|
Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս
ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն: |
|
Սույն տարածքը անհատական ոլորտ է,
որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների,
խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե
մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ՀԱՏՈՐ
X
(հատոր X բովանդակությունը ամբողջությամբ
)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
(ըստ հաջորդական ամսաթվերի)
|
ՀԱՏՈՐ
X-I
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( ըստ հաջորդական ամսաթվերի)
|
|
10.10.2011թ. |
Վերջապես ազգային
գերխնդրականները կարծեք մտան քաղաքական դաշտ: ՀՀ առաջին նախագահը
ինչ–որ նախախնամությամբ,
օրինաչափությամբ թե ոմանց խորհրդով, խոսեց ծագումնաբանությունից,
ստուգաբանությունից, հայագիտությունից և ազգաբանությունից… Ոչինչ,
թե բավականին պարզունակ, հուդա–հայագիտական թեքումով, իբր «մեծ
գիտնական» Ի. Դյակոնովի հիշատակմամբ
( ի վերջո լենինգրադյան
դպրոցի սան է...),
և հայոց
ինքնանվանման հաթ>հայ
վիճարկելի
ստուգաբանությամբ
(բայց ոչ հակադարձորեն հայ>հաթ, երբ Այ-Այա նախամայրը անհամեմատ
հին է, ածանցյալ դիցանունները, ցեղանունները` բացի հայերից,
անհամեմատ շատ, տեղանունները` նույնպես, տե’ս «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ», էջ
242-250, 870): Այդ
էլ ոչինչ, նախ ինքն էլ խոստովանեց, որ այդ իր ասպարեզը չէ,
և երկրորդ` սկզբի համար հարկ է գոհանալ։ Զի, երեկ այդքանն էլ չկար,
իսկ կարևորը - հայ
քաղաքականության մեջ այդ արդեն երևույթն է։
Այսինքն այն, ինչ
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը հորդորում էր 20 տարիներ է ի
վեր, անկախության առաջին օրերից, «այս սերնդի միակ պետականության
պարտականությանը» զուգահեռ
(մինչդեռ ունեցանք
«ավազակապետություն», արդ` տա՛ Աստված հիրավի ու վերջապես
«մերիտոկրատիա»...), ցայսօր քաղաքական այրերին ջանալով համոզել
դրանց հրամայականը (http://www.eutyun.org/S/E/GN/Azg-Ger.htm)
և միաժամանակ առաջարկելով լուծումներ: Այսուհանդերձ
ոչ միայն անտեսվելով՝
այլև հալածվելով բոլոր երեք նախագահների կողմից…մինչև
հայրենիքի
և
ողջ հայության
այս օրին
ընկնելը....
Ոչինչ, բարեբախտաբար «հայի
վերջին խելքը» կարծես չի սպառվել և հուսանք դեռ կհասնենք
ԷԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ...
Այսուհանդերձ հիրավի
աչքալուսանք, զի այդ ասպարեզում շուտով արվելու են միաժամանակ մեկ
քանի, բառացիորեն աներևակայելի, հայոց և մարդկության համար
բախտորոշ բացահայտումներ (հայտագիրը` ստորև )։ Եվ այդ ի
հեճուկս այն թերահավատների թե չարամիտների, որոնք հրճվանքով
ինքնաներշնչվում են, թե մեր ասելիքը սպառված է ու մենք պարզապես
ինքնակրկնվում ենք: Մինչդեռ բազմիցս ենք հայտարարել, որ ամեն ինչ`
թերևս ամենակարևորները դեռևս չեն ասված, մեկ մասը նույնիսկ
վերադարձված է «տիեզերածով» ( իմա` հրատարակման ենթակա չէ):
Զի, Էություն-էիզմ ուսմունքը և համանուն ոգե-գաղափարական համակարգը
բաց են ու անսպառ, ներդաշնակ համատիեզերական և մարդկային մտքի
խմորումներին ու զարգացումներին: Այս առումով, ակնկալիք
բացահայտումները հավակնում են լինել հոգևոր, բանական, գաղափարական
և ինքնագիտակցական ևս մեկ վերաճային հեղափոխություն:
Անշուշտ,
բառացիորեն բախտորոշ այդ հայտնություններին և
իրողությանը
շատերը կմնան անհաղորդ ( ի վերջո անտիկ աշխարհում հո
բոլորը Պլատոն թե Արիստոտել չէին կարդում, ոչ անգամ այսօր ):
Առօրեական կեցությունը երևութապես կշարունակի իր ավանդական
գործընթացը:
Այնպես` ինչպես ամեն Աստծու օր,
արևածագի հետ հոտը գնում է արոտավայր, հորթուկները արածում ու
որոճում օրն ի բուն, ամուսինները վիճում են և հաշտվում, այլք
բարբաջում ամեն ինչից ( ըստ սոցիոլոգիական հետազոտությունների
մարդկության 2/3 միմիայն դադարկաբանում է... ), ազգային
«գաղափարականները»` նորօրյան առասպելաբանություններից, իսկ
արարածները` ծնվում են ու մահանում, հասարակություններն ու ազգերը`
բարգավաճում կամ տարրալուծվում:
Այսուհանդերձ, էվոլյուցիան և մարդկային միտքը շարունակում
են իրենց անկասելի վերելքը, որոշ հանրույթներ կայանում և բռնում
էացման ճանապարհը:
Այդպես.
«Շաղում է Արևն իր
ոսկին պայծառ,
ով
վերցրեց` վերցրեց…»
(«Արփիական»)
|
ՀԱՅՈՑ «ԱՌԱՋԻՆ ԽԵԼՔԸ»
ԵՎ
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
Հրաժեշտի երեկո և բանախոսություն
երկու բաժնից
Ա.- Ա. Վարպետյանի «Դելփյան E’I
առեղծվածային տառի տարրալուծումը»անգլերեն-հայերեն վերջին
գրքի ներկայացումը:
Բ - Ֆրանսիական «Երկու քայլ մինչ ապագա»
գիտահանրամատչելի տեսահոլովակի դիտարկումը ըստ ազգային
Էություն-էիզմ ուսմունքի:
«Աստծո ծրագիրն ու տիեզերական կոդը
հեռավոր անցյալում
արդյոք
չեն
գրվա±ծ անծանոթ մի լեզվով, սպասելով, որ երբևէ կկարողանանք
վերծանել դրանց խորհուրդը…»:
(Նույն
տեսաժապավենի հեղինակներ I. & G Bogdanov-ների
«Avant le Big Bang»- «Բիգ Բանգից առաջ», հատորից , էջ 319
):
Այո’, գրված էին !!!...
Եվս մեկ մեծագույն
առեղծվածի բացահայտում !!!
Վերջում` գինեձոն և
առաքելական հրաժեշտ հեղինակի հետ:
Բանախոսում է
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԸ
Ուրբաթ, նոյեմբերի 18 , 2011
Երեկոյան ժամը 18 : 30-ին
Մուտքը ազատ է
ԳԼԵՆԴԵԼԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
222 East
Harvard Sreet, Glendale, CA 91205
Tel: (818) 548-2030
3 hours of FREE parking at
structure across Harvard with validation at the loan
desk
|
|
Նախատեսված է նաև այլ մեկ
միջացառում.
|
Տեսապատկերավոր բանախոսություն երկու
բաժնից
Ա. – Հայոց Է-Էություն աստվածությունն
ու աշխարհայացքը,
որպես ազգային ինքնություն ու էություն:
Բ. – Էություն-էիզմը որպես հայոց հարատևման գրավական:
Բանախոսում
է.
« ԷՈՒԹՅՈՒՆ»
Ազգային Իմաստության Տաճարի
Հիմնադիր և նախագահ
Ֆրանսահայ ազգաբան
և էաբան
ԱԼԵՔՍԱՆԴՐ
ԱՐՈՐԴԻ
ՎԱՐՊԵՏՅԱՆԸ
Ուրբաթ, նոյեմբերի
11, 2011, երեկոյան ժամը 19: 00
Մուտքը ազատ է
LuNA PLAYHOUSE
3706 San Fernando Rd., Glendale, CA 91204
Téle. 8185007200
|
|
|
25.08.2011թ. |
«Կապիկներն իմ, կապիկներն իմ, կապիկներն իմ հայրենի»
շարքից
ՇՆԱԳԱՅԼԵՐ ԵՎ
ՇԵՐԵՓՈՒԿՆԵՐ
Նախ ծանոթանանք
ինքնագոհ ժպիտով այս երջանիկ
«շերեփուկին»: Նա նոր սերնդի սոցիոլոգ Գայանե Ղազարյանն է,
նման մեծամասնության պես մեծաբերան, հավակնելով ողջ-ողջ
կուլ տալ և փոխարինել ավագ «շնագայլերին»: Այդպես, նա
Lragir.am կայքէջին տված «Բռնապետը,
միեւնույն է, հեռանում է»
խորագրով
հարցազրուցում առանց այլևայլության ազդարարում է.(
http://www.lragir.am/armsrc/interview52069.html).
|
«Իհարկե, բարդ է
ոչ սոցիոլոգին բացատրել, թե ինչու
Ադիբեկյանը սոցիոլոգ չէ, ինչպես դժվար
է ոչ տվյալ ոլորտի մասնագետին բացատրել՝
ինչու Պարիս Հերունու «լեզվաբանությունը»
կամ
Ալեքսանդր Վարպետյանի
«տիեզերագիտությունն» անհեթեթություն է և
չի համապատասխանում տվյալ
գիտության որևէ
կանոնին կամ մեթոդաբանությանը»:
|
|
|
|
Անշուշտ, արդի հոգևոր-գաղափարական
բացառիկ ծանծաղամտության, ինքնաքայքայման
ու քաոսի պայմաններում
կարելի ու թերևս կարիք
էլ չկար ուշադրություն դարձնել նման ծղրտոցներին, եթե տվյալ դեպք
չլիներ «անատոմիապես» ուսանելի պարագա:
ա.-Նախ, անկախ Ա.
Ադիբեկյանի քաղաքական դիրքորոշումից և գործելակերպից, նա սոցիոլոգ
է և այս «շերեփուկները» չէ,
որ պիտի նրան զրկեն մասնագիտական տիտղոսից:
բ.-Երկրորդ,
ո’չ սոցիոլոգիան, առավել ևս ո’չ այս պոռոտախոս «շերեփուկը» չէ, որ
պիտի մտնեն իրենց բնավ չվերաբերող մի
ասպարեզ և բնորոշեն Պ. Հերունու «լեզվաբանությունը»: Դրա
համար կան լեզվաբան կետաձկներ, շնագայլեր ու գոնե լեզվաբանական
«շերեփուկներ»:
գ.-
Եվ երրորդ: Այս հիրավի անհեթեթությունները երիցս առավել
վերաբերում են մեր «տիեզերագիտությանը»: Ուստ
արձանագրենք.
- Նախ մեր «ակնոցավոր շերեփուկը» բնավ ծանոթ չէ ո’չ
ընդհանրապես տիեզերաբանությանը, առավել ևս` ոչ «Էություն »-էիզմ
ուսմունքին:
- Այն մատչելի չէ կամ դժվարամատչելի է անգամ անհամեմատ բանիմաց շատերին, իր
հիրավի նորարարության պատճառով, թեև նրա հիմքում ընկած է ողջ
մարդկային ճանաչողությունը, սկսյալ հնագույն դիցա-հավատամքային
համակարգերից, անցնելով անտիկ, միջնադարյան ու դասական
փիլիսոփայություններ, ընդհուպ մինչև գիտական ամենավերջին
բացահայտումները ամենատարբեր ասպարեզներում և գիտաճյուղերում:
Իսկ հիմքում ունենալով
«Էություն»-էիզմ ուսմունքը
հիրավի չի համապատասխանում
«տվյալ
գիտության որևէ կանոնին կամ մեթոդաբանությանը», որոնք զբաղվում
են միմիայն ֆիզիկական տիեզերքով (բայց մեր երջանիկ «շերեփուկը»
այդքանը որտեղի±ց գիտենար...):
-Այսուհանդերձ, հենց այս վերջին հանգամանքներով էլ այն առավել
համահունչ է տիեզերաբանական
ամենաթարմ պրպտումներին ( Մեծ Պայթունի,
քվանտային մեխանիկայի և աստղաֆիզիկայի, գերլարային M, «սև նյութի և
էներգիաների», նեյրոբիոլոգիական և նման բազմաթիվ տեսությունների
համադրում),
որոնք ներկայացված են հիմնականում «Էություն» և «Հայտնություն»
հատորներում, հարակից բազմաթիվ ակնարկներում և հենց այստեղ:
Այս ամենը սոսկ հիշատակման առումով, բայց որ մի
դեպքում` քննարկման: Մնում են մի քանի հարցականներ:
Ինչո՞ւ հիմա էլ մեր այս
սոցիոլոգիայի «անուշիկ» դեմքը Ա. Ադիբեկյանի
հետ հանկարծ առնչեց երկու բացարձակապես անկապ ասպարեզներ և
անուններ, որոնց վստահաբար ծանոթ և այդ իր սեփական կարծիքն
էլ չէ: Պետք է ենթադրել, որ նա ներկայացնում է որոշակի շրջանակ,
հոսանք և ավելի ընդգրկուն ու հեռահար «ծրագրեր», կապկելով
շրջանառության մեջ դրվող որոշ բնորոշումներ: Պ. Հերունու
«լեզվաբանությունը» աղերս է ակնկալում մեկ այլ, գոնե մասնագիտական
ու երիտասարդ «շնագայլի»` Համբոյի, այդու նաև մեզ հետ,( տե’ս
այստեղ
www.eutyun.org/S/E/ZT/ZT_270511HayMTxa.htm ): Իսկ նա և «Բռնապետը, միեւնույն է, հեռանում
է» հարցազրույցի խորագիրը` ՀԱԿ-ի, ավելի
ստույգ դրա խիստ որոշակի մի թևի հետ, ակնկալելով մոտակա, հնարավոր
իշխանափոխություն, այդու էլ գաղափարական փոփոխություններ մեզ արդեն
ծանոթ կողմնորոշմամբ և երանգավորմամբ… Մենք արդեն հայտնել էինք այն
կարծիքը, որ Համբոն դրա մեկ հոսանքն է հայագիտության ասպարեզում:
Հայոց եկվորության վարկածի վերակենդանացումը արդեն հուշում է թե որ
(տե'ս ստորև
Թութանհամոնը եվրոպեոի±դ...
)….
Այս հանգամանքը
սպասելի էր և ունակ է բացատրելու այդ երկու ու դեռ շատ այլ
արտաքնապես անհասկանալի իրադարձությունները: Այո’, դիալեկտիակական
ճոճականը վերադառնալու է
հակառակ կողմ, բնականաբար մասամբ այլորեն…
Մինչ այդ ու
նաև հետո, նման մեծաբերան «շերեփուկները» պիտի ջանան կուլ տալ ոչ
միայն իրենցից բազմապատիկ մեծ շնագայլերին` այլև «Հովնան
մարգարեներին», եթե նրանց բերանը հասարակությունը կամ հենց իրենք
չփակեն «թզենու տերևներով»
…
Օզիրիսի «պուպուլիկը» երևի ստացվի, բայց այդ խոստանում է այլ
մեկ վերածնունդ:
Տա Աստված!!!
Այդուհանդերձ արձանագրենք, որ
շերեփուկների ոչ ամբողջ պոպուլացիան է հասնում հասնության տարիք:
Նրանց զգալի մասը կուլ է գնում նույն կամ գալիք շնագայլերին, մի
քանիսը վերաճում են գորտերի, մյուսները` դառնում պահածո, միայն
հազվագյուտ հատուկենտները` Ոսկե Ձկնիկ: Իսկ երբ կատարելապես
ծանծաղում է լճակը կամ ծովը` այդ կենսատեսակը անհետանում է:
Հուսանք, որ այժմ միմիայն տեղատվություն է, թեև ռուսաստանյան
սիգերի արագ բազմացման համաչափությամբ տեղաբնիկ «իշխանների» ավելի
ու ավելի նվազմամբ...
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ցավոք, ուշացումով տեղեկացանք, որ նշյալ անձը շատ
հարգելի ակադեմ. Ռաֆայել Ղազարյանի դուստրն է, ինչը իհարկե չի
փոխում խնդրի էությունը: Պարզապես կարող էինք այլ կերպ հակադարձել:
Այսպիսինն է հայոց արդի
իրավիճակը, ինչպես միշտ` խուճապ և խառնաշփոթ.
Շունը տիրոջը չի ճանաչում, տերը թուլեքին` հինգ
մատի պես...
|
01.08.2011թ. |
|
|
|
ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆԸ
ԵՎՐՈՊԵՈԻ±Դ...
|
|
|
|
Մինչ,
հայագիտական երկնակամարում հայտնվում են նորանոր «աստղեր ու
գիսաստղեր» և իրենց բանական «փայլատակումներով» ապշեցնում միամիտ
հորթուկներին, նեոբոլշևիկյան, պսեվդո-նժդեհական, իբր «արիական»,
հեթանոսական թե այլ «հայագիտությունները» հորինում են նորանոր
կուռքեր ու գիտա-ֆանտաստիկ առասպելներ, իսկ էրուդիտ համբակների
դասակները շարունակում «ոչ գիտական» որակել մեր դիտարկումներն ու
տեսությունները` բուն իրողությունը հետևողաբար երևակվում է
առավել: Ըստ այդմ կամ մեր շարունակական փաստագրումների, ոմանք
խոհեմաբար նահանջում, ուղղում կամ խուսանավելով նրբորեն շեղում են
իրենց նկրտումները:
Այդպիսի մեկ օրինակ է հայագիտության մեր «միակ տղամարդու»
պարագան ( տե’ս www.eutyun.org/S/E/ZT/ZT_270511HayMTxa.htm),
ով «Առավոտ» թերթին տված իր հերթական հարցազրույցում ազդարարում է.
«6000-7000 տարի առաջ եղել է հնդեվրոպական նախալեզու, չգիտենք՝
ինչպե՞ս է այն կոչվել, բայց այն եղել է մեր մայր լեզուն»( sic
!!!...):
Այդուհանդերձ դեռ երկմտելով և շարունակելով ուժի մեջ պահել հայոց
եկվորության վարկածը.
«…Հնդեվրոպական նախալեզվի հայրենիքն էլ չգիտենք՝ որտեղ է
եղել… Այսպես, թե այնպես՝ Հայկական լեռնաշղթայի ժառանգորդներն ու
տերերը մենք ենք: 3000, թե 4000 տարի առաջ ենք այնտեղ եղել՝ նշանակություն չունի… » :
Ու դեռ ըստ նրա.
«Եթե ամբողջացնենք հայերենի բառամթերքը, կտեսնենք,
որ լեզուների եւ բարբառների հետ այն հարեւանություն ունի, կարող
ենք ավելի լավ պատկերացում կազմել, թե որտեղ ենք սկզբնավորվել»:
«Իր դասախոսության մեջ պարոն Մարտիրոսյանն առանձնացնում է բառեր,
որոնց ծագումը եվրոպական լեզուների բառապաշարից է: Այսպես նա չի
բացառում հայերի՝ եվրոպական տարածքում սկզբնավորումը… »-
արձանագրումը է «Առավոտը»:
Եվ այս դասախոսությունը ափիբերան լսել են ՀՀ Արևելագիտության
ինստիտուտի ինտելեկտուլ «հորթուկները» ( իմա` երեց, այսինքն`… ): Բայց մինչ լեզվագիտությունը
բառացիորեն «լեզվին է տալիս», հարակից գիտությունները ասում են շատ
ավելին:
Այդպես, Hírek.sk սլովակյան կայքը, իր 02.08.2011 թողարկման մեջ, հենվելով
iGENEA գենետիկ ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտության,
Discovery Channel փաստագրական ժապավենի և Reuters գործակալության տեղեկատվության վրա, «Եվրոպայի կեսը Թութանհամոնի ազգակիցներն են»
խորագրով ցնցող հայտնութուն է ազդարարել (
www.hirek.sk/tudtech/20110802223002/Fel-Europa-Tutanhamon-rokona.html
): Դրան անդրադարձել են նաև «ԺԱՄԱՆԱԿ» ու մի շարք հայկական այլ
կայքէջեր (
www.1in.am/arm/world_event_28725.html ևն ), սակայն
առանց խորացումների և որևէ մակաբերման, հայտնելով միայն.
|
|
«Արևմտյան
Եվրոպայում ապրող տղամարդկանց մոտ կեսը համարվում
են եգիպտացի փարավոնների ժառանգները, և
մասնավորապես՝ Թութանհամոնի բարեկամները: iGENEA
գենետիկ ուսումնասիրությունների կենտրոնի
մասնագետների հետազոտության մասին է գրում Reuters
գործակալությունը:
Կենսաբանները, վերլուծելով Թութանհամոնի մումիայից
վերցված նմուշներից ստացված ԴՆԹ-ն, նկատել են, որ
Թութանհամոնը պատկանում է Y քրոմոսոմի R1b
հապլոխմբի R1b1a2 հապլոտիպին։ Նշենք, որ R1b
հապլոխումբը Եվրոպայում ամենահաճախակի խումբն է,
իսկ R1b1a2 հապլոտիպը ամենալայն սփռում ունեցողը՝
տարածված Արևմտյան Եվրոպայի տղամարդ բնակչության
մոտ կեսի մոտ։ Որոշ երկրներում Թութանհամոնի
«հեռու բարեկամների» թիվը հասնում է 70%-ի:
Ֆրանսիայում այդ թիվը կազմում է 60%, Իսպանիայում`
70%:
Հետաքրքիր է, որ ժամանակակից եգիպտացիների տղամարդկանց
(որոնք սերում են արաբներից, այլ ոչ՝ հին
եգիպտացիներից) միայն 1%-ն է նման հեռավոր
ազգակցական կապերի մեջ Թութանհամոնի հետ:
Նշվում է, որ Թութանհամոնի և Արևմտյան Եվրոպայի ընդհանուր
նախնին ապրել է Կովկասում 9.5 հազար տարի առաջ:
Այս հապլոխմբի միգրացիան դեպի Եվրոպա սկսվել է մոտ
7 հազար տարի առաջ: Հայերի շրջանում R1b
հապլոխմբի ներկայացուցիչներ հանդիպում են արական
բնակչության մոտ 30%-ի մոտ»։ |
|
|
|
|
Մինչդեռ, ինչպես հիշեցնում է Hírek.sk սլովակյան կայքը,
Թութանհամոնը, նրա հայրը` հավատամքային մեծ բարեփոխիչ ու
առեղծվածային Ամենհոտեպ IV-Էխնատոնը (Ք.ա. 1355/53-1338/37 թթ.) և պապ
Ամենհոտեպ III, ունեն գենետիկական նույն «պորֆիլը» և ժառանգական
կազմաձևությունը` մինչև իսկ երկարավուն, ձգված գանգեր: Նույնը
նաև Ամենհոտեպ IV ամուսին` խորհրդավոր Նեֆերտիտին ( իբր
«Գեղեցկուհին եկավ» ստուգաբանությամբ), Թութանհամոնի ենթադրյալ
մայրը (ըստ այլ մեկ վարկածի նրա մայրը այլ մեկ միտանուհի Kiya-ն է),
ըստ Ամառնայի միջպետական նամակագրության` արիական Միտանիի
Տուշրատտա արքայի Taduhepa-Տադուհեպա դուստրը*, «Գիլու Հեպա»
այլանվամբ (բառացի հայերեն գիլ>գեղ>գեղեցիկ Հեպա, ինչպես Թեշուբի
Հեբա կինը` ա/ուրարատյան դիցարանում: Մանրամասն տե’ս
http://www.eutyun.org/S/E/GN/Kiya.htm… ):
*
Տադուհեպա այլանվան մեջ Տադու մասնիկը համապատասխանում է
Միտանիի երկրորդ կարևոր`
Taidu
քաղաքանվանը ( անվան հղումը` Wikipédia-ին ), իսկ երկրորդ բաղադրիչ մեջ վերագտնում ենք մեզ
արդեն քաջածանոթ Հեպա=Այա հավասարումը, փոքր-ինչ տարբեր
հոլովմամբ` Kiya-Այա «կ» սկզբնատառի հավելումով:
|
Ինչ վերաբերում է ձգված երբեմն
«դոլիկոսեֆալատիպ» բնորոշվող գանգերին, ապա այն ոչ այնքան
մարդաբանական տիպ է, որքան ըստ ոմանց պատոլոգիական հետևանք (Marfan-ի
կամ Froehlich-ի սինդրոմ ?), երբ նույն դինաստիայում
արյունախառնությունը տևում է սերունդներ: Այդպիսի գենետիկական
հիվանդությամբ տառապում էր Էխնատոնի ողջ ընտանիքը, սկսյալ
Նեֆերտիտիից, անցնելով նրանց վեց դուստրերը մինչև Էխնատոն-Կիյա
ենթադրվող զուգահեռ զույգի զավակ, Թութանհամոնը և մերձակից այլք:
Անշուշտ, նման հիվանդությամբ կարող էին տառապել նաև եգիպտական
դինաստիաները, սակայն ոչ այդքան նեղ շրջանակում ու ողջ «ընտանյոք
հանդերձ», մի տեսակ կանոնարկելով «ընտանեկան արատները» և այն
ներկայացնելով որպես արքայական առանձնահատկություն: Այն աստիճան,
որ Էխնատոնը իր դիցա-մշակութային բուռն հեղափոխությամբ ստեղծեց նաև
«արմանյա» բնորոշվող արվեստաբանական ոճը ( ինչո՞ւ հենց «արմանյա»,
արդյոք Էլ-Ամառնա քաղաքանունի՞ց… ): Կարծիք կա նաև, որ արքայատան
սերունդները մանկուց զարգացնում էին նման գանգատիպեր,
արհեստականորեն սեղմել-կապելով նորածինների կառափները: Մեզ համար
առավել ուշագրավ է, որ պատանու նման «դոլիկոսեֆալատիպ» գանգն է
հայտնաբերվել Կատնայի արքայական ընտանիքում, որը խուռիական ծագում
ուներ և պատկանում էր խուռի-միտանական մշակույթին: Կատնայի
պեղածոների մեջ հայտնաբերվել են նաև եգիպտական արտեֆակներ, ինչը
գալիս է ամրագրելու եգիպտական և խուռի-միտանական արքայատների
մարդաբանական և մշակութային սերտ փոխառնչությունները (տե’ս
www.eutyun.org/S/E/KATNA/Katna%201.htm , իսկ
առավել հանգամանալից
www.eutyun.org/S/E/KATNA/Katna.htm , «ԿԱՏՆԱ»
ընդհանուր հղումով):
Բազում այդպիսի փաստերից մեկն է երբեմնի Միտանիի, այժմ
իրաքյան Քրդստանի «Փարավոնների պալատ» կոչվող տարածքում
հայտնաբերված Թութանհամոնի հին, փոքրիկ արձանիկը: Փորձագետները
արձանիկի հնությունը հաշվում են ≈ 3500 տարի, Ք.ա. ≈1400 թ.
թվագրությամբ: Ըստ նրանց .
«Արձանիկը հաստատում է պատմական «Նոր
Թագավորություն» ժամանակաշրջանում հին եգիպտացիների ջերմ
հարաբերությունները հիթիթական Միտանի թագավորության հետ, երբ հաճախ
ճամփորդում էին Նեղոսից հազարավոր կմ հեռու նրա տարածքով: Ք.ա.
15-1300 թթ Միտանիի թագավորությունը տիրակալ զորություն էր, իսկ
ըստ շատ պատմաբանների միտանացիները համարվում են ժամանակակից
հայերի նախնիները» (տե’ս
www.eutyun.org/S/E/GN/Kiya.htm հղման «Արձագանք»
հավելվածը: «Հիթիթական Միտանին» հավանաբար լրագրական վրիպում է… ):
Ըստ iGENEA գենետիկ ուսումնասիրությունների կենտրոնի
տնօրեն Roman Scholz-ի, արաբներից, այլ ոչ՝ հին եգիպտացիներից
սերվող ժամանակակից եգիպտացիների տղամարդկանց միայն 1% հեռավոր
ազգակցական կապը Թութանհամոնի հետ և վերջինիս հետ
եվրոպացիների ակնհայտ ազգակցությունը կարող է բացատրվել փարավոնյան
օտար դինաստիաների եռհազարամյա տիրապետությամբ ( էլ չխոսելով
մեծամասամբ խուռի-հիքսոսների ու նրանց բարեփոխիչ մշակույթի
մասին…): Նույն Roman Scholz-ի կարծիքով, գենետիկական այդ
ընդհանուր գիծը ապրել է Կովկասում 9500 տարիներ ի վեր (ֆրանս. "Nous
pensons que la lignée commune a vécu dans le Caucase environ
9500 ans»): Այսինքն` Ք.ա. 6/5-րդ հհ-ից, ավելի որոշակի`
հնդեվրոպական լեզվաընտանիքի տրոհումից ի վեր, ինչը եգիպտական,
մասնավորապես Էխնատոնի դինաստիան առնչում է հնդեվրոպական հանրույթի
և դրա բաղադրիչ էթնոսներ հետ: Խուռիները կովկասյան եկվորներ և ոչ
հնդեվրոպացիներ համարվելով հանդերձ այլոց հետ կազմում են հայ
էթնոսի բաղադրիչները, մինչդեռ միտանական վերնախավը անվիճելիորեն
արիա-հնդեվրոպական էր և ըստ Գամկրելիձե-Իվանով տեսության, նրանց մի
թևը Եվրոպա է ներթափանցել Կովկասով և տեղում հիրավի թողել
մշակութային կայուն, համատարած և անջնջելի հետքեր: Այն աստիճան,
որը ըստ ոմանց արիացիները եղել են կովկասյան ցեղեր ("Le grand
atlas de l'Histoire Mondial", Encyclopædia Universalis,
France-1981, էջ 314: Համբոյի ականջը կանչի...)
|
Նկ.
a): Հնդեվրոպական լեզվաընտանիքի բնօրրանը (1) ըստ
Գամկրելիձե-Իվանով տեսության (2-րդ` իբր հայերենի
բնօրրանը):
|
|
b). Սիրիո-պաղեստինյան աղեղը
Միջերկրականի արևելյան ափերի և Միջագետքի շրջաններում:
|
|
Ըստ տեսաբանների, Հայկ.
լեռանաշխարհ-Եգիպտոս փոխառնչությունները «Բերրի կամ լուսնային
աղեղով» բարձրանում են դեռևս Ք.ա. 5-րդ հզ` կապված « նեոլիթյան
հեղափոխության» համասփռման հետ (տե’ս մեր « ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՊԵՍ... «ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ» այլ մեկ հետազոտությունը.
www.eutyun.org/S/E/GN/Yerknag.htm ): Ուստի,
ավելի քան օրինաչափ է այդ փոխհարաբերությունների շարունակական
տևողությունը հետագա հազարամյակներում, ինչպես Միջագետքի
պարագայում, և ալիք առ ալիք հնդեվրոպական ցեղերի և մշակույթի
համասփռումը անգամ ցայսօր` մինչև Ավստրալիա և նոր Զելանդիա, որոնք
այլևս բնորոշվում են որպես Արևմուտքի ոչ աշխարհագրական տիրույթներ
և «արևմտյան քաղաքակրթություններ»:
Ինչ վերաբերում է հայոց R1b
հապլոխմբի արական
բնակչության մոտ 30%-ին, ապա ըստ գենետիկական այլ
մեկ հետաքննության, հայկական modal
haplotype-ը նաև
R1b3 haplotype
modal-ն է, իսկ Սյունիքի և Ղարաբաղի հայոց մեջ առկա է
Atlantic Modal Haplotype, հանդիսանում է գալլերի, բասկերի,
իռլանդացիների հատկանշական գենետիկական կոդը ( տե'ս այստեղ. «ԲՐԻՏՆԵՐԻ ԵՎ
ԲԱՍԿԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ...».
www.eutyun.org/S/E/X/X/X-14.htm): Մնում է ենթադրել,
որ ինչպես հայկական բարբառների և հնդեվրոպական տարբեր
լեզուների հարաբերակցության պարագայում, հայկ. haplotype-ը ևս
ունեցել է «բարբառային», իմա` տեղամասային տարբերակումներ:
Մեզ մնում է նախ արձանագրել, թե որքա՞ն անտեղյակ ու
ծանծաղամիտ է հայ իրականությունը (համատարած տխմարության
պայմաններում այդ ավելի քան օրինաչափ է), և ինչպե՞ս են
յուրաքանչյուր նոր հայտնաբերումներ գալիս վավերելու, լրացնելու և
ամրագրելու «Ծննդոց-Այա» տեսությունը, երբ սոսկ լեզվաբան մեր
«դոխտուրը» դեռ փորձում է սոսկ լեզվաբանորեն գտնել հնդեվրոպացիների նախահայրենիքը և
արևելագիտական մեր «հորթուկներին» ու ավանակի ականջում քնած այլոց
համոզում իր և հուդայական հայագիտության ճշմարտացիությունը…
Ինչ վերաբերում է մեզ, անկեղծորեն պիտի խոստովանենք, որ այս
իրողություններին անդրադառնալը մեզ համար այլևս դառնում է ավելի ու ավելի
ձանձրալի ու ավելորդ: Գրված ու հրապարակված է այնքան, որ դրանց
մարսելը թերևս կբավարարի մի քանի սերունդներ (անգամ
սույն կայքի նյութերը ըստ արժանվույն չեն ուսումնասիրված,
համադրված ու համակարգված, ինչը ստիպված ենք մասամբ կատարել նման
դեպքերում բազում հղումներով... ): Այս մեկ արձագանքն էլ արել ենք մեծ ճգնանքով
ու դրա պիտանությունը հատուկենտներին մեզ մի կերպ համոզելով: Զի,
Ի վերջո.
ՏԽՄԱՐ ՄԵՌՆԵԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՍՐԲԱԶԱՆ «ԿԱՄՔԻ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ» Է:
Ավա~ղ, նաև խամրող ազգերի, ազգույթների ու թերհաս
էթնոսների…
Դառնանք, զօղորմի տի տանք իմաստուն նախնյաց և... ապրողներին:
|
|
|