|
|
ԵՂԵԼՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
կապված Ալեքսանդր Վարպետյանի Հայաստանից առեղծվածային արտաքսման
հետ
05.1997 |
1975 թ. իր ծննդավայր Մարսել քաղաքում վերահաստատվելուց ի
վեր (տե'ս`
Կենսագրական ), ֆրանսիական հպատակությանը զուգահեռ
պահպանված հայաստանյան քաղաքացիությունից զրկում` իբր
երկքաղաքացիութունը ժխտող նոր օրենքի պատճառաբանությամբ,
երբ այն ուժի մեջ էր դեռևս 1994 թվից, իսկ Ալեքսանդր
Վարպետյանի ՀՀ անձնագիր` մինչև 25.04.1998 թ.: |
26.01.1998 - 1999 |
Մեկ տարով ժամանակավոր կացության անվճար կարգավիճակ, տրված
ՀՀ Գիտության և Կրթության Նախարարի պաշտոնական
միջնորդությամբ (Արտաշես Պետրոսյան), վստահաբար` նաև Լոս
Անջելեսում զանգվածային ստորագրահավաքի ազդեցությամբ: |
26.01.1999 - 2002 |
Երեք տարով կացության սովորական կարգավիճակ, անվճար տրված
այս անգամ ՀՀ Մշակույթի Նախարարի պաշտոնական
միջնորդությամբ (Ռ.Շառոյան): |
01.01.2002 |
Նույն միջնորդությամբ նույն կարգավիճակի երկարաձգման
մերժում` առանց որևէ պատճառաբանության : Կատարելապես
անպատասխան են մնում վերստին զանգվածային ստորագրահավաքը,
մտավորական ավագանու ՀՀ նախագահին ուղղված ’’Բաց նամակը’’
(տե'ս
այս հղումով` էջի ստորին հատվածում տեղադրված թերթերից
քաղվածքները ), հանրապետական կարևոր թերթերի լայն
արձագանքները, իսկ ԷՈՒԹՅԱՆ համակիր և այդժամ վարչապետ Ա.
Մարգարյանի միջնորդված խոստովանությամբ - ’’ինքն այդ
գործին խառնվել չի կարող’’ … Մինչդեռ, ըստ անվտանգության
որոշ սպաների.’’Վարպետյանի գլխին գործ է սարքված’’, (
անհայտ է թե ի՞նչ և ինչո՞ւ…), իսկ այդժամ ՀՀ-ում Ֆրանսիայի
փոխհյուպատոս Միշել Օրելը նրան խորհուրդ է տրվել’’հեռանալ
հնարավորինս շուտ, քանզի միմյանց սպանում են, բայց դեռ
օտար քաղաքացիներին չեն դիպել’’… |
Այնուհետև կանոնավորապես և նորից առանց հիմնավորման
մերժվել են. |
27.08.2003 |
Հայաստանում տասնամյա վճարովի կացության հայցը` ՀՀ
նախագահի անձնակազմի կողմից: |
15.09.2003 |
ՀՀ քաղաքացի որդու` Արթուր Վարպետյանի եռամսյա հրավերի
հայցը: ԱԱԾ ինչ-որ սպաներ այցելում են նրան և հորդորում
հորը փոխանցել, որ ’’այդ լավագույն լուծումն է, հակառակ
դեպքում կկանչեն և հարցը կլուծեն այլ կերպ…’’, միաժամանակ
’’խորհուրդ’’ տալով մտածել իր ու իր զավակների մասին :
2004 թ. աշնանը սպառնալիքը հրապարակվեց լոսանջելեսյան
’’Նոր Հայացք’’ հեռուստաժամով (կա տեսագրությունը): |
24.09.2003 |
Բոլորին հասու տուրիստական 21-օրյա էլեկտրոնային արտոնագրի
հայցը: |
12.05.2004 |
Նույնատիպ արտոնագրի նորոգված հայցը` այս անգամ իբր
հրավերի անհրաժեշտության պատճառաբանությամբ, երբ այն
մերժվել էր մի քանի ամիսներ առաջ… |
05.02.2005 |
Հանգամանալից ‘’Բաց Նամակ’’ ՀՀ հինգ բարձրագույն
իշխանություններին (ՀՀ, Խորհրդարանի, Սահմանադրական
դատարանի նախագահներին,Վարչապետին, ԱԱԾ տնօրենին,
տե'ս
այս հղումով ), որն ամբողջությամբ հրապարակվեց
’’Առավոտ’’, ’’Ազգ’’, ’’Իրավունք’’ , ’’Նովոյե Վրեմյա’’,
’’Ժամանակ’’ (Լոս Անջելես), GROONG ( հայկ. Network )
լրատվամիջոցներով. ՈՉ ՄԵԿ ՊԵՏՎԱՐՉԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ !!!… |
27.05.2005 |
Որդու կողմից եռամսյա այցելության ևս մեկ հրավերի հայց և
հերթական մերժում, սակայն այս անգամ հրաժարվել էին
նույնիսկ այն գրավոր տալ: |
20.05.2005 |
Դիմում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով ի
վերջո հանգուցալուծել այս խրթին առեղծվածը: 20.12.2005 թ.
ՀՀ օմբուդսմեն Լ. Ալավերդյանը պաշտոնական պատասխանով
արձանագրում է (տե'ս
Օմբուդսմենի որոշումը ամբողջությամբ ).
ա) ՀՀ օրենքի 56-րդ 57-րդ հոդվածների և մարդու
իրավունքների խախտում,
բ) Անվտանգության Ծառայությունների
‘’նպատակահարմար չէ’’ պատճառաբանությունը իրավական հիմքեր
չունի,
գ/ հարցը վերանայելու և վերստին մերժման դեպքում
օրենսդրական հիմք ներկայացնելու օմբուդսմենի պահանջը
թողնվել է անպատասխան, ինչն իր հերթին ‘’Մարդու
իրավունքների պաշտպանի մասին’’ ՀՀ օրենքի 12 -րդ հոդվածի
4-րդ մասի խախտում է… |
08.09.2005 |
Ալ. Վարետյանի Վրաստանում գտնվելու ընթացքում Երևանից
խուճապահար զանգահարում որդին` Արթուր Վարպետյանը,
հորդորելով անմիջապես հեռանալ, զի նրան ինչ-ինչ անձինք
հաղորդել էին, թե հորն այդտեղ արդեն սպանել են… Պարզվեց,
որ այդ ևս քողարկված սպառնալիք էր, բայց նաև պետվարչական
ինչ-որ անհանգստություն… |
05.2006 |
ՀՀ նախագահի անվտանգության գծով խորհրդական Գ.Իսագուլյանի
հետ ինչ-որ բանակցությունից հետո, Ալ.Վարպետյանին Թբիլիսի
տեսակցության է գալիս ՀԱՄ-ի առաջնորդ Ա. Ավետիսյանը և
համագործակցության պայմանով առաջարկում զբաղվել նրա
հարենիք մուտքը կարգավորելու հարցով: Այն խճողվում է,
համագործակցություն` չի կայանում: |
31.08.2006 |
Նոր անակնկալ` այս անգամ ՊՆ վերին օղակների
նախաձեռնությանբ: Հարցը հանգուցալուծելու համար Ալ.
Վարպետյանի որդուց պահանջվում է դիմում նախարարի անունով (տե'ս`
Ա.Վարպետյանի որդու դիմումը ՊՆ նախարար Ս.Սարգսյանին
), փաստաթղթերի մի ամբողջ թղթապանակ և… ’’Ազգային խաչքար’’
(Հոկտեմբեր 27 –ի առեղծվածը…) անտիպ քննախուզության
ձեռագիրը: Ալ. Վարպետյանը ստորագրությամբ հավաստում է
վերջինիս ոչնչացումը: ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը դիմումի
մակագրությամբ տալիս է հանձնարարական, սակայն ամիսներ անց
գործը վերստին խճողվում է անհայտ որոգայթներում և մնում
անպատասխան, իսկ ՊՆ-ի նախաձեռնությունը` անհասկանալի…:
Միակ արդյունքը լինում է այն, որ այդ գործընթացում ԱԱԾ
ինչ-ինչ գրասենյակներում ստուգվում է Ալ. Վարպետյանի
անձնական ’’դոսյեն’’: Պարզվում է, որ այն ’’մաքուր’’ է:
Չգիտես ինչու առաջարկվում է դիմել նախագահական, ինչը այլևս
դառնում է անօգուտ, զի բոլոր մերժումները ակնհայտորեն
գալիս էին այդտեղից… |
04.2007 |
Բոլորովին այլ մեկ ճանապարհով հաստատվում է վերոնշյալ
ստուգումը` սահմանային անցակետերի համակարգիչների ‘’սև
ցուցակում’’ Ալ.Վարպետյանի ազգանունը չկա !!!, իսկ ըստ նոր
կանոնակարգի 21-օրյա տուրիստական արտոնագիր կարելի էր
ստանալ հենց սահմանի վրա: Ալ.Վարպետյանը որդու հետ որոշում
է Հայաստան մտնել վրացական երթուղով: Սակայն այլևս վստահ
արգելքի վերացման վրա, վասն նպատակահարմարության
նախընտրում է նախապես ձեռք բերել տուրիստական արտոնագիր և
վայրէջքել ուղիղ Երևան: |
20.04.2007 |
Էլեկտրոնային նամակով դիմում է Ֆրանսիայում Հայաստանի
դեսպանատուն, խնդրելով արտոնագրի հարցաթերթիկ: Ոչ մեկ
պատասխան, թեև դիմումին հաջորդել էր էլեկտրոնային ավտոմատ
ստացականը… |
23.04.2007 |
Ալ. Վարպետյանը համակարգչով ԱԳՆ համապատասխան բաժին
ներկայացնում է էլեկտրոնային 21-օրյա eVisa-ի հայց` մի
քանի օրից վերստին կայծակում է մերժումը: Բոլորի ապշանաքն
ու առեղծվածը կատարյալ են: Ըստ ՀՀ սահմանային անցակետերի
ոմն կարևոր պատասխանատուի եզրահանգման, Ալ.Վարպետյանի
ազգանունը թերևս հայտնվել է խիստ առանձնակի, կատարելապես
անհայտ, բացառիկ գերգաղտնի և ցմահ դատապարտյալների ինչ-որ
‘’սև ցուցակում’’… ՊՆ-ից սրտացավ նույն անձը վերստին
վճռում է, որ վերջին տարբերակը մնուն է ՀՀ նախագահը,
առաջակում է գրավոր դիմել նրան և հանձն առնում դիմումը
անձամբ հանձնել նախագահական: |
30.04.2007 |
Այդ դիմումը գրվում և փոխանցվում է, առանց որևէ ակնկալիքի,
լոկ համոզվելու համար, որ ‘’շան գլուխը’’ հիրավի թաղված է
նախագահականում… Վասն վստահության նույն դիմումը առաքվում
է նաև փոստով, որոնք ՀՀ նախագահաության նամակներ բաժնում
գրանցվում են N°2723 և N°2763 տակ: Վերստին ո’չ մեկ
պատասխան: |
30.05.2007 |
Վասն վերջնական համոզման նույն հայցը որպես ’’Բաց նամակ’’
(տե'ս`
Բաց նամակը ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին )
հրապարակվում է ’’ԱԶԳ’’ օրաթերթում և գործի
քննախուզությունը ստանձնած ’’Հետաքննող լրագրողներ’’
հասարակական կազմակերպության ’’ՀԵՏՔ’’ շաբաթաթերթում (տե'ս`
http://archive.hetq.am/arm/politics/0706-a_varpetyan.html
, այդ նյութը վերահրատարակվում է նաև ’’168 ժամ’’
շաբաթաբերթում, 9-11,06.2007 ), որը միաժամանակ ծավալուն
նյութ է հրապարակում և հարցումներ հղում պատկան տարբեր
մարմիններին: |
18.07.2007 |
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը
վերջապես պատասխանում է (տե'ս`
Օվիրի պատասխանը ), որ 2002 թվից Ալ.
Վարպետյանի մուտքը Հայաստան շարունակվում է արգելվել
համաձայն 04.02.2007 թ. ուժի մեջ մտած ’’Օտարերկրացիների
մասին’’ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին գ և զ ենթակետերի,
ըստ որոնց. ’’Գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական
անվտանգության կամ հասարական կարգին այլ լուրջ և հիմնավոր
սպառնալիքներ’’… (տե'ս`
http://www.hetq.am/arm/politics/0708-varpetyan.html
, ’’Վարպետյանը` ՀՀ
անվտանգության դե՞մ’’ հոդվածը ): |
31.07.2007 |
Ի պատասխան Մ.Սարդարյանի հրապարակային հարցին, ՀՀ նոր
օմբուդսմեն Արմեն Հարությունյանը ’’ԱԶԳ’’ օրաթերթում
հայտնում է ՀՀ ԱԳՆախարարության իբր նրանց տրված
հաղորդագրությունը, ըստ որի. ’’…Ալ. Վարպետյանը կարող է
մուտք գործել Հայաստան, բայց հատուկ կացությունը
նպատակահարմար չէ’’ (տե'ս`
http://www.azg.am/?lang=AR&num=0000000201 ), ինչը ոչ
միայն հակասում է ՕՎԻՐ-ի վերոնշյալ պատասխանին` այլև
պարզվում է լինել կատարելապես հորինածո (բայց ինչո՞ւ
ստել…): Զի, ’’Հետք’’ շաբաթաթերթը 17.09.07-ին նույն
ԱԳՆ-ից ստանում է բոլորվին այլ վերաբերմունք և ժխական
պատասխան (տե'ս`
http://www.hetq.am/arm/politics/7092/ ): |
10.09.2007 |
Այլևս ձանձրացած այս բոլորից, Ալ.Վարպետյանը թե’ ուղղակի և
թե’ Բաց նամակով վերստին դիմում է արդեն ՀՀ Վարչապետ
նշանակված Ս.Սարգսյանին (տե'ս`
Բաց նամակը ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանին ): Այն
հրապարկավում է A1+ (որպես հարցազրույց 12.09.07 թ.),
’’Մարդու իրավունքները Հայաստանում’ ’(24.09.07),
Lragir.am (26.09.07) և ’’168 ժամ’’(13.10.07)
լրատվամիջոցներով: Վերստին ոչ մեկ արձագանք... |
10.11.2007 |
Արդի դրությամբ այս է իրավիճակը: Սակայն այլևս անկասկած է,
որ հետապնդումների հրահանգը գալիս է ՀՀ նախագահական
նստավայրից, իսկ այս բոլորի հետևում սքողվում է ’’հույժ
գերգաղտնի’’ մի հանգամանք կամ «Էդմոն Դանտեսի»
համաբանությամբ կենցաղային տարրական մի զրպարտանք… Բայց
այդ ի՞նչ: Այս է խնդիրը… |
Բերված բոլոր տեղեկություններն ու հանգամանքները վավերացված են
փաստաթղթերով,
լրատվական հրապարակումներով, տեսանյութերով, կենդանի
վկայություններով
և կարող են լրացվել այլ ու հանգամանալից մանրամասնություններով,
իսկ սույն վիճակագրությունը` թարմացվել ընթացիկ
իրադարձություններով:
Հասկանալի է, որ վասն ոմանց ապահովության որոշ մանրամասներ ու
անուններ չեն ասվում:
|
|
|
|