|
|
|
Յուրաքանչյուր մասնագիտություն ձևավորում է
համապատասխան աշխարհըմբռնում և մտածողություն:
Այդպես, նկարիչը իրականությունն ընկալում է
պատկերավոր ու գունավոր, բիոլոգը` կենսաբանորեն,
երաժիշտը` հնչյուններով, մաթեմատիկոսը`
«մաթեմատիկական տրամաբանությամբ», հումանիտար
մասնագիտությունները` վերացականորեն: Որոշ
բազմաբնույթ մասնագիտություններ, ինչպես օրինակ
ճարտարապետությունն ու կինոթատերական արվեստը,
նպաստում են բազմակողմանի աշխարհընկալման և
«կոմպլեքսային» մտածողության զարգացմանը: Առավել
ևս, եթե տվյալ անձը ունի համապատասխան
նախադրյալներ: Այդ է նաև Ա. Վարպետյանի պարագան,
որի կրթական այդ մասնագիտություններն ու
գործունեությունը (տե'ս
կենսագրականը)
կանխորոշեցին նրա ամբողջագիտական աշխարհընկալումը
(զգայական-բանական-ոգեկան) և «ստրուկտուրալ»
մտակառուցվածքը, ի վերջո ազգաբան-էաբան պրոֆիլն ու
գալիք տեսությունների երկունքը: |
|
Այս առումով, ուշագրավ է նրա որոշ գործերի համառոտ
դիտարկումը, որտեղ արդեն խմորվում էր էիզմ ուսմունքը, իսկ
անձնական հանգամանքները` սերում ազգաբանական
տեսությունները (տե'ս
հարցազրույցը): Այս առիթով նշենք նաև, որ
ճարտարապետներ են եղել հայտնի կինոբեմադրիչ և
կինոդրամատուրգ Ռ.Կլերը, շվեյցարացի արձակագիր Մ. Ֆրիշը,
ֆրանսահայ նկարիչ Գառզուն, և հետագա հայագետ Մ.
Գավուքչյանը: Վերջին պարագայում ճարտարապետությունը ինքնին
տանում էր դեպի ազգային ինքնություն` թե’ մշակութային
պատմության, և թե’ ժառանգական հակվածության բերումով,
ինչպես օրինակ աստղագիտության պարագայում… |
Նկ.1:
50 մետրանոց օլիմպիական լողավազան Երևանում (1972-73 թթ):
Այն չկառուցվեց, թեև Մոսկվայում արժանացավ բարձր
գնահատանքի և կոնցեպցիան դրվեց տիպային նախագծերի հիմքում
, մինչդեռ հեղինակին մղեց դեպի… ջուր տարերքը: Զի,
նախագծային կտրվածքի բերումով հարկ եղավ խորապես
ուսումնասիրել թե’ դրա քիմիա-ֆիզիկական, և թե’ լուսային ու
ձայնային հատկանիշները, իսկ հետագայում, Էա-Հայա ծովաստծո
առնչությամբ` նաև տիեզերաբանական… |
|
Նկ.2:
1976-77 թթ: Villa VB (Ալլո, Մարսելի մերձակայք, Ֆրանսիա):
Հեղինակի առաջին պատվերը Ֆրանսիայում: Տեղանքը խիստ «վթարային» էր,
զառիվայր, վայրի, ու ժայռոտ, սակայն նաև կուսականորեն «դրախտային»,
մինչև 30 մ բարձրության ծառերով (հատվել է միայն մեկը , մյուսները
«ծակծակում» են երկաթբետոնյա կառույցը և այդ բացվածքներով հառնում
երկինքն ի վեր …): Ուստի, հարկ էր խուսափել հնարավոր սահանքներից,
հարգել բնությունը, ստեղծել տարաֆունկցիոնալ հարթակներ և
համապատասխան ելքեր դեպի այն (տե’ս աքսոնոմետրիկ կտրվածքը),
միաժամանակ բնակիչներին վերադարձնելով բնություն: Փիլիսոփայական
սկզբունքը. «Ոչ թե պարտեզ մենատան շուրջը` այլ տանիք բնության
մեջ»: Կեցական սկզբունքը. ընդհանուր և անհատական կենսատարածքների
խիստ որոշակի հարաբերակցություն: Գեղարվեստական սկզբունքը.
Էպիկական կոթողայնություն, ինչն էլ խիստ արդիական այդ փոքրիկ
մատուռատիպ կառույցին հաղորդել էր ազգային դիմագիծ… Այս նախագիծն
էլ սկզբնավորեց փիլիսոփայական պրպտումները նախ ճարտարապետության
վերաբերյալ:
Նկ.3:
Villa «LA POESIE»: Հետազոտական նախագիծ, որը 1978
թ. մրցույթով հրապարակվեց Ճարտարապետների շրջանային
միության, մենատներին նվիրված PRADO ամսագրի հատուկ
թողարկման էջերում: Հղացման սկզբունքը. կոր գծերի ու
ծավալների ճարտարապետություն, ընդդեմ ուղիղ անկյունների ու
գծերի, որով շարժվում են միայն զինվորականները…
|
|
Նկ.4:
Villa NOCETO , 1977-78 թթ (Կադոլիֆ,Պրովանս, Ֆրանսիա): Վերստին
զառիվայր և անտառածածկ հողատարածք, մենատան ու լանդշաֆտի նույն
խնդրականներով, բայց նաև մետաֆորի որոնումներով: Այստեղ այն
բարձունքից պոկված, սահող ու քարացած սառցակտորի մտապատկերն է, որը
միմիայն իմաստավորում է բնությունը` առանց այն բռնադատելու:
Տեղական իշխանությունները նախագծին նախ ընդդիմացան, ապա…
|
Նկ.5:
…նույն Կադոլիֆ ավանի քաղաքապետը պատվիրեց սեփական
առանձնատունը (Նկ. 5 -6, 1978 թ.), իսկ Bouches-du-Rhône
դեպարտամենտի ճարտարապետական խորհուրդը, բացառության
կարգով այլևս Վարպետյանին թույլատրեց շարունակել արարչական
իր պրպտումները (տեղանքի և ճարտարապետական ավանդույթների
առումով ֆրանսիական օրենքները
բացառիկ խիստ են…): |
Նկ.6:
Մենատուն «Կադոլիֆյան եռանկյունին» (1978 թ., Պրովանս, Ֆրանսիա):
Նկ.7:
«Երկկենցաղ Տուն» (Villa-YACHT , 1979: Կտրվածք և մանրակերտ):
Փորձարարական նախագիծ: Ծովի ու ցամաքի «ամուսնություն»: Ամառանոց
զույգ ընտանիքների համակեցությամբ, օժտված նաև մակույկների ներքին
կայանատեղերով: Հնարավորություն հանդերձարանից ուղղակի մտնել
ջրային տարածք, ինչը երկարաձգում է լողային ժամանակաշրջանը մինչև
ուշ աշուն և անգամ ձմեռ (երբ դեռ ջուրը տաք է, օդը` արդեն պաղ…):
Ճարտարապետական քանդակ, և վերստին մետաֆորի իմաստաբանական
որոնումներ (այստեղ` իգանդամ… ), որպես յին-յան արական-իգական
սկզբունքների ներդաշնակություն: Տիեզերածովային խորհուրդ…
|
Նկ.8:
Վարչական,արտադրական և միաժամանակ բնակելի համալիր
Մարսելում (1978-80 թթ): Ճարտարապետական կինեմատիկա:
Շարժման ու դիտակյունների` ինչպես նաև լուսաստվերային
փոփոխումների հետ, անճանաչելիության աստիճան
կերպարանափոխվում է կառույցի դիմագիծը` հուշելով նրա
տարաֆունկցիոնալ բնույթը: Երևույթ և էություն, սուբյեկտիվ
և օբյեկտիվ կատեգորիաների օպտիկական մտախաղ… |
Նկ.9:
Իստր քաղաքի ենթա-Պրեֆեկտուրայի կոնցեպտուալ մրցույթ (Ֆրանսիա,
1981 թ.):
Պետվարչական այդ կարևորագույն կառույցի մրցույթին ներկայացված էին
71 խիստ ամփոփ էսքիզներ, որոնցից ընտրվեցին հնարավոր
պատվիրակատարները (բնականաբար փորձառու և արժանի ճարտարապետական
արվեստանոցներ), իսկ 5 մասնակիցներ արժանացան դրամական
մրցանակների:
Դրանց մեջ` Ա.Վարպետյանի առաջարկը, նկատի առնելով նախագծային
սկզբունքի.
|
- Մոնումենտալ
հնարավորությունները,
- բնակլիմայական պայմաններին, և
- հողատարածքի պահանջներին հարմարվելու արժանիքները: |
«Չարաբաստիկ» այդ մրցանակը բախտորոշեց «Արփիականի»
Երկունքը և Ա. Վարպետյանի հետագա ճակատագիրը (այդ մասին ստորև և
ընթացքում):
|
|
Վարպետյանի գործերը բազմիցս հրապարակվել են մասնագիտական
հեղինակավոր հանդեսներում: Դրանցից կարևորներից մեկը
Ֆրանսիայի Ճարտարապետների Միության Architectur հանդեսն
էր, որի 31.01.1982 թ. N°31-ում Վարպետյանին երկու ամբողջ
էջերի վրա ներկայացնում է Ֆրանսիայի Ազգային Մեծ Մրցանակի
դափնեկիր, հանրահայտ Ճարտարապետ Կլոդ Պարանը (կից
պատկերները): Իր նախագծային պրակտիկան Ալ. Վարպետյանը
զուգահեռում էր տեսական հետազոտություններով, մշակելով
Ճարտարապետական փիլիսոփայություն: Այն հրապարակվեց
մասնագիտական PRADO ամսագրի
06-07.1982 թ. N°77-ում, (թարգամանաբար` «Ինքնություն»
հատորում, Երևան-1993 թ.), ինչը երկխոսության հիմք դարձավ
ճարտարապետության տեսաբան, համաշխարհային ևս մեկ
հեղինակության` |
Միշել Ռագոնի հետ (Հայաստանում հայտնի «Ապագայի քաղաքները» ու ևս
մի քանի հայերեն թարգմանություններով): Սորբոնի այդ պրոֆեսորը
մասնավորապես կարևորում էր «ճարտարապետական հոգեբանություն»
բոլորովին նոր թեման և կուզենար այն մտցնել կրթական համակարգ: Մեկ
խոսքով, էիզմի սաղմերը արդեն խմորվում էին այդ պրպտումներում,
մինչդեռ նախախնամությունը ծրագրում էր իրադարձությունների այլ
զարգացում…
|
|
|
|
|