ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ    
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
06/08.2007, "Հետքի" արձագանքը "Օվիրի" պատասխանին
  
Նյութը վերցված է "Հետքի" ինտերնետային կայքից` http://archive.hetq.am/arm/politics/0708-varpetyan.html :
 
Վարպետյանը` ՀՀ անվտանգության դե՞մ
        Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանն արդեն 5 տարի է զրկված է Հայաստան մուտք գործելու իրավունքից, սակայն չի կարողանում պարզել դրա պատճառը (Տես նաեւ` Ալեքսանդր Վարպետյանն արդեն 5 տարի "սեւ ցուցակում" է): "Հետքը" նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին` խնդրելով հայտնել, թե որոնք են Ա. Վարպետյանի մուտքը Հայաստան արգելելու պատճառները, եւ թե ինչպես են արձագանքել նախկին օմբուդսմեն Լ. Ալավերդյանի` հարցը վերանայելու առաջարկին: Վարչության պետի տեղակալ Ս. Աղաջանյանը նամակին պատասխանել է. "2002 թ.-ից սկսած Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի` ՀՀ կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն նրա հրավերի դիմումները մերժվել են "ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին" ՀՀ նախկին օրենքի 9-րդ հոդվածի եւ 25-րդ հոդվածի 12-րդ պարբերության պահանջների համաձայն:
        Համաձայն 2007 թ. փետրվարի 4-ին ուժի մեջ մտած "Օտարերկրացիների մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի գ եւ զ ենթակետերի պահանջների` ներկայումս Ա. Վարպետյանին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ":
        "Օտարերկրացիների մասին" ՀՀ օրենք 8-րդ հոդվածի ( Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը ) 1-ին կետի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`
            գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`
                - վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
                - իրականացնել ահաբեկչական գործունեություն,
                - սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
                - իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.
            զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:
        Հարկ է նշել, որ զուգահեռաբար սառեցված է 1990-ին Վարպետյանի կողմից Հայաստանում հիմնադրված եւ պաշտոնապես գրանցված "Էություն" ազգային իմաստության տաճարի գործունեությունը: "Ա1+"-ը 2002-ին գրել էր, թե Վարպետյանին արգելում են ՀՀ-ում մնալ, քանի որ նա աղանդավոր է:
        "Մեզ երբեք աղանդավորության մեջ պաշտոնապես չեն մեղադրել: 2002-ին կացության կարգավիճակ չներկայացնելը օվիրի` Վահագն անունով տեղակալը պատճառաբանել է "նպատակահարմար չէ" ձեւակերպմամբ, ինչը պաշտոնապես կրկնել են 2005-ին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին: Աղանդավորությունը տխմարագույն հերյուրանքն է (երեւի օրենքին հարմարեցնելու համար...) , երբ մենք զբաղվել ենք միմիայն գիտությամբ: Աղանդավորները գրանցված եհովականներն են ու բազում նմանները...",- զայրացած նշում է Ալեքսանդր Վարպետյանը:
        Այսպիսով` Ա. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվում է արդեն 5 տարի, սակայն ինքը` Վարպետյանը, չգիտի դրա իրական եւ անիրական պատճառները: Եվ որքան էլ "Հետքի" նամակի պատասխանն ինչ-որ բան ասում է խնդրի մասին, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչու են աշխարհահռչակ գիտնականի ու մտավորականի առաջ փակ մնում ՀՀ սահմանները: Մնում է ենթադրել, որ "այս առեղծվածային խնդրականի" բանալու կամ էլ թե "շան գլխի" (Ա. Վարպետյանի խոսքերն են) տեղը գիտեն միայն ՀՀ նախագահն ու նրա ստորադասները:
                     Վահե Սարուխանյան