խորանների
(իմա` տաճար տաճարի մեջ...), իսկ արդ հավակնում է լինել տիեզերաբանական հենց այդ
ելակետային Եզակիություն-Գերէությունը...
- Լեհ գրող Ստանիսլավ Լեմը անցյալ դարի երկրորդ կեսին
հրապարակեց Solaris խորագրով գիտա-ֆանտաստիկ մի վիպակ, որտեղ
գործողությունները ծավալում էին տիեզերական բանականությամբ օժտված
երևակայական մի «օվկիանոսի» վրա առկախ գիտահետազոտական կայանում:
Գիտախմբի անդամները հայտնվել էին անլուծելի մի իրավիճակում, զի
նրանց մահացած հարազատները լոկ հիշողությամբ վերամարմնավորվում էին
«ինֆորմացիոն օվկիանոսից»: Նրանց ոչնչացնելը տեխնիկապես դառնում էր
անհնարին, իսկ իրենց հետ երկիր վերադարձնելը` խիստ խնդրահարույց
(այդ կնշանակեր վերակենդանացնել բոլոր ժամանակների հազարավոր
միլիարդ հանգուցյալներին...):
Թերևս հեղինակը նույնպես ծանոթ չէր
Էա-Հայա դիցահամակարգին, սակայն վստահաբար անտեղյակ չէր գիտական
աշխարհի խմորումներից և նման փիլիսոփայական գաղափարներից: Դրանք
մարդկային մեծ կռահումների ասպարեզից են, ինչպես Էա-Հայա
դիցահամակարգը կամ տիեզերածնական այն դիցամոտիվները, ըստ որոնց
Երկիրը նախապես ծածկված է եղել համաշխարհային օվկիանոսով, որի
ընդերքից իբր այս թե այն աստվածների կամքով բարձրացել է ցամաքը,
ապա բնակեցվել այլազան գոյաձևերով: Երկրաբանորեն այդ հենց այդպես
էլ եղել է, ինչը Homo sapiens-ը ոչ մի կերպ իմանալ չէր կարող,
բացի... իր ենթագիտակցական և անօրգանական աշխարհի
«հիշողությունից», որը կարող էին պահպանել Երկիր մոլորակի նույն
նախաստեղծ ջրերը: Առավել ևս, որ դրանց քանակը բնավ չի փոխվել, իսկ
պինդ-հեղուկ-գազային վիճակների փոփոխություններից որակապես
ինքնամաքրվում էին նաև «ինֆորմացիոն աղբից» և վերականգնում
նախաստեղծ «տիեզերական բանականությունն» ու ԳերԷության ի վերուստ
ինֆորմացիաները: Դրա հետ հաղորդակցությունը այլևս խնդիր պիտի
չհարուցեր, նկատի առնելով արարածներիս նույն ջրից 70%
կազմությունը: Հանգամանք, որով կարող էին բացատրվել նաև «կոլեկտիվ
ենթագիտակցությունը»
(մասամբ գրանցված մեր գեներում, ԴՆԹ-ի մոլեկուլում և գլխուղեղի
ստորին շերտերում), բայց նաև գալիքի
գերգիտակցական կռահումները, ինտուիցիայի և առայժմ բնազանց համավող
քանի երևույթներ: Այս վարկածը ավելի հավանական է` քան
այլամոլորակային այցելությունները կամ խորհրդապաշտական այդքան
մոգոնումներ, թեև արտերկրյա կյանքը ավելի քան հնարավոր է:
- Դեռևս մեկ-երկու տասնամյակ առաջ նույնպես բնազանց
որակվող մտահրահանգման երևույթը այսօր արդեն իրականացվում է,
մասնավորապես հաշմանդամների արհեստական պրոտեզների կամ
համակարգիչների լոկ մտավոր ղեկավարման պարագաներում
(ռազմականորեն` շատ ավելի բարդ բարձրագույն տեխնոլոգիաների...):
Անչափ ուշագրավ է,
որ փորձարարները դժգոհում են սուր մտասևեռման անհրաժեշտությունից և
բնականաբար հոգնությունից, ինչը խոսում է մտավոր էներգիայի մեծ
գերածախսի մասին: Եվ եթե ջրի պարագայում ինֆորմացիայի հաղորդումը
իրականացվում է մոլեկուլների մակարդակով, ապա այս դեպքում ջրային
մանրամասնիկները բացակայում են, իսկ մտահրահանգումը ներվային
համակարգի կենսաէներգետիկայից անդին
(օրինակ պրոտեզների պարագայում) ամենայն հավանականությամբ կատարվում է գերթեթև տարրերի
մակարդակով, և նույնիսկ` գերլարերի: Զի, դրանք անհամեմատ զգայուն
են, օժտված մեծ թափանցելիությամբ ու հաղորդակցությամբ` քան «ջրային
փոշին», և այսքանի հետ ենթադրվում են լինել մտավոր ինֆորմացիաների
ու հոգևոր թրթիռների «նյութական» հիմքը: Երիցս առավել, որ մենք ու
ողջ նյութական Տիեզերքը լողում ենք «քվանտային օվկիանոսում» և
հեղեղված ենք անսահման ինֆորմացիաներով, ինչպես մեր մթնոլորտը`
ռադիոհեռուստատեսային հարյուր հազարավոր ալիքներով: Բոլորովին այլ
խնդիր է դրանց ընկալմանն անհրաժեշտ մեր «ընդունիչների» դեռևս
անկատարությունը, իսկ գերթեթև տարրերի ու գերթույլ դաշտերի
պարագայում` դեռևս անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայությունը: Հետո
ի՞նչ, մինչև վերջերս մեզ նույնպես գոնե գիտականորեն անհայտ էին ոչ
միայն ջրի արտառոց հատկանիշները` այլև բույսերի «սքող կյանքն» ու
կենդանական աշխարհի «լեզուները», որոնք աստիճանաբար
վերաբացահայտում է ամեն մի սերունդ: Մինչդեռ, Տիեզերքը չի շտապում
բացել իր բոլոր գաղտնիքները, թերևս հենց մահկանացուներիս դեռևս
տհասության պատճառով...
Նկ.4: Գրավիտացիան որպես տարածա-
ժամանակային կորության արդյունք:
Նկ.5 (աջից): Տարածության գերմիկրոսկոպիկ դիտարկման
վերին աստիճանում «քվանտային օվկիանոսի» եռք-
ֆլուկտուացիա-ծփանքը, ըստ գերլարերի տեսության: |
|
- Ինչպես ըստ Էյնշտեյնի hարաբերականության ընդհանուր
տեսության, գրավիտացիան ոչ այլ ինչ է` քան տարածա-ժամանակային
կորության արդյունք (Նկ.4),
այդպես էլ հնարավոր է պատկերացնել այն
որպես ինֆորմացիոն «նյարդային համակարգ», որով կարող էր բացատրվել
հեռահաղորդակցությունները թե’ տարրական մասնիկների
(օրինակ «ալիքային փաթեթների» պարագայում), և թե’ բուսակենդանական կամ այլ
գոյաձևերի միջև: Զի, եթե ջրում ձկնային վտառների սինխրոնիկ լողը
դեռ կարելի է բացատրել ջրի ինֆորմացիոն, էներգետիկ ու ալիքային
դաշտերով
(ջրային միջավայրի մեծ հաղորդականությունը այդ երեք միջոցներով էլ
հայտնի իրողություն է), ապա նույնը չենք կարող ասել
օդում թռչնային երամների զարմանահրաշ սինխրոնիզացիայի վերաբերյալ`
հաճախ երկրաչափական ձևերի նպատակահարմար դասավորությամբ, այն էլ
«ջրային փոշու» բացակայությամբ խիստ տապ եղանակներին: Այս վարկածի
օգտին է խոսում նույն ջրով լցված երկու փորձանոթների հետ կատարված
գիտափորձը, երբ մեկի վրա ներշնչմաբ ձևավորված կլաստերային
կառուցվածքը կրկնվել է հարևան փորձանոթում: Այս դեպքում նորից
օգնության է շտապում գերլարային տեսության «քվանտային օվկիանոսը»,
իր ֆլուկտուացիոն ծփանքներով (Նկ.5):
Իսկ թե ինչ առասպելական
անակնկալներն են մեզ խոստանում այս վարկածների թեկուզ մասնակի
հիմնավորումները` թողնում ենք պրպտողների երևակայությանն ու
ապագային:
- Ջրի հետ կատարվող տարաբնույթ փորձերը հաստատում են ևս
մեկ ուշագրավ հանգամանք. դրական թե բացասական ինֆորմացիաների
առնչությունը մի կողմից կանոնավոր ու գեղեցիկ կլաստերների, մյուս
կողմից` մոլեկուլային քաոտիկ ու տգեղ ստրուկտուրավորումների`
ինչպես նաև բարոյական թե ոչ, չար ու բարի մարդկային բնորոշումների
հետ: Դեռևս ըստ Սոկրատեսի «Բարոյականությունը գիտելիք է», այսինքն`
ինֆորմացիա: Սակայն առանց այդ էլ բոլորս գիտենք, որ
ինֆորմացիանները կարող են լինել ճշմարիտ, հաճելի, բարի, արարչական
թե ոգեկան, և ընդհակառակը: Այս հանգամանքները նախ հուշում են
համատիեզերական ոչ միայն «բանականության և հոգու»` այլև յուրօրինակ
«բարոյականության» գոյությունը
(թեկուզ ֆիզիկական օրենքների և դիալեկտիկական օրինաչափությունների
առումով), ակնկալում նաև
վերաձևակերպել մարդկային բնորոշումներն ըստ այդմ, և ջանալ ջրերի և
օվկիանոսների պես մաքրել միջավայրն ու ինքնամաքրվել «ինֆորմացիոն
աղբից», որի էնտրոպիկ-քայքայիչ ազդեցությունը յուրաքանչյուրս կարող
է զգալ սեփական կենսափորձով: Եվ եթե կենդանիները բնազդորեն գտնում
են իրենց անհրաժեշտ բուժիչ բուսանյութերը, նշյալ առումով մարդ
արարածը իր կենսափորձով ստեղծել է հակաէնտրոպիկ արժեքային
համակարգ: Արդ, այդ արդեն կարող ենք գիտակցել տիեզերականորեն և
առավելագույնս ներդաշնակվել Տիեզերքի ու ինքներս մեզ հետ: Առավել
ևս, որ այսօր կեցությունը հեղեղված է ինֆորմացիաներով,
ինֆորմացիաները դարձել են մեր հոգևոր առօրյա «սնունդը», ամենայն
ինֆորմատիզացվում է և դրա հետ նաև մենք, մինչդեռ «տիեզերական
ծրագրի» ու նրա «վերջնական վիճակի» ճանապարհին բացասական թե թերի
ինֆորմացիաները կարող են նաև կործանիչ լինել
(տե’ս այստեղ`
«Ողբերգական միջադեպ» նյութը): Եվ այդ հատկապես, երբ
ինֆորմացիաները չարակամներին ընձեռում են աճպարարությունների մեծ
հնարավորություն` ընդունակ մաքրագործության փոխարեն «լվանալու»
զանգվածների ուղեղները կամ մահացու ապականելու հասարակական ողջ
ներոլորտը:
- Մենք ցայստեղ խոսեցին ինֆորմացիաների մասին, իսկ այլուր
հաստատել էինք, որ դրանք դեռևս լիակատար էություններ չեն
(տե’ս «Հայտնություն» հատորի հակիրճ բովանդակությունը,
http://www.persons.am/am/interview.php?id=145): Զի, վերջիններս
զտված ու «խտացված» ինֆորմացիաներ են, այլ մեկ բնորոշմամբ` դրանց
essence-էսենցիաները: Եվ եթե ինֆորմացիաները չափվում են քանակական
bit-երով, ապա էությունները այլևս որակական գոյացություններ են,
առավել ստույգ` անաղարտ ու անեղծ ճշմարտություններ: Այս առումով և
ըստ դիալեկտիկական երրորդ օրենքի, ակնկալվում է ինֆորմացիաների
քանակական անցումը որակական էությունների, որով կամբողջանա
նյութ-էներգիա-ինֆորմացիա-Էություն համատիեզերական
գործընթացը, ըստ «բաբախող Տիեզերք» տեսական մոդելի, որն էլ այլ բան
չէ` քան կենդանաշրջանի հիմքում դրված «Ծովից ծնվող և ծով
վերադարձող ամենայնի» սկզբունքը
(Ձուկ կենդանակերպից` նորից Ձուկ-ջուր տարերք):
Թե այդ ինչպե՞ս էին նախնիք կռահել`
մասամբ մակաբերվում է վերոշարադրյալից, թե ինչպե՞ս է այդ ընթանում`
շարադրված է Էություն-էիզմ ուսմունքում, իսկ թե ի՞նչպես օգտվել
դրանից և ի՞նչ է սպասվում Homo sapiens-ին առաջիկայում` այդ արդեն
այլ նյութ է:
Հաստատ է մեկ բան. կյանքն արարված է
ապրելու համար և այս ամենը չի ասվում վասն սոսկ իմացության` այլ
միմիայն լիարժեք, բովանդակալից ու նպատակային լինելության, հոգևոր
«հիգիենիայի», և լոկ օպտիկական տեսողությունից անդին տեսադաշտի
ընդլայնման: Զի, նախ էություններն ակնկալում են ինֆորմացիոն
հեղեղից ճշմարտությունների թորում: Երկրորդ. աղճատ հոգին աղավաղում
է իմաստությունն ու ճշմարտությունը, ինչպես փոշոտ ապակին թե
ծուռումուռ հայելին` լույսի և բուն իրականության արտացոլանքը:
Սակայն, հայտնի է նաև, որ գիտակցված երջանկությունն ու տառապանքը
ուժգնություն են ստանում
(«...հանուն հաճույքի ու տառապանքի գեղեցկության», Դ. Վարուժան),
լինելությունը` իմաստավորում,
կայացումը` «ֆլուկտուացիոն» եռանդ, իսկ էացումը`«տիեզերական ելք»:
Այս բոլոր առումներով էլ.
ԿՅԱՆՔՆ ԻՄԱՑՅԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է, ԿՅԱՆՔԸ ՉԻՄԱՑՅԱԼ` ՄԱՀ ... |
Կատարելապես գիտակցում էինք տվյալ նյութի բարդությունը,
մասամբ` նաև շարքային լսարանի առջև հանպատրաստի
ներկայացնելու ու «վուլգարացման» անպահետությունը:
Գիտակցում նաև, որ տվյալ նյութը և ընդհանրապես ողջ
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը (ԷՈԳՀ) մի իսկական
«Զուգահեռ Տիեզերք» է հայ արդի իրականության համեմատ,
որոնք անգամ ակադեմիական «խելոքներին» կարող են թվալ
«առասպելաբանություն» կամ պատրանք, իսկ պարզ
մահկանացուներին` գլուխկոտրուկ «ակադեմիզմ»: Այսուհանդերձ,
այն նպատակահարմար գտանք հրապարակել մի շարք
նկատառումներով.
- Նախ տվյալ նյութը թերևս լավագույնս է երևակում թե’ էիզմ
ուսմունքի և թե’ ողջ ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի
մի քանի հիմնադրույթները, առասպելաբանությունից անցնելով
հայագիտություն, գիտաբանություն և տիեզերանաբություն,
ուրվագծելով անցյալ-ներկա-ապագա աշխարհայացքային վերաճը,
ինչպես նաև ազգային ու համամարդկային քաղաքակրթությունների
հարաբերակցությունը:
- Այն համադրում է նաև այստեղ հրապարակվող ԷՈԳՀ-ի տարբեր
նյութերը, միաժամանակ շաղկապելով մեկուկես տասնամյակ առաջ
լույս տեսած ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի (ԱԻՏ)
առաջին պրպտումները, որոնք կայքում ներկայացված են ի դեմս
«Էություն» հանդեսի (
տե'ս այս
հղումով ): Մեզ ևս հաճելի է արձանագրել, որ դրանք
զարգացել են կատարելապես ներդաշնակ համաշխարհային գիտական
մտքին ( և ընդհակառակը...), իսկ որոշ պարագաներում
նույնիսկ վազանցել դրան:
- Ի տարբերություն սոսկ հայագիտական այդքան
հետազոտությունների, տվյալ նյութը առիթ է տալիս նաև
պատկերացնելու թե ինչի՞ են ցայսօր ծառայել ծագումնաբանական
ու արևելագիտական մեր պրպտումները, և ի՞նչն է Էության
գերնպատակը, թեև տվյալ պարագայում դրա էաբանական ու
գոյաբանական նշանակությունը մնում է կռահել, իսկ մասամբ
կարող է լրացվել հետագա հրապարակումներով:
- Պատկերացում է տալիս գիտափիլիսոփայական մտքի մեր
որդեգրյալ նշանաչափի վերաբերյալ, ինչը հայ արդի տխուր
պայմաններում կարծում ենք սթափեցնող և ուղղորդող
անհրաժեշտություն է, գիտակից շրջանակների համար` նաև
մխիթարանք:
- Եվ ի վերջո, կայքն ունի բավականին պատրաստված ու էիզմին
հասու, ինչպես նաև բանականորեն բարձր ու պահանջկոտ` թեև
սահմանափակ այցելուներ: Սակայն, նման նյութերը կարող են
հոգևոր «վիտամիններ» ու բանական «կալորիաներ» ապահովել
բոլոր հայցվորներին:
- Այսուհանդերձ, կայքը չի պատրաստվում հրապարակել
ձեռքբերումների իր ողջ պաշարը կամ դառնալ լոկ էլիտար
միջավայր` այլ մնալ տարաչափ աստիճանավորմամբ
ոգե-գաղափարական հնոց ու դպրոց, առավելաբար հնարավոր
initiés-посвященные-նվիրյալների, ԱԶԱՏ, ԻՆՔՆԻՆ ու ԷԱԿԱՆ
հայորդիների ու արորդիների համար, իսկ ոմանց համար`
ոգեշնչման աղբյուր ու ինքնակայացման խթան: Եվ այդ ևս,
շեղակիորեն ի շահ հանուրի, ինչը եղել ու մնում է Էության
ռազմավարություններից մեկը...
Գոյաբանական այս կատարյալ փակուղային
իրավիճակում, համատարած ծանծաղության, բարոյահոգեբանական
գռեհիկացումների, մտավորական երաշտի, քաղաքական
խարդավանքների, պետվարչական մեղսությունների, «անգղների»
աշխուժացման և լինելության անորոշությունների
պայմաններում, կարծում ենք նրանց ու նման ոգե-գաղափարական
համակարգի անհրաժեշտությունը անշրջանցելի է ու հարատևման
միակ հնարավորությունը:
Երիցս առավել, որ անգամ այլոց
դիտարկմամբ.
«Հայոց պատմության ձիգ գործընթացն այսօր խորասուզվում է
ծայրահեղ բախտորոշ մի ճգնաժամի մեջ. ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ
ՃԳՆԱԺԱՄԻ, որը առանձին-հավատամքային, գիտական, քաղաքական,
տնտեսական, էթնիկական, վիճակագրական ճգնաժամերի
հանրագումարն է... »:
(R. Dézélus, « L’Arménie-filles de Sumer», France-2003,
էջ 471)
Այս առումով, եթե էիզմն ու ԷՈԳՀ-ը հայ
իրականության համեմատ հիրավի մի «Զուգահեռ Տիեզերք» են,
ապա այն նույնպես այլորակ մի «Զուգահեռ Տիեզերք» է
համաշխարհային քաղաքակրթության համեմատ, ինչպիսինները դեռ
կան Պոլինեզյան կղզիներում: Սակայն ի տարբերություն դրանց
Հայաստանը այսպես հիրավի կարող է վերջնականապես սուզվել
գլոբալիզացման հեղեղում, եթե չհասցնի վեր հառնել նախ իր
հոգևոր գահավիժումից: |
|
|
|