ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:


ՀԱՏՈՐ X
 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
 ըստ նախորդող ամսաթվերի
19.07.2009թ. Հիշում է հոկտեմբերի 27-ը
22.07.2009թ. Արգելել են մտնել Վրաստան
27.07.2009թ. Վ. Պուտինը «21-րդ դարի մեծ մտածող»
30.07.2009թ. НАГЛОСТЬ…  ГОСУДАРСВТА БЕРЕТ
01.08.2009թ. Հայ առաքելական եկեղեցին աղանդավո՞ր
11.08.2009թ. Հայ առաքելականություն
20.08.2009թ. Առօրեական…
28.08.2009թ. Ինչո՞ւ փակվեց «ԷՈՒԹՅՈՒՆ» կայքի
                       հայաստանյան eutyun.am  տարբերակը

05.09.2009թ. Գի՞ր թե՞ ղուշ
08.09.2009թ. Հայագիտա… կցություն
15.10.2009թ. «Հավերժ վերադարձ»
19.10.2009թ. Թուրքիա՞ թե՞ Ռուսաստան
27.10.2009թ. Ոճիր և... պարգև
31.10.2009թ. Պապիս ասածը
02.11.2009թ. «Էրոս և Թանատոս»
21.11.2009թ. Ազգային փրկության ծրագիր …
25.11.2009թ. LHC -Աշխարհի խոշորագույն արագացուցիչը
10.12.2009թ. «Էս ի~նչ քյաֆուր դարի հասանք»…
18.12.2009թ. Ինչո՞ւ է լռում Լևոնը ....................................
30.12.2009թ. Տարեվերջյան նշմարներ

01.01. 2010թ.
«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ»
07.01.2010թ. «Վաղնջագույն մարդու ԴՆԹ-ն վերծանված է»
19.01.2010թ. «ОБШИРНЫЙ РАК»
19.02.2010թ. «ԴՈՒԶ ՊԼԱՆԻ ԳԼՈՒԽ»…
01.03.2010թ.  ՍԵՆՍԱՑԻԱ ???
06.06.2010թ.  Դեպի La Haye...
15.06.2010թ. Գտնվել են «Մոխրոտիկի» թե «Աբու Հասանի մաշիկներ»…
30.06.2010թ. Կենդանաբանական հավատարմություն
25.07.2010թՀայի նախավերջին խելքը
30.07.2010թ. Նորից «Աշխարհը դեմոգրաֆիայի մասին»
10.07.2010թ.  Հայկական ֆաշի՞զմ
19.08.2010թ. Մեր սուրը... «պարտքով» դրեցի'նք պատյան
21.08.2010թ  ...Եւ արթնացանք Ռուսաստանում
01.10.2010թ. Հայագիտության խորհրդի...
10.11.2010թ. Երկրաշարժ... գլխուղեղում
29.01.2011թ. «Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը...»
22.02.2011թ. Բրիտների և բասկերի հայկական ծագումը...
22.04.2011թ.- Իշխանափոխություն
19.06.2011թ.- «Շպիոնական» Հայաստանը
28.06.2011թ.- Ղարաբաղյան «գամբիտ»
24.07.2011թ. - «Լրբե խաբված եք... »
01.08.2011թ. - CHERCHEZ LA...
 ՀԱՏՈՐ X-I
 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( ըստ հաջորդական  ամսաթվերի)
09.08.2011թ. - Թութանհամոնը եվրոպեոի՞դ...
25.08.2011թ. -Շնագայլեր և շերեփուկներ
10.10.2011թ. - Աչքալուսա՞ նք թե՞ ...
19.01.2012թ. -ԼԱՎ Է ՈՒՇ` ՔԱՆ... ЧУШЬ
24.02.2012թ. - «Սենսացիա՞»...
11.07.2012թ.  «ԲՈԶՈՆ ՀԻԳԳՍԸ» ԵՎ ԷԻԶՄԸ
01.01.2012թ. -  Հոգևոր հայելի:
01.08.2013թ.- Լույսը ծագում է Արևելքից, հույսը՝  Արևմուտքից...
03.10.2013թ.- Կայացման և հարատևման նախապայմանը
12.02.2014թ. - Facebook-ը և էիզմը:
09.02.2014թ.- Արվեստը որպես կայացման ու էացման նախասկիզբ:
01.03.2014թ. - Իծագծերը այծերին չեն վերաբերում...
01.01.2012թ. - Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»:
29.07.2014թ. - Գիտեի՞ք արդյոք...
01.11.2014թ. -  WOODHENGE
01.01.2015թ. -ԱՋ ԵՎ ԱՌԱՋ
27.03.2015թ. -Վերստին տրանսհումանիզմ
24.04.2015թ. - Հարյուրամյակային կսմիթներ...
01.07.2015թ.-ԱՂԵՂՆԱՎՈՐ...
21.07.2015թ.- Հանճարների հոգեհացը
07.03.2016թ. - Հազարամյակի բացահայտումը
01.05.2016թ. -Քո էությունը

07.09.2016թ. - BURN OUT
21.09.2016թ- Կոնֆուցիականություն
21.01.2017թ- Գալիք և ակնկալիք
31.08.2017 թ. - Ռուսական գործո՞ն.

16.11.2017 թ. - Բանական բանակ
21.01.2018 թ. - Հանճարների շարքից (1-4)
21.03.2018 թ.-Աշխարհի առաջին գարեջրատունը
21.05.2018 թ.- «Ենթագիտակցական աֆերիզմ»
23.10.2018 թ. - Տիեզերական իներցիա
27.10.2018 թ. -
Դեպի հավե՜րժ, դեպի հավե՜րժ...
14.07.2019 թ.-Կոռումպացված հայագիտություն և հայություն
24.07.2019 թ. - Վերստին Նեֆերտիտիի մասին
25.11..2019 թ. -
Օվկիանոս  
08.04.2020 թ. Գրավիտացիոն ալիքներ
16.04.2020 թ. Համամարդկային դավադրությո՞ւն...
04.08.2020թ. Աշխարհի հնագույն ազգը
11.08.2020թ. - Հայոց տարիքն ու բուն ինքնությունը

01.02.202թ.- «Վերակենդանացնել» հանգուցյալներին
11.03.2021թ.- 30-ամյա խրոնիկա ( ըստ էիզմի)
11.04.2021թ. - Հանճարեղություն
24.04.2021թ.-Ճշմարտության դինամիկան
15.05.2021թ.-Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ... Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ
16.03.2023 թ. Ամբողջագիտություն
02.08.2023 թ. OANESSEE-Հովհաննես
22.11.2023 թ. Միաստվածություն
19.01.2024 թ. Էացում
21.03.2024 թ. Կոլեկտիվ ենթագիտակցություն
22.03.2024 թ. «Կոլեկտիվ ինտուի04.08.2024 թ.
04.08.2024 թ. Cherchez la femme

01.08.2011թ.    
                                                                                 
                                                                                    CHERCHEZ LA...   

 

    Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ հայ իրականությունում կատարվում են դեպքեր, իրադարձություններ ու գործընթացներ, որոնք խոտորում են ամենայն և առողջ տրամաբանությունը։ Այնպես, ինչպես կողմնացույցի տակ թե շրջակայքում մագնիսական աներևույթ առարկայի առկայությամբ կամ խճճուն ինտրիգների պարագայում, ըստ որի ֆրանսիացին հորդորում է «Cherchez la femme...» (փնտրեք՝  կնոջը, իմա խառնակչին)։ Տվյալ դեպքում բոլորն էլ համարյա գիտեն թե ո՞ւմ, բայց զգուշանում են բարձրաձայնել, ինչը «մագնիսի» առկայության ևս մեկ անտարակուսելի փաստ է։

     Նույնը և’ այնժամ, ՀԱԿ–իշխանություն երկխոսության, ավելի ստույգ արտահերթ, այն էլ այս տարվա հոկտեմբեր ամսին նախագահական և ապա խորհրդարանական ընտրությունների պարագայում։
     Ինչո՞ւ արտահերթ, երբ հերթական ընտրությունները յոթ սարի հետևում չեն, և ինչո՞ւ հենց հոկտեմբերին։ «Ճգնաժամային իրավիճակ»–հիմնավորում է ընդդիմությունը, իշխանություններին մեղադրելով նաև ժամանակ շահելու մեջ:  Մինչդեռ  իշխանությունները արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն բնավ չեն տեսնում։ Այսուհանդերձ, ինչո՞ւ են նրանք հիրավի ամեն կերպ ձգտում ժամանակ շահել և ինչո՞ւ են ընդհանրապես մեկը մյուսի հետևից աստիճանաբար զիջում ՀԱԿ–ի պահանջներին։ Կապ կա՞ արդյոք  ղարաբաղյան հարցի և արտաքին ճնշումների հետ, որոնք նույնպես մինչև այս տարվա վերջը ինչ–որ դրական առաջխաղացում են ձգտում արձանագրել։
   
    Փոխառնչությունները ակնհայտ են, պակաս բացահայտ է բուն «
Chercher» դրդապատճառը, որը ոչ այլ ոք է,  քան`… Ռուսաստանը։ Ավելի ստույգ Ռուսաստանում դեկտեմբերին պետդումայի և 2012թ. մարտին նախագահական ընտրությունները։ Վերջին պարագայում Վ. Պուտինի վերադարձը ավելի քան հավանական է, ինչն էլ անհանգստացնում է Արևմուտքին և ընդդիմությանը։ Զի, այդ նշանակում է ռուսական քաղաքականության կոշտացում, ղարաբաղյան հարցի ձգձգում, իսկ Հայաստանում` ընտրական խեղաթյուրումներ և բռնատիրության ուժգնացում, մինչև իսկ Ռ. Քոչարյանի վերադարձը, թեև նա քաղաքականությունը երբեք էլ չի լքել, ներգործել է իր «մարդկանց», կառույցների և  քաղաքական շրջանակների միջոցով, որոնց մի քանի դեմքերի պաշտոնանկությունը պահանջեց ՀԱԿ-ը։ Եվ հենց այդ դրդապատճառներով է շտապում նա արտահերթ ընտրությունների, քանի դեռ Ռուսաստանը ինքն է դեռ անորոշ վիճակում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ակտիվորեն միջամտելու համար։ Նույնը նաև ղարաբաղյան հարցի վերաբերյալ թե՛ Արևմուտքի և թե՛ ՀԱԿ–ի համար։ Զի այդ, ի վերջո կարող էր հանգուցալուծել ղարաբաղյան քարկապը և նպաստավոր պայմաններ ստեղծել թե՛ ներքաղաքական և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների համար։

   Մնում է մեկ հարց. իսկ ինչո՞ւ է Ս. Սարգսյանը մեկ–մեկի հետևից գնում միակողմանի զիջումների, երբ տարվա սկզբին ԲՀԿ–ի «առինքնմամբ» և ԱԱԾ–ի տնօրեն Գ. Հակոբյանի պաշտոնավարության ևս 5 տարի երկարաձգմամբ ձգտում էր ապահովել իր երկրորդ վերընտրությունը
( այն էլ վերջինիս թոշակային տարիքի կապակցությամբ կանոնակարգի խախտումով: Այդ մասին «Լուսնի 27-րդ դեմքը»
ակնարկում… )։ Արդյոք հենց այդ պատճառո՞վ, հուսալով, որ ՀԱԿ–ի հետ խորհրդարանական «դաշինքով»  կկարողանա ևս մեկ շրջան նախագահել։ Գուցե նման զիջումներով զգուշացնո՞ւմ է Մոսկվային հնարավոր իշխանափոխության վտանգով ու ակնկալում առավել աջակցություն կամ մեղմացում ղարաբաղյան հարցո՞ւմ (« տեսեք հա~, ես կգնամ` կգան ավելի անցանկալի անձինք» ծանոթ սկզբունքով…)։ Կամ թերևս ուզում է ղարաբաղյան հանգուցալուծման պատմական պատասխանատվությունը կիսե՞լ ընդդիմության հետ և պատվավոր հեռանա՞լ…

     Հնարավոր է մի քիչ այս բոլորը, տարբեր համաչափությամբ կամ հնարավոր զարգացումների այլազան տարբերակների խաղարկմամբ։ Պարզ է նաև, որ իշխանությունները ամեն կերպ ձգտում են ժամանակ շահել, մինչև ռուսաստանյան ընտրությունները, ինչը հուշում է, որ երկխոսության և զիջումների գնում են ոչ մեծ հաճույքով, ավելի ստույգ՝  ստիպողաբար, սակայն պահպանելով մոսկովյան կողմնորոշումը։
  Իսկ ի՞նչն է նրան ստիպում և ո՞րն է ՀԱԿ–ի ինքնավստահության գրավականը, զի այդ չէր կարող չլինել։ Ճգնաժամային վիճակը քիչ համոզիչ է, զի այդ կար և առաջ։ Համաշխարհային գորընթացնե՞րը (արաբական սինդրոմ, լարվածություն Մերձավոր Արևելքում, անկանխատեսելի իրադարձությունները ևն), արտաքին ճնշումնե՞րը, գերտերությունների միջև ինչ–որ պայմանավորվածությո՞ւն, որին կամա–ակամա ենթակա են ներքաղաքական ուժերը։
  
Ամենայն հավանականությամբ, այո՛։

  
   Մեկ բան վստահ է. Հայաստանում այս իշխանությունները այսպես երկար ձգել և աճպարարել չեն կարող։ Կան համաշխարհային անկասելի և անգամ տիեզերա–երկրաբանական գործընթացներ, ինչպես օրինակ 11,5-12 տարի պարբերությամբ
արեգակնային բռնկումները ( կրկնակի ցիկլը՝  24 տարի ), որի արձագանքներն են երկրի վրա վերջին և ընթացիկ մեծ աղետները, հասարակական հուզումները և շատ այլ բորբոքումներ, ճիշտ ինչպես 1988 թ. ( ԽՍՀՄ–ի փլուզում, ղարաբաղյան դեպքեր, Սպիտակի երկրաշարժ, ներքին և արտաքին խռովություններ)։
   Այլ մեկ առիթով մեզ տրված հարցին ազդարարել էինք, որ 2012թ. կլինի 1988 թ., բնականաբար այլ մեկ, թույլ կամ զորեղ, ցնցումային թե պակաս դրսևորմամբ։
   Կմնա կշռադատել թե երկրորդ և երրորդ հազարամյակների սահմանագծում ի՞նչ տվեց հայոց այս մեկ արեգակնային
«եռքն» ու ռուսական «каша»-ն, իսկ «տիեզերական ձուն»` միայն «բուլյո՞ն»…

        Իսկ ինչպե՞ս էր  21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ:

                         Փնտրե'ք Աստղիկին կամ Անահիտ դիցամորը,
                            «որով կեայ եւ զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»...


24.07.2011թ.
                                   
                         
                      
  «ԼՐԲԵ ԽԱԲՎԱԾ ԵՔ...»                   

    Դեռևս 2003թ., հայրենքից մեր արտաքսումից ընդամենը մեկ տարի անց և դեռ շատ բան էլ չիմանալով թե ինչո՞ւ, «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ կամ Ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյան».
(Երևան 2003թ.) հրապարակախոսությամբ մենք դրանում մեղադրել էինք իշխանություններին և եկեղեցուն ( իմա` առաջին դեմքերին), կանխորոշելով նրանց հետագա ճակատագիրը (ստորև էջ 43-44)։ Թե որքան էին ճշմարտացի մեր կանխատեսումները, հաստատվում է այդժամ ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի այժմ ունեցած բացառիկ ցածր ժողովրդականությամբ (չասելու համար համաժողովրդական ատելությամբ...) և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ  ծավալվող հասարակական աննախադեպ ընդվզումով, մինչ անգամ նրա հրաժարականի պահանջով («Ի՞նչ կտա կաթողիկոսի իմպիչմենտը»,  www.lragir.am/armsrc/comments-lrahos50936.html )։  Բացառիկ մի երևույթ հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ, թեև եղել են ավելի վատթար պարագաներ:
                             

    Իրականում ոչ մի կանխագուշակություն չի եղել` այլ տարրական տրամաբանություն, իրերի, իրավիճակների և արժեքների ճիշտ գնահատում, ըստ համամարդկային բարոյական ու քաղաքակրթական չափանիշերի: Չնչին իսկ կասկած չունենք, որ նույն սկզբունքով վաղ թե ուշ ամբողջությամբ բացահայտվելու են հոկտեբեր 27-ի պետական ոճրագործությունը և պատմականորեն դատապարտվելու են դրանց բուն հեղինակներն ու բարձրագույն մեղսակիցները, վասն ինչի հետևողականորեն ամբողջացնում ենք «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզությունը (տե'ս այստեղ www.eutyun.org/
S/E/AX/AX.htm ): Նույնքան և ավելի համոզված ենք, որ երբևէ դատապարտվելու են նաև մեր նկատմամբ այդքան ոտնձգությունները, մանավանդ մեր գաղափարների և մասնավորապես Էություն-էիզմի ուսմունքի ճշմարտացիության անխուսափելի հաստատմամբ, ինչպես նման դեպքերում միշտ էլ եղել է անցյալում:
   Ցավալին միայն այն է, որ ատելությամբ, նախանձով  ու չարությամբ լցված մի շարք հայորդիք հրճվում են մեր վտարմամբ ու հալածանքներով, ինչը վկայում է, որ «ռոբիկներն ու գարեգինները», նստած են շատերիս հոգիներում, բացիլների պես սպասելով նպաստավոր պայմաններում երբևէ դրսևորվել... Այդ առումով, նույնքան օրինաչափ են եղել հայոց բոլոր հալածանքներն ու արտաքսումները պատմական հայրենքից, մինչև մեծ Եղեռն...
   
                 ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՄԻ ԱՐԵՔ ԱՅՆ` ԻՆՉԸ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ԱՆԵՆ ԱՅԼՔ...


28.06.2011թ.
                       ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ԳԱՄԲԻՏ»
 

                                
                                  Հայոց ճակատագրական վիճակախաղը այժմ վերածվել է Ճատրակախաղի,
                                որտեղ հայերը սև և սպիտակ խաղաքարերն են, այլք`  խաղացողները ...                                                                                                                            

      Ավելորդ է անգամ հիշեցնելը, որ ղարաբաղյան հարցը բացեց երբեմնի Կենտրոնը,Կովկասում իր ներկայությունը ապահովելու համար, իսկ Ռուսաստանը բարեհաջող այն շարունակում է ցայսօր` հատկապես հոկտեմբեր 27-ի շնորհիվ: Եվ ինչ էլ որ ասեն կամ ավելի շատ չասեն, վերջինս և ղարաբաղյան հարցը ներքաղաքական և աշխարհաքաղաքական բոլոր անցուդարձերի ընդերքում են
( ի~նչ էլ անվանում է. Կարա-բաղ> «սև այգի», թեև Կարաբախտը ավելի տեղին կլիներ, չասելու համար Արցախտ… ):  
  
   Բացառություն չէին նաև վերջին իրադարձությունները ՀԱԿ-իշխանություն «ճատրակախաղում», որի թիկունքում արևմտյան և ռուսական «մարզիչներն» են ու փորձագետները: Նույնը նաև Կազանի հանդիպումն իր ակնկալիքներով ու արդյունքներով: Դրանց  ետնաբեմում խաղարկվում է այլ մեկ գերխնդրական` 2012 թ. ՌԴ նախագահական ընտրությունները և Վ.Պուտին-Դ.Մեդվեդև մրցակցությունը: ՀԱԿ-ի «արտահերթ ընտրությունների» պահանջը հերթական ընտրություններից ոչ շատ առաջ, գլխավորապես ունի հենց այդ ենթատեքստը: Զի, Վ.Պուտինի հաղթանակի դեպքում Հայաստանում ազատ ընտրություններն ու ժողովրդականացումը բացառվում են: Դեռ ավելին` երևակվում է Ռ. Քոչարյանի ուրվականն ու միաժամանակ շարունակվելու է status quo-ն և ղարաբաղյան հարցի շահարկումը: Զի դրա լուծումը, գոնե առաջարկվող տարբերակներով, ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, խաղարկվելով նաև հայոց ներքաղաքական «սև և սպիտակ» խաղադաշտում:
  
   Այստեղ արդեն հասկանալիորեն անհանգստացած է «արևմտյան կողմն աշխարհի», ինչն արտահայտվեց Բ.Օբամա -Ն.Սարկոզի - Դ.Մեդվեդև դովիլյան հայտարարությամբ և մասնավորապես Կազանի հանդիպումից առաջ հատկապես Ս. Սարգսյանին ուղղված Բ. Օբամայի և Ն.Սարկոզիի անձնական քաջալերանքներով ( ինչը կարծես այդքան Ի. Ալիևի պարագան չէր ):  
    Ինչ վերաբերում է 22. 06.2011թ. Ս. Սարգսյանի ԵԽԽՎ-ում ելույթից հետո հայտարարություններին. «Ադրբեջանի ռազմական առավելության» կամ «անգամ պատերազմի սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի հետ Կազանում շրջանակային համաձայնագիր ստորագրելուն» (ինչը շատերի կողմից ներկայացվեց իբր «շատ խաղասիրական»...), ապա ըստ մեզ այդ արդեն հուշում էր, որ Կազանում ոչ մի համաձայնագիր չէր ստորագրվելու…
   Դիվանագիտական այդ քայլը  հաստատվեց ՀՀ ԱԳՆ նախարար Է.Նալբանդյանի հայտարարությամբ, ըստ որի տապալման մեղքը ադրբեջանական կողմի նոր պահանջներն էին… Իրականում Ռուսաստանի և հայ իշխանությունների համար կար  status quo-ի պահպանումը գոնե մինչև Ռուսաստանում պետդումայի և նախագահական ընտրությունները, որում Վ. Պուտինի շանսերը ակնհայտորեն մեծ են: Մի բան, որն արտահայատվեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հիասթափությամբ, այլոց և ՀԱԿ-ի առավել զուսպ թե մխիթարական  հայտարարություններով
(«Ավելի լավ է հիմա գնան զիջումների».
http://www.lragir.am/armsrc/interview-lrahos49946.html): 
 Մինչդեռ, ըստ ռուսական վերլուծաբանների և լրատվամիջոցների,Կազանում շրջանակային համաձայնագիրը վժեցրեց... ԱՄՆ:

   Նույնը երկխոսության և արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որոնք ձգձգվելու են մինչև ռուսական և մասնավորապես Վ. Պուտինի ընտրությունը: Եվ ոչ պատահականորեն իբր ընդդիմություն ներակայացող, բայց իրականում թունդ ռուսամետ որոշ քաղաքական այրերը երկխոսության տապալման մեջ մեղադրում են ո'չ ավել, ո'չ պակաս վերստին… ԱՄՆ-ին: Այստեղ ևս հարկ է հասկանալ ճիշտ ընդհակառակը: 
 

     Թե ինչով կավարտվի ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ԳԱՄԲԻՏ»-ը, դժվար չէ կռահել աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներից: Հայերն ու Հայաստանը «պատային»  վիճակում են, իսկ բուն պատերը ճակատներով չեն փլուզում` այլ գլխուղեղով, ինչի դիֆիցիտը հայոց մոտ ավելի քան մեծ է…     
     Մինչդեռ, տասնամյակներով ահազանգում ենք.
 
     Ազգերը մեռնում են … տխմարությունից:               
      Վկա' երկհազարամյա անցյալ
ը :
                                                                        
                                                                                      
¡  ¡  ¡
         

     Հ.Գ. Ցավով պիտի արձանագրենք, որ մեր նախորդ խորհրդածությունն ու հույսը ռուսական բարի կամքի և «խաղաղ իշխանափոխության» թե «երկիշխանության» վերաբերյալ նույնպես «պատ»-րանք էր:    
  Վստահաբար անհրաժեշտ է հենց այդ «մտքներիցդ հանեք» ...
  Կմնա միմայն  ըստ ԷԱԿԱՆ- «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի համազգային «ՁԻՈՒ ՔԱՅԼԸ», սակայն,ավա~ղ, դրա համար ոչ այնքան ճատրակախաղային ունակություններն են անհրաժեշտ` որքան  մեծ առաքինություն, հոգևոր բարձրագույն արժանիքներ և հատկապես         
                                               
      ԳԵՐԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ...

 
        Սակայն, այդ էլ երկրահանքերում
չի պեղվում` այլ ազգային ներաշխարհի ընդերքում,
                                          եթե իհարկե ամբողջովին դեռ չի սպառվել...
 

   Խորագույն ցավով արձանագրում ենք նաև, որ այս տարրական իրողությունն ու գոյաբանական միակ կռվանը այդպես էլ չեն որդեգրել ո'չ ընդդիմության հոսանքներից որևէ մեկը, առավել ևս ո'չ ՀԱԿ-ը, ինչպես ժամանակին ՀՀՇ-ն, որի ժառանգությունն են այս ազգասպան իշխանություններն ու օրհասական իրավիճակը: Նրանք բոլորն էլ մնացին ու մնում են սոսկ քաղաքական ու հասարակական հարթությունում, վտանգելով գալիքը նույն շրջադարձերին, ինչպես եղել է ցայսօր: Իսկ ակնկալել, որ այդ կարող էին որդեգրել ռուսամետ իշխանությունները, կլիներ միամտությունից ավելի տկարամտություն:
  
Մի±թե ճատրակախաղում որևէ ախոյան թույլ կտար, որ իր խաղաքարերը օժտվեին սեփական գիտակցությամբ և ըստ այդմ մասնակցեին խաղին, երբ իրենք դրանից հազվի են գլուխ հանում...

   * Իտլ. il gambetto, բառացի` «gamba-ոտք գցել» > ռուս. подножка հասկացությունից: Ճատրակախաղում, խաղասկիզբ զինվորի թե այլ խաղաքարի զոհաբերությամբ անմիջապես հարձակման անցնելու նկատառմամբ, ինչն էլ հենց  համապատասխանում է ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես առաջ   «բաժանիր և տիրիր» ռազմավարությամբ ղարաբաղյան հիմնահարցի բորբոքմանը:
19.06.2011թ.
                                           «ՇՊԻՈՆԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ»


       Հայտնի է, որ փոքր-ինչ աչքաբաց հայերի երկուսից մեկը
ռուսական գործակալ է, կամ «արտահաստիքային» թե պոտենցիալ «օնիկ», սփյուռքը ` «4/5-րդ շարասյուն»: Պարզվում է, որ այդ գիտեն շատերը, այդ թվում` նաև վրացիները, ինչի մասին տեղեկանում ենք հայկական լրատվամիջոցներից.

..............ՏեղեկատվՎրաստանի ազգային անվտանգության համար
......................    ..........    Լրագիր.am  http://www.lragir.am/armsrc/politics48536.html   26/05/2011

       Վրաստանի քաղաքական գործիչների եւ ֆունկցիոներների պատկերացումներում, հայկական պատկանելությունը նշանակում է պատկանելություն ռուսական հատուկ ծառայություններին: Միեւնույն ժամանակ, հենց վրացիներն են հակված եղել ծառայել Ռուսաստանի այդպիսի կառույցներում, եւ այժմ ռուսները չունեն Վրաստանում ինֆորմացիայի նոր աղբյուրներ ներգրավելու որեւէ դժվարություն:
   Ավելին, այդպիսին հանդիսանում են եւ շատ վրաստանցի քաղաքական գործիչներ եւ սովորական քաղաքացիներ: Կարելի էր իհարկե օգնել վրացական հատուկ ծառայություններին, եւ հաղորդել նրանց Վրաստանում Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության որոշ աշխատակիցների կոորդինատներ. Գեորգի /Արտիկ/- 855 538 462, Կարիճ- 893 316 110, Թեմա- 897 890 028, Մակս- 899 545 709, Վեչո- 893 408 627, Սոսո- 657 326 667, Նիկա- 858 901 044, Գեորգի- 896 456 242, Միշա- 899 545 709, Սոսո /Դելոն/- 893 313 663, Դավիդ- 879 200 626, Գիյա- 874 230 202, Նիկո- 895 954 436, Գիյա- 857 328 166:
        Եթե կա անհրաժեշտություն, կարելի է տալ Վրաստանում եւս երկու տասնյակ ԱԴԾ գործակալների անուններ: Հնարավոր է այս զրույցը կարելի կլինի շարունակել:

                                                                                                                                     ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

           Եվ եթե «շպիոնը դու ես» սկզբուքնով այդ մեղադրանքը հակադարձում է… Ամենայն Հայոց Սուպերգործակալը, ապա  չհավատալու հիմքեր չկան: Հակառակ դեպքում որտեղի±ց նրան այդքան «շպիոնական» անուններ ու դեռ հեռախոսահամարներ: Բայց ո±ւմ է նա ծառայություն մատուցում և ինչո ±ւ, վրացիների±ն թե± վասն իր «սրբության» հավաստման, երբ աջ ու ձախ քաղաքական վերլուծություններում իբր հակամետ իրականում միշտ էլ սպասարկում է իր երբեմնի հաստատությանն ու Ռուսաստանին (ասենք, «երբեմնի» չեկիստներ չեն լինում )…
   Այնպես, ինչպես շատ-շատերը, հենց ՀՀ իշխանությունները և ընդհանրապես բոլոր
«շուռտվիկները», «երեսփոխաններն» ու երկերեսանի հաստատությունները:

   Այսինքն, ինչպես Էա-Հայա ծովաստծո երկդիմի Իսիմուդ դեսպանը, նրա մեկ շառավիղ հռոմեական Յանուսը և ինչպիսինն է հենց մարդկային գլխուղեղի ասիմետրիկ գործառույթը: Ըստ այդմ, ձախ կիսագունդը կառավարում է աջ ձեռքի շարժումները, աջ կիսագունդը` ձախ, բայց տվյալ դեպքում և ի տարբերություն ժողովրդական ասույթի. «Ձախ ձեռքը շատ լավ գիտե թե աջն ինչ է անում…» ( տե’ս «Էություն», էջ  341):
  Այս ամենում կողմնորոշելու համար հարկ է յուրացնել էիզմը, այսինքն մտածել ոչ միայն աջ և ձախ կիսագնդերի` այլև գլխուղեղի երրորդ ֆունկիցիայով, տեսնել «Շիվայի երրորդ աչքով» և ղեկավարվել միմիայն էություններով ու ճշմարտությամբ:
   Ավա~ղ, դեռևս թերհաս մահկանացուներին և հասարակությաններին, մասնավորապես հայերին առայժմ դժվարամատչելի մի հատկություն, որի պատճառով շատ արդյունավետ գործարկվում են նման հունարներն ու  տեխնոլոգիաները: Մինչդեռ, հասուն, հզոր ու հաստատուն անհատներին ու հանրույթներին նման աճպարարությունները ոչ միայն անպիտան են, անհարիր ու դեռ քայքայիչ` այլև անչափ նողկալի:
     Այդ նրանց գերազանցությունն և բնականաբար ապագայի երաշխիքը:

    Եվ հենց այդ էլ արիական հին հանրույթների գերագույն սկզբունքն էր ու առաքելությունը.
                                                                լինել և մնալ ծուռ, այսինքն` շիտակ:


                        a. b. c.
     a. Էա-Հայա ծովաստո երկդիմի Իսիմուդ դեսպանը: c. Նրա հռոմ. շառավիղ Յանուս երկդեմ աստվածությունը*:  b. Գլխուղեղի ասիմետրիկ ֆունկցիան, ձախ կիսագունդը ղեկավարում է աջ ձեռքի գործառույթը և ընդհակառակը:

* Հռոմ. դիցարանում Յանուսը  համարվում է Քաոսից ծնված  առաջին աստվածությունը: Նրան վերագրվում է ամենայնի ու դռների բացման ու փակման առաքելություն: Ըստ այդմ,  նրանով է սկսվում  տարին և սերվում  Januarius-Հունվար ամսանունը: Իսկ Janus դիցանունը ստուգաբանվում է հնդեվ. *ei- իբր "գնալ" արմատի *iā  հոլովմամբ ( http://fr.wikipedia.org/wiki/Janus ): Մինչդեռ այն ակնհայտորեն աղերս է հայցում հենց Էա-Հայա դիցանվան, բայց նաև տիեզերաջրերի առաքելության, նրա երկդիմի Իսիմուդ դեսպանի և երկակի սկզբունքների գոյացության հետ, ինչպես հակադիր պտտվող սվաստիկաները կամ աստվածությունների ամբողջ մի դաս և ըստ էիզմի դիալեկտիկա ներմուծած Հակադարձման օրենքը:
22.04.2011թ.                                    ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ     

    Այդ բացառվում է առանց Մոսկվայի թույլտվության, իսկ այժմ` արդեն հնարավոր: Ինչո±ւ: 


 
Զի, ղարաբաղյան հարցը, որը ժամանակին փլուզվող Կենտրոնը շատ հեռատեսորեն բորբոքեց իր ներկայությունը Կովկասում ապահովելու համար, արդեն արել է իր գործը. Հայաստանը ղարաբաղյան ոճրագործների շնորհիվ վերադարձրել իր տնօրինության ոլորտ, այնտեղ մինչև 2049 թ. ապահովել իր ռազմական ներկայությունը, յուրացրել Հայաստանի համարյա ողջ տնտեսությունը և ռազմավարական նշանակության հաստատությունները, իսկ այժմ կարող է և անհրաժեշտություն ունի կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Առավել ևս, այդ են պահանջում աշխարհաքաղաքական իրավիճակը և Արևմուտքի հետ փոխհարաբերությունները, հատկապես կապված էներգակիրների և վրացական գործոնի հետ: Այս իրողության մեջ Ղարաբաղն ու անգամ ողջ Հայաստանը կշիռն չեն անում, առաջինը կարող է անգամ վերադարձվել ինչ-ինչ երաշխիքներով: Իսկ այս ամենը ներքաղաքական կյանքում կարող է իրականացնել ՀԱԿ-ը որոշակի պայմաններով, օրինակ` փակելով հոկտեմբեր 27-ի Ռուսաստանի համար խիստ խնդրահարույց հարցը և ապահովելով նրա հետ ասենք ընդունելի համագործակցություն: Առավել ևս, որ Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը ղարաբաղյան և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հարցում այժմ վերստին արդիական է, թերևս լավագույն և բոլորի համար քիչ թե շատ ընդունելի լուծումը: Այսինքն այն` ինչը կարող էինք անել ինքներս առավել նպաստավոր պայմաններում և հեռանկարներով: Այսինքն այն, ինչը ՀՀ առաջին նախագահը անուղղակիորեն հնչեցրեց BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում և այն` ինչը այժմ դրսևորվում է իրադարձությունների զարգացմամբ: Մնացյալը, ինչպես ասում են, քաղաքական տեխնոլոգիաների հարց է:      
   Այլ խոսքով, վերադառնում ենք ելակետին, սակայն մեկ քանի աստիճան… ցածր, կորցնելով անկախությունը, քսանամյա սպասումները, տեսլականներն ու հնարավորությունները, և դեռ Հայաստանի բնակչության մոտ 1/3-րդ մասը: Սակայն, ի տարբերություն ղարաբաղյան շարժման, հարկ է ընդունել, որ այս հեղաշրջումը Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական «հեղափոխությունն» է, այսինքն` նրա մտահղացումն ու քաղաքական հեռատեսությունը: Այլ առումով, օրինակ դաշնակցության, 120-ամյա կատարյալ կրախը` երիտթուրքերի, CIA-ի և ապա KGB-ի հետ սերտորեն «դաշնակցելուց» հետո, իսկ ողջ հայության համար` աններելի թուլամտության հերթական դաս` առանց որևէ ուսանելիության…      

   Իսկ ինչպիսի±նը կլինեն Հայաստանի ապագան և ողջ հայության գոյաբանական խնդրականը- առայժմ չի երևում, հատկապես վերջինը, զի այն որևէ կերպ, ցավոք, վերստին չի արտացոլվում ՀԱԿ-ի զուտ սոցիալ-քաղաքական ծրագրերում: Դրանց մեջ ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը անվիճելիորեն մնում են հրատապ և անշրջանցելի (թեև մեկ անգամ կատարելապես ձախողել ենք…): Սակայն, արդ իրավացիորեն ասվում է, որ արմատական դեմոկրատիզացումը բնականորեն կատարվում է պարբերական վերսկսումներով (հուսանք նաև նախագահի մակարդակով... ), այսինքն և ըստ էիզմի. «կոնվենկցիոն շրջանառությամբ»: Իսկ բուն ազգաբանական-գոյաբանական խնդրականներն ու հազարամյակի բուն մարտահրավերնե±րը: Թերևս դրանք նույնպես, բայց որևէ տեղից սկսելով և առանց հապաղումների: Զի, «կոնվենկցիոն շրջանառությունը» տվյալ դեպքում կատարվում է նահանջով և ուծացմամբ:  Վկա' հայոց երկհազարամյա պատմությունը, որում դեմոկրատիզացումը ընթացել է համաշխարհային գործընթացների ազդեցությամբ և ուղղությամբ, իսկ ազգաբանական և գոյաբանական զարգացումները` ընդհակառակը, ի տարբերություն ոմանց ձևավորման, այլոց բարգավաճման ու կայացման, միմիայն հաստատուն նահանջով `մինչև այս օրհասական վիճակը…
   Այսուհենդերձ, չի բացառվում, որ անգամ ոչ մի իշխանափոխություն էլ տեղի չունենա, պարզապես «չարիքն» ավելի կատարելագործվի և դիմակավորվի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու բոլորի ակնկալիքը ևս մեկ անգամ հայտնվեն քաղաքախաղության ծուղակում: Ի վերջո ճատրակատախտակի մյուս դաշտում բացառիկ փորձագետների խումբ ու ամբողջ հաստատություններ կան...
   Այս դեպքում հայոց ապաքինման ու գոյատևման շանսերը զգալիորեն կնվազեն, չասելու համար` պատմական անկումը կտրուկ կարագանա:

Հ.Գ. Եթե ջանանք փոքր-ինչ առավել ճշմարտամոտ լինել, ապա հարկ է ընդունել, որ Ճատրակատախտակի այս մեկ դաշտում պակաս բանիմաց փորձագետներ նույնպես չեն պակասում` թերևս շատ ավելին: Ըստ այդմ, «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիան այլևս դիտվում է փոքր-ինչ հնացած և երկարաժամկետ առումով ոչ այդքան արդյունավետ: Ուստի, արդ շրջանառության մեջ է դրված պարբերական վերսկսումներով դեմոկրատիզացման, իմա` «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքը: Այդ դեպքում մենք ականատեսները կլիենք ոչ թե կտրուկ իշխանափոխության` այլ աստիճանական իշխանափոխակեպման, այսինքն` «տրանսֆորմացիայի», ինչպես ենթադրում են ոմանք և ընթանում են ընդդիմություն-իշխանություն «երկխոսության» սքող-բացահայտ միտումները: Այդ կարող է հանգեցնել նախ որոշ երկիշխանության, ապա թերևս սահուն իշխանափոխության, իսկ մինչ այդ իշխանական հանցագործ վիշապները կփրկվեն, զոհելով միջին վիշապիկներին և շերեփուկներին...
   «Արվեստը զոհեր է պահանջում, զոհերը` գոնե արվեստաբանություն»...
   Այս դեպքում հարկ է ընդունել նաև, որ իրադրությունների նման զարգացումը Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական «հեղափոխությունը» չէ` այլ այլ մեկ տեխնոլոգիայի իրագործում` անշուշտ ի դեմս քաղաքական հմուտ գործչի: Այսուհանդերձ տեղի է նաև արձանագրել, որ առայժմ ջանք է արվում միայն հետ բերել տանուլ տրված երբեմնի ձեռքբերումները, այն էլ անվերականգնելի կորուստներով:
  Վերստին ստացվեց «մեկ քայլ առաջ` երեք քայլ հետ», ինչպես վերջին երկհազարամյակում, որը պատմական վերուվարումներով հանդերձ եղավ հաստատուն անկում:

22.02.2011թ.                                         
                  
ԲՐԻՏՆԵՐԻ
 ԵՎ ԲԱՍԿԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ...
                    
          (http://www.girls.am/the-armenian-origin-of-basques.html,
                                 տե’ս նաև
http://en.wikipedia.org/wiki/British_people#History)     

      http://www.girls.am/  կայքը հրապարակել է բրիտանացի ժառանգաբան, Օքսֆորդի համալսարանից Stephen Oppenheimer-ի ( http://en.wikipedia.org/wiki/Stephen_Oppenheimer) նոր աշխատության վերաբերյալ մի ակնարկ («The Origins of the British: A Genetic Detective Story»/«Բասկերի ծագումը. գենետիկական մի հետազոտության պատմություն»):
    Ստորև, աննշան կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք այդ.      


  
«Ըստ հեղինակի, պատմաբանները սխալվում են համարյա բոլոր տեսակետներում: Համաձայն քրոմոսոմ Y և ԴՆԹ- mt ( Mitochondrial DNA >ԴՆԹ-ի միթոքոնդրիալ: Ծ.Մ.)  վերլուծությունների վրա հիմնված իրադարձությունների վերականգման, ժամանակակից  բրիտանացիների 3/4  բրիտանական կղզիներ են եկել 15000-7500 տարիներ առաջ` վերջին սառցահալոցների ավարտին, երբ Մեծ Բրիտանիան դեռևս միացված էր Եվրոպային: Նրանք բասկերի հետ ունեցել են գենետիկական ընդհանրություններ և խոսել բասկերենին մերձակից մի բարբառով: Մինչ այդ Բրիտանական կղզիները չեն եղել բնակեցված և եկվորները գտել են կուսական տարածք: Այսու, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան (ուշդր. in Irish-«այրիշ»-իռլանդերենով Éire, հնում` Ériu, հմմտ. ա/ուրարտ. Eriani երկրամասը Սևանի հարավում… Տե’ս ստորև Մ. Գավուքչյան: Ծ.Մ.) բնակեցված են եղել մեկ ժողովրդով, որոնք մնացել են մեծամասնություն լոկ փոքրամաս եկվորների հավելմամբ, ինչպես կելտերի, հռոմեացիների, անգլերի, սաքսոնների, վիկինգների և նորմանների պարագաներում: Սակայն, նրանք քիչ ազդեցություն են թողել բասկական հիմքով գենետիկական ժառանգության վրա: Վերջինս ավելի զորեղ է Իռլանդիայում, որտեղ բասկերից հետո եկվորները բնակչության միայն 12% են կազմում: Անգլիայի հարավում, մայրցամաքին ավելի մոտ նրանք արդեն բնակչության 1/3 են: Անգլո-սաքսոնները և կելտերը եղել են միգրացված փոքրիկ խմբեր...   

     Ուրեմն հարց է առաջանում. որտեղից են եկել բասկերը?   
    Բասկերը էթնիկական միակ խումբն են, որ բնակվում են Իսպանիայի հյուսիս-արևմտյան և Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններում: Նրանց ծագումնաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Բայց լսենք բասկյան Esteban de Garibay, Andres de Posa և Baltasar de Echave պատմագիրներին: Երկուսն էլ բասկերի նախահայրենիքը համարում են Հայաստանը: Ըստ Esteban de Garibay-ի Իբերիան, ջրհեղեղից 35 տարի հետո, բնակեցված է եղել Նոյի թոռ Tubal-ի հետնորդներով: Garibay-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բասկյան տեղանունները նմանվում են Հայաստանի տեղանուններին: Իսկ Baltasar de Echave-ը գրում է. «Համաշխարհային ջրհեղեղից  հետո “Մեր սիրելի Հայաստան երկրից”  Նոյի հետնորդները եղել են Իբերիայի առաջին համայնքները (կան հղումներ: Ծ.Մ. ):    
 
    Հետաքրքիր է, որ բասկերի առասպելական նահապետը կոչվում էր Aitor, որը հայերեն նշանակում է «այ/հայի թոռ»: Բասկերի հայկական ծագումը հիմնավորապես պաշտպանել են հայտնի հետազոտողներ, ինչպես Gaspar Eskolano-ն, Edward Spencer Johnson-ն, Joseph Karst-ը, Bernardo Estornés Lasa-ն, Nikolay Marr-ը (Նիկողայոս Մառը ).     
   Վասն եզրահանգման, Հայաստանի տարբեր շրջաններում կատարվել են ժառանգաբանական հետազոտություններ, որոնք բացահայտել են գալլերին, բասկերին, իռլանդացիներին հատկանշական գենետիկական կոդը: Այն կոչվում է Atlantic Modal Haplotype, որը նույնպես առկա է Սյունիքի և Ղարաբաղի հայոց մեջ: Հայկական այս երկու շրջանները, որոնք հիմնականում մեկուսացված են լեռնային գոտիներում, խոչընդոտել են հարևան էթնիկ խմբերի և ազգերի հետ գենետիկական մուտացիաները»: Հայկական modal haplotype-ը նաև R1b3 haplotype. modal-ն է (http://www.girls.am/armenian-modal-haplotype.html):   
    Նշյալ կայքէջը նշում է նաև բասկյան R1b3 ենթախմբի կապը այս հոդվածի հետ»:     
                
                                                                          ¡ ¡ ¡ 

  
  Անշուշտ, այստեղ նկատվում են էթնոցենտրիկ և քաղաքական շահարկումներ թե’ հոդվածագրի և թե’ հեղինակի կողմից: Սակայն ցանկացած շահարկում թե առասպել անպատճառ ունենում է պատմա-իրական հիմք կամ գոնե բաղադրիչներ: Դրանք հիրավի առկա են:
   Այդ նկատել և արձանագրել են նաև շատերը, այս թվում  ֆրանսիացի պատմաբան R.Dézélus-ը իր «Հայաստան-Շումերի դուստր» աշխատության մեջ, նշելով նաև բասկ. ask-
ազգ զուգահեռը, նույն Aithor նահապետին, և բասկ. Aiko-ռասա, ժողովուրդ և հայոց հայ ինքնանվանման աղերսները («L’Arménie-fille de Sumer», Toulouse 2003, էջ 465):   
    Սակայն, այս ամենի մասին առավել հիմնավոր գրել է հայ լավագույն` թերևս միակ բասկագետ, «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի հիմնադիր-միաբան Վահան ՍԱՐԳՍՅԱՆԸ, անգամ «բասկ» ցեղանունը առնչելով հայոց Բասեն գավառի հետ (տե’ս այստեղ.  http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_11_26.htm ):     
   Հայկ. լեռնաշխարհից, ավելի ստույգ` Uelikuni (հմմտ. իռլանդ. Welch տեղանունը...) - Gulutahi-Գեղաքունի երկրամասից կելտերի սերումը  հիմնավորել է «Հարատևման Ուխտ»-ի հիմնադիր-միաբան և «Էության» հետմահու անդամ, երջանկահիշատակ Մարտիրոս ԳԱՎՈՒՔՉՅԱՆԸ («Կելտական  ցեղերի նախահայրենիքը…», «Արմենիա, Սուբարտու և Սումեր», Պէյրութ-1988: Տե’ս այստեղ www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm ):
   
    Այս առումով կելտական Oiw բացարձակ աստվածությունը, որին Ռ. Շտայները և այլք աղերսում են ապոլլոնյան  տաճարի E’i աստվածության հետ, իրականում հարում է Oaness<Aion <Էոն<Էա-Հայա համատարած դիցահամակարգին:
  
Ինչ վերաբերում է անվերծանելի Բրիտ-Բրիտանիա-Բրետոն ցեղանուն-տեղանվանը, ապա ըստ մեզ այն աղերս է ակնկալում հնխ. *bhēr-
ծնունդ ( հմմտ. անգլ. birth, bred, born-ծին, հայ. բերել, բերք…), լինել, բույս, աճ, լույս վաղնջագույն պարզարմատի,  SU.BIR>
Սուբարտու և նման բաղադրյալ ցեղանունների
(
«Ծննդոց-Այա», էջ 451 ), Urudu-*burudu-Purattu>Եփրատ նախաշումերական գետանվան ( հմմտ. հայ. բրել, բրիչ, բրուտ, բրոնզ, խուռի-ուրարտ. pili-պեղել, «Ծննդոց-Այա», էջ 451 ), Phrygie ( հին հուն. Φρυγία, սկզբնապես «Briges») –փռյուգ ցեղանվան և երկրանվան, և Բրգնիք քաղաքանվան և գյուղանվան հետ (Փոքր Հայք, Սեբաստիա, Դ.Վարուժանի ծննդավայրը, վստահաբար Փռյուգիայի մեկ արձագանքը, նաև Galatie-Գալաթիա…): Բայց նաև գերմանո-սկանդինավյան դիցարանում Օդինի Ֆրիգգ կնոջ և նրա հայր Ֆյերգյուն դիցանվան հետ, արևելյան դիցարանում` վեդայական Բհրիգու իմաստունի, աստվածային էակների ու քրմական դասի, որոնք պահպանում էին Բհրիգուի մարդկանց բերած երկնային կրակը (պրոմեթևսյան դիցամոտիվ ):  

    Անշուշտ դիցա-եզրաբանական նման զուգահեռները կարել էր թեական ընդունել, եթե չլինեին փաստագրական բազմաթիվ վկայություններ` ինչպես օրինակ «Անգլո-Սաքսոնական Քրոնիկոնը»
*, Սթոունհենջ (Անգլիա), Նյու Գրենջ (Իռանդիա), Քալենիշ (Շոտլանդիա ), Գառնակ ( ֆրանս. Բերտանիա), Քարահունջ (Հայաստան, Պ. Հերունի, Վ. Վահրադյան և այլք), Mörön (Մոնղոլիա) և մեգալիտյան այլ նմանատիպ կառույցները, հնագիտական բազմաթիվ այլ արտեֆակտեր` ինչպես հայոց «վաղնջագույն» ու ալպյան Ötzi մարդու մաշիկների նույնությունը ( ի դեպ վերջերս պարզվել է, որ այդ շրջանից ուխտագնացություններ են եղել դեպի Սթոունհենջ…) կամ դիցամշակութային ավանդույթների արտածումը (տե’ս այստեղ «Նեբրայի երկնային սկավառակը», ավելին` «Ովքե±ր են ի վերջո արիացիները», էջ 130-132): Ի վերջո նախահնդեվրոպական հանրույթը սաղմնավորվել և համասփռվել է Հայկ. լեռնաշխարհից, ինչն այլևս անվիճելի է (տե'ս այստեղ «ԱՅԱ-ԱՐԱ: Եվ արի ոգին շրջում էր այական ջրերի վրա...»):
   
   Տվյալ դեպքում խնդիրը այլ է. բրիտների և բասկերի այդքան վաղ համասփռումը և այդ լեզուների ազգակցությունը, երբ բասկերենը հնդեվրոպական լեզու չի համարվում: Ուրեմն, հարկ է ընդունել բառացիորեն նախահնդեվրոպական` ավելի ստույգ և ըստ «Ծննդոց-Այա» տեսության,
այական սուպերէթենոսի վարկածը, որի մեջ էլ էվոլյուցիոն խմորումներում ձևավորվել է հնդեվրոպական լեզվաընտանիքը, շարունակելով համասփռվել «սայլի ճամփաներով»: Այս պարագային կարող ենք խոսել բասկերի, բրիտների կամ այլոց ոչ թե հայկական` այլ այական ծագումնաբանության մասին, որոնց հետ խառնվել են ոչ հնդեվրոպական տարրեր, ինչպես իբեր-բասկերի մեջ` քարթվելական: Ուստի, բասկերի Aithor նահապետի անվանման «այ/հայի թոռ» ստուգաբանությունը վստահաբար ծողովրդական է, առավելաբար աղերս ակնկալելով աբխազական արեգակնային Այտար յոթնակի աստվածության հետ: Նման մի շարք հանգամանքներ առավել համոզիչ են դարձնում Մ. Գավուքչյանի կելտական վարկածը և նրանց Սևանի ավազանից տարացումների մեկ հոսքը Quriani երկրամասով (վրացական տարածք), ինչն հիմնավորվում է նաև բասկերի երկրում հայերենի հետ վրացական տեղանունների առատությամբ (Իբերիա, Ռիոն, Արագուի և այլն: Տե'ս «
Ովքե±ր են ի վերջո արիացիները», էջ 128-130 ): Այս ամենը խոսում են հայ-վրացական վաղնջագույն շփումների մասին, ինչը այլ կերպ չէր կարող լինել: Մինչդեռ արդի թվացյալ հակամարտությունները հյուսիսային ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ են!!!... 
 
   Այսպես թե այնպես, անգամ թեական ու դեռևս լուսաբանումներ ակնկալող բազում հանգամանքներով հանդերձ, ժառանգաբան Stephen Oppenheimer-ի և այլոց համոզմունքները հերթական անգամ հակվում են հաստատելու «Ծննդոց-Այա» տեսությունը: Բայց, հայրենի մեր հայագիտական «կապիկները» հասու չեն անգամ այդքանը «թխելու» համար, իսկ քաղաքական շահարկումների պատճառով զրկում են հայոց շատ ավելին մատուցելու հնարավորությունից…    
     Այստեղ արդեն տեղին է ժողովրդական ասույթը.       


      
  ՉՈՒԶՈՂԻ ՄԱԼԸ ՈՒԶՈՂԻՆ ՀԱԼԱԼ Է…

     
Մինչդեռ, ծագումնաբանությունից շատ ավելի, այս բոլորի ընդերքում սքողվում են համամարդկային մեծագույն առեղծվածի տիեզերաբանական բանալիներն ու Խորհուրդ Խորինը: Այդ արդեն ոչ մեկի սեփականությունը չէ, բայց ինչպես Արեգակը պատկանում է նրան, ում գլխավերևում կամ գլխուղեղում հայտնվել է...
   
* Անգլերեն հնագույն գրքի առաջին էջում բերված է ավելի վաղ Բեդե Պատվելու  աշխատությունից  հետևյալ մեջբերումը. «Բրիտանիա կղզին 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կո` անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից եւ ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե, «Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական Քրոնիկոն, 748թ.):
  
29.01.2011թ.

                              «Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը...»

 

12:16 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
http://www.a1plus.am/am/social/2011/01/11/alexandre-varpetian

                                                         
                 
      Ազատամտությունը
, ճշմարտախոսությունը եւ հզոր անհատ լինելը
  
կարող է պատճառ լինել, որպեսզի դառնաս վտարանդի. այս
   կարծիքին է «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր
  
Արորդի Վարպետյանը, որի մուտքը Հայաստան 2002թ-ից արգելվում
  
էնպատակահարմար չէ» պատճառաբանությամբ
     
Մարսելում բնակվող  Ալեքսանդր Արորդի Վարպետյանը կարծում
  
է, որ գրողների մի խումբ`  «ստալինյան-բերիական սկզբունքներով ու
 
մեթոդներով», անհիմն  մեղադրանքներով վտարվել է Հայաստանից եւ չի կարող վերադառնալ:

    «Խորհրդային, որպես համամարդկային քաղցկեղ»,-երեւույթը բնութագրում է «Էություն» միաբանության նախագահը; Սակայն նա դժվարանում է ասել, թե քանի հայ վտարանդի գրող կա:
Ե՞րբ կա ինտերնետ եւ հնարավոր է ասելիքը տեղ հասցնել, ինչու են նրանց վտարանդու կարգավիճակով պահում:

   «Որովհետև հիմար են` կարծելով հնարավոր է նրանց կենդանի թաղել մոռացության մեջ կամ լռեցնել ինֆորմացիոն եղծ հեղեղում: Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը... Վկա գերհզոր ԽՍՀՄ-ի ճակատագիրը»,- ասում է Ալեքսանդր Արորդի Վարպետյանը:
  
Նա առաջարկում է «անցնել վճռական պայքարի` առավելաբար հանուն մարդկային արժանապատվության և հայ ժողովրդի բառացիորեն փրկության, նրան նախատեսված սահմռկելի ճակատագրից»:

    Հիշեցնենք, որ 1948թ Խորհրդային Հայաստան ներգաղթած, 1975թ-ից կրկին Մարսելում վերահաստատված Ալեքսանդր Վարպետյանը հեղինակել է «Արփիական», «Ովքե՞ր են, ի վերջո, արիացիները», «Ոգեկոչ», «Էություն», «Արիականք», «Ծննդոց», «Էականք», «Ազգային խաչբառ, կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», «Ինչություն», «Տապանաքար» եւ այլ աշխատություններ:
     Թղթակցել է շուրջ 50 անուն թերթերի, ղեկավարել հասարակական-մշակութային միավորումներ (այդ թվում՝ 1990թ-ին Հայաստանում հիմնադրել է «Էություն» ազգային իմաստության տաճարը), սփյուռքի գաղթօջախներում հանդես եկել հայագիտությանը նվիրված բանախոսություններով, հաղորդաշարերով, միջոցառումներով:
                                             
--------------------------------------------------
          Հենց այսպիսի խորագրով և ձևակերպմամբ սույն գրությունը անսպասելիորեն հայտնվեց Ա1+  էլեկտրոնային թերթի 11.01.2011թ. թողարկման մեջ, բորբոքելով ոմանց մոտ զարմանքի ու ոգևորության, այլոց մոտ` սուր հակազդեցության ալիք: Եվ այդ մի քանի պատճառներով:
  Նախ, մենք նախկինում նման սուր քաղաքական հայտարարություններով հանդես չենք եկել
, մնալով առավել վերլուծական և սոսկ քննադատական սահմաններում, այդու էլ թողնելով կրավորական մտավորականի տպավորություն: Հանգամանք, ըստ որի նման հայտարարությունները անսպասելի էր թվացել շատերին: Երկրորդ, իրականում  հրապարակումը քաղվածք է ամիսներ առաջ վտարանդի գրողներին ու մտավորականներին բաժանված հարցաթերթիկից, իսկ հրապարկումը անսպասելի էր առաջինը հենց մեզ համար: Երրորդ, հրապարակման մեջ աղավաղումներ չկան, սակայն
երևույթը «Խորհրդային, որպես համամարդկային քաղցկեղ»,- բնութագրումը ոմանք վերագրել են ողջ խորհրդային ժառանգությանը, երբ խոսքը հիմնականում «KGB-ական» սկզբունքների մասին է: Մինչդեռ ըստ մեր վերաձևակերպման.
                           
      «Մանուկին թափեցինք, պահեցինք կեղտաջուրը...»
  Այս առումով մենք վերահաստում ենք մեր հայտարարությունը, ամրագրում նաև մյուսները և հատկապես խորագիրը.

                                       «Դեռ գլխի չեն իրենց գլխի գալիքը...»

        Իսկ թե ինչպե
՞ս. այդ այլ թեմա ու խնդիր է: Այստեղ միայն կակնարկենք, որ եթե ԽՍՀՄ-ի և Կաշչեյ Անմահի նման հավերժ հավակնող մի տերություն խաղաթղթային տնակի պես փլուզվեց ` իր «ռացիոնալ», գիտական ու անխախտ թվացյալ մատերալիստական գաղափարախոսությամբ, բազմամիլիոն կուսակցությամբ, գերհզոր բանակով ու «անվտանգության» կառույցներով հանդերձ, ապա չի երևում թե այդ ինչպե±ս նրա անհամեմատ համեստ և սոսկ «KGB-ական» կարգուբարքով հետնորդը կարող է ապահովել իր հարատևումը, այն էլ գլխապտույտ արագությամբ ապագաղութացվող աշխարհում և ազգային փոքրամասնությունների նույնքան բուռն ինքնագիտակցության խմորումներում, հենց իր ազգակից Ուկրաինայի և բելոռուսների հետ հակամարտություններում, էլ չխոսելով կովկասյան, միջինասիական ու սիբիրյան քանի էթնոսների ու ժողովուրդների մասին: Իրականություն, ինչը վերջերս ահազանգել էր ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը Պետդումայի ղեկավարության հետ հանդիպմանը*:
   Իսկ հրապարակման հետևանքների և հայոց հնարավոր հեռանկարներին կանդրադառնանք այլ առիթով:

* «Ինչպես հայտնում է BBC-ն, իր առաջին հանդիպմանը Պետդումայի ղեկավարության հետ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվը խոսել է նեոազգայնականության մասին եւ փաստորեն հաստատել, որ այս խնդիրն ամենահրատապներից է Ռուսաստանում»:
                                                                          
http://www.lragir.am/armsrc/society-lrahos43026.html

10.11.2010թ.                                       ԵՐԿՐԱՇԱՐԺ... ԳԼԽՈՒՂԵՂՈՒՄ

 aravot.am  կայքէջը իր 2010-11-09 թ. թողարկման մեջ հրապարակել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ հիրավի հոգեցունց մի նյութ.

                                                

                                Սպիտակի երկրաշարժը միայն բնական աղետ չի եղել
                                                    http://aravot.am/am/articles/education/85374/view

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Սեդրակյանը իր հայտնագործած տատանվող համակարգի նոր հատկության միջոցով ապացուցել է, որ երկրաշարժը ոչ թե 9 բալ, այլ դրանից 5-10 անգամ ավելի ուժգնություն է ունեցել:

 

      Մոտ մեկ ամսից կլրանա 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարին: Բնական աղետ ներկայացված երկրաշարժը տասնյակ հազարավոր անմեղ զոհերի պատճառ եղավ: Ավերված նյութական արժեքները գնահատվեցին շուրջ 16 մլրդ դոլար: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ 85-ամյա Լավրենտի Սեդրակյանը «Առավոտի» միջոցով ցանկացավ մեկ այլ՝ երկրաշարժի բնական աղետ լինելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Միայն մեր տվյալներով, 25 հազար զոհ տված 1988-ի աղետին նա գենոցիդ անվանումն է տալիս, քանի որ գիտականորեն ապացուցել է՝ այդ երկրաշարժը ամենեւին էլ բնական աղետ չէր: Լ. Սեդրակյանը պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս եւ ասպիրանտուրայում անվանական թոշակառու է եղել, 25 տարեկանում ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան, 35-ում եղել է «Հայսեյսմշին եւ կառուցվածքների պահպանման ինստիտուտի» (նախկինում՝ «Շինանյութերի եւ կառուցվածքների ԳՀԻ»- Լ. Խ.) տնօրենը, այժմ էլ նույն ԳՀԻ-ում լաբորատորիայի վարիչ է աշխատում: «Այն ժամանակ աղետի գոտու տարածքի ամբողջ ազգաբնակչությունը տեղյակ էր, որ երկրաշարժի պայմաններում նախապատրաստվում էին ԽՍՀՄ զինված ուժերի վարժանքներ անցկացնել եւ արհեստական երկրաշարժ առաջացնել: Այդ բոլորը կատարվում էր ժողովրդի աչքի առաջ: Եվ հանկարծ 5-6 բալ ուժգնության երկրաշարժի փոխարեն տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ»,- նշում է Լ. Սեդրակյանը: Ինչ վերաբերում է 9 բալ գնահատված երկրաշարժին, գիտնականը կարծում է, որ 9 բալը նման ավերիչ հետեւանքներ ունենալ չէր կարող: Նույն կարծիքն էր հայտնել նաեւ ԽՍՀՄ-ի՝ Սպիտակի երկրաշարժի հետեւանքներն ուսումնասիրող հեղինակավոր հանձնաժողովը: «Դժբախտաբար, երկրաշարժի ժամանակ ցնցումները գրանցող սարքավորումներ չեն եղել: Միակ բնակատեղին Գյումրին էր, որտեղ երկրաշարժի ժամանակ երկրի ցնցումները գրանցող սարքեր են եղել, իսկ Սպիտակում, Նալբանդում եւ էլի ուրիշ բնակավայրերում երկրաշարժի առաջացրած ցնցումները հնարավոր չի եղել չափել»,- փաստում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Գյումրիում եղած 9 հարկանի 111 սերիայի բնակելի 138 շենքերը գետնին են հավասարվել: Լ. Սեդրակյանը գտնում է, որ եթե շենքերը որակյալ կառուցված լինեին, 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին պետք է դիմանային: Հարցին, թե ինչպես է որակյալ լինելու հանգամանքն ապացուցում, նա պատասխանում է. «Ցույց եմ տվել, որ այդ շենքերի որակը ցածր չի եղել՝ հաշվի առնելով, թե որ գործարաններն են կառուցել եւ որ կազմակերպությունները՝ մոնտաժել»: Բացի այդ, նա նաեւ նշեց, որ այդ նույն շենքերից նաեւ Վանաձորում են եղել՝ 130-ը, որ չեն վնասվել, այն դեպքում, երբ մեր զրուցակցի խոսքով, Վանաձորում երկրաշարժի ուժգնությունը եւս գնահատվել էր 9-10 բալ. «Սա նշանակում է, որ ԽՍՀՄ քաղբյուրոյի եւ մյուսների համատեղ հանձնաժողովի վճիռը, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 9 բալ, հալած յուղի տեղ չպիտի ընդունել»:
Լ. Սեդրակյանին երկար պրպտումների արդյունքում հաջողվել է հայտնաբերել տատանվող համակարգի նոր հատկություն, ինչը հաճախ չի լինում: Հայտնագործած համակարգի նոր հատկության կիրառումով ստացված երկրաշարժերի ազդեցության օրինաչափություններից եւ Գյումրիում գործիքային չափումների արդյունքներից ելնելով՝ նա հաշվարկել է, որ Գյումրիում շենքերը տապալվել են հեղինակավոր հանձնաժողովի գնահատած 9 բալից 5-10 անգամ ավելի ուժեղ ցնցումների արդյունքում. «Նոր հատկությունը հնարավորություն է տվել չափազանց պարզ հավասարումներով ներկայացնելու տատանվող համակարգի օրինաչափությունները նաեւ երկրաշարժերի ազդեցության ժամանակ: Այդ 5-10 անգամ ավելի ուժեղ ցնցումները կարող են լինել արհեստական՝ 6,7 բալ ուժգնության ռազմական վարժանքները անցկացնելու համար նախապատրաստած ցնցումների ժամանակ թույլ տված կոպիտ սխալների արդյունքում»: Լ. Սեդրակյանը պատահական չի համարում նաեւ վարժանքի աշխատանքները նախապատրաստող հրամանատարական ամբողջ կազմի՝ ռազմական ինքնաթիռով Բաքու ճանապարհելիս ինքնաթիռի կործանումը, որի ժամանակ նրանցից ոչ մեկը կենդանի չմնաց. «Չի բացառվում, որ դա հատուկ առաջադրանքով կատարված կործանում էր, որպեսզի կոծկեին ահավոր կործանումները առաջացրած եւ ժողովրդի դեմ հանցանք կատարած պետությունների պատասխանատվությունը, եթե ոչ՝ այդ երկրների ղեկավարները պետք է կանգնեին դատարանի առաջ»:
Գիտնականը կարծում է, որ զինվարժանքներն անցկացնում էին ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ համատեղ, հետեւաբար սխալը երկուսի մեղքով էր: Մեր զրուցակիցը մեջբերեց նաեւ հեղինակավոր հանձնախմբի 27 հատորով ներկայացված նյութերի քննարկման ժամանակ նիստը վարողի՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի արած հետեւյալ արտահայտությունը. «ԽՐՏՎպ րսպտօւ րՌս տՐՌՐՏՊօ, փՑՏ պքպ րՉՈսՌսՏրՖ վՈ վՈՔց չՏսՏՉց»: Լ. Սեդրակյանը կարծում է, որ այս բնագավառի խոշոր գիտնականները կամ պետք է ցույց տան, որ ինքն իր հայտնագործության մեջ թույլ տված սխալներ ունի, կամ էլ ընդունեն, որ ժողովրդի նկատմամբ 1988-ին հանցանք է կատարվել:                                                                                           
                                                                                                            ԼՈՒՍԻՆԵ
ԽԱՉԱՏՐՅԱՆ

                                                                                             * * *                 

                  

         Խորհրդային արտադրության «երկրաշարժի մեքենան»: Այն բնավ էլ ծավալուն չէ, կարող է տեղավորվել բեռնատար ավտոմեքենայի թափքում, բայց բավարար արդյունավետ է: Իսկ եթե հայտնվում է երկրակեղևի տեկտոնիկ ճեղքերի վրա, ապա կուտակված լարվածությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
                -----------------------------------------------------------------------------------------------------------


  
 Սույն վկայությունը ինքնին ու հիրավի հոգեցունց է, եթե միայն փաստերի անհրաժեշտություն չպահանջեր: Իսկ դրանք կարծեք թե կան:
   Այս խնդրականին մենք ևս անդրադարձել ենք «Ազգային Խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզության մեջ, և այնտեղ նույնիսկ ներկայացրել երկրաշարժային այս սարքի կից  լուսանկարները ( http://www.eutyun.org/S/E/AX/AX_03.htm ): Դրանք վերցված էին ընդհանրապես երկրաշարժերի վերաբերյալ գիտահանրամատչելի մի տեսաժապավենից
, որպես արհեստական երկրաշարժերի բորքոքման խորհրդային արտադրության մեկ միջոց: Խաղաղ նպատակներով դրանք օգտագործվում են արհեստական փոքրիկ ցնցումներ բորբոքելու միջոցով մարելու համար երկրակեղևում կուտակված լարումները: Սակայն, եթե դրանք հայտնվում են երկրակեղևի տեկտոնիկ ճեղքերի վրա, ապա ըստ փորձագետների կարող են ունենալ անսպասելի հետևանքները, ինչը թվում է լինել հենց Սպիտակի պարագան: Առավել ևս, որ ըստ գիտնականի, այդ տեղի է ունեցել իբր երկրաշարժի պայմաններում ԽՍՀՄ զինված ուժերի վարժանքներ անցկացնելու նպատակով: Պարզ է, որ նման տեխնոլոգիան նախատեսված և կարող էր փորձարկվել միայն սեյսմիկ շրջաններում, ինչպիսինն Անդրկովկասն էր և մասնավորապես Հայաստանը: Բայց ինչո±ւ հենց ղարաբաղյան շարժման բուռն ընթացքում...
  Գիտնականը կարծում է, որ զինվարժանքներն անցկացնում էին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ համատեղ: Իսկ որտեղի±ց նման ենթադրություն: Մինչդեռ, ըստ նույն տեսաժապավենի, որն անգամ ցուցադրում էր  երկրաշարժային այդ սարքի գծագրերը, այն Պենտագոնը գնել է ԽՍՀՄ-ից, որից հետո սարքի ճակատագիրը անհայտ է: Այս դեպքում հարց է ծագում, թե արդյո±ք միջադեպը չի եղել առուվաճառքի փորձարկման հետևանք`  ոչ թե սոսկ զորավարժության, և սարքը հիրավի հայտնվել է «երկրակեղևի տեկտոնիկ ճեղքերի վրա» ու հիրավի ունեցել «անկանխատեսելի հետևանքներ», ինչն էլ փորձնականորեն ծառայել է այդ եզրահանգմանը...
 
 Մեկ քանի տարի առաջ աղմուկ բարձրացավ ԽՍՀՄ նախին ռազմատեխնիկական մասնագետ Յ. Վոլֆսոնի շուրջ, որը 1993 թ. փորձել էր Անդրկովկասյան օկրուգի զինանոցից հայաստանյան տրանզիտով Իրան (նույնպես սեյսմոակտիվ շրջան, և թերևս վաճառքի միտումով...) անցկացնել

 ինչ-որ խորհրդավոր տեխնիկա, բայց բռնվել է հայոց սահմանագծում, ներվել և ապա տարիներով աշխատել ՀՀ ԱԱՊՎ-ԱԱՆ համակարգում: Դրա նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը խոստացել է երբևէ հրապարակել թե ի՞նչ էր այդ խորհրդավոր «սարքը» և ինչ է եղել դրա հետ («Իրավունք», էլեկտ. #97, 22.12.06), որն առայժմ պահվում է որպես «պետական հույժ գաղտնիք»: Մինչ այդ Յ. Վոլֆսոնը այս թոհուբոհում նույնպես դատապարտվեց ու բանտարկվեց...

 

      Անշուշտ, գործողությունը` եթե այդպիսինն իսկապես եղել է, չէր նախատեսում այդքան զոհ, իսկ առաջ քաշված վարկածներն էլ մնում են միայն տարակուսելի ենթադրություններ:
     Սակայն ոչ տարակուսելի իրականություն են մի քանի անժխտելի հանգամանքներ.

   - Երկրաշարժը կատարված փաստ է:
   - Այն կատարվել է քաղաքականորեն խիստ պայթուցիկ և Կենտրոնի համար նույնքան բախտորոշ մի իրավիճակում, երբ վտանգված էր կորցնելու հսկողությունը իրադարձությունների զարգացման վրա, այդու էլ ողջ Անդրկովկասը…
  - Երկրաշարժից հետո Կենտրոնն ու եղբայրական հանրապետությունները շտապեցին Հայաստան` բուժելու համար ահավոր աղետի վերքերը և ցուցադրելու համար առանց դրա իրավիճակից դուրս գալու և հետագայում ևս գոյատևելու անհնարինությունը ( հիշենք Չ. Չապլինի «Պստիկը» կինոնկարում «ջարդեմ-սարքեմ» ռազմավարությունը… ):
  - Արհեստական երկրաշարժ բորոբոքելու սարքը կատարելապես իրական է, իսկ նման` այսինքն
«բնական» կատաստրոֆաներ բորբոքող զենքերի վրա աշխատում էին մեծ տերությունները և անգամ փորձարկում զգայուն և անպաշտպան տեղանքներում ( որոշ արհեստական աղետներ, «ցունամի» թե արտառոց այլազան երևույթներ հաճախ կատարվել են ռազմական կառույցների նախաձեռնությամբ ու նրանց խիստ հսկողության տակ, ինչպես բիոլոգիական զենքերը ու  համաճարակների մշակումը: Այդ այլ և հիմնավորապես փաստագրված թեմա է…):

   - Արհեստական երկրաշարժերի այս սարքը իրապես վաճառվել է Պենտագոնին:
   - Դրա «անկանխատեսելի հետևանքները» իսկապես իրականացել են, գիտահետազոտական կանխատեսումը` փորձարկվել…

  - Սարքի ճակատագիրը մնում է անհայտ, իսկ հետազոտող գիտնականները դրա կիրառումը հայտարարել են վտանգավոր և անընդունելի: Մոտական տասնամյակներում Ստամբուլում սպասվող երկրաշարժը կանխելու բուռն որոնումներում այդ տեխնոլոգիան չի կիրառվելու…
  -
Հզոր տերությունների պրակտիկայում նման «պետական հույժ գաղտնիքները» շատ սովորական են 1:

  - Եվ ի վերջո կա նման աղետները հնարավորինս բնական կամ որպես «մարդկային վրիպումներ» ներկայացնելու նախապես մշակված ու հետո համառորեն կիրառվող ռազմավարություն:

 

    «Պետական հույժ գաղտնիքների» պրակտիկայում, Սպիտակի երկրաշարժից հետո, դրա  համեմատ շատ ավելի հասարակ, համանման իրավիճակում ու նկրտումներով հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը արդեն հիրավի կարելի էր վստահել «ռոմանտիկ թափթփուկներին»:
   Եվ այստեղ էլ, բացի «հանցանիշերի
կոմպլեքսից», կան կողմնակի ու անժխտելի փաստեր.
 -Հայաստանը մնաց «մեծ եղբոր» տիրույթում և կենտ այդ «աննշան» իրադարձությամբ այն ապահովեց իր ներկայությունը ողջ տարածաշրջանում: Այնքան գերկարևոր մի հանգամանք, որ եթե
«հոկտեմբեր 27»  չէր եղել, ապա հարկ էր այն անպատճառ մտահղանալ, «ռոմանտիկ թափթփուկներին» հորինել ու աշխարհաքաղաքական այդ գործողությունը որևէ կերպ իրագործել` հանուն անգերագնահատելի արդյունքների: Վկա’ շարունակվող իրավիճակն ու իրադարձությունները
- Ոճրագործության բուն պատասխանատուններն ու իրողությունը նույնպես չբացահայտվեցին: Հայաստանում շարունակվեցին բռանատիրությունը, քաղաքական սպանությունները, հետապնդումներն ու ոճրագործության հետքերի «մաքրագործությունը», շահագրգիռ նույն «կլանի» և համապատասխան ծառայությունների կողմից ( ավելի ստույգ` դրա հատուկ բաժինների): Այդ, այլևս «ռոմանտիկ թափթփուկների» ինքնագործունեությունը ոչ մի կերպ լիներ չէր կարող …
 _ Այդուհանդերձ մնացին բազմաթիվ հետքեր ու վկաներ: Մեկը, հենց մենք` Հայաստանից մեր վտարմամբ, ցայսօր շարունակվող հետապնդումներով, «
հոկտեմբեր 27-ի» վերաբերյալ մեր քննախուզությամբ ( http://www.eutyun.org/S/E/AX/AX.htm) և դեռ չհրապարակված փաստարկումներով…
  Իսկ ինչու չհրապարակված ?.
  Զի, այդ է դեռևս ողջ մնալու մեր գրավականը…

 

  Սոսկ որպես օրինակ այստեղ հիշատակենք միայն մեկ քանի դեպքեր.

  - 1983 թ. Հարավ-կորեական KAL 007 կոչված թռիչքով քաղաքացիական օդանավի հրթիռակոծումը  ԽՍՀՄ տարածքում և նրա ռազմա-օդային ուժերի կողմից, որին զոհ գնացին 269 բոլորը ուղևորները
( ըստ այլ մեկ վարկածի, եղել են փրկյալներ անձնակազմից և որոշ ուղևորներից ): Ու թեև պաշտոնական հետաքննությունը եզրահանգեց «մարդկային վրիպում», անգլ. աղբյուրները մեկնաբանեցին որպես արևմտյան հետախուզության դիվերսիա, բացահայտելու համար ԽՍՀՄ ռազմա-օդային պաշտպանությունը, ըստ այլոց` բորբոքելու համար սառը պատերազմը:  Զի, աշխարհացունց  այդ միջադեպը հիրավի տեղի էր ունեցել եվրոհրթիռների բուռն ճգնաժամում և դրան հաջորդեցին դիվանագիտական բուռն բանավեճեր ու փոխմեղադրական բազմաթիվ հրապարակումներ:  Այս առումով գործողությունը կատարելապես հաջողված էր, բայց ի~նչ գնով  ու անմեղների ինչպի~սի  զոհաբերությամբ… (տե’ս,
wikipedia.org/wiki/Korean_Air_Lines_Flight_007):
   - 1979 թ.,  հակադիր լագերների կողմից աֆղանական իշխանություններում բորբոքված խժդժությունները և  խորդհրդային բանակի մուտքը Աֆղանստան: Առաջին պատերազմը տևեց 10 տարի, մինչդեռ խժդժությունները շարունակվում են ցայսօր այլ զարգացումներով:
   - Ղարաբաղյան շարժման բորբոքումը Կենտրոնի կողմից և սումգաիթյան ջարդերը 1988 թ., որին խորհրդային բանակը միջամտեց «ուշացումով», այստեղ ևս ցուցադրելով իր անշրջանցելի անհրաժեշտությունը…
  -
1999թ. աշնանը մոսկովյան բնակելի շենքերի պայթեցման մեջ ФСБ-ի մեղսակցության իրողությունը ` վասն չեչենական երկրորդ պատերազմի հրահրման , Վ. Պուտինի իշխանության գալուն և  ռուսական կայսրության վերականգնման (այստեղ ևս կան և’ լուրջ փաստագրումներ, և’ ոչ համոզիչ չքմեղացումներ…) :

  Բավարարվենք :

   

01.10.2010թ.

                                          ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

                                                      http://www.lragir.am/armsrc/country39101.html

     
«Այսօր կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդի անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկություններն են ներկայացրել փաստաթղթերում արծարծված հարցերի և ընդհանրապես հայագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, կարևորվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների հետ կապերի հաստատումը և զարգացումը` խորհրդի կազմում նրանց ներգրավմամբ, գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցության տրամադրումը, խորհրդի կազմում աշխատանքային խմբի ստեղծումը և մի շարք այլ հարցեր»։

 

    Անշուշտ, մենք անչափ ուրախ ենք նման զարգացումների համար: Հատկապես, որ այդ եղել է ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի կարևորագույն ծրագրերից մեկը և` որպես ազգաբանական անշրջանցելի անհրաժեշտություն, հենց ինքն է սկզբնավորել  գործունեության այդ ասպարեզը,  իր աննախադեպ և անգամ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային անհասանելի իր

ձեռքբերումներով ու դեռևս անտիպ բացահայտումներով  (տե’ս այստեղ «Երկհազարամյա քսանամյակ» հոդվածն ու մասամբ հայագիտական բազում նյութերը):
   Այսուհանդերձ նույնքան վրդովված ենք ոչ միայն հայ իշխանությունների ստորագույնը վարքից ու երախտամոռությունից` այլև աներևակայելի «դեբիլությունից»: Այն աստիճան, որ հնարավոր է հայագիտությունը շուտով այնպես հեռանա հայությունից, որ ամենակարևորը նրան այլևս երբեք հասանել
ի չլինի:
   Բայց մի
՞թե ցայսօր ախտաբանությունը չի եղել հայոց բախտորոշիչ հատկանիշը...

21.08.2010թ. 19.08.2010          ...ԵՒ ԱՐԹՆԱՑԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

                                                                            http://www.lragir.am/armsrc/society37745.html

     
Ռուսաստանի նախագահի իրոք պատմական այցը կայացավ: Այն պատմական ու հատկանշական էր նրանով, որ այդ այցի հաջորդ օրը մենք արթնացանք արդեն Ռուսաստանում: Այդ այցն ու ստորագրված փաստաթղթերը վերջապես ամեն ինչ իրենց տեղը դրեցին եվ, ինչու ոչ՝ «մեր երազկոտ հոգիներին բերին խաղաղ հանդարտություն»:   Քանզի այդ այցի շնորհիվ՝ մասնավորապես եվ հատկապես.  

-Մենք ազատվեցինք թշնամի կամ բարեկամ փնտրելու եվ որոշելու հոգսից, քանզի «նորից ու կրկին»  հայտնվեցինք ու տեղավորվեցինք ի վերուստ մեր համար կանխորոշված ու նախագծված տրաֆարետի մեջ: Այն է՝ Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, Վրաստանը՝ չկամ, Իրանը՝ կամ-կամ: Միակ հույսն ու ապավենը այս աշխարհում՝ Ռուսաստանը:  

 -Մենք ազատվեցինք արտաքին քաղաքականություն մշակելու եվ վարելու հոգսից, քանզի, նախ մենք որեւիցե մեկի հետ՝ հատկապես հարեւանների, այլեւս խոսելիք չունենք, եվ երկրորդը, ոչ ոք մեզ հետ խոսելու կարիքը չունի, քանզի մեզ վերաբերող ցանկացած հարց արդեն դառնում է Ռուսաստանին առնչվող խնդիր:  

 -Մենք ազատվեցինք սեփական երկիրը պաշտպանելու հոգսից, քանզի, բացարձակապես ամուլ լինելով դիվանագիտության ոլորտում, ի վիճակի չլինելով ստեղծել սեփական անվտանգության դիվանագիտական ու քաղաքական երաշխիքներ, հարցը հանգեցրինք զուտ ռազմական երաշխիքների ստեղծմանը եվ սեփական բանակն ու անվտանգության ամբողջ համակարգը փաստորեն հանձնեցինք օտարին:  

 -Մենք ազատվեցինք սեփական հողին տեր կանգնելու հոգսից, քանզի հողը նրանը չէ, ով նրա վրայով քայլում է, այլ իրականում նրանն է, ով այդ հողը պաշտպանում է:  

 -Մենք ազատվեցինք ազգային իշխանություն ձեվավորելու անհրաժեշտության հոգսից, քանզի Հայաստանի իշխանությունը այսուհետ դադարում է որպես այդպիսին լինելուց ու դիտվելուց եւ նմանվում է պարզապես սնանկացած մի հաստատության ժամանակավոր կառավարչի: Հարկ է նշել, որ զգալով, որ երկրում անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ է եւ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, կառավարող խումբը, իշխանությունն իր ձեռքում պահելու տեսանկյունից կատարեց հիրավի հանճարեղ քայլ: Նա ոչ թե իշխանափոխությունը դարձրեց անհնարին, այլ ավելին: Իր այս քայլով նա իշխանափախությունը դարձրեց պարզապես անիմաստ: Հաստատության սնանկացումից հետո էական է արդյոք, թե ով է լինելու նրա ժամանակավոր կառավարիչը:  

Ավելի պարզ ասած, պատմության մեր այս հատվածում մենք վերջապես ազատվեցինք քաղաքականությամբ՝ իր իսկական ու բուն իմաստով զբաղվելու հոգսից:    

Այսինքն, կրկին եկանք հանրահայտ մի ճշմարտության՝ հայը կարող է դիմանալ ցանկացած փորձությանը, բայց ոչ երբեք՝ սեփական անկախությանը:  

   ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  Հազվագյուտ դիպուկ և համարձակ դատողություն, թեև հավանաբար ծածկանվամբ: Այլ կերպ դժվար թե լիներ, երբ գաղութում ես կամ գաղթական: Այսուհանդերձ թույլ ենք տալիս մեկ լրացում.

 

 ...ԵՎ ԱՐԹՆԱՑԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ: Այո',  բայց մնալով դարավոր մեր քնի ու մղձավանջների մեջ:

 

19.08.2010թ.                                                  
                              ՄԵՐ ՍՈՒՐԸ...  «ՊԱՐՏՔՈՎ»  ԴՐԵՑԻՆ"Ք ՊԱՏՅԱՆ
  
                       
                                                                     
10.08.2010թ.

                                                        
                                     
             ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻ՞
ԶՄ…

                                                                      http://www.lragir.am/armsrc/comments37493.html  

                                         

                                                   
Հայկ. կեռխաչեր տարբեր հուշարձաններից:  Ձախից` Մեծամոր,(-3-րդ հզ):      
                                          Աջ կողմում` Հայոց Ազգագրական Ընկերության կնքադրոշմը ( 1906թ.):

 

   Եթե ձեր բնակարանն անտեր է, ապա այն արագորեն կզբաղեցնեն տարականներ ու տարատեսակ կրծողներ, երբ ձեր այգին է անտերունչ` վայրի ու վայրենի ջունգլին, իսկ հոգևոր անդաստանը` «փարիզյան կանաչին», մտավորական սողուններ, գաղափարական միջատներ, գիշատիչ միջակություններ, էրուդիտ «դինոզավեր» և խոտակեր «մշակութաբաններ»: Էրուդիտ «դինոզավեր», զի.

   Առանց էութենական «կալորիաների»  ծով ինֆորմացիաներով սնվող էրուդիտները նույնն
            են, ինչ հսկայամարմին, բայց մի բուռ գլխուղեղով խոտակեր դինոզավրերը: 
 


     «
Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐԸ  ԵՎ  ԷԻԶՄԸ
 » ակնարկի Հետագրության մեջ, մենք անդրադարձել էինք «Լրագիր. am» էլեկտրոնային թերթում «Մտածել նորից չստացվեց» խորագրով նման մի մշակութաբանի հոդվածին, որտեղը հեղինակը ջանում էր վերլուծել հայ մտքի պատմական ու արդի իրավիճակը, քննադատում վերջերս լույս տեսած փիլիսոփայության մի քննախոսություն, և դրանում նժդեհականությունը բնորոշում որպես իտալո-գերմանական ֆաշիզմի տարատեսակ:

   Եվ ահա նույն հեղինակը նույն «Լրագիր. am» էլեկտրոնային թերթի 9.08.2010 թողարկման մեջ անդրադառնում է «Հայկական ֆաշիզմ»-ին, որտեղ հերթական անհեթեթություների մեջ գտնում ենք հետևյալ պարբերությունը.

    
  «… Ինչպես ամենուր Ռուսաստանում և Եվրոպայում, Հայաստանը ևս չխուսափեց քաղաքացիական պատերազմից: Կային օբյեկտիվ պատճառներ: Աշխարհում կապիտալիստական համակարգի ճգնաժամի և, հետևաբար, լիբերալիզմի պարտության տարիներն էին, գաղափարախոսական բևեռացման տարիներ: Ոմանք համակրում էին բոլշևիզմը, նույնիսկ ստալինիզմը, ինչպես Արշիլ Գորկին, մյուսները` ֆաշիզմը, ինչպես Կ. Զարյանը կամ Հ. Օշականը: Դա մի իրադրություն էր, որ բոլորովին նման չէ ներկային: Կրկնություն տեսնում է միֆոլոգիական մտածողությունը»:

 

    Արշիլ Գորկու համակրանքը ստանիլիզմին մեզ անհայտ է ու տարակուսելի, նկատի առնելով

տաղանդավոր գեղանկարչի սյուռեալիստական աշխարհընկալումը: Իսկ, եթե դրա հետ եղել են նաև «ստալինյան հետաքրքրություններ», ապա այդ ոչ մի դեպքում գաղափարախոսական` այլ միմիայն «կոնյուկտուրային», իմա` իրավիճակային, նկատի առնելով նրա հայկական ծագումը, Երկրորդ աշխարհամարտը, հակաֆաշիզմը, օտարությունն ու այլն հանգամաքներ, ինչպես շատ հայերի ու նման այլոց պարագաներում, այդ թվում` հրեաների:
   Ինչ վերաբերում է Կ. Զարյանի և Հ. Օշականի ֆաշիստական հակումներին, ապա այդ բացահայտ զառանցանք է, նկատի առնելով երկուսի էլ մշակութային ու կեցական «կոսմոպոլիտիզմը»: Իսկ այն, որ նրանք եղել են «մեհենական» կոչեցյալ ազգայնական շարժման կարկառուն ներկայացուցիչներ, ապա այդ ոչ մի առնչություն չունի ֆաշիզմի որևէ տարատեսակի հետ: Մեր վայ-«մշակութաբանը» թերևս չգիտե, որ այդժամ աշխարհի միջօրեականներով սավառում էր նախաքրիստոնեական ոգին, ինչպես Ֆ. Նիցշեի, Մ. Գորկու, Մ. Կոցյուբինսկու, Ղ. Ալիշանի, Դ.Վարուժանի,
ազգագրագետ Ե. Լալայանի 1,
Լ. Շանթի և շատ այլոց պարագաներում, և ինչպես «հավերժ վերադարձների», «դիալեկտիկական պարույրի» թե «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքով պարբերաբար կրկնվում է համամարդկային ու քաղաքակրթական էվոլյուցիայում: Դրա ամենացայտուն օրինակը միջնադարյան Վերածնունդն էր, իր որքա~ն մարդկային ու բարեկրթական առաքելությամբ: Նույնն նաև այսօր համաշխարհային մշակույթում,
«հեթանոսական և դիցաբանական» առումներով ու վերառումներով: Այսինքն այն` ինչը որպես «միֆոլոգիական մտածողություն» քամահրանքով ակնարկում է ժամանակակից մեր «բուսակերը», անգամ անտեղյակ , որ երբեմնի դիցաբանությունը սքողում էր այլաբանական ու գաղտնագիտական մեծագույն խորհուրդ, որն ի վերջո վերաճեց անտիկ, դասական և ժամանակակից փիլիսոփայության:
     Ահա թե ինչ է նշանակում առանց էաբանական և ստրուկտուրալ հենքի, տափակ ու մակերեսային զուտ «հումանիտար մտածելակերպ»:
   Հում, հիրավի շատ հում ու անարմատ սիզախոտ...

   
   
Նույնը նաև Գ. Նժդեհի վերաբերյալ, որը պարզապես
«մեհենական» այդ հոսանքի, Եղեռնից հետո կուտակցած լինելության խնդրականների և համաշխարհային խմորումների ներկայացուցիչն էր, առանց ռասիստական, շովինիստական թե ֆաշիստական հակումների: Հակառակ դեպքում  ֆաշիստական պիտի բնորոշվեին Ղ. Ալիշանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը և անգամ երջանկահիշատակ Կ. Պալյան-Վազգեն Ա., որը նույնպես խոսեց հայոց արիական պատկանելությունից և հայ առաքելական եկեղեցում կատարեց պատմական հեղափոխություն, վերականգնելով երբեմնի Է-Էություն գերաստվածությունը:
   Ինչ վերաբերում է արդի հանրապետականների իբր «նժդեհականությանը», ապա այն ևս ոչ մի կապ չունի Գ. Նժդեհի գաղափարաբանության հետ: Իսկ եթե ունի, ապա այդ միմիայն բացասական` այն ապականելու առումով: Անչափ ցավալի է, որ ժողովրդավարական թե ընդդիմադիր շրջանակները.
 
      «Կեղտաջրի փոխարեն նետում են նորածնին և պահում հին լվացքաջուրը»:

   
Այս դեպքում  հարցական է, թե արդյոք չարժե՞ փրկել մանկանը և միայն մաքրաջրել այն...

 

    1 Հնագետ-ազգագրագետ Ե.Լալայանը 1906 թ. Թբիլիսիում հիմնեց «Հայոց Ազգագրական Ընկերությունը» և` քաջատեղյակ հայոց հնագույն ավանդույթներից, դրա կնքադրոշմի հիմքում դրեց կեռխաչ-սվաստիկան (վերևի նկարի աջ կողմում): Եվ այդ 4 տարի առաջ` քան սվաստիկան 1910 թ. դարձավ ֆաշիստական խորհրդանիշը և չարաբաստորեն վարկաբեկվեց իր հայտնի հետևանքներով: Ուստի, անցյալ դարասկզբին և Եղեռնից առաջ հայ ճակատագրով մտահոգ մեհենականները ֆաշիստների հայտնությանը սպասելու անհրաժեշտություն չունեին, զի առկա էին սեփական ակունքները: Մինչդեռ մեր հայ-վայ մշակութաբանը այս բոլորի մասին տեղյակ չէ անգամ...

 2 Անձը, «Լրագիր. am»-ի 11.08.2010 թ. թողարկման մեջ «Հինգերորդ շարասյան կաղկանձը» խորագրով հրապարակել է հերթական իր երկդիմի հոդվածը (http://www.lragir.am/armsrc/politics37544.html), կապված

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագրային փոփոխությունների ու ևս 25 տարով երկարացման հետ, որի դեմ հայոց անհանգստությունն էլ բնորոշում է որպես «հինգերորդ շարասյան կաղկանձ»: Հոդվածում օգտագործված է այդ ծառայություններին հատուկ երկակի «և' նալին»` բայց առավել «և' մեխին» գործելակերպն ու գրելաոճը: Հիշեցնենք, որ նա դեռևս Ղարաբաղում Կենտրոն-ին կցված գործակալ էր և ղարաբաղյան առաջին շարժման ներկայացուցիչը...

                                                                         * * *
   Այսքանի հետ կա նաև այլ մեկ տարօրինակ հանգամանք:

   «Լրագիր. am» էլեկտրոնային կայքաթերթը տեսակների մեջ առավել ընթերցվածներից մեկն է: Ըստ հայտարարության, կայքի վերակառուցման նախագիծը իրականացվում է ժողովրդավարական հակվածությամբ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այսուհանդերձ անհասկանալի է, թե ինչպե՞ ս են նույն կայքաթերթում հատուկ էջեր հատկացված հայտնի կգեբական-մուտիլովշչիկ Իգոր Մուրադյանին (այս առանձին և անչափ խորդհրդավոր թեմա է 2... ) և համարյա հայատյաց թե «սորոսյան» իբր դեմոկՂատական նման «մշակութաբաններին» (ականջդ կա~նչի Հ. Վասիլյան... ):
   Սակայն, եթե նկատի առնենք այսօր ամենայնի
«կոմպլեմենտար» երկդիմությունը, «խառը կանաչիով» սնվող միջակությունը, քաղաքական բառացիորեն «երեսփոխանների», «Կանաչ վիշապիկների ու շերեփուկների» և երկակի «խլուրդների» առատ առկայությունը, ապա Հայաստանում «դեմոկրատիան» այլ կերպ երևի անհնար է պատկերացնել:

   Մնաց ճշտել, թե այս արևմտամետ թե ռուսահաճ «каша»-ում որտե՞ղ և որքա՞ ն է ուղղամիտ, անխառը, անկախ և հիրավի ազատամիտ շրջանակների, ազգային դեմոկրատների ու «կոսմոպոլիտ» ազգայնականների տեղն ու դերը, եթե իհարկե այդպիսինները դեռևս կան:
  Իսկ եթե այո', ապա ունե
՞ ն արդյոք նրանք և ողջ հայությունը որևէ ապագա...

 

 

Հ.Գ. Մենք վերստին անձի անունը չենք հիշատակում երևույթ չանձնավորելու և այն մեկ անհատով չսահմանափակելու միտումով: Հույսով, որ եթե.
   Ծառի հետևում հարկ է անտառ տեսնել, ապա անտառի հետևում` տիեզերածառ...
 
 
Այսինքն` ԳերԷություն և ճյուղավորված էություններ` Կենաց և Իմաստության ծառերի մեկտեղմամբ:

30.07.2010թ.                    ՆՈՐԻՑ  «ԱՇԽԱՐՀԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ»
           http://www.lragir.am/armsrc/society-lrahos37250.html
   
   Մեկ անգամ չէ, որ նշել ենք Էության գաղափարների աննկատ ներգործությունը անհատ հետազոտողների, «գաղափարականների»,  քաղաքական թե հասարակական շրջանակների վրա: Նույնը նաև սույն կայքում հրապարակվող թեմաների վերաբերյալ, որոնց հետևում են քիչ թե
շատ խոհուն անհատներ ամենատարբեր ասպարեզներից. երբեմն հղումներով, երբեմն մասնակի թե ամբողջական վերատպումներով, իսկ ավելի հաճախ` առանց որևէ հիշատակման:    
    Շատ այլ դեպքերի մեջ նման մի պարագա է նաև «Լրագիր.am» էլեկտրոնային թերթի 29/07/2010  թողարկման մեջ լույս տեսած «ԱՇԽԱՐՀԸ ԴԵՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» խորագրով տեղեկատվությունը, կատարելապես համահունչ ստորև մեր «Հայի նախավերջին խելքը» խորհրդածությանն ու ասես դրա հավելվածը: Կարելի կլիներ այն զուգադիպություն համարել, եթե նման թեմաները սովորական լինեին հայոց հետաքրքրությունների տեսադաշտում: Հնարավոր կլիներ այն մեզ պես անմիջականորեն առնչել 17.07.2010 թ. ՀՀՇ 16-րդ համագումարին  Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի հետ, եթե հրապարակվեր դրանից անմիջապես հետո, և ոչ թե հենց մեր նյութի: Անշուշտ դրանում վատ ոչինչ չկա, անգամ ողջունելի է և մենք նույնիսկ մի պահ խորհեցինք այն ուղարկել մի քանի լրատվամիջոցների, եթե իհարկե նրանք համաձայնեին հրապարակել և այդ էլ առանց փոփոխությունների: Զի հայտնի է, որ Էություն անունն անգամ ոմանց մոտ անհանգստություն` այլոց մոտ ջղաձգություններ է բորբոքում, մյուսների մոտ` բանագողությունների ու շահարկումների գայթակղություն, որի պատճառով խուսափում ենք առավել կարևոր նյութերի հրապարակումից: Այդ անառողջ հասարակությունների զարգացումը խաթարող պատճառահետևանքային գործոններից մեկն է: Այդուհանդերձ և ըստ կատակասերի.                                          
                                           Ավելի լավ է ուշ` քան ոչ մեկին:
   
    Ցավալի է միայն, որ ամենահիմնական գաղափարները մնում են անհաս, մյուսները ենթարկվում աղավաղումների կամ շահարկվում հօգուտ այլոց: Այդ էլ բարոյահոգեբանական այլ մեկ խափանիչ է, ըստ Գ. Նժդեհի «ներազգային բարոյականի» բացակայությունն ու դրա հետևանքները:
25.07.2010թ.  

                                            ՀԱՅԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ
                                    

    Հուլիս 17-ի ՀՀՇ 16-րդ համագումարը, ավելի ստույգ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը լայն արձագանք գտավ և ամենատարբեր քննարկումների տեղիք տվեց: Թեև սկզբունքորեն համաձայն հիմնական մոտեցումների  հետ, բայց  այն թողնելով քաղաքական փորձագետներին, մեզ այդուհանդերձ տարօրինակ թվաց բոլորովին այլ, զուտ ազգաբանական մեկ հանգամանք. շարունակվող արտագաղթի, Հայաստանում և Արցախում վիճակագրության և արտաբերված «Հարյուր տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինել» անհանգստությունը: Այն էլ խիստ անսպասելի եզրահանգմամբ.
  «Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրությունն է` դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը
պատմական համայնապատկերում
» (ընդգծումը` մերը):

   
Իսկ մի՞թե 20 տարի առաջ չկար այդ գերխնդրականն ու դրա պատմական գիտակցությունը, երբ զանգվածային ու դեռ խրախուսվող թե հրահրվող արտագաղթը հիմնականում կատարվել է հենց այդ տարիներին…

  Մի՞թե հայոց վիճակագրական նահանջը սկսվել էր XI-րդ դարից:
  Եվ մի՞թե հայոց պատմական անկումն ու ազգային խամրումը սոսկ վիճակագրության արդյունք են, և միայն արտագաղթը կասեցնելով հնարավոր է ապահովել հայոց  գոյատևումը, այն էլ մոլորակի ազգաբնակչության հարաճուն ու գլխապտույտ բազմապատկման և գլոբալիզացման գործընթացում:
   Իսկ ո ՞ւր կորան ազգային ինքնության, գիտակցության, ներուժի, սփյուռքի հարատևման և ողջ հայության այլորակ կայացման  գերխնդրականները, որոնք ի սկզբանե եղել ու մնում են ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի գերնպատակները, հենց որոնց համար այն հալածվեց, իսկ գործունեությունը շարունակում է խափանվել 1990 թ. իր հիմնադրման օրից ի վեր, երբ Էության գաղափարները այդժամ սկսյալ մեծն Վիկտոր Համբարձումյանից  արժանացան մտավորական բարձրագույն ավագանու բուռն քաջալերանքին:
   Եվ ի վերջո մի
՞
թե ամբողջ մեկ քսանամյակ էր անհրաժեշտ հայ քաղաքական այրերին այդ  գիտակցությանը հանգելու համար, այն էլ հետևանք և պատճառ տեղափոխությամբ:
   Իսկ եթե այո', ապա կարող ենք գոնե մխիթարվել այդքանով ու հնարավոր
«հայի վերջին խելքի» հեռանկարով…                                                   
                                                                                            
¡ ¡ ¡ 

        Ասելիքը պատկերավորելու համար և համեմատության կարգով, ստորև ներկայացնում ենք վիճակագրական որոշ տվյալներ, վերցված միջազգային տարբեր գիտական աղբյուրներից, մասամբ` «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի դեռևս անտիպ 2-րդ`«Միջօրեական» հատորից:
    Ըստ այդմ ու որոշ հաշվարկների, Հին Քարե դարի ավարտին աշխարհի բնակչությունը կազմել է 3 մլն, բնականաբար անհամասեռ տեղաբաշխմամբ և խտացված բնակլիմայական բարենպաստ կենսատարածքներում: Հետսառցային շրջանում բնակլիմայական պայմանների բարելավմամբ, «նեոլիթյան հեղափոխության» համասփռմամբ և նորանոր կենսատարածքների բնակեցմամբ այդ թիվը ողջ նեոլիթյան շրջանի համար ընդհանուր հասել է 50 մլն ( Ք.ա. 10-3-րդ հհ ), իսկ մեր դարաշրջանի սկզբում աշխարհի բնակչությունը արդեն կազմում էր 200 մլն: Այնուհետև այն շարունակվում է հետևյալ պարբերությամբ.


             -1000 թ.` 275 մլն                                          

          -17-րդ դ.` 500 մլն                                                
          -1900 թ.` 1600 մլն (1,6 մլրդ)
          -1950 թ.` 2500 մլն (2,5 մլրդ)
          -1973 թ.` 3800 մլն (3,8 մլրդ)
          -1976 թ.` 4000 մլն (4 մլրդ )

          -2000 թ.` 6500 մլն (սպասվում էր 7 մլրդ)
            ըստ կանխատեսումների
`
           - 2040 թ.` 12 մլրդ
           
- 2095 թ.`  25 մլրդ                                                                  

                                                                           
               
Մարդկության վիճակագրական աճը Ք.ա. 12-րդ հզ մինչև 1970 թ. (ուղղահայաց` ազգաբնակչությունը մլն-ով,
      
հորիզոնական` տարեթվերը, Ք.ա. 12 հզ-ից մինչև մեր օրերը: "Le Grand Atlase de l’Histoire  Mondiale", France-1981): 


        Նման գերաճի հիմնական գործոններն են կենսատարածք-կենսամիջավայր-կենսապայմաններ փոխառնչությունը և տնտեսա-արդյունաբերական ու քաղաքակրթական պայմանները ( կենսամակարդակ, կացութաձև, առողջապահություն, երկարակեցություն ևն ): Հարակից այլ մեկ գործոնը միգրացիաներն են, որոնք սկսել էին դեռևս Աֆրիկայից, ապա նեոլիթյան և հնդեվրոպական ալիքների հետ` հիմնականում Հայկ. լեռնաշխարհից դեպի ազատ տարածքներ: Այսօր այդ սկզբունքը հակադարձվել է, թերզարգացած և նույնիսկ ազատ տարածքներից միգրացիաները կատարվում են դեպի քաղաքակիրթ և տնտեսապես զարգացած երկրներ, թեև թերզարգացած երկրներում վիճակագրական գերաճը շարունակվում է մեծ արագությամբ: Այդպես, եթե 80-ական թվականներին ընդամենը  9,6 մլն կմ² կենսատարածքով ԱՄՆ ուներ 230 մլն բնակչություն, իսկ  30.2 մլն կմ² տարածքով Աֆրիկան` 344 մլն, ապա այդ տարբերությունն այսօր աճել է հօգուտ վերջինս (ԱՄՆ` 310 մլն, Աֆրիկան` 1 մլրդ ):

   Այժմ անդրադառնանք հայերին և Հայկ. լեռնաշխարհին: Վերջինս
400 հզ կմ² տարածքով քիչ ավելի էր` քան արդի միացյալ Գերմանիան (356,2 հզ կմ²) և պակաս` քան Ֆրանսիան (551 հզ կմ²): Ըստ «Ծննդոց –Այա» տեսության, վիճակագրորեն ի՞նչ քանակ է կազմել Հայկ. լեռնաշխարհի այական սուպերէթնոսը «նեոլիթյան հեղափոխության» շեմին, այսինքն` Ք.ա. 10-9-րդ հհ:
      Եթե որպես չափանիշ վերցնենք յուրացնող տնտեսության հյուսիսամերիկյան այդ ժամանակաշրջանի վիճակագրական հաշվարկները, որոնք կազմում են 0,05-1 մարդ 15/25 կմ² տարածքի վրա, ապա որպես բարենպաստ կենսամիջավայր և նեոլիթյան օջախ Հայկ. լեռնաշխարհը այդժամ պիտի նվազագույնը ունենար ≈1մ/կմ² խտություն, այսինքն` 350-400 հզ բնակչություն, որը կազմում է այդժամ աշխարհի հաշվարկային բնակչության 12-13%: Նկատի առնելով մեգալիթյան հզոր կառույցները (Գյոբեկլի թեփե, Չայոնու, Քարահունջ ևն ), բազմաթիվ ու բավականին ընդարձակ հնավայրերը ( 300-6000 շունչ հաշվարկային բնակչությամբ, ինչպես Նորշուն թեփեն, Ախթամիրը կամ ավելի ուշ Հառիճը` 12 հա կառուցապատված տարածքով), «նեոլիթյան հեղափոխությունից» հետո այդ երկրամասի ազգաբնակչությունը զգալիորեն պիտի որ աճեր: Ըստ մի շարք աղբյուրների, Ք.ա. 1-ին հզ ավարտին Հայաստանը արդեն ներկայացնում էր որպես ամբողջովին հայաբնակ և հայախոս աշխարհ (Ստրաբոն և այլք): Ըստ որոշ հաշվարկների, քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում հայերի թվաքանակը  կազմել է ≈ 4 մլն (իմա` 10 մ/կմ², հմմտ. Ֆրանսիան հռոմ. շրջանում` 6,7-8,5 մլն), ինչը համաշխարհային 200 մլն ազգաբնակչության հարաբերակցությամբ քիչ թե շատ հավանական է: Իսկ եթե այդժամ դրա 2% կազմող հայոց թվաքանակը կարող է թվալ թերաճ երբեմնի 12-13%  սուպերէթնոսի համեմատ, ապա այդ դրանից տարբեր էթնոսների տարանջատման և այա-արիական որոշ ցեղերի արտագաղթման ու նոր հայրենքիներում բազմացման պատճառներով
( նման հաշվարկները կողմնակիորեն նույնպես գալիս են հաստատելու Հայկ. լեռնաշխարհը նեոլիթյան միակենտրոն օջախ և ապա հնդեվրոպացիների բնօրրանը լինելու տեսությունները):
 

   Ըստ 1844 թ. մարդահամարի Թուրքիայում ապրում էր 2,4 մլն հայ (թուրքերը` 7 մլն, իսկ հայերը հիմնականում Արևմտյան Հայաստանում, Կ.Պոլիսի Հայոց Պատրիարքարանի տվյալներով` 3 մլն, 1912 թ.` արդեն 2,02 մլն, այսինքն` մինչև Մեծ Եղեռնը…), իսկ Արևելյան Հայաստանում 1831 թ.` ընդամենը 161,7 հզ (1913 թ.` 1000,1 հզ, 1920 թ.` 720 հզ): Այսինքն, 19-րդ  դարի առաջին կեսին տարաբաժանված Հայաստանում ընդհանուր հաշվվում էր 2,5-3 մլն հայ, իմա` 1-1,5 մլն պակաս` քան 3-4-րդ դդ սահմանագծում: Մեկ դար անց այդ տարբերությունը կկրկնապատկվի, իսկ հայոց ընդհանուր թվաքանակը կկրճատվի ևս 1,5 մլն-ով: Շուրջ 1 մլն կկծկվեն արդի Հայաստանում, մնացյալը կսփռվեն աշխարհով մեկ:
   
1987 թ. 29,7 կմ² տարածքով Հայաստանը հաշվում էր 3,41 մլն բնակչություն, ( միջին խտությունը` 112 մ /կմ² ): Անկախացումից հետո, ըստ տարբեր տվյալների արտագաղթել են
≈ 900 հզ-1 մլն ( համարյա այնքան` որքան Մեծ Եղեռնից հետո… ): Այժմ աշխարհում հաշվվում են ≈10 մլն հայ, այսինքն` մարդկության 0,014% , որից 2/3-րդ արտերկրում, այսինքն վաղ թե ուշ ուծացման վտանգի տակ, երբ մոտ 20 տարի առաջ այդ հարաբերությունն ու գոյատևման շանսերը հավասար էին…
    Այսինքն, եթե քրիստոնեության ընդունման դարաշրջանում հայերը կազմում էին ≈200 մլն մարդկության  2%, 1900թ.` 1600 մլն մարդկության 0,2%, 1987 թ. ≈4,5  մլրդ մարդկության  ≈0,16%, արդ 20 տարում ետաճել և կազմում են ընդամենը 0,14%,  որից 0,07%, մի քանի սերունդներ հետո ամբողջովին ուծացման ենթակա !!!  Մինչդեռ, մարդկության բնականոն վերաճի հարաբերակցությամբ հայերն այսօր պիտի լինեին առնվազը  ≈60-70 մլն ( հմմտ. 1844 թ. թուրքերը 7 մլն, այսօր միայն Թուրքիայում` ≈50-55 մլն , ազերիները` ≈25-30 մլն, որից 7,5 մլն Ադրբեջանում, 17,5 մլն` Իրանում... Wikipédia):

    Որքան էլ մոտավոր ու պայմանական, այդուհանդերձ այս թվերը ցույց են տալիս հայոց վիճակագրական տրամագրի հաստատուն անկումը, և այդ սկսյալ XI-րդ դ. շատ առաջ և անկախ եղեռնի իրողությունից: Իսկ եթե այսպես շարունակվի, հայերը անխուսափելիորեն կենթարկվեն կոլապսի, թեկուզ միմիայն այլոց ու ողջ մարդկության շարունակական գերաճով:
    Նշանակո՞ւմ է արդյոք այդ անխուսափելի անէացում:
     Բոլորովին էլ ո'չ: Վկա` հրեական կենսափորձը, որոնք ընդհանրապես հայրենիք կորցրին, երկհազարամյակից ավելի գոյատևեցին տարագրության մեջ, ապրեցին մեծ ցեղասպանություն, բայց հայրենքի վերագտանք, այնինչ հայերը եղեռնի հետ հայրենիք կորցրին: Նրանք այսօր աշխարհում 17 մլն են, բայց որքան կենսունակ ու ներկա համաշխարհային համարյա բոլոր կարևոր գործընթացներում: Եվ այդ առաջին հերթին շնորհիվ իրենց հոգևոր անկախության, նախանձախնդիր ինքնության, ազգային ինքնագիտակցության ու ներուժի: Ի՞նչ փույթ թե այդ ամենը շատ «քրիստոնեական» չեն: Բայց, նախ նրանք  քրիստոնյաներ չեն և հետո այդ ո՞վ ասեց, որ քրիստոնեությունը մարդկության վերջին «ֆորմացիան» է...
    Այսքանը միայն որպես խորհրդածության նյութ: Իսկ ավելին, որպես խորհուրդ. մի՞թե պարզ չէ, որ վիճակագրության հետ ու դրանից առավել հայերը հոգևոր ապաքինման և գոյաբանորեն ոգե-գաղափարական անշրջանցնելի անհրաժեշտություն ունեն, դիալեկտիորեն` քանակականից որակականի անցնելու հրամայական: Այլ նպատակ չուներ 80-ական թվականներին սփյուռքում հիմնադրված «Հարատևման Ուխտ» ընկերակցությունը, որն 1990 թ. հայրենի երախտավոր մտավորականների զորագրմամբ վերաճեց հայրենիք-սփյուռք «ԷՈՒԹՅՈՒՆ-Ազգային Իմաստության Տաճարի», միակը` որը ստեղծեց  համանուն ամբողջ մի ԷՈԳՀ ոգե-գաղափարական համակարգ և «ԷԱԿԱՆՔ» հազարամյակային նախածրագիր («Ազգ և նոր հազարամյակ», հատոր 1, Երևան-2002թ.,«Հայտնություն», հատոր 3, Երևան-2006թ., «Միջօրեական» հ.2  և «Ձիու քայլ»-հ. 4 հատորները` անտիպ և առայժմ հրապարակման ոչ ենթակա): Սակայն, հալածվեց հերթափոխ երեք իշխանությունների կողմից և ի վերջո վտարվեց Հայաստանից: Ավելի ստույգ` այլոց հորդորանքով, սակայն ի՞նչ տարբերություն...
  
       Հուսանք` մինչև
«հայի վերջին խելքը» կամ գոնե «վերջին հայի խելքն ու ելքը»...


30.06.2010թ.                                                 ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ  ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
                          

   http://www.zigonet.com/chat/un-chat-entreprend-de-traverser-la-russie-pour-retrouver-ses-ma-tres_art13011.html
                                                                    
                                                                       Եթե կողմնացույցի գլխավերևում մագնիս է դրված,
                                                              ապա դժվար թե
«փոքրիկ նավակը» հասնի «կապույտ ծով» ...

     Կենսահամակարգերի ֆիզիկական և մասնավորապես կենսամագնիսական հատկությունների  առնչությամբ` որով այժամ զբաղվում է  կենսաֆիզիկայի առանձնակի մի գիտաճյուղ. մագնիտաբիոլոգիան,  «Էություն» իմաստախոսության համապատասխան ու տարբեր բաժիններում (Երևան-1995թ.,  էջ 210-211, 228- 232, և այլուր),  խոսվում է որոշ կենդանատեսակների բնական, տարօրինակ և անգամ զարմանահրաշ վարքի մասին: Այդ դեռևս 1845 թ. նկատել էր Մ. Ֆարադեյը:
    Այդպես «դրոզոֆիլ» կոչված ճանճերը, աղավնիները, չվող երամները, ձկնային վտառներն ու այլ կենդանատեսակներ տարածության մեջ կողմնորոշվում են երկրի մագնիսական ուժագծերով, որի համար օժտված են մագնիսական մանրէներով կամ գլխուղեղային առանձնահատուկ մասնիկներով:
Բավական էր նրանց գանգիկներին կպցնել փոքրիկ մի մագնիս, որպեսզի նրանք կատարելապես ապակողմնորոշվեն...
   Ինչ վերաբերում է կատվին, ապա նրա  մագնիսական «հոտառությունը» հայտնի էր անգամ  հին եգիպտացիներին, որոնք ունեին արեգակնային Րա աստծո աչքն համարվող Բաստ դիցակատվի պաշտամունք, կատուն օգտագործում էին բուրգերի, այլք` նաև բնակարանային շինարարության մեջ: Ենթադրվում է նաև, որ կատուն ընդունակ է մարդու մաշկի վրա բացահայտել կենսաէներգետիկ կենտրոնները, որոնց վրա էլ հիմնված է չինական ակիպունկտուրան: Կատվին վերագրվում են նաև երկրաշարժերը կանխզգալու ( ինչպես այծերը նաև այլ տարերքներ, որտեղից այծ-կայծ/ակ աղերսը), անչափ սուր հոտառության և անգամ ինչ-որ «վեցերորդ զգայարանի» հատկանիշներ: Խոսվել է նաև Oscar կատվի մասին, որը ամերիկյան  Rhode Island–ի հիվանդանոցում կանխզգում էր հիվանդների մոտակա մահը և գնում կծկվելու նրանց մահճի մոտ ( անգլ. http://en.wikipedia.org/wiki/Oscar_(cat)):    

    Այլ առիթով հիշատակել էինք արտառոց մի դեպք, երբ հեռահար բեռնատեղափոխումների փարիզյան մի վարորդ իր կատվից ի վերջո ազատվելու համար նրան տեղափոխում է Մեծ Բրիտանիա ու բաց թողնում բնության մեջ: Որոշ ժամանակ անց, նույն կատուն վերադառնում է Փարիզ, տանտիրոջ մոտ: Երևույթը համարվեց արտառոց, զի այդ իրագործելու համար կատուն պետք է հաղթահարեր ոչ միայն անծանոթ ու հեռահար տարածություն` այլև որևէ կերպ հատեր Լա Մանշի նեղուցը, թերևս տեղափոխության որևէ նման միջոցով և ուղով` ինչպես բեռնատարը: Այս դեպքում միայն երկրի մագնիսկանան ուժագծերի գործոնը վճռորոշ չէր կարող լինել, վստահաբար առկա են նաև դեռևս անհայտ հանգամանքներ:    
   Եվ ահա, այլամոլորակային հոգեցունց  այցելություններին նմանվող այս երևույթի մեկ այլ դեպք վերստին հնչեց միջազգային լրատվամիջոցներով, կապված Ռուսաստանի բնակչուհի Ռավուլա Հայրովայի, ավելի ստույգ ` նրա Քարիմ կատվի արկածախնդրության  հետ: Փոխելով իր բնակավայրը, տանտիրուհին նրան նվիրել էր հարևանուհուն, սակայն այն մի քանի օրից անհետացել էր: Միայն երկու տարի հետո Ռ. Հայրովան վերագտնում է իր կատվին նոր բնակարանի բակում իրեն սպասելիս` վատառողջ, նիհար ու հոգնած: Այդ երկու տարում հավատարիմ կատուն կտրել անցել էր 3200  կմ ճանապարհ, գտնելու համար իր «հարազատներին»...                                                                                
                                                              
   * * *   
    Բնազանց թվացող այս միջադեպի ու դրա հնարավոր մեխանիզմների մեկնությունները առայժմ թողնելով հոգեֆիզիկոսներին, կենսաֆիզիկոսներին ու այլոց, մենք նախ այստեղ հերթական անգամ արձանագրենք էիզմի անչափ լայն, անհուն ու դեռևս շատ անհայտ ընդգրկումները, պարբերաբար նրա հիմնադրույթներն ու դրույթները փաստարկող նորանոր ֆենոմեններ, իսկ առանձնացնենք կենդանիների հետ կապված այլ մեկ հանգամանք:
    Նրանց կապվածությունը միմյանց ու մարդկանց հետ ապացուցելու անհրաժեշտություն չունի, ինչպես շան, ձիու, այլ կենդանատեսակների և տվյալ դեպքում կատուների պարագայում: Այն միայն սննդով, սոսկ կենսաբանությամբ, հոգատարությամբ թե սոցիալական բնույթի գործոններով չի բացատրվում: Վստահաբար առկա են նաև հոգևոր-զգայական ազդակներ: Ուրեմն հավատարմությունը նույնպես հատուկ է կենդանիներին, թեև անհայտ են տիեզերականորեն, ֆիզիկական թե մաթեմատիկորեն դրա տարատեսակ դրսևորումները:  
   Այսուհանդերձ կարող ենք գրանցել, որ կենդանիների հավատարությունը երբեմն ավելի վստահելի ու հարատև է` քան Բանական մարդու և մասնավորապես կանանց, թեև ըստ ոչ չար և անգամ իգական կատակասերների.
          «Женщина тоже друг человека» (ռուս. «Կինը նույնպես մարդու բարեկամն է»,
           ըստ ռուսական նմանատիպ ասույթի...): Այնինչ.

                                      Դավաճանությունը առանց հավատարմության չի լինում,
                մինչդեռ հավատամությունը լինում է միմիայն առանց դավաճանության...

15.06.2010թ.

ԳՏՆՎԵԼ ԵՆ «ՄՈԽՐՈՏԻԿԻ» թե «ԱԲՈՒ ՀԱՍԱՆԻ ՄԱՇԻԿՆԵՐԸ»…

http://www.plosone.org/article/info%3Adoi%2F10.1371%2Fjournal.pone.0010984

http://www.aolnews.com/story/oldest-leather-shoe-steps-out-after-5500/1108849

http://www.a1plus.am/am/social/2010/06/11/diana-archaeologist  և այլուր

                              
   
Լուրը տարածվեց կայծակնային արագությամբ, երբ PloS ONE  էլէկտրոնային գիտական պարբերականը հրապարակեց Հայաստանի քարանձավներից մեկում պեղված կաշվե ոտնամանի հայտնաբերումը (Վայոց ձոր, Արենի գյուղի մոտ), որը Կալիֆոռնիայի և Օքսֆորդի ռադիոածխածնային փորձագետների կողմից 5637-5387 տարեկան հնությամբ թվագրվում է Ք. ա. 4-րդ հզ: Ոտնամանը միակտոր է, կովի կաշվից, համապատասխան արդի 37 համարին, միայն աջ հատը: Այն իր տեսակի մեջ ամենահնագույնն է, մոտ մեկ քանի հարյուր տարի ավելի հին` քան մինչ այդ հայտնաբերված հին եվրոպական պեղածոները:
     Բազմաթիվ այլ հասցեներով հավելյալ մանրամասնությունները թողնելով հետաքրքրասերների տնտղումներին, մենք ջանանք այստեղ ուշադրություն հրավիրել միայն մի քանի առավել կարևոր հանգամանքների վրա, որոնք անտեսվել են հատկապես հայկական հրապարակումներում և միայն շատ թռուցիկ ակնարկվել այլոց կողմից:


  - Պեղածո մաշիկը գտնվել է քարանձավային մուտքի կավե հատակում, եղեգնյա ծածկույթի տակ մոտ 45 սմ շառավղով հմտորեն մշակված փոսի մեջ, որը ներսից պատված է բարձրորակ դեղին կավով: Դրանում խաչաձեւ դրված այծի կոտոշների հետ մոտ 50 սմ շառավղով 1/3-ի չափով կոտրված և գլխիվայր դրված մի մեծ նարնջագույն ամանի ներքո: Կոշիկը լցոնված է եղել խոտով, ենթադրվում է ձևը չկորցնելու համար:
   Այս ամենը հավատամքային ինչ-որ բնույթ են կրում, առավել ևս պաշտամունքային այծի ու նրա խաչաձև դրված եղջույրների հարակցությամբ: Մաշիկի այդպես խնամքով թաղումը անշուշտ պատահական չէ, ո'չ էլ կենտ լինելը ( կար այդպիսի համատարած սովորույթ,  հիշենք նաև ժողովրդական երգի «առ կոշիկիս թայը, պահա քեզի հիշատակ…» տողերը): Իսկ եթե մաշիկի հատկապես աջ թայը նույնպես պատահական չէ, ապա այդ  կարող էր նշանակել «աջ-ողության ակնկալիք» , ինչպես տիպիկ արիական և հարակից  ավանդույթներում ( հիշենք աջ ոտքի վրա արթնանալու խորհուրդը, Սանասարի աջ թևի կեռխաչը, աջ ու ձախ պտտվող սվաստիկայի իմաստաբանությունը, այստեղ` այծի խաչված եղջույրների զուգորդմամբ, և այլն ): Իսկ ոտնամանը բազմաթիվ ավանդույթներում ինքնին խորհրդանշում է պատկանելություն, հեղինակություն, ինքնահաստատում և իրավունք
:
Եվ ընդհանրապես կոշիկների հետ կապված այդքան ավանդույթներն ու ասույթները` ներառյալ Մոխրոտիկի թե Աբու Հասանի,  խոսում են դրա խորհրդանշական մեծ ու համատարած նշանակության մասին:

 

   - Այս վարկածը հաստատվում է պաշտամունքային բնույթի այլ պեղածոներով, ինչպես կենտրոնական սրահի ետնամսում խեցեղեն երեք ամանների մեջ ամբողջությամբ պահված 8 ± 2 տարեկան, 11 ± 2,5 տարեկան, և 15-21տարեկան պատանիների գանգերը: Առաջավոր Ասիայում համատարած և հինավուրց մի ավանդույթ (մեզոլիթից սկսյալ Անդրկովկասից մինչև Պաղեստին), ըստ որի նախնյաց և հարազատների նշխարները թաղվում էին կացարաններում, որոշ դեպքերում` գանգերը կավապատվում ըստ դիմագծերի:
   Այդքանի հետ հնավայրը կարող է հիմնականում հավատամքային լինել, նկատի առնելով նաև նրա բարձրադիր դիրքը և քարանձավների նման դերը ողջ Առաջավոր Ասիայում ( հմմտ. քարանձավներում թաղվելու սովորույթը, Պզտիկ Մհերի փակվելը քարայրում, Միհրի և Քրիստոսի ծնունդն ու թաղվելը քարայրներում, ա/ուրարտ. Միհրի դուռը Վանում և այլուր):
  Այսինքն, առկա են տարածա-ժամանակագրորեն լայնատարած մշակութային ընդհանրություններ: 

   
    Ω
- Առավել ուշագրավը այն է, որ ըստ հնագիտական խմբի ղեկավար իռլան. Ron Pinhasi-ի, նմանատիպ ոտնամաններ կրում էին արևմտյան Իռանդիայի Aran կղզում մինչև 1950 թ., ( ???, Առան էր կոչվում նաև Աղվանքը…), իսկ ընդհանրապես. «հայկական մաշիկը ոճի և արտադրական տեխնոլոգիայի առումներով շատ մեծ ընդհանրություններ ունի համաեվրոպական ավելի ուշ նման ավանդույթների հետ, ինչն ակնկալում է, որ այս տեսակի ոտնամանները կրել են հազարավոր տարիներ լայնատարած և դիֆերենցված միջավայրերում» (տե’ս վերոնշյալ հղմամբ):

  Այս հանգամանքը առաջինը խոսում է լուսահոգի Մ. Գավուքչյանի տեսության օգտին, ըստ որի կելտական ցեղերը դուրս են եկել Հայկ. լեռնաշխարհից, ավելի ստույգ` Առան-Աղվանքին սահմանակից և Eriahi ու Eriaini  երկրամասերի միջև Գեղամա լեռներից (տե'ս www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm  հղմամբ): Irlande  երկրանունը իռլ. Éire անվանման հոլովումն է ( հմմտ. նաև land>հայ. անդ-անդաստան ), Aran-ը`  Érenn-Ériu-ի ( Ard rí Érenn- բառացի` «Արանի մեծ արքա»), իսկ իռլանդացների Irish>«այրիշ» բնորոշումը` *այ դիցարմատով *այր-ի...
 
  Ահա, ըստ մեզ *այ-այր-ար և *Այա-Էյա-Էա-Է լծորդումների ևս մեկ օրինակ այլ լեզուներում:

         - Մինչդեռ վերոնշյալը Հայկ. լեռնաշխարհից հնդեվրոպական ցեղերի և մշակույթի համասփռման փոքրիկ, բայց իրեղեն մեկ ապացույցն է, ինչպես Նեբրայի «երկնային սկավառակը» (տե’ս www.eutyun.org/S/E/GN/NYS.htm ): Անշուշտ ո’չ այն, ո’չ նմանատիպ մաշիկները Made in Armenia մակնիշով անմիջականորեն չեն արտահանվել, այլ հնդեվրոպական ցեղերը իրենց հետ տարել են արհեստագործական ու մշակութային ավանդույթները, իսկ դրանք իրենց բնօրրանում զարգացել են հազարամայակներ ի վեր, առանց էթնիկական մեծ փոփոխությունների: Այս առումով պեղածո մաշիկը հայկական տրեխների բացահայտ նախատիպն է, որոնք նույնպես պատրաստվում էին միակտոր կաշվից ու կրում կաշվե փոկեր ( կից նմուշները ):
    Ավելացնենք նաև, որ ըստ ազգային ավանդույթի հարսանիքի նախօրեին հարսի ծնողները փեսային կարմիր կապերով տրեխներ էին նվիրում, ինչը համահունչ է կոշիկի վերոնշյալ խորհրդանշական բովանդակությանը (
Հին Պաղեստինում առևտուրը վավերացնելու համար վաճառողը տալիս էր նաև իր սանդալի մեկ թայը, որպես օրինական առևտրի ապացույց…):

   Ուստի, ըստ ամերիկացի մարդաբան Adam T. Smith-ի, «հայկական պեղածոն թերևս այսբերգի մեկ կատարն է» ակնարկը ավելի քան հիմնավոր է:
   Ω
 - Ի դեմս կենտ այս մաշիկի լրատվամիջոցների մեծամասնությունը թմբկահարում է եգիպտական բուրգերից առաջ Հայկ. լեռնաշխարհում քաղաքակրթության առկայությունը: Մինչդեռ, մենք
բազմաթիվ աննյութական` բայց վերլուծական հիմնավոր փաստերով բազմիցս ապացուցել ենք եգիպտական քաղաքակրթության վրա Հայկ. լեռնաշխարհի մշակութային զգալի ազդեցությունը (տե'ս այստեղ. http://www.eutyun.org/S/E/GN/Kiya.htm http://www.eutyun.org/S/E/KATNA/Katna%204.htm ;
http://www.eutyun.org/S/E/7%20tive/7%20tiv.htm; http://www.eutyun.org/S/E/GN/Yerknag.htm  և հարակից հասցեներով ):

  Այսպես թե այնպես, այս կենտ պեղածոն գալիս է հաստատելու ոչ միայն Հայկ. լեռնաշխարհը հնդեվրոպացիների բնօրրանը լինելու իրողությունը` այլև “Ծննդոց Այա” տեսությունը, ըստ որի այն նեոլիթյան միակենտրոն օջախն է, որտեղից սկզբնավորվել ու սփռվել է 12000-ամյա համամարդկային նախամշակույթն ու արդի քաղաքակրթությունը: Դրա բնականոն վերաճն էր հնդեվրոպական հանրույթն ու մշակույթը, որը համասփռվեց Ք. ա. 6-5-րդ հհ սկսյալ*:                                                                     ¡ ¡ ¡    
                                                                       
                                             

     Այսքանը միայն շատ թռուցիկ և լոկ հրապարակված սակավ տվյալների դիտարկմամբ, որպես վերլուծական այլ մեկ մոտեցում:
    1916 թ.
Ա. Էյնշտեյնը հրապարակեց իր «Հարաբերականության ընդհանուր տեսությունը»: Այն երկար կարող էր համարվել թեական, եթե 1919 թ. բրիտ. աստղաֆիզիկոս Ա. Էդինգտոնը արևի խավարման հետ կապված ու նրա գրավիտացիայում հեռավոր աստղի ճառագայթային շեղման չափումներով չարձանագրեր  դրա ճշմարտացիությունը, ինչը 1921 թ. Ա.Էյնշտեյնին արժացավ Նոբելյան մրցանակ:  Ընդհանրապես տեսական բացահայտումները ամրագրվում են փորձնական հաստատումներով կամ իրեղեն փաստերով: Սակայն, տեսական ֆիզիկայի քանի տեսություններ հիմնված են միմիայն մաթեմատիկական հաշվարկումների կամ  հարակից դիտարկումների վրա, ինչպես Բիգ Բանգի կամ Սև խոռոչների պարագաներում, որոնք ոչ ոք չի տեսել: Այլ խոսքով, «Չեմ տեսնում` չկա!» սկզբունքը ըստ էության մտավոր կույրերի հավատո հանգանակն է, որոնք առանց «շոշափելու» ոչինչ չեն տեսնում անգամ բաց աչքերով:
    Այդպես ընդամենը
մեկ մաշիկը այդքան աղմուկ ու խանդավառություն բորբոքեց: Մինչդեռ, որպես «ԾննդոցԱյա»  տեսության գոնե տարածա-ժամանակագրական վավերացում անհամեմատ կարևոր էր  նույն 2000 թ. Գյոբեկլի թեփե հնավայրի հայտնաբերումը, իսկ  էթնոմշակութային պատկանելությունը  հաստատվում է նման ամեն մի բացահայտմամբ (տես http://www.eutyun.org/S/E/GN/HayTsagXndr.htm ): Այնինչ, մեր գզրոցում են պահվում դեռևս անտիպ մի շարք պարզապես անհավատալի ու ցնցող հետազոտություններ ու փաստարկումներ, որոնց հրապարակումը կարող է շատ խնդրահարույց դառնալ, առաջինը հենց մեզ համար: Իսկ իրերի նման ու մեր իրավիճակում նման անձնազոհությունը պարզապես անմտություն կլիներ...

  
Մնում է նախ զարմանալ, թե այդ ինչպե՞ս ՀՀ Ազգագրության ու Հնագիտության ամբողջ մի ինստիտուտում գոնե հրապարակված մասը չգիտեն կամ արհամարում են, օտարերկրյա իրենց գործընկերներին թեկուզ ի միջի այլոց ակնարկելու համար: Բայց զարմանալի չէ, երբ հայոց ծագումանաբնությունը կարևորելով հանդերձ նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանս. գիտ դոկտոր Արմեն Պետրոսյանը իր «Հայոց ազգածագման հարցեր» աշխատության մեջ ջանալով ստուգաբանել հայ անվան ծագումը հիշատակում է բոլոր հին ու ժխտված տեսակետները ( Երևան 2006 թ., http://www.noravank.am/file/article/34_am.pdf )` առանց անդրադառնալու «Ծննդոց –Այա» մենագրությանը  (Երևան 2000) և առաջին անգամ առաջարկված *Այ-*Այա դիցամոր մեր ստուգաբանությանը: Մինչդեռ, այլ մի «արիականացած» պատմաբան (Անժելա Տերյան, Երևան 2002), իր «Բնօրրան» իբր հետազոտության մեր տեսությունների ու այլոց հիմնադրույթները ամբողջովին  յուրացնելով հանդերձ խիստ հպանցիկ հիշատակում է այդ և ի միջի այլոց արձանագրում. «
Հայ անունը Հայա (Էա, Այա) աստծո անվան հետ են կապում նաև Ալ. Վարպետյանը և… », երբ հենց նա է դրա հեղինակը, մնացյալը` կապկումներ: Այդ ճչում է հենց ԷՈՒԹՅՈՒՆ կայքի նյութերից:

   Զարմանալ կարելի է նաև, թե
ինչպե՞ս այս փոքրիկ բացահայտումը այդքան մեծ արձագանք գտավ
օտար և հայ շրջանակներում, երբ այն թե' նշանակությամբ և թե' տարիքով ընդամենը 6000-ամյա համեստ մի պեղածո է 11-12000 ամյա Գյոբեկլի թեփե հսկայական հնավայրի համեմատ, և հազիվ մի քանի հարյուր տարով ավելի հին եվրոպական նմուշներից, դրանք` եգիպտական բուրգերից: Հայոց պարագայում վստահաբար գործել է օտար շեփորահարումների գործոնը, նրանց պարագայում` թերևս աշխարհաքաղաքական իրադարձությունների, կապված Իսրայել-Թուրքիա հակամարտության և տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման հետ...


    Առավել ապշեցուցիչ է նաև հայոց ինքնամոռացությունն  ու թերահավատությունը ( թերևս թերարժեքության բարդույթներից ), չվստահելով սեփական բացահայտումներին ( թեկուզ նույն աշխարհաքաղաքական նկատառումներով... ), երբ այլք տեղի-անտեղի շեփորահարում են իրենց չեղյալ վաղնջականությունն ու փոխառյալ մշակույթը…
    Բայց թե դրանք էլ այնքան արտառոց երևույթներ չեն, երբ անդրադառնում ենք, որ.
                      
Տխմարությունը, տմարդությունն ու տկարությունը հորեղբոր որդիներ են,
                            հայերը` նշյալ բոլոր ախտանշաններով այլևս ծերացած մի ազգույթ...

          Այս տխուր իրողության լավագույն ապացույցը ոչ միայն իբր ազգային-նժդեհական հավակնող  իշխանությունների ծայրահեղ խարդավանքները, տգիտությունն ու տկարությունն են` այլև ՀՀ ԳԱ Ակադեմիայի, Գիտության ու Կրթության նախարարության և հարակից հաստատությունների, իսկ լավագույն վկայությունը` կովի կաշվից այս ընդամենը 24-25 սմ-անոց ոտնամանը: Ոտնաման, որով  ՀՀ քաղաքական այրերը, ըստ խրուշչովյան ավանդույթի, պետք էր ՄԱԿ-ի թե  միջազգային ամբիոնները ծեծեին:  Ոչինչ, կամաց-կամաց կարծեք խելոքանում ենք... ոտքերից:
   Մնում է հնագետները երբևէ
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ»  մենագրությունը պեղեն...
          
....
Բարեբախտաբար Արենի -1 հնագիտական պեղումները հովանավորել են ամերիկյան National Geographic ընկերությունը, Gfoeller, Steinmetz, Boochever հիմնադրամները, Բրիտանական ակադեմիան (?), UCLA համալսարանի Costen հնագիտական ինստիտուտը կիսահրեա Գրիգորի Արեշյանի ներկայացուցչությամբ**, պեղումները ղեկավարել իռլան. Ron Pinhasi-ը (Cork-ի համալսարանից, Իռլանդիա ), իսկ պեղածոն գտել է վստահաբար ծագմամբ ռուս և ռուսախոս տիկին Դիանա Զարդարյանը:
          Հակառակ դեպքում ի՞նչ պիտի լիներ հայոց վիճակը առանց այլոց:
        Բայց գուցե մեր
օրի՞ն, Փոքրիկ Իշխանի կամ  ինքնիշխանի պես...

 

* Այդ և մեր հոբելյանի առիթով մեզ շնորհավորել են մի քանի բարեկամներ, պեղածոն ու դրա հրապարակումը համարելով նախախնամական նվեր...

** Նա նույն վաստակաշատ հնագետ-ակադեմիկոսն է, որին առանց անունը տալու հիշատակել ենք «Հայոց ծագումնաբանության խնդրականը» ակնարկի նախաբանում  (տե'ս  այստեղ http://www.eutyun.org/S/E/GN/HayTsagXndr.htm հղմամբ ), Կալիֆոռնիայի UCLA համալսարանում հարգարժան Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպված գողտրիկ նախաճաշ-բանավեճի ընթացքում: Նա Լ. Տեր-Պետրոսյանի օրոք եղել նաև պետքարտուղար և ՀՀ Գիտ-կրթական նախարարությանը կից գիտական հատուկ հանձնաժողովի նախագահը: Հուսանք, որ հայտնաբերված մաշիկը մեր տեսություններում գոնե փոքր-ինչ կհամոզի նաև նրան, թեև այդ բանավեճից հետո լիովին համաձայն էր մեզ հետ:

 

                                                                                    
                                                                     
¡ ¡ ¡ 

   Հ. Գ.  25.06.2010 թ.: Մեզ տեղեկացրին, որ հարգարժան տիկին Դիանա Զարդարյանը հարցազրույց է տվել նաև հայերեն, այսինքն` նաև հայախոս է, գուցե նաև հայուհի, որի համար անշուշտ ուրախ ենք, թեև նրա ռուսախոս լինելը ժխտականորեն չէր հիշատակված, ինչպես նաև այլոց պարագաներում: Ընդհակառակը, հարկ է նրանց բոլորին շնորհակալություն հայտնել, միայն մերոնց հորդորելով առավել եռանդուն, նախաձեռնող ու հավատավոր լինել նման հարցերում: Գոյություն ունեն ոչ պակաս նշանակալից արտեֆակտեր ու հետազոտություններ` հիմնավորելու համար Հայկ. լեռնաշխարհը հնդեվրոպական ու դեռ նեոլիթյան բնօրրանը լինելու իրողությունը և այն աշխարհին փաստելու համար:
   Ուստի, հարգելի հնագետին ու հարակից բոլոր մասնագետներին մաղթում ենք նոր բացահայտումներ, հանուն համամարդկային ճանաչողության ու ճշմարտության:

06.06.2010թ                            Դեպի La Haye...


http://www.zhamanak.com/article/15276/
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=5169
http://www.armtimes.com/9594
http://tert.am/am/news/2010/06/03/armeniantimes/


    Մինչ հայկական լրատվամիջոցները քննարկում էին Ռ. Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու հարցը, այլք` ինչպես Ա.Կարապետյանը, Վ.Շիրխանյանը և ուրիշներ հնչեցնում  նրան «մոռանալու» և «պատմությունից ջնջելու» անհրաժեշտությունը (վերջինս` «հայ ժողովրդին ու Հայաստանին հասցրած անուղղելի վնասների համար» …), ոմանք` ինչպես բանտարկյալ Մուրադ Բոջոլյանը, անձին մեղադրում անձնական հետապնդումների մեջ (կից հղմամբ. http://www.lragir.am/armsrc/country-lrahos35514.html)ընդդիմադիր լրատվամիջոցներում կայծակնային արագությամբ սփռվեց ՀԱԿ-ի կողմից Ռ. Քոչարյանին Հաագայի Միջազգային քրեական դատարանին հանձնելու հաղորդագրությունը (տե’ս վերոնշյալ հղումներով): Ըստ այդմ.

         «Հայ Ազգային Կոնգրեսի հայցում ընդգրկված են այս տարիների ընթացքում Եվրադատարան ուղարկված ավելի քան 40 գործերը, բոլոր այն օրենսդրական փոփոխությունները, որոնք այս տաս տարիների ընթացքում կատարվել են միմիայն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սահմանափակելու նպատակով: Առանձին անդրադարձ կա «Ա1+»-ի գործին եւ այդ առնչությամբ Եվրադատարանի կայացրած որոշմանն ու այդ որոշման չկատարմանը: Բոլոր մանրամասներով ներկայացված են 2003-ի եւ 2008-ի նախագահական կեղծված ընտրությունների ընթացքում եւ հետընտրական ժամանակահատվածում կատարված բռնությունները: Հայցում ներկայացված են բոլոր կասկածելի ու չբացահայտված սպանությունները. հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանի սպանություն: Վերջինիս սպանության հետ կապված, ի դեպ, ներկայացված են ոչ միայն իրավական մանրամասներ, այլ նաեւ այն բոլոր հայտարարությունները, որոնք Պողոս Պողոսյանի սպանությունից հետո արել է Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի պարզ դառնա վերջինիս կերպարը: Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված, բացի իրավական մանրամասներից, առանձնահատուկ տեղ է հատկացված նաեւ այն փաստին, որ այդ գործով կալանավորված մեղադրյալների մի մասը հետագայում բանտում իրար հետեւից «մահացել են»…
 …Մարտի 1-ի սպանդը Կոնգրեսի Հաագա ներկայացրած դատական հայցի մեխն է եւ Ռ. Քոչարյանի կողմից կատարված հանցագործությունների գագաթնակետը: Մարտի 1-ին կատարված առնվազն տաս հոգու սպանությունները, ՀՀ Սահմանադրության խախտմամբ մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավման փաստը, Փաստահավաք խմբի բոլոր զեկույցները, մարտիմեկյան իրադարձություններից հետո միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների կողմից հնչեցված բոլոր հայտարարությունները տեղ են գտել Հաագա ներկայացված հայցում:
Բացի փաստաթղթերից, հայցին կցված են հսկայական քանակությամբ տեսաձայնագրություններ, վկայություններ եւ այլն: Նշված փաստաթղթերն ու տեսաձայնագրությունները վերաբերում են ոչ միայն 2008 թվականի Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցածին, այլ նաեւ Քոչարյանի իշխանության տարիներին կատարված մի շարք աղմկոտ սպանություններին, Երեւանի կենտրոնի բնակիչներին իրենց տներից բռնի տեղահանելու եւ բազմաթիվ այլ մանրամասներ

  
Հայցի տեքստը բաղկացած է 280 էջից, իսկ դրան կցված փաստաթղթերը կազմում են ավելի քան 4 հազար 500 էջ։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի քրեական դատարան հայց ուղարկելու ընդդիմության նախաձեռնության տակ ստորագրել է մի քանի հարյուր հազար մարդ: ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ ուզում են Քոչարյանին տեսնել Հաագայի դատարանում: Ստորագրահավաքի թերթիկի վրա հետեւյալ տեքստն էր.
  
"Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա, կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց ծանր արյունով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որն իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը հանձնել Հաագայի միջազգային դատարան  " 
 
Այդ հայցով, փաստորեն, Հայաստանի քաղաքացիները դիմում են միջազգային հանրությանը` ահազանգելով, որ իրենք տաս տարի Հայաստանի նախագահի աթոռին նստած Ռոբերտ Քոչարյանին դիտում են որպես հանցագործի եւ մարդասպանի  եւ խնդրում են միջազգային հանրությանը զբաղվել այդ մարդու հարցով: Սա մի բեռ է, որի տակից, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը կարող է եւ դուրս չգալ: Եվ ի դեպ, փորձագետները պնդում են, որ այս դատական հայցը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին` կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հիմնաքարը կարող է լինել, այլ նաեւ` վերջինիս մեծ քաղաքականություն վերադառնալու ամենամեծ խոչընդոտը…» :
        
                                        * * *
   Ստորև, 19.02.2010 թ.
«Դուզ պլանի գլուխ...» խորագրով թռուցիկ մի հաղորդագրությամբ մենք արդեն անդրադարձել էինք այս նախաձեռնությանը, որը նախապատրաստվում էր մոտ երկու տարի է ի վեր և «կիրականանա թե ոչ» տարակուսանքների տեղիք էր տվել: Մենք համոզված էինք նաև, որ անկախ գործընթացի արդյունքից այդ միջոցառումը ինքնին շրջադարձային ու պատմական ակտ է, արձանագրելու համար վերջին տասնամյակում Հայաստանի ու ողջ հայության գլխին եկած` ավելի ստույգ բերված ՓՈՐՁԱՆՔԸ, հատկապես 1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական աներևակայելի ոճրագործության առնչությամբ, որոնք վասն գալիք սերունդների սթափության,ազգաբանական ու գոյատևման առումներով դեռ ավելի խորն ու խիստ արմատական վելուծություններ են ակնկալում: Զի դրա հետևանքները անչափ բազմաշերտ են ու չափազանց ուսանելի: Այդ միայն անկախության կորուստ չէր` այլև հետագա բոլոր իրադարձությունների սկզբնապատճառը` մինչ մարտիմեկյան սպանդն ու այսօրվա անհասկանալի թվացյալ ներքին ու արտաքին իրադարձությունները: Այդ ոճրագործության զոհերը միայն անմիջական դեմքեր չէին` այլև ուղղակիորեն ու անուղղակիորեն հազարավոր ընտանիքներ ու անձինք, ինչպես հիրավի Մ.Բոջոլյանի, Ս.Հացպանյանի, շատ այլոց ու նաև մեր պարագաներում, միմիայն բաց հետաքննության հրապարակային մեր հայցի համար (տե’ս այստեղ http://www.eutyun.org/S/E/AX/AX_V_00.htm):
   Մինչդեռ, ցայսօր անգամ ամենատարբեր գաղթօջախներում մեզ հետ կատարվող հետապնդումները այդ ոճրագործության ճչուն վկայություններն են: Ակներևաբար, ՀՀ անվտանգության ծառայություններում որոշակի մի բաժին շարունակում է զբաղվել ու դեռ երկար կզբաղվի միմիայն պետական այդ ոճրագործության հետքերը մաքրագործելով (վկա երբեմնի զինդատախազ Գ. Ջահանգիրյանի ու հարակից այլոց բանտարկումները, մյուսների` լռեցումները...): Ուստի, իշխանափոխություն չի լինելու!!!,  քանի դեռ ոմանց բնորոշմամբ այդ «ղարաբաղյան ճիվաղը» պահպանում է իշխանության կարևորագույն լծակներն ու իր բարձրաստիճան անձինք, որոնց ձեռքին հանրապետության երրորդ նախագահն անգամ որոշ առումով պատանդ է…

   Ինչ վերաբերում է անձին «մոռանալուն» ու «պատմությունից ջնջելուն», ապա այդ թերևս նրան ու այլոց մատուցած լավագույն ծառայությունը կլիներ, երբ հարկ է կատարել ճիշտ ընդհակառակը, ինչպես հորդորել էինք «Ազգային խաչքար» քննախուզության ավարտաճառում. ( տե'ս այստեղ
http://www.eutyun.org/S/E/AX/AX_04.htm , իսկ ընհանրապես.http://www.eutyun.org/S/E/AX/AX.htm).

           ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ "ԱՆՄԱՀ ՄՆԱՔ ", ԱԶԳԱԲԱՆՈՐԵՆ` ԱՆԺԱՌԱՆԳ ...

  Այս առումով ՀԱԿ-ի հայցը Հաագայի Միջազգային քրեական դատարանին հենց նման մեկ քայլ է, այլք` համարձակ քննախույզների, վճռական շրջանակների և աճող սերնդի առաքելությունը: Զի.

                                      Դու հզոր ես ! ուրեմն ինչո՞ւ լռել,
                                      Թեկուզ քչերը կծղրտան,

                                      Ով ուզում է սատանային ահաբեկել,

                                      Պարտ է բարձր որոտա:
                                                                    (Գյոթե, «Մեղմ էպիգրամներ» - Zahme Xenien )               

    Իսկ թե ինչո
՞
ւ է խորագրում նշված «Դեպի La Haye...», զի պարզապես այդ Հաագա քաղաքանվան ֆրանսերեն  արտաբերումն է, առանց *այ-*հայ դիցարմատի և հայոց ինքնանվանման հետ առնչության: Այդուհանդերձ, այլորեն որոշ նախախնամությամբ, զի նույն հաստատությանը փորձ է արվել դիմել նաև ցեղասպանության հայցով…

   Պատահական զուգադիպությո՞ւն թե՞ ինչ-որ տրանսցենդենտալ խորհուրդ.

                                Պատճառահետևանքային ֆլուկտուացիաներում հաճախ

                        հետևանքը նախորդում է պատճառին, պատիժն` հանցանքին…

01.03.2010թ.                                                                                   ՍԵՆՍԱՑԻԱ ???

http://www.youtube.com/watch?v=_XLJ6OVtF5s&feature=related

   Ինտերնետ-համացանցի վրա շրջանառության մեջ է մի տեսանյութ (տե’ս նշյալ հղումով ), ըստ որի.
     

    2006 թ. հունիսի 12-ին, անգլո-ամերիկյան ռազմական պարեկները հարավային Իրաքի մի հնավայրում արել են հնագիտական «արտառոց ու մեծագույն» մի բացահայտում, իբր ունակ կարևոր ներգործություն ունենալու տիրող համընդհանուր  համոզմունքի վրա: Պեղածոն` պղձյա արկղի մեջ շումերերեն սեպագրերով կավե սալիկները, շտապ տեղափոխվել են Լոնդոն ու հանձնվել արևելագետների ու լեզվաբանների բուռն վերծանմանը:    
   Մեծամասամբ անընթեռնելի, այսուհանդերձ գիտնականներին հաջողվել է վերծանել մի քանի հատվածներ, այդ թվում Նոյի նախաջրհեղեղյան տարբերակ Զիուսուդրայի դրվագը: Ըստ այդմ, Զիուսուդրան զգուշացնում է այլ մեկ
«ջրեղեղի» մասին և տալիս հաջորդ տապանի նախագծային հանձնարարականներ: Այն իբր նպատակ ունի օգնել մարդկությանը բնակեցնելու Նիբիրու մոլորակը, որի ուղեծիրը 3500 տարին մեկ մերձենում է Ուրանոսին: Այդ վերստին կկայանա 2012 թվականին: Ծախսվում են հսկայական գումարներ վերծանման տեխնոլոգիաների և այլ սալիկներ հայտնաբերելու համար, այնինչ 2008 մարտի կեսերին թարգմանության վեց պատճենները ուղարկվել են Փարիզ, Ամստերդամ, Մադրիդ, Հալեպ, Կարաչի (Պակիստան ), Տանժեր (Մարոկկո):
  Յոթերորդ պատճեն տվյալ տեսանյութում ներկայացվում է բանավոր: Ստորև` մի քանի մեջբերումներ և կադրեր.

     a.  b. c.
       a).Էա-Հայա ձկնակերպ աստվածը, Գուդեա արքայիկների սնարին: b). Հավանաբար նույն
       Էա-Հայան և իր զուգակիցը ծիսասափորը ձեռքներին (տե’ս «Սրբ. ջրավազան», Մաս Երկրորդ):  
       c). Փոքր Մասիսը դիտված հարավից (ապա տեսախցիկը ներգրավում է նաև Մեծ Մասիսը):
      
     --------------------------------------------------------------------------------------------------
…Շեբեթ արքայի գահն իջեցվեց երկնքից, ծեսերը կատարելագործվեցին, աստվածային կարգը սահմանվեց և անարատ վայրերում հինգ քաղաքներ հիմնվեցին. Էրիդուն, Բաթ Տիբիրա, Դիռաք (Terqa ?), Սիպպար և Շուրուպպակ, որի արքան էր Զիուսուդրան:  
   Անկարգություն եղավ այդ քաղաքներում, ինչ անհանգստացրեց աստվածներին: Քաղաքների հետ կործանվեցին նաև երկրպագության կենտրոնները: Ջրհեղեղի՝ կյանքը կործանող ջրերը ծածկեցին երկիրը և Նեմուշ (?)  բարձր լեռան վրա Զիուսուդրան տեղադրեց «յոթ և յոթ» երկրպագության աշտանակ՝ լցված եղեգով, murtle-ով (?) և cedar-մայրիով: Նա խնկեց այդ բոլորը, և անուշահոտությունը տարածվեց ամեն կողմ: Աստվածներն առնելով անուշաբույր հոտը՝սկսեցին սավառնել իրենց մատուցված զոհաբերության շուրջ...
  
 ...Երբ Էնլիլն եկավ, Ես ու կինս միացանք աստվածների հավաքին: Նա ձեռքը դրեց իմ ու կնոջս ճակատին, ասելով. «Մինչ այս պահը Զիուսուդրան մարդկային արարած է եղել, այսուհետև իր անունն է Ուտնապիշտիմ և ինքն ու իր կինը պետք է լինեն այնպիսին, ինչպիսին մենք ենք՝ աստվածներ»:
   Այնուհետև մեզ տարան հեռու մի տեղ, որտեղից սկիզբ էին առնում Գեհոն, Փիսոն, Եփրատ և Տիգրիս գետերը: Եվ մենք ապրեցինք այդ հեռավոր վայրում՝ չորս հզոր գետերի ակունքում…
 
….Այդ ժամանակ երկիրը դեռ նոր էր, երբ Անուն բերեց սալիկները: …Եղեգնյա նավ պատրաստիր, ունեցվածքդ ուրիշին տուր, կյանքը փնտրի, հոգին վառ պահի: Ուրիշ աղետ է սպասվում… մեկ այլ ջրհեղեղ կգա, հեղեղելով երկիրը: Զգուշացիր և պատրաստիր քո ընտանիքի խաչը, սերմանիր մարդկային սրտից բխող ուրախություն, պատսպարվիր առաքինությամբ, դրախտը վկայող լույսի վերադարձով…
                                                                     ( թարգմ. Արարատ Ստեփանյանի)
                                                                 
                                                                    
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ      

   Իրականում առանձնապես արտառոց  ոչինչ չկա: Պարզապես գտնված է հանրահայտ «Գիլգամեշ» էպոսի ևս մեկ տարբերակը: Եվ նույնիսկ եթե այն հիրավի շարադրված է շումերերեն, պեղածոն ուշածին է մի քանի պատճառներով:
 - Նախ, շումերերենը որպես սրբազան լեզուն օգտագործվել է անգամ մեռած վիճակում, ինչպես լատիներենը ցայսօր:
 - Շումերական Զիուսուդրայի հետ հիշատակվում է աքքադ. Ուտնապիշտիմ տարբերակը, ասես մտածված արդիականացնելով, շաղկապելով ու մեկնելով վաղնջական էպոսը:
 - Շեբեթ արքան հավանաբար ռազմի օտար աստված Էրրան է կամ նրա արձագանքը ( հայկ. արեգակնային Արան…), հայտնի աքքա. «սեբետտու»-յոթնյակ կամ «յոթնակի զորություններ» բնորոշմամբ ( տե’ս այստեղ «7 մոգական թիվը», Մաս Երկրորդ): Ըստ առասպելների, բաբելական Մարդուկը նրան ժամանակավոր հանձնել էր գահը, որն իբր նա չարաշահել էր ու վտարվել: Հանգամանքներ, որոնք հուշում են Հայկ. լեռնաշխարհ-Միջագետք հարաբերությունները, զուգահեռ Էա-Հայայի, կուտին Գուդեայի ( Կորդուքից, որտեղ էր Կուտա քաղաքը Էրրայի տաճարով և որտեղից էր Հայկի թոռ Կադմոսը…  ), և Հայկ-Բել առասպելացած հակամարտությունների:
 - Այստեղ հիշատակվող Նեմուշ լեռը այլ տարբերակնում կրկնվող Մասու-Մաշու երկգագաթ լեռան աղավաղված արտաբերումն է ( գուցե Նեմրութ
լծորդմա՞մբ... ), որի վրա նստել էին Զիուսուդրայի և Ուտնապիշտիմի տապանները, ավելի ուշ` Նոյի: Իսկ այդ լեռը նույն Սիս-Մասիսն է, այսինքն` Արարատը, ինչը պնդում էինք վաղուց:
- Մինչդեռ հիրավի արտառոցը չորս գետերի ու դրանց ակունքի հիշատակումն է, որոնց մեջ Գեհոնը` Արաքսը, Փիսոն` Ճորոխը (վրաց. Փոթի արձագանքով…), իսկ ակունքը` հենց Բյուրակնը «երկիր դրախտավայրում»:    

   Փոքրիկ մեկ նկատառում: Միջագետքում նախապես սրբացված էին միայն Տիգրիսն ու Եփրատը, աքքադ. Idiglat (Տիգրիս) և Purattu (Եփրատ) հորջորջմամբ: Դրախտային 4 գետերի պաշտամունքը առաջանում է ավելի ուշ, երբ Հայկ. լեռնաշխարհը աշխարհագրորեն դառնում է առավել ճանաչված ( տե'ս «Սրբ. ջրավազան», Մաս Առաջին, Նկ. 6c): Ուստի բնագրում Գեհոն, Փիսոն, Եփրատ և Տիգրիս անվանումները չէին կարող լինել` այլ միայն փոխարինվել աստվածաշնչյան տարբերակից, թերևս միայն հասարակական մատուցման կամ Հին Կտակարանը ամրագրելու միտումով:

   Թեական նման հանգամանքներով հանդերձ հիրավի նշանակալիցը մնում են նախաբիբլիական Մասու-Մասիս առասպելացած լեռների նույնացումը, տարբեր «նոյերի» հանգրվանումը դրանց վրա և դրախտի տեղակայում Հայկ. Լեռնաշխարհում, երբ  դրախտը ոմանք աշխարհագրորեն տեղակայում են Պարսկաստանի իբր Դիլնում կոչված վայրում (Զ. Կոսիդովսկի), այլք Լիբանանում, մյուսները` Միջագետքում: Այսինչ հաստատվում է այն, ինչը հայագիտական մեր առաջին հետազոտությամբ պնդում էինք դեռևս 1986 թ.  (ֆրանսահայ ARMENIA N°99 ամսագիր,  «Եվ նստավ տապանը ի լերինս Արարադայ… »),  զետեղել «Էություն» հանդեսում (1992 թ. տե’ս  http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_09_19.htm ) և լրացված  «Ինքնություն » հատորում (Երևան-1993, էջ 25-35):
   Նույն առնչությամբ, պնդել էինք, որ վասն անմահություն պարգևող «Կենաց ծաղկի»  Գիլգամեշը ուղևորվել է հենց Հայկ. լեռնաշխարհ և այն ձեռք բերել առասպելացած Վանա լճի հատակում: Եվ այդ նաև հաշվելով գետերով ու կիրճերով նրա անցած «50 ասպարեզը», որն հավասար է 800-900 կմ` ճիշտ այնքան, որքան է հեռավորությունը հարավմիջագետքյան Ուր քաղաքից, որտեղ էլ գտնվել է շումերերեն սալիկներով պղնձյա այս արկղը (մնացյալը տե’ս « Ծննդոց-Այա», էջ  497 ): Մինչդեռ այլք այդ երկրամասը նույնպես տեղակայում են ճիշտ հակառակ ուղղությամբ, Պարսից ծոցի ոչ հեռավոր Բահրայն կղզում, երբ դեպի այն էպոսում նկարագրված «գետեր ու կիրճեր» չկան ( http://en.wikipedia.org/wiki/Dilmun )…

  Այս բոլորի հետ վերստին երևակվում է Էա-Հայա ծովաստծո ակունքը, որի պաշտամունքային կենտրոնը հիրավի Էրիդու շում. առաջին քաղաքն էր ( այստեղ Նկ. a և b), և այդ  նաև պաշտամունքային 7 թվի առնչությամբ (
«
Նեմուշ (?)  բարձր լեռան վրա Զիուսուդրան տեղադրեց «յոթ և յոթ» երկրպագության աշտանակ»...):
  Ահա, «սենսացիոն» որակվող այդ հնագիտական բացահայտման կարևորագույն արժեքը, ինչը գալիս է հաստատելու երկտասնամյակ առաջ մեր եզրահանգում: Եվ այդ անգամ վերծանումների, լրատվական հնարավոր թյուրիմացությունների կամ նույնիսկ 2012 թ. «վախճանաբանական» հորինվածքների պարագաներում, որոնք սովորական երևույթներ են 1:
  Այսու, բնականորեն հաստատվում է ԷՈԳ համակարգի ևս մեկ ` թեկուզ այլերի համեմատ շատ համեստ, բայց անդրանիկ հիմնաքարը: Սակայն, որպես մեր ԷՈԳՀ հետազոտական
«խաչբառի» մեկ վանդակ, այն կատարելապես համապատասխանում է ցայսօր կատարված ու մասամբ այստեղ ներկայացված ծագումնաբանական, հայագիտական և արևելագիտական մեր բոլոր դիտարկումներին:
   Եվ այդպես գիտական ամեն մի բացահայտման հետ, ծանոթ «Չի կարող պատահել !!!», «Խելքի մոտ է», «Իսկ այդ ո՞վ չգիտեր»  գիտա-հասարակական սկզբունքով:
   Մնացյալն ու ամենահիմնականները դեռևս առջևում են...

1 2012 թ. իբր աշխարհի վերջը «կանխատեսվում» և շահարկվում է վաղուց, հնարավոր է և այս դեպքում: Իսկ այլ մեկ մոլորակ (Մարսը)  բնակեցնելու ծրագրով  գիտահետազոտական խմբեր արդեն  աշխատում էին, մասնավորոպես NASA-ում...
  2012 թ. մենք ևս կանխատեսում ենք որոշ իրադարձություններ, սակայն այդ կապված արեգակնային 11-12 ամյա ցիկլերի և պատմա-տիեզերական որոշ ռիթմերի  առնչությամբ: Չի բացառվում, որ 12.01.2010 թ. Հայիթիի երկրաշարժը դրա նախանշաններից մեկն է, ինչպես 1987-ին հայաստանյան երկրաշարժը, ապա ԽՀՍՄ-ի փլուզումը կամ  բախտորոշ իրադարձությունները 1999 թվին...
  Կարծեք սյս կարծիքը  հաստատելու է գալիս  26-27.02.2010 գիշերը Չիլիի ըստ Moment սնդղակի 8,8  բալանոց երկրաշարժը ( ամենաուժեղը 1960 թ. հետո, մոտ 12x4=48 տարի առաջ, և համարյա յուրաքանչյուր 10-11 տարին մեկ... ), Իսպանիայի, Պուրտուգալիայի և Ֆրանսիայի ատլանտյան ափերը ողողող ուժգին փոթորիկը, ինչպես նաև ցունամիի ահազանգերը ողջ աշխարհում:   
    Ուստի, պետք է սպասել այլ աղետներ և իրադարձություններ, որոնք շումերական պեղածոյի հետ անմիջական առնչություն չեն ակնկալում...
19.02.2010թ.                                     «ԴՈՒԶ ՊԼԱՆԻ ԳԼՈՒԽ»…

                      http://www.lragir.am/armsrc/country-lrahos32498.html

   Լրատվական չաչանակությունների մեջ ամենաուշագրավը ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանի երեկվա հայտարարությունն էր, ըստ որի 2-3 շաբաթ հետո Ռ. Քոչարյանի դեմ հայցը կուղարկվի ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան:
   Լրագիր.am-ը հիշեցնում է (տե'ս հղումը ), որ այդ նպատակով ընդդիմությունը մոտ մեկուկես տարի առաջ նախաձեռնել էր ստորագրահավաք, որի թերթիկների վրա հետևյալ տեքստն էր.

 

   «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի նկատմամբ գործել է ծանր հանցանքներ: Նա երկու անգամ նախագահական իշխանության է տիրացել կեղծ փաստաթղթերի հիման վրա` կատարելով իշխանության յուրացման ծանր հանցագործություն: Իր միանձնյա եւ բռնատիրական իշխանությունը նա ամրապնդեց ծանր արյունով` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ եւ Հայաստանում հաստատեց իրական ավազակապետական ռեժիմ: Նա իշխանությունն ավարտեց կրկին արյունով` 2008 թվականի մարտի 1-ի դաժան սպանդով, որ իր բոլոր հատկանիշներով հանցագործություն է մարդկության դեմ: Ուստիեւ մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս պահանջում ենք մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն, իսկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ »:

 
  Վերջապես (թեև շատ մեղմ... ) !!!

   Սակայն, եթե ՀԱԿ-ը իսկապես այդքանն էլ արեց, ապա այն որևէ միջոցառումից ավելի կմնա որպես հիրավի պատմական հերոսություն է ու ինքնին շրջադարձային ակտ, անկախ գործընթացի արդյունքներից :
   Իսկ ինչո
՞ւ հենց «պլանի գլուխ»: Ավագ սերունդը պիտի հիշի, որ ժամանակին այնտեղ հասարակական մի հանրահայտ «օբյեկտ» կար, համարյա պատմական մի «հուշարձան»:
  Դրսից Երևան մտնողները առաջինը հենց այդտեղ էին վազում…

19.01.2010թ.

                                                                                           «ОБШИРНЫЙ РАК»

Ըստ wikipedia միջազգային հանրագիտարանի և այլ աղբյուների
http://fr.wikipedia.org/wiki/Cancer

   Քաղցկեղը բնորոշվում է որպես օրգանիզմի նորմալ հյուսվածքում բջջային աննորմալ ու անոմիկ1 պրոլիֆերացիա (համասփռում) : Բոլոր այդ բջիջները նույն կլոն-գենոմի (գեների միագումար, այլորեն` կլան…) շեղումներ են, որոնք ձեռք են բերում ինքնակիսվելով անվերջ ու անհսկելիորեն  բազմանալու հատկություն: Հիվանդության զարգացման ընթացքում որոշ բջիջներ կարող են միգրացվել ու ձևավորել մետաստազներ (ախտաբանական օջախներ)…    
   Քաղցկեղի պատճառները կարող են լինել ներքին ( գենոմ, մուտացիա),  ներմուծված վարակիչ agent-ներով
2,  և/կամ արտաքին (սնունդ, ռադիացիա…): Քաղցկեղները լինում են տարատեսակ. կրծքի, մաշկի, թոքերի, լյարդի, արյան, գլխուղեղի  ևն: Հիվանդության չորրորդ` ծանրագույն փուլը բնորոշվում է հյուսվածքների և օրգանների տարածուն ախտահարմամբ, հայտնի որպես սահմռկելի «обширный рак»- լայնարձակ քաղցկեղ: Բուժումը այլևս իսկապես չկա…  
  Մահացու հիվանդությունը առավելաբար դրսևորվում է «ներքին օրգաններում» և տարիքավոր անձանց ու … ազգերի մոտ, բայց ոչ անպատճառ բոլորի:

 1անոմիա - հուն. α-բացակա  և νόμος / nómos-օրենք, կարգ, ստրուկտուրա բառակազմությունից, այսինքն` օրենքի ու կարգի բացակայություն: Եզրը օգտագործվում է նաև հասարակագիտության մեջ, որպես հասարակական կառույցը կարգավորող նորմաների քայքայում…  
2agent (ագենտ )- անպատճառ գործակալ չէ, նշանակում է նաև գործոն… 
07.01.2010թ.

                                                 «Կապիկներն իմ, կապիկներն իմ, կապիկներն իմ հայրենի» շարքից

             
                «
ՎԱՂՆՋԱԳՈԻՅՆ ՄԱՐԴՈՒ ԴՆԹ-Ն ՎԵՐԾԱՆՎԱԾ Է»

               http://news.mail.ru/society/3228122/?lang=en&ver=%32%38%34%32

   Հղում անելով ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը, սույն խորագրով ռուսական Новости@Mail.Ru  կայքը տարածել է կարճ մի հաղորդագրություն, ըստ որի ռուս-գերմանական գիտնականները կատարել են կարևորագույն մեկ քայլ եվրոպական ժողովուրդների ծագումնաբանության վերաբերյալ:  Խոսքը վերաբերում է 1954 թ. Վորոնեժի Մարկինա լեռան մեջ թաղված 20-ամյա երիտասարդի մնացորդներին, որոնք թվագրվում են մոտ 30 հազարամյա վաղեմիությամբ և համարվում իբր եվրոպական ժողովուրդներից մեկի վաղնջագույն ներկայացուցիչը: Ըստ վերլուծական արդյունքների, պեղածոյի գենետիկական կոդը պատկանում է այսօր երկրագնդի վրա ապրող մի խիստ սակավաթիվ խմբի, որոնց ներկայացուցիչները առավելաբար հանդիպում են Եվրոպայում: Ըստ այդմ մակաբերվում է, որ Եվրոպայի բնակեցման ավանդական տեսությունը Մերձավոր Արևելքից դառնում է թեական, և իբր վերահաստատվում Ռուսաստանի Դոն գետի հարավային ավազանից Եվրոպայի բնակեցման և արդի Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության բնօրրանը լինելու վաղուց ժխտված վարկածը:    
   Կարճ այս հաղորդագրությունը բազմաշերտ է ու պարունակում է մի շարք հաճելի ու վիճելի հանգամանքներ:  

 - Դրանց մեջ ամենահետաքրքրականը ոսկորոտիքից ԴՆԹ-ի մոլեկուլի վերծանում է, որը ցայսօր հնարավոր էր միայն քիչ թե շատ պահպանված կենսանյութից: Ուստի, ոսկորոտիքից դրա արտածումը պետք է համարել հիրավի գիտական մեծ ձեռքբերում, հղի ազգերի ծագումնաբանության վերաբերյալ  լուսաբանումներով և շատ խնդրահարույց հետևանքներով:  

- Այն, որ «պեղածոյի» գենետիկական կոդը առավելաբար պատկանում է եվրոպականների  ինչ-որ խմբին, ավելի քան օրինաչափ է: Ի վերջո «պեղածոն» վստահաբար Homo sapiens է, որոնք 40-60 հազարամյակներ ի վեր սփռված էին Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայից ( համասփռումը նաև Միջերկրականով) մինչև սիբիրյան տայգաներ, որտեղից 20 հազար տարի առանջ անցել են ամերիկյան մայրցամաք: Ուստի, «պեղածոն» «վերին սարի ծաղիկը չէ», վաղը կարող են այլ ու ավելի վաղ նմուշներ ենթարկվել վերլուծական նույն այդ մեթոդին, կամ հայտնաբերվել այլերը, իսկ «պեղածոն» լինել եկվոր հենց Մերձավոր Արևելքից, տարածքը` միմիայն խաչմերուկներից մեկը: Ի վերջո, արդ 100 հազար տարվա վաղեմիությամբ հաշվվող Homo sapiens-ը նույնպես սերվում է Աֆրիկայից, իսկ ռուսական ստեպներ դժվար թե հայտնվեր ինքնաթիռներով...
   
 - Ցայստեղ խոսքը գնում է միմիայն մարդաբանական հիմքերի մասին, բայց ոչ մի դեպքում քաղաքակրթական, առավել ևս հնդեվրոպականության, որը անհամեմատ ուշ միգրացիաների հետևանք է: Այսինքն, հաղորդագրության մեջ կատարվող շահարկումները շովինիստական երանգավորմամբ տղայական սպեկուլյացիաներ են, ինչպիսինը միշտ էլ եղել են, մասնավորապես երկտասնամյակ առաջ Գլեբ ամուսինների ու այլոց կողմից, որոնք փորձվում էին Ուրալ տեղանվան մեջ տեսնել արիական Ար ամրատը, այնտեղ` արիացիների բնօրրանը, կամ ինչպես Վ. Շերբակովն էր տքնում ա/ուրարատյան Ռուսա արքայանվան մեջ գտնել ռուս ցեղանվան հիմքը ու դեռ հայերին մեղադրում մարդաբանական պեղածոների քննախուզումները խափանելու մեջ («Ինչություն» հատոր, էջ 24-37)…  

 - Եվ վերջին մեկ նկատառում: Այն, որ տարբեր ժողովուրդներ որոնում են իրենց ծագումնաբանությունը, ջանում կարևորել այն, իրենց երկիրն ու մշակույթը` բնականոն է: Այն, որ այդ հաճախ արվում է ոչ գիտականորեն ու դեռ խարդավանքներով` նույնպես, աստվածաշնչյան փչոցներն ու ցայսօր դրանով ներշնչված միլիարդավոր զանգվածները վկա… Իսկ այն, որ բուն իրողությունը  իր արմատներում պարունակող հինավուրց մի հանրույթ դրանից անտեղյակ է ու դեռ մտավորական վերնախավը թե քաղաքական պարագլուխները անտարբեր, կարող էր արտառոց համարվել, եթե միայն անտեսվեր ծերունական  «ալզայմերի» գործոնը: Այլ խոսքով` ետաճի, որն ինքնին վաղնջականության մեկ արտահայտությունն է:   
    Կա գիտական կարծիք, ըստ որի մի քանի միլիարդ տարիներ հետո, Արեգակի մարման հետ երկրագունդը կվերաբնակեցնեն դինոզավրերն ու անհետացած կենդանատեսակները: Այսինքն, ամենայն կունենա «Դարձ ի շրջանս յուր»: Այդ դեպքում, այլաբանական մեր մեկ ասույթը կարող է ստանալ իրական երանգավորում.
 
     Թերևս այդ կապիկն է առաջացել մարդուց, գուցե հենց հայից
                                                    (սափրագլուխ «գորիլլաները»` հաստատ)…
 
   Առավել ևս նկատի առնելով կապկելու հայոց արդի հակումները, ափսոս ոչ այս խնդրականում:
                                                                    
* * *
    Հ.Գ.- Հարկ ենք համարում պարբերաբար շեշտել, որ մեր դիտարկումները ունեն միմիայն զուտ գիտական մոտեցումները, ոչ մի դեպքում շովինիստական, և առավելաբար վերաբերում են համամարդկային ճանաչողության և էիզմի ակունքներին, դրանց զարգացմանն ու տիեզերաբանական ապագագիտությանը: Այդ առաքելության մեջ մեր հայկական ծագումն ու հայերեն արտահայտվելը մի կողմից մեծ արատ են, այլ կողմից` մեծ առավելություն, գենետիկական հիշողության ու լեզվամտածողության առումով:
01.01.2010թ.                                                         «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ »

                                                   
30.12.2009թ.                                                                       ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ   

   Երբեմն հայոց «Ծուռ հայելիների թագավորության» ԶԼՄ-ներում հայտնվում են շիտակ ու ինքնին խոսուն տեղեկություններ, որոնք այդուհանդերձ չեն հասնում գոնե որոշ շրջանակների գիտակցությանը: Ստորև` 1-2 օրինակ ( ընդգծումները` մերը):  

    Լրագիր.am ,  http://www.lragir.am/armsrc/country31413.html   
   «Երբ Հովիկ Աբրահամյանին դարձրին ԱԺ նախագահ, խոսակցություններ կային, որ դա Ռոբերտ Քոչարյանի ծրագիրն է,  որպեսզի Սերժ Սարգսյանի դեմ ներպալատական հեղաշրջում կազմակերպի: Պատասխանելով այդ մասին հարցին, Հովիկ Աբրահամյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց. “Ես ընդհանրապես թիմի անդամ եմ եւ միշտ հարգել եմ խաղի կանոնները,  ոչ մի անգամ աչքի չեմ ընկել, որ կարող եմ թիմին դավաճանել:  Իսկ հակառակ կողմով, որ թիմին նվիրված եմ, մինչեւ վերջ պայքարող եմ, այդ ամենը երեւացել է 2007թ., երբ ես ՀՀԿ շտաբն էի ղեկավարում, 2008թ. երբ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն էի ղեկավարում: Իմ կարծիքով, իմ նկատմամբ կա վստահություն ՀՀԿ-ի կողմից, նաեւ Սերժ Սարգսյանի կողմից, որն ինձ առաջարկել էր ԱԺ նախագահի պաշտոնը”, նշեց նա:  Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը նաեւ վստահություն հայտնեց, որ լինելու են նախագահի հերթական, այլ ոչ թե արտահերթ ընտրություններ: “Լինելու է նախագահի հերթական ընտրություն, եւ ընտրվելու է Սերժ Սարգսյանը»:
15:27:22 - 24/12/2009  

 - Այն, որ կա «Ռոբերտ Քոչարյանի ծրագիր», այսինքն նա մնում  ստվերային «Կնքահայրն» ու  ղեկավարում կարևոր ծրագրերը` ինչպես պնդում էինք ստորև ( Ռ.Ք. «ամեն ինչ գնում է ըստ ծրագրի»- տե'ս «ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ» ), այդ շատերն են գիտակցում, այլք` կռահել են, սակայն «Cosa nostra»-ի թե ստալինյան «լռության օրենքը» անխափան գործում է նաև այստեղ:
- Հ. Աբրհամյանը խուսանավում և շրջանցում է հարցը, սակայն ակամա խոստովանում «թիմի և խաղի կանոնների» գոյությունը` այդու նաև «ծրագրի», որի մասին ստորև բացեիբաց հայտարարում էր անձամբ ինքը` Ռ. Քոչարյանը:
  - Մնում է մեկ հարց.  ինչու է այդպես վստահ Հ.Աբրահամյանը, որ չեն լինի արտահերթ ընտրություններ, այլ` հերթական, որում հաղթելու է Ս. Սարգսյանը: Վստահ է նրա՞, այդ «ծրագրի՞», Ռ. Քոչարյանի ՞ թե՞ այլ մեկ անխափան զորության վրա, որը կարող էր լինել միմիայն Ռուսաստանը:  Այն հիրավի 1999 թ. հոկտեմբեր 27-ից , իսկ ավելի ստույգ` Վ. Պուտինի նախագահական ընտրարշավից, իսկ ավելի ակնհայտ` 2000  թ. ընտրությունից ի վեր հիրավի գործում է անխափան, Ռ. Քոչարյանի զորությունը` համապատասխանաբար նույնպես, այդու էլ մնացյալը: Ուրեմն այդ ինչի՞  վրա էր հույս դնում միամիտ Ս. Հացպանյանը, Ս. Սարգսյանի դեմ ինչ-որ դավադրություն հայտարարելով…
    Եվ մի՞թե միանգամայն պարզ չէ, որ նրան պատժեց ոչ թե նա` այլ հենց ամենահզոր «Կնքահայրը»: Եվ մի՞թե պարզ չէ նաև, որ ներքին քաշքշուկները կատարյալ բեմադրություններ են, որոնց մասնակիցները ոչ միշտ են ծանոթ «սցենարին»  ( ըստ չար լեզուների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հայտնի քաշքշուկներում մոլորված իր հայ գործընկերոջը պատվիրել է. «Эдик, подпиши и все!..»: Վստահ, նա «սցենարը» գիտեր...):
 

    Մյուս ուշագրավ հրապարակումը, նույն աղբյուրում 29.12.2009թ. թողարկման մեջ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎՏԱՆԳ» խորագրով հարցազրույցն էր, արվեստի պատմության դոկտոր, բավականին խոհուն հրապարակախոս Հաջի Նազենի Ղարիբյանի  հետ: Խորհուրդ ենք տալիս ամբողջությամբ և ուշադիր ընթերցել այն:
  
   http://www.lragir.am/armsrc/interview31468.html                     
  «Հարց -Ամփոփում ենք 2009 թվականը: Ինչպիսի՞ն էր այն, ըստ Ձեզ:   
 - Եթե կարճ և ամբողջական բնորոշեմ, ապա կարող եմ ասել, որ 2009 թվականը Ռուսաստանի վերադարձի ակտիվ տարի էր: Ուղիղ 15 տարի առաջ` 94 թվականին,  քաղաքագետ և մտածող Տիգրան Հայրապետյանն առաջին անգամ գրեց այն մասին, որ Ռուսաստանը վերադառնում է: Այն ժամանակ, ցավոք, միայն ինքն էր զգում Ռուսաստանի վերադարձը, քանի որ խորապես ուսումնասիրել էր` ինչ է  կատարվում Ռուսաստանում և հասկացել էր այնտեղ կատարվող շրջադարձերը. ռեֆորմատորները փոխարինվում էին կայսերապաշտներով: Փաստորեն 94-ից մինչև այսօր Ռուսաստանը կամաց-կամաց վերադառնում է…»:     

   Այնչափ դիպուկ և համարձակ դիտարկումների  հետ, հարգելի հեղինակը անում է մեկ արմատական վիրպում. Ռուսաստանը վերադարձել և Հայաստանը արդեն կորցրել էր անկախությունը դեռևս 1999 թ. հոկտեմբեր 27-ից սկսյալ, ինչը խուսափում են ընդունել թե սոսկ բարձրաձայնել համարյա բոլորը, «ստալինյան բարդույթի» բերումով, ավանդական երկչոտության թե ստրկամտության:  Մինչդեռ, այդ ճակատագրական ոճրագործությունն ունեցավ պատմական բացառիկ նշանակությունը, ինչն  արդեն հնչեցրեցին ՀՀ առաջին նախագահը  26.10.2007 թ. հրապարակային իր ելույթում և շատ այլք: Սակայն այդ բոլորը ի վերջո հետևողականորեն լռեցվեցին և այլևս քչերն են համարձակվում այն արծարծել: Իրավիճակն ու ժամանակներն հասկանալիորեն այն չեն...
  Այսուհանդերձ, ողջունում ենք համարձակ հայունուն և խնդրում համախոհ անձանց մեր հարգանքն  ու քաջալերանքը փոխանցել նրան:


   Ըստ շատերի, հայոց համար տարվա ամենանշանակալից իրադարձությունը հայ-թուրքական արձանագրություններն էին, որոնք առիթ տվին «ո՞ւմ էր այդ ավելի ձեռնտու» հարցականին և համատարած վերլուծությունների: Սակայն չնկատվեց, որ որքան էլ դրանք թվում են Ռուսաստանին ոչ այնքան ձեռնտու` այդուհանդերձ միմիայն այդ իրադարձությունը հայոց մեծամասնությանը ուղղեց դեպի ռուսական ապավինություն ( ինչպես հակաթուրքական ամեն մի ակցիա...), որին կամա-ակամա աջակցեցին թունդ ընդդիմախոսները, հատկապես` «ազգայնական» և իհարկե դաշնակցական..
 Մինչդեռ մնացյալը այնքան էլ կարևոր չէր…
 Միայն այդքանի համար արժեր այս բոլոր թոհուբոհը, չհաշված երկրորդական ձեռքբերումները, թե' Թուրքիայի, ավելի պակաս` թե' Արևմուտքի համար:  ԱՄՆ միայն ժամանակ է շահում, Եվրոպան` Ռուսաստանի բարեհաճությունը, այն` իսլամական աշխարհի: Իսկ հայե՞րը...  


  Հին պարսիկները հայոց այծ-հայեր էին անվանում, երբ նրանց մեջ դեռ խոյացուներ կային, իսկ արդեն` վաղուց ոչխարներ…
                                                                        
* * *
  Հ.Գ. Այստեղ չնչին հակառուսականություն չկա: Եթե նրանց այդ հաջողվում է` հալալ է իրենց, ինչպես ըստ բնության օրենքների` բոլոր արջերին, առյուծներին, գայլերին և անգամ աղվեսներին: Դրանով է բացատրվում նաև Արևմուտքի վարքը հայոց, հենց հոկտեմբեր 27-ի (լինելով ամենայնից կատարելապես քաջատեղյակ...  ), մարտի 1-ի ու ցավալի այլ իրադարձությունների նկատմամբ:
   Նույն սկզբունքով, չկա նաև ինքնախարազանում: Մենք միմիայն իրողությունն ենք արձանագրում, հուսալով գեթ փոքր-ինչ խտտել ոմանց ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը: Ի վերջո մենք նրանցից մեկն ենք ու այս իրողությունների անմիջական զոհը: Եվ նույնքան բնական է մեր ամանորյա ու ամենօրյա «Խորենացու ողբն արդի», թեև մինչև վերջ ընդդիմանալու ու թասիբով անհետանալու վճռականությամբ: Մի՞թե այլ է եղել առավել արժանի նախորդների վարքը: Այս սերունդը ևս տեսավ ու ապրեց հիրավի պատմական ու ողբերգական իրադարձություններ:
   Տա~ Աստված` ո'չ մշտնջենական:
18.12.2009թ.                                                               ԻՆՉՈ՞Ւ Է  ԼՌՈՒՄ  ԼԵՎՈՆԸ      

     Չալպուտուրիկ այդքան «հաճախորդներից» հետո թվում է թե իշխանությունները վերջապես գտել են «կատարյալ» ընդդիմություն, իրական ու հզոր, ուստի կարող են Արևմուտքի առջև ներկայանալ որպես քիչ թե շատ դեմոկրատներ: Առավել ևս ի դեմս  Լ. Տեր-Պետրոսյանի պես կայացած քաղաքական գործչի ու առավելաբար արևմտահակ ընդդիմադրի:   
     Եվ հիրավի, 2007 թ. մեծ քաղաքականություն վճռականորեն վերադառնալուց, նախագահական բուռն ընտրարշավից, «ավազակապետություն», «հոկտեմբեր 27», «թող որ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», «2 օր էլ դիմացեք և դուք կունենաք…» ու նման համարձակ հայտարարություններից, ՀԱԿ-ի խոստումնալի հիմնադրումից, բազմամարդ միտինգներից և Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջներից հետո ինչո՞ւ «հեղափոխությունը մտքից հանելու» կարգակոչ ու այսպիսի կրավորականություն…
    Այս ամենը անչափ խորը վերլուծություններ են պահանջում, որը իրականում նույնպես չի կատարվում և անգամ չի հարցադրվում թե ինչո՞ւ: Մենք ևս  չենք տրվի նման անշնորհակալ ու դեռ «շառոտ» տքնանքի, սակայն կարձանագրենք մեկ-երկու ակնհայտ իրողություններ:
    Նախ տասնամյա խոհեմաբար լռությունից հետո Լ. Տեր-Պետրոսյանի պես փորձված ու բանիմաց քաղաքական գործչի վերադարձն ու խիզախ հայտարարությունները, դեպքերի հետագա լույսի տակ համոզում են, որ նա այդժամ բուն իրավիճակին ու խաղի կանոններին  բավականաչափ ծանոթ չէր, հակառակ դեպքում կանսար Ռ. Քոչարյանի խորհուրդներին և կմնար ՀՀ առաջին պատվավոր նախագահը: Վստահաբար նրան եղծ հավաստիացումներով վարպետորեն մոլորեցեց թե’ Ռուսաստանը և թե’ հիասթափեցրեց Արևմուտքը իր երկդիմի քաղաքախաղությամբ: Կային նաև անձնական բնույթի խնդրականներ. Ռ. Քոչարյանի «մեղմ» սպառնալիքները նրան պետական թիկնազորից ու օրինական որոշ արտոնություններից զրկելու վերաբերյալ չէին կարող ազդեցություն չունենալ, մասնավորպես հոկտեմբեր 27-ից, մարտի 1-ից, աներևակայելի ցինիզմից, բացեիբաց բռնություններից, օրինազանցություններից, Մոսկվայի անսքող թողտվությունից և Արևմուտքի հանդուրժողականությունից հետո:      Իսկ այժմ կա նրա  թվացյալ կրավորականության շատ ավելի էական դրդապատճառ:

   Հարավային Կովկասը վերստին հայտնվել է մեծ տերությունների ուշադրության կիզակետում, ոչ միայն էներգակիրների` այլև աշխարհաքաղաքական մեծագույն խնդրականների առումով (հյուսիսային և հորիզոնական առանցքներ, Իրան, Թուրքիա, Մերձավոր Արևելք, Միջին Ասիա, ՆԱՏՈ, Շանհայի համագործակցություն ևն): Իսկ տարածաշրջանում Հայաստանը ՌԴ-ի միակ հենարանն է ու «ֆորպոստը», Ղարաբաղը` նրա զորեղ խաղաթուղթը, իսկ հայոց` կենսական խնդրականը:  
   Դեռևս 1997 թ. Լ. Տեր-Պետրոսյանը վստահաբար քաջ գիտակցում էր Ռուսաստանում հնարավոր շրջադարձերը և ակնկալիք այս իրավիճակը: Ուստի, ջանում էր շուտափույթ կարգավորել ղարաբաղյան հարցն ու Թուրքիայի հետ փոխհարաբերությունները, փրկելու համար Հայաստանի անկախությունն ու կանխելու վերադարձը Ռուսաստանի գիրկը: Որքան էլ ժամանակին շատերի պես մենք ևս համաձայն չէինք փոխզիջումների ու չէինք տեսնում հնարավոր «գունավոր հեղափոխությունը», այսինքն` արյունոտ …, արդ գիտակցում ենք Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական մեծ հեռատեսությունը: Ի վերջո, միայն հիմարները չեն փոխում իրենց կարծիքը, խելոքները` միայն սկզբունքները:
 
    Արդ, որքան էլ Ռուսաստանը ընթացիկ իրադարձությունների նախաձեռնողներից մեկն է և ունի հակասական  շահեր, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի կարգավորումը զգալիորեն պակասեցնելու է նրա ազդեցությունը տարածաշրջանում, ինչը խոստանում է Հայաստանի գոնե որոշ ինքնավարություն ( անկախությունը առայժմ «մտքներիցդ հանեք» ):  Ըստ մեզ, այդ է Լ. Տեր-Պետրոսյանի թվացյալ կրավորականության հիմնական պատճառը, որի իրականացման թե խափանման դեպքում  հնարավոր է վերստին հաստատվի նրա քաղաքական հեռատեսությունն ու  իրավացիությունը:
    Այսուհանդերձ, մենք նրա քաղաքականության հետ մեկ բանում երբեք չենք համաձայնվի. ինչո՞ւ նա ժամանակին հայ ժողովրդին չնախապատրաստեց նման տխուր իրադարձություններին ու իրավիճակներին, երբ պատմականորեն ընձեռված էր բացառիկ հնարավորություն, ուներ ժողովրդի 95% վստահությունը և կար նրա մեծ ոգևորությունը, երբ նման բացառիկ հնարավորություն կարող է լինել 70 տարի հետո կամ այլևս բնավ չլինել: Ընդունենք, որ կային նաև խափանիչ մի շարք պայմաններ, իսկ ամենակարևորը` ազգովի պատրաստ չէինք:  Բայց ի վերջո մի օր հա՞րկ էր պատրաստվել, այն էլ առավել խրթին փորձություններին:
    Ըստ մեզ այս է Լ. Տեր-Պետրոսյանի նպատակամետ լռության հիմնական պատճառը:
    Բայց այս ամենի մասին ինչո՞ւ են լռում բոլոր ԶԼՄ-ներն ու «շուկայական» մեկնաբանները:
    Իսկ  ինչո՞ւ են լռում բոլորը:
    Ռոբի՞, Ռուսաստանի՞ թե ճշմարտության սարսափի՞ց:
    Ասում են թե «Լռությունը ոսկի է» , տվյալ դեպքում` միմիայն ոսկեզօծ:
    Թերևս` ժանգային...
 
10.12.2009թ.                                                           «Էս ի~նչ քյաֆուր դարի հասանք»… 
                                                             http://www.zhamanak.com/article/13471/
     
      Հայոց « ծուռ հայելիների»  իրականությունում վերջերս ամենանշանակալի իրադարձությունը Youtube.com կայքում հայտնված Սերժ Սարգսյանի ընտրարշավի տեսահոլովակն էր, որին անդրադարձան համարյա բոլոր
ԶԼՄ-ը: Այն բնութագրվեց արտառոց ոչ այնքան նորության (արդի կեղծիքները, խարդավանքներն ու ստորությունները հայտնի են անգամ խուլ ու համրերին)` որքան հրապարակման, ավելի ստույգ դրա համարձակման հանգամանքով, թեև նախաձեռնության հեղինակներն ու միտումները առայժմ մնում են անհայտ, ըստ մեզ` ոչ այնքան կարևոր:     
    Իրականում արտառոցը այլուր էր. «Ժամանակ» օրաթերթում և կայքում, միջադեպի «պրոտագոնիստներից» մեկի` հայտնի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ինքնաժխտումն ու չքմեղացումը, երբ տեսագրությունը անժխտելի էր, իսկ վարքը` վայել իսկապես պատվախնդիր տղամարդուն ( խոսքը միայն քաղաքական գովազդից վերջին պահին հրաժարվելու մասին է, մնացյալը հազիվ լսելի փնթփնթոցներ են):  Ի՞նչն է դրդել 80-ամյա աշխարհահռչակ, օլիմպիական խաղերի երկակի և բազում այլ մրցաշարերի չեմպիոն (45 միայն ոսկե մեդալ…)  ու արժանապատիվ մարզիկին նման ինքնանվաստացման, իր թե հարազատների նկատմամբ հաշվեհարդարների երկյո՞ւղը, իշխանությունների «ծուռ աչ՞քը»,  ֆինանսական վնասնե՞րը թե՞ ինչ-որ արտոնությունների թե վերադաս բարեհաճության կորուստը, որոնց համար նախապես համաձայնել էր ստանձնել քաղաքական գովազդը: Ինչ էլ որ լիներ ինքնաժխտման դրդապատճառը, որոնք այլևս առօրեկան են Հայաստանում (Պողոս Պողոսյանի հոգին լուսավորվի…),  նման վաստակաշատ, փառավոր անցյալի տեր, պանծալի ու 80-ամյա պատկառելի անձի ինքնանսեմացումը խայտառակում է առանց այդ էլ հայ ողորմելի հասարակությունը, բոլորի  քաղաքացիական արժանապատվությունն  ու ողջ հայ ժողովրդի թեկուզ երբեմնի արժանիքները :   
 Մեզ համար ամենածանրը այդ կորուստն է, որից անդին այլևս մնում է հանգուցյալների սրբապղծությունը:  
 «Էս ի~նչ քյաֆուր դարի հասանք»…
25.11.2009թ.                                                                        LHC -ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉԸ

  
Տեխնիկական մի շարք ձգձգումներից և վերջին 14-ամսյա դադարից հետո, ուրբաթ օրը` 20.11.2009 թ., աշխարհի մեծագույն  LHC ( Large Hadron Collider)  արագացուցիչը հաջողությամբ վերափորձարկվել է: Այն տեղակայված է Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանին, Ժնև քաղաքի մոտ, ունի մոտ 27 կմ ուղեծիր, գտնվում է 100 մ խորության վրա: Հսկայական այդ ծրագիրը իրականացրել է Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնը (CERN), կառուցումը տևել է 12 տարի, մասնակցել են 7.000 մասնագետներ, արժեցել մոտ 3,8 մլրդ եվրո, և նպատակ ունի տարրական մասնիկների շարունակական տրոհմամբ բացահայտել ավելի ու ավելի չնչին մանրամասնիկներ` մինչև աննյութական սոսկ էներգետիկ «լարերը» * ( կից պատկերը ), իսկ հնարավորության դեպքում ` Բիգ Բանգի իրավիճակը և նյութի «ծնունդը», այդու բարելավելով անվերջ փոքրի և Տիեզերքի գիտական ճանաչողությունը: Իսկ առավել ստույգ` փոքր-ինչ լուսաբանել տեսական ֆիզիկայի արդի 4  մեծ խնդրականները.
    - Գտնել մասսայի առաջացման պատճառ համարվող «բոզոն Higgs-ը» կամ «Աստվածային» կոչեցյալ տարրը, որը ենթադրվել է 1964 թ. և իբր հայտնվել նախորդ արագացուցչի վերջին փորձարկումներում ( կից պատկերի դեղնականաչավուն հետագծերը):
     - Սուպերսիմետրիայի հետազոտություններ ( ըստ  ժամանակակից վարկածների, Տիեզերքի տեսանելի նյութը հաշվվում է 4% , սև նյութը` 23%,           Տարաբնույթ էներգետիկ լարեր* : 
ըստ ոմանց essence-էություն կոչվող և Տիեզերքի ընդլայնման պատճառ            
համարվող առեղծվածային սև էներգիան` 73% ) :                 
    - Պեղել նյութի և հականյութի առեղծվածը:
    - Արհեստականորեն վերստեղծել Մեծ Պայթյունին անմիջապես հետևած
ակնթարթի ֆիզիկական պայմանները:

  Ժամանակին նույնիսկ մտավախություն կար, որ այդ համարձակ փորձը կարող է հանգեցնել Սև խոռոչի առաջացման` ընդունակ կուլ տալու ողջ մոլորակը: Սակայն դրա հնարավորությունը գնահատվեց չնչնագույն, բայց պահանջեց բարձրագույն զգուշություն: Արդ ֆիզիկոսները անցնել են փորձարկումների                Ենթադրյալ «բոզոն Higgs-ի» 
հաջորդ փուլին` ցածր էներգիաներում պրոտոնների դեմ-հանդիման բախմանը,      դեղնականաչավուն հետագիծը
և պատրաստվում են աստիճանաբար բարձրացնել էներգետիկ զլությունը:
  Ելնելով նախագծի ու դրա արդյունքների կարևորությունից, այս իրադարձություններին հետևում է ոչ միայն գիտական աշխարհը` այլև մոլորակային ողջ հասուն հասարակությունը ( հասկանալիորեն բացի Հայաստանից... ): Զի, բացի տեսական ենթադրությունների փորձարարական հաստատումից և տիեզերական  ու կյանքի առեղծվածների փոքր-ինչ ապասքողումից, ակնկալիք արդյունքները վերջնականապես թաղելու են 20-րդ դարում գերիշխած մատերիալիզմի  իբր  «նյութ և շարժում» կանխադրույթը,  վերարծարծելով  հավերժական ի վերջո «Ի սկզբանե եղել է ...ի՞նչը»  գերխնդրականը:
    
   Գիտական բացահայտումները միշտ էլ արձագանքել են արվեստներում, մարդկային աշխարհընկալման և մասնավորապես փիլիսոփայության մեջ` հաճախ նաև ընդհակառակը, որոշ կանխատեսումներ իրավացիորեն ուղղորդել ու հանգեցրել են զուտ գիտական բացահայտումների: Այդ է նաև Էություն-էիզմ ուսմունքի պարագան, որը 1993-95 թթ սաղմնավորվել էր գիտական ամենատարբեր ասպարեզների ամենավերջին բացահայտումների համադրումներով ( հնագիտական, կրոնափիլիսոփայական,  կենսաբանական, հումանիտար, հիմնարար և հարակից գիտություններ ու բազմազան գիտաճյուղեր, տե'ս այստեղ ԷՈՀԳ)  և որպես բաց ու հարաճուն համակարգ շարունակել խորանալ ու ընդլայնվել գիտական յուրաքանչյուր նոր բացահայտման հետ, այդու ամրագրվելով ու ինքնահաստատվելով առավել ու առավել, միաժամանակ բորբոքելով նորանոր  կանխատեսումներ:  
      Ուստի, մենք մեծագույն ուշադրությամբ հետևելու ենք նաև այս նշանակալից հետազոտությունների արդյունքներին և հուսով ենք մոտ ապագայում ավելի հանգամանորեն անդրադառնալ դրանց: Առավել ևս, որ այս ամենը ուղղակիորեն առնչվում է էիզմի հետ, տեսական որոշ դրույթներ դրվել էին դրա տիեզերաբանական հիմքերում, իսկ սպասվող փորձարկումների մասին արդեն հիշատակվել էր նախորդ աշխատություններում և ընթացիկ նյութերում («Էություն»-1995 թ., «Հայտնություն»-2006 թ.,  էջ  497-558, մասամբ նաև այստեղ ): Իսկ հուսով ենք անդրադառնալ, զի այդ պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով:
   Այսպես թե այնպես, առայժմ դժվարընկալելի և շատերին շփոթեցրած էիզմ ուսմունքի բուն ինչությունն ու ճիշմարտացիությունը առավել կերևակվեն ապագայում, որով էլ արդի իրադարձությունները կիմաստավորվեն ըստ էության, իսկ կարևոր հավակնող դեմքերն ու դեպքերը կստանան իրենց արժանի  գնահատականը:
  Գրազը հիրավի անչափ մեծ է, պատմական ու համամարդկային:
  Այդու էլ արժեր ողջ մի կյանք, բազում զոհողություններ, ու թերևս
                                               ավանդական այդքան հետապնդումներ...
 Նորածին Տիեզերքի պեղածո նշխարները,
ըստ WMAP
 տիեզերադետի (NASA-ԱՄՆ):  
                                                               
                      ԼԱՎԱԳՈԻՅՆ ՎՐԵԺԸ ԱՐԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ Է, ԳԵՐԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺԸ` ԳԱԼԻՔԸ,                                                                                                      ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ` ԱԿՆԿԱԼԻՔԸ... 
---------------------------------------------------------------------------------------------------
*  Ըստ լարերի կամ գերլարերի M տեսության, նյութական բոլոր տարրերի և ֆիզիկական փոխազդեցությունների ընդերքում ընկած են կատարելապես աննյութական ու տարաբնույթ սոսկ էներգետիկ լարային թրթիռեր, որոնց ձևերով ու հաճախականությամբ էլ պայմանավորված են բոլոր նյութական թե աննյութական գոյացությունները: Մաթեմատիկորեն տեսությունը լիովին հիմնավորված է, սակայն դեռևս փորձարկման ենթակա չէ լարերի չնչնագույն չափերի (10 -33սմ,  «Պլանկի երկարություն») և համապատասխան տեխնոլոգիաների բացակայության պատճառով:
21.11.2009թ.

                                                ԱԶԳԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ…

   Եվս մեկը !!! Այս անգամ «Սարդարապատ» խմբի նախաձեռնությամբ, որը «Հարենիքը վտանգված» է ահազանգով նպատակ ունի  հիմնել վերկուսակցական շարժում, առաջարկել իր հայացակարգով պետ-վարչական ու հասարակական մոդել,  տարբեր ասպարեզների ներկայացուցիչներով քննարկել այդ ծրագիրը, «համոզված լինելով, որ տնտեսական բարգավաճումն ու սոցիալական առաջընթացը անհնար է առանց հոգևոր ու բարոյական հասունության», հպանցիկ ակնարկելով նաև ազգային ինչ-որ գաղափարախոսության մասին
(տե’ս  
http://hetq.am/am/politics/khzmalyan-2/ )
   Նպատակը անշուշտ տեղին է ու ազնիվ, սակայն առայժմ անհայտ են այդ հայացակարգը և ակնկալվող «ազգային գաղափարախոսությունը», առավել ևս դրանց անհրաժեշտ փիլիսոփայական հիմքը կամ գոնե աշխարհայացքը, և բնավ անդրադարձ չկա ազգային գերխնդրականներին, երբ հավակնում է լինել «ազգային փրկության ծրագիր»…
    Անշրջանցելի հանգամանքներ, որոնց արձագանքել է Վաշինգտոնում հաստատված, երիտասարդ տնտեսագետ Արարատ Ստեփանյանը, բարձրացնելով ինքնության և ոգե-գաղափարական համակարգի անհրաժեշտությունը և հղումներ անելով մեր կայքի «Հարատևում» նախածրագրին, ինչպես նաև էիզմի սկզբունքներին (տե’ս
http://hetq.am/am/politics/ararat-stepanyan/ ):
   Հոդվածին հետևող բանավեճը բարեբախտաբար կառուցողական է: Մենք միայն հրավիրում ենք ձեր ուշադրությունը այս դրական երևույթներին, արձանագրելով նաև, որ նման խնդրականները ինքնաբերաբար վերարծարծվում են յուրաքանչյուր փակուղային սուր իրավիճակներում, պարբերաբար ինչպիսինն է վերջին երկտասնամյակում հայ իրականությունը, առավել ևս հիմա: Ուզում ենք նաև ևս մեկ անգամ արձանագրել, որ 1990 թ. ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության ՏաՃարը հայրենիքում  հիմնվեց նույնպես նման իրավիճակում, սակայն ի տարբերություն այլոց, ընթացքում ստեղծեց համանուն, հիմնավոր և անչափ ծավալուն ոգե-գաղափարական համակարգ ( այն շարունակում է ծավալվել նաև այս կայքում... ), մինչդեռ  ոչ միայն պաշտոնապես անտեսվեց` այլև հալածվեց հերթափոխ իշխանությունների կողմից, այդուհանդերձ  ներշնչելով  նման  ծրագրեր ստեղծելու բազում փորձեր, որոնք առանց որևէ նշանակալից հավելումների արծարծում էին Էության գաղափարները, այն էլ հիմնականում խիստ թերի, ծանծաղ, մասնակի, տարբերակներով, աղավաղումներով ու շահարկումներով: Մենք ունենք այդպիսի «ծրագրերի» ողջ մի հավաքածու և արժե ժամանակ առ ժամանակ ներկայացնել դրանցից մի քանիսը, մեկը` ստորև:

  Եվ այդ միմիայն մեկ նպատակով, ինչպես կրկնել ենք ձանձրացնելու աստիճան.

  ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ, ԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՉՆՉԻՆ ԻՍԿ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ !!!

  Դրանում ավելի ու ավելի կհամոզվեն ընթացիկ ու գալիք սերունդները, իրականացման ավելի ու ավելի պակաս հնարավորություններով: Մնացյալը հեծանիվ կամ մոդելներ վերահորինելու փորձեր են:

   Որպես վերոշարադրյալի հիմնավորում, հրավիրում ենք  ձեր ուշադրությունը հայ ԶԼՄ տարածված մի հաղորդագրության վրա, ըստ որի անգամ հզոր Ռուսաստանի «Եդինայա Ռոդինա» կուսակցությունը տասնամյա իր անխափան գոյությունից ու հաղթական գործունեությունից  հետո, այս համագումարում որոշել է որդեգրել ինչ-որ գաղափարախոսություն, թեև նույնպես առանց փիլիսոփայական որոշակի հիմքի, սակայն վստահաբար ազգանպաստ ( http://www.lragir.am/armsrc/politics-lrahos30664.html ): Դե, եթե հզոր ու կայացած ազգերն են ստիպված դիմել որևէ գաղափարախոսության կամ ` ինչպես այժմ Ֆրանսիան, բարձրացնել ազգային ինքնության խնդրականը, ապա կորստյան դատապարտված ազգերն ու ազգույթները` երիցս առավել:

   Մնում է հարցնել, թե այդ պարագայում ինչո՞ւ հալածվեց ԷՈՒԹՅՈՒՆԸ  կամ ինչո՞ւ են «ազգային փրկության» ծրագրերը խուսափում Էություն  ոգե-գաղափարական համակարգի հղումներից: Պատասխանը նույն   բարոյահոգեբանական կամ նժդեհյան «ներցեղային բարոյականի» գործոնն է ( թեև այս մասին անվերջ ճառաբանելով... ), հայոց հավաքական գիտակցության մակարդակը, իսկ մնացյալի համար հետևեք  «ԷՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ » հոդվածաշարը:
                                                                               
                                                                             
¡  ¡  ¡

       Քաղվածքներ 28-29 հոկտեմբերի 1999 թ., Մինսկում, Երիտասարդական կազմակերպությունների կոնգրեսին Հայաստանի երիտասարդական պետ -հասարակական  պատվիրակության ( ??? ) զեկույցից.

                                                                          ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ
                                                       "Երիտասարդական նոր տարածքի"
                                                                              ՍԿԶԲՈՒՆՔԸ 

                                                            ( մեջբերումներ թարգմանությամբ  )         

               

 "Երիտասարդական նոր տարածքը" ( - НМП), որպես հիմք և ինստիտուտ, հիմնվում և ձևավորվում է Մարդկության, մոլորակի և հասարկությունների` այդ թվում ԱՊՀ երկրների երիտասարդության այնպիսի բախտորոշ ժամանակ...
( ???,  և այլն ): Ներքևում.
 "... Այդ պատճառները դրսևորվել են գաղափարախոսական տոտալ գերիշխանության առկայությամբ, քաղաքական և տնտեսական ստիմուլացիայի և հրահանգային մեթոդներով, հիմնված Մատերիալիստական նախասկզբի և Դիսկրետ-սահմանափակ մտածողության վրա ( կտրված Էությունից և Ինքնությունից )": Էջ 1:
    Կարմիրով ընդգծումները` մերը, չափավոր քննադատվում են մարքսիզմ-լենինիզմի հիմնադրույթները:
Ուշադրություն նյութին տրվող համամարդկային գերկարևորությանը...

        

 "Ա. Նոր Արժեհամակարգի կողմնորոշիչները հարկ է մտցնել աննյութական ոլորտ (էներգո-ինֆորմացիոն, ինքնության-էությունների, կարճ` Ոգեկան ոլորտ)": Էջ 3:
 ԷՈՒԹՅԱՆ հիմադրույթներից մեկը, որտեղից ԷՈԳՀ ոգե-գաղափարական համակարգ բնորոշումը:
      
   
Էջ 2: Նորից "Ինֆորմացիա, Էներգիա, Ինքնություն և Էություն" էիզմի դրույթների հիշատակումներ
      ( տե'ս այստեղ որոշ հղումներ  ):

                                                                                  ԻՆՉՊԻՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ("Երրորդ ուղի" )

"...անվանենք այդ խնդիրը "Նոր Գլխավոր Գաղափարի " կամ "Երրորդ ուղու" խնդրական": Էջ 5: 
     Անհիմն մի ձևակերպում, որը հայ իրականությունում տարածվեց "Ազգային գաղափար" անհեթեթությամբ, այն էլ առանց փիլիսոփայական հիմքի, որը ԷՈԳՀ-ում հենց Էություն-էիզմ ուսմունքն է, ինչպես նաև կրկնվող "երրորդ ուղին"`  փիլիսոփայորեն որպես իդեալիզմի և մատերիալիզմի ընդհանուր հայտարարը, գաղափարա-կեցականորեն` կապիտալիզմի և կոմունիզմի ...

                                                                                                       ՀՌՉԱԿԱԳԻՐ

   "28-29  հոկտեմբերի 1999 թ., Մինսկում, Երիտասարդական կազմակերպությունների կոնգրեսում ընդունված սույն ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ներկայանում է որպես ''Ոգե-քաղաքական կողմնորոշիչ-հրամայական", "Նախնական համաձայնագիր" ( և այլն)... ընդդեմ "համաշխարհային նոր կարգի"  ( և այլն)...
       Ապա թվարկվում են արժեքային
կողմնորոշիչ-հրամայականները.
    
"Շնորհ-Անհատականություններին! Ազատություն-Հասարակություններին! Ինքնություն (Ինքնորոշում )-Ժողովուրդներին !  Արդարություն-Պետություններին! Բնապաշտպանություն-Երկրներին! Ամրություն-Հայրենիքներին ! Հավերժություն- Կյանքին! Եվ այս ամենը հանուն ԷՈՒԹՅԱՆ!" ...
Էջ 4:
...տրվելով հանդերձ բանագողության, երեսապաշտության և գաղափարական աճպարարությունների` առանց իսկ ըմբռնելու ԷՈՒԹՅԱՆ ինչությունն ու բուն էությունը, թե' անհատականորեն և թե' տիեզերաբանորեն...
        

   
"Որպես
տեղեկություն հայտնենք, որ այդ հնարավորություններով գործառնական տեխնոլոգիաներ արդեն մշակվել և մասնակիորեն ներդվել են Հայաստանում: Եվ անգամ այդ մասնակի ներդրումները արդեն տվել են գերազանց արդյունքներ": Էջ 2:
   Անհայտ է մնում թե այդ ի
՞նչ մշակված տեխնոլոգիաների, ներդրումների ու "գերազանց արդյունքների" մասին է խոսքը...
       
                          "ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. XXI-ՐԴ ԴԱՐԻ ԽՆԴՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
                                                                                              ԿԱՄ
                           "ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ: ՀԻՄՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ..."
        Սույն "ծանոթագրական տեղեկանքը" նպատակ ունի հրավիրելու պոտենցիալ հետաքրքրվողների ուշադրությունը այսօր իսկ կարևոր անհրաժեշտության վրա, ստեղծելու համար Հայաստանում և Արցախում այսուհետ "Ինստիտուտ" անվանված
ուրույն "Կենտրոն" (կամ "Ծառայություններ"... ), ընդունակ բարձրորակ գործունեության գերբարձր տեխնոլոգիաների մշակման և ներդման ոլորտում, հիմնված մետասիստեմների և ոչ դիստկերտ ինֆորմացիոն գաղափարախոսությունների և մոդելների վրա": Հավելված, էջ 1:
    Թեմաներ, որոնց վրա դեռևս վաղուց ի վեր աշխատում էին կգբական որոշ լաբորատորիաներ, իսկ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը` նաև քառհատոր "ԷԱԿԱՆՔ- Ազգ և նոր հազարամյակ'" նախածրագրի: Իսկ նման մի գողտրիկ ու սքող խումբ Հայաստանում հիրավի կա, թողնում ենք ենթադրել ինչպիսի՞ կողմնորոշմամբ...

 Այնինչ, անգամ այս փոքրիկ նշմարները հուշում են ԷՈՒԹՅԱՆ գաղափարներին տրվող "համամարդկային"  գերկարևորությունը: Եվ ահա թե ինչո՞ւ ԷՈՒԹՅՈՒՆԸ սահմանափակեց իր հրապարկումները և անգամ ոչնչացրեց որոշ նյութեր: 

02.11.2009թ.

                                                                                         «ԷՐՈՍ ԵՎ ԹԱՆԱՏՈՍ»

                                               (համանուն էսսեի մոտիվներով)
                                                     
http://www.akumb.am/showthread.php?p=408417


    
Ստորև ներկայացվող պատմությունը կատարելապես պատահաբար հանդիպել և քաղված է վերոնշյալ մի անչափ սովորական ֆորումից: Դեպքն էլ կարծեք ներկայանում է սովորական, իսկ իրականում` վայել Է. Հեմինգուեյի գրչին և արժանի հոգեբանների ու փիլիսոփաների խորհրդածությանը: Այն ամբողջովին համահունչ է մեր համանուն էսսեին:

     Կյանքը լավագույն վկայությունն է և հաճախ անգերազանց վիպասան:

      Ներկայացնում ենք առանց չնչին իսկ փոփոխության:

…Հիմա մի բան կպատմեմ, որը չնայած կարծում եմ, որ սխալ արարք էր, բայց մոտ մեկ ամիս առաջ ինձ ստիպեց հավատալ, որ կա իրական, անշահախնդիր ու հավեժ ՍԵՐ:
    Մեր հարևանի ծնողները, ապրում էին գյուղում: Արդեն ծեր էին, կինը հիվանդ էր: Մոտ 80 տարեկան ամուսինը 5 հարսներից ոչ մեկին թույլ չէր տալիս նեղություն կրել, իր հիվանդ կնոջ մասին հոգ տանելով: Առավոտյան գյուղից զանգեցին ու ասացին, որ պապիկը մահացել է: Բոլորի համար շատ անսպասելի էր, քանի որ ծանր հիվանդը տատն էր: Երբ գնացին գյուղ, պարզվեց, որ տատիկը 3 օր ոչինչ չէր կերել, պապի այն հարցին թե ինչու կինը ոչինչ չի ուտում? Միթե մեռնում է արդեն? Տատը տվել էր դրական պատասխան: Պապը հրաժեշտ էր տվել կնոջը, ասելով որ կսպասի նրան: Ամբողջ օրը փնտրել էին պապին... Գտել էին նկուղում կախված... հաջորդ առավոտյան տատն էլ չարթնացավ...
31.10.2009թ.                                                                       ՊԱՊԻՍ ԱՍԱԾԸ
  Դեռ կարգին չէր չորացել ստորև «ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ»  ակնարկի թանքը, երբ հայ ԶԼՄ-ներում հայտնվեց հետևյալ հաղորդագրությունը.

ՀՐԱՊԱՐԱԿ http://www.hraparak.am/news.php
 
29 Հոկտեմբեր [19:29] / Քաղաքական   Սկսել են նախապատրաստվել 2012--ի ընտրություններին

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ հաջորդ տարի՝ 2010 թվականին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել: Նպատակը՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է: Նա կարծում է, որ կկարողանա այնպիսի ուժեղ կուսակցություն ստեղծել, որ որոշ կուսակցություններ ստիպված կլինեն լուծարվել եւ մտնել նորի մեջ: Ինչպես նաեւ դրան կհարեն խորհրդարան մտնելու ցանկություն ունեցող շատ անհատ գործիչներ, որոնք այսօր եւ փող ունեն, եւ հասարակական կշիռ: Ըստ նախնական ծրագրերի՝ այդ կուսակցության ղեկավար կազմը բաղկացած է լինելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանից, որոնք առայժմ խիստ զգուշավոր են իրենց պահում եւ խուսափում են Ռոբերտ Քոչարյանի հետ շփումները թմբկահարելուց, սակայն նաեւ համոզված են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկար կյանք չունի: Մեր աղբյուրները նշում են, որ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի բարեկամանալուց հետո (նրանց զավակների ամուսնությունից) այս տանդեմն արդեն շատ է ուժեղանում, եւ նրանք ինչ-որ ժամանակ հետո անխուսափելիորեն փորձելու են ողջ իշխանությունը վերցնել: Իսկ Ռ. Քոչարյանի ստեղծած կուսակցության քողի տակ դա անելն ավելի քաղաքակիրթ կլինի եւ դրսի աշխարհի կողմից՝ ընդունելի:

     Ի տարբերություն նրանց, մենք «լավատեղյակ աղբյուրներ» չունենք: Մեր հանքային «աղբրակը»
( նաև գաղտուն իմաստով )
ըստ էությունների պարզագույն տրամաբանությունն է: Եվ զարմանում ենք, որ այդ տարրական ու ժառանգական հատկությունից ասես ինչ-որ անեծքով  թե պարզապես զոմբիացմամբ հանկարծ զրկվել են ժամանակակից հայերը:
                      

27.10.2009թ

                                                                        ՈՃԻՐ  ԵՎ… ՊԱՐԳԵՎ

   1999թ. հոկտեմբեր 27: Ուղիղ 10 տարի…

   Այդքան խոսվեց ու գրվեց, եղան պատմական բնորոշումներ ու զուգահեռումներ, բազմաբնույթ հետաքննություններ ու փաստերի փաթույթ ( տե’ս նաև այստեղ.  «Ազգային խաչքար» ), ուղղակի կամ զգուշավոր մեղադրանքներ, պաշտոնական հայ-հայ բացահայտման ու բուն ոճրագործների դատապարտման հայտարարություններ, նույնիսկ գործը ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարան հանձնելու 400 էջանոց ստորագրահավաք: Մինչդեռ, իրողությունը պարզ է  անգամ բուսակենդանական աշխարհին:

   Եվ ի՞նչ: Իրականում` ոչինչ, գոնե նշյալ առումներով, իսկ գոյաբանորեն` ամեն ինչ:

   Ղարաբաղյան հիմնահարցում ոճրագործությունը ոչինչ չտվեց, պարզապես հանգուցալուծումը հետաձգվեց մեկ տասնամյակով, ոչ ավելին: Մինչդեռ, դրա դիմաց Հայաստանը տարածքների փոխարեն վճարեց իր նորածին անկախության կորստով (միևնույնն է, տարածքները  կվերադարձվեն վաղ թե ուշ...), հայ ժողովուրդը` ակամա մեղսակցությամբ, հիվանդագին ջղաձգություններով, վախի համաճարակով, համատարած բարոյալքմամբ ու խրոնիկական բարդութի վերաբորբոքմամբ, քանի-քանի անհատներ` իրենց իսկ կյանքով ու ճակատագրերով …

  Մեկ խոսքով, կրեց հավաքական պատիժը:

  Իսկ պարգև՞ը`  «ծովից-ծով»... փող և իշխանություն, առաջինը բուն ոճրագործներին, ապա մեղսակից շրջանակներին, բայց գերագույնն ու անգնահատելին` նույն Դոստոևսկու Ռուսաստանին !!! (անշուշտ. «Моя милиция меня бережёт»)…

  Ասում են երկրորդ Աշխարհամարտին Ղարաբաղը փառավորվել է մեկ քանի տասնյակ գեներալներով և Սովետական Միության հերոսներով: Արցախյան հերոսամարտից հետո, մեկ քանի ճիվաղ բավական եղան այն փոշիացնելու համար, երրորդ հազարամյակի սկզբին կործանելու հայոց դարակազմիկ զարթոնքը ( «21-րդ դարը մերն էր լինելու»: Բա ո՞նց… ), Հայաստանի հնարավոր այլ մեկ ապագան ու ողջ հայության դարավոր երազանքը, իսկ վերջին քսանամյակը` ներկայացնելու հայոց վերջին երկհազարամյակի ախտաբանական ընդհանուր պատկերն ու խտացված «հիվանդության պատմությունը»…

   Դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ ընկալելու համար 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության բախտորոշ ու թերևս անուղղելի նշանակությունը:

   Շատ քիչ` Ղարաբաղի գլխին անխուսափելի պատիժից հետո…
   Ինչ վերաբերում է
միջազգային հանրությանը ու մեծ տերություններին, ապա նրանք հայոց արժանացրին թումանյանական
«Աղքատի պատվին»:

   Այլևս հայերին խղճալն անգամ դաժանություն է:

    Այսուհանդերձ,  ոճրագործները դարեդար մնալու են նզովյալ, մեղսակից շրջանակներն ու կուսակցությունները` նույնպես, Ռուսաստանը` գալիք սերունդների մեծ խնդրականը,  հարատևումը`  մեծագույն հարցական:

   Այդքանով դարակազմիկ «զոհաբերությունը» կարող է լինել ընդունելի և ուսանելի:

   Տա~ Աստված: 

 

    

19.10.2009թ.

                                                    ԹՈՒՐՔԻԱ՞  ԹԵ՞  ՌՈՒՍԱՍՏԱՆ

   Եթե հարցը շատերին կարող է թվալ տարօրինակ, ավելին` անընդունելի, նույնիսկ` վրդովեցուցիչ, ապա դժվար թե որևէ մեկին պարզ չէ, որ անկախ հայ-թուրքական սահմանի բացումից և անգամ ղարաբաղյան հարցի Ադրբեջանի համար լավագույն լուծումից, հարևանների հետ Հայաստանի փոխհարաբերությունները այլևս մնալու են անվստահելի, Ռուսաստանից կախվածությունը` համարյա անշրջանցելի,
առավել ևս հենց այդ իսկ պատճառով…:  Եվ հենց այս նկատառումներով էլ նա վստահաբար գնում է հարցի նման համարձակ լուծմանը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր փոխհարաբերությունների բարելավմանը, միաժամանակ նրանց նկատմամբ հայերին սքող հրահրելով անհանգստություն ու թշնամություն, Հայաստանում պահելով կառավարման բոլոր լծակները` քաղաքական, տնտեսական և հատկապես հատուկ  ծառայությունների, իսկ սփյուռքում` գործակալական հսկա մի ցանց: Վերջերս ( 09.09.2009թ., այն էլ աշխարհաքաղաքական հենց այս բուռն խմորումների շրջանում… ), Հայաստանի
եւ Ռուսաստանի այդ ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցության նպատակով Երևան ժամանած ՌԴ ФСБ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի գոհունակությունն ու այն հայտարությունը, ըստ որի հայկական գործընկերների հետ համագործակցությունը բարձր ու դեռ հարաճուն մակարդակի վրա է` այլ բան չէր ակնարկում:

  Այս իրավիճակում Հայաստանին այլ ակնկալիք չի մնում, բացի տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության հեռանկարից և… Թուրքիայի Եվրոպական ընտանիք ընդգրկումից, ինչը կսահմանափակեր կոնֆլիկտների վտանգը և կնվազեցներ ռուսական հովանոցի անհրաժեշտությունը: Իսկ թե այդ ինչո ՞ւ, կարծում ենք նույնպես պարզ է, գոնե քիչ թե շատ տրամաբանողներին: Զի, այդ կնշանակեր պարտավորություններ ստանձնել եվրոպական կառույցների նկատմամբ և հարգել ժողովրդավարական թե այլ համընդհանուր սկզբունքները ( հիշեք վերջերս քրդական գրոհայինների նկատմամբ Թուրքիային թույլատրված խիստ սահմանափակ  հակազդեցությունը… ):

    Արդ, Սև ծովը ձեռք է բերել աշխարհաքաղաքական ավելի ու ավելի աճող կարևորություն

( ռուսական ափը այլևս նվազագույնն է, այնինչ Եվրոմիջերկրական համագործակցության նախագծով Սև ծովը կկարևորվի առավել ), դրանում և տարածաշրջանում Թուրքիան ձեռք է բերում զգալի նշանակություն, ունի տարածքային, վիճակագրական, տնտեսական, քաղաքակրթական, իսկ  Եվրոպայի կազմում` մեծ հեռանկարներ, ազգային փոքրամասնությունների հետ հարցերի կարգավորման անհրաժեշտություն, որոնց համեմատ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը շատ համեստ է: Առավել ևս տարածաշրջանում ամերիկյան և ռուսական գործոնների առկայությամբ: Եվ քանզի Հայաստանի Եվրոպական Տուն մտնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են(«թունավոր թխվածք» ոչ ոք չէր ընդունի` այն էլ ավելի քանի Վրաստանի և Ուկրաինայի պարագաներում… ), ապա Թուրքիայի անդամագրմամբ Եվրոպան ընդհուպ կմերձենա Հայաստանին: Անշուշտ, այդ բոլոր հարցերը չի լուծի, բայց կբացի գոյատևման այլ հեռանկարները, որից օգտվելը կմնա հայերին` ավելի քան այլ մեկ պարագայում: Առավել ևս, որ ըստ համաշխարհային զարգացումների, քաղաքական և քաղաքակրթական սահմանները չեզոքանալու հակումներ ունեն, որից կշահեն առավել կենսունակ էթնիկական համայնքները ( վկա հայ-թուրքական սահմանի հրատապ խնդրականը…):

  Իհարկե, կարելի էր հարցնել թե այս դեպքում ինչո ՞ւ նման խորագիր և մի ՞թե դրա համար անհրաժեշտ է ընտրություն կատարել: Գործնականորեն` ոչ անպատճառ, հոգեբանորեն` այո: Հատկապես հիշելով և անվերջ մտաբերելով, որ միանշանակ ռուսական օրենտացիան հայոց արժեցավ Մեծ Եղեռն ու պատմական հայերնիքի կորուստը, ղարաբաղյան հարցում` անկախության, մնալով հանդերձ ձեռնունայն… Եվ երիցս առավել, որ ռուս-թուրքական թե թուրք-եվրոպական փոխհարաբերությունները բարելավվում են ու դեռ կբարգավաճեն առաց հայերի և ի հեճուկս նրանց, ղարաբաղյան հարցի ու հարակից տարածքների այսպես թե այնպես լուծումը` նույնպես…

                                                                                                       

                                                                                                  Ազատ լրագրող,  23 .09.2009թ.

                                                                                                     
                                                            
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  
Սույն նկատառումը ևս գրված է նշյալ թվագրությանը, առայժմ դեպքերը զարգանում են հենց այդ ուղղությամբ և ամենայն հավանականությամբ կշարունակեն զարգանալ այդպես: Նկատենք, որ պատմական ու տարածաշրջանային այս բացառիկ իրադարձություններում ՌԴ-ի ձայնը առանձնապես չի լսվում: Նա իր գործն արել էր մինչ այդ և այժամ կարող չեզոք ձևանալ, իսկ ռուսամետ շրջանակներն էլ ամենուր խիստ կազմակերպված ցույցեր բորբոքել…
                                                 
                                                                                                             ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ