|
ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻ՞Ր ԹԵ՞ ԷԱՑ ԱՇԽԱՐՀ 1
Այն, որ իբր հնում Հայաստանը անվանվել է «աստվածային սուրբ
օրինաց երկիր», հայոց մեջ
շրջանառություն է դրել երիտասարդ պատմաբան Ա. Մովսեսյանը,
շումերական էպոսներում
Արատտային տրվող
kur-me-sikili-la բնորոշման թարգմանությամբ, դրա
մեջ
me բաղադրիչը
որդեգրելով որպես «աստվածային օրենք» այլոց մեկնությունը
(«Հայաստանը Ք.ա. Երրորդ
հազարամյակում», էջ 19): Այդքանը բավական էր, որպեսզի
օրինականության առօրյա պահանջը
դառնա անցյալի տեսլական և կորուսյալ այդ պատվանվամբ անգամ
կուսակցություն ստեղծվի: Բարի, սակայն որքանո՞վ է այդ
հիմնավոր:
Առեղծվածային այդ
me-ն իսկապես վերլուծական գլուխկոտրուկ է քանի
հետազոտողների
համար, զի հնագույն տարբեր տեքստերում ծածկված է
խորհրդավորությամբ, ունի այլազան
հատկանիշներ, և ըստ ոմանց` նույնիսկ տոտեմական ենթաշերտեր
(Կ. Օբերհուբեր):
Me հասկացության վերծանմանը ընդգրկուն
հետազոտություն է նվիրել նաև Գ. Ֆաբեր-
Կլյուգգեն: Ըստ այդ ամենի,
me հասկացությունը իր մեջ ներառում է
կարգ ու
օրենքների
համալիր, առարկաների, բնական երևույթների, կենդանի
գոյացությունների ներքին
սուբստանցը, դրանց
կենսաուժն ու
էներգիան: Ճշմարտամոտ գտնելով հանդերձ այս
մեկնությունները, մեր հերթին ջանանք դիտարկել
me-երի արծարծման մի քանի օրինակներ, ինչը
դրանց բուն ինչությունը բացահայտելուց բացի ընդունակ է
հերթական անգամ լրացնելու և
ամրագրելու ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը և նրա
բաղադրիչ տեսությունները:
Այդ նաև կարող է ուսանելի օրինակ դառնալ, թե ինչպես չնչին
մի վրիպում ունակ է հանգեցնել
լուրջ շեղումների, ինչպես մաթեմատիկական բանաձևերում
աննշան թվացյալ մի ստորակետը,
և ինչպես այդ վրիպումները կարող են սրբագրվել ու դեռ
հանգեցնել այլ բացահայտումների,
երբ ղեկավարվում ենք էություններով, ինչպես ցայսօր նման
պարագաներում ու նաև այստեղ:
Տե'ս`
«ՆԵԲՐԱՅԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿԸ» և
«ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS ?» հետազոտությունները:
|
Այդպես, առեղծվածային այդ
me-երը նախ ինչ-որ արխայիկ
Էնմեշարրա աստծո (բառացի`«Բոլոր
me-երի տեր», կողակիցը`
Նինմեշարրա ) զորություններն են կամ նրա «սեբետու»-յոթնյակ
զավակները (տարբերակ` նրանց հավաքական
Էրրա անձնավորումն ու իր զորությունները), որոնք
ժառանգվում են շումերական
Ան (երկինք) և
Էնլիլ (քամիներ) գլխավոր աստվածներին
(տե'ս`
«Նեբրայի երկնային սկավառակը»): Այլ տարբերակներում,
դրանք գտնվում են
Էնկի տիեզերական ջրերի և իմաստության աստծո
տնօրինության ներքո, պահվում էին
Աբզու տիեզերական օվկիանոսի անգամ աստվածներին անհաս
ու անհայտ մի խորքում, որտեղ բնակվում էին նաև
Էնկիին ենթակա,
«աբգալի» կոչեցյալ քաղաքակրթության հիմնադիրներն և
մշակույթի կրողները (ըստ ոմանց` բառացի
իմաստուն ): Այսուհանդերձ, յուրաքանչյուր աստված, քաղաք,
տաճար, խորհրդանիշ կամ գործունեության բնագավառ տարաչափորեն կարող
էր ունենալ իրեն յուրահատուկ
me-երը, որոնք կարող էին լքել իրենց տնօրինողներին, առնել
երևութական ձևեր` պահպանելով հանդերձ իրենց անտեսանելի
հատկանիշները: Այդ
me աստվածային զորությունները արտացոլում էին
տիեզերակարգը, ղեկավարում աշխարհը, բոլոր դիցական թե երկրային
հաստատությունները, արքայական, քրմական, բարոյական,
ստեղծագործական, արհեստագործական և անգամ սեռական գործառույթները:
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
1 Իմա` Է-էությունների բնօրրան, բայց
նաև էացնել-ստեղծել, գոյացնել իմաստով: Այս նյութի և
հատուկ me-երի առնչությամբ տե’ս նաև «ԻՆՉՈՒԹՅՈՒՆ» հատորի
Միհր-Միթրա դիցանվան ստուգաբանությունը, էջ 82-85, իսկ
ավելի մանրամասն` ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ հատորի «Կյանք-կենսաուժ-մահ»
գլուխը, էջ 159-213 (Ա.Վարպետյանի
գրքերը): |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Ըստ շում.
«Ինաննան, Էնկին և
me» էպոսի, (Ն)Ինաննա
դիցուհին («առավոտյա աստղը»` Վեներա մոլորակը,
ավելի ուշ`
Իշտար-Աստղիկը,
հմմտ. նաև հայկ.
Նանե...) ցանկանալով բարեկարգել իր Ուրուկ քաղաքը
գալիս է Էրիդու`
«Էնկի հայր աստծո» մոտ: Վերջինս, խարխճանքում
հարբելով, Ինաննային նվիրում է
me-երը, սակայն սթափվելուց հետո նրա հետևից ուղարկում է
լահամա դևերին` ետ բերելու համար դրանք: Էրիդուից
Ուրուկ ընկած յոթ կայաններում Ինաննայի ուժերը հաղթում են նրանց,
Ինաննան մեկընդմիշտ տիրանում է
me-զորություններին և այդու ստանձնում մշակութային
առաքելություն: Նման տարբեր պատումները փոքր-ինչ լուսաբանելու հետ
me-երի ինչությունը հուշում են նաև դրանց քանակը`
հիմնականում 7, ինչպես արխայիկ
Էնմեշարրայի
«յոթնյակի» պարագայում:
Այդ հաստատվում է նաև, շում.
«Մեծ երկնքներից, մեծ ընդերքներին…» պոեմում, որտեղ
անդրաշխարհ իջնող
Ինաննա դիցուհին իր հետ տանում է այդ զորությունները` որպես
հմայիլ խորհրդանշված տարբեր առարկաներով («շուգուր» պսակ, ճակատի
«Սքանչելազարդ» ժապավեն, լաջվարդե մանյակ, կրծքի զույգ կախազարդեր,
ոսկե ապարանջաններ, ձեռքերին տիրակալության և դատաստանի նշաններ,
կրծկակալ ցանց, ազդրերի քող2
), որոնք մեկ առ մեկ հանձնում է անդրաշխարհային յուրաքանչյուր 7
դարպասների մոտ, ի վերջո մնալով մորեմերկ և կատարելապես զինաթափ:
Նկ.1: Կունդալինի
արական- իգական
կենսաուժերի
7 չաքրաները:
|
|
|
Նկ.2: Կալաչաքրա
ժամանակի անիվը
(հմմտ. հայ. «չարխ»-
սանսկ. չաքրա >անիվ…)
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
2 Ամենայն հավանականությամբ այս
ատրիբուտները ավելի ուշ հինդուիզմում հայտնի 7 չաքրաների
նախատիպերն են (Նկ.1): Այսինքն` մարդկային մարմնում
սեռական օրգաններից դեպի «հոգետուն» գլխակետը բարձրացող
կունդալինի կենսաուժերի հանգույցները, իսկ «ճակատագրի
տախտակները»` Կալաչաքրա (մանդալա) կոչված շրջանաձև
«տիեզերական քարտեզի» նախատիպը (Նկ. 2) , որի մեկ հեռավոր
զուգահեռն է հայկ. «Սասնա ծռերում» աշխարհի «չարխի ֆալակը»
(բառացի` «բախտի անիվը»): Այն, տիեզերալեռան մեջ փակված
պտտում է Պզտիկ Մհերը և ըստ տիեզերակարգի կանխորոշում
իրադարձությունների գործընթացը, ինչպես գիտության մեջ մտած
Մինկովսկու «համաշխարհային գծերի» վարկածը: Ուշագրավ է, որ
ըստ բուդդայական դիցաբանության, աշխարհի 12 չաքրավարտիններ
մեջ (բառ. «չաքրա պտտող», արդար արքաներ) հիշատակվում է
ոմն ԱՐԱ: Այդ կարելի էր զուգադիպություն համարել, եթե ԱՐԱ
դիցանունը չլիներ այդքան տարածված, Պզտիկ Մհերը`
«չմեղավորցած», և ի վերջո չաքրավարտինները նույնպես օժտված
չլինեին 7 գանձ-զորություններով, որոնց մեջ հրաշագործ մի
ձի…
Նշենք նաև, որ խորն անցյալում ողջ տիեզերքը պատկերացվել է
որպես մարդկային հսկա մարմին, իսկ ավելի ուշ կենդանաշրջանն
է զուգորդվել մարդկային մարմնի առանձին մասերի հետ: Ուստի,
հարկ է ենթադրել, որ ի դեմս այս բոլորի արձագանքում են
նախնադարյան մարդու տիեզերական ինչ-որ պատկերացումներ,
որոնք ընդունակ են օժանդակելու me-երի բուն ինչության
լուսաբանումը: |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
|
|
|
Նկ.3: Էա-Հայա ծովաստվածը, հենված երգագաթ Մասու լեռան
արևելյան կատարին (Սիս-Մասիս): Նրանից ելնող երկու
ջրաշիթերը խորհրդանշում են Տիգրիս ու Եփրատ գետերը,
ձկները,
այծն ու արծիվը` երկնային, երկրային և ստորգետնյա ջրերը:
Աջից` նրա երկդեմ Իսիմուդ դեսպանն է (հակադիր սկզբունքների
մարմնավորում, հմմտ. Նկ.1 ), ձախից` արշալույսի աստղ Իշտար
դիցուհին Կենաց ծառի հետ, լեռան գոգում` արեգակնային
Ուտու աստվածը (աքքադ. կնքադրոշմ, Ք.ա. 3-րդ հզ 2-րդ
կես): |
Նկ.4: Էա-Հայա ծովաստծո ձկնակերպ քուրմերը:
Ձախ կերպարի ծիսական սափորից հորդում են
դրախտային արդեն 4 գետերը`
ի տարբերություն նախորդ երկու` Տիգրիս և
Եփրատ գետերի (Նկ. 3): Այսու, ևս մեկ անգամ
դիցամոտիվները աշխարհագրորեն ճշգրիտ
տեղակայված են` ինչպես
Զիգֆրիդ-ARMINIUS ?
ակնարկում (ծիսական ավազան, Աշշուր, Ք.ա. 8-7 դդ): |
Ավելի ուշ, աքքադական տարբերակներում
me-երը նախ գտնվում են
Թիամատ ծովաստվածուհու մոտ, ապա Կինգու հրեշի, և ի վերջո
բաբելական Մարդուկի, որի հայրը շում.
Էնկիին փոխարինած
Էա-Հայա տիեզերածովի և իմաստության ձկնակերպ
գերաստվածն էր (Նկ.3,
տե'ս նաև`
«Նեբրայի երկնային սկավառակը» ): Այստեղ,
me զորությունները զուգորդվում են վերոնշյալ «ճակատագրի
տախտակներ» կոչված վերացական ինչ-որ սկզբունքների հետ, որոնք
կանխորոշում էին աշխարհի շարժումը և համաշխարհային
իրադարձությունները: Դրանց տնօրինողը օժտվում էր տիեզերական
իշխանությամբ ու ապահովում աշխարհակարգը...
Ահա մոտավորապես
me զորությունների և դրանց ածանցյալ «ճակատագրի տախտակների»
ընդհանուր հատկանիշները, որոնք «սուրբ օրենքներից» ավելի վերացական
գոյացություններ են: Ուստի անհայտ ստուգաբանությամբ և «լինել»
բային մոտ իմաստաբանությամբ այդ
me-երը ոմանք հակված են բնորոշելու որպես
ԷՈՒԹՅՈՒՆՆԵՐ (С.Н.Крамер, «История начинается в Шумере»,
ИНШ, էջ 227-228 ):
ա). - Վերոնշյալ հիշատակումներում ունենք բավականին
տվյալներ, ըստ էիզմ-էությունների ուսմունքի ճշտելու համար թե
որքանով են հիմնավոր
me զորությունների այդ մեկնաբանությունները:
Նախ
me-երի տոտեմական ծագումնաբանության վերաբերյալ:
Նեանդերթալցուց սկսյալ նախնադարյան ցեղերը հիմնականում բնակվել են
գետերի, ջրավազանների թե ծովերի ափերին, կեցականորեն գլխավորապես
զբաղվել ձկնորսությամբ, իսկ ձկնային տոտեմիզմի հետ հավատամքային
առաջնային տարատեսակը հասկանալիորեն եղել է ջրապաշտությունը` որպես
կյանքի ու ամենայնի ակունք: Եվ հենց երբեմնի այդ ջրապաշտության
հազարամյակային վերաճն է
me զորությունների տիրակալ, տիեզերածովի ու իմաստության,
շումերա-աքքադական
Էնկի-Էա-Հայա ձկնակերպ աստվածը, որի մայրիշխանական
շրջանում իգական նախատիպն է
Այա երկրաստված-ծովաստվածուհի նախամայրը (որտեղից
Այա-Հայա-Էա անգամ անվանական փոխանցումը, իսկ
հունական դիցաբանության մեջ`
Այա-Գայա-Գեյա զուգահեռ երկրաստվածուհին):
Տրամաբանական է, որ երկուսն էլ օժտված լինեին ծովածին ինչ-որ
հատկանշական ատրիբուտներով3,
ինչը
Էնկի-Էա-Հայա ծովաստծո պարագայում հավակնում են լինել
հենց
me զորությունները: Եվ քանզի նույն այդ
Էա-Հայան հետագայում շարունակեց վերաճել ու
վերաձևակերպվել որպես
Է-Էություն գերաստվածություն4,
ապա տրամաբանական է, որ այդ
me-երը լինեին
էություններ, որոնք ինքնին արարչական զորություններ են
(ավելի ուշ` հուն. eidos-նախագաղափար-նախատիպեր),
բայց դեռ ոչ անպատճառ օրենքներ, ինչը առավել որոշակի, հասուն և
ուշածին հասկացություն է: Մինչդեռ, հեռավոր ու դեռևս պարզամիտ
նախնիք բնական գործընթացների սոսկ դիտողականությամբ կարող էին
եզրահանգել, որ գոյություն ունեն ինչ-որ անտեսանելի աշխարհ,
աներևույթ գոյացություններ ու զորություններ, և սքող գործընթացներ,
որոնք պիտի գտնվեին այս կամ այն աստծո տնօրինության ներքո:
Աքքադական տիեզերածնության մեջ
այդպիսի մի վերացական գոյացություն է տիեզերածովի հատակում գտնվող
Մումմուն (հուն.
Մումիս, խոհեմության ու կարգուկանոնի սկզբո՞ւնք),
Աբզու-Ապսուի խորհրդատուն, որին սպանելով
Էա-Հայան իբր յուրացնում նրա «լուսեղեն
փայլատակումը», ինչությունը և անգամ անվանումը` որպես մականուն
(այստեղ արձագանքում են հավատամքային հակամարտություններ, ինչն
անցյալում եղել է շատ տարածված):
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
3 Հնդարիական դիցաբանության մեջ Ադիտի մայր
աստվածության որդի-զորություններն են նախապես 7
Ադիտյիները, յուրաքանչյուրն օժտված երկնային իշխանությամբ,
արարչական, բարոյական թե տիեզերակարգի պահպանման
տարաբնույթ առաքելություններով և անձնավորված ի դեմս
տարբեր աստվածությունների (Ինդրա, Վարունա, Միթրա, Բհագա
ևն): Նրանք ոչ այլ ինչ են` քան նախաշումերական Էնմեշարրա
աստվածության Էրրա «սեբետու»-յոթնյակ զավակ-զորությունների
մեկ տարբերակը, սերված նույն և ընդհանուր նախամշակույթից:
Այլ մեկ շառավիղը հուն. Պլեադներն են, Ատլանտի և Պլեյոնա
օվկիանոսուհու 7 աստղային դուստրերը (տե'ս`
«Նեբրայի երկնային սկավառակը» ակնարկը):
4 Էզոթերիկ որոշ դպրոցներում Էությունը
դիտվում է Հայր Աստված, ինչպես Էա-Հայան վերոնշյալ շում.
տեքստերում` Ինաննայի, աքքադական դիցաբանության մեջ`
Մարդուկ գլխավոր աստծո, իսկ ըստ մեր արմատական
ուսումնասիրությունների` հենց Քրիստոսի Հայր Աստվածը
(տե'ս`
«Գիրն զԷ անուն ԱՅ» հատորը): Հիշենք, որ Քրիստոսի
խորհրդանշական կենդանին ձուկն էր, նրա առաքյալները`
ձկնորսներ, իսկ Հովհաննես Մկրտիչը` ջրապաշտության մեկ
վերառումը` այն էլ Այոն-Էոն-Օհան փոխառյալ դիցանվամբ
(Հմմտ. նաև Նկ. 4-ում ծիսական ավազանը օծման
գործառույթով…): |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
բ). - Եթե նկատի առնենք տարբեր տեքստերում
me-երին տրվող հատկանիշները ինչպես.
տարբեր գործառույթներ, առանձին աստվածների, քաղաքների, տաճարների
թե ասպարեզների պատկանելություն, me-ական խորհրդանիշեր և
իմաստաբանական 7 քանակը, տնօրինության փոփոխություններ, և հատկապես
աներևույթ մնալով ու անփոփոխ հատկանիշները պահպանելով հանդերձ
երևութական տարբեր ձևեր առնելու հանգամանքը, ապա
կհամոզվենք, որ խոսքը իսկապես
էությունների մասին է: Զի, ի տարբերություն հարափոփոխ
երևույթների էությունները մնում են հաստատուն, ժամանակին հիրավի
առնչվել են սրբազան 7 թվի, 7 աստվածությունների, երկնային 7
լուսատուների
(7 պլեադներ կամ արև, լուսին և այդժամ հայտնի 5 մոլորակներ),
Էրրայի և
Ինաննայի 7 զորությունների, գնոստիկայում 7
Aion-Էոնների
(նույն Է-էությունները), մարմնի 7 չաքրաների, և դեռ քանի
շառավիղների, իսկ ուշագրավը` դեպի Արատտա 7 ուղեցույցների հետ,
ինչը նաև մեզ համար աշխարհագրական ևս մեկ ուղղորդ է: Առավել ևս, որ
շումերների սրբազան թիվը 6-ն էր...
Նույնքան խոսուն է նաև
me-երի առնչությունը «ճակատագրի տախտակների» հետ, որոնք
իրենց հերթին աղերս են ակնկալում ավելի ուշ փիլիսոփայական
էություն և երևույթ կատեգորիաների և դրանց
պատճառ և հետևանք ածանցյալների հետ:
գ). - Եթե նկատի առնենք, որ այդ
me գոյացությունները առնչվում են իմաստության հետ ու
գտնվում իմաստության
Էնկի շում. ծովաստծո
տնօրինության ներքո, ապա ստուգաբանորեն աղերսներ կարող ենք
ենթադրել
me եզրի և վերոնշյալ Մումմու
«լուսեղեն սկզբունքի», Էնկիի ծովամայր Նամմու
դիցանվան վերջածանցների
(որպես նրա ստեղծյալ
me-զորություններ, ինչպես հնդարիական Ադիտյիները` Ադիտի
դիցամոր), հնխ.*mar-//*mor-_ ծով և *maHt-_մայր
(հմմտ. աքքադ. Թիամատ
ծովամայրը), հնխ. *med-_միտք
և հարակից այլ եզրերի հետ, որոնք ուղղակի թե անուղղակի ակնարկում
են
էություններ, ինչպես ըստ Հովհաննու Ավետարանի. «Ի սկզբանե
եղել է Բանը» (իրականում`
Էությունը, այլորեն`
բանականություն-միտքը): Այս բոլորը հուշում են ոչ միայն
մշակութային հնագույն ընդհանրություններ` այլև լեզվաբանական
փոխառնչություններ, որոնք չէին կարող լինել առանց մեկը-մյուսի:
դ). - Շումերական «Էնկին և տիեզերքը» պոեմում
Էնկին գովերգում է իր արարչությունները և
Շումեր երկիրը5.
...Օ~ Շումեր,
Մեծ լեռ, երկիր տիեզերքի…
Նա, որ
էություններ է բաշխում բոլոր ծողովուրդներին,
Քո հզոր
էություններն անմատչելի են,
Քո խորությունները` անհասանելի... (նշյալ նույն ИНШ
աղբյուրը, էջ 107)
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
5 Պոեմում, Էնկին բարձրանում է Տիգրիսն ու
Եփրատն ի վեր և իբր քաղաքակրթություն տարածում, ինչը թերևս
արձագանքում է Ք.ա. 4-րդ հզ ուբեդյան մշակույթի հակադարձ
ազդեցությունը նաև Հայկ. լեռնաշխարհում: Հիրավի, այդ
մշակույթի վրա էր հենված է Շումերի քաղաքակրթությունը:
Հմմտ. նաև Նկ. 3 և Նկ. 4 , բայց նաև Միջագետք իջած կուտին
Գուդան,
Զիգֆրիդ-ARMINIUS? ակնարկում` Նկ. 2b-c: |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Հայերեն
թարգմանությունն արել ենք մենք, ըստ ռուս. сущность-էության,
ինչպես իրավացիորեն առաջարկում է դիցաբան Վ.Աֆանասևան: Սակայն,
առանց այդ էլ տեքստի իմաստաբանությունը հուշում է, որ խոսքը ոչ թե
օրենքների` այլ հենց
էությունների մասին է, որոնց` ըստ փիլիսոփայական
մեկնության, ընդամենը մեկ հատկանիշն են հենց օրենքներն ու
օրինաչափությունները, որպես
«երևույթների տակ ընկած ներքին կապեր»: Մինչդեռ
էությունները անհամեմատ բազմիմաստ են և հիրավի
«խորն ու անմատչելի», երբ անգամ լոկ «սրբազան օրենքներով»
արարչություն չես անի...
Եվ եթե այստեղ ամփոփենք անգամ
խիստ հակիրճ մեր այս դիտարկումները, ապա անվիճելի է դառնում, որ
me-երին տրված բոլոր մեկնությունները, ինչպես.
առարկաների, բնական երևույթների, կենդանի գոյացությունների ներքին
սուբստանց,
նրանց
կենսաուժն
ու էներգիան, կարգ
ու օրենքների համալիր, քաղաքակրթությունների
ու արարչագործության «նախահումք», և շատ այլք,
ակնարկում են հենց
էությունների բնույթն ու հատկանիշները: Ճիշտ այնպես,
ինչպես դրանք բնորոշվում են ըստ էիզմ ուսմունքի, իսկ ավելի հակիրճ.
Երևույթը երևակված էություն է, էությունը` չերևակված երևույթ:
Այսուհանդերձ, այս քառյակը
հուշում է շատ ավելին, նախ ի վերջո տալով
Շումեր երկրանվան ստուգաբանությունը , որպես
«մեծ լեռ-տիեզերալեռ-ծովասար» (տե'ս`
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ», էջ 799), և հետո հիմնավորապես մատնանշելով
աշխարհագրական այն տարածքը, որտեղ սաղմնավորվել են
me հասկացությունն ու տիեզերաբանական հարակից
պատկերացումները: Հանգամանք, որն ընդունակ է վերջնականորեն
մեկնելու
me գոյացությունների ինչությունը:
ե). - Այն, որ իրենց «երբեմնի լեռնականներ» կոչող
շումերները Հայկական լեռնաշխարհից իջած ցեղեր էին, արդեն սկսում է
ընդունվել գիտական աշխարհի ավելի ու ավելի լայն շրջանակների
կողմից, իսկ այստեղ տրվում է որպես խիստ որոշակի փաստ: Զի, անգամ
ստուգաբանորեն շում. և հնխ. *su-
ջուր, ծով, իսկ mer-լեռ
6, այսինքն`
Ծովասար, ինչպիսինն է հնդարիական տիեզերաջրերով շրջապատված
և յոթնակատար
Սու-Մերու դիցալեռը (աստվածների կացարանը, որի շուրջ
իբր պտտվում է Արեգակը: Նկ. 5), և բացի «Սասնա ծռեր» տիեզերավեպից,
ինչպիսինը հենց
Ծովասար անվամբ լեռնաշղթա իսկապես առկա է Հայկ.
լեռնաշխարհի Սասուն գավառում:
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
6 Հավանաբար
մայր-մեր աղերսով, ինչպիսինը ծնեց Նամմու
ծովամայրը, բաժանելու համար երկինքն ու երկիրը: Հմմտ.
շում. meri-վեր, կովկաս. mer-լեռ, եգիպտ. M(e)r-բուրգ,
հայ. մօր-լիճ, ֆրանս.
mère-մայր, mer-ծով (տես նշյալ ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ հատորի
«Կյանք-կենսաուժ-մահ» գլուխը, էջ 159-213): Ուստի, բոլոր
հիմքերն ունենք me-էությունների ստուգաբանությունը
առնչելու ծով և
մայր
հասկացությունների հետ, ինչպես Է-էության սիզբնատառն ու
Էա-Էյա-Հայա
դիցանունն են այ-էյ
լծորդմամբ շառավիղվում Այա
նախամոր դիցանունից: Այդ թվում նաև չին.
Շանհայ – բառացի`
ծովասար տեղանունը, վստահ հնդարիական կամ տիբեթյան
փոխառությամբ... |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Նկ.5: Ենթարդրյալ Sumeru լեռներից մեկը (արդ` Կայլաս)
Մանասարովար լճերի ու տաճարի հարևանությամբ (Տիբեթ): |
Նկ.6: a ).Ծովինարը տիեզերածովում խոյացած Կաթնաղբյուրի
մոտ: b).Սանասարը տիեզերածովի հատակին (Հ.Կոջոյան): |
- Աշխարհագրական այդ տեղանքի հետ
կապված, «Սասնա ծռերը» պահպանել է նաև շումերա-աքքադական
տիեզերաբանության բազմաթիվ այլ նախատիպեր, զուգահեռներ, անվանական
ու եզրաբանական ընդհանրությունները, որոնք ոչ միայն տեղակայում են
դրանց անաղարտ ակունքն ու արտացոլում բնաշխարհը` այլև հիրավի
օգնում վերծանելու որոշ հանգամանքներ:
Այդպես, էպոսում կա հենց
Ծովինար դիցանվամբ ծովամայր, որը հղիանալու է տիեզերածովում խոյացած
տիեզերալեռից բխող Կաթնաղբյուրից և ծնելու է երկվորյակ «լեռներ»`
անձնավորված ի դեմս
Սանասարի
և
Բաղդասարի
7 (Նկ. 6a): Ճիշտ այնպես,
ինչպես շում.-աքքադ. դիցաբանության մեջ կան Արևալեռ (ռուսական
զուգահեռը` Սվյատագոր, բառ. «Սուրբ լեռ») և
Կենաց լեռ
(միջագետք.Վալտասար, հայաս. Baltaik բուսական աստվածներ): Սանասարը
իջնում է տիեզերածովի հատակ, որտեղ կար եկեղեցի, այգի, ջրավազան և
որտեղ էլ ստանում է իր զորությունները` Թուր Կեծակին (կայծակ),
Քուռկիկ Ջալալուն (արեգակնային ու օդային տարերք), Խաչ Պատերազմին
և տիտանական հզորություն (Նկ. 6b), ինչպես
Էա-Հայան ծովի տակ ուներ
անհայտ մի տաճար, որտեղ գտնվում էին
me էություն-զորությունները և
որտեղ էլ հղացավ Մարդուկին: Սանասարի երեք որդիները նույնպես
անձնավորում էին բնական տարերքներ.
Առյուծաձև Մհերը` Արեգակ,
Ձենով Օհանը` ամպրոպ,
Ցռան Վերգոն` անձրևաջրեր, ինչպես շում.-աքքադ.
Անու
(երկինք)-Էնլիլ (քամիներ)-Էա (տիեզերաջրեր) «երրորդությունը»: Եվ ի
վերջո, Պզտիկ Մհերը վերափակվում է նույն տիեզերալեռան մեջ, որտեղ
էլ պտտում է աշխարհի «չարխի ֆալակը»` վերոնշյալ
«ճակատագրի տախտակների» և
Կալաչաքրային մեկ տարբերակը: Այսինքն այն, ինչը
քրիստոնեության մեջ կներկայանա որպես
նախախնամություն...
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
7 Բնական տարրերի ու տարերքների
անձնավորումը տարածված ավանդույթ էր: Այդպես, խուռ.
«Լեռների պատմությունից» շարքում Վաշիտտա լեռն է ծնանում,
այլ մի տեղ Պիշայշաս լեռը մերձենում Իշտար դիցուհու հետ,
շում. Էնլիլ քամիների աստվածն ուներ «Հզոր Ժայռ»
մականունը, ինչպես վերոնշյալ քառյակում մայր-երկիրը` «Մեծ
Լեռ»: Մինչդեռ, Սանասարն ու Բաղդասարը խորհրդանշում էին
երկգագաթ լեռներ, ինչպիսինն էր հենց առասպելացած Սիսն ու
Մասիսը կամ նրա շումերական տարբերակ Մաշու երկգագաթ
լեռները, որի Նիսիր գագաթին հանգրվանեց Նոյի նախատիպ
Ուտնապիշտիմի տապանը... |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
- Նույն այդ
եռանկյունի-տիեզերալեռը հայտնվում է մեծամորյան հայտնի ժայռագրում
(Նկ.7, Ք.ա. 2600-2800 թթ)` կատարելապես համահունչ թե’ Սանասարի
երեք որդիներին և թե’ շումերա-աքքադ. «երրորդության» պաշտոններով,
իսկ
Էա-Հայա աստվածությունը` հայկ. «է» տառի գաղափարագրով, որը շատ
ավելի ուշ Մ. Մաշտոցը 7 թվային արժեքով և հենց
Է-էություն
իմաստով
կմեխի հայ. այբուբենի 7-րդ աստիճանում: Ոչ պակաս կարևոր է ժայռագրի
մերձակայքում բացահայտված «յոթնյակ» աստվածություններին նվիրված
երկու սրբարանների առկայությունը, ասեք որպես վերոնշյալ հնդարիական
Սու-մերու դիցալեռան մանրակերտ (աշտանակներ և սրբազան ջրավազաններ:
Նկ. 8): Առավել ևս, որ պատմական Հայաստանն ուներ Բյուրակն
բազմագագաթ բարձրավանդակը (բառ.«հազար լճերի լեռ»), 7 սրբազան
լեռներ (հիմնականում`
Մասիս, Արագած, Նպատ, Վարագա, Սիմ, Սիփան, Մանի՞), 7 գլխավոր աստվածություններ
(Արամազդ, Անահիտ, Միհր, Նանե, Աստղիկ, Վահագն, Տիր)` յուրաքանչուրն իր տաճարներով խտացած
Հաշտից տեղիք-Աշտիշատ տարածքում, իսկ վերոնշյալ հնավայրն էլ կոչվել է ըստ
պատմահայր Խորենացու մերձակա
Մեծամոր գետի անունով
(«Մեծ մայր», միաժամանակ
մօր-լիճ,
ճահիճ), որի
me եզրի հետ շատ հնարավոր աղերսի
մասին արդեն ակնարկվեց: Սրբազան 7 թվի աղերսն էլ այլևս
տարակուսանքի տեղ չի թողնում: Երիցս առավել, որ
me
էություն-զորությունների վաղնջագույն տիրակալն էր
Էնմեշարրա աստվածությունը` իր
Էրրա միջագետքին օտար զավակով ու նրա «յոթնյակ»
զորություններով: Այն հավակնում է լինել հայոց
Ար-Արա արեգակնային
աստծո մեկ հոլովումը, ինչպիսինները կային այլուր
(հիշենք չաքրավարտին
Արա արդար արքային), և ինչպիսինն էր աբխազական
Այտար նույնպես «յոթնյակի» աստվածությունը ( հմմտ. հայ.
այտուցվել-ուռչել-երևալ, ավեստ. haidya-երևալ, հուն.
eidos-էություն
): Եվ բազմիցս առավել, որ
Էնմեշարրա-Նինմեշարրա
դիցազույգն ու նրանց
me էությունները
Արատտա երկրից էին:
|
|
Նկ.7: Մեծամորյան «երրորդություն»:
Կենտրոնում երկինք-եռանկյունի-
տիեզերալեռն է (զուգ. Անու), աջից` «չորս
քամիների վարդյակը» (զուգ. Էնլիլ), ձախից`
«Է» գաղափարագիրը (Էա: Ք.ա. 3-րդ հզ): |
Նկ.8: Յոթնյակ աստվածության առաջին սրբարանը Մեծամորում:
Կենտրոնում 3+3+1 դասավորությամբ 7 գլխավոր կանթեղներն են,
որոնք խորհրդանշում են պաշտամունքային հրեղեն
լեռնակատարները: Դրանց առջևում սրբազան ջրավազանն է,
ապա ստորոգյալ ենթակառույցներ` հուր-ջուր զուգորդմամբ: |
|
|
Նկ.9: Կաթողիկոսական գավազան : Վերևում,
եռանկյունի-տիեզերալեռան մեջ`
Է գերատվածությունը որպես Հայր Աստված
(Թիֆլիս, 19-րդ դ., այժմ Էջմիածնի թանգարանում): |
Նկ.10 : Տիեզերալեռ-եռանկյունուն դաջված Է-Էություն
գերաստծո խորհրդանիշը Աստվածամոր սնարին: Այս և
մեծամորյան Է-երի միջև կա 5000-ամյա տարեգրություն…
(Էջմիածին,Մայր Տաճարի խորան: 1992թ): |
Ինչ վերաբերում է
Է-Էություն գերաստվածությանը, ապա ըստ անգամ 5-րդ դարի մոլի
քրիստոնյա Ե. Կողբացու, այն պաշտում էին դեռևս հեթանոսները8:
Է-ն
առանց ընդհատման շարունակեց մնալ միմիայն հայ առաքելական
եկեղեցում, հայերենում` որպես «եմ» էական բայի «է» երրորդ դեմք
(անգամ հնագույն իր «ա» զուգակցով, ինչպես
Այա-Հայա-Էյա-Էա լծորդման պարագայում ), ինչը որևէ այլ փաստարկից ավելի ապացուցում
է թե’ այդ դիցահամակարգի և թե’
Է-էություն աստվածության հիրավի
տոտեմական, տեղական ու տոհմային պատկանելությունը` առնվազը 12000
ամյա հոլովումների ընթացքում (Նկ. 9-10):
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
8 «-Մենք (ասում են նրանք), քանի որ անկարող
ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին,
մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի
ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում» (իմա`
հեթանոսական աստվածներով: «Եղծ աղանդոց» , էջ 34 ): |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Երկու
խոսք
Արատտա երկրանվան վերաբերյալ: Դրա
արդար ուշածին
ստուգաբանությունը նույնպես իմաստաբանական վրիպում է: Զի, նախ
շում.
«Էնմերքարն ու Արատտայի տերը» էպոսում վիճաբանություն է
գնում թե ո՞ւմ է հովանավորում
(Ն)Ինաննա դիցուհին (հմմտ.
Նինմեշարրա, հայ.
Նանե …), ըստ որի այդ երկիրը պիտի ենթարկվեր
մյուսին: Երջանկահիշատակ Մ. Գավուքչյանը Արատտան առնչում է
Մեծամորի հետ, որի անվանումը նույնպես իգական երանգավորում ունի:
Ուստի,
Արատտա երկրանվան
ատտա բաղադրիչը հավակնում է ստուգաբանվել
կամ որպես
մայր, կամ որպես
հայր (հմմտ. հայ.
տատ, վրաց.
«դեդա»-մայր, ռուս. дед-պապ, և անգամ թուրք. «Աթա Թյուրք»-թուրքերի
հայր ), որպես
Ար-մայր
կամ
Ար-հայր, ինչպես կան
Նինատտա իգական
դիցանունը և միտանական
Տուշրատտա արքայանունը:
Որպես մայրիշխանության վերապրուկ
մենք հակված ենք
Արատտա երկրանունը ստուգաբանել
«մայր Ար», ինչպես
շում. աղբյուրներում հիշատակվում է նախաշումերական
Արուրու նախամայրը, կամ բոլոր ավանդույթներում մնացել է երկրի «մայր
հայրենիք» իգական բնորոշումը (նկատենք, որ «հայր մայրենիքներ» չեն
լինում…): Արատտայի
Արարատ լծորդումը ուշածին է (հմմտ.
Արուրու կրկնավոր դիցանունը),
արդար մեկնությունը` շեղակի, հնխ. *art-կարգ,
ձև և արիական rta-arta-ճշմարտություն,
արդարություն նույնարմատ
շառավղից (հմմտ. անգլ.-ֆրանս. juste-և’
ճիշտ, և’
արդար):
- Եվ վերջապես: Ք.ա. 3-րդ հզ երկրորդ
կեսին, աքքադ Սարգոնը Հինը գրավում է Շումերն ու յուրացնում
շումերական ողջ մաշկույթը, հասնում մինչև Հայկ. լեռնաշխարհ,
այնտեղից Միջագետք բերում նոր պտղատեսակներ, իսկ շումերական
դիցարանում կատարում որոշ թարմացումներ: Այդպես,
Ինաննային փոխարինում է տիպիկ հնդեվրոպական *Hast[h]er-_աստղ
արմատով
Աստար-Իշտարը, Ուտու արեգակնային աստծուն`
Շամաշը (իր
Այա ամուսնյակով, որը
հարս իմաստով կդառնա հասարակ անունն…), իսկ
ամենաուշագրավը`
Էնկի ծովաստծուն
Էա-Հայան, որն արդեն արմատապես
կարևորվում է շումերա-աքքադական դիցարանում: Միանգամայն պարզ է, որ
նա ներմուծված էր հենց Հայկ. լեռնաշխարհից, զի տեսաբանների
միահամուռ համոզմամբ մինչև Ք.ա. 2-րդ հզ Միջագետքում որևէ սեմական
աստված չի արձանագրված !!!
Մինչդեռ այս հանգամանքը գալիս է
վկայելու, որ մեծամորյան ծայռագրում (Նկ. 7) «է» գաղափարագիրը
ունեցել է հնչեղություն` վստահաբար նույն
Էյա-Էա դիցանվամբ, որը
չէր կարող չլինել9: Ուրեմն, Մաշտոցը հայոց այբուբենը սկսելով
Ա-այբ
տառով, իսկ
Է տառը մեխելով 7-րդ աստիճանում պահպանել է հնագույն
ավանդույթը և այդու նաև շաբաթվա «յոթնօրյա կենդանաշրջանը», որի
համար էլ պիտի գնար մշակութային հնագույն կենտրոն (Եդեսիա, Ուրֆայի
շրջան) և տարիներով քջջեր մոռացված արխիվները:
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
9 Շում. դիցարանում հիշատակվում է այլ մեկ
Հայա երկրորդական
աստվածություն, որպես բերքատվության Նիսաբա աստվածուհու
ամուսին (հմմտ. Մաշու լեռան Նիսիր կատարը և Նիսիբին-Մծբին
հնագույն տեղանունը Հայկ. Միջագետքում…): Նախապես
Հայան ընթերցվել է
Հանի, որը բացի
խուռի-միտանական Հանի-Խանիգալբատ երկրանունից ունի նաև
հնխ. *Han-հան, մեծ մայր
իմաստը: Ավելի ուշ Նիսաբան հռչակվում է որպես «Էնկիի
իմաստություն» և ստանձնում մշակութային առաքելություն:
Ակնհայտորեն դրանք արձագանքում են տարածաշրջանում
դիցամշակութային սերտ փոխհարաբերություններն ու ընթացիկ
խմորումները: |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Այժմ
անդրադառնանք մեր քննախուզության թիրախ
me հասկացությանը և
համեմատենք դրա սոսկ
օրենք մեկնությունը
էություն խիստ
խորախորհուրդ, հիրավի
«անմատչելի» ու բազմիմաստ, այսինքն`
ամենայնի սուբստանց, մշտնջենական գոյ, սկզբնապատճառ, էներգետիկ
զորություն, արարչական ու քաղաքակրթական նախահումք, և անշուշտ նաև
կարգ և օրենք բովանդակության հետ: Առաջին դեպքում ունենք սոսկ օրենսդրական
պատվանուն, երկրորդում` արարչական հրաբխման աստվածային տարածք,
«աշխարհի պորտ» (ինչպես անվանվել է
Գյոբեկլի թեփե-Պորտաբլուր 12000-ամյա հնավայրը) , հնագիտորեն` միակենտրոն «նեոլիթյան
հեղափոխության» արձագանքն անգամ հազարամյակներ անց, իսկ
ամենակարևորը` որպես
ԱՍՏԻՔ ԷԱՑ -էությունների
բնօրրան տեղակայումը
և
արարչական երկիր բնորոշումը, ինչպես օրինաչափորեն արձագանքվում է
հենց
ԱՐԱՐԱՏ երկրանվան մեջ (աքքադ.
Ur-astu…), կամ ինչպես Հայկ.
լեռնաշխարհի միջուկը հազարամյակներ անց` իր 7 աստվածություններին
նվիրված տաճարներով, շարունակեց կոչվել
Հաշտից տեղիք-Աշտիշատ,
այսինքն
Աստվածների Աստիք-Աշխարհ: Իսկ
աստ= Է, ինչպես
աստվածությունը=Էության, հնխ. *asta-է’,
կա’, և անգամ հնխ.
*okto-հայ.
օխտ-յոթ, մերձակից լեզուներում`
ութ...
Եվ եթե ներկայի իրավիճակը այդ
բնաշխարհի անհետացող վերապրողներին հորդորում է ապագայի տեսլականը
որոնել կորուսյալ անցյալում, ապա «աստվածային օրենքներից» ավելի
արդյո՞ք սեփական ներաշխարհում չպետք է հորատել ամենայն արարչության
սուբստանց
էությունների երբեմնի ակունքներն ու առհավական
ունակությունները, երբ այլևս որևէ այլ բնահումք չկա: Իսկ ինչ
վերաբերում է օրինականությանը, արդարությանն ու հոգևոր այլ
բարձրագուն արժեքներին, ապա դրանք ինքնին ակնկալվում են հենց
էաց աշխարհում
ու
էութենական իրականությունում, դեպի ուր էլ մարդկությանն
առաջնորդում է էվոլյուցիան, կամ եթե կուզեք Քրիստոսը` առ վերին
Է-Էություն -ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ:
Ահա թե որտեղ և ինչին
հանգեցրեց փոքր-ինչ շեղված ընդամենը մեկ
me հասկացության ըստ
էության լուսաբանումը10: Մնում է պատկերացնել, թե ինչի են
հանգեցրել առավել արմատական վրիպումները և որքանով է ճշմարտամոտ
անցյալի, մարդկային իրականության ու Տիեզերքի վերաբերյալ արդի
ճանաչողությունը, ինչը էվոլյուցիայի «կոնվեկցիոն շրջանառության»
մեջ պահանջվում հավերժորեն վերանորոգել:
Եվ ահա ինչի է ընդունակ նույն
այդ ճանաչողությունից ևս մեկ անգամ «թորված»` այսինքն նույնպես
ընդհանրացրած ու ևս մեկ անգամ վերացարկված էիզմ-Էություն
ուսմունքը, որն ի տարբերություն այլերի, ակնկալում է «հավերժ
վերադարձներ» ու ինքնավերացարկումներ, մինչև բացարձակ ճշմարտության
և վերին գերԷության հետ նույնանալը: Եվ այդ ինչպես, ըստ հին
հնդարիական ասույթի.
ՋՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՋՈՒՐ ԴԱՌՆԱԼ,
ըստ հայկական հին
իմաստության.
ԷԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ` «Ի ԲՆԷ ԼԻՆԵԼ» ԵՎ «ՀՈՐ ՆՄԱՆ ԴԱՌՆԱԼ»
իսկ ըստ դելփյան տաճարի
արձանագրության
«ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ » ԵՎ « Է’ի », «ՈՉ ԱՎԵԼ»... |
|
Ալեքսանդր
Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ |
Մարսել, 26 հոկտեմբերի 2007 թ. |
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
10 Ըստ մեզ նաև me-մեկ առնչությամբ, ինչպես
հայ. Այա-այբ, միտան. aika-մեկ, գոթ. ains-մեկ, գերմ. Odin
գլխ. աստված և ռուս. один-մեկ, իսկ Է=7 , հնխ.
*septem-յոթ, Էրրայի յոթնյակ զորությունները` իբր սեմական
«սեբետու» (հմմտ. շաբաթ, ռուս. суббота…): Լեզվագետների
ականջը կանչի~, Պյութագորասի աչքը լո’ւյս... |
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
|
|