ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ  

ՈՂԲԱՄ ԱՊՐՈՂԱ~Ց` ԿՈՉԵՄ ՄԵՌԵԼՈ~Ց…
22/01.2008թ.
 
  
          Անդրանիկ սույն միջադեպով, ԷՈՒԹՅՈՒՆ գիտամշակութային և ոգե-գաղափարական կայքը բացում է նոր մի ենթաբաժին, որտեղ էիզմի տեսանկյունից պարբերաբար կանդրադառնա համաշխարհային և ներհասարակական նշանակալից իրադարձություններին, տալով ոչ մեկին չպարտավորեցնող, յուրօրինակ իր մեկնություններն ու դիտարկումները, կամ պարզապես ուշագրավ տեղեկություններ:
       Իսկ այս միջադեպին արդեն անդրադարձել են հայրենի մի քանի լրատվամիջոցներ, տես`
  http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=56367,
 http://www.chi.am/, 18.01.2008 թ., տե'ս «Երբ Հայաստանում ավատատիրություն է» խորագրի տակ:
        Չունենալով ճշմարտությունների ստույգ չափանիշներ, ըստ ավանդության, գիտական աշխարհում քիչ թե շատ ճշմարիտ են ընդունվում այն տեսությունները կամ հետազոտական թեմաներն ու հիմադրութները, որոնց առավելաբար դիմում են փորձագետները, գիտական հաստատությունները կամ այլազան հետազոտողներ: Մոտավորապես այնպես` ինչպես ոսկու գինը որոշում է շուկան, գլուխգործոցների արժեքը` արվեստաբանները, որևէ հանճարեղություն` դրա էութենական լիցքը և ներգործության վերափոխիչ զորությունը, իսկ կեցական ցածր խավերում` բանագողությունները, փոխառություններն ու ընդօրինակումները (այլորեն` «կապկումները» կամ xerox- պատճենահանումները): Վերջին պարագայում այնպես` ինչպես Տիեզերքում ծնվում են «թեմա և վարիացիաներ», բնության մեջ` ընթացիկ գոյաձևեր և ճյուղավորումներ, կեցության մեջ` «նախագծային տիպական մոդել» և սերիական արտադրություն:
       Թե այս բնորոշումներից առավելաբար որն է ԷՈՒԹՅԱՆ գաղափարների պարագան` թողնում ենք յուրաքանչյուրի դատին ու դատողությանը: Միայն հուշենք, որ հարկ է անպատճառ համեմատել այս կամ այն գաղափարի «ֆիլոգենեզն ու օտոգենեզը» (ժառանգական գիծը գոյաձևի ողջ էվոլյուցիոն կամ լոկ մեկ կյանքի ընթացքում), տվյալ դեպքում` հայ իրականությունը ԷՈՒԹՅԱՆ հիմնադրումից առաջ և հետո (իմա`1990 թվից ), նկատի առնելով նաև, որ ԷՈՒԹՅՈՒՆը նույնպես հետնորդն է հեռավոր թե մերձակա ավագների ժառանգությանը, ինչը` ի տարբերություն շատ այլոց, առիթ բաց չի թողել մատնանշելու:
       Նշենք նաև, որ պոետն ու իմաստունը ասում են այն` ինչը «ջրհորի հատակումն» է և… յուրաքանչյուրի լեզվի ծայրին : Ուստի, բոլորին կարող է թվալ, թե այդ իրենք արդեն գիտեին, թեև այն բնատուր ոսկեկտորի պես ընդմիշտ կարող էր ընդերքներում մնալ, եթե չլինեին… «հոգևոր երկնաբանները»:
       Այդպես, երբ արիականության, ծագումաբանական տեսությունների, էիզմի հիմնադրույթների այդքան փոխառություններից ու բանագողություններից բացի փորձվում է յուրացվել ԷՈՒԹՅԱՆ ողջ ժառանգությունն ու անգամ անվանումը, ուրեմն խոսքը այնքան գանձերի մասին չէ` որքան… գանձարանի կամ հանքի:
 
  
 
Նշյալ http://www.iravunk.am/site/more/1402/ հասցեում
զետեղված նյութի պատճեն.
  



 
ՈՂԲԱՄ ԱՊՐՈՂԱ~Ց` ԿՈՉԵՄ ՄԵՌԵԼՈ~Ց…
       «Ուշ-ուշ են գալիս` բայց ոչ ուշացած… » : Այս խորագրով «Իրավունք» էլեկտրոնային թերթի 28.12.2007 համարում, (տե'ս http://www.iravunk.am/site/more/1402/), ոմն հոդվածագիր աչքալուսանքի պես ավետում է «Էություն» գիտամշակութային կենտրոնի բացումը, երբ… ԷՈՒԹՅՈՒՆԸ հիմնադրվել է 15.09.1990 թ.` սփյուռքի ու հայրենի վաստակաշատ արվեստագետների ու մտավորականների ջանքերով (Ավետ Տերտերյան, Տ. Մանսուրյան, Ն. Քոչար, Ա. Ավագյան, Ա. Նալչաջյան և այլք, տե'ս` ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ... "ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի ծնունդը") : Շուրջ երկտասնամյակե ի վեր այն իր համեստ միջոցներով ու անվարձահատույց նվիրումով, հայրենիքում և համայն սփյուռքում իրականացրել է քանի գիտամշակութային միջոցառումներ, ունեցել բազում ռադիո-հեռուստատեսային ելույթներ ու բանախոսություններ, երկնել մի շարք տեսություններ ու հրատարակություններ` ձեռք բերելով գաղափարակիցների ու համակիրների լայն շրջանակներ և պատկառելի հեղինակություն:
       «Ոչ իսկական» այս մեկ «Էությունը» հիմնել են «ուշ» տարիներին միաբանություն մտած մեկ-երկու հանրապետական, «ասպետությունից բոլորովին զուրկ» ` բայց վեհությունից ու հոգեծնությունից բարբաջող, իբր «ուշ-ուշ եկող…» և «հանճարացու» հավակնող նորելուկներ: Եվ բնականաբար, բացի անվանման յուրացումից , ուրիշ ոչինչ նոր ասելիք չէին կարող ունենալ, քան` կրկնել նաև ԷՈՒԹՅԱՆ սկզբունքներն ու հիմնադրույթներ, ինչպիսինը նրա վիրտուալ կնքահայրեր Նժդեհ-Վարուժան համադրման (տես «Էություն» հանդեսի նմուշային համարը, էջ 7, 1992 թ., այստեղ`շուտով), քրիստոնեություն-նժդեհականություն ներդաշնակման, կամ Գ. Նժդեհի «ուժ-էությունից ծնվելու… », և հենց էիզմի դեռ միայն հոդվածում հիշատակվող պարագաներն են (տես «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ», էջ 906, 2000 թ., և այլուր, տե'ս` Ա.Վարպետյանի գրքերը):
       Այլ առիթներով, շատ է խոսվել տարբեր անձանց ու շրջանակների կողմից Էության գաղափարների յուրացման, աղավաղման ու քաղաքական շահարկման մասին` բնականաբար առանց որևէ հղման: Իսկ տվյալ դեպքում այդ ո՞վ կարող է նախընտրական այս բուռն շրջանում, առանց վերին օղակների բարեհաճության ու հովանավորության երեք հարկանի շենք վարձել ( երբ ոմանք շտաբային տարածքների խնդիրներ ունեն… ), եվրավերանորոգում կատարել, և իրավական ու բարոյական տարրական օրենքները ոտնահարելով, վաստակաշատ մի կազմակերպության նույնանվամբ գիտամշակութային կենտրոն բացել, երբ բուն ԷՈՒԹՅՈՒՆԸ մեկսենյականոց մի խղճուկ գրասենյակ ուներ (այն էլ վաճառեց վերջին հատորները հրատարակելու համար…), երբ նրա հիմնադիրն ու նախագահը վտարված է Հայաստանից, իսկ մեկ քանի ամիս առաջ մամուլով ազդարարեց իր զորակցությունը Լ.Տեր-Պետրոսյանին և նույն «Էություն» անվանակոչմամբ, ոմն ազնվահոգի հայորդի, իր նախաձեռնությամբ և համեստ միջոցներով ստեղծեց սույն ոգե-գաղափարական կայքը:
       Արտառոց ոչինչ չկա, երբ ողջ մի իշխանություն է հափշտակվել, յուրացվել են ամբողջ կուսակցություններ, ընտրություններ են կեղծվել, խեղաթյուրվել վեհ գաղափարներ, պղծվել սրբազան արժեքներ, գործվել աներևակայելի ոճիրներ ու բռնաբարվել ողջ մի ժողովուրդ: Այսքանից հետո ինչ-որ հեղինակային իրավո՞ւնք, և այդ որտե՞ղ, ավատատիրական Հայաստանո՞ւմ, հանաք եք անո՞ւմ…
       «Ձու գողացողը` ձի էլ կգողանա», բայց հիմա` ձի գողացողը ձու էլ է գողանում…
       Հայ իրականությունում` բացի հայոց միտք ու հոգուց, այլևս թալանելու բան չի մնացել (ավա~ղ, հայոց վերջին ու ամենակարևոր ունեցվածքը, ինչն էլ փորձում ենք այստեղ փրկել … ), զարմանալու` «այ քեզ բա~ն», զայրանալու` հավես ու հավատ, երբ զազրանքը աննկատ վերածվել է հայատյացության, այսինքն` ազգային ինքնասպանության: Եվ դեռ ոչ մի սոցիո- թե էթնոհոգեբան չախտորոշեց այս ամենի զուտ ներազգայի՞ ն, գենետիկակա՞ ն, հանգամանքայի՞ ն թե՞ «բիոռազմական» դրդապատճառները, անցողիկ, խրոնիկակա՞ն թե՞ վախճանաբանական բնույթը:
       «Էս ի~նչ քյաֆուր դարի հասանք…» , եղեռնի վերաբերյալ ողբում էր Պ. Սևակը, և զգուշացնում. «Կան խայտառակ ժամանակներ… » («ուշ-ուշ եկավ», բայց բարեբախտաբար «շուտ-շուտ գնաց ու ճիշտ ժամանակին »… ) : Աստված վատթարագույնից փրկի, եթե գոնե այս մեկ գարնանամուտին ինքներս մեզ «թափ չտանք», արթմնի այս «մղձավանջից» չսթափվենք, և «վերնագիրը վերջում» սևակյան սկզբունքով վերստին չհակադարձենք նրա «եռաձայն կարգակոչը».
ՈՂԲԱՄ` ՄԵՌԵԼՈ~Ց, ԿՈՉԵՄ` ԱՊՐՈՂԱ~Ց…
  
  ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆ