ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ  
                                  19.01.2024 թ.                                                                        
 

ԷԱՑՈՒՄ

   

                                                                   
                                                            «Այն նպատակը, որին ձգտում է ամեն մի գոյ,
                                                     համապատասխանում է նրա էությանը»  (Արիստոտել):    
 
      
    
Այս մասին շատ ենք խոսել Էություն և երևույթ, ինչպես նաև էացում առնչությամբ: Հայերենում էացումը ուներ «Ի բնե լինել» և «Հոր նման դառնալ» խորհուրդը, որը համապատասխանում է հուն. eydos-նախագաղափարին  ( իմա՝ էություն), որից  idea-գաղափարը և ideal-կատարյալը: Մինչդեռ էացումը արդի մեր բառարաններում ունի էություն ստանալ, գոյանալ, իրականանալ և նման սահմանափակ, երբեմն անհեթեթ իմաստներ: Եվ այդ խորը անցյալի հետ մեր մոռացված կապերի ու ծագումնաբանւթյան պատճառով:
    
    Ըստ էության, վերոնշյալ պարագաները կրոնա-փիլիսոփայական հասկացություններ են, և կարծեք ոչ այնքան մատչելի իրականությամբ տարված, սահմանափակ մտահորիզոնով, հիմնականում երևութական աշխարհում մնացած ժամանակակից մարդուն: Առավել ևս, որ էությունները ակնկալում են ընդհանրացման և վերացարկման ունակություն, որը տրված է ոչ բոլորին:
   Փորձենք այս ամենը ընկալել շատ ավելի պարզ:      

     Իրականում էացումը կատարվում ամեն օր, երևույթից- էության էվոլյուցիայում: Եվ այդ սկսյալ պրիմատներից մինչև Homo habilis (Հմուտ մարդակերպ) և Homo erectus ( Կանգուն մարդկերպ), դրանցից մինչև նեանդերթալցի, ապա Homo sapiens ( Բանական մարդ), իսկ նրանից մինչ արդի մարդը, մեզանից մինչև տրանսհումանիզմ (արհեստական բանականություն և անդին, https://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm): Եվ այդ ետուառաջ ու ոլորապտույտ զարգացումներով: Բայց այդ մենք չենք ընկալում, ինչպես հայելու մեջ ամենօր մենք կարծես անփոփոխ նույնն ենք:
     Մինչդեռ, մարդ արարածը ( հայ. էակը...), զարգանում է հարաբերականորեն դանդաղ հիմնականում  հոգեպես, քան՝ կենսաբանորեն: Գիտությունները, արվեստները թե հավատամքները էացման գործընթացներ են: Եվ այդ թե՛ անհատապես և  թե՛ քաղաքակրթորեն: Ավելի մատչելի այդ ակնհայտ է ոչ շատ հեռու միջնադարյան հասարակությունների ու կեցության արդի քաղաքակրթությունների համեմատ: Եվ այդ իրականության բոլոր ասպարեզներում:

     Մեկ օրինակ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության Վանաձորի պետհամալսարանում  և այլուր ուսուցանում են քաղաքակրթությունների պատմություն, նախապատմականից՝ ցայսօր: Բայց ոչ մի ակնարկ էացման վերաբերյալ: Նույնը դպրոցներում գրականության ասպարեզում, այս կամ այն հեղինակի թե գործերի վերաբերյալ շարադարություններ գրելու կամ թվաբանական խնդիրներ լուծելու հարցում, իմա՝ դրանց էությանների ընկալման պարագաներում: Փիլիսոփայությունը այլ բան չէ, քան՝ իրականության վերլուծությունները ավելի ընդհանրական, քան՝ մասնակիորեն ու անհատապես: Նույնը՝ հոգեբանության և այլ ասպարզներում: Այլ օրինակ. Ֆրանկո-բելգո-գերմ. ARTE հեռուսաժամը ունի «Քարտեզների տակ» հաղորդաշար, ավելացել է  նաև «Լուսանկարների տակ» տարբերակը, որոնք տեսանելի գոյացությունների էութենական դիտարկումներ են: Նույն սկզբունքով, ամենայնում և նկատելի անգամ մեկ սերնդի ընթացքում,  անգամ յուրաքանչյուրիս պարագայում: Բնականաբար ըստ անհատական և համաշխարհային հասունության:

    Հաճախ շատ թերի, ինչպես ըստ ֆր. ինտուիտիվիստ Ա. Բերգսոնի. «Կյանքը աշխարհի էությունն է», բայց չի ասում թե այն ինչպե՞ս հայտնվեց, որտեղի՞ց և ինչո՞ւ: Կամ ըստ բիոներոլոգների «Ուղեղը մարդու էությունն է» ( իրականում՝ ներաշխարհը): Ըստ Գ.Վ.Ֆ. Հեգելի ու այլոց բնությունը և՛ երևույթ է և՛ էություն: Այդուհանդերձ դրանք չեն նույնանում. «...հակառակ դեպքում ամեն մի գիտություն ավելորդ կլիներ» (Կ. Մարքս: «Էություն», Երևան 1995, էջ 554): Եվ անգամ ըստ նշանավոր քրիստոնիա Պողոս առաքյալի. «Տեսանելիները ժամանակավոր են, անտեսանելիները՝ հավերժական ( իմա՝ երևույթներն ու էությունները՝ Ծ.Մ.: Բ Կորնթ. Դ. 16-18, «Հակադրութիւն տեսանելիի եւ անտեսանելիի»): Մինչդեռ, ըստ Նոբելյան մրցանակակիր հռչակված Ժ.Պ. Սարտրի, գոյությունը նախորդում է էությանը, երբ լրիվ ընդհակառակն է...
 
Այնինչ, ըստ արդի կենսաբանների բուսակենդանական աշխարհը զարգանում է միջավարի փոփոխությունների հարմարվողականություններով, բայց մարդը՝ իբր ո՛չ: Ինչը պարզապես թերի իմացություն է: Զի, տիեզերաբանորեն երկրում  ստեղծվել է եռահարկ կառույց. ֆիզիոլորտ (սոսկ նյութա-ֆիզիկական աշխարհ)-կենսոլորտ (կենսաբանական գոյացություններ և մենք)-նոոսֆերա՝ աննյութական մտոլորտ (ըստ էիզմի՝ ներոլորտ): Նույն է նաև մարդկային կառուցվածքի պարագայում: Եվ այդ տիեզերական էվոլյուցիայի շնորհիվ: Իմա՝ նյութականից-աննյութականի, տեսանելիներից-անտեսանելիների, երևույթներից-էությունների վերաճմամբ: Մենք ակտիվ փուլում ենք ի դեմս տրանսհումանիզմի որոնումներով: Այլ խոսքով աննյութական հավերժության: Այսինքն, էվոլյուցիան, իր արարումներով ու ավերումներով հանդերձ ունի որոշակի ուղղություն և մահկանացուններիս անհայտ ինչ-որ նախանպատակ...
   Այստեղ ավելին չբարդացնենք:
    
   Ինչ վերաբերում է մեզ, ապա այս խնդրականներում ունենք մի քանի առավելություններ:
   1.Նախ մեզ հայտնի է և միջազգայնորեն անհերքելիորեն ճանաչված մեր ծագումնաբանությունը: Ըստ այդմ «ի բնե լինելը» (այդ շատերին չի տրված...):
  2. Գոնե մեզ հայտնի է մեր ինքնության ինչությունը (թեև ոչ բոլորիս) որպես Է-Էություն, առկա թե՛ մեր հայ առաքելական եկեղեցում, թե՛ լեզվաբանության մեջ, թե՛ «կոլեկտիվ» ու թե՛ յուրաքանչյուր հայի ենթագիտակցության մեջ, բայց նաև համամարդկային աշխարհայացքում (տե՛ս. «Ծննդոց ԱՅԱ», Երևան 2000/2003 թթ, «Է-Էության ակն ու ակունքը», Երևան 2022, անգլ. 2023):
  3. Ի դեմս «Էություն»-էիզմ ուսմունքի ունենք դրա արդիականացված աշխարհայացքը, ինչը ակնկալում էր Գ. Նժդեհը «Հայ հոգու հազար խորհրդի» ու դրա գալիք մարգարեի վերաբերյալ («Ցեղակրոնության հավատամքը» ):
 4. Եվ վերջապես քաղաքակրթական էվոլյուցիան զարգանում է հենց այդ ուղղությամբ՝ առ քրիստոնեական «Հայր Աստված», տիեզերաբանորեն՝ սկզբնապատճառ կատարելապես աննյութական  Եզակիություն: Ըստ այդմ՝ «Հոր նման» լինելու պայման և սկզբունք:
  5. Այդու և համամարդկային առաքելություն, որպես նպատակ, «ճանապարհ» , կայացում և էացում (իմա՝ հավերժացում): Զի, ազգն առանց նպատակի նույնն է՝ ինչ ճանապարհը առանց ուղղության...

 
    Մեկ խոսքով էացման բոլոր պայմանները, բացի մեկից՝ այս ամենի գիտակցությունն ու ինքնագիտակցությունը, իմա՝ ազգ կարգավիճակի գլխավոր նախապայմանը: Այսինքը այն, որի կորստյամբ ընկանք ֆիզիկապես ու հոգևպես անհետանալու իրավիճակ:
    Սակայն, որպես մխիթարանք արձանագրենք, որ ամենայն կորած չէ: Հոգևոր զարթոնքի ու վերածննդյան համար անհրաժեշտ չէ միլիոնավոր լինել, երբ ունենք այն, ինչը «Ի սկզբանե Բանն էր (իմա՝ Էությունը): Այսինքն այն որով. «Ամենայն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ...» ( Ավետարան ըստ Հովհաննու. «Եւ Բանն մարմին եղեւ»... ):
   Եվ վերջապես ունենք այլոց կենսափորձը, որոնք հայրենիք կորցրին, բայց ոչ իրենց գաղափարական հավատքն ու լեզուն: 2500 տարուց ավելի աշխարհասփյուռ ապրեցին բազում երկրներում և ունեցան եղեռն: Բայց այդու վերագտան հայրենիք, իսկ մենք եղեռնի հետ հայրենիք կորցրինք...
   Եվ եթե այսքանից հետո խելքի չեկանք, կկորչեինք անդարձ, եթե կորցնենք նաև նախնյաց հանճարեղ վաստակը: Այն, ինչը ունակ է մեզ, եթե ոչ զարթոնք ու կայացում, ապա գոնե ոգե-գաղափարական հավերժություն ապահովելու: Իսկ ազգի հավերժացումը բոլորիս հավերժացումն է:
   Մինչդեռ մենք,մարդկության հետ, ի տարբերություն պլատոնյան քարանձավի ( «Հանրապետություն») դեռևս ապրում ենք ինչպես պտուղը մայրական արգանդում, երբ մարդկային վիճակից դուրս և հենց մեր ներաշխարհում կան այլ իրականություններ և ընթանում են էվոլյուցիոն բոլորովի այլ և հենց համատիեզերական էացման գործընթացներ:
    Այս գիտակցությանն ու առավել ինքնագիտակցությանը դեռևս չենք հասել, թեև կամա-ակամա հոսում ենք համատիեզերական էվոլյուցիայի ու նպատակի թե ծրագրի ուղղությամբ...
 
                                                                                
  
             Ալեքսանդր Վարպետյան                                                        Մարսել, 19 հունվար 2024թ.