|
|
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ
Թ Յ ՈՒ Ն |
Մ Ա Ր Դ ՈՒ Ի Ր Ա Վ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ի
Պ Ա Շ Տ Պ Ա Ն |
375019 Երևան, Պռոշյան փող. 12, հեռ.` 262694,
ֆաքս` 262695, |
էլ. փոստ` ombuds@ombuds.am |
|
№ 2 – 0340 |
|
”20” 12 2005թ. |
|
Ալեքսանդր Վարպետյանին |
|
194, avenue Roger Salengro, 13015 – Marselie – France |
|
|
Հարգելի պարոն Վարպետյան
Ձեր դիմումի` իմ
լիազորությունների շրջանակում կատարված քննարկաման
արդյունքում բացահայտվել է մարդու իրավունքի խախտում:
Ուղարկում եմ այդ կապակցությամբ կայացված որոշման մեկ
օրինակը:
Առդիր` որոշումը 2
թերթից: |
|
|
|
|
|
|
|
Լ.
Ա Լ Ա Վ Ե Ր Դ Յ Ա Ն |
|
|
Մ Ա Ր Դ Ո Ւ Ի Ր Ա Վ Ո Ւ Ն Ք Ն Ե
Ր Ի Պ Ա Շ Տ Պ Ա Ն |
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ |
|
Մարդու խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ
առաջարկ |
ներկայացնելու
մասին |
|
|
|
Դիմումատու` Ալեքսանդր Վարպետյան, |
|
Ֆրանսիա: |
|
|
|
|
Դիմումի համառոտ բովանդակությունը. |
|
|
Չնայած իր և իր որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի
Արթուր Վարպետյանի բազմաթիվ հայցերին (վերջին անգամ որդին
դիմել է 2005թ.սեպտեմբերի 22-ին), ՀՀ Ոստիկանության
անձնագրային և վիզաների վարչության կողմից 2002թ. ի վեր իր
մուտքը Հայաստանի Հանրապետություն, առանց որևէ
բացատրության, կտրականապես արգելվում է: |
|
|
|
|
|
Դիմումի քննարկմանբ ձեռք բերված տվյալները: |
|
|
Դիմումի քննարկման արդունքում պարզվել է, որ Ալ.
Վարպետյանին նախկինում ՀՀ Կրթության և գիտության, ՀՀ
Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարությունների միջնորդությունների հիման վրա 2 անգամ
տրվել են ՀՀ-ում կացության սովորական և ժամանակավոր
կարգավիճակներ: Չնայած առկա են Ալ. Վարպետյանին առաջնահերթ
կացության սովորական կարգավիճակ տալու հիմքեր, այն է` ՀՀ
նախկին քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու մերձավոր ազգական
լինելը, 2002 թվականից ի վեր ՀՀ-ում կացության կարգավիճակի
և ՀՀ մուտքի թույտվության տրամադրումն առանց հիմնավորման
մերժվում է նպատակահարմար չլինելու պատճառաբանությամբ:
Իմ նամակին ի
պատասխան ՀՀ Ոստիկանության և անձնագրային վիզաների
վարչության պետը 2005թ. հուլիսի 11-ի թիվ 25/01-8577
նամակով հայտնել է, որ ՀՀ քաղաքացի Արթուր Վարպետյանը
դիմել է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների
վարչություն Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանին ՀՀ
հրավեր փաստաթուղթ ձևակերպելու խնդրանքով: Գործող կարգի
համաձայն, քաղաքացի Վարպետյանի վերաբելյալ նյութերն
ուղարկվել են համապատասխան մարմիններ` համաձայնեցման: Ըստ
ստացված պատասխանի, Ալեքսանդր Վարպետյանի Ֆրանսիայից ՀՀ
ժամանակավոր բնակության ժամանելը գտնվել է ոչ
նպատակահարմար:
Համամիտ
չլինելով վարչության պետի կողմից տրված մնան պարզաբանման
հետ և դրանում տեսնելով ՙՔաղաքացիների առաջարկությունները,
դիմումները, բողոքները քննարկելու կարգի մասին՚ ՀՀ նախկին
օրենքի 4-րդ և ՙՎարչարարության հիմունքների և վաչական
վարույթի մասին՚ ՀՀ օրենքի 56-րդ, 57-րդ հոդվածների
պահանջների, այն է` վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ
և հասկանալի ու դրա բովանդակությունը պետք է շարադրվի
այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե
իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է
սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր
վրա ինչ պարտականություն է դրվում, խախտում, 2005թ.
հուլիսի 25-ին ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզանորի
վարչության պետին առաջարկվել է վերանայել Ֆրանսիայի
քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանին ՀՀ-ում կացության
կարգավիճակ տրամադրելու հարցը և, եթե այն ենթակա է
մերժման, նրան ներկայացնել մերժման օրենսդրական հիմքերը:
ՀՀ
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մինչ
օրս Պաշտպանի առաջարկին չի արձանագրել, որով խախտվել է նաև
ՙՄարդու իրավունքների պաշտպանի մասին՚ ՀՀ օրենքի 12-րդ
հոդվածի 4-րդ մասի պահանջը: |
|
|
|
|
|
Հետևություն. |
|
|
Դիմումի քննարկման արդյունքները թույլ են տալիս դտնել, որ
քննարկվող դեպքով Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանի
Հանրապետությունում կացության կարգավիճակի տրամադրումը և
ՀՀ հրավերի փաստաթղթերի ձևակերպումը մերժելիս ՀՀ
Ոստիկանության անձնադրային և վիզաների վարչությունն
իրավասու չէր ղեկավարվել նպատակահարմարությամբ, և
սահմանված կարգի համաձայն` դիմումատուին պետք է
ներկայացվերի իր խնդրանքի մերժման օրենսդրական հիմքերը:
Ղեկավարվելով ՙՄարդու
իրավունքների պաշտպանի մասին՚ ՀՀ օրենքի 15-րդ հոտվածի
1-ին մասի 1-ին կետի պահանջներով` |
|
|
Առաջարկել ՀՀ Ոստիկանության պետին Ալեքսանդր Վարպետյանի
խախտված իրավունքները վերանայելու նպատակով վերանայել նրան
Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ
տրամադրելու և ՀՀ հրավերի փաստաթղթեր ձևակերպելու հարցը, և
եթե այն ենթակա է մերժման, դիմումատուին ներկայացնել,
մերժման օրենսդրական հիմքերը: |
|
|
|
|
|
Որոշման մեկական օրինակներն ուղարկել ՀՀ Ոստիկանության
պետին և դիմումատուին: |
|
|
|
|
|
|
|
Լ.
Ա Լ Ա Վ Ե Ր Դ Յ Ա Ն |
|
|
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
|
|
|
375019, Երևան, Պռոշյան փողոց 12 |
|
|
|
|
|
|