|
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ |
(ինչո՞ւ նա արտաքսվեց հայրենիքից և հետապնդվում է ցայսօր
1) |
Իմաստուն է նա, ով հետևանքի մեջ պատճառ է տեսնում պատճառի
մեջ` հետևանք,
նույնության մեջ` տարբերություն, տարբերության մեջ`
նույնություն,
«Մեծը` փոքրի ներգո, փոքրը` մեծի»
և երևույթների ներքո` էություն, էությունների մեջ`
երևույթ...
( Ալեքսանդր Արորդի, «ՏԱՊԱՆԱՔԱՐ» ) |
Հանրահաշվական ցանկացած
հավասարում լուծելու համար հարկ է ունենալ գոնե մեկ քանի հայտնիներ
ու հաստատուններ: Փաստագրված հայտնիները ընթացքում կներկայացվեն,
իսկ որպես հաստատուններ հարկ է ընդունել սույն հանգամանքները.
- Խորհրդային իրականությունում, վասն իրավիճակի տնօրինության,
ցանկացած քիչ թե շատ ակտիվ և «քաղաքականորեն ընդդիմադիր, անկայուն
թե անորոշ» անհատ առնվում էր «ապահովական» հսկողության տակ:
Բոլշևիկյան հեղափոխությունից սկսյալ այդ ավանդույթը հարատևեց անգամ
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, և ակնհայտորեն վերահաստատվեց պուտինյան
Ռուսաստանի կայունացմամբ ու հզորացմամբ, իր ազդեցության տակ գտնվող
հնարավոր բոլոր տարածքներում և անգամ արտերկրյա շրջանակներում:
- Նույն կառույցների համար հատկապես հայկական սփյուռքը դիտվել է
որպես «հինգերորդ շարասյուն»` նրա համասփռվածության և հայոց
ավանդական ռուսամետության պատճառով (իբր ի երաշխիք թուրքական
վտանգի):
- Թեև ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ա.Վարպետյանը (այսուհետ` նաև
Արորդի գրչանվամբ) հայրենիքից վտարվեց 2002 թ. սկզբին
2, սակայն
նրա դեմ բացահայտ ոտնձգությունները սկսվել էին 2000 թ. գարնանը
3,
երբ 1999 թ. հոկտեմբեր 27-ի ԱԺ ոճրագործությանը հետևող
«մեղմացուցիչ» քաղաքականությունից և երբեմնի հետախույզ, ապա
անվտանգության գնդապետ Վ.Պուտինի ՌԴ նախագահական ընտրությունից
հետո Հայաստանը կտրուկ վերցրեց ռուսական կողմնորոշում:
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
1 Նյութը առավել հանգամանալից, բայց այլ կտրվածքով շարադրված
է «Ազգային խաչբառ» (կամ « Ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի
Վարպետյանը», Երևան- 2003), «ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը» և «Ազգային
խաչքար» («Հոկտեմբեր 27-ի առեղծվածը») անտիպ վերլուծություններում:
2 Իրականում, առանց բացատրության չերկարացվեց ՀՀ նախ
Գիտության, ապա Մշակույթի նախարարների պաշտոնական միջնորդությանբ
Արորդու կացության կարգավիճակի հայցը, ինչը հավասարազոր էր
արտաքսման: Նկատի առնելով նրա ֆրանսիական քաղաքացիությունը, այլ
կերպ վարվելը ծնելու էր շատ հարցականներ, հիմնավորումներ տալու
անհրաժեշտություն և դիվանագիտական գլխացավանք: Մինչդեռ, դրանից ՀՀ
իշխանությունների խուսափելը բնականաբար պիտի ունենար խիստ կարևոր
դրդապատճառ, ինչի լուսաբանումը սույն վերլուծականի գերխնդիրն է:
3 Ոչ պատահականորեն այդ համապատասխանեց հայոց 12000-ամյա
ծագումնաբանությանը նվիրված Ա.Վարպետյանի ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ արմատական
մենագրության հրատարակմանը, և նույն թվի սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ
ծովացած մեծ դահլիճում հատորի շռնդալից շնորհանդեսին (տե’ս այստեղ
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսանյութը): |
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Այժմ կարող ենք թռուցիկ վազանցել իրադարձությունների
շղթան, որպես ուղեցույց ունենալով վերոնշյալ «Արիադնայի
կարմիր թելը»:
- Թեև 1975 թ. իր ծննդավայր Մարսել քաղաքում վերահաստատվելը և
ապա զուտ վարչական ինչ-ինչ հարցեր ուղեկցվել էին ԽՍՀՄ
համապատասխան «կառույցների» հետ սուր ջղաձգություններով,
երբեմնի հայրենադարձ Արորդին շարունակում էր ֆրանսիական
հպատակությանը զուգահեռ ազնվորեն պահպանել խորհրդային իր
քաղաքացիությունը, և զուտ հայապահպանման ու
ազգամշակութային գործունեությամբ նպաստել նաև հայրենի
մշակույթի քարոզմանն ու բարգավաճմանը: Այսուհանդերձ, այդ
սուր միջադեպերը չէին կարող չարձանագրվել ՊԱԿ-ի նրա
անձնական «դոսյեում»: Առավել ևս, որ նա ինստիտուտից հետո
որպես կրտսեր սպա զորակոչվել և 1968-70 թթ ծառայել էր
խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո բոլորի պես
գրանցված էր որպես պահեստային կադր:
- 1983 թ. գրելով «Արևորդյաց պարը» կինոսցնարը Արորդին
գալիս է Հայաստան հայրենիք-սփյուռք համագործակցությամբ հայ
ժողովրդի ողջ ճակատագրին մի կինոնկար ստեղծելու համարձակ
ծրագրով, և արժանանում 40-ից ավելի հայ և օտար
հեղինակությունների, ինչպես նաև ստեղծագործական
հաստատությունների բուռն աջակցությանը
(Գառզու, Փարաջանով, Հ. Շիրազ, Հ. Սահյան, Մ. Ռագոն, Ժ.-Պ.
Մահե, Կինոմատոգրաֆիստների միության, և այլք): Բնականաբար
այդ չեր կարող լինել առանց համապատասխան մարմինների
հսկողության, որոնք այդ ծրագրի իրականացման մեջ ինչ-ինչ
ակնկալիքներ փնտրեցին: Եվ որքան էլ այդ ծրագիրը առերես
ոգևորում էր նաև իշխանություններին և արժանացել էր
Մոսկվայում համապատասխան կինոկառույցների համաձայնությանը,
շուտով ֆրանսահայ հենց խորհրդամետ շրջանակների վարքից ու
այլազան խոչընդոտներից պարզվեց, որ իրականում այն նրանց
համար քաղաքականորեն ու գաղափարապես անցանկալի է:
Միջոցառումը տապալվեց: Ուստի, Արորդին
վերամշակում է կինոսցենարը և որպես գրական
ստեղծագործության 1985 թ. հրապարակում Մարսելում,
հարկադրաբար գրավադրելով իր անձնական բնակարանը:
Բարեբախտաբար գործն արժանանում է Հ. Ուզունյան 1985-86 թթ
Առաջին մրցանակին: Այդ կապակցությամբ հեղինակը գրական
երեկոների է հրավիրվում տարբեր գաղթօջախներ, ձեռք բերում
ավելի լայն հեղինակություն, և կարողանում փրկել իր
վտանգված բնակարանը:
- 1986 թ. Արորդին որոշում է մշտապես վերաբնակվել Հայաստանում,
Մարսելի ԽՍՀՄ հույպատոսարան է ներկայացնում անհրաժեշտ
բոլոր փաստաթղթերը, բայց երկար սպասելուց հետո...
ստանում գրավոր մերժում: Այսուհանդերձ, նրա ելումուտը
հարենիք չի արգելվում, 1988 թվից նույնիսկ խրախուսվում է,
իսկ 1990 թ. սփյուռքահայ «Հարատևման Ուխտ» ընկերակցույթան
վերաճմամբ
(80-ականներին հիմնադրված նույն Արորդու նախաձեռնությամբ)
և ընդհատակ անցած «հին գվարդիայի» սքող
սատարմամբ հիմնվում է ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության
Տաճարը, զորագրելով նաև հայրենի երախտաշատ մտավորականներին
և արժանանալով մշակութային ավագանու բուռն քաջալերանքին
(Վիկտոր Համբարձումյան, Գ.Խանջյան, Ս. Կապուտիկյան, Գ.
Էմին, Կ.Դեմիրճյան և այլք), իսկ Երևանի
քաղաքապետարանն էլ պատվիրում է մինչ այդ ձախողված
կինոնկարը, որն այս անգամ ընդհատվում է...
իշխանափոխությամբ:
Այստեղ հարկ է միջանկյալ հարց տալ ու ենթադրություն անել.
իսկ այդ հանկարծ ինչո՞ ւ նման հետաքրքրությունը նույն
կինոնկարի նկատմամբ: Կա մեկ տրամաբանական պատասխան. ընդդեմ
ՀՀՇ-ի և «սեպը սեպով հանելու», այսինքն` «ազգային կրակը
կրակով մարելու» նկատառումներով: Առավել ևս, որ «հին
գվարդիան»
(ընդհատակյա ՊԱԿ-ն ու ռուսամետ-խորհրդամետ համասփյուռ
շրջանակները...), ինչպես պարզվեց մասամբ
ընթացքում, ավելին` հետագայում, Արորդու անձնական կյանքը և
մասամբ ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը «խլուրդների» միջոցով
վերցրել էին կատարյալ հսկողության տակ:
- Այսուհանդերձ, ո’չ ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը, և ո’չ էլ Արորդին
չընդունեցին նման իրավիճակը, հրաժարվեցին անգամ
նյութա-տեխնիկական ծանրակշիռ առաջարկություններից
(15 000 ռ. փոխանցում, այդժամ Երևանի քաղկոմի, արդ`
Սահմանադրական Դատարանի շենքը որպես մշակութային կենտրոն
Էությանը տրամադրումը, ևն), ջանացին
հնարավորինս վեր մնալ քաղաքականությունից ու կողմերի
սքող-բացահայտ հակամարտություններից, և սեփական
համեստագույն միջոցներով շարունակեցին իրենց զուտ
ազգամշակութային ու գիտահետազոտական գործունեությունը,
հեղեղելով հայ իրականությունը ցայսօր արծարծվող ու
զարգացող գաղափարներով: Եղան Արորդուն հեռացնելու և
միաբանությունը ներսից բռնագրավելու անհաջող փորձեր:
Ուշագրավ է, որ այդժամյա հհշական իշխանությունները
նույնպես խոչընդոտներ էին հարուցում միաբանությանը,
միաժամանակ փորձելով նաև առինքնել այն, ինչը
հնարավորություն էր տալիս մինչև 2002 թ. ապահովել որոշ
հավասարակշռություն, քիչ թե շատ չեզոքություն և
գործունեության սահմանափակ տիրույթ: Զի, միաբանությունն
ուներ քաղաքական տարբեր հայացքներով անդամներ և ջանում էր
հնարավորինս մնալ բաց ու իր առաքելության սահմաններում:
Նկատի առնելով հայոց «ճաքճքված» իրականությունը, այդ
հնարավոր էր միմիայն ներքին առաքինության ու վերին
գիտակցության փխրուն պայմաններում:
- Այսուհանդերձ, 1997 թ. Արորդին զրկվում է երկքաղաքացիության
իրավունքից, թեև 1990 թ. նոր իշխանությունների կողմից նրան
տրվել էր արդեն անկախ Հայաստանի քաղաքացիություն
(ավելի ստույգ` վերափոխվել էր նախորդ խորհրդայինը), վերավավերացված
անձնագիրը ուժի մեջ էր մինչև 25.04.1998 թ., իսկ
երկքաղաքացիությանն արգելող օրենքը` 1994 թվից: Պատճառը
վերստին ներքաղաքական խմորումներն էին, որոնք կերևակվեն
գալիք իրադարձություններով:
- 1998-ին Լ. Տեր-Պետրոսյանը տալիս է իր հրաժարականը, ընթացքում
ձևավորվում է Կ. Դեմիրճյան-Վ. Սարգսյանի «Միասնություն»
դաշինքը և դառնում առաջատար ընդդեմ Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան
տանդեմի: Այս իրադարձությունները զուգորդվում են
«ԱՐԻԱԿԱՆՔ» ազգային գաղափարախոսության հրապարակմամբ, իսկ
1999 թ. ավարտվում է ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ ծավալուն մենագրության
մշակումը: Որպես ազգային ինքնագիտակցութան խիստ կարևոր
խթանիչ4 և քաղաքացիական պարտք, Արորդին դրա վերաբերյալ
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
4 Այն այդժամ քաղաքական թեմա էր, իսկ հայագիտությունը
Կ.Դեմիրճյանի նախընտրական ծրագրերից մեկը` ի հեճուկս Հ.Ալիևի նման
ռազմավարության: |
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
գրավոր ու բանավոր զեկուցում է պետվարչական և քաղաքական
բոլոր բարձրագույն դեմքերին: ՀՀ նախագահին ուղղված նամակը
մնում է կենցաղային դիմումների դիզակույտումը, որոշ
«դեմքեր» ցուցաբերում են անտարբերություն, այլք`
թերահավատություն: Միայն Կ. Դեմիրճյանն էր, որ 1999 թ.
գարնանային ԱԺ ընտրությունների թոհուբոհում ուշադիր լսեց
խնդրականը, հորդորեց երկու էջի վրա շարադրել մենագրության
հակիրճ բովանդակությունն ու իր հայագիտական ծրագրերում
ներդման հեռանկարները, և հանդիպել ընտրություններից հետո:
Այդ փաստաթուղթը գրվեց և հանձնվեց, ապա մենագրության
հրատարակման միջոցները հայթայթելու նպատակով Արորդին
մեկնեց լոսանջելեսյան գաղթօջախ: Վերադարձից մեկ-երկու
շաբաթ հետո կատարվեց հոկտեմբեր 27-ի ճակատագրական
ոճրագործությունը: Ոմանց պես Արորդին ըմբոստ ելույթ
ունեցավ «Այգ» հեռուստատեսությամբ, ՀՀ նախագահից
պահանջելով ոճրի հանգամանալից բացահայտումը: Պատրաստի
տեսագրությունը եթեր չհեռարձակվեց, սակայն դիտվել էր ԱԱԾ
որոշ գրասենյակներում
(շատ այլ փաստագրությունների հետ պահպանվում է նաև դրա
պատճեն):
- Հաջորդ ժամանակահատվածը զբաղեցրեց ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրության
զարմանալիորեն դժվար հրատարակումն ու վերոնշյալ շռնդալից
շնորհանդեսի նախապատրաստումը: Դրա տեսագրությունը նույնպես
դիտվել էր ԱԱԾ գրասենյակներում և պետպաշտոնյա որոշ
միաբաններ զգուշացվել էին հեռու մնալ Ա.Վարպետյանից:
Ուրեմն, հետապնդումներն արդեն բուռն ընթացքի մեջ էին, ինչը
կզուգահեռվի թե’ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական, և թե’
ներքաղաքական հայտնի ու մասամբ վերոնշյալ
իրադարձություններով, մինչև Ա. Վարպետյանի արտաքսումն ու
հետագա հետապնդումները:
- Մինչ այդ մշակվում և 2002 թ. սկիզբին հրատարկվում է «ԷԱԿԱՆՔ-
Ազգ և նոր հազարամյակ» դարակազմիկ նախածրագրի 1-ին
հատորը5: Այն միաբանության պատվիրակությամբ ներկայացվում է
ՀՀ բարձրագույն իշխանություններին: Եվ հենց այդ ընթացքում
էլ, ի զարմանք բոլորի, կայծակում է Արորդու Հայաստանից
վտարման որոշումը, իսկ ոտնձգություններն առնում են այլևս
բայցահայտ բնույթ
(անձնական ավտոմեքենայի բռնագրավում, վարչական ճնշումներ
ևն): Ոչ մի արձագանք չեն գտնում հայրենի
մտավորական ավագանու ՀՀ նախագահին ուղղված Բաց նամակը,
առաջատար թերթերի բյուր արձագանքները, անարդյունք են մնում
նաև պետվարչական որոշ բարձրաստիճան այրերի միջամտության
փորձերը, իսկ Էության համակիր, վարչապետ Անդրանիկ
Մարգարյանը կողմնակիորեն խոստովանում է, որ.
«այդ գործին խառնվել չի կարող»...
Առեղծվածը կատարյալ էր: Արորդուն մնում
էր հեռանալ Հայաստանից, առանց իսկ կռահելու այս բոլորի
բուն պատճառները, դրանց լրջությունը և երկար տարիներ
Հայաստան մուտքի խստիվ արգելումը: Այնինչ, այնտեղ թողել էր
բնակարան, անձնական իրերի ամբողջությունը, գիտական
գրականություն ու արխիվներ, ինչպես նաև որդուն, թոռներին,
և հայրենադարձ ու վաղամեռիկ հարազատների շիրիմները...
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
5 ՀՀ Գրողների տանը դրա շնորհանդեսին, ինչպես Արորդու այլ
բանախոսությունների ընթացքում, ներկա էին անվտանգության
աշխատակիցների մի ամբողջ դասակ: |
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
- Նույն 2002 թ. աշնանը Արորդին վերստին այցելում է
լոսանջելեսյան հայ համայնք, սովորականի պես ունենում
ազգամշակութային բազմաթիվ հեռուստաելույթներ և մի քանի
բանախոսություններ ծայրահեղ հետաքրքիր թեմաներով:
Ընդունելությունն ու արձագանքները, ինչպես միշտ անչափ
ոգևորիչ էին, սակայն այս անգամ նկատվում են
հակավարպետյանական տարամադրություններ, որոնք բացահայտ
արտահայտությունն են ստանում Արորդու հեռանալուց հետո:
Ծավալվում է ասեկոսների ալիք, թմբկահարվում են գրաքննական
հոդվածներ ու հեռուստաելույթներ, իսկ ավելի զարմանալին, որ
դրանք կազմակերպվում էին ռուսամետ-խորհրդամետ երբեմնի
թունդ երկրպագուների կողմից և առավելաբար հենց այդ
շրջանակներում: Ըստ այդմ, Արորդին մեղադրվում էր սիոնիզմի,
աղանդավորության, ինչ-ինչ շրջանակների հետ
համագործակցության, քրիստոնեությունից ու մարքսիզմից հետո
ինչ-որ մութ դոկտրինա ստեղծելու մեջ
(խոսքը Էություն-էիզմի ուսմունքի մասին էր): Հնչեցին
անգամ մեղադրանքներ, թե ԾՆՆԴՈՑ-ԱՅԱՆ պիտի չգրվեր, զի
նկրտում էր «բաժանման» փորձեր»
(բայց այդ ումի՞ց
6...): Նմանատիպ
շրջանակների կողմից այս ամենը հետագայում ահագնանում են
նաև տարբեր գաղթօջախներում, առնում ավելի ու ավելի
նպատակային բնույթ, և արծածվում են անգամ հաշվեհարդարի
սպառնալիքեր7: Բնականաբար Հայաստան այցելելու համառ
հայցերը հետևողականորեն մերժվում են,
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
6 Ավելի ուշ պարզվեց, որ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ-ի մեկ օրինակ հայտնվել է
Մոսկվայի ФСБ (Անվտանգության Դաշնային Ծառայություններ) գրադարանի
հայկական բաժնում: Ուրեմն մենագրությունը որոշակի ուշադրության էր
արժանացել, ինչպես ավելի վաղ Արորդու և Էություն միաբանության
գործունեությունը: Այդ մասին, ՌԴ ԳԱ ազգագրական ինստիտուտի ավագ
գիտաշխատող Վ.Ա. Շնիրելմանը, «Նեոհեթանոսությունն ու
ազգայնականությունը» խորագրով նույնիսկ գիտահետազոտական-
էթնոքաղաքական զեկույց էր հրապարակել, որտեղ խորհրդային նախկին
հանրապետությունների շարքում Հայաստանին վերաբերյալ, որոշ
հեգնանքով հատկապես հիշատակվում էին ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունն ու
նրա հիմնադիրը Ա. Վարպետյանը, և իբր Հանրապետական կուսակցությունը
ժամանակին փորձել է միաձուլվել նրանց, ինչը ճշմարիտ էր միայն
մասամբ (տե’ս ИССЛЕДОВАНИЯ ПО ПРИКЛАДНОЙ И НЕОТЛОЖНОЙ ЭТНОЛОГИИ
N°114,
http://www.iea.ras.ru/lib/neotl/07112002062247.htm):
7 Առաջին նման սպառնալիքը Վարպետյանի որդուն 2003 թ.
ներկայացրել էին ԱԱԾ երկու աշխատակիցներ, արտաքսումը բնորոշելով
որպես «լավագույն լուծում», հակառակ դեպքում. «կկանչեն և հարցը
կլուծեն այլ կերպ» (տե’ս արխիվային DVD-ներից N°17/a տեսապնակը):
Իսկ 2005-2006 թթ Վրաստան կատարած այցելության ընթացքում,
Հայաստանի ուժային կառույցներում լուրեր են շրջել թե Վարպետյանին
իբր այնտեղ արդեն սպանել են (պարզ է սարսափեցման նպատակով, ինչը
խուճապահար փոխանցեց որդին` հորդորելով շտապ հեռանալ...), մինչդեռ
նույն «կենտրոնի» հրահանգով Արորդին կատարելապես մեկուսացվել էր
հայ համայնքից: |
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
զանգվածային լրատվամիջոցների արձագանքները, պետվարչական
անձանց միջամտություններն ու փորձերը` շարունակվում
անտեսվել ու մնալ անարդյունք
( ՀՀ օմբուդսմեն Լ.Ալավերդյան, առանձին պատգամավորներ,
հասարարակական կազմակերպություններ և այլք):
Այս մասին բավականին խոսվել է,
հավաքվել է ծովածավալ փաստագրություն և խոսուն բավականին
տվյալներ` լուսաբանելու համար այս թվացյալ առեղծվածը: |
- Նախ, այլևս միանշանակ պարզ է, որ այն ունի քաղաքական բնույթ,
առնչվում է ռուսական «գործոնի», և 1999թ. հոկտեմբեր 27-ի
ոճրագործությունից հետո Հայաստանի ռուսական կտրուկ կողմնորոշման
հետ, ըստ որի Արորդին հայրենիքում վերստին անցանկալի անձ էր,
ինչպես մինչ 1988թ. արցախյան իրադարձությունները: Սակայն, նկատի
առնելով նրա արդեն ծավալված հեղինակությունն ու Էության
գաղափարների վարակիչ զորությունը, այս անգամ նա անցանկալի էր նաև
ողջ հայության մեջ: Այս հանգամանքով է բացատրվում համատարած
զրպարտանքները ողջ սփյուռքով մեկ: Առավել ևս, որ այն նույնպես
ռուսական հսկողության տակ էր, որ դիտվում էր նաև որպես հեռահար
ծրագրերի «բնահումք»: Այդ էր միտում Վ. Պուտինի մերձակից, Ռուսահայ
միության նախագահ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ Հայկական
Համաշխարհային կոնգրեսը, ինչպես նաև նրա նախաձեռնությամբ 2002 թ.
աշնանը Մոսկվայում կայացած «Համայն հայությունը 21-րդ դարի
նախաշեմին...» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն կոչված էր
ծրագրելու Հայաստանի տնտեսական, քաղաքական ու միջազգային
անելիքները սկսվող ողջ դարաշրջանում, և սփյուռքահայության դերը
դարակազմիկ այդ ծրագրում... Միջոցառումը կայացավ Մոսկվայի
«President Hotel» շքեղ հյուրանոցում, որին մասնակցում էր ՌԴ և ՀՀ
ողջ պետվարչական վերնախավը, և որի շռնդալի բացումն անձամբ կատարեց
ՌԴ -ի նախագահ Վ.Պուտինը, երբ ներկա էր նաև Հայաստանի նախագահ Ռ.
Քոչարյանը
8...
Այս ենթատեքստում Ա. Վարպետյանի
արտաքսումն Հայաստանից ու նաև վարկաբեկումները անգամ սփյուռքահայ
շրջանակներում լրիվ պատճառաբանված են` հատկապես դրանք սքողելու
խիստ անհրաժեշտությունը: Այսուհանդերձ, այդ չի բացատրում
հաշվեհարդարի սպառնալիքները, զի Արորդին արդեն հիրավի մեկուսացված
էր և որպես «ազգայնամոլ-ծայրահեղական» պիտակավորված անգամ
Ֆրանսիայում ու ժողովորդավարական քանի երկներում:
- Իսկ եթե այս ամենն առնչվում է 1999 թ. հոկտեմբեր 27-ի
ոճրագործություն հե՞ տ, որից Արորդին ակամա ինչ-որ տեղեկություններ
ուներ և այն շարադրել էր «Ազգային խաչքար» վերոնշյալ վերլուծության
մեջ: Առավել ևս, որ 2006 թ. աշնանը ՀՀ ՊՆ նախարարությունը սեփական
նախաձեռնությամբ փորձ արեց հանգուցալուծել Արորդու այս խնդրականը,
մի շարք փաստաթղթերի հետ պահանջվեց նաև դրա ձեռագիրը, իսկ հեղինակի
կողմից դրա ոչնչացման գրավոր հավաստումը ստանալուց հետո անգամ այդ
փորձը մտավ փակուղի և հանգուցալուծումը նրբորեն ուղղվեց դեպի
նախագահական
9: Այս պարագայում իմաստավորվում են նաև հաշվեհարդարի
սպառնալիքները, ինչն էլ հակադարձորեն մատնում է տվյալ վարկածի և
հոկտեմբեր 27-ի ոճրագործություն մեջ պետական կառույցների ու թերևս
ռուսական գործոնի առկայության հավանականությունը:
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
8 Ազդեցիկ հայ համակիրների հորդորանքով և Արա Աբրահամյանի
ստորագրությամբ, այդ միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերը
էր ստացել նաև Արորդին, ինչը խափանվեց նույն մութ շրջանակների
միջամտությամբ: Վստահաբար ռուսամետ շրջանակներն անգամ միատարր
չէին, իսկ հրեշավոր այդ ծրագիրն ու միջոցները` ոչ կատարյալ : Այժմ
ակնհայտ է, որ դրա հետ «ԷԱԿԱՆՔ- Ազգ ու նոր հազարամյակ»
նախածրագիրը կատարելապես անհամատեղելի էր, ինչը լռելյայն գիտակցում
էին հայրենի բարձրաստիճան այրերը, միամիտ էականները` դեռևս ոչ...
9 «Շառից հեռու» մնալու նպատակով ձեռագիրն հիրավի ոչնչացված
էր, սակայն շարունակվող ոտնձգությունները հարկադրեցին այն նորովի
վերագրել 2007 թ. աշնանը: Ինչ վերաբերում է գործի հանգուցալուծումը
դեպի նախագահական ուղղելուն, ապա հոկտեմբեր 27-ի ոճրագործության
հետքերը նույնպես տանում են այնտեղ... Բայց ինչո՞ւ էր ՆՊ-ն, որի
նախարարն այդժամ Սերժ Սարգսյանն էր, գործն այնտեղ ուղղորդում :
Նման քայլն արդյոք ունե՞ր ինչ-որ նուրբ ենթատեքստ... «Աստծո
գործերն անքննելի են», հայոցն ու սատանայինը` կարծեք թե նույնպես: |
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
- Այսուհանդերձ, չի բացառվում երկու դրդապատճառների
համատեղությունը: Զի, ի վերջո հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը
նույնպես առնչվում է ռուսական կողմնորոշման հետ: Այսպես թե այնպես,
այս երրորդ տարբերակը ամենահավանականն է` ընդունակ բացատրելու
Արորդու հետ կապված այս առեղծվածն ու դեռ բացահայտելու շատ այլ
հանգամաքներ, որոնց մեջ իրենց կարևորությամբ տարրալուծվում են
առաջին երկու տարբերակները:
Կարծում էինք 2008 թ. նախագահական ընտրությունները կարող
են տալ վերջնական լուսաբանումներ և այս վարկածներից որևէ
մեկի վավերացումը, թեև առանց որոշակի
մանրամասնությունների: Սակայն անձամբ ՀՀ նախագահ
Ս.Սարգսյանին հղված դիմումը այս անգամ ևս մերժվեց
(կից պատճեն), ինչը ևս մեկ փաստարկ է ի շահ
փոխառնչվող այս առեղծվածների ինքնաբացահայտմանը:
Ավելին, այս փաստաթղթում առաջին անգամ ասվում է, որ
մերժումը գալիս է «համապատասխան մարմիններից», այսինքն` ոչ
ՆԳՆ-ից, այլ իբր հայկական «Ազգային անվտանգություն»
կոչեցյալ ծառայություններից, որն իրականում դարձել է
ռուսական ФСБ-ГРУ-ի ընդամենը մեկ մասնաճյուղը և որի
ղեկավարությունն անգամ ՀՀ նախագահը ի զորու չէ փոխելու:
Այստեղից էլ ներքին հակասություններն ու համազգային
խառնաշփոթությունները...
Մինչդեռ, այս ամենի մեջ բուն էական
խնդրականը մնում է ճակատագրական:
Ուրեմն հայոց լինել-չլինելը կամ
լավագույն դեպքում ինչպես լինելը այլևս կախված է այլոց
բարեհաճությունից, և ողջ հայությունը չունի անգամ գոնե
հոգևոր անկախության իրավունք, ինչն էլ հենց ԷՈՒԹՅԱՆ
գերնպատակներից մեկն էր` առանց որևէ մեկի դեմ լինելուն:
Այսպես,
«Փոքրը մեծի ներգո, մեծը` փոքրի» սկզբունքով,
ըստ բնաբանային ողջ իմաստախոսության և ժողովրդական
ասույթի.
«ամանը գտավ իր կափարիչը», բայց |
|
բացվեց «Պանդորայի տուփը» ... |
Եվ
«Ժուկով-ժամանակով» նրա մութ ընդերքներից դուրս
սահեցին Խ.Աբովյանի, Ա. Մյասնիկյանի, Բակունցի, Չարենցի, Սևակի ու
նման լոկ հոգևոր ջատագովների ողբերգական առեղծվածները, արցախյան
հիմնահարցի պես քաղաքական հայտնի ու անհայտ քանի ծուղակներ, և «
ֆորպոստի» ու «Հայոց Համաշխարհային Կոնգրեսի» նման անցյալ ու ապագա
քանի «երանելի» ծրագրեր: Բայց թե.
ՈՉԽԱՐՆԵՐԻՆ Ի~ՆՉ ՓՈՒՅԹ ԹԵ ՀՈՎԻՎԸ ՌՈՒՍ Է ԹԵ ԹՈՒՐՔ,
ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ՆՐԱՆՔ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ ՄԵՌՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ
ՄԱՀՈՎ... |
Մարսել, 10 հունիսի 2008թ. |
|
|
|