ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 28 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
16.04.2020 թ. Համամարդկային դավադրությո՞ւն...

16.04.2020թ                           ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ...
                     ( տե՛ս նաև «Հայի նախավերջին խելքը».  www.eutyun.org/S/E/X/X/X-11.htm )

   
                   Ճարը ծնում են համաճարակները...
                     
    Վերջերս ավելի ու ավելի է խոսվում Covid 19  կորոնավիրուսի հետ կապված դրա արհեստածնության և նախապատրաստված համասփռման վերաբերյալ: Դրան նպաստում են նաև այստեղ ու այնտեղ հնչող համավարակի ավարտից հետո «նոր աշխարհակարգի» անհրաժեշտության թե անխուսափելիության խնդրականը: Բայց այդ ամենը ինչո՞ւ և ո՞ւմ կողմից և հնարավոր է արդյոք ա՞յդ:   

    Մենք միշտ էլ դեմ ենք եղել անհիմն ասեկոսներին ու հորինածո աճպարարություններին: Այդուհանդերձ կան հարցեր, որոնք մնացել են բաց և բացատրություն են պահանջում:  
    Համաշխարհային վիճակագրության հետ կապված առկա են տարբեր հետազոտությունները: Օրինակ, եթե ձկնային վտառը քանակապես նվազում է մոտ 60 %, ապա այն այլևս չի վերականգնվում: Կամ ընդհակառակը, անմարդաբնակ և գիշատիչներից զերծ մի կղզում եղնիկների քանակը սկսում է աճել մինչև որոշ մակարդակ, որից ետ նկատվել են նրանց անբացատրելի զանգվածային մահեր: Փորձարկողների եզրահանգմամբ կենսատարածքը  ունի խտության որոշակի սահման, որից անդին որոնում է հավասարակշռություն կենդանիների մահացածությամբ:   
   Նման բացատրություն կարելի է համարել ընդունելի, զի քանակի հետ կապված որոշ երևույթների առաջացումը առկա է նաև ֆիզիկական աշխարհում, ինչպես Սև խոռոչների պարագայում: Դրանք առաջանում են միայն համեմատաբար մեծ աստղերի դեպքում, երբ վերջիններս սպառում են իրենց վառելիքը և սեփական գրավիտացիայի ճնշմամբ կծկվում իրենք իրենց վրա, կուլ տալով ու փոշիացնելով նաև մերձակա ամենայն, մինչև իսկ երկնային տարբեր մարմիններին ( www.eutyun.org/S/E/X/X/X-27.htm):

   Նման երևույթներ լինում են հասարակություններում (ակնարկը՝ ստորև): Մինչ այդ աչք նետեք երկրի վրա վիճակագրական զարգացումներին: Ըստ այդմ ու որոշ հաշվարկների, Հին Քարե դարի ավարտին աշխարհի բնակչությունը կազմել է ընդամենը 3 մլն, բնականաբար անհամասեռ տեղաբաշխմամբ և խտացված բնակլիմայական բարենպաստ կենսատարածքներում: Հետսառցային շրջանում բնակլիմայական պայմանների բարելավմամբ, «նեոլիթյան հեղափոխության» համասփռմամբ և նորանոր կենսատարածքների բնակեցմամբ այդ թիվը ողջ նեոլիթյան շրջանի համար ընդհանուր հասել է 50 մլն ( մթա 10-3-րդ հհ ), իսկ մեր դարաշրջանի սկզբում աշխարհի բնակչությունը արդեն կազմում էր 200 մլն: Այնուհետև այն շարունակվում է հետևյալ պարբերությամբ (ձախ աղյուսակը).
 
                 - 1000 թ.` 275 մլն
- 17-րդ դ.` 500 մլն
-1900 թ.`1600 մլն (1,6 մլրդ)  
-1950 թ.`2500 մլն (2,5 մլրդ)  
-1973 թ.`3800 մլն (3,8 մլրդ)  
-1976 թ.`4000 մլն (4 մլրդ )  
-2000 թ.`6500 մլն ( 6,5 մլրդ)
-2020թ.՝    7 մլրդ   
-2040 թ.`12 մլրդ
-2095 թ.՝ 25 մլրդ   
                          
 
  Աջից՝ մարդկության վիճակագրական աճը մթա12-րդ հզ մինչև 1970 թ. (ուղղահայաց` ազգաբնակչությունը մլն-ով, հորիզոնական` տարեթվերը, Ք.ա. 12 հզ-ից մինչև մեր օրերը: "Le Grand Atlase de l’Histoire  Mondiale", France-1981):   
          

     Նման գերաճի հիմնական գործոններն են կենսատարածք-կենսամիջավայր-կենսապայմաններ փոխառնչությունը և տնտեսա-արդյունաբերական ու քաղաքակրթական պայմանները ( կենսամակարդակ, կացութաձև, առողջապահություն, երկարակեցություն ևն ): Հարակից այլ մեկ գործոնը միգրացիաներն են, որոնք սկսել էին դեռևս Աֆրիկայից, ապա նեոլիթյան և հնդեվրոպական ալիքների հետ` հիմնականում Հայկ. լեռնաշխարհից դեպի ազատ տարածքներ: Այսօր այդ սկզբունքը հակադարձվել է, թերզարգացած և նույնիսկ ազատ տարածքներից միգրացիաները կատարվում են դեպի քաղաքակիրթ և տնտեսապես զարգացած երկրներ, թեև թերզարգացած երկրներում վիճակագրական գերաճը շարունակվում է մեծ արագությամբ: Այդպես, եթե 80-ական թվականներին ընդամենը  9,6 մլն կմ² կենսատարածքով ԱՄՆ ուներ ≈230 մլն բնակչություն, իսկ  ≈30.2 մլն կմ² տարածքով Աֆրիկան` ≈344 մլն, ապա այդ տարբերությունն այսօր աճել է հօգուտ վերջինս (ԱՄՆ՝ 2000 թ.-  282,171,968 մլն, 2015 թ. 2017 թ. 325 719 178 մլն, Աֆրիկան` 2016թ. 1,2 մլրդ ): Իսկ ողջ մարդկության թվաքանակը մոլորակում 2095 թ.սպասվում է 25 մլրդ:

  Կկարողանա արդյոք խեղճ երկրագունդը պահել ու կերակրել այդպիսի քանակությո՞ւն, երբ  երկրի ջերմաստիճանը անկասելիորեն բարձրանում է, անտառները, մշակելի հողատարածքները և բնական հանածոները սպառվում, իսկ երկրի անխուսափելի ոչնչացման հեռանկարով ( մոտ 5 մլրդ տարի հետո...) մտահոգ շրջանակները մտածում են բնակեցնել այլ մոլորակներ: Մինչդեռ, մինչև հիմա երկրի էկոլոգիական հավասակշռությունը քիչ թե շատ պահպանվում էր բնական աղետներով, պատերազմներով և համաճարակներով...   
    Այս խնդրականներով կան խիստ հետաքրքրված շրջանակներ, այլորեն՝ համաշխարհային ընդհատակյա կառավարություն, որոնք քնած չեն և նրանք են ենթադրվում կորոնավիրուսի մտահղացման և համասփռման մեջ: Առավել ևս, որ ակնկալվում է տնտեսա-ֆինանսական մեծ ճգնաժամ, որոնց ընթացքում առավել հարստանում են որոշ երկրներ, շրջանակներ և էթնոսները: Մինչդեռ հաշվարկվում են նաև մինչև դարավերջ անհետանալիք որոշ էթնոսներ ( ըստ ՄԱԿ-ի ինչ-որ հանձնախմբի, այդ թվում հայերը: Բայց ինչո՞ւ նման հաշվարկներ...), իսկ երկրի բնակչությունը  ենթադրվում է իբր 7 միլիարդից իջեցնել 1,5 միլիարդի...  

    Բոլոր դեպքերում համաձայնվենք, որ խաղադրույքը անչափ մեծ է, մարդկային ամբիցիաները՝ ոչ պակաս: Շատերիդ պես մենք ևս դժվարանում ենք հավատալ այդպիսի մեծագույն ոճրագործության, եթե արդեն տեղի չունենային ոչ պակասները, թեկուզ ի դեմս համաշխարհային պատերազմների և ցեղասպանությունների: Ոչ մի կասկած, որ եթե նացիստների կամ արդի ահաբեկիչների ձեռքում լիներ այդպիսի սպառնալի ու դեռ էժան և հանրամաչելի զենք, ինչպիսինը Covid 19 , երկու վայրկյան չէին երկմտի: Եվ հետո կենսաբանական զենքերի տարատեսակներ արդեն կան և փորձարկվում են ավելի սահմռկելիները: Այս առումով արդի համավարակը ներկայանում է սկզբունքորեն հնարավոր: Կարող էր արդյոք այն դրանցից մեկը լինել և ո՞ւմ է այդ ձեռնտու: Քաղաքական նկատառումներով  ակնարկվում են տնտեսա-քաղաքականորեն շատ ակտիվ, սակայն ազգային որոշ փոքրամասնություններ...  

   
   Ուրեմն,  մի՞թե չարիքը կարող է կործանել ողջ մարդկությո՞ւնը և կասեցնել համատիեզերական էվիլյուցիան: Իհարկե ո՛չ, նախ այդ մարդության ուժերից վեր է և հետո ոչ Տիեզերքի նպատակը: Այս իրողությունը թերևս նույնպես բնական հավասարակշռության պահպանման մեկ տարատեսակ է:
  Բնական ընտրության սկզբունքը գործում է նաև ամբողջ էթնոսների և ողջ մարդկության պարագաներում...

           Ալեքսանդր Վարպետյան                                     Մարսել, 16 ապրիլ 2020 թ.