ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
Ալեքսանդր Վարպետյանի գրքերը           
  Կենսագրական տվյալներ
Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
     
 

 


ԱՐՓԻԱԿԱՆ (կամ "ԱՐԵՎՈՐԴՅԱՑ ՊԱՐԸ")
(էպիկական քնարերգություն` նվիրված Եղեռնի 70 ամյակին
և հայոց ողջ ճակատագրին,
Հ. Ուզունյան 1985-86 թթ գրական Առաջին մրցանակ)
Մարսել-1985
Այս մասին հանգամանալից տե’ս
«Մի սցենարի պատմություն» հոդվածում
և Ա.Վարպետյանի Կինո-Թատերական գործունեությունը էջում:





 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ Ի ՎԵՐՋՈ ԱՐԻԱՑԻՆԵՐԸ
(մենագրություն)
Մարսել-1988, վերահրատարակությունը` Երևան-1990
Հեղինակի հայագիտական քիչ թե շատ ծավալուն առաջին հետազոտությունը, նվիրված է
հայ-արմենների արիական ծագմանը: Որպես համարձակ փորձաքար, հենց այս հատորն
էլ դարձավ թե’ այդ, թե’ հետևելիք տեսությունների հիմնաքարը, և թե’ համանման
բազմաթիվ այլ աշխատությունների, հայոց «արիականացման» ու այլազան
կազմակերպությունների հիմնադրման նախապատճառը, ավա~ղ, հաճախ
աղավաղումներով, յուրացումներով և ծայրահեղություններով:


 

ՈԳԵԿՈՉ
(բանաստեղծություններ և պոեմներ)
Երևան-1991
Հատորում զետեղված են հեղինակի տարբեր տարիներին գրված
բանաստեղծություններն ու պոեմները, որոնք ոչ այլ ինչ են` քան խմորվող
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի չափածո նախագիծը:




 

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
(հայագիտական, արվեստաբանական, իմաստասիրական
հետազոտություններ և հրապարակախոսություններ)
Երևան-1993
Հատորում ամփոփված են տարբեր ժամանակներում և ասպարեզներում կատարված
հետազոտությունները, որոնց մի մասը հրապարակվել էր հայ և օտար մամուլում, մյուս
մասը մնացել բոլորովին անտիպ:




 

ԷՈՒԹՅՈՒՆ
(ԱՍՏ - Ամենայն Ստեղծի Տեսություն, 688 էջ)
Երևան-1995
«ԷՈՒԹՅՈՒՆ»-Ազգային Իմաստության Տաճարի որոնյալ առանցքային ուսմունքը, որի
երկնումը նախախնամորեն կատարվեց սպասվածից անհամեմատ
շուտ և շարադրվեց համարյա մեկ շնչով: Այս ուսմունքով էին պայմանավորված հետևելիք
տեսությունները, աշխատասիրություններն ու համանուն ոգե-գաղափարական
համակարգի կազմավորումը` 3-րդ հազարամյակի շեմին…




 

ԱՐԻԱԿԱՆՔ
(ազգային էախոսություն - գաղափարախոսություն)
Երևան-1997
Միայն որոշակի ու ազգային աշխարհայացքի հիման վրա կարող էր ուրվագծվել այդքան
հորջորջված «ազգային գաղափարախոսությունը», որն էլ
հանդիսանում է սույն հատորը:



 

ԾՆՆԴՈՑ – ԱՅԱ
(մենագրություն` նվիրված հայոց և համամարդկային արդի քաղաքակրթության
12000-ամյա ծագումնաբանությանը, 952 էջ)
Երևան-2000, վերահրատարակությունը` Երևան-2003
Կոթողային այս աշխատությունը դարձավ թե’ նախորդ հետազոտությունների
տրամաբանական եղրահանգումը և թե’ ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի
պսակը: Այս մեկ տեսությունը ևս մի քանի տասնամյակ վազանցեց համաշխարհային
նման հետազոտություններին:





 

ԷԱԿԱՆՔ
("Ազգ և նոր հազարամյակ" նախագծի
դարակազմիկ նախածրագիր
չորս հատորով. հատոր 1)
Երևան- 2002
Էություն ոգե-գաղափարական համակարգի
կենսագործման ուրվագիծն ու
տարրական քայլերը:


 

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ
կամ "Ո՞ՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԸ"
 (հրապարակախոսություն)
Երևան-2003
Գրքույկն արծարծում է Ա.Ա.Վարպետյանի վտարման և հետապնդումների
առաջին վերլուծությունը: Այն լրացվում է դեռևս անտիպ «ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը»,
«Ա.Ա.Վարպետյանի առեղծվածային ոդիսականը» և նման հետաքննություններով:


 

ԻՆՉՈՒԹՅՈՒՆ
(հայագիտական, արևելագիտական, գաղափարախոսական, էաբանական
ակնարկներ, հոդվածներ ու հետազոտություններ, ընթացիկ
հրապարակախոսություններ և հարցազրույցներ)
Երևան-2004
Ըստ էության այն «ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» հրատարակման 2-րդ հատորն է,
փոքր-ինչ վերափոխված, բայց համահունչ խորագրով
և բոլորովին նոր հետազոտություններով:




 

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ...
ՏԱՊԱՆԱՔԱՐԸ
(Էություն - էիզմ ուսմունքը առակներով, ասույթներով,
աֆորիզմներով և իմաստախոսություններով)
Երևան-2005
Հատորն ամփոփում է հեղինակի տարբեր ժամանակ գրված ու անտիպ ասույթները,
համակարգված. ԱՂԱՆԴԵՐ, ԿԵՑԱԿԱՆ, ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ,
ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ, ԷՈՒԹԵՆԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ և ԱՆՁՆԱԿԱՆ
ենթաբաժիններում, որոնց մեջ հիմնականը մնում է ԷՈՒԹԵՆԱԿԱՆԸ:
Այն ջանում է խիստ հակիրճ ու հնարավորինս մատչելի ամփոփել էիզմի
հիմնադրույթները:



 

 ԳԻՐՆ ԶԷ ԱՆՈՒՆ ԱՅ - ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
("Ազգ և նոր հազարամյակ" նախագծի դարակազմիկ
նախածրագիր. հատոր 3, նախապես գիրքն անվանվել
էր "ԷԱՑՈՒՄ - Ինիցիացիա", 564 էջ )
Երևան-2006
2-րդ հատորից առաջ և առանց հետևելիք 4-րդ հատորի
հրապարակման, սույն հատորի հրատարակումը անհրաժեշտ
եղավ, ըստ գիտական նորանոր բացահայտումների ԷՈՒԹՅՈՒՆ
ուսմունքի ամրագրման և նման տեսությունների
ակնակալիք ձևավորման գործընթացում հնարավոր
բանագողություններից խուսափելու համար:
Այս գրքի մասին տե'ս հետևյալ հղումներով.
http://www.persons.am/am/interview.php?id=145 (հայերեն),
http://www.persons.am/en/interview.php?id=145 (անգլերեն):




DISPELLING THE MYSTERY OF DELPHIC
 
E'I

ԴԵԼՓՅԱՆE'I ԱՌԵՂԾՎԱԾԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ
ՄԱՍ I
  
  ( անգլերեն-հայերեն հետազոտություն )
Երևան-2011

Սույն հետազոտությունը նվիրված է երկհազարամյա մի առեղծվածի, որի վերաբերյալ
Դելփյան տաճարի քուրմ Պլուտարքոսը դեռևս Ք. ա. 1/2-րդ դդ. սահմանագծին հրավիրել
էր փիլիսոփայական բանավեճ ու դրան նվիրել «Դելփյան E’i մասին» տրակտատը: Տաճարը բնական աղետների է ենթարկվել 7/8-րդ դդ., սակայն մնացել է այդ տրակտատը և
հատկապես Վերածննդից սկսյալ մինչև այսօր շարունակում է տեղիք տալ բուռն ու
բազմաթիվ մեկնությունների: Սույն քննախուզությունը դրանցից մեկն է, սակայն բոլորովին
այլ տեսանկյունից, արևելագիտական նոր բացահայտումների և հեղինակի հնդեվրոպական
ու էաբանական այլ տեսությունների հիման վրա, որոնք միաժամանակ փորձության
են դրվում սույն հետազոտությամբ: Այն հավակնում է երևան հանել
անսպասելի հանգամանքներ և գլխիվայր շրջել պաշտոնապես ընդունված
                   մի շարք դրույթներ և տեսություններ:
                     

                                               






WHAT PLATO DID NOT KNOW ?
ԱՅՆ, ԻՆՉ ՉԳԻՏԵՐ ՊԼԱՏՈՆԸ
( DISPELLING THE MYSTERY OF DELPHIC
 
E'I
 
ԴԵԼՓՅԱՆE'I ԱՌԵՂԾՎԱԾԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄ)
 ՄԱՍ II
  
  ( անգլերեն-հայերեն հետազոտություն )
Երևան-2013

Մենագրության այս երկրորդ մասը գալիս է ոչ միայն աներկբա վավերելու
մենագրության Առաջին մասում բացահայտված դարակազմիկ այդ
իրողությունը՝ այլև արևերես հանելու անտիկ փիլիսոփայության
բուն՝ արևելյան արմատները:
                            








ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ի ԱՌԵՂԾՎԱԾԸ
( հայերեն, 304 էջ)
Լոս Անջելես-2013

Հատորը կազմված երկու մասից: Առաջինը նվիրված է համանուն քննախուզությանը:
 «ԼՅՈԻՍՏՐԱՑԻԱ» խորագրով երկրորդ մասը ներկայացնում է այդ քննախուզության
և մեր բազմամյա դիտարկումներից բխող ազգաբանական հայեցակարգի մեկ,
բայց բախտորոշ բաղադրիչը, իսկ դրան հետևող հավելվածը՝ ազգաբանական
և էաբանական մեր հետազոտությունների ամփոփ ու
հնարավորինս մատչելի ուղեցույցը:
 
                     


   







     
( 896 էջ, Երևան-2015թ.)
Հայագիտական, արևելագիտական, գաղափարաբանական
էաբանական ակնարկներ, հոդվածներ և հետազոտություններ,
հրապարակախոսություններ, ստեղծագործություններ,
հարցազրույցներ, արձագանքներ և նամակներ
(ստեղծագործական հատընտիր)








ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է
ԿԱՇՉԵՅ ԱՆՄԱՀԸ...
                               (Լոս Անջելես-2015 թ.)
                                              
Անդրադառնալով Ա.Ա.Վարպետյանի վտարմանը և հետապնդումներին գրքույկը
իրադարձությունների նոր լույսի տակ և հանգամանալից վերարծարծում է
առեղծվածային այդ խնդրականը: Այն ամբողջացնում է վերոնշյալ
«Ո՞ՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԸ»,
 «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ»,
«Ա.Ա.Վարպետյանի առեղծվածային ոդիսականը» և նման հետաքննությունները:






AXIS MUNDI
The enigma of Gobekli Tepe
(In English)
Yerevan-2016
12000 ամյա Գյոբեկլի թեփե հնավայրի վերաբերյալ
բացառիկ հետազոտություն:
 






AXIS MUNDI
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՆՑՔԸ
(Պորտասարի առեղծվածը )
Հայերեն
Երևան 2016 թ.
12000 ամյա Գյոբեկլի թեփե հնավայրի վերաբերյալ
բացառիկ հետազոտություն:
   





                                 OPUS MAGNUM
                 Հեղինակի 20-րդ հատորը Էության 30-ամյակի առթիվ:
                   
Հատորում զետեղված են Ա. Վարպետյանի արտառոց
                       և ցայսօր խիստ խնամքով պահված գլուխգործոց
                           հետազոտությունները բախտորոշ մի քանի
                             բնագավառներում, իսկ ամենակարևորը՝
                          հայոց և համամարդկային քաղաքակրթության
                     12000 ամյա ծագումնաբանության ինչն ու ինչպեսը:
                                                   Հայերեն (528 էջ)
                                                     Երևան 2021 թ.

 
 


 



                   Է-ԷՈՒԹՅԱՆ ԱԿՆ ՈՒ ԱԿՈԻՆՔԸ

                      
                 Վերջապես այն՝ ինչն եղել է մեր
                                        բոլոր պրպտումների հիմքը: Զի, այդ
                                    չնչին իսկ տեղ չի թողնում տարակուսելու
                       այն, ինչը մինչև այստեղ ասվել է Է-Էության վերաբերյալ,
 
                     հայոց ծագումնաբանության, Գյոբեկլի թեփե-Պորտասարի
                                  և համամարդկային քաղաքակրթության:
                                        Առայժմ միայն հայերեն (160 էջ)
                                                         Երևան 2022 թ.
 
  






THE SENSE AND
THE SOURS OF
«E»-ESSENCE
Վերջապես նաև անգլերեն, ուղղված
աշխարհի առաջադեմ մասնագիտներին,
քաղաքական դեմքերին և գիտա-հետազոտական կենտրոններին ու գրադարաններին:

Երևան 2023 թ.

      


Առկա են «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի ևս երկու հատոր,
բայց  առաժմ հրատարակման ոչ ենթակա,
"ՄԻՋՕՐԵԱԿԱՆ" ("Ազգ և նոր հազարամյակ", հատոր 2)
"ՁԻՈՒ ՔԱՅԼ" ("Ազգ և նոր հազարամյակ", հատոր 4)
  Մշակման ընթացքում է
"ՃԱԿԱՏԱԳԻՐ" (ամփոփիչ աշխատություն)