|
|
Ֆրանկո-բելգո-գերմանական
Arte հեռուստաընկերությունն ունի
կիրակնօրյա
Karambolage զվարճական ծրագիրը, որը ներառում է
նաև ստուգաբանական մտախաղեր: Սույն տարվա մայիսի 25-ի
երեկոյան ծրագրում ֆրանսերեն
eau-ջուր
բառի
ստուգաբանությունն էր, բեռլինյան ոմն գրականագետի
մեկնությամբ:
Ըստ լեզվագիտության ու նրա, ֆրանս.
eau-ջուր
եզր սերվում է լատ.
aqua նախատիպից, որն ունի
իսպան.
agua, բայց նաև պրովանսալ
aigue (Aigue-Mortes en
Camargue բառացի «Մեռյալ ջրեր»-ճահճուտ, հայ.
մոր…) և
Aix
զուգահեռները, ինչպես Aix-en-Provence քաղաքանունը և
«ջուր» բովանդակությամբ ու այդ մասնիկով ևս 11 Aix
քաղաքանուններ: Սակայն, դրանց հարկ է հավելել
Ay գետանունը
(թափվում է Լա Մանշում),
Ay գետը (Արդեշում),
Ain գետ
(համանուն նահանգում) ու շատ այլք, բոլորն էլ դեռ միայն
Ֆրանսիայում:
Մինչդեռ թվացյալ գերմ.
Aachen-ջուր
զուգահեռը ըստ մեկնաբանի բխում է իբր
հնդգերմանական
(իմա` հնդեվրոպական, որը գերմանացիները ոչ մի կերպ չեն
ուզում ընդունել...) ahha նախաձևից, որի կրկնակի «hհ»-ն հոմանիշ է
լատ. «g»-ին: Գերմ. այլ մեկ ձևը
ach է (հմմտ. Biberach
գետափնյա քաղաքանունը), այլ մեկ ձևը
Aue, որն ըստ մեկնաբանի այլ բան չէ` քան ֆրանս.
Eau-Aue
տառադարձությունը:
Այստեղ վերջանում է եվրոպական մեր
ազգականների իմացությունը:
Մինչդեռ ըստ լեզվագիտության, «ջուր» բնորոշման
հնդեվրոպական հիմնական և ամենատարածված պարզարմատներն են
*uer- (հնխ.*iuro-/yuro),
և
*uet- ձևերը:
Դրանք մերձակից են հայերեն
ջուր և
վաթել (անգլ. water)
եզրերին: Այստեղ էլ վերջանում է հիմնականում եզրաբանական
օրինաչափությունների վրա հիմնված դասական լեզվագիտության
անդաստանը: |
Բարի, այս դեպքում որտեղի՞ց եվրոպական
eau, aigue, aqua, ahha, Ay և այլ տարատեսակները, երբ գիտենք ջրի խիստ կենսական`
հետևաբար նաև դիցական նշանակությունը երբեմնի համատարած
ջրապաշտության առնչությամբ:
ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրության մեջ
մենք բացահայտել էինք
ԱՅԱ նախամոր դիցանվամբ
*այ-*այա հնագույն
դիցարմատով մի շարք հասկացություններ, որոնցից սերվում են նաև
շում. և’
e-ջրանցք
և’
aa=aga-ջուր
(հմմտ. իսպան. Agua, պրովանս. Aigue, գերմ. ahha), եգիպտ.
Aa-ծովամայր
( Էդֆու տաճարի տիեզերածնական հիերոգլիֆներում ), հին անգլ.
ea-ear>գետ, միջագետ.
իմաստության
Էա-Էյա-Հայա ծովաստծո դիցանունը, արաբ.
‘Ayin և եբր.
‘ain>աչք
ու ակունք (Ain մասնիկով համատարած գետանուններ կան նաև արաբական
աշխարհում,
Ռաս Էլ-Այն` հենց հայկ. Խաբուր գետի ավազանում…), և
անգամ չին. «հայ»-ծով
եզրերը, շատ ավելի համատարած ու հնագույն
տեղանուններ, ինչպես.
Այաս
(հուն. Եգեաս) և
Այան ծովափնյա
քաղաքները Կլիկիայում և հեռավոր Արևելքում, չին.
Շանհայ քաղաքանունը (բառացի`
ծովասար, ինչպիսինը կար Սասնա լեռներում և
էպոսում, կամ հենց
Սումեր տեղանունը , ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 799),
Aigaiwn(AEges)-Եգեյան ծովանունը,
Aiguptioz(AEgyptos)-Եգիպտոս
երկրանունը
(հուն. «ջրառատ, բերրի հողեր» առումով, զուգահեռը` «Նեղոսի պարգև»:
Ուշադրություն
ai>ei անցումներին, հմմտ. ֆրանս.
Aix>«Էքս», անգլ.
aid>eid-օգնություն,
a>էյ, գերմ.
ai>է, հայ.
այգի-էգ,
այգուց-էգուց,
այրել-էրել… ), իսկ առավել ուշագրավը`
Այենոն տեղանունը Պաղեստինում, որտեղ.
«Յովհաննէսն էլ մկրտում էր
Այենոնում, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային…» (Հովհաննու Ավետ.,
գլխ. Գ, տող 23-24): Ամենայն հավանականությամբ այն նույն
Այ հնավայրն է Հորդանանի ավազանում
(տե’ս`
«Գիրն զԷ անուն ԱՅ»,
էջ 52-53), իսկ հուն.«այազմա-օրհնած
ջուրը» թերևս տեղանվան
մեկ զուգահեռը, ինչպես
Հովհաննեսը` գնոստիկական
Aion-Էոնի հոլովումը, իսկ այն`
Էա-Հայա դիցանվան…
a. Այա (շում. Նամմու, հմմտ. հայ.
նամ, հուն.
nama, պահլ.
nam -թաց, խոնավ, Հ.Աճառյան) ծովամոր ալեբաստրե արձանիկը
Թել Բրակի
Էա-Հայա ծովաստծո «Սրբազան ակի» տաճարից (Վանա
ծովից մոտ 200 կմ հարավ, Ք.ա. 3-րդ հզ): «Չռված» աչքերը
խորհրդանշում են հենց
ayin-«ակ ու ակունք» պատկերացումը,
այսինքն Տիգրիս և Եփրատ գետերի ակունքները Հայկ.
լեռնաշխարհից, ալիքաձև գծերը` ջուր տարերքը , հնագույն
այբուբեններում` M և N նշագրերը (հմմտ. Նամմու-nama),
ախտարքում` Ջրհոս կենդանակերպը (ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 745-746):
b. Իմաստության
Էա-Հայա ծովաստվածը շում. Մաշու-Մասիս երկգագաթ
լեռան մեկ կատարին, ուսերից բխում են Տիգրիս և Եփրատ
ձկնառատ գետերը (շում.-աքքադ. կնքադրոշմ, Ք.ա. 3-րդ հզ):
c. Լագաշի տիրակալ կուտին Գուդեան, ձեռքին` ծիսական սափոր,
ձկնառատ նույն Տիգրիս և Եփրատ գետերը խորհրդանշող
ջրաշիթերով (Ք.ա. 2141-2122 թթ, Լուվր):
Ayin-«ակ ու ակունքը» աշխարհագրորեն ճշգրիտ տեղակայված են... |
d. Եգիպտ. Ուջան իմաստության աչքը, ըստ «Մեռյալների գրքի»
խորհրդանշելով «Տեսնում եմ, ուրեմն` կամ», որպես
իմաստության
Էա-Հայա ծովաստծո մեկ արձագանքը (հմմտ.
Ռ.Դեկարտի`«Մտածում եմ,ուրեմն`կամ»):
e. Ծովասար-տիեզերալեռան մեջ իմաստության «աչք ու ակունքը»
մասոնական խորհրդանիշում:
f. Նույնը, բայց արդեն որպես անաղարտ
Է-ԷՈԻԹՅՈԻՆ
գերաստվածություն հայ կաթողիկոսական գավազանին (Թիֆլիս,
19-րդ դ, այժմ Էջմիածնի Մայր Աթոռի գանձարանում ):
Հուսով ենք հարցեր չկան... |
Եվ բնականաբար
*այ -*այա դիցանվամբ կան նաև
ցեղանուններ, ինչպես հենց
հայ ինքնավանումը, հնդարիական
ayu,
ճապոն.
այներ կամ նախահունական
ahhiyava-աքքայա
ցեղերը (հմմտ. ahha-aqua-agua
վերոնշյալ զուգահեռները, այլորեն` «ծովի ժողովուրդներ» բնորոշումը)
և ի վերջո նույն պրովանսալ
aigue, Aix և
Ay հոլովումները, որոնք
առավել պահպանել են հնագույն ձևերն ու
ai-ei արմատները, իսկ
վերոնշայլ ֆրանս.
eau-ջուրն
ու հին անգլ.
ea-գետը`
Էա-Էյա-Հայա ծովաստծո հիշատակը և հայոց նույն
Է-Էություն գերաստվածության...
Մնաց ըստ էիզմի իմաստաբանորեն
ստուգաբանել
Այա նախամոր առնչությունը ջրային տարերքի հետ: Այն
ավելի քան պարզ է. կյանք պարգևող ջուրը հեռավոր նախնիք զուգորդել
են մայրության և արգանդային ջրերի հետ, ինչը հայերենում պահպանվել
է
մօր-ճահիճ
(հմմտ.
Մեծամոր գետանունը), հուն.
murw, հնխ. mauri-
հոսել, ողողել, լատ. mare-ծով, ռուս. море-ծով, և ֆրանս. թե’ la mère-մայր, թե’ la mer-ծով
զուգահեռներում (բնականաբար երկուսն էլ
իգական սեռի…) : Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես հայրիշխանության
շրջանում
Այա ծովամայրը (հմմտ.
Ծովինար...) վերաճեց
Հայա-Էյա-Էա ծովաստծո:
Այսինքն,
*այ-*այա դիցարմատով
ջրային տարերքի բնորոշումները հնագույնն են և արձագանքում են
եվրոպական վերոնշյալ և շատ այլ հոլովումներում, ինչը չգիտեին ո’չ
մեր հորեղբորորդի եվրոպացիները, ո’չ դասական լեզվագիտությունը, թեև
համարյա հանգել են
*ay-*այա դիցարմատին, իսկ փոքր-ինչ ավելի
«հորատելուց» հետո կամա-ակամա հասնելու էին նաև
ԱՅԱ նախամորը,
այդու էլ` ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությանը: Ի վերջո, չէ՞ որ ասված էր.
Ճշմարտությունը ջրհորի հատակում է,
ավելի ստույգ Է-Էա տիեզերածովի... |
Իսկ այլ առումով.
Դարձ ի շրջանս յուր... որը «ծովից ծնվող ու ծով
մայր մտնող ամենայնի»
հնագույն պատկերացման համաբանությունն է, հինդուիզմում` «Բրահմայի
գիշերներն ու ցերեկները», ըստ պլատոնականության. «Առաջնամիակի
էմանացիան ու վերադարձը առ այն» քրիստոնեության մեջ` ճանապարհ առ
Հայր Աստված, Նիցշեի «հավերժ վերադարձը», տիեզերագիտության մեջ
`Տիեզերքի բաբախող մոդելի սկզբունքը, , կիբեռնետիկայում`
«վերջնական վիճակի», իսկ ըստ էիզմի`
Է-ԷՈՒԹՅԱՆ գերաստվածության... |
Ահա թե ինչու Մ. Մաշտոցի
գերհանճարեղ այբուբենը սկսվում
ԱՅ(բ) իգական տառարմատով, իսկ
յոթնօրյա կենդանաշրջանից հետո ավարտվում
Է(յ) դիցարմատով (ինչպես
գրաբարում ունեցել է
ey երկբարբառային հնչումը, տե’ս «Լեզվաբանական
բառարան-Է», և հմմտ.
Էա- Էյա-Հայա ծովաստծո դիցանունը):
Սակայն, երկրային այս
«տիեզերքում» էլ այդ մասին անգամ հայերը չգիտեն:
Ավելի ստույգ` ծերությունից
վաղուց մոռացել են, մենք ու այս «սրբազան խենթերի» կայքն էլ`
զուգահեռ այս մեկ Տիեզերքում մնացել որպես գալիքի «պապուաս» ու
էրուդիտ-ինելեկտուալ մեր պրիմատների պատուհաս:
Այնինչ, ահա թե խորախորհուրդ
ինչեր են թաքնված մեկ կաթիլ
eau-ջրի,
Ճշմարտության ջրհորի, իսկ անհամեմատ ավելին`
Է-Էա տիեզերածովի հատակում, երբ շատերս շերեփուկների պես
ճողփում կամ մոծակներ որպես տզվզում ենք նրա մակերեսին...
|
|
|
|