|
04.02.2008թ.
ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ
Կայքեր, բլոգեր, «չաթեր» թե ֆորումները ծավալվում և ավելի
ու ավելի դառնում են համատարած ողջ աշխարհում, մասամբ` նաև
հայ իրականությունում: Ըստ էիզմի, այդ հենց
ինֆորմատիզացման և վիրտուալիզացման գործընթաց է (տե'ս`
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ...), իսկ ըստ «ԷԱԿԱՆՔ-Ազգ և
նոր հազարամյակ» նախածրագրի` նաև «ինտերնետային ազգ»
դառնալու հակում ու հնարավորություն (հատոր 1, էջ 97-98):
Կասկած չկա, որ այս ֆենոմենը մոտ ապագայում առավել
կահագնանա:
Այսուհանդերձ, հաղորդակցական այդ բոլոր տարատեսակների
մեջ միայն ԷՈՒԹՅՈՒՆ կայքն է, որն ի տարբերություն ոմանց
«խառը կանաչու», կատարելապես անվճար մատուցում է
արմատական, բացառիկ ու դեռևս անտիպ հետազոտություններ,
գաղափարներ և արծարծում ազգային գերխնդրականներ, ոչ այնքան
«մարգարիտները խոզերի առաջ նետելու» վտանգումով` որքան
անպատեհ բանագողության, աղավաղումների և շահարկումների,
թեև գերկարևոր հետազոտությունները հասկանալիորեն
հրապարակման ենթական չեն: Այնինչ, դրանք ու դեռ առավել
արտառոց բացահայտումները շարունակվում են, ամրագրելով և
հարստացնելով հարաճուն էիզմ ուսմունքն ու ողջ ԷՈԳ
համակարգը:
Սակայն, այսքանն անգամ հրապարակելու հիմնավորումներ կան:
Նախ այն, որ արժանի անհատներին ԷՈՒԹՅԱՆ գաղափարները
հասցնելու այլ հնարավություններ առայժմ չունենք: Երկրորդ,
դուք այնքան էլ շատ չեք (
թեև ձեր բացարձակ մեծամասնությանը չենք էլ ճանաչում
), օրական հարյուրից քիչ ավելի այցելու, սակայն
ամենատարբեր հորիզոններից` շուրջ 40 երկրներից, Հեռավոր
Արևելքից սկսյալ (Ճապոնիա, Չինաստան, Սինգապուր ևն),
անցնելով Մերձավոր Արևելք և ողջ Եվրոպան, մինչև ամերիկյան
մայրցամաք և հարավ (Արգենտինա, Վենեսուելա, Ուրուգվայ ևն
), ընդհանուր կազմելով այցելությունների 80-85%, իսկ
Հայաստանում` մոտ 15-20% :
Իսկ ամենակարևորը, դուք ինքնին ընտրանի էք ձեր իսկ
հետաքրքրությունների բերումով: Եվ հիմնականում հենց ձեզ են
ուղղված մեր խոսքն ու ջանքերը: Ինչ վերաբերում է անպատեհ
այլոց, ապա քամիները, ճնճղուկները թե առնետներն էլ
յուրօրինակ "սերմացաններ" են, բանագողներն ու բանաքաղները`
նույնպես ...
Այսու, կարծեք համատեղված են նվազագույն պայմանները էական
ու շատ հեռանկարային զարգացումների համար, բացի
մեկ-երկուսից` հիմնականում ձեր գործնական աջակցությունից,
որի մասին կխոսենք առաջիկայում: Կայքը պետք է դառնա ձերը,
իմացության, բացահայտումների և հոգևոր հասունացման մի
յուրօրինակ համալսարան, բայց նաև ոգե-գաղափարական աթանոր:
Հիշեցնենք, որ
www.eutyun.am կայքն
ունի նաև արտերկրում գրանցված
www.eutyun.org հայելային տարբերակը, ինչը մեզ
լրացուցիչ ազատություն է ընձեռում ...
Մինչ այդ, դուք կունենանք վճռական անակնկալներ:
|
Ա~Յ -
Ա~Յ -
Ա~Յ, Ա~Խ ԱՅՍ ԱՅ
- ԱՅԱՆ ...
|
Մինչ այդ կատարելապես անհայտ էր,
բայց երբ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրությամբ որպես հնագույն նախամայր
բացահայտվեց, պատմության բոլոր ծակուծուկերից դուստրեր ու
ծոռնուհիներ դուրս թափվեցին ու դրանց զուգահեռ դեռ քանի
«ավատարներ»:
Խոսքն այս անգամ եգիպտական Ամենհոտեպ
IV կամ նույն Ախենատոն-Էխնատոն փարավոնի (Ք.ա. 1355/53-1338/37 թթ.) երկրորդ կնոջ`
Kiya -ի մասին է, ըստ Ամառնայի միջպետական
նամակագրության` արիական Միտանիի Տուշրատտա արքայի
Taduhepa-Տադուհեպա դուստրը, ըստ ենթադրությունների` հանրահայտ
Թութանհամոնի մայրը, ըստ այլոց` նույն Նեֆերտիտին (իբր
«Գեղեցկուհին եկավ»), որ հայտնի է նաև «Գիլու Հեպա»
այլանվամբ:
Համոզմունք կա, որ նա եղել է Ախենատոնի հոր` Ամենհոտեպ III-րդի
հարեմից, ապա անցել որդուն, զգալի դեր ունեցել Նեֆերտիտի
անհետանալուց հետո, ինքն էլ մահացել ծննդաբերման ժամանակ ու թաղվել
«Արքաների հովտի» KV55 դամբարանում, որտեղ էլ գտնվել են նրա անունը
կրող ալեբաստրե սափորներ (Նկ. 1):
Տվյալները խիստ անբավարար են, բացի մի
քանի պարագաներից, որոնց մեջ արձանագրված անվանումները: Նեֆերտիտի
անվան «Գեղեցկուհին եկավ» մեկնաբանումը տեսաբաներին հիմք է տալիս
պնդելու, որ նա դրսից եկվոր է, իսկ «Գիլու Հեպա» այլանունը նախ
հաստատում նրա միտանական ծագումը Հեպա դիցանվամբ
(ամպրոպի աստված
Թեշուբի կինը` ինչպես ա/ուրարատյան դիցարանում), բայց նաև
Հեբա-Եվա-Այա ընդունված լծորդումներով
(հմմտ. եբր.
xaya-Hawwa-կյանք և Hawwa-Hebat-ուգարիտ. Hbt աղերսը, ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ,
էջ 246): Այս համաբանությամբ «Գիլու Հեպա» -ն կարող է նաև
թարգմանվել հայերեն գիլàգեղàգեղեցիկ
Այա, ինչը համապատասխանում է
նաև իմաստաբանորեն: Առավել ևս, որ նույն խուռի-միտանական
դիցարանում կա նաև հենց Այա դիցուհի, արևաստված Շիմագեի կինը,
ինչպես վստահաբար փոխառյալ աքքադ. Շամաշ-Այա
ամուսնական դիցազույգի
պարագայում: Իսկ Այա դիցանունը այնքան տարածված էր ամենուր, որ այն
սեմական լեզուներում մնաց պարզապես «հարս» իմաստով, մինչդեռ
հունարենում և թրքերենում` yaya-տատ, մեծ մայր,
իսկ հայ. մի շարք
բարբառներում` նաև մեծ մոր պատվանուն
( հմմտ. Մեծամոր...):
Նույն է նաև Էխնատոնի երկրորդ կնոջ
Kiya-ի պարագան (եթե իհարկե նա նույն «Գիլու Հեպա»-Նեֆերտիտին
չէ), որի Տադուհեպա այլանվան մեջ Տադու
մասնիկը համապատասխանում է
Միտանիի երկրորդ կարևոր`
Taidu քաղաքանվանը, իսկ երկրորդ բաղադրիչ
մեջ վերգտնում ենք նույն Հեպա=Այա հավասարումը, փոքր-ինչ տարբեր
հոլովմամբ` Kiya-Այա «կ» սկզբնատառի հավելումով: Իսկ այն որտե՞ղից:
Հ. Աճառյանը «կին» եզրը համարելով բնիկ հայերեն բառ, այն առնչում է
հնխ. gwen-, իսկ հայ. կյանք-կ’եա եզրը` հնխ. g²iya- արմատների հետ
(ըստ այլոց *k’°ei-), որտեղ k-g-ն հավակնում է լինել այնպիսի
աճական, ինչպիսինն է գրաբարյան «զ»-ն (զօրինակ, զառաւօտ, կամ կըգնա
ևն) կամ գոթ. ga-ն ( ga-laubjan = գեր. գlauben-հավատալ ),
երկուսի
էլ նախատիպը մակաբերելով հնխ. g‘h նախդիրից (հմմտ. խեթ.
GISeya-Կենաց ծառ,
ռուս. ива-ուռենի, ճապոն.
այնու-ուռենի, հայ.
այգի-էգ-իգական...): Ճիշտ այնպես, ինչպես հոմերոսյան հունարենում
Այա նախամոր դիցանունը հետագայում դառնում է
Գայա-Գեյա: Ուստի բոլոր
հիմքերն ունենք մակաբերելու, որ միտանական Kiya-ն Եգիպտոս է հասել
արդեն K-իյա նախդիրով, ինչպես շում. gen-կին, Ki-երկիր
և Էն-կի ծովաստվածը (բառ. «Երկրի տեր»), որին աքքադները փոխարինեցին
խուռիական ու շատ այլ դիցարաններում առկա Էա-Էյա-Հայա
բուն
նախատիպով: Իսկ նա ոչ այլ ոք էր` քան հինավուրց երկրամայր-ծովամայր
Այա նախամոր արականացումը հայրիշխանության շրջանում: Երիցս առավել,
որ եգիպտ. փարավոնների մեջ հիշատակվում են երկու Ay, Ay I-ին
(XIII-րդ դինաստիա, Ք.ա. 1801-1634 թթ, հիքսոսների ժամանակաշրջան,
ինքն էլ նրանց հիմնած ու խուռիներով բնակեցված Ավարիս քաղաքից…)
և
Ay II-րդ (Ք.ա. 14-րդ դ., XVIII-րդ դինաստիա, որին պատկանում էր
նաև Էխնատոնը):
1. Կիյայի ծիսական սափորը KV55 դամբարանից:
2. Ախենատոն-Էխնատոնի կիսանդրին:
3. Նեֆերտիտիի կիսանդրին:
4. Էխնատոնը, Նեֆերտիտին ու նրանց ավագ դուստրը Ատոնին
խորհորդանշող արեգակնային սկավառակին երկրպագելիս: Այն
ներկայացվում էր բազմաձեռք, կենսատու ճառագայթներով, որոնց
մեջ և «անկխ» օղակավոր խաչը (բարձրաքանդակ Ախենատոն քաղաքի
տաճարից, Ք.ա. 14 դ.):
Սկզբնաէջում` հիերոգլիֆային Kiya անվանումը և կիսանդրին:
|
|
Այստեղ կարող էինք ավարտել մեր
այս փոքրիկ դիտարկումը, մնացյալը թողնելով լեզվագիտությանը, որն
այս պարագաներում և ընդհանրապես իր ասպարեզում չափազանց անելիքներ
ունի, հատկապես շումերերենի նախահնդեվրոպական շերտերը արմատապես
բացահայտելու խնդրականում, որի հիմքերը դեռևս մեկ դար առաջ դրել
էին գերմ. Ժ.Կարստը և երախտավոր այլք:
Այսուհանդերձ, վասն վերոշարադրյալի
ամրագրման, արժե հավելել ևս մեկ, թերևս առավել հաստատուն փաստարկ:
Ամենհոտեպ IV –Էխնատոնը պատմության մեջ մնաց որպես կրոնական մեծ
ռեֆորմատոր, եգիպտ. կիսամարդակերպ Ամոն-Րային փոխարինելով արևի
վերացական Ատոն սկավառակով, որպես «ամենայն արարչության հայր և
մայր», այդու ի դեմս իրեն և սիրեցյալ Նեֆերտիտիի համատեղելով նաև
արական-իգական սկզբունքները (Նկ.4, ուշդր. Ատոնին նվիրաբերվող
զույգ ատրիբուտներին), ինչը ոմանք հակված են ընդունելու որպես
միաստավածության առաջին փորձ: Սակայն, ավանդապահ եգիպտացիների
համար նման վերացարկումը դեռևս հասու չէր: Ուստի, Էխնատոնի մահից
հետո այդ դոկտրինան անմիջապես մոռացվեց, իսկ հավատամքային հետքերը
հնարավորինս մաքրվեցին և վերականգնվեց Ամոն-Րայի պաշտամունքը:
Այսուհանդերձ, հարց է ծագում, այդ
պաշտամունքը Էխնատոնը հորինե՞ց, թե՞ փոխ առավ այլ մեկ
քաղաքակրթությունից, և եթե այո` ապա ո՞ր: Քանզի այն այնքան օտար էր
եգիպտացիներին, որ ողջ մի երկտասնամյակում ոչ մի կերպ չկարողացան
հաշտվել թեկուզ առաջադեմ այդ նոր դոկտրինայի հետ, իսկ Էխնատոնի
մահից հետո ջնջեցին դրա բոլոր հետքերը` փնովելով անգամ Էխնատոնին:
Ուշադիր դիտարկենք տարբեր
դիցարաններում ստորև բերվող հավատամքային ատրիբուտները, ի դեմս
արեգակի թեևավոր սկավառակի ու դրա վերճաների:
|
5.Եգիպտ. Ատոնը խորհրդանշված արեգակի թևավոր սկավառակով
(Ք.ա. 14-րդ դ): 6.Արեգակի թևավոր սկավառակը
շումերա-աքքադ. կոթողի վրա (Լագաշ ?, Ք.ա. 2-րդ հզ սկիզբ):
7.Արեգակի թևավոր սկավառակը խուռի-միտանական կնքադրոշմին
(Քերքուկ, Ք.ա. 2-րդ հզ): 8.Մարդեղենացած արեգակի թևավոր
սկավառակը ա/ուրարատյան հավատամքներում (Վան, Ք.ա. 8-րդ
դ.): 9.Արեգակի թևավոր սկավառակը խուռի-միտանական Saussatar արքայի կնքադրոշմին (Ք.ա. 1450 թ.):
10.Արեգակի
թևավոր սկավառակը իմաստության Էա-Հայա ծովաստծո սնարին (
վերևի ձախ անկյունում, ասսուրական կնքադրոշմ, Ք.ա. 1-ին
հզ): 11.Պարսկ. Ահուրամազդան արեգակի թևավոր սկավառակի
մեջ, Դարեհ 1-ին նվիրված Բագհաստանի ժայռաքանդակում (Ք.ա.
6 –րդ դ.): 12.Արեգակի թևավոր սկավառակը արդեն որպես
Սերաֆիմ հրեշտակ քրիստոնեության մեջ (ռուս. ֆրեսկա, 1378
թ.): 13.Արեգակի թևավոր սկավառակը և արական-իգական
սկզբունքները Հերմեսի գավազանին:
14.Նույնը, բայց երբեմի
Էա-Հայա ծովաստծո վերաճ Է-ԷՈՒԹՅՈՒՆ գերաստվածության
դրոշմվածքով կաթողիկոսական գավազանի վրա (Թբիլիսի, 19-րդ
դ, արդ` Էջմիածնում): |
|
Առաջին պատկերում
եգիպտական տարբերակն է, պտղաբերության և իմաստության զույգ օձերով,
որպես երկվության սկզբունք, ավելի ստույգ` «հակադրությունների
պայքարի ու միասնության դիալեկտիկական օրենքի» մեկ նախատիպը (Նկ.
5): Զի, թեև և’ արեգակնային սկավառակը, և թե’ «երկնային» թևերը
առկա էին եգիպտական իկոնոգրաֆիայում (Հորուսը, արծվագլուխ Ամոնը
արեգակի սկավառակով ևն), սակայն արեգակի թևավոր սկավառակը այնտեղ
մտավ Ատոնի պաշտամունքի հետ, որպես նրա էության տեսանելի միակ
ավատարը: Այսինքն, պաշտվում էր որ թե արեգակն ինքը կամ նրա
սկավառակը` այլ նրա անտեսանելի էությունը1: Կենդանակերպ
աստվածներից հետո նման աբստրակցիան բնականաբար պահանջում էր
բավարար հասունություն, իսկ հեղինակելու համար` գոնե նմանատիպ
նախադեպեր:
Այն և արեգակի թևավոր սկավառակը հիրավի
կային ավելի վաղ հիմնված Առաջավոր Ասիայի քաղաքակրթություններում և
մշակույթներում, որտեղ էլ սաղմնավորվել, զարգացել ու համասփռվել
էին ամենուր, հազարամյակների ընթացքում հետևողականորեն վերաճելով
ավելի ու ավելի վերացական արտահայտությունների, ինչ բնավ Եգիպտոսի
պարագան չէր (տե’ս վերոնշյալ նմուշները): Ուստի, Էխնատոնը այդ
հավատամքի սկզբունքները եթե չէր փոխառել, ապա առնվազը ներշնչվել էր
որևէ աղբյուրից: Մնաց, ճշտել որոշակիորեն ո՞ր մշակույթից:
Առանց չնչին տարակուսանքի`
հնդեվրոպական, ավելի ճիշտ` արիական, իսկ առավել ստույգ` միտանական,
որի հետ Եգիպտոսը անմիջականորեն հաղորդակցվում էր արդեն մի քանի
սերունդ և դեռ շատ ավելի վաղ (տես այստեղ
«Երկրագործությունը
որպես... քաղաքակրթությունների ճանապարհ» հոդվածը):
Ի վերջո
այս տարածքից էին նաև խուռիական սուբստրատով հիքսոսները, որոնք ոչ
վաղ անցյալում մեկ դարից ավելի իշխել էին Եգիպտոսում և շատ այլ
պարագաների հետ ներմուծել նաև հավատամքային տարրեր, ինչպես Օսիրսի
հակադրություն Սեթ «օտար աստվածը» ( երկվության գաղափարն ու
արեգակնային Հայր աստծո երկվորյակների դիցամոտիվը տիպիկ
հնդեվրոպական է
2, տե’ս նաև Նկ. 7,9,13,14 ), իսկ արական-իգական
սկզբունքների համադրությունը` տարածաշրջանի նախնադարյան ու
հիմնական դիցամոտիվներից մեկը: Ուստի, հիմքեր կան ենթադրելու, որ
այս մեկ «օտար պաշտամունքի» մեջ արձագանքել է նաև անցյալի դառը
փորձությունը: Մինչդեռ Այ դիցարամատն ու
Այա-Կիյա դիցանունը նրանց
այդքան օտար չէր: Հենց երբեմնի Այ փարավոնի հիշատակմամբ, բայց
առավել Էդֆու տաճարի տիեզերածնական տարբերակից, որում արարչական
զույգն և այդքան պաշտված Հոր արծվաստծո ծնողներն են հանդիասնում
AA
(Այա, ջուր, հող, եղեգ...) և OUA (Ուա, հավք ) դիցազույգը, ճիշտ
ինչպիսինը կա... ա/ուրարտ. «Մհերի դռանը» դիցացուցակում`
Աիա և Ուա... (հմմտ. «Ծովի վրա սավառնում էր Աստծո հոգին» Աստվածաշնչի
առաջին տողը...)
1 Նման հիշատակում ունի Ե.Կողբացին
ամենայնի նախապատճառ, մշտնջենական ու անմատչելի «մի
Էության» ու Է-ի վերաբերյալ, որին հեթանոսներն անգամ
ստիպված էին պաշտամունք մատուցել «ավելի ցածր բաների
միջոցով» («Եղծ աղանդոց», էջ 34):
2 Т.Гамкрелидзе-В.Иванов
«Индоевропейский язык и индоевропейцы», էջ 777: |
Անշուշտ, եգիպտական փառահեղ
քաղաքակրթության ջատագովների համար այս ամենը արտառոց են,
անհավատալի և նույնիսկ հորինածո, ինչպես մեծ գետերի ակունքներն
անտեսող բոլորի համար, ինչը արդեն քանի տարի է փորձում ենք հասցնել
գոնե խելոքների գիտակցությանը, իսկ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրությամբ`
անվիճելիորեն ապացուցել: Բարեբախտաբար այլք ևս սկսել են խորացնել
այդ հունը, իսկ մենք որպես «պարապ վախտի խաղալիք» լիցքաթափվում ենք
նման «խաչբառերի» լուծումներով:
Օրինակ, քանիսը գիտեն,
որ եգիպտական Maât մայր աստվածուհու դիցանունը նույնպես եգիպտական
չէ: Զի, նախ առկա է դրա հնխ. *mater արմատը (նաև *maHt[h]er-,
հմմտ. անգլ. mother, ռուս. мать, պրուս. muti ևն), որը գտնում ենք
անգամ աքքադերենում, ինչպես Թիամատ մեկ այլ նախամոր դիցանվան մեջ և
հենց mât-երկիր բնորոշման ( MatManna-Մաննա կամ Արմանա երկրամասը,
ուրար. KURManna): Վստահ, այդ հնդեվրոպացիները չեն Եգիպտոսից
փոխառել:
Եգիպտ. այլ մեկ փոխառություն է Ամոնի
ամուսին Mout-ը, Խոնսու լուսնի մայրը, ինչն ինքնի ակնկալում է
գիշեր և մայրամուտ: Իսկ այն, որ Խոնսու լուսնաստվածը բուժում է
Հաթթի երկրի արքայադստրին, հուշում է Առաջավոր Ասիայի հետ մշտական
կապերի մասին: Բայց ահա շում. mud-ը նույնպես նշանակում է...
մութ
(Ժ.Կարստ, «Յուշարձան», էջ 406), պարս. tum-մութ (տառադարձմամբ),
հին իռլ. mothar- մութ (հմմտ. անգլ. mother-մայր,
պրուս.
Muti-մայր) անգլ. muddy-ցեխոտ, հայ.
գիշերամայրեր ևն: Այստեղ բնավ
միտք չունենք պնդելու փոխառության ուղղությունը, իսկ
փոխառնչությունն էլ ավելորդ է ապացուցել:
Նույնը մեր համատարած *այ-*այա
դիցարմատի և Այա նախամոր վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք եգիպտական
դիցարանում այն միայնակ ու մեկուսի դեպք չէ, սակայն ի
տարբերություն իր զուգակիցների, առավել որոշակի և հասցեավոր:
Այսինքն, ինչպես ասվում է
երկրաչափության մեջ. այն` ինչն հարկավոր էր ապացուցել...
Այս արդեն ոչ թե ինչ-որ բան ապացուցելու համար է` այլ
առավելաբար ցուցադրելու քննախուզական մեր մեթոդոլոգիան:
Քիչ թե շատ հայտնի է, որ փարավոն բնորոշումը եգիպտերեն չէ,
այլ ըստ ոմանց իբր գալիս է հուն. pharaô (Φαραώ) բառից,
շրջանառություն մտած Աստվածաշնչի թարգմանության
առչնությամբ: Այն մակաբերվում է հին եգիպտերեն per-aâ
«գիտական տրանսկրիպցիայից»: Սկզբում այն միայն բնորոշում
էր արքայական տաճար, որպես «մեծ (‘ 3) տուն (pr)», միայն
ավելի ուշ ստանալով Եգիպտոսի տիրակալ» իմաստը Նոր
թագավորության շրջանում, այսինքն մեր դիտարկած XVIII-XX
դինաստիաների ժամանակաշրջանում (հիքսոսներից հետո, Ք.ա.
16-11-րդ դդ):
Բարի, նախ փորձենք ստուգաբանել հուն.
Φαραώ եզրի ծագումը: Ոմանք այն մակաբերում են պահլ.
farr-փառք, լույս, ճոխություն ձևից, Ժ. Կարստը առնչում
շում. bar -արև,
փայլ եզրի ու նման շառավիղների հետ, ինչը
համահունչ է թե’ հուն. Φαραώ եզրին և թե’ հնդեվրոպական
լեզուներում տարածված բազում հոմանիշների հետ:
Սակայն կա փոքր-ինչ ավելին:
Նկ.15: Իրան. Ֆառն արեգակնային սկզբունքը:
Նկ.16:
Խոյագլուխ սֆինքսների մայրուղին Կառանկում: |
Իրանական դիցարանում մնացել է
հարստություն, առատություն, երջանկություն և արքայական
փառք պարգևող Ֆառն արեգակնային սկզբունքը, մարմնավորված
երկպարույր շքեղ խոյերով (Նկ.15: հմմտ. հարստություն
պարգևող «Ոսկե գեղմի» առասպելը Այ-էա երկրում և նրա
Այետես
արքան, հայ. հոյակապ-խոյակապ, ճարտարապետական խոյակները
ևն): Կասկած չկա, որ խոսքը գնում է անասնապահ արիական
ցեղերի, նրանց կեցության ու աշխարհայացքի մասին: Ինչ
վերաբերում է Ֆառն եզրի ստուգաբանությանը, ապա ոմանք այն
առնչում են հպարսկ. *hvar, սանս. svar-փայլ,
արև ձևերի
հետ, հերթական անգամ անտեսելով բնիկ հայերեն վառ ձևը, որին
առավել մերձակից է շում. bar-արևը իր հանրահայտ
b-v-g լծորդումներով: Իսկ այն անմիջապես աղերս է հայցում հենց...
գառ(ն) եզրի հետ և... Կառնակ տաճարանվան: Առավել ևս, որ
ոչխարը ընտելացվել է Հայկ.լեռնաշխարհի վայրի մուֆլոնից,
ապա արտածվել Միջագետք և Փոքր Ասիա, այնուհետև արիական
կիսաքոչվոր ցեղերի հետ արևմուտք, ի վերջո նաև Եգիպտոս:
Այծն ու ոչխարն այնքան տեղաբնիկ են, որ հայ ցեղանունը
այլորեն առնչվում է տոտեմական այծերի հետ, իսկ այլք
փորձում են հայ ինքնանվանումը աղերսել
խոյ եզրի հետ, ինչը
հնարավոր է զարտուղի ճանապարհներով: Ինչ վերաբերում է
bar-hvar-svar-վառ-գառ
առնչություններին, ապա դրանց հարկ է կցել հայ. ևս կարևոր
մի եզր, բար-բարիք-պտուղ-բարի և անշուշտ *ար արեգակնային
դիցարմատը իր Արա դիցանվամբ և բազում շառավիղների մեջ
սլավ. Ярила- Ярыло գարնանային պտղաբերության
աստվածությամբ ու նրա բարիքներով (ярь-գարուն,ярка-գառ,
яркий-փայլուն, жара-տապ, հմմտ հայ. ճառ-ագայթ և
գար-ուն...):
Վերադառնանք Եգիպտոս: Տաճարի արաբերեն
անվանում Կառնակ չէ` այլ Ipet Sout: Ու թեև տաճարը սկսվել
է կառուցվել Ք.ա. 1990 թվականներին ու շարունակվել ողջ մի
հազարամյակ, Ամոն-Ռային նվիրված խոյագլուխ ձիգ մայրուղին
կառուցվել է Ք.ա.11 դ.(Նկ. 16): Այսինքն, Էխնատոնից
երկու-երեք դար հետո, ինչը աներկբա խոսում է
արիական-հնդեվրոպական մշակույթի շարունակական ազդեցության
մասին:
Այժմ, համատարած փարավոն
եզրի բուն
ծագումնաբանությունն ու հարակից հանգամանքները
լուսաբանելուց հետո, գանք դրա գործառույթային
իմաստաբանությանը:
|
Վերևի կից հիերոգլիֆը կազմված է երկու
բաղադրիչներից: Առաջինը ուղղանկյուն է «տուն»
իմաստով, երկրորդը արքայական գավազան` իբր «մեծ»
իմաստով: |
|
Սինայական
նշագրերում տունը նույնպես պատկերվում է նմանատիպ այսպիսի
ուղղանկյուններով, որն ունի «բետ» տառահնչյունը: Մաշտոցյան
այբուբենում դրան համապատասխանում է «բեն» տառը,
բուն-բնություն իմաստով (ԾՆ, էջ 745-751): |
|
Կից
մենք ունենք Մեծամորյան հնագույն մի պատկերագիր
(նվազագույնը Ք.ա. 3-րդ հզ): Այն նույնպես պարունակում է
հիմնականում երկու բաղադրիչներ.
-տուն կամ տաճար
և
-աստված-առաջնորդ (ԾՆ, էջ 758-759): Տուն
պատկերագիրը
համապատասխանում է եգիպ. և սինայ. հոմանիշներին, որպես
տաճար տարբերվելով միայն իր վեր ցցված կեռիկով
3: Իսկ ինչ
վերաբերում է
առաջնորդ-աստված այս բաղադրիչի առաջին
մասնիկին, ապա այն մերձենում է թե’
խեթ. Աստված
և’ թե’
հայկ. դրախտ պատկերագրերին, միաժամանակ ներկայացնելով
առաջնորդական եռաժանի (Նկ.17 և 18): |
3
Տուն
հասկացությունն անցյալում զուգահեռվել է թե’
աշխարհ, և թե’ «աստծո բնակարան» իմաստներով, ինչպես շում.
tan-բարձր, չին. tien-տուն,
«Տյան Շան»-Երկնային լեռներ, հնդկ. և
անգամ թրք. dunya-աշխարհ: |
|
Նկ.17:
Ծովաստված Պոսեյդոնը զորության և
իշխանության խորհրդանիշ եռաժանիով:
Նկ.18: Դիցական երկվորյակները
(հմմտ. Նկ.7 և «Սասնա Ծռեր»…), իրենց
կցորդ սրբազան այծերով: Եղբայրներից
մեկի աջ ձեռքը եռաժանի է, ձախը`
եռաժանի և կեռխաչ (հայկ.ժայռապատկեր,
Ք.ա. 3-2 hh):
Նկ.19: Մեծամորյան ժայռագիր:
Երրորդություն. կենտրոնում
եռանկյունի-տիեզերալեռն է, աջից`
«չորս քամիների» վարդյակը, ջախից`
Է-Էա-Հայա տիեզերաջրերի աստվածը (Ք.ա.
3-րդ հզ սկիզբ): Ճիշտ այնպես` ինչպես
շում.-աքքադ. դիցարանում
Անու-Էնլիլ-Էա աստվածային եռյակը,
«Սասնա Ծռեր» -ում` Առյուծաձև Մհեր
(երկինք-արեգակ), Ձենով Օհան
(ամպրոպ-փոթորիկ) և Ցռան Վերգո
(տիեզերաջրեր) եղբայրները, և ինչպես…
5000 տարի անց եռանկյուն-տիեզերալեռն
մեջ «Է» գերաստվածը (Նկ.14): |
|
Ինչ վերաբերում է
առաջնորդ-աստված գաղափարագրի է-աձև
փոքրիկ նշագրին, ապա այն հավակնում է լինել հենց Է
նշանագրիը, զի հենց այդպիսինը կա նաև մեծամորյան այլ մեկ և
խիստ խոսուն ժայռագրում (Նկ.
19): Այն, ինչպես նաև նշյալ պատկերագիրն
ու եգիպտ. «մեծ տուն» հիերոգլիֆը վերցված են կարտուշների
մեջ,
ինչը ոչ միայն նշանակում է բոլոր երեքի էլ աստվածային
իմաստը` այլև ճչում աներևակայելի ընդհանրությունների
մասին: Երիցս առավել, որ թե’ եգիպտ. և թե’ մեծամորյան
պատկերագրերը կատարելապես և ապշեցուցիչ կերպով
համապատասխանում են իրենց թե’ ձևերով և թե’
բովանդակությամբ, սակայն մեկը որպես «մեծ տուն», մյուսը`
«աստոծո տաճար», այն էլ նվիրված անհամեմատ վերացական,
անմատչելի ու աննկարագրելի «մի Է-էություն» աստվածության:
Մինչդեռ այդ երկու հավատամքային համակարգերի միջև
նվազագույնը 1,5-2000 տարվա տարբերություն կա: Ահա թե
ինչու, Ք.ա. 24-23-րդ դդ Հայկ. լեռնաշխարհ արշաված Սարգոն
Հինը, պտղատու ծառատեսակների ու այլ ներմուծումների հետ,
վերանորոգեց նաև շումերական դիցարանը, Էնկիին փոխարինելով
Էա-Հայա իմաստության ծովաստծով (որն ի վերջո
դարձավ գերագույն աստված, ապա բաբելական Մարդուկի հայրն ու
խորհրդատուն), Ինաննային` Աստղիկ-Աստար-Իշտարով, իսկ
արեկագնային Ուտու աստծոն` Շամաշով` իր ԱՅԱ
զուգակցով հանդերձ...
Ա~Յ, Ա~Յ, Ա~Յ, ԱՅՍ
ՈՐՏԵ՞ՂԻՑ ՈՐՏԵՂ ՄԵԶ ՀԱՍՑՐԵՑ ԱՅՍ ԱՅ-ԱՅԱ ՆԱԽԱՄԱՅՐԸ,
ԵՎ ԴԵՌ ԻՆՉԵ~Ր Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ
4... |
4 Երբ ուղիղ 20 տարի
առաջ մեկ շնչով գրվում էր «Ովքե՞ր են ի վերջո արիացիները»
մենագրությունը, մենք այսքան փորձ ու ճանաչողություն
չունեիք: Ու թեև արվել են սկսնյակային վրիպումներ, բացի
ինտուիտիվ համոզմունքից և մի շարք ակնհայտ փաստարկներից,
չէինք կարող անգամ ենթադրել թե որքա՞ն հեռու և խորը կարող
է տանել այդժամ դեռևս անհայտ Այա
նախամայրը, հեղաշրջելով ոչ միայն հայոց
ծագումնաբանությունը` այլև ողջ արևելագիտությունը: Այնպես`
ինչպես Նյու-Յորքի ընդերքից Ազատության գերհսկա քարարձանը
վեր հանելու պարագայում: Բնականաբար քանի տաճարներ,
գիտական երկնաքերեր ու գրադարաններ պիտի փլուզվեին, մենք
էլ դառնայինք հալածական արդեն ողջ աշխարհում. ինչը առայժմ
մասամբ այդպես է... |
|
|
Ալեքսանդր
Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 11 հունիսի 2008 թ. |
|
Որպես արձագանք մեր
“Ա~Յ,Ա~Յ,Ա~Յ, Ա~Խ ԱՅՍ ԱՅ-ԱՅԱՆ ...” ակնարկին, շնորհաշատ
դիզայներ և մաթեմատիկոս Գարեգին Տիգրանը (Դանիա) մեր
ուշադրությանն է հրավիրել համացանցում վերջերս հայտնված
հետևյալ հաղորդագրությունը.
«Հյուսիսային Իրաքի Քրդստանում
հնագետները հայտնաբերել են եգիպտական փարավոն Թութանհամոնի
հին, փոքրիկ արձանիկը: Հայտնաբերումը կատարել է Պր. Հասան
Ահմեդի հնագիտական խումբը, Դոհուք հովտի տեղաբնիկների
կողմից «Փարավոնների պալատ» կոչված վայրում:
Փորձագետները արձանիկի հնությունը
հաշվում են ≈ 3500 տարի, Ք.ա. ≈1400 թ. թվագրությամբ:
Արձանիկը հաստատում է պատմական «Նոր Թագավորություն»
ժամանակաշրջանում հին եգիպտացիների ջերմ
հարաբերությունները հիթիթական Միտանի թագավորության հետ,
երբ հաճախ ճամփորդում էին Նեղոսից հազարավոր կմ հեռու նրա
տարածքով: Ք.ա. 15-1300 թթ Միտանիի թագավորությունը
տիրակալ զորություն էր, իսկ ըստ շատ պատմաբանների
միտանացիները համարվում են ժամանակակից հայերի նախնիները:
Բրածոն հաստատում է նաև, որ արձանիկի պեղման տեղանքի
«Փարավոնների պալատ» անվանումը ունի պատմական հիմք: Ըստ
ոմանց փարավոնները թերևս այստեղ գալիս էին ապաստանելու
համար եգիպտական ամառների դաժան տապից»:
( Ներկայացված պատկերում Իրաքում պեղված
արձանիկը չէ, այլ նման այլ մեկը: Թարգմանությունը` մերը ):
Թեև
որոշ թերիմացություններով ու վրիպումներով այս
հաղորդագրությունը ուշագրավ է մի քանի նկատառումներով:
- Նախ այն հաստատում է Եգիպտոս-Միտանի ջերմ
փոխհարաբերությունները, անգամ Էխնատոնի տապալումից հետո, ի
դեմս նրա որդի կամ կրտսեր եղբայր Թութանհամոնի: Ըստ որոշ
վարկածների նրա մայրը եղել է խուռի-միտանական արքա
Տուշրատտայի Taduhepa-Տադուհեպա դուստրը, նույնպես
միտանական արքայադուստր Նեֆերտիտի մահից հետո Էխնատոնի
հաջորդ կինը:
- Ուստի խոսքը կարող է լինել ոչ թե «ջերմ փոխհարաբերությունների
» մասին, այլ ազգականության, և ամենայն հավանականությամբ
մայրական կողմից արենակցության մասին: Զի, նշյալ երկու
վարկածներում էլ Թութանհամոնի մայրը մնում է միտանուհի:
- Միայն այս պարագայում անկախ ու դեռևս հզոր խուռի-Միտանիի
տարածքում կարող էր գոյություն ունենալ «Փարավոնների
պալատ»: Առավել ևս, որ այդ խնամիությունը դեռևս Էխնատոնի
հոր` Ամենհոտեպ III-րդ հետ հիմնվել էր որպես դաշինք
հիթիթների դեմ հակամարտություններում, և ըստ պեղածո
սալիկների խուռի-միտանական Կատնայի կործանումից առաջ
տեղաբնիկները վերստին դիմում են Էխնատոնի օգնությանը:
Ուստի խուռի-Միտանին հիթիթական լինել չէր կարող, այդժամ
արդեն առավելագույնս դաշնակիցը կամ ենթական, ինչը չի
խանգարել եգիպտա-միտանական կապերին:
- Ուշագրավ է միտանացիներին որպես հայոց նախնիներ հիշատակումը,
այն էլ հրեա հեղինակի կողմից, երբ շատ այլք վիճարկել են
անգամ Նեֆերտիտիի խուռի-միտանական ծագումը, առավել ևս
Միտանի-հայկական արենակցությունը: Մինչդեռ, տվյալ փաստերից
ինքնաբերաբար բխում է, որ Թութանհամոնը կիսով հայ է, ինչը
չի ուշանա բորբոքել թերահավատ հայերի հեգնանքն ու ոմանց
հնարավոր վայնասունը...
- Այնինչ կա կողմնակի ևս մեկ փաստ: Միտանին ունեցել է երկու
մայրաքաղաք, մեկը
Taidu, որից վերոնշայլ
Տադուհեպա արքայադստեր
անվանունը (բառացի «Տադու հեպա-այա», «Տադույի դիցուհի»,
այլանվամբ`Կիյա,
ինչպես եվրոպ. feya- «բնաշխարհիկ ոգիները», հուն. Այա-Գեյա
երկրաստվածուհու շառավիղներից...): Երկրորդ մայրաքաղաքը
կոչվել է
Washshukanni (ասսուր.
Ushshukana, տեղակայումը ստույգ չէ ), որը սանս.
Vasu-khani համաբանությամբ թարգմանվում է «հարստության
հանք», ըստ այլոց` լուվիտ. vasu- եզրից (տե’ս
http://fr.wikipedia.org/wiki/Mitanni ):
Սակայն միջազգային այդ «դմբոներից» ոչ մեկի մտովը չանցավ
քաղաքանունը առնչել բնիկ հայերեն «(վ)ոսկի» եզրի հետը, որի
հնդեվրոպական ձևն է *Hau-s, իսկ շառավիղները բացի
նշյալներից թոխ. Ա wäs, ֆինն. waski-ոսկի, իսկ էստոն. wask,
սանս. ayas-պղինձ... (տե’ս ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 580-581):
Այսինքն, Վասուկանի քաղաքանունը թե’
ստուգաբանորեն և թե’ իմաստաբանորեն հայերեն է, ինչպես
ավանդորեն պահպանվել է «Սասնա Ծռեր»-ում «Պղնձե քաղաքը»
կամ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաք» հեքիաթի պարագայում, և
ինչպես երջանկահիշատակ Մ. Գավուքչյանն է Միտանի երկրանունը
փորձում ստուգաբանել մետաղ-մետալ, արաբ. madan
բովանդակությամբ
*:
Մեկ խոսքով Վասուկանի քաղաքանունը բնիկ
հայերեն է, ինչպես հուր-հուրրի-խուռի ցեղանունը, Հուռում,
Հարրան-Խառան տեղանունները և շատ այլ պարագաներ:
* Հմմտ. հայոց Մելարդի-Սինուարդի-Նվարդ
լուսնաստվածուհին և ըստ այդմ Melita-Մելիդու-Մալաթյա
երկրանունը, արդի Թուրքիայում Դիարբեքիրից ոչ հեռու
Ergani-Maden բնակավայրերը, Տավրոսում` Վանք-Մադեն
արծաթահանքերը, Արծաթ, Արծն, Աղձնիք, աքքադ. «էրցետու
երկիր»-Արզրում-Էրզրում բնիկ հայկ. տեղանունները:
Հնդեվրոպ. պղինձը, բրոնզը, երկաթը և ընդհանրապես մետաղը
ունեն հնխ. *Haie/os- ընդհանուր արմատը *àyes- զուգահեռով,
որոնք առնչվում են հնխ. *ay-_այրել
բայի հետ, իսկ իմաստաբանորեն` նաև Այ-Այա նախամոր, որպես
մայր-երկրի տված պարգև, ինչպես հնխ. *ay-*ai_
տալ պարզարմատը: Մինչդեռ
հայ. «երկաթ» ձևը գալիս է «երկնաքարային անձրև» կամ
«երկնային կաթ» հասկացությունից, ինչպես Ծիր Կաթին
անվանումն է արձագանքում մանուկ Զևսին կերակրելուց Հերայի
կրծքից կաթի թափման առասպելը... |
- Պակաս կարևոր չէ ժողովրդական ավանդույթներում պատմական
իրողությունների հազարամյակներով պահպանվելու ֆենոմենը,
ինչպես հենց հայոց «Սասնա Ծռեր»-ում բանահյուսորեն
պահպանվել են նախապատմական շրջանի մոտիվներ ու ենթաշերտեր,
իսկ հայ նախարարական անվանումներում` անգամ տոտեմական
վերապրուկներ:
- Մինչդեռ կա դեռ շատ ավելին, որոնցից մեկը նյութը
չծանրաբեռնելու մտահոգությամբ չէինք հիշատակել «Այ-Այա...
» հոդվածում:
Ըստ Բեռլինում պահվող մի նշանավոր պապիրուսի,
եգիպտ. Ամենեմեթ Ա փարավոնի (Ք.ա. 2000-1970 թթ) որդի
Սինուհեն ճամփորդում է Սիրիա (այդժամ` հուրրի-խուռիների
Հուրիա երկիրը, որտեղից հնդկ. Սուրիա արևաստծո դիցանունը,
իսկ Սիրիան` արդ արաբ. Շամ-արև...), ապա Կեդեմ «Արևելքի
երկիրը» ( Կադե՞շ. վերոնշյալ Կատնա՞ թե՞
կուտինների Կուտա-Կադմոս աշխարհը): Սինուհեն իշխանը
ամուսնանում է Կեդեմ երկրի արքայադստեր հետ և որպես «օժիտ»
ստանում Aia անվամբ ամբողջ մի նահանգ` «հարուստ պտղատու
ծառերով, ձիթենիներով, մեղրով և որտեղ ջրից ավելի
արտադրվում էր գինի...» (տե’ս ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 55 *ԱԻ
աստղիկը):
Այսինքն, Հայկ. լեռնաշխարհի հետ խնամիական
կապերը սկսվել են դեռևս Էխնատոնի հայր Ամենհոտեպ III-րդից
առնվազը 600 տարի առաջ (խուռի-միտանական Կատնա քաղաքը
նույնպես հիմնվել է Ք.ա. ≈ 2000 թ.): Իսկ մենք արդեն
համարձակվել էինք հայտնել, որ եգիպտական քաղաքակրթության և
մասնավորապես դիցարանի հիմքում Հայկ. լեռնաշխարհի
մշակույթն է (տե’ս
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ... «ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ»...
), ինչպես ողջ Միջագետքի և արդեն ըստ պաշտոնական
տեսությունների` նաև Փոքր Ասիայի պարագաներում:
Սակայն դեռես կան ակադեմիական
«նեանդերթալցիներ», որոնց հիշողությունը կարճ է, միտքը`
մշուշոտ, այդ իրադարձություններից ու այս
բացահայտումներից... առաջ գոյություն ունենալու և լճանալու
պատճառով: Այդպես, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի
պրեզիդենտ հարգարժան Ռ. Մարտիրոսյանը «Վարպետյանի
աշխատություններին ծանոթ չէ
* *...
»
(
http://noev-kovcheg.ru/issue.php?id=1221&search_str=%ED%E0%F8%E8
), իսկ ՀՀ «բանասերն» ու «հեռակա նախագահը», ներեցեք`
ՀՀ նախագահն ու «հեռակա բանասերը», իբր Վարպետյանի
վտարումից` անտեղյակ...
Մինչդեռ, այսքանը բոլորովին այլ մեկ
իրականության միմիայն նշմարներ են, այլորեն` այստեղ ձեր
աչքերի առջև մաս առ մաս վերահյուսվող «նյարդային
connexiօns-հարակցություններ», անհերքելի ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ
տեսության ընդարձակումն ու անվերջ խորացումը, կամ ինչպես
Գարեգին Տիգրանն է բնորոշում. «այսբերգյան» Մասիսի միայն
երևացող կատարը: Աղա~վ, մի շարք նկատառումներով շատ ավելին
հրապարակել չենք կարող:
Աշխարհն հիրավի կավերվեր ու հարկ կլիներ
նորից շինել...
** ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրության մեկ օրինակ
նվիրված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտին, իսկ այնտեղ
ընթացող ծագումնաբանության (գիտ. դոկտոր Է.Դանիելյան),
արիականության (Գոհար Վարդումյան), միհրականության (Երվանդ
Սարգսյան) թե նման հետազոտությունները ԷՈՒԹՅԱՆ
ծլարձակումներն են, որից տեղյակ չէ ամբողջ մի ՀՀ ԳԱԱ
պրեզիդենտը... |
|
|
|
|