ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
(N° 4)

 վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
28.08.2009թ.-Ինչո՞ւ փակվեց «ԷՈՒԹՅՈՒՆ» կայքի հայաստանյան eutyun.am  տարբերակը
20.08.2009թ.-Առօրեական…
16.08.2009թ.-ԱԶԴ eutyun.am կայքի այցելուներին:
28.08.2009թ.

               ԻՆՉՈ՞Ւ ՓԱԿՎԵՑ  «ԷՈՒԹՅՈՒՆ» ԿԱՅՔԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ eutyun.am  ՏԱՐԲԵՐԱԿԸ 

 

  Թեև թռուցիկ հայտարարված պատճառների, այս հարցը մեզ տրվում է կանոնավոր: Եվ որքան էլ պարտավոր ենք պատասխանել, նույնքան էլ բարոյական պատասխանատվություն ունենք ոմանց նկատմամբ, միաժամանակ խոստովանելով, որ ոչ բոլոր մանրամասներն են մեզ հայտնի: Այդուհանդերձ կփորձենք անուղղակի որոշ լուսարձակումներ անել մթին «բացատների» վրա:
 
Նախ, այդ անշուշտ առնչվում է 1990 թ. հայրենիքում «Էություն» Ազգային Իմաստության Տաճարի հիմնադրման,   նրա ոդիսականի, գաղափարների, հետապնդումների և ի վերջո հայրենիքում նրա գործունեության խափանման հետ ( լուսաբանման ևս մեկ պարտականություն, որը վասն հաջորդ սերունդների հարկադրված ենք անել մոտ ապագայում):  Իսկ թե այդ ինչո՞ւ, առայժմ թողնում ենք կռահել ընթերցողներին, դատելով «Էության» նպատակներից և հրապարակված նյութերից, վերջին քսանամյակում կատարված քաղաքական իրադարձություններից և այսօր Հայաստանում բարոյական, գաղափարական, էթնոհոգեբանական և քաղաքական իրավիճակից:

  Կարող ենք նաև հուշել, որ «Էություն» կայքում սույն տարվա մարտ ամսին հրապարակված «Ազգային Խաչքար-Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»  չէր կարող անհաղորդ թողնել հայրենի իշխանություններին, բարձրաստիճան ոճրագործներին ու մեղսակիցներին: Անշուշտ, նրանք չէին կարող բացեիբաց «կրակել, առանց գլուխները բարձրացնելու» կամ մատնելու կրակակետի կոորդինատները: Բնականաբար նրանք նախ պետք է սպասեին գոնե մեկ-երկու ամիս և «պոչեր» չթողնելու համար որոնեին պատժելու խրթին ու խճճուն միջոցներ, ինչպես տեղի ունեցավ: Այդ նույնպես պետական մեղսության ևս մեկ ապացույց է: Եվ որքան էլ այդ ևս կատարվեց մեծ «պրոֆեսիոնալիզմով», իրեղեն փաստը մնաց.  eutyun.am  կայքի հայաստանյան տարբերակը դադարեց գործել: Եվ այդ հենց այն ժամանակը, երբ կայքի նկատմամբ հետաքրքրությունն ու հաճախումները հաստատուն աճում էին, միջին օրականը` շուրջ 100 այցելու, մոտ 70 ամենատարբեր երկրներից: Պատկերացման համար ստորև ներկայացնում ենք վիճակագրական մի քանի տվյալներ eutyun.am կայքի վերաբերյալ.

                           

                            Աղյուսակ 2                        Top 65 of 65 Total Countries   (65+8=73)

 

Seychelles, Israel, Germany, United Kingdom, Romania,  Japan,  Belarus, Sweden, Poland, Greece,

Italy, Belgium, Austria, Argentina, Canada, France, Netherlands, Russian Federation, Armenia, Belgium,

China, Australia, Czech Republic, Chile, Korea (South), Latvia, Slovak Republic, Spain, Denmark, Turkey,

Hungary, Ukraine, Kyrgyzstan, Georgia, Switzerland, Ireland , Uruguay, Dominican Republic, Moldova, Finland,

Venezuela, Lithuania, United States, Syria, Bulgaria, Brazil, India, Lebanon, Estonia, Mexico,

Egypt, Norway, Thailand, Slovenia, Singapour, Iceland, Croatia (Hrvatska), Tuvalu, Portugal, Azerbaijan, Iran,

               Philippines, South Africa, Tonga, Ecuador և այլք (Unresolved/Unknown, Network, International (int) ևն). 
                                    
       
Ուշադրության են արժանի մի քանի հանգամանքներ.

- Ըստ Աղյուսակ 1-ի  ցուցանիշների, մեկ տարում օրական այցելությունների միջին թիվը կրկնապատկվել է,
40/50-ից հասնելով 90/95 ( խոսքը միայն eutyun.am տարբերակի մասին է, այն էլ ոչ լրիվ օգոստոս ամսի համար: Նկատի առնել նաև, որ կայքը նոր է և առայժմ միայն հայերեն ):
- Համապատասխանաբար ընդլայնվել են այցելությունները տարբեր երկրներից (
Աղյուսակ 2 ):

- Բարձրագույն ցուցանիշը գրանցվել է 2009 թ. մարտ ամսին, այսինքն` երբ հրատարակվում էր «Ազգային խաչքար- Հոկտեմբեր 27-ի առեղծվածը»: Ի դեպ այդ կապակցությամբ ստացվել են բավականին խոսուն արձագանքներ, որոնց մեջ նաև սպառնալիքներ, ինչը համոզում է, որ պատմական այդ ոճրագործությունը անժամկետ է և երբևէ կհանձնվի ճշմարտության դատին:

 - 2009 թ. օգոստոս ամսին Հայաստանի այցելուների թիվը կազմել է ընդամենը 8%- 9% (Ռուսաստանից` 5%-6%... ), իսկ մինչ այդ առավելագույնը 13-14%: Այդ մասամբ կարող է բացատրվել հայրենիքում համակարգչային զինվածության ու սպասավորական սահմանափակությամբ, բայց առավելաբար` բարոյահոգեբանական և ոգե-գաղափարական սնանկությամբ: Վերջինս, ինքնին խոսուն և անչափ մտահոգիչ փաստ է, երբ անգամ ընդդիմադիր ԶԼՄ դրանում առանձնապես չեն փայլում…

 - Ինքնին խոսուն է այցելու երկրների «դիապազոնը», երբ կայքը միայն հայերեն է:

- Նկատի առնելով eutyun կայքի մտավորական պրոֆիլը, պետք է ենթադրել, որ այցելուները պատահական անձինք չեն` այլ հոգևոր-գաղափարական նկարագրով ու պահանջներով անհատներ: Այլ խոսքով` ազգային-հասարակական «լռելյայն խավը», իրականում` բուն սերուցքի մեկ մասը:

   Այս ամենից կարելի է օգտակար որոշ եզրակցություններ անել, հատկապես սփյուռքի, նրա պոտենցիալների, դերի ու ապագայի վերաբերյալ: Հիշենք, որ հայության 2/3-րդ այլևս ապրում է սփյուռքում և այդ ցուցանիշը ապագայում միմիայն կահագնանա…

   Մինչդեռ, հայրենիքում երևի շուտով ծառերն անգամ կդադարեն աճել, թեև իրականում աճում է այս քսանամյակի կարևորագույն մեկ ձեռքբերումը` թեկուզ քանակով համեստ, բայց ազատամիտ, շնորհալի ու անբարդույթ սերունդ:

   Բարեբախտաբար, ապահովության միտումով ժամանակին բացվեց կայքի eutyun.org արտերկրյա հայելային տարբերակը, որի այցելուների թիվը նույնպես աճում է օրեցօր, արդեն անցնելով մի քանի հարյուրից: Ուստի, պարտավոր ենք ապահովել ոգե-գաղափարական այդ պահանջը և հրապարակել ավելի ու ավելի արմատական նյութերը, տեխնիկական հնարավորության դեպքում  ներգրավելով երիտասարդությանը, ի վերջո նրան կայքի և հայոց ճակատագիրը հանձնելու ակնկալիքով:

    Բարի կամքի դեպում, գրեք մեզ hetnord777@gmail.com  հասցեով:

    Իսկ մենք կփորձենք հնարավորության դեպքում և գոնե միայն դեպի www.eutyun.org ուղղորդելու համար վերագրանցել eutyun.am տարբերակը, թեև առանց հետևողական թարմացումների, ինչը սակայն կգտնեք www.eutyun.org տարբերակում: Զի խորապես ափսոս է արգելակել Էություն ոգե-գաղափարական համակարգի նկատմամբ նոր թափառք առնող հետաքրքրության իներցիան:
                                                                                                                  ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

20.08.2009թ.

UBS բանկի հետ նահանգների կոնֆլիկը, կապված  52 000  ԱՄՆ ավանդատուների հետ,  որոնք հարկերից  խուսափելով հաշիվներ ունեն նշյալ հաստատությունում: Այս տարվա փետրվարին Միամիի դատարանը պահանջ էր ներկայացրել տալ նրանց անունները, սպառնալով տուժի ենթարկել նաև UBS-ին: Այնինչ, շվեյցարական օրենսդրությունը մնում է կապված բանկային գաղտնապահության իր երկարամյա սկզբունքին, ինչն էլ ապահովում է կապիտալի հսկայական ներհոսք,  բայց նաև դառնում ավելի ու ավելի շատ երկրների հետ նման բարդությունների պատճառ` այդ թվում հենց Եվրոպական միության: Ի վերջո, խուսափելով ԱՄՆ-Շվեյցարիա միջպետական հարաբերությունների սրումից, օգոստոսի 19-ին կողմերը գնացել են փոխզիջման և ստորագրել համաձայնագիր, ըստ որի UBS բանկը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում ԱՄՆ հարկային տեսչությանը հանձնել 4450 ավանդատուների տվյալները, ի դիմաց ամերիկյան հայցից և պահանջվող տուգանքից հրաժարման: Բայց,  ողջ աշխարհում քանի~ երկրներ ու անօրինական ավանդատուներ են մնում անհայտ ու անպատիժ…

   Վերջերս մեծ աղմուկ հանեց  Շ. Ազնավուրին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հանգամանքը: Առեղծվածը  ցայսօր մնում է անբացատրելի, թե ինչո՞ւ աշխարհահռչակ նման մի արվեստագետ պիտի համաձայներ  չինովնիկական այդ պաշտոնին, այն էլ հենց Շվեյցարիայում, երբ Ֆրանսիայում թափուր էր նույն այդ պաշտոնը ( Վ. Չիտեչյանը նշանակվել է բոլորովին վերջերս): Եվ իսկապես, այդ ի՞նչը պիտի գայթակղեր համբավավոր ու արդեն զառամյալ այդ մեծ արվեստագետին, համաձայնելու համար իրեն այդքան  անվայել հանձնառությանը: Վստահ, ո’չ պաշտոնամոլությունը, ո’չ ֆինանսական շահագրգռվածությունը, ո’չ հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը (այն էլ Շվեյցարիայում ), ո’չ պատիվները ( նա հռչակված է Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ պատվավոր քաղաքացի, էլ  չթվարկելու համար այլազան պարգևատրումներն ու շնորհները),
ոչ այլ մեկ բան, բացի…

   Ժամանակին խոսվեց ու գրվեց Հայաստանում  Շ. Ազնավուրի թանգարան հիմնադրելու մասին: Հայտարարվեց նաև այդ նպատակով պետբյուջեից $300 000 տրամադրումը: Մեկ խոսքով այն, ինչը նրան երբեք չէր ընծայի Ֆրանսիան, այդքան առավել վաստակաշատ ու մեծանուն արվեստագետներին անտեսելով: Իսկ ցանկացած արվեստագետի համար այդ գերագույն պատվից ավելի գերագույն երազանք է, որի համար Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի թեկուզ ձևական պաշտոնը մեծ զոհաբերություն չէ…

   Իսկ ի՞նչ է դրանից շահում Հայաստանը, ի վերջո Շվեյցարիան հո ՄԱԿ չէ՞:  Հայաստանը անշուշտ` ոչինչ, իսկ ոմանք` ամեն ինչ:  Հատկապես պետության այն պարագլուխները, որոնց հետապնդում է քրեական պատասխանատվության վտանգը:  Ուրեմն, որտե՞ղ են պահվում նրանց աստղաբաշական գումարները: Վստահ ոչ  հայաստանյան բանկերում կամ Արցախում: Եվ անգամ Շվեյցարիայի պես «հարկային դրախտը» լիակատար վստահելի չէ, երբ ըստ հարկի ժամանակին բացվեցին  Բ. Ելցինի, նրա դստեր ու շատ այլոց գաղտնի ավանդները: Նման հնարավորության դեմ համաշխարհային մի հեղինակություն որոշակի գրավական է: Նամանավանդ, երբ նա նման կենսափորձ ունի և հարկային վճարումներից խուսափելու համար ժամանակին հաստատվեց նույն Շվեյցարիայում և հետապնդվեց Ֆրանսիայի հարկային ծառայությունների կողմից…

   Իսկ  Շ. Ազնավուրը արդյոք կգնա՞ր այդպիսի գործարքի: Բայց ինչո՞ւ ոչ, երբ Պողոս Պողոսյանի սպանության ակամա մեղսակիցը դարձավ և լռեց, ոճրագործի հետ շարունակելով իր շահագրգիռ բարեկամությունը…
      

                                                                                                                            Ազատ լրագրող

16.08.2009թ, ԱԶԴ eutyun.am կայքի այցելուներին:
    
Ինչպես հայտարարված էր, www.eutyun.org  կայքում  արդեն հրապարակվել է «ԿԱՏՆԱ» բացառիկ, ամենավերջին և արմատական հետազոտության Առաջին մասը:  Հետաքրքրվողները  կարող են ծանոթանալ միայն www.eutyun.org  կայքում: Բարի կամքի դեպքում խնդրում ենք տեղեկացնել նաև այլոց:
   Հիշեցնենք, որ շուտով eutyun.am-ը կդադարի գործել:
                                                                                                                     ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ