ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 31 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
15.05.2021թ.-Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ... Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ
15.05.2021թ Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ...Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ
   
 
                                    Կա՛ հոգեբանություն, որը չգիտե թե ի՞նչ է հոգին...
                                 Կա՛ն ազգայնականներ, որոնք չգիտեն թե ի՞նչ է ազգը...
                                    Եվ կա՛ն իբր է-ականններ որոնք չգիտեն ի՞նչ են Է ու Էությունը..
.

     
      Հովհաննեսի ավետարանում՝
Բանը ( հին հուն. lógos-բազմիմաստ գաղափար, միտք, խոսք, լոգիկա և «լոգ» վերջածանց, էթնո-լոգ/ազգաբան): Ըստ հայ մեկնիչների, հայերեն Բանը նույնպես բազմիսատ է, պետք է հասկացվի նախ Է-Էություն («-ություն» էություն ցույց  տվող վերջածանցով ) և Աստված ( հմմտ. աստված-ություն), ապա բանականություն (միտք), բան-բառ, խոսք, բան-գործ
( բանել, բանվոր), բան-ամենայն և անգամ բան-ալի: Եվ այդ համահունչ զրադաշտական «Բարի միտք, բարի խոսք և բարի գործ» սկզբունքին ( հմմտ. հնդեվրոպ. *bhē-լույս, *bheu-ծնունդ, *bha-խոսել, *b°euH-լինել, ապրել, իմա՝ կյանք ևն):     
    Իսկ հուն. eidos-նախագաղափարը ( հայ. այտուցվել-երևալ, իմա՝-էությունը) միջագետ. Է-Հայա իմաստության ծովաստծո հոլովումն է, այն՝ հայ. ամենայնի նախապատճառ
Է-Էության: Այս մասին հանգամանալից «Ծննդոց-ԱՅԱ» հատորում ( Երևան-2000/2003 թթ, էջ 777-848): 

   Էությունը մարդկության ամենախրթին հասկացությունն է: Շատ ավելին, քան՝ Աստված, արիստոտելյան quintessence-հնգէությունը, լատ. essence-էությունը, խտանյութը, վառելանյութը, էզոթերիկ Essence-Հայր Աստվածը, անգամ ըստ ոմանց արդի essence-Սև էներգիան և Եզակիություն նախաստեղծ վիճակը: Տարբեր անվանումներով և հոլովումներով այն առկա է աշխարհի բոլոր կարևոր կրոններում (բրահմայականություն, դաոսիզմ, քրիստոնեություն, և անգամ իսլամում...), փիլիսոփայական ուսմունքներում, գիտական տեսություններում և անգամ իրավագիտության մեջ ( օրենք-երևույթների տակ ընկած էություններ: «Փիլիսոփ. բառարան», Երևան 1975 թ. հոդված «Օրենք») և հանճարների ու մտավոր շատ այլոց ակնարկներում: Այստեղ այդ բոլորը թվելն ու դիտարկելը հատորներ կլցներ:

   Այսուհանդերձ, մարդկությունը չգիտե ի՞նչ է այն և որտե՞ղ է առաջացել: Այդ քիչ թե շատ երևակելու համար անհրաժեշտ է ընդհանրացնել և վերացարկել մարդկության ողջ իմացությունը, արվեստի, գիտությունների և հավատամքային համակարգերում, ինչը ցայսօր դյուզն իսկ չի արված, առավել ևս արդի տիեզերագիտության հենքով:  Զի, այդ ենթադրում է բոլորովին այլ մոտեցում, ինչպես օրինակ քվանտային մեխանիկան, որում դասական ֆիզիկայի օրենքները չեն գործում, կամ ի տարբերություն Էվկլիդեսի՝ Լոբաչևսկու երկրաչափությունը, կամ աջ և ձախ կիսագնդերի կոնվերգենտ և դիվերգենտ* մտածողության ձևերը, թեև բոլոր այդ երկու տարատեսակներն էլ գործածական են: Մինչդեռ, եթե բացահայտվեր երկրորդ խնդրականը ( որտե՞ղ է Է- հասկացությունը ծնվել, բնաշխարհը, այլ գործոններ ու զարգացել)  կլուսաբանվեր բնական ի՞նչ տարերքի հետ է աղերսվել, ո՞ր նախամշակույթում է այն սաղմնավորվել, ո՞ր էթնոսում և ինչպե՞ս է համասփռվել, խմորվել ու զարգացել մարդկային հոգևոր էվոլյուցիայի ողջ ընթացքում:

    Այդպես է ծնվել
էիզմ ուսմունքը, հատկապես իր վերջին արտառոց բացահայտմամբ, ինչը ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի պսակն է: Այն՝ ո՛չ թեիզմ է, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես էիզմ: Դրանց ընդհանուր հայտարարն ու համադրումը, ինչպես մարմնի և հոգու, «Փիլիսոփայության  հիմնական հարցի» ( նույնն է մատերիալիզմ-իդեալիզմ կռվախնձորի), սույն ակնարկի նախաբանում բերված խնդրականների և շատ այլ պարագաներում:   
    Այս հակիրճ ներկայացմամբ
Է-Էության դիտարկումները, որոշ էրուդիցիայի բացակայությամբ, կարող են շատ բան չասել, սեփական քննախուզությամբ՝ դժվար թե: Զի, դրա համար անհրաժեշտ է անել նույնը. ընդհանրացնել ու վերացարկել համամարդկային ողջ իմացությունը բոլոր ասպարեզներում, իսկ այդ խիստ մասնագիտական խնդրականն է ( այն էլ ոչ բոլորի համար...):   
    Սակայն, սույն խնդրի առաջադրումը պետք է որ քիչ թե շատ էրուդիտներին և տրամաբանողներին հուշի դրանց կարևորությունը մարդկային մտքի ամենատարբեր բնագավառներում և կենսաբանական էվիլյուցիայի հետ հոգևոր ևս ավելի խրթին զարգացումները: Ինչպես, դեռևս դպրոցում որևէ չլուծող խնդիրի դեպքում մեզ հորդորում էին նախ հասկանալ խնդիրը, կամ կոնվերգենտ (համամիտվող) և դիվերգենտ* (տարամիտվող) մոտեցումներով խնդիրը լուծելու սկզբունքները, իսկ շարադրություններում հարկ էր այս կամ այն հեղինակի կամ որևե գործի հակիրճ բովանդակությունը տալ: Իմա՝ վերացարկել դրանց բուն էությունը: Էիզմը համաբանորեն այդպիսի մի վերացարկում է: Նույնը հատկապես մեր վերջին բացահայտմամբ, ինչը էություններով մտածելու և ղեկավարվելու փառավոր մի օրինակ է: Եվ եթե Գյոբեկլի թեփեն համարվում է հազարամյակի բացահայտումը, ապա էիզմը խոստանում է ներկայացնել հազարամյակների մեծագույն մի խարդավանք: Իսկ դրա բացահայտումն ու լուսաբանումը՝ որպես հենց էիզմով դիտարկման անմիջական օրինակ:
   
  Այս ամենը ակնկալում է համամարդկայն ճանաչողության և տիեզերաբանության նոր մի ելակետ: Հայոց համար՝ հիրավի մի վերածնունդ: Զի, դրա համար անհրաժեշտ էր ծնունդն իմանալ, վերընձյուղման համար՝ արմատը: Ի՜նչ փույթ եթե այս սերնդում այդ չկայանա և մարդկությունը այդ չընդունի: Ճշմարտությունները անժամկետ են և երբևէ ինքնահաստատվող: Ըստ թեոսոֆիայի նշանաբանի. «Չկա ավելի բարձր կրոն, քան՝ ճշմարտությունը», իսկ ըստ էիզմի՝ ավելի բարձր ճշմարտություն, քան՝ էությունը: Ըստ Քրիստոսի. «Ես եմ և՛ ճշմարտություն  և՛ ճանապարհ, և՝ կյանք»... . անդին: Իսկ ըստ Դելփիքում Ապոլոնի տաճարի սնարի արձանագրության.                                             
                ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ և E՛i, ՈՉ ԱՎԵԼԻ...


   * Կոնվերգենտ (համամիտվող) մտածողությունը ուղղված է գոյություն ունեցող    
     մոտեցումներով խնդիրը լուծելու ուղղությամբ, իսկ դիվերգենտ (տարամիտվող)  
     մտածողությունը միտված է խնդրին տալ լուծման տարբերվող և կապված է
     ստեղծագործական մտածողության հետ:

   
  
       Ալեքսանդր Վարպետյան                                   Մարսել, 15 մայիս 2021 թ.