ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
 
15/04.2008, ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի նորանշանակ իշխանություններին
 
  
         Այս բաց նամակը, բացի սույն կայքում հրապարակվելուց, առաքվել է ավելի քան երկու հարյուր էլեկտրոնային հասցեներով, այդ թվում` բարձրագույն իշխանությունների, բարձր պետական ատյանների, բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, կուսակցությունների, հասարակական կառույցների և բազմաթիվ հայաստանյան ու սփյուռքահայ լրատվամիջոցների:
 
 
  
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի նորանշանակ իշխանություններին

Հայտնի է, որ թեև բազմաթիվ հայցերի, հասարակական միջնորդությունների և
լրատվական արձագանքների, 2002 թվից ի վեր ֆրանսահայ ազգաբան ու էաբան
Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք կտրականապես արգելվում է,
իսկ` վերջապես, ըստ պաշտոնական վերջին պատճառաբանության նրա իբր.
«ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ սպառնալիք»
ամբաստանությունը` կատարելապես անհիմն ու անհեթեթ: Որովհետև նա
քաղաքականությամբ երբեք չի զբաղվել և անգամ նման ելույթներ չի ունեցել,
սահմանափակվելով միայն գիտա-գաղափարական և ազգամշակութային
գործունեությամբ, ինչը չենք կարծում «սպառնալիք է ՀՀ պետական անվտանգությանը»
(մանրամասնները` կից «Ա.Վարպետյանի առեղծվածը»  բաժնում, գաղափարները`սույն կայքում):
Ուստի, այս ամենը որակելով որպես պետվարչական կամայականություն կամ թյուրիմացություն,
բայց երախտավոր մտավորականի նկատմամբ նման վերաբերմունքը նաև վիրավորանք հայ
ազգային արժանապատվությանը, Հայաստանի նոր իշխանություններից ակնկալում ենք,
ի վերջո վերացնել այդ անհեթեթ արգելքը, ինչը հիրավի կլիներ բարի կամքի դրսևորում:
Գիտակից անհատներին ու կազմակերպություններին հայցում ենք ստորագրահավաքով թե այլ
կերպ աջակցել մարդասիրական մեր այս նախաձեռնությանը, իսկ լրատվամիջոցներին`
վերահրատարակել սույն
ԲԱՑ ՆԱՄԱԿԸ:
Ձեր բարոյական աջակցությունը կամ առաջարկները կարող եք հղել հետևյալ հասեցով.
assistance@eutyun.am
կամ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ հրապարակող լրատվամիջոցներին: Դրանք կարող են մնալ անանուն,
իսկ համաձայնության դեպքում` հրապարակվել սույն կայքում:

                                                                        "ԷՈՒԹՅՈՒՆ" կայքի Խմբագրություն