ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 30 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
    
11.03.2021թ. - 30-ամյա խրոնիկա ( ըստ էիզմի*)
 11.04.2021թ. - Հանճարեղություն

11.04.2021թ. ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ
                                                             Ավագ քրոջս՝ Կլարա Վարպետյանի հիշատակին...
   
( Ռաֆայել Սանտի. «Աթենյան դպրոց», կենտրոնում՝ Պլատոնն ու Արիստոտելը)
  Խառը կանաչու կողքին ադամադի գինը ավելին չէ,
                                  խառնամբոխում՝ հանճարի...
   Հանճար-հանրույթը ինքնին ակնառու և խրթին անտագոնիզմ է: Սոկրատեսին ամբոխը դատապարտեց մահվան, Քրիստոսին՝ խաչեց, Ջ. Բրունոյին եկեղեցին ողջակիզեց ժողովրդի ծափահարություններով, քանի՜-քանիսը՜ հալածվեցին «Գնա մեռի՝ արի սիրեմ» սկզբունքով: Կան այլ հանգամանքներ. Քրիստոսի 12 առաքյալներից և ոչ մեկը ավետարանիչ չէ, դրանք կլինեն նրանց հեռավոր հետնորդները: Կոպեռնիկոսի արևակենտրոն տեսությունը 60 տարի սպասեց, մինչև Գալիլեյը առաջինը այդ ընդուներ, Դանթեի «Աստվածային կատակերգությունը» վերաբացահայտվեց և առաջին անգամ հրատարակվեց նրա մահից շուրջ երկու դար հետո (1555 թ.), իսկ շում. մշակույթը՝ շուրջ 5000 ամյակ: Այլ մեկ խնդրական. ֆրանս. գեղանկարիչ Ա. Տուլուզ-Լոտրեկը չէր ընդունում Լ. Դա Վինչիի «Ջոկոնդա» դիմանկարի հանճարեղությունը, խորհրդային «Правда» պաշտոնաթերթը 1930 թ. իր համարներից մեկում ծաղրուծանակի ենթարկեց արդեն Նոբելյան մրցանակիր Ա. Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, ստալինյան «գիտությունը»՝ ընդհանրապես էլեկտրոնիկան և կիբեռնետիկան:
    Եվ այսպես շարունակ:   

   
Իսկ ինչպե՞ս է սահմանվում որևէ ստեղծագործության ու դրա հեղինակի արժեքը հոգևոր ասպարեզում: Կա երկու հիմնական սկզբունք. մեկը՝ «դեմոկրատական», այսինքն՝ հասարակական մեծամասնության կամ գաղափարական դիրքորոշմամբ ( օրինակ սոցռեալիզմ, «ռաբիզ» կամ բուրժուա-սպառողական) և մասնագիտական ավագանու և փորձագետների չափանիշերով, որից հետո սահմանվում է դրանց պատմական արժեքը և դրանք դառնում են համաժողովրդական:

   Բոլոր դեպքերում երկու պարագաները մնում են «անտրոպոլոգիական», այսինքն՝ ըստ մարդկային ընկալումների և մոտեցումների: Նույնիսկ, եթե վերաբերում են տիեզերագիտությանը կամ ունեն տիեզերական ներշնչում: Ըստ այդմն էլ սահմանվում է ստեղծագործության, գիտական բացահայտումների և իմաստասիրական տեսությունների արժեքը: Ինչ վերաբերում է շնորհք-տաղանդ-հանճար բազմաթիվ բնորոշումներին ( Արիստոտել, Վոլտեր, Ա. Շոպենհաուեր և այլք), ապա ըստ մեզ ամենադիպուկ սահմանումը պատկանում է Ե. Չարենցին.
  Ամեն պոետ՝ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,                        
Եվ նետն առած, խոհակալած-որս է անում երգերում.                        
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,                        
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
    
      Այսինքն՝ «նշանի» կամ թիրախի ահագնությամբ: Ավելի պարզ. ո՞ր ասպարեզում է դրսևորվում մարդկային հանճարը (այդ մասին ստորև), ի՞նչ կարևորությամբ և պատմության ու էվոլյուցիոն  ընթացքը փոխելու ունակությամբ:  
      Տեսական արդի ֆիզիկայում, աստղաֆիզիկայում և տիեզերագիտության մեջ տիտաններ են համարվում երկու խոշոր դեմքեր. Ա. Էյնշտեյնը իր հարաբերականության տեսությամբ ( տարածություն և ժամանակ, E=mc² նյութ-էներգիայի, լույսի և նման տեսություններով) և անգլ. ֆիզիկոս-տիեզերաբան Սթիվեն Հոքինգը ( Սև խոչոռներ, «Ամեն ինչի տեսության» փորձ ևն ): Նրանց ներդրումը այդ ասպարեզներում անվիճելի են: Այսուհանդերձ, մնում են միմիայն ֆիզիկական տիեզերքի ոլորտում, ինչպես այդ տիրույթի բոլոր որոնումները:  

    Այսինքն, լինելով հանդերձ «անտրոպոլոգիական» դիտարկումներ, դրանցում բացակայում է աստղերից սերվող, Տիեզերքի մեկ պսակ մարդ արարածը, նրա ներաշխարհը, միտքն ու ոգեղինությունը և հենց իրենք, հանճարացու քննախույզները: Թեև երկու բացառիկ դեմքերն էլ ունեն կենսափիլիսոփայական խորը և ուրույն մտորումներ, Էյնշտեյնը՝ նաև երաժշտական հակում ( նա երազում էր ինչ-որ «տիեզերական կրոն»), Հոքինգը չէր ժխտում իր խեղված մարմնին ներշնչող ոգու գոյությունը*...: Բայց կան նաև գիտական կարգավիճակ ստացած հոգեֆիզիկա, բնազանցական տարբեր դիտարկումներ և ի վերջո աննյութական «նոոսֆերա»-մտոլորտ/ներոլորտ գիտական պատկերացում:    
    Այսքանի հետ, ընդունված է  10 -33 սմ չափի (Պլանկի պատ) կատարելապես աննյութական Եզակիության վիճակ, որից էլ ենթադրվում է ծնվել է ողջ նյութական տիեզերքը ( էվոլյուցիոն որոշ աստիճանում՝ կյանքը ), Սև խոռոչներում ինֆորմացիաների պահպանման հնարավորություն, «բաբախող տիեզերքի» մոդել ( հավերժ վերադարձ ու վերածնունդներով), տրանսհումանիստական պրպտումներ ( էլեկտրոնային «հոգևոր» կյանք...) և այնպիսի գիտական ու արտառոց տեսություններ, որոնք հենց ըստ Նոբելյան մրցանակակիր մի քանի աստղաֆիզիկոսների, այլևս ավելի փիլիսոփայություն են, քան՝ տեսական ֆիզիկա կամ աստղաֆիզիկա: Այլ խոսքով, դրանք դուրս են սահում գիտության որոշակի սահմաններից...

     Ահա այսպիսի խիստ էական խնդրականները մեզ ի վերջո հանգեցրին Էություն-էիզմ**, հիրավի «Ամենայն ստեղծի տեսությանը» ( ԱՍՏ-էիզմ, «Էություն»,Երևան 1995 թ.), ի տարբերություն սոսկ ֆիզիկականի: Ըստ այդմ, նյութ-էներգիա-ինֆորմացիա գոյացությունները չեն սահմանափակվում, զի անգամ աննյութական ինֆորմացիան վերջին գոյավիճակը չէ, պիտի անպատճառ լիներ ավելի վերացական այլ մեկը՝ անմատչելի, անմեկնելի, աներևակայելի Էություն գոյացությունը (ուշադր. «երևալ» արմատին, Էություն և երևույթ կատեգորիաների առումով...): Դրանից կարող էին ծնվել ինֆորմացիաները, միտքն ու գաղափարները ( անտիկ eidos-նախագաղափարը, լոգոսը, ավետարանական Բանը: Տե՛ս. «Ինֆորմացիա» հոդվածը. http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm ):  Այսինքն ամենայնի այն նախասկիզբը, որը պիտի գաղափարայնանար ու երևակվեր ( ուշադր. հուն. eidos-այտուցվել-երևակվել եզրերի հայերեն նույնությանը...): Այնպես, ինչպես բոլոր ստեղծագործների ու ստեղծագործությունների պարագաներում:  

   Ըստ էիզմի, մարդու հոգի-ներաշխարհը հիմնականում եռահարկ է. զգայական-բանական-ոգեկան, որոնց կեցության մեջ համապատասխանում են արվեստները, գիտությունները և հավատամքները, իրենց ներքին ճյուղավորումներով ու կառույցներով: Իսկ դրանք՝ մոլորակի եռահարկ ոլորտներին. ֆիզիոլորտ-կենսոլորտ-ներոլորտ (նոոսֆերա): Էվոլյուցիոն վեկտորը ակնհայտ է ու անվիճելի՝ վերաճ դեպի էութենական վիճակ: Օրինաչափորեն ներդաշնակ համատիեզերական գործընթացներին, իրենց աստղաֆիզիկական վերոնշյալ ու դեռ շատ ավելի երևույթներով և անհայտներով ու գալիք բացահայտումներով: Եվ այս հավակնում է լինել այդքան որոնյալ հիրավի «Ամենայն Ստեղծի Տեսությունը», որը բնապաշտորեն սկզբնավորվել է նվազագույնը 12000 տարի առաջ Հայկ. լեռնաշխարհում:  

    Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն հանրաճանաչ դառնալու համար, ո՞վ կամ ովքե՞ր են սահմանելու դրա արժեքը ( ներառյալ հայագիտական բացառիկ բացահայտումների ) և ի՞նչ կարող է Էություն-էիզմը ուսմունքը տալ համամարդկային իմացությանն ու կեցությանը: Էլ չխոսելով հայերի մասին, որոնց նախահայրերը եղել են դրա սաղմնավորման ակունքներում, համասփռվել նախալեզվի և մշակութային սաղմերի հետ, իսկ ցայսօր պահպանվել Է-Էություն հասկացությունը թե՛ հայ առաքելական քրիստոնեության մեջ որպես Հայր Աստված, թե՛ ավանդույթներում ու հայ մատենագրության, առօրեայում և այժմ որպես էաբանական Էություն-էիզմ թե՛ բուն ազգային և թե՛ համամարդկային ուսմունք:  Եվ այս ամենի համար ո՛չ «դեմոկրատական» հասուն հասարակություն կա, ո՛չ գիտական դաշտ ու ընտրանի, առավել ևս փորձագետ:

     Մեր արտառոց մենության մեջ առայժմ լոկ մասամբ միայն մենք ենք պատկերացնում այդ***, երազում նյութա-ինդուստրիալ, ապա էներգետիկ, արդ ինֆորմացիոն դարաշրջաններից հետո գալիք էութենական իրականության մասին: Փորձում ենք նաև դիտարկել թե ովքե՞ր են անցյալում եղել մենության նման շատ ավելի ծանր հոգեվիճակներում: Սոկրատե՞սը, բայց նա ուներ Պլատոնի պես աշակերտ, Կոպեռնիկո՞սը, բայց նա գոնե հասկացվեց 60 տարի հետո Գալիլեյի կողմից, էյնշտեյնը՝ իր ժամանակակից Մաքս Պլանկի ( քվանտային մեխանիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակ 1918 թ.), Ս.Փարաջանո՞վը կամ Ա.Տերտերյա՞նը, բայց նրանք էլ հանճարների համաստեղության մեջ էին ու լեզվական սահմանափակում չունեին: Մնում է անդրադառնալ արարումների վերոնշյալ սահմանումներին (շնորք, տաղանդ, «թիրախ», նաև այլ՝ բացառիկ նորարարություն, ինքնատիպությունը, էվոլյուցիոն զարգացման հատուկ նշանակություն ևն**** ), արժեհամակարգային հիշատակյալ կենսափորձին և գոհանալ, որ դուք ըստ այդմ արել էք ձեր բաժին փառավոր առաքելությունը: Իսկ մնացյալը ըստ ավանդույթի.
        Ոսկու գինը ոսկերիչը գիտե,    
       հանճարի արժեքը՝ հանճարեղացուն,    
      ապուշությունների հմայքը՝ միմիայն ապուշները...

    Ա. Շոպենհաուերին է վերագրվումն գիտական բացահայտումների և հանրաճանաչման երեք փուլերը. 1. Չի կարող պատահել- 2. Խելքին մոտ է -3. Իսկ այդ ո՞վ չգիտեր: Մենք հավելել ենք չորրորդ մեկ աստիճան 4. Բայց մի՞թե կարող էր այլ կերպ լինել...  
    Այդպես էլ լեռ մանրադիտակում չի երևում: Եվ որքան ահագին է այն, նույնքան տարածք ու ժամանակ է անհրաժեշտ ամբողջությամբ ընկալելու համար*****:   
   Այդ արդեն մանրախնդիր արդի համարյա ողջ հայոց բնավ պարագան չէ...

    
   
  * Ըստ նրա. «Նույնիսկ եթե հնարավոր լինի ստեղծել ամենայնի ընդհանրացված տեսություն, ապա այդ կլինի օրենքների և հավասարումների մի խումբ: Իսկ ի՞նչն է դրանց մեջ հուր փչում... Ըստ գիտության մաթեմատիկական մի մոդել ստեղծելու ավանդույթը ունակ չէ պատասխանելու այդ հարցերին» ( S.Hawking, «Une brève histoires du temps», Paris 1989, էջ 219):

    
** Ամենայնի էությունները երևակվում են ընդհանրացմամբ և վերացարկմամբ, ինչը ջանացել է էիզմը «Ամենայն ստեղծի տեսությամբ», հնարավորինս ընդհանրացնելով մարդկային ողջ իմացությունը հոգևոր ընկալման բոլոր ասպարեզներում. զգայական-բանական-ոգեկան ( էութենական):

   
*** Անգամ էիզմին քիչ թե շատ ծանոթ ամենամերձակիցները դյուզն իսկ չեն պատկերացնում այդ: Ոմանց մոտ մեր առանձին ասույթները ավելի են ամրագրված, քան՝ էիզմի և ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի ամբողջությունը: 

    ****
Ըստ գիտության մեջ տարածված մեկ ավանդույթի, գիտական վարկածներից առավել հավանական են դիտվում այն տարբերակները, որոնք ավելի շատ են քննարկվում փորձագետների թե գիտահետազոտական շրջանակների կողմից (վերոնշյալ թե՛«դեմոկրատական» և թե՛ մասնագիտական մոտեցումների համադրմամբ):
  
Նկատի առնելով Էության գաղափարների լայն բանագողությունները, փոխառությունները թե արծարծումները հայ իրականությունում ճշմարտացի են ներկայանում դրանք (     http://www.eutyun.org/S/Ashx/SHPIONAKAN%20KRQER....htm ): Առավել ևս, որ հենց այդպես է վերաձևավորվել հայ նոր հայագիտությունը վերջին 30 տարում, ինչպես նաև փիլիսոփայական մտքի մանկական «տոտիկները» Է-էություն առեղծվածային տառի շուրջ: Իսկ այն, որ դրանք ավելի հրապուրում են ռուսամետ շրջանակներին, բացատրվում են մատերիալիստական երբեմնի դիալեկտիկական հիմքով (և իհարկե  քաղաքական հակմամբ), համաձայն թեիզմ-աթեիզմ-էիզմ փոխհարաբերության: Ոչ մի կասկած, որ վաղ թե ուշ այդ անխուսափելիորեն կընդգրկի նաև թեզիմ-իդիալիստական փեղկը: Այդ կլինի էիզմի կատարյալ հաղթանակն ու պատմա-էվոլյուցիոն հանճարեղության վկայությունը...

***** Կա նաև հանճարեղության այլ մեկ սահմանում՝ ամբոխի ընդվզումն ու վայրահաչոցները: Փա՜ռք Աստծո, գոնե այս հարցում ընդդիմախոսների պակաս չկա: Այս էսսեի վերաբերյալ ամբոխի  ընդվզումն ու վայրահաչոցները կգան վկայելու նաև այս մեկ ճշմարտացիությունը: Երիցս առավել, որ մեր և մեր «թիրախների» մասին արդեն խոսել էին ժամանակակից մեր հանճարեղ  համաստեղությունն ու այլք (տե՛ս. Eutyun ): Եվ այն էլ այնժամ, երբ մենք նոր էինք ասպարեզ մտնում և էիզմն ու այլ արարչագործությունները դեռ չէին կայացած: Մինչդեռ այսօր մենք էիզմը գնահատելու համար համապատասխան ո՛չ փորձագետներ ունենք, ո՛չ «հանճարների համաստեղություն», իսկ «դեմոկրատական» գնահատման համար հասարակությունը բացառիկ հետամնաց է, միջակությունը՝ ոչ պակաս տհաս: Երիցս առավել, որ դրանք Էություն ուսմունքին մեծամտաբար բնավ ծանոթ չեն, սոսկ ասեկոսներով լսածները՝ չեն էլ ըմբռնել, էրուդիտ և ինտելեկտուալ մակարդակն ու չափանիշներն էլ ահավոր ցածր: Մինչդեռ, Էությունը դեռևս չի բացել կարևորագույն իր բացահայտումների գզրոցը:
   Այսքանն էլ միայն հայտ է գալիք հասցեատերերի համար...


         Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 11 ապրիլի 2021 թ.
 
11.03.2021թ.
  30-ԱՄՅԱ ԽՐՈՆԻԿԱ
  (ըստ էիզմի*)
 
   
                                                                  Երբեք վստահ մի եղեք բարի՞ք է թե՞ չարիք:
                                                               Դրանք պարբերաբար հակադարձվում են...

      
       Անդրադառնանք միայն նախաղարաբաղյան շարժումից մինչև այժմ:
     «Սառցահալոցից» հետո հայագիտությունն ու ազգային ոգեկոչումները ապրեցին աննախադեպ վերելք, հատկապես վերջին մի քանի տասնամյակներում**: Դեռևս 60-ականներից բավականին արծարծվում էր նաև Արցախի խնդրականը (Ա. Քոչինյան, Վազգեն Ա.,Ս. Խանզադյան,Ս. Կապուտիկյան և այլք): Ցավոք չի հիշատակվում, որ 1987 թ. բարձրացավ Արցախը տնտեսապես Հայաստանին միացնելու և այս տարածքը տնտեսական ազատ գոտի հռչակելու ծրագիրը: Ըստ այդմ, Մ.Գորբաչևի տնտեսական խորհրդական հայազգի Ա. Աղամբեգյանն առաջինը եղավ Լոնդոնում այս ամենի մասին զեկուցելու համար հայ հանրությանը, տնտեսաքաղաքական որոշ շրջանակներին և կողմնակիորեն «երկաթյա տիկին» Մ. Թաչերին: Այդժամ, լոնդոնահայ բեմադրիչ և բարձր մտավորականը Հ. Փիլիկյանը սփյուռքահայ թերթերում աչքալուսանք տվեց ողջ հայությանը ԽՍՀՄ ղեկավարության կողմից Ղարաբաղի հարցը նրբորեն հօգուտ հայության լուծելու վերաբերյալ (այդժմ մենք Լոնդոնում խմբագրում էինք «Էրեբունի» երկշաբաթաթերթը):
    
    Այս ամենը էլ հանգեցրին ղարաբաղյան առաջին, ապա երկրորդ շարժմանը, ինչպես նաև սումգաիթյան, Բաքվի և Կիրովաբադի ջարդերին: Ողջ ԽՍՀՄ-ով մեկ գործի անցան ջհուդամասոնական հոսանքներ, նաև Հայաստանում և Արցախում ( Գ.Ստարովոյտովա, մի քանի «լևոնականներ» և այլք): Ծրագիրը արևմուտքում մշակված էր վաղուց ( Hélène C. d'Encausse «L'Empire éclaté», Paris 1978, -«Պայթած կայսրություն»- վրաց. հրեա, այժմ՝ ակադեմիկոս):
      ԽՍՀՄ փլուզվեց...
          
   Որքան էլ ոգևորված արցախյան հարցով ( մեր «Արփիական» բախտորոշ գործը ավարտվում էր հենց դրանով: Marseille 1995 թ., Հ. Ուզունյան գրական Առաջին մրցանակ), այդուհանդերձ անհանգիստ էինք: Զի, ազգային ոգեկոչումները, որոնց կրողն էինք ու արծարծողը ողջ Սփյուռքում, լիարժեք զարթոնք էր ապրում: Հայտնի չէր ի՞նչ էր սպասվում հետո: Այդ մտահոգությունները գրեցինք ֆրանսահայ «Աշխարհ» թերթում, կապված 1991 թ. ԼՏՊ Փարիզ այցելության հետ ( տե՛ս. «Ինչություն», Երևան 2004, 321 էջ, «Նամակ «Աշխարհի» խմբագրությանը»): Ու թեև մենք սփյուռքից հետո ի դեմս «Էություն» միաբանության հայրենիքում ծավալեցին
ազգամշակութային և ոգեգաղափարական բուռն գործունեություն, ոգևորելով նաև շատ այլոց և ողջ հասարակությանը, մեր մտավախությունները իրականացան վատթարագույնս:

 
    Թեև Արցախի ազատագրման, ղարաբաղյան ոգևորությունը սառեց, հայրենի տնտեսությունը ու արյուն-քրտինքով ձեռք բերված լավ թե վատ կառույցները փոշիացան ու թալանվեցին ( շատ մտածված «վաուչերներով»...), ազգային ոգեկոչումները աղավաղվեցին և իսպառ մարեցին, տարիներով մշակված կրթական, գիտամշակութային և արժեքային պոտենցիալը մսխվեց, հանճարների և տաղանդների համաստեղությունը հանգեց, մտավորական խավը իսպառ ոչնչացավ, արտագաղթը փոխեց հանրային կառուցվածքը, «Էությունը» զեղչվեց, թեև տեսականորեն հասավ իր համար անսպասելի արդյունքների ( այդ այլ խնդրական է): Մեկ խոսքով, հայ վերընձյուղված ազգը որպես հավաքական ներաշխարհ, վերստին մարվեց... Իսկ արցախյան արյամբ ձեռք բերված տարածքները կորցրեցինք, տասնամյակների զրկանքներն ու բազմահազար զոհերը զուր անցան, և դեռ ոչ միայն Արցախը՝ այլև Հայաստանի վերջին պատառիկն է վտանգված: Ողջուկոտոր անկախությունից այլևս մեծ բան չի մնացել, իսկ մեր վերջին պետականությունը և դրա հետ ողջ հայության լինելիությունը սփյուռքով հանդերձ ենթակա են անէացման:
     Մինչդեռ, դեռևս 20 տարի առաջ համոզված էինք, որ
     20-րդ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ...

 
   Կարճ, 30-ամա մեր տվայտանքները, ձեռքբերումներն ու երազանքները անէացան և մենք վերահայտնվեցինք ավելի վատթար վիճակում, քան՝ նախաղարաբաղյան շարժման ժամանակ: Անձամբ մենք այդժամ խորհում էինք, որ այդ կա՛մ հիրավի ազգային ու  պատմական վերածնունդ է, կա՛մ հնարավոր վերջնական վախճանի վիճակ: Փաստը՝ այսօրվա իրադրությունը, որին վերստին հասցրին նաև սորոսական և ջհուդամասոնական «սուզանավերն» ու խուսանավումները, ինչպես հենց ղարաբաղյան շարժման մեջ, բայց անհամեմատ ավելի հեռատեսորեն ծրագրված և կազմակերպված: Եվ մենք դեռ չգիտենք մեր գլխի գալիքը...
   Մինչդեռ, ընդդիմությունը անզոր է, ազգային շրջանակները՝ թփրտոցի մեջ, անգամ ազգանվեր շրջանակները և ընդհանրապես ոչ ոք գալիքի չնչին իսկ տեսլական ու գաղափարաբանություն չունեն (ո՞ւր մնաց փիլիսոփայություն կամ աշխարհայացք ), իսկ ոմանք անկախության ու ազգայնականության մոտիվներով արտաքին ու հակառուսական քաղաքականություն են վարում: Այսքանի հետ էլ չխոսելով լայն զանգվածների տգիտության, բարքերի անկման, կրավորականության և սփյուռքի կատարյալ ընդդարմության մասին:    
     Սակայն, այս անգամ ու այս բացառիկ փխրուն իրավիճակում ՌԴ-ի փոքր-ինչ նվաղումը ավարտվելու է, ոչ միայն արևմտյան ու արևելյան հարևանների միակցմամբ, այլև՝ միջինասիական թրքալեզու ժողովուրդների ընդհանրացմամբ***: Հայաստանի մասին խոսք անգամ լինել չի կարող, ողջ հայության մասին վաղ թե ուշ՝ նույնպես:   
    Մի՞թե հին Քարե դարից զելվող «Նեոլիթյան հեղափոխության» և համամարդկային արդի քաղաքակրթությունը սկզբնավորող նվազագույնը 12000 ամյա էթնոսի վախճանն է այս գալիք մեկ-երկու դարերում կամ հենց այս, ինչպես կանխատեսել էր ՄԱԿ-ի ինչ-որ վիճակագրական հանձնախումբ, մի քանի հանգչող այլ էթնոսների հետ: Եվ այս պատմական արհավիրքը չէր լինի, եթե միայն ազգային գերխնդրականի նկատմամբ խոհեմություն ու հեռատեսություն ցուցաբերվեր, առանց սոցքաղաքական նկատառումների: Միևնույնն է, այդ և ամենայն հարափոփոխ են, ազգն է հավերժական: Այն էլ նվազագույնը 12000 ամյա ու շատ ավելի...    
    Ո՛չ, անպատճառ, եթե հանրությունն առաջնորդող ավագանին կամ հավակնորդ շրջանակները օժտվեն ոգեգաղափարական տեսլականով ու սկզբունքներով, աշխարհաքաղաքական դեպքերը զարգանան փոքր-ինչ այլ, ստեղծվեն նպաստավոր պայմաններ և հայ ժողովուրդը ցուցաբերի բավարար կենսունակություն ու ներուժ: Անշուշտ, ունենալով նաև կեցության ու գործողությունների որոշակի նախածրագիր****:
    Հակառակ դեպքում ակնումը վերուվարումներով անկասելիորեն կշարունակվի մինչ մոտակա...    

    Ի՞նչ կցուցանէ զառակս.
    «Աստուած մէկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը կառնէ» ( արևմտահայ ասույթ):
    «Ազգերը մեռնում են... տխնարությունից» ( Էություն-էիզմ):


-------------------------------------------------------------------
   * Հիշեցնենք Էություն ուսմունքի առաջին, անկողմնակալ սկզբունքը. «Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ  պարզապես էիզմ»: Այսինքն, իդեալիզմի և մատերիալիզմի ընդհանուր հայտարարը: Նույնը Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ առումներով...
  ** Մեծամորյան, Քարահունջի և այլ հնավայրերի պեղումներ, ժայռապատկերների հետաքրքրության աճ, Գառնու տաճարի վերականգնում, Եղեռի հուշարձան, ազգային ճարտարապետության և մշակույթի որոնումներ ( Պ. Սևակ, Ս. Փարաջանոով, Ա. Տերտերյան և այլ), մեհենական արձաններ ու թեմաներ,«Սասնա ծռերի» բազմակի վերահրատարակումները, ազգագրական համույթներ, հայագիտական բացառիկ բացահայտումներ:  Հանճարների ու տաղանդների համաստեղություն: Մեկ խոսքով. ազգային թեմաների և մշակույթի բուռն վերելք:
   *** Հրեական գործոնը կարևոր դեր ունի այս ամենում: Նախ Իրանին մեկուսացնելու, ՌԴ՝ նույնպես, և Մերձավոր Արևելքում իրենց նկրտումները իրականացնելու համար: Այդու են բացատրվում դրա ակտիվությունը ազերիներ կողմում, իսկ Հայաստանում և հայագիտության մեջ՝ անչափ նշանակալից կարևորություն ունի...
    **** Պնդենք, որ որպես ազգաբան ու էաբան մենք չէինք կարող լինել «հակա» որևէ կողմի նկատմամբ, այլ՝ միայն կողմ վասն միմիայն ճշմարտության, համամարդկային էվոլյուցիային, հոգևոր արժեքների և վտանգված էթնոսների ու մշակույթների պահպանմանն ու արծարծմանը: Այս առումով մենք քաղաքական ոչինչ չենք առաջարկում, միայն խոհեմություն և արարչություն ակնարկվող սկզբունքներում  ու ամենայնում, իսկ մնացյալը կգար ինքնաբերաբար:  

                                                                     
         Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 11 մարտ 2021 թ.