|
|
Խմբագրության կողմից.
Ուշադրություն դարձրեք, որ այս վերլուծության հեղինակը մի
մարդ է, որն արդեն մոտ վեց տարի է, ինչ արտաքսված է իր
Հայրենիքից: Իհարկե կարող ենք զարմանալ, թե մարդ ոգու
ինչպիսի՞ կորով կարող է ունենալ, որ երկարամյա
ստորացումներից հետո, իր «անբուժելի խենթությամբ» ու
ոգևորությամբ, շարունակի իր նվիրական ու հետևողական
պրպտումները... Բայց մենք այլ մի հանգամանք կուզեինք
մատնանշել` սահմռկելի տեսարան է, երբ հիվանդ ու մահացող
օրգանիզմը, որևէ հնար չթողնելով իր միջի սակավաթիվ առողջ
բջիջներին, նրանց ոչնչացնում է, իսկ լավագույն դեպքում`
իրենից դուրս մղում... |
|
Նկ.1: Մերձավոր (a) և Միջին Արևելքը (b), որպես
հին ու նոր աշխարհաքաղաքական քառուղի... |
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ... «ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ»... |
Ալեքսանդր Արորդի Վարպետյան |
|
|
Մոտավորապես այսպիսինն է Կալիֆոռնիայի
UCLA համալսարանի
աշխարհագրության պրոֆեսոր
Jared Diamond-ի տեսության նախադրույթը,
շարադրված
«Անհավասարությունները հասարակությանների միջև» կամ
«Կենսամիջավայրի դերը պատմության մեջ» էսսեյում: Նա այս
եզրահանգմանն է հասել քննախուզելով վյուրմյան վերջին
սառցահալոցներից հետո համաշխարհային քաղաքակրթության 13/12000-ամյա
տարեգրությունը: Ըստ նրա, երկրագործությունը եղավ այն արմատական
գործոնը, որը` ի տարբերություն յուրացնող տնտեսության
(հավաքչություն, ձկնորսություն ու որսորդություն), նախնադարյան
համայնքներին նախ ընձեռեց բնության քմահաճույքներից որոշ
ազատություն, ապահովեց սննդարտադրություն ու պահպանվող
բուսատեսակաների պահեստավորում
(նախապես ցորեն ու գարի), ապա
անասնապահության զուգորդմամբ` նաև կենցաղային բնանյութեր
(բուրդ, կաշի ևն) և «մեխանիկական» ուժ
(գութան, սայլեր, հեծկան), իսկ
դրանք` արհեստագործության զարգացմանն անհրաժեշտ ազատ ձեռքեր,
մետաղաձուլությամբ` գործիքների կատարելագործում, զենքերի ու
ռազմական գործողությունների զարգացում, իսկ այդ բոլորի վերաճով`
կեցական ու հոգևոր մշակույթի բարգավաճում, ինչը ենթադրում է
հասարակական որոշակի փոխհարաբերություններ, կառույցներ ու
հասարակարգ, իսկ այս ամենի հետ` էթնոսների, ազգույթների ու ազգերի
կազմավորում ու վերաճ:
Կեցություն-գիտակցություն
պարբերական հակադարձումներով, վերջիններս ակնկալում են
հավատամքային համապատասխան համակարգերի առկայություն, արվեստների
զարգացում, գիտելիքների ամբարում և գիր-գրականության սաղմնավորում,
ինչն ըստ էության էվոլյուցիայի թե’ վեկտոր-գերնպատակն է, թե’
կեցության առավել արդյունավետ կազմակերպումը, բայց նաև անվիճելի
գերակայություն թերհաս գոյաձևերի ու հասարակությունների նկատմամբ:
Այսինքն, երկրագործությունն
ընձեռեց այն բոլորը, որոնք կազմում են քաղաքակրթությունների հիմքը`
առաջին հերթին պայմանավորված աշխարհագրական դիրքով, միջավայրի
կենսապայմաններով, բնանյութերի ու բնական հումքերի առկայությամբ:
Հանգամանք, որն էլ պատճառ է հանդիսացել համաշխարհային ու պատմական
չափանիշերով հասարակական անհավասարություններին, որոնք չեն բխում
զուտ ռասայական գործոններից: Ավելի շուտ` ընդհակառակը:
Անգամ մեր էական լրացումներով ու
մեկնությամբ, այս բոլորում արտառոց ոչինչ չկա, ասվել է վաղուց ու
շարունակում է ամրագրվել: Նորույթը այդ ամենը առավել ընդհանրացված
ու համակարգված ներկայացնելն է, իսկ անսպասելին` բացիլների դերը
գաղութարարության ու հասարակական անհավասարությունների մեջ: Զի ըստ
հեղինակի, ամերիկյան տեղաբնիկների ոչնչացումը ոչ միայն
եվրոպացիների ռազմական, քաղաքակրթական թե բանական գերակայության
արդյունքն էր` այլ նաև նրանց կողմից դեռևս չգիտակցված «զանգվածային
ոչնչացման բիոլոգիական զենքը»: Այսինքն, բացիլների այն
ամբողջությունը, որը մարդուն անցել էր ընտանի կենդանների հետ սերտ
շփումներից և որոնց դեմ հազարամյակների ընթացքում նա ձեռք էր բերել
իմունիտետ, ինչից զուրկ էին թերզարգացած հասարակությունները:
Անշուշտ, այս թեզը արտառոց է այնքանով, որքանով դեռ երևույթը չի
զուգորդվել տարատեսակ բացիլների նաև արարչական նշանակությամբ`
ինչպես կյանքի զարգացման, մարսողության թե գինու խմորման
գործընթացներում, ըստ Նիցշեի` «բարուց ու չարից անդին»
համաբանության, ինչն էլ էիզմ-Էություն ուսմունքի սկզբունքներից
մեկն է: Բայց այդ այլ «մատերիա» է:
Այսպես, Ջ.Դայմոնդի
տեսության երկրորդ հիմնադրույթը դառնում է երկրագործությունից հետո
մետաղի, զենքերի և բացիլների առավելությամբ եվրոպացիների
գաղութարարական ծավալապաշտությունը, ինչը ապահովելու էր բարիքների
առավել կուտակում և համաշխարհային մասշտաբով հասարակական արդի
անհավասարությունները, որի սկզբնապատճառը հեղինակը տեսնում է հենց
երկրագնդի ձևվածքում` ի դեմս աշխարհագրական դիրքի, բնաշխարհի, նրա
ֆլորայի ու ֆաունայի և անշուշտ բնական հանածոների առկայության:
Բայց ինչո՞ւ հենց Եվրոպայի, երբ նա պատմական այդ
քննախուզությունը մեկնարկում է համաշխարհային քաղաքակրթության
13000-ամյա տարեգրությունից: Զի, պարզապես հեղինակին հետաքրքրում է
պատմական այդ ժամանակաշրջանն ու արդի իրավիճակը, թեև հեղինակը իր
դիտարկումները հիրավի սկսում է քաղաքակրթությունների ակունք
Մերձավոր Արևելքից (Նկ.1a): Ավելի ստույգ` սիրիո-պաղեստինյան աղեղի
հարավային մեկ-երկու 11500-ամյա հնավայրերի պեղումներից, որտեղ իբր
40-50 հոգանոց մի քանի փոքրիկ համայնքներ սկսել էին անցել ցորենի և
գարու պրիմիտիվ երկրագործության: Սակայն, ըստ հեղինակի, այդ
երկրագործական առաջին ջանքերը զարգացում չունեցան ջրային
ռեսուրսների անբավարարության պատճառով, մինչդեռ այդ աղեղի
զուգահեռաբար զարգացող հյուսիսային բևեռը` Անատոլիայի
հարավ-արևելյան տարածքը, անգամ ցայսօր լիուլի ապահովված է այդ
ռեսուրսներով (իմա` Հայկ. լեռաշխարհի հարավ-արևմտյան մասը
Ուրֆա-Գյոբեկլի թեփե հնավայրի շրջանում: Նկ. 2a)` հատկապես
անցյալում, շնորհիվ առատ սառցահալոցների, ինչն էլ ապահովում էր
բերրի սևահողեր, շքեղ ֆլորա և ֆաունա
(որտեղից էլ դրախտի տեղակայումը Բյուրակնի շրջանում, նոյյան տապանի
հանգրվանումը Արարատի գագաթին, և առասպելացյալ այլ մտապատկերներ):
Ուստի, երկրագործությունը
արմատավորվում է այստեղ, և քանզի տարածաշրջանը հարուստ էր նաև
առաջին ընտելացված կենդանիների վայրի տարատեսակներով
(մուֆլուն, բեզոարյան այծեր, վարազներ ու այլ կենդանատեսակներով)
ու բնական
հանածոներով
(փայտ, օբսիդիան, մետաղահանքեր ևն), որոշ ժամանակ անց
երկրագործությունը զուգորդվում է անասնապահությամբ,
արհեստագործությամբ, մետաղաձուլությամբ, կեցական և հոգևոր
մշակույթների զարգացմամբ: Ահա այս տարածքից էլ առաջին
նախաքաղաքակրթությունը արհեստական ոռոգման շնորհիվ աստիճանաբար
տարածվում է Միջագետք (Նկ. 2d), ապա Եգիպտոս, (Նկ. 2b-c) բայց նաև
դեպի Արևելք և Արևմուտք (Նկ. 3a-c): Տեղին է հիշեցնել, որ վայրի
ցորենի ու գարու բնօրրանը գտնվում է հենց այս տարածքում (Նկ. 2d),
իսկ ողջ աշխարհում 50 կգ ավելի կշիռ ունեցող 14 ընտելցված
անասնապահական առաջին կաթնասուններից 6` ոչխարը, այծը, խոզը,
տավարը, էշը և ձին, ընդոծիններ են: Եվ ի վերջո այստեղ է
արձանագրված պղնձի առաջին մետաղձուլությունը, ինչպես նաև հետագա
Բրոնզի ու Երկաթի դարաշրջանները (Նկ. 2e):
Նկ.2: a). Սիրիո-պաղեստինյան աղեղը Միջերկրականի
արևելյան ափերի շրջանում (շրջագծված մուգ շագանակագույն):
b). Դեպի Միջագետք սիրիո- պաղեստինյան աղեղի ընդլայնմամբ
«բերրի կիսալուսնի» առաջացումը (Ք.ա.VII-VI հհ):
c). Ապա, այդ քաղաքակրթության աստիճականական համասփռումը
ամբողջ Միջագետքում, Իրանական բարձրավանդակում և
Եգիպտոսում (Ք.ա. V-րդ հզ): d). Վայրի ցորենի տարածքները
Առաջավոր Ասիայում: Կարմիր սլաքներով` արհեստական ոռոգման
յուրացմամբ երկրագործության ծավալումը դեպի Միջագետք
(քարտեզի մակագրությունները շրջված են): e). Պղնձի
արդյունաբերության առաջին տարածքը Ք.ա. VIII-IV հհ (առավել
մուգ հատվածներում` պղնձահանքերը, սլաքներով` պղնձի
առևտուրը: Քարտեզները հնագիտական տարբեր աղբյուրներից): |
Այսքանն ու դեռ շատ ավելին
հայտնի են նաև այլ փաստերից ու տեսություններից, նույնը նաև
աշխարհագրական այս ընդգրկուն տարածքից քաղաքակրթության համասփռումը
դեպի Արևմուտք և Արևելք: Այսուհանդերձ հեղինակն անում է շատ
ուշագրավ մի դիտարկում. այդ համասփռումը դեպի Արևմուտք և Արևելք
նախ կատարվել է աշխարհագրական նույն լայնությամբ մի գոտում, զի այդ
պայմանավորված էր բնակլիմայական նույն պայմաններով: Կարևոր մի
հանգամանք, որը նպաստում էր թե’ բուսակենդանական տարատեսակների և
թե’ արտագաղթող համայնքների բարվոք վերաբնակեցմանը: Ավելի ուշ,
դրանք համասփռվում են ողջ Եվրոպայով ու Ասիայով մեկը, համադրվելով
տեղաբնիկների և ալիք առ ալիք նախորդ վերաբնակիչների հետ, ի վերջո
ներկայանալով որպես աշխարհի մեծագույն, հնդեվրոպական
լեզվաընտանիքը: Այսուհանդերձ, դրա արևմտյան ճյուղն է ծավալվելու ու
գաղութացնելու աշխարհը, շնորհիվ աստիճանաբար բարելավվող
բնակլիմայական պայմանների, մինչդեռ մայր քաղաքակրթության բնօրրանը
պիտի հետևողականորեն սմքեր, իսկ դրա հետ նաև խամրեին թե’ երբեմի
բարգավաճ հասարակությունները, ազգերն ու պետությունները, և թե’
նրանց մշակույթը, որոնք պայմանավորված էին իրենց բնաշխարհի
շքեղությամբ ու կենսամիջավայրի նպաստավորությամբ:
Նկ.3: a) Հնդեվրոպական քաղաքակրթության սաղմնավորումը
նեոլիթյան նախաստեղծ ու միակենտրոն բնօրրանի, այսինքն`
Հայկ. լեռնաշխարհի էպիկենտրոնում, հետևողականորեն այնտեղ,
որտեղ մի քանի հազարամյակներ առաջ արմատավորվել էր
մայրիշխանական երկրագործությունը, ապա վերաճել
հայրիշխանական իրականության: b) Այդ քաղաքակրթության
սկզբնական համասփռումը դեպի Բալկաններ և Իրանական
բարձրավանդակ: c) Ապա ավելի ու ավելի ծավալումը դեպի
Արևմուտք ու Արևելք:
Հարկ է ուշադրություն դարձնել, որ հնդեվրոպական
քաղաքակրթության համասփռումը սկսվում է մշակութային նախորդ
շերտի Եգիպտոս թափանցելուց, այսինքն` Ք.ա.V-րդ հզ առաջ,
որից հետո սկսվեց եգիպտական նեոլիթը, երբ Միջագետքը արդեն
ծաղկունքի նախաշեմին էր (հմմտ. Նկ. 2c: Այս քարտեզները`
Ջ.Դայմոնդի տեսությունը պատկերավորող աղբյուրներից): |
Ահա, Ջ.
Դայմոնդի աշխարհում ուշադրության և Pulitzer-1998 գիտական
հեղինակավոր մրցանակին արժանացած տեսության հակիրճ էությունը,
որքանով մեզ հաջողվեց հավատարմորեն այն ներկայացնել: Անշուշտ, այդ
տեսությունն արժանի է շատ ավելի խորքային վերլուծության (ստորև
մենք դեռ կանդրադառնանք որոշ հանգամանքներին), սակայն այդ նախ մեր
նպատակը չէ և հետո դրանից տեսության բուն էությունը չի փոխվելու,
որը մնում է մարդ-բնություն հարաբերակցության և հասարակությունների
ճակատագրերի վերաբերյալ մտահոգություն: Եվ ոչ պատահականորեն նրա
հաջորդ աշխատությունը վերնագրված է. «Փլուզում: Ինչպես են
հասարակությունները ընտրում իրենց անհետացումը կամ գոյատևումը»
(2005 թ.):
Վերոշարադրյալը մեզ բավական է
դիտարկելու համար անմիջական և կողմնակի որոշ եզրահանգումներ:
ա). - Նախ արձանագրենք, որ այս
տեսությունը շրջանառող վարկածների ու հարակից տեսությունների
համադրումն է, ուստի պարունակում է որոշ հակասություններ և ոչ
բոլոր դրույթներն են անվերապահորեն ընդունելի, ինչը բնավ չի
արժեքազրկում հիմնական թեման: Այս առումով փոքր-ինչ վիճարկելի է
հեղինակի որդեգրած այն դրույթը, ըստ որի երկրագործությունը իբր
սկզբնավորվել է սիրիո-պաղեստինյան աղեղի հարավում: Այդ թեզի
ջատագովներին ու հեղինակին այդժամ թերևս հայտնի չէին 12000-ամյա ու
90000 մ² տարածքով Գյոբեկլի թեփե վերոնշյալ տաճարային հնավայրի
պեղումների արդյունքները, որոնք հրապարակվեցին 2000թ. գերմ. «bild
der wissenschafh» գիտական ամսագրի N°8 համարում (տես Նկ. 2a և Նկ.
4a-b): Մյուս կողմից, վերջինիս հավաքչական ցեղերի հեղինակության
վարկածը հակասում է Ջ.Դայմոնդի տեսությանը, ըստ որի
քաղաքակրթության սկզբնավորումը եղել երկրագործությունը: Եվ հիրավի,
դժվար է պատկերացնել, որ Գյոբեկլի թեփեի պես հավատամքային այդպիսի
հսկա մի համալիր կարող էին իրականացնել հավաքչական համայնքներ, երբ
դրանց քանակը չի անցել առավելագույնս շուրջ 200 շնչից: Մինչդեռ
ակնհայտ է, որ Գյոբեկլի թեփեն իրականացրել են անհամեմատ բազմաքանակ
ցեղեր ու ցեղային միություններ, զի նմանները կան նաև հարևան
շրջաններում: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում մեզ սպասում
են նոր և առավել տրամաբանական բացահայտումներ, բայց ի նպաստ Հայկ.
լեռնաշխարհը նեոլիթյան միակենտրոն բնօրրանը լինելու տեսության: Իսկ
այն չի բացառում այլուր երկրագործության անցնելու առանձին փորձեր,
բայց ոչ մերձակից շրջաններում, որտեղ «մշակութային դիֆուզիան» ու
փոխազդեցությունները անխուսափելի էին:
Նկ.4: a) Գյոբեկլի թեփե 90000 մ² տարածքով տաճարային
հնավայրի ընդհանուր տեսքն ու ընդամենը մեկ հատվածը:
b) Այդ հատվածի միայն մեկ մասը քարե հսկա բլոկներով, որն
անհամեմատելի է պաղեստինյան ամենամեծը 60-80 մ² հողեղեն ու
լոկ կենցաղային նշանակության կառույցների հետ, այն էլ
ընդամենը 40-50 շունչ համայնքների համար:
Մինչդեռ վաղեմիությամբ նմանատիպ Երիքոն Գյոբեկլի թեփեին
զիջում է շուրջ 2000 տարվա ժամանակագրությամբ... |
բ). - Չնայած Պաղեստինի առաջնայության
հաճախ թմբկահարվող վարկածի, Ջ.Դայմոնդը հնդեվրոպական բնօրրանն ու
այդ քաղաքակրթության համասփռումն այնտեղից տեղակայում է Հայկ.
լեռնաշխարհի սրտում (Նկ.3a), որտեղից էլ ըստ նաև այլ
տեսությունների դեպի Միջագետք էր ծավալվել ոչ հնդեվրոպական
բնորոշվող երկրագործական մշակույթը (Նկ. 2d): Իսկ կենտ այս
հանգամանքից աներկբա մակաբերվում են մի քանի արմատական
իրողություններ:
– Երբ խոսում ենք երկրագործական թե այլ
կացութաձևի մասին, ինքըստինքյան ենթադրում ենք այն կրող էթնոսներ,
զի տոտեմական տոհմեր գոյություն են ունեցել դեռևս նախնադարում,
ինչն ակնկալում է որոշակի ու դեռ շատ նախանձախնդիր ինքնություն:
Իսկ երբ խոսում ենք որևէ տոհմի, ցեղի, էթնոսի կամ սուպերէթնոսի
մասին` ինքնին ենթադրում ենք որոշակի եզրաբանության ու լեզվի
առկայություն (էլ չխոսելով տոտեմ-հավատամքի, կեցական ու հոգևոր
ավանդույթների մասին) , զի հոդաբաշխ լեզու գոյություն է ունեցել
անգամ Հին Քարի դարում: Այսինքն, Հայկ. լեռնաշխարհի երկրագործական
այդ նախամշակույթը առանց չնչին տարակուսանքի ունեցել է այն կրող
որոշակի էթնոս, իսկ նա` որոշակի լեզու: Ու թեկուզ դրանք համասփռվել
են աշխարհով մեկ, տեղում չէին կարող չմնալ դրանց բուն արմատները,
ինչն էլ լեզվաբանական վերջին տասնամյակի հետազոտությունները`
զուգահեռ հնագիտական թե մշակութաբանական տարբեր բացահայտումների,
հնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը տեղակայեց նույն Հայկ.
լեռնաշխարհում (Նկ. 7):
– Հայկ. լեռնաշխարհից հնդեվրոպական
քաղաքակրթության համասփռումը դեպի Արևելք և Արևմուտք ինքնին
ակնկալում է լեզվի համասփռում նաև այդ ուղղություններով, հատկապես
կեցական ու կենցաղային եզրաբանության առումով, ինչը սեմական չէ և
ոչ մի դեպքում չէր կարող սփռվել պաղեստինյան տարածքից, ինչպես
օրինակ հնխ.
*ay-այրել և
*Haie/os- մետաղների ընդհանուր անվանումը
թե’ պղնձի, թե’ բրոնզի և թե’ երկաթի համար: Հակառակ դեպքում դեպի
Եվրոպա ու հեռավոր Ասիա պիտի սփռվեին դրանց սեմական եզրերը:
– Միայն այս նույն հանգամանքով կարող է
բացատրվել հնդեվրոպական լեզվաընտանիքում հայերենի զբաղեցրած
առանձնակի դերը դրա արևմտյան ու արևելյան ճյուղերի միջև: Ակնհայտ
է, որ դրանք տեղափոխվելով ընդունել են տեղական նոր տարրեր, ըստ
հանգամանքների կրել որոշ փոփոխություններ ու զարգացել յուրովի,
մինչդեռ հայերենը մնացել է իր բնօրրանում ու առավելագույնս մոտ
լեզվական իր նախահումքին, ինչը պահպանվել է հատկապես շուրջ 200-ից
ավելի բարբառներում: Խիստ օրինաչափորեն դրանք հայտնվել են հարակից
տարբեր լեզուներում: Այս առումով համեմատական լեզվաբանությունը
շարունակում է անել գլուխգործոց մի վրիպում, հարաբերակցելով
գրաբարյան հայերենը հնդեվրոպական այլ լեզուների հետ, երբ հարկ է
դրանք հարաբերակեցել առավել անաղարտ պահպանված հենց հայերեն
բարբառների հետ...
a) |
b) |
Նկ.5: a). նախահնդեվրոպական լեզվաընտանիքի տոհմածառը: b).
Նախահնդեվրոպական առաջին հնագույն լեզուներն իրենց
վաղեմիությամբ. հիթիթերեն (8700 տարի), թոխարերեն (7900
տ.), հայերեն (7300 տ.), հունարեն ևն: |
- Եվ ի վերջո,
միջազգային հանրահայտ NATURE գիտական հանդեսը իր 27.11.2003 թ.
համարում հրապարակեց նորզելանդացի հետազոտողներ Ռ.Գրեյի և
Ք.Ատկինսոնի ուշագրավ մի աշխատանքը, նախահնդեվրոպական
լեզվաընտանիքի տոհմածառը վերականգնելու վերաբերյալ, որն
իրականացվել էր ալգորիթմային նոր մի սկզբունքով (Նկ. 5a): Ըստ
այդմ, հնդեվրոպական նախալեզուն 9500-8000 տարի առաջ,
երկրագործությանը հետ սկսել էր համասփռվել իբր Անատոլիայից (Հայկ.
լեռնաշխարհ չի կարելի ասել…), որտեղ էլ սաղմնավորվել էին: Այդու,
նախահնդեվրոպական ամենահնագույն լեզուներ են դասվում. 8700 տարի
վաղեմիությամբ իբր հիթիթերենը, ապա թոխարերենը (7900 տարի), և
երրորդը` 7300 տարի վաղեմիությամբ, հայերենը, այնուհետև հունարենը,
ալբաներենը, պարսկերենը, օսեթերենը, հնդկերենն ու մնացյալը (Նկ.
2b):
Ի տարբերություն հայերենի, հիթիթերենն ու
թոխարերենը մեռած լեզուներ են, ուստի հետագայում չեն
կրել բնականոն փոփոխություններ, ինչպես կենդանի լեզուները:
Եվ հետո, հիթիթերենը հաթերենի շառավիղն է, որից մեզ հասել
են գրավոր հատուկենտ բառեր, դրանց մեջ խիստ արխայիկ
*aia-, հնխ.
*ai-տալ արմատը, առկա նաև թոխարերենում (այդ
մասին`ստորև): Ինչ վերաբերում է թոխարերենին, ապա այդ
բնորոշումը պայմանական տեղանուն է, երբ այն կրողները իրենց
կոչել են
ուրումներ... Ի վերջո, այդ հակասում է լեզվի հետ երկրագործության սփռման իրողությանը, երբ վերջինս եղել է
Հայկ. լեռնաշխարհից: Սակայն այդ ևս բոլորովին այլ նյութ է,
իսկ հայերենի անգամ այդքան վաղեմիությունը` գիտականորեն
հոգեցունց երևույթ, ինչպես նշյալ հետազոտությունը: Այն
աստիճան, որ աշխարհի ԶԼՄ-ները հաջորդ իսկ օրերին շտապեցին
շեփորահարել այդ ցնցող իրադարձությունը, ինչպես ֆրանսիական
հայտնի Le Monde օրաթերթը լայնածավալ ամբողջ մի էջով և
քանի մասնագետների արձագանքերով (28.11.2003 թ., Նկ.6),
գերմ. ոչ պակաս հայտնի Spiegel-ը (29.11.2003 թ.) և այլք,
բնականաբար ոչ առանց քաղաքական շահարկումների: Զի, հենց
այդ ժամանակահատվածում նորից արծարծվում էր Թուրքիայի
ԵՄ-ին անդամակցելու խնդրականը, մինչդեռ ըստ ոմանց այն
աշխարհագրորեն Եվրոպայի տարածք չէ, իսկ ըստ այլոց` մնում է
հնդեվրոպացիների բնօրրանն ու եվրոպացիների
նախահայրենիքը...
|
|
Նկ. 6. Հնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը
ըստ իբր Ջ.Դայմոնդի և Le Monde օրաթերթի... |
Նկ.7: Հնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը (1) ըստ
Գամկրելիձե-Իվանով տեսության (2-րդ` իբր հայերենի
բնօրրանը): |
Այնինչ, այդ բնօրրանը բոլորովին այնտեղ չէ` որտեղ նշված է
Le Monde օրաթերթի քարտեզում (Նկ.6), այլ այնտեղ` որտեղ
նշված է հենց Ջ.Դայմոնդի փաստաթղթերում (Նկ.3a), Գյոբեկլի
թեփե հնավայրի ընդարձակ տարածքում (Նկ.2a), և որտեղ
տեղակայել են լեզվաբաններ Թ.Գամկրելձեն և Վ.Իվանովը իրենց
կոթողային հետազոտությամբ` թեկուզ ընդամենը Ք.ա.5-4000 հհ
վաղեմիությամբ ու որոշ այլ վրիպումներով (Նկ.7),
այդուհանդերձ ժամանակին արժանացած ԽՍՀՄ պետական մրցանակի,
ապա նաև համաշխարհային ճանաչողության:
գ). - Անդրադառնալով Ջ. Դայմոնդի տեսությանը,
հաստատվում է Հայկ. լեռնաշխարհից թե’ նախաշումերական, թե’
շումերական մշակույթի արտահանումը Միջագետք, ինչպես նաև
հետշումերական շրջանում քաղաքակրթական փոխառնչությունները,
ինչը բազմիցս արձանագրվել ու շարունակում ենք լուսաբանել
նաև
www.eutyun.org կայքի էջերում («Նեբրայի
երկնային սկավառակը»,
«Զիգֆրիդ-ARMINIUS
?», «Օրինաց երկիր թե՞...»,
ևն): Զի այդժամ Պաղեստինի` առավել ևս դեռևս չեղյալ
Եգիպտոսի կամ որևէ այլ աշխարհամասի հետ մշակութային կապեր
գոյություն չունեին: Մինչդեռ հայերենի ու շումերերենի միջև
օրըստօրէ բացահայտվող լեզվական ու մշակութային
ընդհանրությունները, մասնավորապես կենցաղային առումով
կարևոր 24 կենդանանունների նույնությունը ինքնին խոսուն
փաստեր են (տե’ս
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 434-435):
դ). - Որքան էլ դեռևս անբացատրելի է մնում Պաղեստինին
հարակից Եգիպտոսի այդքան ուշ երկրագործության անցնումը (Ք.ա. V-րդ
հզ ), երբ Նեղոսի հովիտը նույնպես ջրառատ էր ու բերրի, արդ
նույնքան հասկանալի է դառնում նրա պատմականորեն այդքան արագ
քաղաքակրթեցումը, և նույնքան էլ հիմնավոր գիտական «զառանցանք»
թվացյալ մեր այն համոզմունքը, ըստ որի այդ քաղաքակրթության
տնկիները բերված էին Հայկ. լեռնաշխարհից, ինչպես նաև եգիպտական
դիցարանի բոլոր նախատիպերը, որոնք` ինչպես Միջագետքի պարագայում,
շարունակում էին սնվել նույն «պորտալարով» (վկա
Րա-Արա
արևապաշտական ներմուծումը, ինչպես հնդարիական
Րամա-Արամ, Րջունա-Արժունա դիցանունների, կամ պարսկ.
ram-երամ, ռանգ-երանգ, Ռուստամ-Առուստամ ու նման շատ այլ պարագաներում) և հակադարձորեն
սնել իրենց «ծնողներին», այլոց ու համամարդկային ողջ
քաղաքակրթությունը:
Դատելով թեկուզ միայն Ջ.Դայմոնդի
տեսությունից, այլ կերպ չէր էլ կարող լինել, բացի մերձակից այդ
աշխարհամասերում այլամոլորակային քաղաքակրթության ներմուծման կամ
համաշխարհային «պիրոգենիայի» հիրավի անհավանական վարկածներից
(իրերի հանկարծակի ու անբացատրելի ինքնաբռնկում միաժամանակ տարբեր
տեղերում): Ինչ վերաբերում է երկրագործությանն ու բնական նման
երևույթներին, ապա «նույն պատճառներ-մոտավորապես նույն հետևանքներ»
սկզբունքով դրանք իսկապես կարող էին սաղմնավորվել ինքնուրույն,
առանց շատ տարածված «մշակութային դիֆուզիայի»: Մինչդեռ, թե’ տվյալ
և թե’ հնդեվրոպական քաղաքակրթության ցայսօր համասփռումը դրա
ակնառու օրինակներն են, իսկ Հայկ. լեռնաշխարհից հնդեվրոպացիների
ալիք առ ալիք վերաբնակեցումները նախ դեպի Եվրոպա և Ասիա`
գաղութարարության ու «գլոբալիզացման» առաջին դրսևորումները...
ե). - Շարունակելով կարևորել երկրագործության դերը անգամ
արդի քաղաքակրթություններում, Ջ. Դայմոնդը նշում է ԱՄՆ-ի ավելի քան
ինքնաբավ ու արդյունավետ գյուղատնտեսության կենսափորձը (ի
տարբերություն ամենայնով հարուստ ու հզոր երբեմնի ԽՍՀՄ-ի… ),
ինչպես նաև բնահումքերի դերն ու շահարկման տարատեսակները արդի
հարուստ թե աղքատ հասարակություններում (նավթ, գազ, ածուխ,
թնկարժեք քարեր ու մետաղներ ևն): Դրանց հարկ է հավելել նաև զուտ
ֆինանսական գործառույթները և անշուշտ մարդկային «գորշ» բնահումքի
ավելի ու ավելի գերկարևորությունը հետինդուստրիալ ու «ինֆորմացիոն
դարաշրջանում»:
Այսուհանդերձ, որոշ ազգերի ու
հասարակությունների համար բնաշխարհի սմքումը հիրավի եղավ
Ճակատագրական (հիշենք «հալիվորցած հողի» խորհուրդը «Սասնա
ծռեր»-ում…), ուղեկցված կենսունակության, դիմադրողականության,
ռազմաքաղաքական ու վիճակագրական նահանջով, հոգևոր, քաղաքակրթական
ու ինքնության խամրմամբ, ինչը շատ այլոց պես նաև հայերի պարագան է:
Մինչդեռ, ոմանք հայրենիք կորցնելով հանդերձ կարողացան հարմարվել
կեցության նոր պայմաններին ու գտան ոչ միայն հարատևման` այլև
բարգավաճման ու կայացման հնարավորությունները: Հանգամանք, ինչը
գալիս է հաստատելու, որ երկրագործությունը անհրաժեշտ լինելով
հանդերձ դեռևս կայացման ու հարատևման բավարար պայման չէ, որ կան
նաև այլ ուղիներ: Ի վերջո սմքելու է ողջ երկրագունդը, սակայն
մարդկությունը նրա հետ չի անհետանալու: Իսկ թե ո՞րն է նրա
«վերջնական վիճակը»` թեև տվայլ հարցերին ու մեր
հետազոտություններին հարակից, բայց այս ևս առանձին թեմա է ...
զ). - Հայ արդի իրականության այլ իրավիճակում
ավելորդ կլիներ նշելը, որ Ջ. Դայմոնդի տեսության առաջին
հիմնադրույթը ևս, նման քանի տեսությունների ու առանձնակի
բացահայտումների պես, գալիս են ամրագրելու
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությունն ու դրա առանձին դրույթները:
Դրանցից մեկը Հայկ. լեռնաշխարհը նեոլիթյան միակենտրոն
օջախը լինելու իրողությունն է, որին մենք հանգել էինք
ամենատարբեր տվյալների ու ճշմարտամոտ տեսությունների` ըստ
էիզմի, վերլուծումներով և համադրմամբ, բայց դեռևս առանց
Գյոբեկլի թեփե հնավայրի, Գրեյ-Ատկինսոն, սույն թե նման
տեսությունների իմացության ու դեռ լրիվ հակառակամետ
տեսությունների գերակայության (տե’ս
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ
538-539, 603-612):
է). - Ջ. Դայմոնդը և բոլոր այլք չեն համարձակվում
արծարծել նեոլիթյան այդ նախամշակույթի էթնիկական ինքնությունը, զի
ըստ ընդունված համոզման, առանց գրավոր հուշարձանների առկայության
այդ համարյա անհնար է, բացի ըստ կենսաբանական պեղծոների
մարդաբանական բնորոշումներից: Դրանք հիմնականում մնում են
արմենոիդ, թեև լոկ անվանական վիճարկումներով: Այսուհանդերձ, լեզվաբանական
ու մշակութաբանական հետազոտությունները սկսում են հանգուցալուծել
և’ այդ խնդրականը:
Այնինչ մենք, ըստ Մերձ.
Արևելքում և այլուր համատարած
Այա նախամայր-երկրաստվածուհու
դիցանվան (հուն. զուգահեռը`
Այա-Գայա-Գեյա, հայ.
կ’եա-կյանք,
աստվածաշնչյան շառավիղը.
Xaya-Եվա) այդ էթնիկական հանրույթը
համարձակվեցինք պայմանականորեն անվանել
այեր-այական, որոնց
տեղաբնիկ հետնորդներն են ժամանակակից
հայերը (նույն ցեղանվամբ կան
նաև այլ ազգույթներ, ինչպես հուն.
Aiantis, հնդարիական
ayu,
սկյութ.
Այնիանա, ճապ.
Ayn ցեղեր -բառացի «ուռենի», հմմտ. հիթիթ.
GIS
eja -Կենաց Ծառ, ռուս.
ива-ուռենի, և հենց
Եվա, թուրք.
Ay-Լուսին և ամիս, իսկ հայ բարբ.
Այա-մեծ մայր, հնխ.
*ai-տալ, հաթ.
և թոխար.
aia-ay- տալ, հմմտ. հայ.
բագ-բաշխ-բաժանել, հին ռուս.
бог-բագ-աստված, Дажьбог-տվող-բաշխող Աստված, հմմտ. նաև հնխ.
*ay-այրել և
*Haie/os- մետաղների ընդհանուր անվանումը, որպես «մայր
հողի» պարգև ...):
Հայոց բուսանվամբ այդ ցեղանվան
մեկնությունը ակամա տալիս են անասնապահ քրդերը, ի տարբերություն
իրենց, նրանց անվանելով
ֆլա-հողագործ, ինչը մայրիշխանության
շրջանում երբեմնի նախահայ ու լուսնապաշտ երկրագործների արձագանքն
է, ի տարբերություն հայրիշխանության շրջանում նաև զուտ անասնապահ
ու արևապաշտ
արման-արմենների (բառացի
ար-մարդ, հմմտ.
գեր-ման, թուրք-մեն, կամ անգլ. bar-man, man-men>մարդ-մարդիկ): Ճիշտ այնպես,
ինչպես հնդարիական
այուներն են նույնանում
արիա-ների հետ...
Եվ ոչ պատահականորեն, ըստ
արևելագիտական նոր մի տեսության Մերձ. Արևելքում տարբերում են
Գայա
և
Աար շառավիղները (այդ մասին ևս այլ առիթով)...
Մեկ խոսքով, արդի սակավաթիվ
հայերը կրում են առնվազը 12000-ամյա վերուվարո տրամագիրը,
ծերության բոլոր ախտանշաններով...
ը). - Դրանք հայտնի են բոլորին. կենսունակության անկում,
հիշողության կորուստ, բանական ունակությունների նվազում, ոգու,
կամքի և ինքնության խամրում, ապակենտրոնացում, բարոյական
խաթարումներ, ենթակայացում, մեկուսացում` թեև հոխորտանքներով,
մանկական վերապրումներով ու մերթ-մերթ աշխուժացումներով` հատկապես
օրհասական իրավիճակներում:
Համարյա նույնն է նաև ծերացող
ազգերի պարագան, ինչպես մարմրող խարույկում` սոսկ անհատական
առկայծումներով, կամ ինչպես կենսահամակարգերում վերջինը մահանում
են վաղ կազմավորված օրգաններն ու առավել կենսունակ բջիջները, իսկ
ամնեզիկ ուղեղներում պահպանվում են միայն վաղեմի հիշողությունները,
եթե իհարկե դրանք կան ու ամրագրված են:
Ինչպես վերևում ակնարկվեց
«հալիվորցած հողի» առնչությամբ, ակնհայտորեն այդ է նաև հայոց
պարագան,վերոնշյալ բոլոր առումներով և այդ հաճախ ի դեմս նորակազմ
կառույցների և հենց առաջին դեմքերի: Այս առումով ևս, ճիշմարիտ է
Ջ.Դայմոնդի «Փլուզում» հիմնադրույթը:
Որքան էլ տարօրինակ թվա ու
անհավատալի, բավական է միայն արձանագրել, որ այսքան փաստերով
հանդերձ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությունը չընդունվեց հենց նրանց ու
հայության կողմից:
- «Ի~նչ կտա այդ հայությանը» - ուսերը
թոթոփեց հայտնի մի կուսակցապետ, երբ «ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս
և ո՞ւր ենք» բանաձևը յուրաքանչյուր վեր թռնողի կարգակոչն է, իսկ
ըստ Գ.Նժդեհի. «Հայությունը միայն ցեղաճանաչությամբ կկարողանա իր
էության չգիտակցված ուժերը լծելու գոյամարտի գործին …»:
- «Բայց այդ աշխարհը չի ընդունի…» -
տագնապեց թունդ ազգայնական ու դեռ մասնագիտությամբ հնագետ,
քաղաքական հայտնի դեմքերից մեկը, երբ գիտական աշխարհը արդեն սկսել
է ընդունել շատ ավելին, իսկ այլք աշխարհաքաղաքական նկրտումներով
շահարկում են դրանք ու դեռ հորինում չեղյալ իրողություններ:
- «Եթե այդ տեսության մեջ ճշմարտություն կա, ապա այն
արտառոց է…» - բավարարվել էր ԳԱԱ
Արևելագիտության ինստիստուտի տնօրենը, երբ ՀՀ Կառավարության
15.08.2002թ. N°1302-Ն որոշմամբ հայագիտությունը դասվել էր
գիտությունների զարգացման գերակայությունների առաջին աստիճանում
(ոչ առանց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի անուղղակի
ներգործության: Տե’ս «Արիականք» հատորը, էջ 177-179), այդպես էլ
մնալով թղթի վրա:
- Եվ ի վերջո, ՀՀ առաջին նախագահն ու դեռ
հեղինակավոր արևելագետը 2008 թ . նախագահական իր
ընտրարշավում չէր դադարում տեղի-անտեղի հայությանը
հիշեցնել իր…
ընդամենը 3000–ամյա եղած-չեղած պատմությունը... կամա թե ակամա
կրկնելով հայոց եկվորության եղծ ու «նավթալինոտ» գաղափարը
(http://fr.wikipedia.org/wiki/Arménie)
*, երբ նույն աղբյուրը
Հայկ. լեռնաշխարհում քուրդ ժողովրդին վերագրում է 8000-ամյա
վաղեմիություն (http://fr.wikipedia.org/wiki/Kurdes)
**, ինչը ոչ
միայն հակասում է վերջին 10-40 ամյա տեսություններին և վերոնշյալ
բացահայտումներին` այլև Ստրաբոնի վկայությանը, ըստ որի Ք.ա. 1–ին
դ. Հայկ. լեռնաշխարհը ամբողջովին միաձույլ, միատարր ու հայախոս էր:
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
* Vers
610 av. J.-C., une tribu
thraco-illyrienne3 originaire des
Balkans passe en
Anatolie et se déplace
graduellement vers l’est jusqu’au
Caucase pour se
confondre, sans confrontation semble-t-il, avec le
royaume de l’Urartu. Elle adopte ensuite la civilisation
locale, impose sa langue indo-européenne et sa culture
et fonde la nation arménienne. Les Arméniens sont
évoqués dans les archives de
Ninive.
(Wikipédia էլեկտրոնային հանրագիտարան):
«Մոտավորապես Ք.ա. 610 թ., Բալկաններից սերվող
թրակո-իլլիրական մի ցեղ անցնում է Անատոլիա և աստիճանաբար
տեղաշարժվում մինչև Կովկաս, թվում է առանց առճակատման
միաձուլվելով Ուրարտական թագավորությանը: Այնուհետև
որդեգրում է տեղական քաղաքակրթությունը, պարտադրում իր
հնդեվրոպական լեզուն ու մշակույթը, և հիմնում հայ
ժողովուրդը: Հայերը հիշատակվում են Նինվեի արխիվներում»
(ֆր. թարգ.` մերը):
** La première apparition d’une culture distincte et
unie et d’un peuple vivant dans les montagnes du
Kurdistan date de la culture
Halaf, dans la première
moitié du
VIe millénaire av. J.-C. (6000-5400 av.
J.-C.). Elle est suivie par la culture
hourrite, de
2300
à
1300 av. J.-C. environ. Parlant une
langue
agglutinante, ils dominent un territoire s’étendant
largement au-delà du
Zagros et du
Taurus. Ils subsistent
à travers le nom du district de Hawraman/Auraman, au
Kurdistan.
(նույն աղբյուր):
«Մի ժողովրդի որոշակի և միաձույլ մշակույթի հայտնությունը
Քրդստանի լեռներում թվագրվում է հալաֆյան մշակույթով,
VI-րդ հզ առաջին կեսում (Ք. ա. 6000-5400 թթ): Դրան
հետնորդում է հուրրի-խուռիտյան մշակույթը շուրջ Ք.ա. 2300
-1300 թթ: Խոսելով կցական մի լեզվով, նրանք տնօրինում էին
մի տարածք, որը լայնորեն սփռվում էր Զագրոսից և Տավրոսից
անդին: Նրանք գոյում էին Քրդստանի Hawraman/Auraman
(Հաուրաման/Ավրաման ??? գուցե Արաման կամ Արամ ??? )
տեղանվամբ շրջանում» (թարգ.` մերը ):
***
1992 թ. Մոսկվայի Հայագիտական կենտրոնի պատվերով մեր
«Ովքե՞ր են ի վերջ արիացիները» հայագիտական մենագրությունը
թարգմանվեց ռուսերեն, շարվեց, խմբագրվեց և լույս էր
տեսնելու 20 000 տպաքանակով, բայց վերջին րոպեին խափանվեց
հայ ակադեմիական շրջանակների կողմից, երբ Լև Գումիլևի
«Древние Тюрки» կատարելապես հորինածո «արևելագիտությունը»
(ըստ որի ազերիները դեռևս մ.թ. 5 –րդ դարից իբր առկա էին
տարածաշրջանում...) 200 000 տապաքանակով լույս տեսավ ու
համասփռվեց Ռուսաստանով մեկ:
- Վասն արդարության պարտավոր ենք նշել, որ այդժամ հայ քաղաքական առաջին
դեմքերից միայն
Կարեն Դեմիրճանն էր, որը 1999 թ. խորհրդարանական
ընտրարշավում հայագիտությունը դարձրել էր իր
համոզմունքների հանգանակը, ուշադրությամբ լսեց մեր
զեկույցը դեռևս անտիպ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» մենագրության
վերաբերյալ, հորդորեց հիմադրույթները շարադրել երկու էջով
և հանդիպել ընտրություններից հետո, քննարկելու համար դրանց
քաղաքա-հասարակական ներդրումները: Սակայն հոկտեմբեր 27-ի
ոճրագործությունը խափանեց և’ այս մեկ հնարավորությունը,
երբ գրավոր նման մի զեկույց առաքվել էր այդժամյա ՀՀ
նախագահին ու մնացել կենցաղային դիմումների մեջ... |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Եվ այս ծայրահեղորեն անհեթեթ թե ազգադավ
իրողությունները կատարվում են այն դեպքում, երբ
արևելագիտությունն ու հայագիտությունը անցյալում ու ցայսօր
եղել ու մնում են քաղաքականության ու
աշխարհաքաղաքականության անբաժանելի մասը (վկա իբր
«գիտական» այսքան խարդավանքներն ու
խառնաշփոթությունները...), երբ հայոց եկվորությունն ու
իրենց տեղաբնիկությունն աշխարհին ապացուցելու համար այլք
միլիոններ են ծախսում, և երբ ժամանակին Մ.Գորբաչևը
արցախյան հիմնահարցը հանձնարարում էր պատմաբանների դատին,
իսկ Գ.Ալիևը ազերի պատմաբաններին ցուցմունք էր տվել
վերագրել իրենց պատմությունը
***: Այս ամենը «ինֆորմացիոն» կամ
դիվանագիտական սովորական պատերազմ չէ` այլ ինքնության,
ճշմարտության ու առհավական իրավունքի գոյապայքար, որ
նույնպես տանուլ էր տրվում ապաշնորհ բանական
«գեներալիտետի» շնորհիվ...
Մինչդեռ, 1999 թ. աշնանը,
մենք հրավիրված էինք Կալիֆոռնիայի նույն UCLA համալսարան,
«Հնդեվրոպական ծրագիր» հետազոտական խմբի պրոֆեսորատի ու
ասպիրանտների առջև, դրա ղեկավար Վայն Բեռնի և գործընկեր նույն
Վյաչեսլավ ԻՎԱՆՈՎԻ ներկայությամբ զեկուցելու համար դեռևս անտիպ
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության հիմնադրույթները, (երկրորդ զեկուցումը` 2005
թ., այս անգամ ակադեմ. Ռիչարդ Հովհաննիսյանի հեղինակավոր
նախաձեռնությամբ և նահանգի ողջ հայ պրոֆեսորատի առջև): Ավելի
ուշ,Վ. Իվանովը տեսությունը երաշխավորեց ՀՀ նախագահի 2001թ.
մրցանակաբաշխությանը, սակայն ներկայացված ըստ հանձնաժողովի
անդամների 6 օրինակ հատորներից բացվել էր միայն մեկը ու այն էլ
շուրջ 1000 էջերից թերթվել միայն 50, իսկ ամբողջությամբ դրվել էր
մի կողմ (ականջդ կանչի~ Ջորի Բալայան)...
Համարյա Վ.Մայակովսկու «Այծն ու
աֆիշան» պոեմի մոտիվներով:
Ասենք այդ էլ ոչինչ, բայց երբ այսքանից բացի
հեղինակը վտարվում է հայրենիքից ու տարիներով արգելվում
անգամ նրա կարճատև այցը հարազատների շիրիմներին, իսկ ըստ
ՀՀ Գիտությունների ու Կրթության նախարարի.
«Չեմ կարծում, որ նմանատիպ վերաբերմունք կամ նմանատիպ
քաղաքականություն առկա է մեր երկրում» («ԱԶԳ», 02.07.2007), այնինչ ըստ Ներքին Գործոց
նախարարության պաշտոնական պատճառաբանության հեղինակը հանդիսանում
է.
«ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ
սպառնալիք» (http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm),
այդ արդեն առավել արտառոց է` քան ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությունը, և չի
տեղավորվում անգամ գիտա-ֆանտաստիկ որևէ ժանրում, բացի
«դյուդյուկտիվ»-հակահետախուզական գրականության ու հիրավի ազգային
անվտանգության խնդրականներում...
Սակայն, այստեղ ևս «գավառական
մարգարեի» ու «Մխիթարիչ հոգու» հույսն անգամ չկա :Կա միայն
վախճանաբանական մի տարբերակ, այն էլ պատճառահետևանքային
ինքնադատաստանով: |
Ըստ արևմտահայ մի ասացվածքի.
Աստուած մէկու մը հոգին առնելէ յառաջ նախ խելքը կ’առնէ ...
Պարզվում է նաև` հողն ու հայրենիքը, մինչ այդ ու հետո:
Բայց ոչ անպատճառ Աստված ... |
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
(Ռնե Մագրիթ) |
|
Ալեքսանդր
Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 12 ապրիլի 2008 թ. |
|
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նման ավարտը բոլորովին էլ դամբանական չէ` այլ միայն
ախտաբանական լուսահարում ու
մտմտանքի հորդոր: Զի ազգերի մահը բնավ էլ կանխորոշված չէ,
և կան ապաքինման ու
հարատևման այլ հնարավորություններ, ինչպես հիշողության
վերականգնման համար` նման
մտամարզանքներ, ոգու, կամքի թե կենսունակության ապաքինման
համար` խթանիչ գործոններ,
«բնական ընտրությունը» հաղթահարելու համար` համատիեզերական
օրինաչափություններ,
որոնք կռահվել էին նաև անցյալում, հաղորդվել այլաբանորեն
ու մնացել չվերծանված…
Սակայն այդ բոլորն էլ, եթե ոչ «սև ոսկի», ապա գոնե «գորշ
հումք» կամ «երկրի աղ» են ակնկալում:
Այսինքն այն` ինչը ի սկզբանե եղել, հատկապես այսօր մնում և
մարդոց համար ավելի ու ավելի
լինելու է Տիեզերքի մեծագույն «կապիտալը»` ԲԱՆԸ:
Այսինքն այն` ինչը ի տարբերություն տիտանական Դավթի ուներ
«թզուկ իմաստունը»…
Հայոց կարծրացած «երկրակեղևում» ու պալեոկորտեքսում,
ցայսօր մենք ոչինչ այլ չենք պեղել:
Այսու և այստեղ` նույնպես:
Իսկ որպես ավարտ, ավելի ստույգ` սկիզբ, հավերժ շրջադարձ,
կամ ըստ Պ.Սևակի «վերնագիրը վերջում».
ԵՐԿՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ... ՓԱՌՔԻ ՈՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀ... |
|
|
|