|
![]()

Տիեզերքի
կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է, այն` աստեղնային
«ճերմակ խոռոչներ» դեպի
անսահմանություն: |
|
Սույն տարածքը
անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը,
իմաստախոսություններն ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ
իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների
վերաբերյալ: Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ,
դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ( N° 34
)
վարից վեր`
ըստ հաջորդական ամսաթվերի
05.04.2025
թ. -ԽՈՅԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
| |
05.04.2025թ. |
ԽՈՅԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
 |
Նկ.1
Եվրոպական խոյեր: Նկ.2 Արդ
մուֆլոնի տարածքները Եվրոպայում: Նկ.3 Խոյը
Վ. Մամիկոնյանի սաղավարտին (այդպես պատկերվում էր նաև Ա.
Մակեդոնացին):
Նկ. 4 Խոյապարույր
առնանդամ (Ագորայի թանգարան,
Հունաստան): Նկ. 5 Հայկ. խոյակ:
Նկ.6 Խոյակ Երևանի օպերայի
զարդաքանդակներից:
Գեր. Mufle,
լատ. Mufro, ֆր. mouton , ավելի ստույգ՝
ovis կամ գիտ. ovis aries
palustris, հայ. խոյ, լեռնային վայրի ոչխար:
Բնօրրանը՝ Հայկ. լեռնաշխարհ և Իրան. բարձրավանդակ, ըստ
արևմտյան աղբույրների՝ Անատոլիան (
նրանք դրանից այն կողմ չեն տեսնում...):
Մուֆլոնները կարծեք բնական անհետացման եզրին են, սակայն,
բուծվում են: Վերջերս ցուցադրվեց Կրետե կղզում այդպիսի մի
տարածք, հայրուր-հազարավոր վայրի ոչխարների մի հոտով:
Բերված վերևի Նկ.2 քարտեզում նրանք տարածված են նաև
այլուր, երբ Հայաստանում այժմ նրանք սակավ են և ապրում են
հազիվ 5-6 գլուխ հոտերով:
Մինչդեռ, խոյը այնքան ամուր է նստած հայ
իրականության մեջ, որ անգամ ոմանք հայ ինքնանունը փորձում
էին մակաբերել խոյ-ից, իսկ մեկ ձայնավորի փոփոխությամբ
ռուս. այն նշանակում է առնանդամ (հմմտ. Նկ.4 ): Խոյը
հայերենում ծնել է բավականին շատ
բառերի մի շարք, ինչպես հոյակապ
(խոյակապ), խոյանալ (սխրանք), խոյահարել (հարվածել),
խոյանիստ (բարձրադիր), խոյ (բաբան, ամրություններ քանդելու
ռազմական գործիք ), խոյ ( կենդանակերպի 12
համաստեղություններից մեկը), ըստ Ավեստայի Խոյը արիական
ցեղերի հիմնած առաջին քաղաքն է դեպի արևելք տեղաշարժերի
ճանապարհին և այլն: Հայ-խոյ առնչությունը չի բացառվում
հակադարձակորեն: Այն, որ մուֆլոն-խոյերի
նախահայրենիքը Հայկ. լեռնաշխարհն է, վկայում են այդտեղից
տարածված հնագույն արձագանքները:
Անվիճելի մեկ օրինակը եգիպտական Գառնակում Ամոն-Ռա
արեգակնային աստծոն նվիրված տաճարի խոյաշար հուշարձանն է
(XIX դինաստիա, մ.թ.ա. XIII դ.): Լուքսոր-Գառնակը
Եգիպտոսի ամենամեծ համալիրն է: Իսկ խոյը արիական այլ տարրերի
հետ այստեղ (անգամ անվանական. Karnak-Գառնակ կամ
ինչպես արեգակնային RA-Արա, Նեֆերտիտի-Gilu Hepa –Գեղեցի Հեբա:
Հեբան խուռ. Խալդ գլխ. աստծո տիկինն է... ) բերված է շատ հավանական է
հիքսոսների հետ (մ.թ.ա. XVIII- XVI դդ ) կամ ավելի վաղ,
բայց ոչ Եվրոպայից:
 |
 |
Նկ.7 Խոյաշար երթուղի Ամոն-Ռա արեգակնային աստծոն
նվիրված տաճարի առջև (Եգիպտոս):
Նկ.8 Խոյակերտ տապանաքար որպես
վերհառնության խորհրդանիշ (Ջուղա):
Խոյապաշտության մեկ այլ
ճյուղն է հին պարս. նույնպես երկպարույր Ֆառնը ( *hvar
), որպես արեգակնային լույսի ճաճանչում, բայց նաև
բախտի, հարստության թե երջանկության խորհրդանիշ: Այն
ևս թողել է նույնարմատ հասկացությունների մի ամբողջ
շարք, ինչպես սանս. svar, ռուս. svet-լույս, իտ.
Fortuna-բախտի դիցուհի, հայ. զուգահեռները՝ վառ, փառ,
փառք, գառ, հուր ( հմմտ. լտ. uro, հին սլավ. variti-եփել,
վստահաբար հայկ. ազդեցությամբ...) և այլն:
Մեկ խոսքով մեկ ամբողջ բառարան: Թողնենք: Նշենք միայն,
որ ըստ քրոմոսոմային համալիր տվյալների, ոչխարնների
բոլոր տեսակները սերվում են Առաջավոր Ասիայում նույն
մուֆլոնից մ.թ.ա. 8900 թ.: Այսինքն, Ուրֆա-Պորտասար
մշակութի և նստակեցության անցման հետ, իմա՝
քաղաքակրթության ակունքի: Հմուտ ազգագրագետ Խ.
Սամվելյանը չի կասկածում անգամ, որ խոյ-ոչխարը եղել է
հայոց տոտեմը ( իհարկե այծի ու այլ կենդանիների հետ:
Ընդհանրապես ավելի հանգամանալից տե՛ս «Ծննդոց
ԱՅԱ»,Երևան 2000-2003, էջ 301-317 ):
Սակայն, կա շատ
ուշագրավ այլ մեկ հանգամանք: Ըստ «Սասնա Ծռեր»
տիեզերավեպի, Ձենով Հովանը Սասնա տան զենքերն ու
շորերը հանում ու տալիս է Փոքր
Մհերին.
«Որդի, ա՛ռ
հագի,
Սասնա
տան խոյերեն դու ես մնացե,
Էլ ես
խնայեմ ո՞ւմ համար...»:
(«Սասունցի Դավիթ», Երևան
1961, էջ 303):
Զուգադիպությո՞ւն թե՞
գալիքի կանխազգացում: Զի, Փոքր Մհերի քարանձավում
փակման և բնաշխարհի սմքման հետ ազգն էլ նվաղեց մինչև
եղեռնի երախ, իսկ խոյերը հիրավի սփռվեցին աշխարհով մեկ
(Նկ.2 ): Ասում են տարի երկու անգամ քարը բացվում է,
«Մհեր քառսուն ավուր ճամփան մեկ ժամվա
կ՛էրթա», բայց հողը նրա չի պահում, վերադառնում է
քարայր: Խոստանում է.
«Որ աշխարք ավերվի,
մեկ էլ շինվի,
Էն ժամանակ
հրամանք կա, որ էլենք էդտեղեն...»
Ըստ էիզմի,
բաբախող Տիեզերքի մոդելը: Բնաշխարհը իրեն հատուկ
տարրերով նստած է բոլոր տեղաբնիկների թե՛
ենթագիտացության մեջ և թե՛ բանահուսության: Այդպես,
առյուծի անհետացման հետ, որ Հռոմ էր բերվում
Հայաստանից (Նկ.9) , «առյուծությունը» նվաղեց նաև
հայոց ներաշխարհից: Մինչև արդի հնազանդությունն ու
«խաղասիրությունը» և հարևանների
հզորացումը:
Մինչդեռ,
վասն ինքնաճանաչման անհրաժեշտ է ճանաչել ոչ միայն
անցյալն ու ավանդույթները, այլև՝ տեղաբնիկների
բնաշխարհը իրենց տարրերով, որոնք էլ բնորոշել են տվյալ
էթնոսին ու բանահյուսությունը:
Նկ.9 Կենդանիների ներմուծումը
Հռոմ ( «Le Grand Atlas de L’Histoire Mondial»,
Encyclopaedia Universalis,
London
1979,
France 1981, էջ 91):
Ալեքսանդր Վարպետյան Մարսել, 05.ապրիլի 2025 թ.
|
|
. |
|

|
|