|
«Եվ
ընդունեք այս որպես մի համեստ,
ազգի մանիֆեստ...»
(
«ՈԳԵԿՈՉ», Երևան-1993 թ.)
ԵՐԿՀԱԶԱՐԱՄՅԱ
ՔՍԱՆԱՄՅԱԿ
Սույն տարվա սեպտեմբերի 15-ին
լրանում է
«ԷՈՒԹՅՈՒՆ»
-Ազգային Իմաստության Տաճարի (ԱԻՏ) 20-ամյակը,
հիմնադրված 15.10.1990 թ. ( տե'ս
նաև տեսանյութը ստորև): Ինչպես ասվել է
տարբեր առիթներով, այն 80-ական թվականներին սփյուռքում
ձևավորված «ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ» ընկերակցության վերաճն էր,
արդեն նաև հայրենի երախտաշատ մտավորականության
ներգրավմամբ: Զի, եթե սփյուռքահայ ընկերակցության գերխնդիրն
էր որոնել Սփյուռքի հարատևման գիտա-գոյաբանական
հնարավորություններն ու ուղիները, ապա ԽՍՀՄ-ի փլուզումը
եկավ վկայելու, որ գոյատևման խնդրականներ ունեն նաև
հայրենքին ու ողջ հայությունը: Ուստի ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ի
գործունեությունը վերածրագրավորվեց ըստ այդմ:
Հիշեցման կարգով ստորև վերարտադրենք դրա հիմնադրույթները. |
ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային
Իմաստության Տաճարի
նպատակներն ու խնդիրները
(հատված ծրագրային գրքույկից)
1.1 Ժամանակավոր մակընթացություններով
ու տեղատվություններով հանդերձ հայ ժողովուրդը
պատրաստվում է մտնելու անկումային իր երրորդ
հազարամյակը: Յուրաքանչյուր ազգ ու ազգության
ծնունդը, ծաղկունքը, ինքնաքայքայումն ու մահացումը
ենթարկվում են որոշակի օրինաչափությունների:
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը ստեղծված է
այդ օրինաչափությունները բացահայտելու նպատակով և
հետապնդում է հետևյալ խնդիրները:
- Հայ ժողովրդի ծագումնաբանական և ինքնության
լուսաբանումներով հասնել ազգային
ինքնաճանաչողության:
- Հայ և այլ ծողովուրդների պատմական կենսափորձի վերլուծումներով,
բացահայտել ողջ հայ ժողովրդի ճակատագրական
ապաքինման, հայրենիք-սփյուռք ամբողջացման,
զարթոնքի ու բարգավաճման ազդակները:
- Նախնյաց աշխարհաճանաչողության և արդի գիտական ամենատարբեր բացահայտումների
հիման վրա, ազգային առաքինության ու
ինքնագիտակցության խմորումներով, աստիճանաբար
երկնել համահայկական մի գոյիմաստություն և
հարատևման նոր ոգի, որոնք կհամապատասխանեն ազգային
առհավական առանձնահատկություններին,
աշխարհա-վիճակագրական, պատմա-քաղաքական և
տնտեսա-հասարակական արդի պայմաններին, և ընդունակ
կլինեն առաջնորդելու հայ ժողովուրդը գալիք 21–րդ
դարում սպասվող բարդ փորձությունների ընդմիջով:
1.2 Ճակատագրի
«ճարտարապետություն» ստեղծելու սրբազան նպատակի
շուրջ, ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը
ջանալու է համախմբել գիտակից ողջ հայ
մտավորականությանը` թե’ սփյուռքում և թե’
հայրենիքում, առանց հավատամքային, գաղափարական կամ
քաղաքական խտրականության, որն ինքնին համազգային
բարոյականացման և ամբողջացման ազդակ է: Զի,
մտավորականությունն է որևէ ժողովրդի հավաքական
ուղեղը, իսկ վերելք թե անկում նախ խմորվում է
յուրաքանչյուրիս ուղեղում և ներաշխարհում:
1.3
Տաճարի կիրառական բացահայտումները թե’ անմիջապես
և թե’ աստիճանաբար, կաթիլ առ կաթիլ ներարկվելու են
իրականության տարբեր ասպարեզներ, լինեն դրանք
մշակութային, հասարակական, տնտեսական թե կրթական,
ինչը կնպաստի տվյալ ազդակների փորձարկմանը, ճկուն
զարգացմանն ու հետագա կատարելագործմանը:
1.4 Հետազոտությունները կատարվելու են համառոտ թվարկվող հետևյալ
ասպարեզներում.
- ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ : Լեզվագիտություն, հնագիտություն,
պատմագիտություն, ազգագրություն (հոգևոր և
կենցաղային մշակույթ):
- ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ: Դիցաբանություն, հավատամքներ, գաղտնագիտություն
(վերլուծելու, վերաիմաստավորելու ու զարգացնելու
համար ազգային և համաշխարհային միտքն ու
ոգեղինությունը) և բնականաբար անտիկ, արևելյան և
դասական փիլիսոփայություն:
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ:
Ազգային (սփյուռքահայ և հայրենաբնակ),
հասարակական, մանկավարժական, ստեղծագործական և
նույնիսկ պարահոգեբանություն:
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Առհավություն (գենետիկա, գենոֆոնդի պահպանում ու
բարելավում), մարդաբանություն, առողջապահություն
(անհատական և հասարակական, տեսական ու գործնական):
- ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Անցյալ, նոր և ապագա հայ մշակութային հարցեր,
խմորումներ և իրագործումներ: Զի, ազգային նոր
մշակույթը չի ծնվում առանց թարմ մտածողության, նոր
ոգու և նորոգ աշխարհազգացողության: Այնինչ արվեստն
իր հերթին հոգեկան առողջացման հզոր ազդակ է:
- ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ: Արդի ու գալիք սերունդների անաղարտ
վերադաստիարակության, տաղանդի աճեցման և
սփյուռքահայ մանուկների ազգակոփության հարցեր:
- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՀԻՄՔԱՅԻՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՅԼԱԶԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Տիեզերագիտություն (մարդ-բնություն-տիեզերք
փոխառնչություններ), քաղաքագիտություն (ներառյալ
դիվանագիտություն), տնտեսագիտություն (արդի և
ապագա, հայրենիք-սփյուռք,
Հայաստան-Արևմուտք-Արևելք), կիբեռնետիկա,
կենսաէներգետիկա, հելիոտեխնիկա և նորագույն այլ
գիտություններ, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ
հետազոտությունների զարգացմանը և որոնցից
բաղադրվում է ապագագիտությունը:
- ԱՊԱԳԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Նշյալ և այլ ուսումնասիրությունների համադրմամբ
իմացաբանական եզրահանգումների ու կռահումների
ամբողջացում` «կոմպլեքսային» մտածողությամբ և
ազգային պայծառատեսությամբ գալիքը դիմավորելու և
անկանխատեսելի խոչուխութերին դիմակայելու համար:
1.5 ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը նպատակ
չունի հակադրվելու տարբեր գաղափարախոսական թե
քաղաքական հոսանքներին, համանման պետական թե
հասարակական հաստատություններին` այլ ընդունելով
հայ իրականության խրթին իրավիճակը, ձգտելու է
համադրել տարբեր տեսանկյունների մասնակի
ճշմարտությունները, դրանցով հյուսել առավել
ընդարձակ ու բազմակողմանի աշխարհաճանաչողություն,
ապահովելով համընդհանուր իմաստության վերաճ`
ընդունակ ներդաշնակորեն վերափոխելու հայ
իրականությունը, համապատասխան ազգային և
համամարդկային արժեքների:
¡
¡
¡
Այս մեկ քանի
պարբերությունները ուրվագծում էին ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի
(ԷՈԳՀ)ներքին կառույցը կամ
«ծառը»,
Էության բուն էությունն ու
գերնպատակները: Միանգամայն պարզ է, որ ծրագիրը ոչ
միայն որևէ կուսակցության կողմ կամ դեմ չէր` այլև
որևէ երկրի, գաղափարախոսության թե
քաղաքականության: Զի, իր գերխնդրականները զուտ
գոյաբանական էին, վեր քաղաքական, կրոնական ու
հասարակական խնդրականներից, որոնք թեև խիստ
կարևոր, այդուհանդերձ մնում են կեցական հարթության
վրա և համապատասխան հաստատությունների
առաքելությունը: Հանգամանք, ինչը ժամանակին` ի
թիվս երախտաշատ այլոց, անչափ խորաթափանցորեն
ընկալել էր ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի
(ԳԱԱ) պրեզիդենտ
Վ. Համբարձումյանը, Էության ծրագրին և նրա
համանուն հանդեսին ծանոթանալուց հետո.
«ԷՈՒԹՅՈՒՆ»
ամսագրի լույս տեսնելը ինքնին լույսի մի նոր
ճառագայթ է հայ իրականության մեջ, քանզի այն ոչ
միայն ջանում է շաղկապել հին իմաստությունները
նորագույն գիտության հետ վասն ապագա իմաստության,
այլև հանդիսանալու է հայ նոր ոգու և աշխարհայացքի
խմորման խնոցին, այդքան անհրաժեշտ հայ
իրականության արդի փակուղում:
«ԷՈՒԹՅՈՒՆ» ամսագրում արծարծվող գաղափարները կարող են սնուցել
յուրաքանչյուր ազգային թե քաղաքական գործչի
մտածողությունն ու գործունեությունը` անկախ նրա
կուսակցական պատկանելությունից: Այս առումով այն
կարող է ձեռք բերել ավելի խորը համազգային
նշանակություն:
Ամսագիրը անպայման պետք է շարունակելիություն ունենա:
ՀԳԱ ՊՐԵԶԻԴԵՆՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
Երևան, 10.08.1992 թ. Վ. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
-----------------------------------------------
Թե որքանով ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը
կարողացավ իրականացնել իր առջև դրված ծրագրային
նպատակները` ներկայացված են տարբեր առիթներով
(տե’ս
E-Vodisakan-2.htm): Միայն հիշեցնեք, որ
տասնամյա իր գործունեության ընթացքում այլազան
հետազոտությունների ու հարապարակումների հետ
մշակեց նաև Էություն-էիզմ բացառիկ ուսմունքը, իսկ իր տասնամյակի առթիվ կարողացավ հրապարակել հայոց 12000-ամյա
ծագումնաբանությանն ու համամարդկային
քաղաքակրթությանը նվիրված «Ծննդոց-Այա» դարակազմիկ
մենագրությունը, նույն առիթով ՀՀ Գիտ. Ազգ.
Ակադեմիայի մեծ ու հեղեղված դահլիճում նշել թե’
գրքի շնորհանդեսը և թե’
հայոց 12000-ամյա
հոբելյանը (
տե'ս նաև.
www.youtube.com/eutyun#p/u/13/MRY79-pPdmo
), իսկ դրանից հետո հաջորդ տասնամյակում
ամբողջացնել «Էություն» ոգե-գաղափարական համակարգը
«ԷԱԿԱՆՔ-Ազգ և նոր հազարամյակ» քառհատոր
հազարամյակային նախածրագրով («ԷԱԿԱՆՔ», հ-1,
Երևան 2002թ.; «Հայտնություն», հ-3, Երևան-2006թ.;
«ՄԻՋՕՐԵԱԿԱՆ», հ-2 և «ՁԻՈՒ ՔԱՅԼ», հ-4
հատորները` անտիպ և հրապարակման ոչ
ենթակա):
Այսքանի հետ և չնայած քաղաքական
խոչընդոտներին, տնտեսական ու տեխնիկական անչափ
սահմանափակ միջոցներին, Էություն ԱԻՏ-ին
հիրավի հաջողվեց իր գաղափարները «կաթիլ
առ կաթիլ ներարկել հայ իրականության տարբեր
ասպարեզներ»,
վերառել նախորդ «մեհենական» շարժումը և
սկզբնավորել նոր ավանդույթներ (օրինակ` ազգագրական
տոնակատարությունները Գառնիի տաճարում, առաջինը`
դեռևս 1989թ.), բացել ազգամշակութային բոլորովին
նոր հուն ու հորիզոններ,
հրահրել նմանատիպ բազմաթիվ հետազոտությունների ու
հրատարակությունների, ցայսօր սնկերի պես աճող
կենտրոնների ու կազմակերպությունների ստեղծումն ու
նման գաղափարների արծարծումը ամենատարբեր
ասպարեզներում` ներառյալ քաղաքական ու պետական
(օրինակ` 15.08.2002 թ. ՀՀ կառավարության
N°1302-Ն որոշումը
հայագիտությունը գիտությունների առաջնահերթության
վերաբերյալ 1): Այսինքն, և առանց ավելորդ
համեստության այնքան` որքան այս ասպարեզում չէր արել ՀՀ ԳԱԱ
համակարգը և բոլոր ազգային-հետազոտական
հաստատությունները նախորդ տասնամյակներում, թեև
ԷՈՒԹՅՈՒՆԸ անշուշտ ներառել ու արժեվորել էր
երախտաշատ ավագների ավանդն ու կենսափորձը:
Նկատենք, որ նման հետազոտություններ և կենտրոններ
խորհրդային նախկին հանրապետություններում այդքան
բուռն ու առատ չծավալվեցին, ինչը խոսում է հայոց
պարագայում թե' «թթխմորի» զորության և թե' դրա խիստ
անհրաժեշտության մասին:
Մեկ խոսքով, Էությունը իր տասնամյա գործունեությամբ
լիուլի իրականացրել էր ծրագրային իր բոլոր
հանձնառությունները և պատրաստվում էր վերածվել
լոկ ոգե-գաղափարական դպրոցի: Սակայն իրավիճակի ու
իր միաբանների պահանջով վերաճեց «Էական»
միաբանություն և մեկ-երկու տարում հասցրեց
իրականացնել ևս մեկ քանի հրապարակումներ և
միջոցառումներ:
1
Բոլորովին վերջերս
ՀՀ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը
անդրադառնալով Հայաստանում գիտությունների
տխուր իրավիճակին, գիտահետազոտական միակ
աչքի ընկնող ասպարեզը համարել է
հայագիտությունը, այն էլ իբր Գ.
Կյուլբենկյան հիմնադրամի օժանդակության
շնորհիվ: Հայաստանում այդ
քա՞նի հոգի է
տեղյակ կամ կարող է գիտակցել, թե ինչպե՞ս
և
ե՞րբ
դրվեցին
այդ
տենդենցի հիմքերը, երբ ՀՀ կառավարության 2002 թ.
որոշումը կայացել էր հանգուցյալ Ա.
Մարգարյանի շնորհիվ, իսկ նա եղել Էության
համակիրն ու նրա գաղափարների
հավատավոր ջատագովը
(տե'ս Լրագիր.am
31/08.2010,
«Միայն հայագիտությունն է աճել, դա էլ ոչ
մեկին պետք չէ» խորագրով,
http://www.lragir.am/armsrc/society38010.htmlt):
Անշուշտ, մինչև Էության հիմնադրումը կային
հիմնականում ժխտված ու հալածված
երախտավորներ: Սակայն անգամ նրանց
աշխատությունները ժողովրդականացան Էության
շնորհիվ: Այն աստճիան, որ Էության
ընդդիմախոս ակադմ. Գ. Ջահուկյանը
մտերիմների խորհրդով որոշեց լայն
հասարակության համար գիտա-հանրամատչելի մի
գրքույկ հրատարակել: Այնինչ, Գ.
Կյուլբենկյան հիմնադրամի
հայկ. բաժնի տխմար տնօրենը այնժամ
հրաժարվեց անգամ համեստ մի օժանդակություն
ցուցաբերել
«Էություն»
նմուշային հանդեսի
հրատարակմանը, երբ դրա անհրաժեշտության և
աջակցության կոչ էր հղել հայ բարձրագույն
ավագանին...
Եվ զարմանալի չէ, որ անգամ այսօր ո'չ ԵՊՀ
հարգարժան ռեկտորը, ո'չ ՀՀ ԳԱԱ
պրեզիդենտը, բնականաբար ո'չ էլ մտավորական
միջակությունը Էության գործերից տեղյակ
չեն:
Խորապես քնած են ուղտի` ներողություն, ավանակի ականջում:
Իսկ «Լեռն էլ
մանրադիտակում չի երևում»... |
¡
¡
¡
Այսուհանդերձ, ունենալով այդպիսի
ժողովրդականություն, համակիրների հոծ զանգված և ոգե-գաղափարական
զորեղ պոտենցիալ,
ինչո՞ւ Էություն միաբանությունը չկարողացավ
իրագործել ավելին և ինչո՞ւ արդի կատարելապես
անհեռանկարային, չասելու համար ողջ հայության
համար օրհասական իրավիճակը, այն էլ
ոգե-գաղափարական այդքան ձեռքբերումներով և
արցախյան հաղթանակներով հանդերձ:
Պատճառները
բազմաթիվ են ու բազմաբնույթ, սակայն մինչ դրանց
դիտարկումը հարկ է նախ ներկայացնել այն նպաստավոր
պայմանները, որոնք ընձեռեցին նշյալ ձեռքբերումները
և որոնց կորուստով ու բացակայությամբ ստեղծվեց այս
բախտորոշ իրավիճակը:
- Ինչպես ամենայն, «Էության» ծնունդը, գործունեությունը,
ժողովրդականությունն ու հասարակական նահանջը
պայմանավորված էին անձ-հասարակություն-միջավայր
փոխհարաբերությամբ (միջավայր, իմա` իրավիճակ,
իրադարձություններ, հասարակա-քաղաքական
պայմաններ և համաշխարհային խմորումներ): Այն
սաղմնավորվել էր 70-ական թվականներին մեր Ֆրանսիա
վերաբնակեցմամբ, և պայմանավորված էր անհատական
ու ազգային ինքնության` այդու նաև սփյուռքի գոյատևման
որոնումներով: Ողջ «Էության» էյդոս-նախագաղափարը
արտահայտվեց 1978 թ. ֆրանսահայ Armenia ամսագրում
հրապարակված «Հարատևում»
հոդվածով (տե’ս նշյալ հղման վերջում ),
ապա ազգա-մշակութային գործունեությամբ, 1982-85
թթ հայոց ողջ ճակատագրին նվիրված «Արևորդյաց
Պարը» կինոսցենարի հղացմամբ («Արփիական» խորագրով
գրական տարբերակը` Մարսել 1985 թ.), «Ո՞վքեր են ի
վերջո արիացիները» հայագիտական մենագրության
հրապարակմամբ (
Մարսել-1988, Երևան-1990, ռուս.
2008 թ.) և 80-ական թվականներին
հիմնադրված «Հարատևման Ուխտ » ընկերակցությամբ:
Դրանք բացարձակապես կապ չունեին ղարաբաղյան
շարժման հետ, զի այդ խնդրականը արծարծված էր դեռևս
1982 թ. «Արևորդյաց Պարը» կինոսցենարի մեջ և ապա դրա «Արփական» գրական տարբերակում: Սակայն,
բնականորեն առնչվում էր աշխարհում ալեկոծվող
ինքնության խնդրականների և ազգային փոքրամասնությունների
զարթոնքի հետ, որոնք էլ հասան ԽՍՀՄ և դարձան դրա
փլուզման թերևս հիմնական դրդապատճառը:
Այդպես, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ողջ հայության
գոյատևման խնդրականը պարզապես դարձավ հրամայական,
ինչն էլ նշյալ դրդապատճառների հետ անչափ նպաստավոր
պայմաններ ստեղծեց «Հարատևման Ուխտ»
ընկերակցության վերաճով «Էության» ԱԻՏ-ի
հիմնադրման ու բուռն գործունեության համար: Առավել
ևս, որ դեռևս առկա էին խորհրդային իրականության
շահեկան ժառանգությունը. մտավորական զգալի
պոտենցիալը, դիալեկտիկական հիմքով աշխարհընկալումն
ու գաղափարաբանական ավանդույթները, որոնք արագորեն
արտահայտվեցին նժդեհականության, հեթանոսական
հակումների, ազգային, քաղաքակրթական թե սոսկ
քաղաքա-հասարակական այլ հոսանքներով, այդ թվում
հենց ՀՀՇ-ի: Դրանց մեջ, և որպես դրանց
ժամանակակից ու գիտական տարատեսակ, «Էության»
գաղափարները արժանի հնչեղություն գտան` ի հեճուկս
թե’ իշխանական և թե’ «հին գվարդիայի» որոշ
շրջանակների սուր հակազդեցության ( Ի.
Մուրադյան, Գ. Իսագուլյան, Ա. Հովհաննիսյան և այլք, ոմանք
զուտ անձնական նկատառումներով: Այդ ուսանելի և
առանձին նյութ է...), թեև երկու կողմերում
էլ, իսկ ավելին` ոչ քաղաքականացած շրջանակներում
Էությունն ուներ բավականաչափ համակիրներ: Առավել
ևս, որ հին և նոր իշխանությունների միջև դեռևս
առկա էր որոշ հավասարակշռություն, իմա` «ազատ
տարածք» և քիչ թե շատ
ժողովրդավարություն:
Երկրորդ իշխանափոխությունից հետո և
մասնավորապես «Միասնություն» կուսակցության
կազմավորմամբ ու հաղթանակով «Էություն» ԱԻՏ-ի ու
արդեն ընդլայնված նաև համանուն միաբանության առջև բացվում էին լայն հեռանկարներ: Զի, Կ.Դեմիրճյանը կազմակերպության հին համակիրն
էր (զգալիորեն նպաստել էր 1991թ. Գառնի
տաճարում Միհր աստծո երկրորդ տոնակատարությանը,
տե'ս
http://www.youtube.com/watch?v=R2XuUBgwmrs
տեսանյութը), իսկ հայագիտությունը դարձրել իր ընտրարշավային և
ընդհանրապես քաղաքականության մարտաձին` ի պատասխան Հ. Ալիևի ադրբեջանագիտական
հորդորանքներին: Ինչ վերաբերում է Վ. Սարգսյանին,
ապա նա իր քրիստոնեական հակվածությամբ հանդերձ
մնում էր խորապես ազգային ու սկզբունքորեն
նժդեհական:
Սակայն, 1999թ. հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությամբ
բախտորոշվեց ոչ միայն Էության` այլև Հայաստանի ու
ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Զի, որքան էլ
իշխանությունները, իշխանամետներն ու ռուսամետները չքմեղանան ու ճամարտակեն, այդ Ռուսաստանի լռելյայն
թե ոչ «դոբրոյով», արցախյան «կլանի» ու «հին գվարդիայի»
կողմից նյութված պատմական ոճրագործությունն էր,
որի գերնպատակն էր նորանկախ Հայաստանին ռուսական
ոլորտ վերադարձնելը, ինչը կատարելապես հաջողվեց
հետագա տարիներին և ավելի ու ավելի խորանում է
ցայսօր (այս մասին հանգամանալից`«Ազգային
խաչքար կամ Հոկտ. 27-ի առեղծվածը»
քննախուզության մեջ): Բնականաբար ո’չ ռուսամետ իշխանությունները
և ո’չ էլ Ռուսաստանը նախորդ վրիպումներն ու բուն
ազգային տրամադրություններ թե գաղափարներ թույլ
տալ այլևս չէին կարող, որքան էլ դրանց մեջ Էության
գաղափարները մնային վերքաղաքական: Ուստի, ինչպես
անցյալ դարասկզբի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո,
պիտի գործեր նորօրյա «չեկան» ու «գունավոր
տեռորը», անցանկալի անձեր հետապնդվեին,
արտաքսվեին, որևէ կերպ լռեցվեին կամ առինքնվեին,
իսկ որոշ ազգային հոսանքներ ուղղորդվեին` ինչպես
հենց նժդեհական հանրապետականները, մյուսները
վերածվեին նաև ֆոլկլորի` ինչպես իբր «արիականները»
թե «հեթանոսականները» (արհեստական
կուսակցություններ թե ընդդիմություններ
հանպատրաստից ստեղծելը արդի Հայաստանում
«արհեստավարժ տեխնոլոգիա» է, չեզոքացնելը`
նույնպես):
Զոհերի առաջին շարքում
հայտնվեցին «Էությունը», մենք և հենց
«Ծննդոց-Այա»-ն, որի շնորհանդեսին ներկա էին
բավականին «կգբեականներ», տեսանյութը դիտվել էր
«ազգային անվտանգությունում», աչքի ընկնող մի քանի
մտավորականներ ու պետական պաշտոնյաներ`
զգուշացվել: Հետևող «Ազգ և նոր հազարամյակ»
նախածրագրի առաջին հատորը ընդհանրապես լցրեց
իշխանությունների և թունդ ռուսամետ շրջանակների
հանդուրժողականության բաժակը: Առավել ևս, որ 2001
թ. գարնանը «Միասնություն» կուսակցության ջատագով
Սիլվա Կապուտիկյանը ձեռնարկել էր «Ազգային
դիմադրություն» շարժումն ու դրա մեջ կարևորում էր
թե’ Հայաստանի Գրողների Միության ( այդ տարի
Լ. Անանյանը նախագահ ընտրվեց նրա եռանդուն
միջնորդությամբ:
Ի՞նչ
իմանար…) և թե’ Էություն միաբանության ու
գաղափարների դերերը: Թե
ի՞
նչով ավարտվեց հայոց մեծ Տիկնոջ
ըմբոստությունն ու շարժման ճակատագիրը, հայտնի է
բոլորին: Նույնը «Էության» միաբանության
վերաբերյալ, որի կազմաքանդմամբ և Հայաստանից մեր
վտարմամբ չբավարարվելով, իշխանություններն իրենց
«հին գվարդիայի» համասփյուռ ոստայնացանցով սկսեցին
հետապնդել ողջ սփյուռքով մեկ և մինչև անգամ
սպառնալ հաշվեհարդարով: Այն աստիճան և այնպիսի
նենգամտությամբ, որ ցանկացած հայրենասերի կարող էր
մղել հայատյացության, ինչը վստահաբար հայազգի
«մուտանտների» թե նորօրյա «մամլյուկների» և հենց
նրանց տերերի մշակած ռազմավարությունն էր ու
«ընտելացման» նպատակը...
Պարզ է, որ այսու
սփյուռքում Էության գործունեությունը
նույնպես սահմանափակվեց և արժանացավ նույն ճակատագրին` ինչ մայր
կազմակերպությունը հայրենիքում:
Այս բոլորի վերաբերյալ կա
զգալի փաստագրություն, բավական է հիշեցնել, որ
2002թ. Հայաստանի Գրողների Տանը «Էականք-Ազգ և նոր
հազամայակ» առաջին հատորի շնորհանդեսին իրազեկ
անձինք հաշվել էին «անվտանգության» 18
աշխատակիցներ, որոնցից ոմանք դաջվել էին
տեսաժապավենին (տե’ս «Էության ոդիսականը»,
Մաս Երկրորդ): Դեռևս իր հիմնադրման օրվանից, ահա այդքանով
էին գնահատում ու զգուշանում քաղաքական որոշ
շրջանակներն ու հատուկ ծառայությունները «Էության»
գաղափարներից ու դրանց պոտենցիալից 2,
ջանալով կա’մ առնինքնել, կա’մ չեզոքացնել, կա’մ էլ
ուղղորդել, ինչը հաջողվեց մասամբ: Այդ պատճառով էլ
«Էությունը» դադարեց ոչ միայն իր հասարակական
գործունեությունը` այլև կարևորագույն
հրապարակումները:
Արդի իրավիճակը բոլորին հայտնի է. ազատության թե
ժողովրդավարության տարրական դրսևորումների ճնշում,
բռնատիրության բազմաբնույթ դրսևորումներ,
քաղաքական զարմանահրաշ աճպարարություններ և
նորագույն «տեխնոլոգիաներ»,
կոռուպցիա, քաղբանտարկյալներ, ոճրագործություններ և անպատժելի
տարատեսակ օրինազանցություններ, բարձրաստիճան գռեհիկություն, համատարած
անբարոյականություն, տկարամտություն,
հոռետեսություն, հայատյացության հասնող
անտարբերություն ու հարաճուն օտարամոլություն3: Ավելին, աներևակայելի արտագաղթ
(այնքան` որքան եղեռնից հետո ), այսօր 36% աճող
միգրացիա 4, աշխարհաքաղաքական փակուղի,
արցախյան հիմնահարցի ու ապագայի կատարյալ անորոշություն,
իսկ ամենածանրագույնը` ամենայնի օտարում և
ռուսականացում5: Եվ այդ
առավել 2010թ. օգոստոս 19-ին ՌԴ-ի հետ ստորագրած
ռազմա-քաղաքական և մի շարք այլ պայմանագրերի
ստորագրումից հետո, որով Հայաստանը նվազագույնը
մինչև 2044 թ. գտնվելու է այլոց կատարյալ
տնօրինության տակ, դրա հայտնի ու անկանխատեսելի
հետևանքներով (տե'ս «...Եւ
արթնացանք Ռուսաստանում» ակնարկը):
Նույնը նաև
սփյուռքի պարագայում, որի բոլոր թելերը նույնպես
հայտնվել են այլոց ձեռքերում և առավել է ծառայելու որպես
զանգվածային «հինգերորդ շարասյուն»:
Ահա թե ինչի հանգեցրեց 1999թ.
հոկտեմբեր 27-ի արյունոտ այս մեկ «հոկտեմբերյան
հեղափոխությունը», որին սքող մասնակցեցին նաև
«ազգային» հավակնող կուսակցություններ...
Մեկ
խոսքով անհամեմատ վատ` քան խորհրդային վերջին
տասնամյակներում և առավել վատթար` քան ԽՍՀՄ-ի
փլուզումից հետո, երբ առաջին դեպքում դեռևս կար
չարքաշությամբ ձեռք բերված նյութական ու հոգևոր
զգալի պոտենցիալ6, երկրորդ դեպքում` հույս, հավատ և
այլ մեկ շարունակելիության հնարավորություններ:
2 «Հին գվարդիայից» ոմանք սկսեցին լուրեր
տարածել, թե իբր «Էության» գաղափարները
անհնարին է, որ լինեին հասարակական մի
կազմակերպության, առավել ևս մեկ անհատի
հեղինակություն: Ըստ նրանց, այդ մշակված
է արտերկրյա ինչ-որ խորհրդավոր
ինստիտուտներում և մատուցվել մեզ ( բայց
ինչու ոչ նաև այլոց…?): Լոսանջելեսյան
ոմն երբեմնի «օպերատիվնիկ»
հեռուստատեսությամբ ահազանգում էր
քրիստոնեությունից և մարքսիզմից հետո
ինչ-որ խորամանակ գաղափարախոսության
վտանգը, նկատի ունենալով զուտ ազգային
Էություն-էիզմ ուսմունքը: Այնինչ, հայտնի
«կգբական-մուտիլովշչիկ» Իգոր Մուրադյանը
մեզ մեղադրում էր մասոնության մեջ, Վարպետյան ազգանունը համարելով վերցված ու
ստուգաբանելով որպես mason-շինարարի
թարգմանություն, երբ դրա հայերենը
որմնադիրն է, իսկ Վարպետյանը` միջնադարյան
համքարություններից սերվող, ստուգաբանորեն
զուտ հայկական ազգանուն…
3
Այն, որ այս բոլորի գլխավոր պատասխանատու
Ռ. Քոչարյանի մեղադրական հայցը ներկայացվեց Հաագայի
Միջազգային
քրեական դատարան և արձանագրվեց նրա կողմից
` ինքնին անչափ խոսուն և պատմական փաստ է, անկախ
դատաքննության ելքից: Իսկ այն, որ սույն
կայքում միայն այդ հաղորդագրության
զետեղումից անմիջապես հետո (տե'ս «Խոհաշխարհ»,
«Դեպի La Haye» հոդվածը) կայքի այցելուները
կտրուկ և զգալիորեն պակասեցին, այն էլ հիմնականում
ռուսական տարածքից` կարծում ենք խոսում է
նրան զորակցող ընդարձակ այդ շրջանակների, դրանց
կարողությունների և այդ իրադարձությանը
տրվող կարևորության մասին: Բավական է
հիշել,
որ Ռ. Քոչարյանը հանդիսանում է
«ՎիվաՍել»-ի 80% բաժնետեր
ռուսաստանյան «ՄՏՍ» ընկերության
սեփականատեր «Սիստեմա» ընկերության
կառավարման խորհրդի անկախ տնօրենը, իսկ
այն իրացնում է նաև ինտերնետային կապը
ենթակա տարածքներում: Մնաց պատկերացնել,
թե ինչպի՞սի մանրակրկիտ գրաքննություն և
ինֆորմացիոն հսկողություն է իրականացվում,
եթե ուշադրության է արժանանում այս անչափ
համեստ կայքը: 2009 թ. այդ պատճառով
փակվեց դրա հայաստանյան
eutyun.am զուգահեռը «Ազգային
խաչքար կամ Հոկտ. 27-ի առեղծվածը»
քննախուզության
հրապարակումից
հետո:
4
Gallup հետազոտական կենտրոնի 2009 թ.
հետազոտական տվյալներով, նախկին ԽՍՀՄ
երկրներից արտագաղթելու միտում ունեն
Հայաստանից 39% , Վրաստանից` 14%,
Ադրբեջանից`12% ... Այսինքն, այս տեմպերով
և ինչպես կանխորոշում են որոշ
վիճակագետներ, արդի Հայաստանի 2,900 մլն
բնակիչներից գալիք տասնամյակներում հազիվ
թե մնա 1-1,5 մլն կամ թերևս պակաս, ինչն
էլ ահազանգեց ՀՀ առաջին նախագահը ՀՀՇ
16-րդ համագումարում : Առավել ևս,
արտագաղթի այժմ 36% աճով ( ըստ ՄԱԿ-ի
2009-ի «Միգրացիա եւ մարդկային զարգացում.
հնարավորություններ եւ մարտահրավերներ»
խորագիրով զեկույցի,
zhamanak.com/article/15696/
): Այս անդառնալի իրողության մեջ «Արի
տուն» մանկամիտ ծրագիրը կարող է միայն
զբոսաշրջիկներ գրավել: Այնքան` որքան
շուտով պատմական հայրենիքն ու Անտալիան...
5
Անգամ Հայաստանի մասոնական օթյակի
հիմնադիրներից մեկը արևմտյան իր
գործընկերների հետ Ռուսական մեծ Օթնյակն
է, որն իր երևանյան «Սեր» օթյանը հանձնել է նորաստեղծ իր
դուստր հաստատությանը...
6
Բավական է հիշել, որ խրուշչևյան
«սառցահալոցներից» հետո Հայաստանում ևս
գնաց ազգամշակութային բուռն զարթոնք.
վերակառուցվեց Գառնու տաճարը ( ինչն
անհնարին կլիներ այժմ...), Մեծամորի
պեղումները ստացան նոր թափ, 70/80-ական
թվականներին «Սասնա Ծռերը» ունեցավ բազում
վերահրատարակություններ, մեծ շուքով
տոնվեց Երևան-Էրեբունու հիմնադրման 2750
-ամակը, սունկի պես աճեցին ազգագրական
համույթները և հեթանոսական աստվածների
հսկա արձանները ողջ Հայաստանով մեկ:
«Էությունը» դարակազմիկ այդ հոսանքի
օրինաչափ զարգացումն էր ու գագաթնակետը,
իսկ արդի նմանատիպ ծով արծարծումները`
«Էության» ծլարձակումները, ափսոս ոչ
համարժեք խորությամբ...
Ըստ
էության այդ անչափ բնականոն էր անհատների
ու հասարակությունների հոգևոր
հասունության հետևանքով, ինչը տանում է
դեպի ինքնություն և ապագա` «դիալեկտիկական
պարույրի» թե
«կոնվեկցիոն շրջանառության» սկզբունքով:
Ափսոս, որ այդժամ
մարքսիզմ-լենինիզմի փորձագետները այդքանը
չմբռնեցին և չկարողացան մշակել այդ
երևույթի բնականոն զարգացման ուղիները,
ինչն էլ դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական
դրդապատճառը:
Արդ, «կոնվեկցիոն շրջանառության» նույն
սկզբունքով իրավիճակը վերադարձել է նախորդ
պարույրին, սակայն մեկ թե մի քանի աստիճան ավելի
ցածր: Հուսանք` միմիայն ժամանակավորապես
և հառաջընթաց հաջորդ պարույրի
ակնկալիքներով, եթե միայն...
|
Պարզ է, որ այս խառնաշփոթ
իրավիճակում, առօրեական ծանր խնդրականների և
անձ-հասարկություն-միջավայր խուճապային
պայմաններում ամենասովորական գաղափարները չէին
ընկալվի` ուր մնաց «Էություն»-ԷՈԳՀ բարդ ու հեռահար
ոգե-գաղափարական համակարգը: Նշենք, որ միայն իր
վարչապետության կարգավիճակում Վ. Սարգսյանը հնչեցրեց
բարոյահոգեբանական գործոնի անհրաժեշտությունը
անգամ տնտեսության մեջ, և զոհ գնաց հենց այդ ու
Գ. Նժդեհի «ներազգային բարոյականի»
բացակայությունից, երբ դրա հրամայականը Էությունը
գոչում էր անկախացման հենց առաջին օրերից: Այնինչ
այդժամ, երբ կողմնակի անձինք հարցնում էին
իշխանավորներին թե ինչո՞ւ
նման անտարբերություն և անգամ հակազդեցություն Էության գաղափարների
նկատմամբ, շրջանառության մեջ էր դրվել անհեթեթ մի
պատճառաբանություն. «Հիմա դրա ժամանակը չէ» (ականջդ
կանչի լուսահոգի Հ. Սահյան. «Մենք այդպես էլ
չիմացանք, թե մեր ուզած ժամանակը ե՞րբ է գալիս ժամանակին»:
Այնինչ չուզած ժամանակը ժամանակից միշտ էլ առաջ է
ընկնում...):
Միայն վերջերս մի քանի քաղաքական թե հասարակական այրերի գոյաբանական ակնարկներից,
գաղափարական թե հոգևոր կարգակոչերից հետո ( Տ.
Սարգսյան, Վ.
Դալլաքյան, Վ. Օսկանյան, Ն.Ղարիբյան և այլք ), ի վերջո ՀՀ
առաջին նախագահի կողմից հնչեց դեմոգրաֆիական
«կոլապսի» ահազանգը, երբ այն սկսվել էր հենց
անկախեցման առաջին տարիներին, իսկ նույն նախագանը
սահմանում էր այդ սերնդի պարտականությունը.
պետականության ստեղծումը: Ստեղծվեց…
ավազակապետություն, Հայաստանի դարեր ի վեր երազած անկախությունը
սկուտեղի վրա վերադարձվեց նախկին տիրոջը, ի
տարբերություն խորհրդային ժամանակների` ողջ
տնտեսությունը բառացիորեն օտարվեց, հայրենիք–սփյուռք նժարը արդեն 2/3-րդ կախվեց արտերկրի վրա,
սփյուռքից ավելի հայաստանաբնակների և Հայաստանի ճակատագիրը
մնաց առկախ…
Իրատեսության հետ հարկ է նաև համարձակություն
ունենալ ընդունելու համար սահմռկելի մի
իրողություն. Հայաստանը անձնազոհաբար տրվեց Արցախի
ազատագրմանը, կրեց ցավագին զրկանքներ ու անդառնալի
կորուստներ, իսկ ղարաբաղյան «կլանը» իրագործեց
անջնջելի ու անուղղելի մի պատմական
ոճրագործություն, և աներևակայելի նենգությամբ ու
դավադրությամբ Հայաստանը բառացիորեն վաճառեց
Ռուսաստանին (անձնապես գրպանելով
միլիարդներ...): Այնպես, ինչպես հաճախ եղել է հայոց
անկումային տարեգրության ողջ ընթացքում`
նախարարական տների եսակենտրոն վարքուբարքով և
հայոց հանուր անմիաբանությամբ, ինչը որոշակիորեն
դարձել է դարեդար անկման կարևոր պատճառներից մեկը: Համարյա
ճիշտ այնպես, ինչպես Պապ թագավորի կարճատև, բայց
որքան խոստումնալից կենսափորձում (տե'ս այստեղ «Ինչո՞ւ
լռեց աշխարհը» հոդվածը ):
Իսկ ի՞
նչ է հայոց սպասում ոչ հեռավոր ապագայում:
Ժամանակին ղարաբաղյան խնդրի բորբոքմամբ Կենտրոնը տարածաշրջանում
ստեղծեց պատերազմական իրավիճակ և այդու իր
առկայության անհրաժեշտություն: Ավելին, Հայաստանի
փոխհարաբերությունները սրվեցին Ադրբեջանի և Թուրքիայի
հետ, որոնց էլ տնտեսական, վիճակագրական և
քաղաքական անխուսափելի հզորացմամբ և նրանց հետ
Ռուսաստանի հասկանալի մերձեցման հետևանքով
Հայաստանը հայտնվեց վաղ թե ուշ «ընկնող ատամի»
իրավիճակում: Առավել ևս խիստ խնդրահարույց
տարածաշրջանում, Իրանում անկանխատեսելի
զարգացումներով ( Իրանում` 18 մլն ազերիներ, Ադրբեջանում`
8 մլն,
ընդհանուր` 25-30 մլն,
http://fr.wikipedia.org/wiki/A z%C3%A9ris
, և բնականաբար հարաճի հեռանկարով ),
Վրաստանի հետ հակառակամետ դիրքորոշումներով և անկախ
ղարաբաղյան հանգուցալուծումից հարևանների հետ
անվստահության, հիշաչարության և որպես «ռուսական
գործոն» աճող հայատյացության մթնոլորտում: Եվ
միանգամայն պարզ է, որ Հայաստանը որպես այդպիսինը երբեք Եվրոպական Տուն չի մտնի, իսկ առանց
ռուսական հովանոցի էլ տարածաշրջանում խաղաղ
գոյատևելը այլևս իսկապես անհնար է պատկերացնել:
Ստացվեց ինչպես Չ. Չապլինի «Պստիկը» կինոնկարում.
ջարդեմ-սարքեմ... մինչև այլ մեկ, Հայաստանի համար
մահացու իրավիճակ, ինչպես 1915 թ., երբ նախ «թևեր»
առած հոխորտաց` ապա լքվեց
Եղեռնի երախում: Իսկ ինչո՞
ւ Ռուսաստանը կամ որևէ այլ տերություն
պիտի իր շահերը գերադասեր սեփական շահը չգիտակցող
և ինքնին անհետացման դատապարտված հայերից, որոնք փրկություն են ակնկալում
չգիտեն էլ
ո՞
ւմից և ի՞
նչից:
Այսուհանդերձ, տվյալ
իրավիճակում անհասկանալի է` բայց ցավոք նույնքան
բացատրելի, թե ինչո՞ւ սփյուռքը պիտի նույնպես
հայտնվեր ռուսական ոլորտում 7..
Եվ ահա, այս առումով ևս Հայաստանը հայտնվել է
անհամեմատ վատթար իրավիճակում` քան խորհրդային
ժամանակներում, երբ Հայաստանը այլոց ու նրանց պես
հավասար պայմաններում գոյում էր
հանրապետությունների միասնության մեջ, թեկուզ թերի
գաղափարախոսությամբ (բայց արժեքային ոչ
միանշանակ բացասական համակարգով ) և ոչ այնպես` ինչպես
Եվրոպական Տունը, որին էլ ձգտում էր ներգրավվել
հենց ԽՍՀՄ-ը: Այս առումով այստեղ ռուսաֆոբիա չկա, կա որոշակի քաղաքականություն և
գոյաբանական իրավիճակ:
Առավել ևս, որ ցարական, խորհրդային և
կայսերապաշտ Ռուսաստանը տարբեր բաներ են, իսկ
Ռուսաստանում ներքին թե արտաքին բարեփոխումներ
մոտակա ապագայում չեն հեռանկարվում:
Խորհրդային իրականությանը ընտելացած սերնդին ու անգամ նրանց
հետնորդներին այս ամենը այնքան էլ տեսանելի չեն: Նրանց
մեծամասնությանը թվում է թե վերադարձել են անցյալ
իրավիճակին, սոսկ լայն հասարակության համար սոցիալական խնդիրների
վատթարացմամբ 8: Մինչդեռ հիրավի.
Անձրևից փախան` բայց վերահայտնվեցին
պատմական նույն ջրապտույտում...
7
Ժամանակին հայոց այրուձին վարձվում էր, և
ըստ հռոմեացոց ում կողմում հայտնվում էր`
նա էլ դուրս էր
գալիս հաղթող: Ցարական
Ռուսաստանի ժամանակ հայեր ենթակա այլոց
պես զինվոր էին մատակարարում տալիս
ռուսական բանակին,
խորհրդային շրջանում` Կարմիր բանակին,
այժմ ողջ հայությունը` ներառյալ սփյուռքը`
ռուսական հատուկ ծառայություններին: Զի,
Հայաստանի ԱԱԾ-ն պարզապես ռուսական
ФСБ-դաշնային ծառայությունների մեկ
մասնաճյուղն է, արդ` նաև պաշտոնապես: Եվ
եթե հայոց 70% ռուսամետ է, ապա դրա
1/3-րդը կա'մ գործակալ, կա'մ օժանդակ
գործոն, կա'մ մատինչ:
Սակայն, այդ սահմռկելի
բոլորովին այլ նյութ է...
8 Անշուշտ, ռուս- հայկական
փոխհարաբերությունները միանշանակ
բացասական չեն կարող դիտվել, ո'չ էլ իհարկե
հայ-թրքական բարեփոխումները և նույնիսկ
Հայաստանի երբևէ ԵՄ-ին անդամակցումը:
Սակայն, դրանք ոչ մի կերպ չեն լուծում
հայոց կայացման ու հարատևման
գերխնդրականները, որոշ դեպքերում կարող են
միմիայն նպաստել, այլ պարագաներում` լինել
ավելի քան խափանիչ: Վկա' «Էություն»
միաբանության անշառ կենսափորձը, որը
հակառուսական էլ չէր...
9
Վերջերս ՀՀՇ-ից շռնդալի դուրս եկած, ՀՀՇ
վետերան, 1991-99 թթ ՀՀՇ վարչության անդամ
և ԱԺ-ի երբեմնի փոխնախագահ Կ. Ռուբինյանը
( 1995 թ.) հայտարարեց.
«Բայց
պետականաստեղծ
ապաշնորհ
գործունեության
արդյունքում,
հասարակության
և
հասարակության
սերուցքի
ապաշնորհ
աշխատանքի
արդյունքում
հասել
ենք
այնպիսի
մի
հանգրվանի,
որ
շատ
ավելի
պինդ
գրկախառնության
մեջ
ենք
ստիպված
եղել
մտնել
Ռուսաստանի
հետ»: (http://hetq.am/am/politics/k-rubinyan-4/):
Այստեղ միայն անհասկանալի է, թե ի՞նչ
կարող էր անել «հասարակական սերուցքը»,
երբ այն որևէ լծակ չուներ, երբ «Էություն»
ԱԻՏ-միաբանության դեմ էր անձամբ ՀՀ առաջին
նախագահը, երբ «Էությունն» ու հենց
որոշ հհշականներ առաջարկում էին
համագործակցություն, երբ... |
¡ ¡
¡
Դեռևս արցախյան շարժման տարիներին, մենք հարց էինք բարձրացրել թե արդյոք
այն ազգային-ազատագրական զարթո՞ նք էր, թե՞
հոգեվարային աշխուժացում, ինչպիսինը ունենում են
անհատները օրհասական հոգեվիճակում: Աղա~վ,
քսանամյա այս տարեգրությունը հավակնում է լինել
երկրորդ տարբերակը, շեշտելով
վերուվարումներով հանդերձ հայոց ճակատագրի
երկհազարամյա անկումային տրամագիրը: Նկատենք, որ
Օսմանյան կայսրության փլուզումից չփրկվեց միայն
Հայաստանը, խորհրդային կասրության փլուզումից`
նույնպես, ինչը ինքնին ախտաբանական խոսուն
ցուցիչ է: Այս առումով պատմաժամանակագրական
սույն երկտասնամյակը ներկայանում է որպես
երկհազարամյա «հիվանդության պատմության» ամփոփումը և դրա անչափ խորախորհուրդ.
«Մասն ամբողջի մեջ, ամբողջը` մասի» մեկ հատվածը, որին դեռ հանգամանալից
կանդրադառնան հաջորդ սերունդները:
Իսկ առայժմ, չնայած «սատանի ջրապտույտից»
ինչ-որ ելքի մոլեգին
որոնումներին, «Էության» գաղափարները որևէ
տարբերակով մնում են հարատևման միակ
հնարավորությունը: Զի, իրականում իրավիճակը չի
փոխվել, գոյատևման խնդրականները մնացել են նույնը
ու դեռ առավել խճճվել: Եվ այդ հատկապես ու առանձնապես հիմա,
երբ օգոստոս 19-ից հետո,
...«արթնացանք Ռուսաստանում», թեև շարունակելով
մնալ մեր դարավոր քնի ու մղձավանջի մեջ: Եվ այդ է
ողջ հայության պարագան:
Այդպես, առանց չնչին իսկ տարակուսանքի, հայոց
իրավիճակն ու հարատևման խնդրականը կմնան նույնը` եթե
ոչ ավելի վատթար, 40, 60, 100 թե 1000 տարի
հետո: Առավել ևս, որ հայոց 2/3-րդ արդեն
հաստատվել է սփյուռքում և այդ հարաբերակցությունը
կարող է միմիայն աճել: Երկիցս առավել, զի
համամոլորակային հարաճուն վիճակագրությամբ հայերը
համապատասխանաբար կզեղչվեն, իսկ գլոբալիզացիայի
պայմաններում կենթարկվեն վերջնական կոլապսի: Երիցս
առավել, զի հայերը գոյատևման ոչ մեկ այլընտրանք,
ռեսուրսներ ու
հնարավորութուններ չունեն: Եվ բազմիցս առավել, որ
հիրավի. «Յուրաքանչյուր ազգի ու
ազգության ծնունդը, ծաղկունքը, վերածնունդը, ինքնաքայքայումն ու
մահացումը ենթարկվում են որոշակի
օրինաչափությունների»:
Երկտասնամյա իր որոնումներում ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ն հաջողվեց
գոնե տեսականորեն բացահայտել դրանք ու դեռ մշակել
դրանց ներդրման միջոցները, ուղիները և սկզբնավորեց
զարգացումների հուն, իսկ երկտասնամյա այս
ողբերգական կենսափորձը եկավ ինքնաբերաբար
հաստատելու դրանց կատարյալ ճշմարտացիությունը և
մասնավորապես «ազգային բուն ախտաբանությունը»:
Սակայն.
Չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ է
հաղթել, հաղթելու համար` դառնալ չեմպիոն:
Նույն օրինաչափությամբ.
Առողջանալու
համար ունենալ նաև կամք ու կենսունակություն,
կենսունակության համար` առողջանալ, գոնե նախ հոգեպես…
Զի, ցանկացած
ճակատագիր` ինչպես ամեն մի նախագիծ ու իրականացում,
հիրավի նախ
խմորվում են մեր ներաշխարհում (բացի
բուսակենդանական աշխարհից, որի փոխարեն մտածում է
Բնությունը, թերհասների փոխարեն` հանգամանքները
կամ այլք... ): Այստեղից, նախ
հոգևոր անկախության և ոգե-գաղափարական
հասունության անհրաժեշտությունը, այլոց
համար` առաջինը հենց դրանց չեզոքացումը:
Ահա թե որն էր ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ի առաքելությունը և նրա
առաջնահերթ չեզոքացման պատճառը:
Եվ եթե ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը
չկարողացավ դրան անմիջապես, անմիջականորեն
և լիարժեքորեն ծառայել, ապա գոնե վեր հանեց արևելագիտական ու
նախաքաղաքակրթական ակուքները,
խիստ էական ճշմարտություններ, ինքնության,
ինքնաճանաչման, ինքնագիտակցության ու ինքնանվաճման կռվաններ, իսկ ամենակարևորը` բուն ազգային և
միաժամանակ համամարդկային Էություն-էիզմ
անչափ տարողունակ և հեռահար ուսմունքը: Ծագումնաբանության առումով այդ որևէ
մեկը կամ ոմանք երբևէ կանեին ( ազգային ու համաշխարհային,
հնագիտական թե արևելագիտական հետազոտություններն
արդեն ուղղվում էին դեպի այն), ինքնության ու
ինքնագիտակցության առումով` թերևս այլոց
նմանակմամբ, այնինչ
Էություն-էիզմ ուսմունքը, որին միտում է
համամարդկային միտքը արդեն հազարամյակներ ի վեր և
հատկապես արդի տիեզերաբանությունը վերջին
տասնամյակներում, կարող էր ուշանալ ևս այդքան կամ
շատ ավելի:
Այսու, հայոց կենսափորձի ու մշակութային արարչության հետ, Էություն-էիզմ
ուսմունքը և ԷՈԳՀ-ի մի շարք հիմնադրույթներ նորօրյա ներդրումներ են համամարդկային ու
քաղաքակրթական զարգացման հենց այդ գործընթացին
(դեռ չխոսելով անտիպ ու դրանցից բխող բացառիկ
բացահայտումների մասին...),
ինչպես կենսաբանորեն թե հասարակայնորեն ամեն մի
գոյող թե անհետացած կենսաձև
ակամա նպաստում է այլոց կայացմանն ու
հասունացմանը:
Իսկ եթե այն, իր ողջ պարզությամբ և ազգային
հիմքերով հանդերձ հայոց համար առայժմ մնում է
այդքան անմատչելի, ապա այդ մի կողմից հայոց
քաղաքակրթական նահանջի ու արդի ծանծաղամտության,
մյուս կողմից` Էություն-էիզմ ուսմունքի թերևս
հույժ առաջընթացության պատճառով: Հանգամանք, որը
ինքնին պիտի գոնե խորհրդածության տեղիք տար, իսկ
բուն ինչությունը վավերեին միմիայն ժամանակն
ու գալիք սերունդները:
Մինչ այդ, հայ գաղափարական թե փիլիսոփայական միտքը մնում են
սոսկ «հասարակական»` ոչ անգամ քաղաքագիտական մակարդակի վրա, իսկ
կեցությունը` օրը օրին, ինչպես եղել է
վերջին երկհազարամյակի ողջ ընթացքում: Եվ եթե
ժամանակին Հայաստանը տարաբաժանված էր
պարսկա-հռոմեական, բյուզանդո-արաբական, ապա
թուրքո-պարսկական, այնուհետ` ռուսո-թուրքական
տիրապետությունների միջև (պարսկահայքի և
թուրքահայաստանի ճակատագրերը հայտնի են), ապա
մնացյալ այս մեկ պատառիկ ռուսահայաստանը այժմ
տարամետված է Արևելիքի և Արևմուտքի միջև, իսկ
քաղաքականապես`
հիմնականում ռուսամետ իբր «ազգայնականների»
և ապազգային
«լիբերալների»:
Ինքնակա, ինքնագիտակից ու քաղաքակիրթ հայորդիներ
համարյա չկան կամ ավելի ու ավելի քիչ:
Մինչդեռ կարող էին լինել անկախության ձեռքբերմամբ 9: Բայց մենք
կորցրինք ևս մեկ
«քսանամյա երկհազարամյակ»:
Զի,
պատմական բացառիկ նպաստավորությամբ հանդերձ Հայոց
Համազգային
Շարժումը մնաց զուրկ ոչ
միայն ազգային `այլ գաղափարական
հենքից, անկախության փոխարեն ունեցանք...
«ռազմակայաններ», պետականության փոխարեն`
«պրոտեկտորատ», ժողովրդավարության փոխարեն`
բռնատիրություն, ակնկալած «խաչակիրների» փոխարեն`
խաչագողերի ոհմակ, իշխանափոխության փոխարեն`
իշխանափախություն, զարթոնքի փոխարեն` «նահանջ
առանց երգի» և նույն
մղձավանջը: Մեկ խոսքով, և ի ցավ ոմանց` ի
հուրախություն այլոց, ՀՀՇ-ն կատարելապես
ձախողեց իր առաքելությունը ( ի վերջո այս
իրականությունը հենց նրա ժառանգությունն է... ),
իսկ ողջ հայությունը քսանամյա ևս մեկ
փորձությունից հետո վերստին մնաց ձեռնունայն, բացի,
անորոշ կարգավիճակով Արցախից, որը ոչ թե իր` այլ
Կենտրոնի նախաձեռնությունն էր, և գաղափարական
զգալի ձեռքբերումներից, որոնք արարվեցին ներքուստ,
ինքնաբերաբար ու այդպես էլ մնացին անտերունչ: Մինչդեռ, առանց
գաղափարական գոնե նման մի մարտավարության, առանց բուն ազգային որևէ առաքելության, Հայոց Ազգային Կոնգրեսը ևս
դատապարտված է անխուսափելի պարտության:
Եվ արդեն որերո՞րդ
անգամ հարկ կլինի վերսկսել սկզբից, հուսանք ի վերջո գոնե խորհելով, որ.
Վտանգը ընդհանրապես այնտեղ է, որտեղ ամենաքիչն ենք
սպասում,
փրկությունը` նույնպես...
Թշնամիները միանշանակ չեն`
եթե մենք չենք թշնամանում,
բարեկամները` ոչ այդպես...
Եվ պատճառներն էլ այդքան այլք
թե այլուր չեն, ինչպես ողբում ենք անվերջ,
այլ գերազանցապես հենց մեր մեջ...
Այստեղ այլևս ոչ ոք ոչնչով
օգնել չի կարող, բացի... «արալեզներից» և...
Կամ էլ` ինչպես այժմ
և անցյալում, մնում է հանձնվել իրադարձությունների հոսանքին:
«ԷՈՒԹՅՈՒՆ» միաբանությունը 20-ամյա
հոբելյանի առթիվ շնորհավորում է իր հիմնադիրներին,
անցյալ-ներկա միաբաններին ու համակիրներին,
և ներբողում լուսահոգի նվիրյալների հիշատակը:
Լավատեսորեն վստահ ենք, որ բոլորի հավատն
ու երախտիքը հետագայում
առավելագույնս
կծառայեն իրենց վեհ նպատակներին և նվիրյալ
այս
կենսափորձը կդառնա ավանդույթ`
հանուն գոնե իրենց արժանավոր հարատևման:
ՀԱՎԱՏՈՎ, ԽՈՆԱՐՀԱՆՔՈՎ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ |
ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային
Իմաստության Տաճար Մարսել,
15.09.2010 թ.
|
|
|
|
|