ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 29 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
    
11.08.2020թ. - Հայոց տարիքն ու բուն ինքնությունը
15.11.2020թ. - « Ցողունային Թերապիա»

   01.02.2021թ.- «Վերակենդանացնել» հանգուցյալներին

1.02.2021թ.                          «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ» ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ
   

                     
                 MICROSOFT-Ի ԽԵՆԹ ՆԱԽԱԳԻԾԸ. «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ» ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ
                                                                                 Le projet fou de
Microsoft : "ressusciter" les morts
                                             Paris Match | Publié le 28/01/2021 à 11h17 |Mis à jour le
  28/01/2021 à 11h49

                                                                                                                         ( հակիրճ թարգմանություն)

       Բիլ Գեյթսի հաստատությունը պատենտավորման է ներկայացրել մի տեխնոլոգիա, որը թույլ կտա ստեղծել կենդանի կամ հանգուցյալ անձանց վիրտուալ կրկնօրինակները: Այդ Թոմաս Էդիսոնի ամբիցիան էր. հորինել լուսանկար համոզված լինելով, որ տեխնոլոգիան ունակ կլինի ձայնագրել հանգուցյալների ձայնը: Նա նույնիսկ արել է «նեկրոֆոնիկ մեքենայի» նախագծի մի էսքիզ, որը որոշակիորեն կկարողանար փոխարինել ոգեհմաներին և այլ «մեդիոմներին», որոնց նկատմամբ ուներ խորը արհամարանք: Ըստ նրա, գիտությունը ունակ և պարտավոր է գերազանցորեն փոխարինել այդ «սիրողականների» փորձերին: Իր տեսությունները մահվանից հետո գիտակցության գոյատևման վերաբերյալ նա ներկայացրել էր  «Անդենի արքայությունը» էսսէում, վաղուց մոռացված մինչև փիլիսոփա և լրագրող Philippe Baudouin-ի կողմից  վերահրատարակումը իր իսկ նախաբանով:
    Արդյոք այս հայտնի նախատիպն էր ներշնչել Microsoft-ի ինժեներների՞ն: Այդ հաստատության նախագիծը որոշ նմանություն ունի Էդիսոնի տեսլականի հետ: Սակայն, չի դրվում մինչ այդ անդենի գոյության հարցականը: Զի, չի տրվում նաև հանգուցյալների հետ հաղորդակցվելու խնդիրը, այլ՝ միայն նրանց վերականգնումը:

   Այդ ընկերության կողմից ներկայացված արտոնագրի համաձայն, արհեստական ​​ինտելեկտը կարող է ստեղծել «չատ-բոթեր» (ռոբոտային զրույցներ), ընդօրինակելով կենդանի կամ մահացած մարդուն, նկարահանված լուսանկարներից, տեսանյութերից, ձայնագրություններից և անգամ սոցցանցային բանավեճերից:
   Հանցուցյալների հարության համար նաև այլ ընկերություններ գտնվում են այս մրցավազքի մեկնարկային եզրում:

    Microsoft-ն գնում է այնքան հեռու, նախատեսելու համար  ձևավորել արհեստական բանականություն,  որը կկարողա հնարավորինս ճշգրիտ պատճենել որևէ մեկին, այն կտակելու համար իր հարազատներին: Այս տեխնոլոգիայի միջոցով բացված հնարավորությունները հսկայական են և երբեմն մտահոգիչ. սկսած ` կրթական նպատակներով պատմական դեմքերի վերարտադրությունից մինչև վիրտուալ նմանակների ստեղծումը, բավական իրատեսական` ցանկացած մեկին խաբելու համար:

     Այս նախագծերը արթնացնում են նաև մարդկային գիտակցությունը ինֆորմացիոն հիմքով  փոխանցելու տրանսհումանիստական ​​ֆանտազիաները `այդպիսով ապահովելով մարդկությանը անմահության տեսլականի հնարավորությունը:
 Մնում է իմանալ, թե արդյո՞ք «Սև Հայելու» դրվագում հավիտյան ապրելու հեռանկարը նույնքան գայթակղիչ է, որքան հայտարարվում է ...
                                                                        
  
    Նման տեսլականներն ու գիտական պրպտումները բոլորովին էլ նոր չենք: Մենք տարիներ առաջ անդրադարձել էինք տրանսհումանիստական խնդրականներին ( տե՛ս. http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm և «Վերստին տրանսհումանիզմ». http://www.eutyun.org/S/E/X/X/X-21.htm ): Ի՞նչ կապ էիզմի հե՞տ:     
    Անմիջական: Ըստ էիզմի տիեզերական գոյացությունները ունեն չորս վիճակ. նյութ-էներգիա ( նաև պլազմային)-ինֆորմացիա-էություն: Երկրագունդը՝ երեք ոլորոտ. ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլոտ ( բոլորովին աննյութական նոոսֆերա կամ մտոլոր): Իսկ մարդկային հոգի-ներաշխարհը՝ զգայական-բանական-ոգեկան (կամ էութենական) ոլորտներ: Էվոլյուցիան զարգանում է ստորին գոյավիճակների ու գոյաձևերի ներքևից վերև, նյութականից աննյութական վերաճման ուղղությամբ: Վերջին պարագան ինֆորմացիաներն են, դրանից վեր ու վերջնական՝ էությունները:       

    Կա գիտական տեսակետ, որ Սև խոռոչներում ամենայն անէանում է, բացի ինֆորմացիաներից: Ուրեմն՝ առավել ևս էություններից: Այսինքն, փոշիանալու են բոլոր էլեկտրոնային թե այլ տեխնոլոգիաները, դրանց հետ տրանսհումանիստական գոյացությունները: Եվ ի վերջո, էանալու ու հավերժանալու են ոչ թե էլեկտրոնային սարքերը՝ այլ գերմարդը, տիեզերամարդը կամ եթե կուզեք՝  աստվածամարդը: Այս գործընթացում ավելի ու ավելի կատարելագործվող տեխնոլոգիաները կարող են ունենալ միայն օժանդակ նշանակություն, հակադարձորեն հասունացնելով էակների հոգևոր վերաճը և նրանց էացումը:  
    Արդի բարձրագույն տեխնոլոգիաները դեռ չգիտեն ի՞նչ են ինֆորմացիաներից վեր այդ դժվարամատչելի էությանները: Առավել ևս ԳերԷությունը, որին գիտականորեն տրվում է ենթադրյալ Եզակիություն բնորոշումը: Ամբողջովին աննյութական, 10
-
33 սմ չնչնագույն չափի վիճակ, հագուրդ վիրտուալ գոյացություններով և էներգիաներով, որոնք ոչ այլ ինչ են, քան՝ հենց հիերարխիկ էություններ վերին ԳերԷությունում:

         Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 01 փետրվար 2021 թ.

1
5
.11.2020թ.

                                     «ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ»  
                   
                                                                          «-Ինչո՞ւ է նավը միշտ հաղթում ալիքներին:
                                           - Որովհետև նավը նպատակ ունի, ալիքները՝ ոչ...» (Ու. Չերչիլ):
                   «Ազգն առանց նպատակի նույնն է, ինչ ճանապարհը առանց ուղղության» (էիզմ):

        Եռեսունամյա վերուվարումներից և 44-օրյա հերոսական մաքառումներից հետո մենք վերստին կանգնեցինք կոտրված տաշտակի առջև: Եվ այդ նախ կեցա-գաղափարական որևէ հեռանկար չունենալու և այլոց աշխարհաքաղաքական խաղերին ենթակայության պատճառով: Այլևս միանշանակ պարզ է, որ այսպես երկար շարունակել չենք կարող: Այն էլ եռուզերող և գլխապտույտ արագությամբ ընթացող իրադարձությունների հորձանուտում: Ուրեմն մեզ անհրաժեշտ է էվոլյուցիոն օրինաչափություններին համապատասխան ոգեգաղափարական և կեցական որևէ համակարգ որդեգրել: Այսինքն, այլ մեկ լինելիության, կայացման ու հարատևման հնարավորություն: Այն մշակված է տասնամյակներ ի վեր, մասամբ հրատարակված, մասամբ՝ ո՛չ, մի քանի պատճառներով: Այստեղ մենք միայն կտանք դրա շատ ընդհանուր, սխեմատիկ պատկերը և մի քանի հիմնադրույթներ: Մինչ այդ դրանց վերաբեյալ նախ մեկ նախադրույթ.

    1. Մարդկային իրականությունը, բնությունը, էվոլյուցիան և ամենայն, որքան էլ երևութապես քաոտիկ, ըստ էության ընթանում են տիեզերական խիստ օրինաչափություններով:
   
    2. Ըստ այդմ, անհրաժեշտ է գտնել ծագումնաբանական խիստ որոշակի ակունքը մայրիշխանական և հայրիշխանական սկզբունքներով (դրանք կան անբեկանելի անակնկալներով... ), ֆլորայի և ֆաունայի առանձնահատկություններով  և որպես գաղափարականություն «Ի սկզբանե էր Բանը» սկզբունքով և համապատասխան աստվածություններով: Այս ամենը որպես հայոց բուն էության նախադրյալ:

   3. «Ճանաչիր ինքդ քեզ» հիմնադրույթով բացահայտել էթնիկական «ենթագիտակցության» մեջ ամրագրված հիմնադրույթները, որոնք հարատևում են հազարամյակներ, խճանկարային գորգի վրա կարմիր և ոսկե թելերի պես հայտնվում ու անհետանում, և ըստ հանգամանքների բարձրանում «կոլեկտիվ գիտակցություն», ապա՝ ինքնագիտակցություն: Այսինքն, որպես էթնիկական հանրության հզորագույն և ամբողջացնող կռվանը:

  4. Հնարավորինս վերականգնել ծագումնաբանությունից սկսյալ հազարամյակներն ի վեր գոյության տրամագիրը ( դիագրամը) իր վերուվարումներով: Այն հնարավորություն կտա երևակել և ուրվագծել ապագա զարգացումները:

   5. Նույնը՝ համամարդկային կազմավորման և էվոլյուցիայի զուգորդմամբ: Առավել ևս, որ
հայերը պատկանում նախահնդեվրոպական և հնդեվրոպական ընտանիքին, կրելով ընդհանուր առանձնահատկություններ: Այդ ոչ միայն վերակառուցողական առումով, այլև հետագա կեցության և փոխհարաբերությունների համար: Առավել ևս, որ այժմ ևս հնդեվրոպական հանրույթը ամենազարգացածն և առաջատարն  է մոլորակում:
    
   6. Գտնել այդ և համամարդկային մշակութային ու հավատամքային մեծ համակարգերում առկա ընդհանրությունները ( անտիկ իրականություն, շումերական, եգիպտական, հնդիրանական, չինա-ճապոնական միչև իսկ հնդամերիկյան համակարգեր և անգամ իսլամական: Դրանք հիրավի կան և չէին կարող չլինել, եթե սերվել են նույն նախամշակութային կենտրոնից ):

    7. Այս ամենը ոչ միայն Հայաստանի, Արցախի և ողջ սփյուռքահայության ամբողջացման և ներդաշնակ գոյատևման համար, այլև «ցողունային թերապիայի» ( իմա՝ երիտասարդացման):

     8. Սեփական և համամարդկային ուսմունքով ( Էություն- էիզմ) կազմակերպել լինելիություն, այլևս «Բանականությունն է բնորոշում կեցությունը» սկզբունքով (էնգելսյան «Կեցությունն է բնորոշում բանականությունը» ցածր գոյաձևերի համար դրույթի հակադարձմամբ): Ըստ այդմ, դիտարկել նաև բարոյական, ոգեկան խնդրականները, ինչպես նաև ընդհանուր արժեհամակարգը, գիտա-կրթական, մշակութային և այլ համակարգեր:  

    Այսքանը միայն շատ ընդհանուր, բայց անշրջանցելի հիմնադույթներն են, շարադրված «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր հազարամյակային նախածրագրում: Այս դրույթները ձեզ կարող են շատ բան չասել, բայց երբ կծանոթանաք մեր հանճարեղ նախնյաց արարչությանն ու առաքելությանը համամարդկային քաղաքակրթություններում, անպատճառ կներշնչվեք ու կազնվանաք: Ոչ բոլորը միաժամանակ, այլ՝ ըստ պահանջի և ունակությունների: Իսկ այս դրույթներն ու հիմնադրույթները հանգամանորեն կքննարկվեն ընթացքում: Կնախատեսվեն համագործակցություններ համապատասխան այլ շրջանակների և հաստատությունների հետ, որպես արարչագործական բաց, ներդաշնակ և հնարավորինս համընդհանուր, ազգային ու համամարդկային գործընթաց:

     Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 15 նոյեմբեր 2020 թ.

11.08.2020թ.                                     
                    
    ՀԱՅՈՑ ՏԱՐԻՔՆ ՈՒ ԲՈՒՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
   
                               Նկ.a: Homo sapiens-ի համասփռումը Աֆրիկայից ամենուր,
                                      թվերով և գույներով դրանց մոտավոր տարիքը:
 
       
      
Ամեն մի գիտնական պետք է որ մի քիչ փիլիսոփա լինի,
                       փիլիսոփան մասնագետ՝ ոչ անպատճառ1...
   Հայոց տարիքի հարցը չէր բարձրանա, եթե դրա շուրջ չստեղծվեր ամբողջ մի շիլա-շփոթ: Մինչդեռ, տարիքից ավելի կարևոր է էթնոսի ինքնությունը և դրա էվոլյուցիոն դինամիկան: Տարիքի առաջին չափանիշը համարվում է լեզուն, ապա կենսաբանական հատկանիշները, կենսատարածքը, կեցական և հոգևոր մշակույթը, ավանդույթները, մեկ խոսքով հենց ինքնությունը: 
  
     Ըստ այդմ, մեկ քանի տասնամյակ առաջ հայերը համարվում էին բալկաններից եկվորներ, իսկ ազգի կազմավորումը կապվում էր ուր/արտական, իմա՝ Վանի հարստության տապալման հետ: Այսինքն, հայերին տրվում էր 2,5-3000 տարվա վաղեմիություն: Ավելի վաղ հայերենի հնդեվրոպական պատկանելությունը տարակուսվում էր: 19-րդ դարի երկրորդ կեսին, հայերենը ընդունվեց որպես հնդեվրոպական առանձին ճյուղ ( Հյուբշմանը 1875 թ.): Վերջին տասնամյակներում  հաստատվեցին հայոց տեղաբնիկությունը,  հնդեվրոպական բնօրրանը տեղակայվեց Հայկ. լեռնաշխարհում, հայերին այդ լեզվաընտանիքում հատկացնելով համեստ մի տեղ. բարբառային կարգավիճակ մինչև մթա III հզ, ապա որպես առանձին լեզվի կազմավորում ( այդու էլ իբր էթնոսի ), վաղնջահայերենը՝  մինչև մթա 13-րդ դ., հնագույն հայերենը՝  մինչև մթ  4-րդ դ. («Հայոց լեզվի պատմություն», Գ. Ջահուկյան, Երևան 1987, 25 էջ ): Անշուշտ կային տարաձայնություններ առավել վաղեմիության առումով, որոնք այդուհանդերձ շատ չէին տարբերվում ( Մ. Գավուքչյան, Ռ. Իշխանյան, Բ. Ուլուբաբյան և այլք):

  Հենվելով լեզվաբանական այս տվյալների,  բայց առավելաբար մշակութային տարաբնույթ վավերագրությունների վրա, մենք մեր «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրության մեջ հայոց վաղնջականությունը սահմանեցինք մոտ 6000 տարի, իմա՝ մթա IV հզ: Իսկ «Ծննդոց-ԱՅԱ» մենագրությամբ գնում էինք դեպի VII հզ, այսինքն՝  9000 տարեկան: Սակայն, նախահայերի առկայությունը հին Քարե դարի վերջերից, անցնելով մեզոլիթ և ապա «նեոլիթյան հեղափոխություն» ( երկրագործության սկիզբը), այդ տարիքը և ընդհանրապես նախահնդեվրոպական մշակույթի սկիզբը ինքնաբերաբար սահմանվում էր 12000 ամյա: Այդպես էլ ներկայացրինք «Ծննդոց-ԱՅԱ» մենագրությամբ  ( Նկ.b: Երևան 2000, վերահրատ.  2003 թ.):  Այդու, մենք հասարակական որոշ շրջանակների և ԶԼՄ-ների կողմից ենթարկվեցինք պարզապես ծաղրուծանակի: Սակայն, նախախնամությունը արեց իր անհավատալի հրաշագործությունը: Նույն 2000 թ. նույն օգոստոս ամսին  գերմ. «Bild der wissenschaft»  գիտական ամսագրի N°8  համարում միաժամանակ հրապարակվեցին մոտ 11,5 -ամյա  Գյոբեկլի թեփե հուշարձանի վերաբերյալ հնագիտական պեղումների արդյունքները, գալով  հաստատելու մեր ճշմարտացիությունը:

                        
                       Նկ.b: «Ծննդոց-ԱՅԱ» հատորը (Ա.Վարպետյան, Երևան 2000/2003թթ, 952 էջ):  

   Իսկ 2003 թ. «Ծննդոց ԱՅԱ» մենագրության վերահրատարակման հետ, աշխարհահռչակ NATURE գիտական հանդեսը իր 27.11.2003 թ. համարում հրապարակեց նորզելանդացի հետազոտողներ Ռ.Գրեյի և Ք.Ատկինսոնի ուշագրավ մի աշխատանքի եզրակացությունը, նախահնդեվրոպական լեզվաընտանիքի տոհմածառը վերականգնելու վերաբերյալ, որն իրականացվել էր ալգորիթմային նոր մի սկզբունքով: Ըստ այդմ, հնդեվրոպական նախալեզուն 9500-8000 տարի առաջ, երկրագործությանը հետ սկսել էր համասփռվել իբր արևելյան Անատոլիայից (Հայկ. լեռնաշխարհ չէր կարելի ասել…), որտեղ էլ իբր սաղմնավորվել էին: Այդու, նախահնդեվրոպական ամենահնագույն լեզուներ են դասվում. 8700 տարի վաղեմիությամբ իբր հիթիթերենը, ապա թոխարերենը (7900 տարի), և երրորդը` 7300 տարի վաղեմիությամբ, հայերենը... (http://www.eutyun.org/S/E/GN/Yerknag.htm):

    Որքան էլ թերի ու շեղված այդ ևս ամրապնդում էր «Ծննդոց ԱՅԱ» տեսությունը: Սակայն, այդ ևս ամբողջովին ճշմարիտ չէր: Զի, Գյոբեկլի թեփեի վերաբերյալ մեր այլ մեկ քննախուզությունը հաստատեց հին հայոց ներկայությունը այնտեղ հետագա բազմաթիվ արձագանքներով և դիցամոտիվներով, ինչպես անգղապաշտության հետ կապված մեր Տորք Անգեղի պատումները, քանի լեզուների մեջ մնացած հենց բուն հայերեն «անգղ» եզերը իր հոլովումներով  ( «AXIS MUNDI –Պորտասարի առեղծվածը», Երևան 2016, էջ
58-59): Ըստ այդմ և շատ այլ փաստարկների հայոց նվազագույնը 12000 ամյա վաղեմիությունը անբեկանելիորեն ամրագրվում էր, ինչը ակնկալում է մեկ քանի հազարամյակ «հղիության» շրջան:  Այդպես, մի քանի տասնամյակում հայոց  2,5-3000 տարվա վաղեմիությունը թռավ  նվազագույնը 12000 ամյա իրականության: Անշուշտ, այդ կարող է ճշտվել ապագայում նոր տվյալների բացահայտմամբ, սակայն այդ այլևս պակաս կարևոր է: Քանզի Գյոբեկլի թեփեն համարվում է արդի քաղաքակրթության սկիզբը, այդու էլ հայոց բուն ինքնության, տարանջատվելով բազմաէթնիկ այական հանույթից:
   
    Այդ էր !  Եվ սկսվեց վաղեմիության  մրցակցությունն ու «մարաթոնը»:  «Ծննդոց ԱՅԱ» մենագրությունից  4  տարի հետո ակադեմ. Պ. Հերունին հրապարակում է իր  «Հայերը և հնագույն Հայաստանը» աշխատությունը (2004 թ. անգլերեն, 2006 թ. հայերեն ), հայերին վերագրում է առնվազը 14000 ամյա վաղեմիություն, հիմնվելով հիմնականում Քարահունջի աստղադիտական հետազոտությունների վրա: Նրան հաջորդում է այլ մեկ գիտատեխնիկան մասնագետ և նույն Քարահունջի հիմունքներով և Պորտասարի մեկ կոթողի վրա սոսկ բարձրաքանդակի նմանակումով այդ տարիքը հասցնում է 18000 տարվա:  Բյուրականի աստղադիտարանի այլ մեկ գիտաղխատող՝  32000 տ. ( նույն Քարահունջի տվյալներով...), այլ մեկ ֆիզիկոս-հայագետ հայոց մինչև 50000 տարիք, բոլորն էլ ոչ ամբողջական և հաստատուն ու բազմակողմանի հիմքերով, բայց հնարավորինս վաղնջականության և մրցակցության մոլուցքով
2, թեև 12000 ամյա սահմանումը մնաց առավել գործածական, սակայն առանց աղբյուրի հիշատակման ( http://www.eutyun.org/S/Ashx/SHPIONAKAN%20KRQER....htm ):
 
     Այդպես, բանասեր մի տիկին Պոլինեզիայի կղզիներում ապրող ռապա ժողովրդի բառագանձի մեջ հայտնաբերել է հայերենի առկայություն և ըստ ոմանց ձգտում է հայերին սահմանել 40000 տարվա վաղեմիություն: Այլք, Էա-Հայա դիցանվան համասփռմամբ թմբկահարում են հայոց ու նրանց աստծո համասփռումը աշխարհով մեկ, բայց անում են մեծ մի սխալ: Ըստ մարդաբանական և հնէաբանական տվյալների Homo sapiens Եվրոպա է թափանցել Արևմտյան Աֆրիկայից, իսկ Ավստրալիա և Պոլինեզյան կղզիներ՝  Ասիայի հարավային ափերով: Ավելի ուշ առանձին մի հոսանք Աֆրիկայից բարձրացել է Հայկ. լեռնաշխարհ, մեկ մասը հաստատվել այնտեղ, մյուս հոսանքը եղանակի ջերմացման հետ մի քանի ուղղություններով տարածվել դեպի Եվրոպա, ապա Արևելք և դեռևս սառցապատված Բերինգի նեղուցով Հյուսիսային Ամերիկա (Նկ. a ):

  Homo sapiens ունեցել է հոդաբաշխ լեզու և դրա մեջ այ*-այա* դիցարմատով նոստրատիկ բառապաշար, որոնք մնացել ու հոլովվել են մի շարք լեզուներում, այդ թվում հայերենում, դառնալով  մայր աստվածության և քանի սերունդների Այ-Այա դիցանուն, ցեղանուն ( ոչ միայն հայերի) և Էյա-Էա-Է հոլովումներով ամբողջ մի մայրիշխանական բառապաշար: Ահա և հայերենի հետ այդքան ընդհանրությունները, առանց անմիջական կապերի: Հետագայում մշակույթային «դիֆուզիայով» նաև անմիջականորեն:   
    Այդ մասին մենք շարադրել էինք հենց «Ծննդոց-ԱՅԱ» մեր ծավալուն մենագրության մեջ ( Երևան 2000, էջ  864-865):  Ըստ այդմ հայ էթնոսի նվազագույն տարիքը սահմանել էինք շուրջ 12000 տարի, իսկ հայ ազգի ծագումը՝  VIII-VII հհ: Սակայն, Գյոբեկլի թեփեի մեր քննախուզությունը եկավ հաստատելու գոնե հայ ազգույթի առկայությունը  12000  տարի առաջ, իսկ OPUS MAGNUM դեռևս անտիպ աշխատությունը՝  արդեն ազգի: Նվազագույնը, զի հաստատված կառույցներն ու տվյալները ակնկալում են մի քանի հազարամյակ խմորումների շրջան ( բայց ոչ անպատճառ տասնյակ հազարամյակների...): Իսկ հայոց մեջ տոտեմական անվանումներով ցեղերն ու աշխարհագրական կենսատարածքները հուշում են ավելի վաղ կեցություն:    

   Այս առումներով հայոց տարիքը կարող ենք վստահորեն սահմանել նվազագույնը 12000 տարեկան, բայց ոչ հենց այնպես տասնյակ հազարամյակներ առաջ:  Եվ այդ արդեն կարևոր էլ չէ, զի ամենակարևորը հայոց ինքնության և հոգևոր մշակույթի լուսաբանումն ու դրա էվոլյուցիոն զարգացում ու պահապանում է մինչև մեր օրերը: Այդ ոչ մեկ էթնոսի պարագան չէ:     
   2019 թ. Թուրքիայի  նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց Գյոբեկլի թեփեի տարի: Մենք, 2020 թ., Էու
թյան 30-ամյակի առթիվ հայտարարում ենք հայոց ու նրանց Է-ԷՈՒԹՅՈՒՆ աստվածության և գերհասկացության տարի ու տարիք: Զի,այդ հիմքով մշակված ԷԻԶՄ ուսմունքը ապագայի ուղեցույցն է, և բոլորովին այլ խնդիր: Այդուհանդերձ.
   
 Հենց և՛ ճշմարտությունը, և՛ ճանապարհը, և՛ կյանքը և՛ անդին...
 
 
  
1Փլիսոփայությունը համարվում է գիտությունների գիտություն: Ուրեմն էաբանությունը՝  փիլիսոփայությունների փիլիսոփայություն: Այդպես, Նյուտոնին հարկ չէր այգեգործ լինել, խնձորի ընկնելուց գրավիտացիայի գաղափարը հղանալու համար, Արքիմեդին լողորդ՝  իր օրենքը հղանալու, իսկ Պլատոնին՝ ակադեմիկոս, աշխարհի առաջին ակադեմիան հիմնելու համար: Զի, էությունները ամենայն ստեղծագործության հիմքերի հիմքն են:
 2
Դատելով ժամանակագրական այս իրողությունից ( Նկ. a ), Քարահունջի առաջարկվող վերջին 31-32000 տարվա վաղեմիությունը ներկայանում է ոչ հավանական: Հատկապես հավաքչական տնտեսության և քոչվորական կեցության պայմաններումէլ չխոսելով քաղաքակրթական պայմանների և  մի շարք այլ հանգամանքների մասին...


         Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 11 օգոստոս 2020 թ.