ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 32 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
22.11.2023 թ. -ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
08.02.2024 թ. -ԷԱՑՈՒՄ
21.03.2024 թ. ԿՈԼԵԿՏԻՎ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
21.03.2024թ. ԿՈԼԵԿՏԻՎ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
   
                                                                                         «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» (Սոկրատե՞ս):
                                                                                        Ես չգիտեմ թե որքա՜ն գիտեմ...(էիզմ):


   ... Կամ անգիտակցություն, հասկացությունը պատկանում է շվեց. հոգեվերլուծաբան Կ. Գ. Յունգին, թեև դրա մասին ակնարկել են Պլատոնը, Ռ. Դեկարտը և այլք: Ըստ Կ.Գ. Յունգի այն իր մեջ կրում է հասարակության հոգեկան աշխարհի ինֆորմացիան և արխետիպերը (նախատիպեր): Գտնվում է ավելի խորը, քան՝ անհատական գիտակցությունը, դրա ամենաստորին շերտում: Մնալով չգիտակցված, այն աննկատ ներգործում մեր հոգեկանի վրա, մինչև ինչ-ինչ հանգամանքներում բարձրանալը գիտակցական ոլորտ: Առանց մտնելու մասնագիտական մանրամասնությունների մեջ, դիտարկենք այդ ֆենոմենը յուրաքանչյուրիս կենսափորձում:

   Անձամբ մենք, չենք հիշում թե ինչպե՞ս հակվեցինք Է-Էություն հասկացությանը, բայց Մեծ Եղեռնին նվիրված «Արփիական-Արևորդյաց Պարը» էպիկական քնարերգության մեջ (Մարսել 1985), հանգեցինք պատճառների որոնման այլաբանությանը, իսկ «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրության մեջ անդրադարձանք դրան և ըստ Գ. Խանջյանի «Հայոց այբուբենը» գոբելենի դրեցինք արեգակին դաջված շապիկի վրա (Մարսել 1988, Երևան 1990, ռուս. 2008 ): Ինչ վերաբերում է այդ մենագրությանը, դրա ծնունդի վերաբերյալ նշված է հենց այդ գրքի նախաբանում (էջ 7-17): Բոլոր դեպքերում առկա էր ժառանգական ինֆորմացիան մեր արիածին խոյեցի և Բիթլիս-սասունցի նախնիներից: Ժամանակին արի-արիական բնորոշումը տրվում էր ընդհանրապես հնդեվրոպական մշակույթին և լեզվաընտանիքին: Ավելի ուշ՝ սոսկ հնդիրանական ենթախմբին, ինչը մեծ սխալմունք էր: Նշենք նաև, որ գերմանացիները ցայսօր օտագործում են գերմանո-հնդկական եզրը, իսկ ոմանք «Է» սրբազան տառը համարում զուտ գերմանական...( J.Driessen, «Horoskop Jesu»,Wien 1999, էջ 110-119): 
   Նկատենք, որ 1989 թ. ՀՀ հեռուստատեսությամբ հայոց արիական ծագման վերաբերյալ մեր հեռուստաելույթից հետո հայոց կեսը մեկ գիշերում «արիականացավ» ( https://www.youtube.com/watch?v=IHW0pnb_ZxE ): Զի այդ հանգամանքը առկա էր նրանց «կոլեկտիվ ենթագիտակցության» մեջ: Չուքչաների պարագայում՝ բնականաբար ո’չ...

   Նույնը Է-Էության տառի և հասկացության պարագայում: Վերջինս հայտնի էր նախամաշտոցյան գրություններում և համատարած է հայ միջնադարյան մտքի ու գրականության մեջ, մինչև իսկ ավելի ուշ պոետների տեսլականներում ( Դ. Վարուժան, Հ. Շիրազ և այլք): Եվ բավական էր մենք լայնորեն արծարծեինք Է-Էության ֆենոմենը, որպեսզի «Է» սրբազան տառը անձրևից հետո սունկերի և հայկ. «բրենդի» պես տարածվեին հայ իրականությունում ( ցավոք առայժմ միայն տառը...): Այդ ևս «կոլեկտիվ ենթագիտակցության» վերարծածման օրինաչափ պարագաներ էին:   

   Այլ առիթով կակնարկենք Է-Էության համատարածությունը համամարդկային տեսլականներում, ինչը մասամբ արված «Է-Էության ակն ու ակունքը» մենագրության մեջ (Երևան 2022, անգլ. 2023): Այլ կերպ չէր կարող լինել, երբ էվոլյուցիան զարգանում է հենց այդ ուղղությամբ: Մնում է պատկերացնել թե ի՞նչ կարող է տալ մեզ ու աշխարհին այդ ֆենոմենը:
     Մենք համամարդկային նոր մի իրականության շեմին ենք...

                                                                                                                           

           Ալեքսանդր Վարպետյան                                                                           Մարսել, 21 մարտի 2024թ.
   
08.02.2024թ.                                                                   ԷԱՑՈՒՄ 
   
                                                                                               Այն նպատակը, որին ձգտում է ամեն մի գոյ,
                                                                                              համապատասխանում է նրա էությանը» (Արիստոտել)                                                                                                        
                                                                                                                                 

  
Այս մասին շատ ենք խոսել Էություն և երևույթ, ինչպես նաև էացում առնչությամբ: Հայերենում էացումը ուներ «Ի բնե լինել» և «Հոր նման դառնալ» խորհուրդը, որը համապատասխանում է հուն. eydos-նախագաղափարին  ( իմա՝ էություն), որից  idea-գաղափարը և ideal-կատարյալը: Մինչդեռ էացումը արդի մեր բառարաններում ունի էություն ստանալ, գոյանալ, իրականանալ և նման սահմանափակ, երբեմն անհեթեթ իմաստներ: Եվ այդ խորը անցյալի հետ մեր մոռացված կապերի ու ծագումնաբանւթյան պատճառով:
        Ըստ էության, վերոնշյալ պարագաները կրոնա-փիլիսոփայական հասկացություններ են, և կարծեք ոչ այնքան մատչելի իրականությամբ տարված, սահմանափակ մտահորիզոնով, հիմնականում երևութական աշխարհում մնացած ժամանակակից մարդուն: Առավել ևս, որ էությունները ակնկալում են ընդհանրացման և վերացարկման ունակություն, որը տրված է ոչ բոլորին:
   Փորձենք այս ամենը ընկալել շատ ավելի պարզ: 

    Իրականում էացումը կատարվում ամեն օր, երևույթից- էության էվոլյուցիայում: Եվ այդ սկսյալ պրիմատներից մինչև Homo habilis (Հմուտ մարդակերպ) և Homo erectus ( Կանգուն մարդկերպ), դրանցից մինչև նեանդերթալցի, ապա Homo sapiens ( Բանական մարդ), իսկ նրանից մինչ արդի մարդը, մեզանից մինչև տրանսհումանիզմ (արհեստական բանականություն և անդին, https://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm): Եվ այդ ետուառաջ ու ոլորապտույտ զարգացումներով: Բայց այդ մենք չենք ընկալում, ինչպես հայելու մեջ ամենօր մենք կարծես անփոփոխ նույնն ենք:
     Մինչդեռ, մարդ արարածը ( հայ. էակը...), զարգանում է հարաբերականորեն դանդաղ հիմնականում  հոգեպես, քան՝ կենսաբանորեն: Գիտությունները, արվեստները թե հավատամքները էացման գործընթացներ են: Եվ այդ թե՛ անհատապես և  թե՛ քաղաքակրթորեն: Ավելի մատչելի այդ ակնհայտ է ոչ շատ հեռու միջնադարյան հասարակությունների ու կեցության արդի քաղաքակրթությունների համեմատ:   
     Եվ այդ իրականության բոլոր ասպարեզներում:
     

    Մեկ օրինակ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության Վանաձորի պետհամալսարանում  և այլուր ուսուցանում են քաղաքակրթությունների պատմություն, նախապատմականից՝ ցայսօր: Բայց ոչ մի ակնարկ էացման վերաբերյալ: Նույնը դպրոցներում գրականության ասպարեզում, այս կամ այն հեղինակի թե գործերի վերաբերյալ շարադարություններ գրելու կամ թվաբանական խնդիրներ լուծելու հարցում, իմա՝ դրանց էությանների ընկալման պարագաներում: Փիլիսոփայությունը այլ բան չէ, քան՝ իրականության վերլուծությունները ավելի ընդհանրական, քան՝ մասնակիորեն ու անհատապես: Նույնը՝ հոգեբանության և այլ ասպարզներում: Այլ օրինակ. Ֆրանկո-բելգո-գերմ. ARTE հեռուսաժամը ունի «Քարտեզների տակ» հաղորդաշար, ավելացել է  նաև «Լուսանկարների տակ» տարբերակը, որոնք տեսանելի գոյացությունների էութենական դիտարկումներ են: Նույն սկզբունքով, ամենայնում և նկատելի անգամ մեկ սերնդի ընթացքում,  անգամ յուրաքանչյուրիս պարագայում: Բնականաբար ըստ անհատական և համաշխարհային հասունության:

    Հաճախ շատ թերի, ինչպես ըստ ֆր. ինտուիտիվիստ Ա. Բերգսոնի. «Կյանքը աշխարհի էությունն է», բայց չի ասում թե այն ինչպե՞ս հայտնվեց, որտեղի՞ց և ինչո՞ւ: Կամ ըստ բիոներոլոգների «Ուղեղը մարդու էությունն է», իսկ իրականում՝ ներաշխարհը: Ըստ Գ.Վ.Ֆ. Հեգելի ու այլոց բնությունը և՛ երևույթ է և՛ էություն: Այդուհանդերձ դրանք չեն նույնանում. «...հակառակ դեպքում ամեն մի գիտություն ավելորդ կլիներ» (այսինքն՝ գիտությունները ծառայում են էությունների բացահայտմանը...: Կ. Մարքս: «Էություն», Երևան 1995, էջ 554): Եվ անգամ ըստ նշանավոր քրիստոնիա Պողոս առաքյալի. «Տեսանելիները ժամանակավոր են, անտեսանելիները՝ հավերժական ( իմա՝ երևույթներն ու էությունները՝ Ծ.Մ.: Բ Կորնթ. Դ. 16-18, «Հակադրութիւն տեսանելիի եւ անտեսանելիի»): Մինչդեռ, ըստ Նոբելյան մրցանակակիր հռչակված Ժ.Պ. Սարտրի, գոյությունը նախորդում է էությանը, երբ լրիվ ընդհակառակն է...

     Այնինչ, ըստ արդի կենսաբանների բուսակենդանական աշխարհը զարգանում է միջավարի փոփոխությունների հարմարվողականություններով, բայց մարդը՝ իբր ո՛չ: Ինչը պարզապես թերի իմացություն է: Զի, տիեզերաբանորեն երկրում  ստեղծվել է եռահարկ կառույց. ֆիզիոլորտ (սոսկ նյութա-ֆիզիկական աշխարհ)-կենսոլորտ (կենսաբանական գոյացություններ և մենք)-նոոսֆերա՝ աննյութական մտոլորտ (ըստ էիզմի՝ ներոլորտ): Նույն է նաև մարդկային կառուցվածքի պարագայում: Եվ այդ տիեզերական էվոլյուցիայի շնորհիվ: Իմա՝ նյութականից-աննյութականի, տեսանելիներից-անտեսանելիների, երևույթներից-էությունների վերաճմամբ: Մենք ակտիվ փուլում ենք ի դեմս տրանսհումանիզմի որոնումներով: Այլ խոսքով աննյութական հավերժության: Այսինքն, էվոլյուցիան, իր արարումներով ու ավերումներով հանդերձ ունի որոշակի ուղղություն և մահկանացուններիս անհայտ ինչ-որ նախանպատակ...
   Այստեղ ավելին չբարդացնենք: 

    Ինչ վերաբերում է մեզ, ապա այս խնդրականներում ունենք մի քանի առավելություններ:
   1.Նախ մեզ հայտնի է և միջազգայնորեն անհերքելիորեն ճանաչված մեր ծագումնաբանությունը: Ըստ այդմ «ի բնե լինելը» (այդ շատերին չի տրված...):
  2. Գոնե մեզ հայտնի է մեր ինքնության ինչությունը (թեև ոչ բոլորիս) որպես Է-Էություն, առկա թե՛ մեր հայ առաքելական եկեղեցում, թե՛ լեզվաբանության մեջ, թե՛ «կոլեկտիվ» ու թե՛ յուրաքանչյուր հայի ենթագիտակցության մեջ, բայց նաև համամարդկային աշխարհայացքում (տե՛ս. «Ծննդոց ԱՅԱ», Երևան 2000/2003 թթ, «Է-Էության ակն ու ակունքը», Երևան 2022, անգլ. 2023):
  3. Ի դեմս «Էություն»-էիզմ ուսմունքի ունենք դրա արդիականացված աշխարհայացքը, ինչը ակնկալում էր Գ. Նժդեհը «Հայ հոգու հազար խորհրդի» ու դրա գալիք մարգարեի վերաբերյալ («Ցեղակրոնության հավատամքը» ):
 4. Եվ վերջապես քաղաքակրթական էվոլյուցիան զարգանում է հենց այդ ուղղությամբ՝ առ քրիստոնեական «Հայր Աստված», տիեզերաբանորեն՝ սկզբնապատճառ կատարելապես աննյութական  Եզակիություն: Ըստ այդմ՝ «Հոր նման» լինելու պայման և սկզբունք:
  5. Այդու և համամարդկային առաքելություն, որպես նպատակ, «ճանապարհ» , կայացում և էացում (իմա՝ հավերժացում): Զի, ազգն առանց նպատակի նույնն է՝ ինչ ճանապարհը առանց ուղղության...

    

   Մեկ խոսքով էացման բոլոր պայմանները, բացի մեկից՝ այս ամենի գիտակցությունն ու ինքնագիտակցությունը, իմա՝ ազգ կարգավիճակի գլխավոր նախապայմանը: Այսինքը այն, որի կորստյամբ ընկանք ֆիզիկապես ու հոգեպես անհետանալու իրավիճակ:
    Սակայն, որպես մխիթարանք արձանագրենք, որ ամենայն կորած չէ: Հոգևոր զարթոնքի ու վերածննդյան համար անհրաժեշտ չէ միլիոնավոր լինել, երբ ունենք այն, ինչը «Ի սկզբանե Բանն էր (իմա՝ Էությունը): Այսինքն այն որով. «Ամենայն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ...» ( Ավետարան ըստ Հովհաննու. «Եւ Բանն մարմին եղեւ»... ):
   Եվ վերջապես ունենք այլոց կենսափորձը, որոնք հայրենիք կորցրին, բայց ոչ իրենց գաղափարական հավատքն ու լեզուն: 2500 տարուց ավելի աշխարհասփյուռ ապրեցին բազում երկրներում և ունեցան եղեռն: Բայց այդու վերագտան հայրենիք, իսկ մենք եղեռնի հետ հայրենիք կորցրինք...
   Եվ եթե այսքանից հետո խելքի չեկանք, կկորչեինք անդարձ, եթե կորցնենք նաև նախնյաց հանճարեղ վաստակը: Այն, ինչը ունակ է մեզ, եթե ոչ զարթոնք ու կայացում, ապա գոնե ոգե-գաղափարական հավերժություն ապահովելու: Իսկ ազգի հավերժացումը բոլորիս հավերժացումն է:
   Մինչդեռ մենք,մարդկության հետ, ի տարբերություն պլատոնյան քարանձավի ( «Հանրապետություն») դեռևս ապրում ենք ինչպես պտուղը մայրական արգանդում, երբ մարդկային վիճակից դուրս և հենց մեր ներաշխարհում կան այլ իրականություններ և ընթանում են էվոլյուցիոն բոլորովի այլ և հենց համատիեզերական էացման գործընթացներ:

    Այս գիտակցությանն ու առավել ինքնագիտակցությանը դեռևս չենք հասել, թեև կամա-ակամա հոսում ենք համատիեզերական էվոլյուցիայի ու նպատակի թե ծրագրի ուղղությամբ: Իսկ անգամ խիստ թռուցիկ դիտարման, Հոմո սապիենսից սկսյալ մարդատիպերի էվոլյուցիան զարգանում է երևույթներից –էությունների վերաճմամբ: Չենք տեսնում թե այդ ինչո՞ւ և ինչպե՞ս  կարող է շեղվել տիեզերական այս վեկտորն ու գործընթացը: Նույնիսկ, եթե ինչ-որ չարիքի կյանքը կամ երկիրն ինքն էլ վերանան, ինչպես հավանաբար եղել է այլ մոլորակների հետ, արդեն կազմավորված աննյութական նոոսֆերա-ներոլոտը չի անէանա, ինչպես ենթադրվում են երբեմնի քաղաքակրթությունները: Ի դեպ, ըստ ընդունված գիտական համոզմունքի, ինֆորմացիաները Սև խոռոչներում չեն ոչնչանում, կպնում են դրա պատերին ու ժայթքում դուրս հզոր էներգիաների հետ: Նկատենք, որ միտքը չի ենթարկվում ֆիզիկական օրենքներին, այն թռչում է անգամ անգերազանցելի լույսից էլ արագ...
 
                                                                                                            

  
             Ալեքսանդր Վարպետյան                                                                        Մարսել, 02 փետրվար 2024թ.

 
22.11.2023թ.                                                 ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
                              (տե՛ս նաև. http://www.eutyun.org/S/E/X/X/X-31.htm )
                

                                                                                                                          Որքան առաջանում ենք դեպի ապագա՝
                                                                                                                                այնքան երևակվում է անցյալը:
                                                                                        Բայց եթե այնտեղ հանճարեղ նախնյաց չհանդիպեցիք՝
                                                                                                                     ուրեմն սխալ ճանապարհի վրա եք...

    
Ցայտեղ, մեր դիտարկումները կատարվել են հիմնականում դեդուկտիվ մեթոդով: Այսինքն՝ ընդհանուրից մասնակի սկզբունքով: Արդ, երբ հայոց և համամարդկային քաղաքակրթության 12000 ամյա ծագումնաբանության խնդրականները Հայկ. լեռնաշխահում այլևս հաստատաված են ու անվիճելի, կարող ենք  դիտարկումներ անել ինդուկտիվ մոտեցմամբ: Իմա՝ մասնակիից ընդհանուր, ինչն էլ ոչ միայն կամրագրի էիզմի  տեսությունը՝ այլև կբացի նոր լուսաբանումների լայն հնարավորություններ:     

    
Աշխարհի ծագումը ջրից կամ ծովից համատարած է աշխարհի բազում դիցարաններում, տեսություններում և ուսմունքներում: Եվ այդ անգամ ոչ հնդեվրոպական, ինչպես Աստվածաշնչում, շումեր.-աքքադ. դիցարանում կամ չին. դաոսիզմում: Նույնը նաև ձկնաստված Էա-Հայայի պարագայում, թեև տարբեր դիցամոտիվներով ու անվանումներով*: Այդ իրականում համապատասխանում է թե՛ երբեմնի ջրածածկ մոլորակում մեգացամաք մեկ աշխարհամասին և թե՛ կյանքի ծագմանը համաշխարհային օվկիանոսի ջրերում: Դիցաբանորեն, ըստ բաբել. Բերոս-Բերսոս պատմիչի, այդ կերպարավորված է ի դեմս OANEES-ՀՈՎՀԱՆՆԵՍ ձկնակերպ ծովաստծոն ( տե՛ս վերին հղմամբ): Հուն. հոմերոսյան շրջանի դիցարանում այն ներկայացնում է Օվկիանոս ծովաստավածը (
http://www.eutyun.org/S/E/X/X/X-27.htm ): Նա առաջին ու միակ աստվածն է, չի մտնում Օլիմպիական  աստվածների դասում, ըստ Հեսիոդոսի Ուրանոս երկնքի և Այա-Գայա երկրի որդին, 3000 գետային որդիների և  3000 օվկիանոսուհիների հայրը: Այսքանի հետ օղակել է Բաբելոնը և ողջ աշխարհը լողում է նրա ջրերում: Շատ ավելի ուշ նրան սքողում է Պոսեյդոնը (ըստ Մ. Գավուքչյանի՝ ու/արարտ. Tešob-Թեյշեբա դիցանվան շրջադարձը ):
   Ի՞նչ կապ բաբել. OANEES-Հովհաննեսի, հուն. Օվկիանոսի ու դեռ Էյա-Էա-Հայա ծովաստվածների հետ:      
   Ուղղակի: Զի, բացի նրանց պաշտոններից OANEES-Հովհաննես դիցանունը առնչվում է Ôkeanós դիցանվան Aeon-Eon-Ohan-Oannes-Ôkean-Ocean հոլովումների հետ (տե՛ս. «Այն, ինչ չգիտեր Պլատոնը», Երևան 2013, էջ 46 ): Այդ երկուսն է շումեր.աքքադ. Էյա-Էա-Հայա ծովաստծո, Պլատոնի՝ առաջնամիակ eydos-ի, իսկ բոլորը միասին՝ հայոց Է-Էություն աստվածության հետ...
              
                         Նկ.1: Բաբելա-ասուր. ձկնակերպ OANEES աստծուն մատուցվող ծես (Աշշուր, մթա 8/7դդ):
                                    Նկ 2: Հուն. Ôkeanós ձկնաստվածը խեցեղենների վրա մթա 6-րդ դար:

    Այս դեռ բոլորը չէ: Ըստ Մ.Մաշտոցի աշակերտ, երդվյալ քրիստոնյա և նախաքրիստոնեական բոլոր կրոնների թշնամի, Եզնիկ Կողբացու վկայության ( մոտ 380-450  թթ ).
 
«Եվ որ մի էությունը  մշտնջենական է ու բոլորի գոյացման պատճա­ռը, դա հաստատում են նաև բազմաստվածության պաշտամունքներ հորինողները, պատճառաբանելով այսպես.-Մենք (ասում են նրանք), քանի որ անկարող ենք մոտենալու բոլորի պատճառին` Է-ին, գոյին,  մշտնջենականին ու անմատչելիին, այդ պատճառով ուրիշ ավելի ցածր բաների միջոցով ենք նրան պաշտամունք մատուցում» 
  ( այսինքն՝ հեթանոսական աստվածների... Եզնիկ Կողբա­ցի, «Եղծ աղանդոց», Երևան 1970, էջ 34): Եվ  այս միջնադարյան Սպինոզայի causa sui-ինքնապատճառից մոտ մեկ հզ առաջ...

    Այսինքն, այդ բոլորը մեկ, նույն աստծո դիցամոտիվների և անվանումների հոլովումներն են, իսկ ավելի կարևորը՝ առաջնամիակ մեկ աստծո !!! Եվ այդ Աստվածաշնչյան իբր մեկ աստծո՝ Եհովահից շատ առաջ, ով ըստ հայ մեկնիչների Մովսեսին ներկայացավ. հայերեն «Ես այն են որ Է-ն», ֆրանս.«Je Suis Celui qui Est» (Est կարդացվում է «Է»), ռուս.« Я еcмъ сущий»(«Ես գոյությունն եմ», թեև ռուս. Сущность-Էություն...)  և այլն: Մինչդեռ, միմիայն հայ մեկնիչներն են թարգմանել. «Ես այն եմ, որ Է’ն»...

    Այսու մենք ունենք երբեմնի միաստվածության հնագույն օրինակը, այն էլ ի դեմս հայկ. Է-ԷՈՒԹՅԱՆ, նախապես ձկնակերպ ծովաստծո: Եվ այդ Եհովահից մոտ 8-9 հազարամյակներ առաջ (տե՛ս «Է-Էության ակն ու ակունքը», Ա.Վ., Երևան 2022): Թե ինչպե՞ս է այն համասփռվել, բնականաբար նախահնդեվրոպական մեկ օջախից, ընդհանուր նախալեզվի և դիցական պատկերացումների հետ: Այլ կերպ չէր էլ կարող լինել (հիշենք «Ծովի վրա սավառնում է Աստծու ոգին» , ըստ Աստվածաշնչի...): Իսկ թե ինչպե՞ս է Եհովահն դարձել միաստվածություն և ստվերել բոլորին, այդ հնուց ի վեր տարածված սովորություն է, որը մեր օրերում կոչվում է բանագողություն...
                                                 

  
  ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
   - Հուն. Օվկիանոս ծովաստվածը համապատասխանում է բաբել. OANEES-Հովհաննեսին, թե՛ պաշտոնով և թե՛ դիցանվամբ: Բայց միաժամանակ շում.-աքքադ. Էա-Հայա ծովաստծոն, բայց հատկապես հայոց Է-Էություն աստվածությանը: Վերջինս առնչվում է հնագույն ծովային տարերքի և ձկնապաշտության հետ, ինչը հազարամյակներ հետո արձագանքում է քրիստոնեության մեջ ( Քրիստոսի խորհրդանիշը՝ ձուկ, նրա Է-Էություն Հայր Աստծոն, Հովաննես Մկրտիչի, ջրային տարերքի, ձկնապաշտության ևն):

 
- Միաստվածությունը հնագույն ավանդույթ է, նախ մայրիշխանության շրջանում (պալեոլիթյան Վեներաներ և Այա նախամայր), ապա՝ Է-Էության: Եվ այդ աստվածաշնչյան Յահվե-Եհովահից հազարամյակներ առաջ: Եվ եթե վաղ նեոլիթյան շրջանում Հայկ. լեռանշխարհի լայն տարածքում հնագիտորեն առկա է մեկ մշակույթ (տե՛ս «Է-Էության ակն ու ակունքը», Երևան 2022, էջ 93 ), ուրեմն այնտեղ եղել մեկ էթնոս (կամ սուպերէթնոս), մեկ լեզու, հավատամքային մեկ համակարգ ու աստվածային զույգ, որոնք էլ առանձացած էթնոսնների հետ պիտի համասփռվեին աշխարհով մեկ, տարածվեին հոլովումներով և մշակութային դիֆուզիայով փոխանցեին նաև ոչ հնդեվրոպական էթնոսներին: Այսուհանդերձ, միայն հայերը պահպանեցին սրբազան Է-Էություն տառը: Եվ այդ ցայսօր ( ուշադրություն վերը բերված լուսանկարում կենտրոնական երիտասարդի կրծքին Է նշանագրին: Եվ այդ էլ արտերկրում...):

  - Եվ քանզի մեկ մոլորակի վրա չէին կարող էր լինել 10 000 աստված, ապա բոլոր դիցարաններում միայն առաջնամիակ Է-Էության հոլովումներն են, տարբեր անվանումներով*: Հիմքում՝ նույն Էությամբ: Ճիշտ այնպես՝ ինչպես Հովհաննես Մկրտիչի պարագայում ( տե՛ս «Գիտեի՞ք արդյոք» ակնարկը.
http://www.eutyun.org/S/E/X/X/X-20.htm...

   - Որքան էլ մարդկությունը ձգտում է ճշմարտության, այնքան էլ ու ավելի դեռևս թաղված ու շարունակում է ապրել եղծությունների, երևութական ու ձեռնածությունների աշխարհում: Բայց ոչ մշտապես: Զի, էվոլյուցիան տանում է դեպի մարդկության ազնվացմանը, իմաստացմանը, ոգեղինացմանն ու էացմանը**: Այսինքն, առ վերին ճշմարտությանը ( որն ինքնին էություն է: Տե՛ս.http://www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm ), առ Հայր Աստծոն կամ վերջնական վիճակին, որն էլ արդի տիեզերագիտական եզրաբանությամբ նույն Եզակիությունն է, իմա՝ ելակետային գերԷությունը (ըստ Տիեզերքի բաբախող մոդելի, կամ ըստ Քրիստոսի. «Որտեղ սկիզբն է՝ այնտեղ էլ ավարտը...», ավետարան ըստ Թովմասի): Այդ էլ՝ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆ Է..
         

 
  * Ամերիկ. էզոթերիկ Ա. Հ. Ալմաասը իր ESSENCE-Էություն աշխատության նախաբանում
     խոսում է հին արևելյան ուսմունքներում տարբեր հոլովումներով հանդես եկող Էության
    մասին՝  արդիականացնելով դրանք լատ. Essence-Էություն բնորոշմամբ
 
                                                                                                   
(USA-1998, էջ X
):

   
 ***Ըստ միջնադ. հայ. էանալ նշանակում է «ի բնե լինել» և «Հոր նման դառնալ»: Ճիշտ ինչպես հուն.  eydos -
    նախագաղափար-էությունից
՝  idea
-գաղափարը և ideal-կատարյալը...