Սկզբնաէջ      
  
 

  



  
   
  
 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ 
ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարի ծնունդը
  
ԷՈՒԹՅԱՆ անձնագիրը «ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ» ծրագրի սկզբնաէջը
( մեկնությունը` ստորև )
ԷՈՒԹՅԱՆ կառույցը
  
  ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի հիմնադիր ժողովը 15 սեպտեմբերի 1990 թ. Երևանում
Հիմնադիրներ. ժայռագրագետ-ճարտարապետ Սուրեն ՊԵՏՐՈՍՅԱՆ, հոգեբան, գիտ. դոկտոր Ալբերտ ՆԱԼՉԱՋՅԱՆ,
բասկագետ Վահան ՍԱՐԳՍՅԱՆ, ֆիզիկոս, գիտ. դոկտոր Էդուարդ ՎԱՐԴԱՆՅԱՆ, երաժշտահան Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ,
ժառանգաբան, գիտ. թեկնածու Նվարդ ՔՈՉԱՐ, նկարիչ-բանաստեղծ Արևշատ ԱՎԱԳՅԱՆ,
գրաբան-տնտեսագետ Սամվել ԲԱԲԱՅԱՆ, դաշնակահարուհի Նաիրա ԱՌԱՔԵԼՅԱՆ և այլք,
հիմնադիր և նախագահ Ալեքսանդր ՎԱՐՊԵՏՅԱՆ (Ֆրանսիա):
Հիմնական միաբաններ. երաժշտահան Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆ, լրագրող Ռոբերտ ՄԱՎԻՍԱՔԱԼՅԱՆ,
վաստակավոր գեղանկարչուհի Արմինե ԿԱԼԵՆՑ, արվեստագիտության դոկտոր Լուիզա ՍԱՄՎԵԼՅԱՆ,
երաժշտագետ, գիտ. թեկնածու-պրոֆեսոր Իրինա ՏԻԳՐԱՆՈՎԱ-ՏԵՐՏԵՐՅԱՆ, երկրաբան Հովհաննես ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ,
պատմագիտության դոկտոր Լևոն ՇԱՀԻՆՅԱՆ, հնեակենդանաբան, գիտ. թեկնածու Սոնա ՄԵՋԼՈՒՄՅԱՆ,
կենսաբանական գիտ. դոկտոր Լևոն ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ, գեղանկարիչ-դոցենտ Սարո ԿԱԼԵՆՑ (փոխնախագահ 1998 թվից ),
պատմական գիտ. թեկնածու Ռոբերտ ԴԱՇՅԱՆ, կինոբեմադրիչ Արման ՄԱՆԱՐՅԱՆ ( փոխնախագահ 2000-2002 թթ ),
գաղտնագիտության դոկտոր Թորգոմ ՍԱՐԱՅԴԱՐՅԱՆ (ԱՄՆ), աշխարհագիտության դոկտոր Ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆ (Գերմանիա) և այլք:
ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարին իրենց բարոյական հովանավորությունն ու աջակցությունն են ապահովել
(ըստ հանգամանքների` նաև նյութական ) ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, Կարեն ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, Գևորգ ԷՄԻՆԸ,
Համո ՍԱՀՅԱՆԸ, Ս.ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ, Գրիգոր ԽԱՆՋՅԱՆԸ, Հայաստանի Ճարտ.Միության նախագահը Արծվին ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
և այլք (ձեռագրերի և փաստաթղթերի որոշ նմուշներ կարող եք տեսնել այս հղումով):
Մեկ խոսքով, համարյա ողջ մտավորական հայ ավագանին, որոնց և այլոց
ԷՈՒԹՅՈՒՆԸ հայտնել, հայտնում և հավետ մնալու է երախտապարտ:
  
   
  
        ԷՈՒԹՅԱՆ ծրագիրը, կանոնադրությունը և գաղափարախոսական դրույթները (Երևան 1991 թ.), աջից` մամլո արձագանքները ԷՈՒԹՅԱՆ դեռևս այդքան կարճատև գործունեության վերաբերյալ: Աջ ու ձախ կողմերում` գաղտանագիտության դոկտոր Թ. ՍԱՐԱՅԴԱՐՅԱՆԻ նամակը (նրան կներկայացնեք հաջորդ լրացումներում ): Ստորև` այդ նամակի բովանդակությունը.
     «From the desk of TORKOM SARAYDARIAN, April 30, 1991
     Սիրելի Ա. Վարպետեան : Պատահմամբ Էութիւն Ազգային Տաճար Միութեան ծրագիրն ու կանոնագիրը ձեռքս հասաւ: Մեծ հաճոյքով ու հիացմունքով կարդացի Ձեր տողերը : Հաճեցէք հասցէիս ուղղարկել այլ գրութիւններ եթէ ունիք: Դիտեցի նաեւ Ձեր խոսակցութիւնը հայկական ռադիոժամին վրայ : Երանի ունենայի այդ դասախոսութեան գրաւոր պատճէնը: Կներփակեմ իմ մասին տեղեկութիւններ : Սիրով`ստորագրություն»:
  
   
  
 ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարի
նպատակներն ու խնդիրները
( հատված ծրագրային գրքույկից )
  
1.1  Ժամանակավոր մակընթացություններով ու տեղատվություններով հանդերձ հայ ժողովուրդը պատրաստվում է մտնելու անկումային իր երրորդ հազարամյակը : Յուրաքանչյուր ազգ ու ազգության ծնունդը, ծաղկունքը, ինքնաքայքայումն ու մահացումը ենթարկվում են որոշակի օրինաչափությունների: ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը ստեղծված է այդ օրինաչափությունները բացահայտելու նպատակով և հետապնդում է հետևյալ խնդիրները:
    - Հայ ժողովրդի ծագումնաբանական և ինքնության լուսաբանումներով հասնել ազգային ինքնաճանաչողության:
    - Հայ և այլ ծողովուրդների պատմական կենսափորձի վերլուծումներով, բացահայտել ողջ հայ ժողովրդի ճակատագրական ապաքինման, հայրենիք-սփյուռք ամբողջացման, զարթոնքի ու բարգավաճման ազդակները:
    - Նախնյաց աշխարհաճանաչողության և արդի գիտական ամենատարբեր բացահայտումների հիման վրա, ազգային առաքինության ու ինքնագիտակցության խմորումներով, աստիճանաբար երկնել համահայկական մի գոյիմաստություն և հարատևման նոր ոգի, որոնք կհամապատասխանեն ազգային առհավական առանձնահատկություններին, աշխարհա-վիճակագրական, պատմա-քաղաքական և տնտեսա-հասարակական արդի պայմաններին, և ընդունակ կլինեն առաջնորդելու հայ ժողովուրդը գալիք 21–րդ դարում սպասվող բարդ փորձությունների ընդմիջով:
  
 1.2  Ճակատագրի «ճարտարապետություն» ստեղծելու սրբազան նպատակի շուրջ, ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը ջանալու է համախմբել գիտակից ողջ հայ մտավորականությանը` թե’ սփյուռքում և թե’ հայրենիքում, առանց հավատամքային, գաղափարական կամ քաղաքական խտրականության, որն ինքնին համազգային բարոյականացման և ամբողջացման ազդակ է: Զի, մտավորականությունն է որևէ ժողովրդի հավաքական ուղեղը, իսկ վերելք թե անկում նախ խմորվում է յուրաքանչյուրիս ուղեղում և ներաշխարհում:
  
1.3  Տաճարի կիրառական բացահայտումները թե’ անմիջապես և թե’ աստիճանաբար, կաթիլ առ կաթիլ ներարկվելու են իրականության տարբեր ասպարեզներ, լինեն դրանք մշակութային, հասարակական, տնտեսական թե կրթական, ինչը կնպաստի տվյալ ազդակների փորձարկմանը, ճկուն զարգացմանն ու հետագա կատարելագործմանը:
  
1.4  Հետազոտությունները կատարվելու են համառոտ թվարկվող հետևյալ ասպարեզներում.
    - ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ : Լեզվագիտություն, հնագիտություն, պատմագիտություն, ազգագրություն (հոգևոր և կենցաղային մշակույթ):
    - ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ: Դիցաբանություն, հավատամքներ, գաղտնագիտություն (վերլուծելու, վերաիմաստավորելու ու զարգացնելու համար ազգային և համաշխարհային միտքն ու ոգեղինությունը) և բնականաբար անտիկ, արևելյան և դասական փիլիսոփայություն:
    - ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Ազգային (սփյուռքահայ և հայրենաբնակ), հասարակական, մանկավարժական, ստեղծագործական և նույնիսկ պարահոգեբանություն:
    - ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ : Առհավություն (գենետիկա, գենոֆոնդի պահպանում ու բարելավում), մարդաբանություն, առողջապահություն (անհատական և հասարակական, տեսական ու գործնական):
    - ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Անցյալ, նոր ու ապագա հայ մշակութային հարցեր, խմորումներ և իրագործումներ : Զի, ազգային նոր մշակույթը չի ծնվում առանց թարմ մտածողության, նոր ոգու և նորոգ աշխարհազգացողության: Այնինչ արվեստն իր հերթին հոգեկան առողջացման հզոր ազդակ է:
    - ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ: Արդի ու գալիք սերունդների անաղարտ վերադաստիարակության, տաղանդի աճեցման և սփյուռքահայ մանուկների ազգակոփության հարցեր:
    - ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՀԻՄՔԱՅԻՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՅԼԱԶԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Տիեզերագիտություն (մարդ-բնություն-տիեզերք փոխառնչություններ), քաղաքագիտություն (ներառյալ դիվանագիտություն), տնտեսագիտություն (արդի և ապագա, հայրենիք-սփյուռք, Հայաստան-Արևմուտք-Արևելք), կիբեռնետիկա, կենսաէներգետիկա, հելիոտեխնիկա և նորագույն այլ գիտություններ, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ հետազոտությունների զարգացմանը և որոնցից բաղադրվում է ապագագիտությունը:
    - ԱՊԱԳԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Նշյալ և այլ ուսումնասիրությունների համադրմամբ իմացաբանական եզրահանգումների ու կռահումների ամբողջացում` «կոմպլեքսային» մտածողությամբ և ազգային պայծառատեսությամբ գալիքը դիմավորելու և անկանխատեսելի խոչուխութերին դիմակայելու համար:
  
1.5  ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը նպատակ չունի հակադրվելու տարբեր գաղափարախոսական թե քաղաքական հոսանքներին, համանման պետական թե հասարակական հաստատություններին` այլ ընդունելով հայ իրականության խրթին իրավիճակը, ձգտելու է համադրել տարբեր տեսանկյունների մասնակի ճշմարտությունները, դրանցով հյուսել առավել ընդարձակ ու բազմակողմանի աշխարհաճանաչողություն, ապահովելով համընդհանուր իմաստության վերաճ` ընդունակ ներդաշնակորեն վերափոխելու հայ իրականությունը, համապատասխան ազգային և համամարդկային արժեքների:
  
       
  
 ԷՈՒԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարի
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ
( սկզբնական շրջան )
  
  
Ռուսաստանի Դաշնության
ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության
ինստ-տի գիտաշխատող, գիտ. դոկտոր
Վ.Ա.Շնիրելմանի
հեգնական զեկույցը Հայաստանի վերաբերյալ… (հատված, թարգմանություն).
  
…1992 թ. Հայաստանում գրանցվել է ոչ քաղաքական, նեոհեթանոսական «Արևորդիք» կազմակերպությունը, որը ամեն տարի արևապաշտական ծեսեր է կատարում Գառնու տաճարում (խոսքը ԷՈՒԹՅԱՆ հիմնած ավանույթի մասին է… Լրացումը` մերը): Նեոհեթանոսական այլ մեկ «ԷՈՒԹՅՈՒՆ» կազմակերպություն ձգտում է իր գաղափարախոսությանը տալ մերձգիտական տարրեր: Նրա ճարտարապետ-գաղափարախոս Ալեքսանդր Վարպետյանը ձգտում է հատուկ փայլ տալ հայ ինքնությանը, ապացուցել նրա հնդարիական հիմքը` դրա համար դիմելով գիտական կեղծ հիմնավորումների: Ուշագրավ է, որ իր յուրահատուկ գաղափարախոսության որոնումներում Հանրապետական կուսակցությունը ժամանակին ուզում էր միաձուլվել «Էությանը» (իրականում եղել է միայն սերտ համագործակցություն: Լ.Մ.):
  
          ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության ծրագիրը սաղմնավորվել է 80-ական թվականների առաջին կեսին, Սփյուռքում, «ՀՐԱՏԵՎՄԱՆ ՈՒԽՏ» անվանումով, նպատակ հետապնդելով գտնել սփյուռքի հարատևման ուղիները (Ալ.Վարպետյան-Ֆրանսիա, Մ. Գավուքչյան-Կանադա, բանաստեղծ Գ. Խանենց-Իրան, և այլք: Տե’ս ծրագրի վերոնշյալ սկզբնաէջը):
       Վերջին տարիները եկան պնդելու, որ անորոշ է մնում նաև ողջ հայ ժողովրդի ապագան: Ուստի, 1990 թ. սեպտեմբերի 12-ին, սփյուռքի և հայրենիքի մի խումբ նվիրյալ մտավորականներ հիմնեցին ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը: «Ավանգարդ» թերթն իր սեպտեմբեր 30-ի համարում հրապարակեց միաբանության ծրագիրը: Շարադրված դրույթները որդեգրեցին մի շարք խմբավորումներ, ԷՈՒԹՅԱՆ գաղափարները մտան շրջանառություն և ծնվեցին տասնյակից ավելի համանման ծրագրերով միություններ: ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը սկսեց իր բանախոսությունների շարքը, հանրապետական թերթերը տպագրում էին միաբանության նյութերն ու աշխույժ արձագանքում նրա գործունեությանը: 14.12.1990 թ. հայկական հեռուստատեսության «Նոր Ալիք» խմբագրությունը եթեր հեռարձակեց «ԷՈՒԹՅԱՆ էությունը» մեկ ժամանոց հաղորդումը, մասնակցությամբ Ն. Քոչարի,Պ. Հերունու, Տ. Մանսուրյանի, Ս. Պետրոսյանի, Ա. Նալչաջյանի և Ալ.Վարպետյանի: ԷՈՒԹՅԱՆ անունը միանգամից հայտնվեց անգամ դպրոցականների շուրթերին:
       Հաջորդեցին հեռուստատեսային և ռադիոհաղորդումների այլ շարքեր, կանոնավոր շարունակվում էին բանախոսություններն ու հանդիպումները տարբեր հաստատություններում, միմյանց հետևից լույս էին տեսնում հոդվածներ և հարցազրույցներ միաբանության անդամների հետ, ինչը լայնորեն բացատրվելու հնարավորություն էր տալիս:
       Ընտրանի հայորդիները խումբ-խումբ դիմում էին անդամագրվելու համար միաբնությանը: ԷՈՒԹՅԱՆ և այլ կազմակերպությունների միջև կնքվում էին համագործակցության պայմանագրեր:
       Անհանգստացան քաղաքա-հասարակական որոշ շրջանակներ: Բարձրացավ նաև հակազդեցության ալիք: Դեռևս իր պաշտոնական գրանցումից առաջ, միաբանության մի քանի անդամներ «Հայ Դատի» հետ, 25.12.1989 թ. Գառնու տաճարում, շուրջ 1700 տարի հետո առաջին անգամ նշեցին արեգակնային Միհր աստծո ծննդյան տոնակատարությունը (ներկա էր հետագա վարչապետ Անդրանկի Մարգարյանը, որի հետ բարեկամությունը շարունակվեց նաև հետագայում, ինչն էլ տեղիք տվեց «միաձուլման» թյուրիմացությանը, իսկ միջոցառումը վերագրվեց այլոց…): Երևույթը անմիջապես դարձավ ավանդույթ: Միմյանց հետևից Հայաստանում սկսեցին ազգագրական այլ տոների նշումները: Երևանի քաղխորհրդի և ԷՈՒԹՅԱՆ նախաձեռնությամբ հաջորդ տարի նախատեսվում էր քաղաքով մեկ նշել «Սասունցիների Պարը» սցենարում նախատեսված Վարդավառը (տե'ս "Մի սցենարի պատմուտյուն" հոդվածը), ինչը կօժանդակեր նաև ֆիլմի նկարահանման ընթացիկ նկարահանմանը: Սակայն անհանգստացած եկեղեցին շտապեց վերցնել նախաձեռնությունը, որն ի վերջո չիրականացավ:
       ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը շարունակեց իր առաքելությունը: Միաբանությունը կանոնավորապես համալրվում էր նոր ու երևելի միաբաններով: Հանրապետության տարբեր քաղաքներում և նախ Լոս Անջելեսի համայնքում սկսեցին սաղմնավորվել միաբանության այլ օջախներ: Հայրենիքում հայոց արիական ծագման տեսության վերահրատարակումը բորբոքեց հայաստանաբնակների ինքնագիտակցությունը (առաջին հրատարակությունը Մարսելում իրականացրել էր «Հարատևման Ուխտը» 1888 թ.):
       1990 թ. դեկտեմբերի 25-ին միաբանությունը առաջին անգամ հրապարակորեն ներկայացրեց իր «ՀԱՐԱՏԵՑՄԱՆ ԱՐԱՀԵՏ» մանիֆեստ-հրովարտակը (այն հրապարակվեց ծրագրային վերոնշալ գրքուկում): Քննարկումն անցավ բացառիկ խանդավառությամբ:
       1991 թ. փետրվարին ԷՈՒԹՅԱՆ միաբան Լ.Եպիսկոպոսյանի ղեկավարությամբ Հայաստանում, հիմնվեց ծրագրավորված «Մարդու ինստիտուտը», իսկ միաբանության գաղափարներից սաղմնավորված «Ազգային ապաքինման լծակները» խորագրով այլ մեկ առաջարկություն ներկայացվեց հանրապետության նախարարների Խորհուրդ:
       ԷՈՒԹՅՈՒՆ Տաճարի գործունեությանը նոր թափ հաղորդեցին մշակութային եռօրյակները: Հայրենիքի համար այդ ծանրագույն օրերին ԶԼՄ-ները նման միջոցառումները որակեցին որպես արտառոց երևույթ:
       Ինչպես նախատեսված էր, իր հիմնադրումից վեց ամիս հետո, 23.02.1991թ. կայացավ միաբանության Խորհրդի նիստը, որտեղ սրբագրվեց և վերահաստատվեցին Տաճարի աշխատանքային կառույցը, կանոնադրությունն ու հետագա անելիքները: Ծրագրվեց գործունեության մի ամբողջ շարք, որոնց մեջ սույն գրքույկի հրատարակումը:
       Եվ այս ամբողջը ընդամենը վեց ամիսների ընթացքում:
       ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը շարունակում է իր առաքելությունը նոր ներշնչանքով ու հավատով:
  
  «ԷՈՒԹՅՈՒՆ» ԱԶԳԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐ
Երևան, 27 փետրվարի 1991թ.
  
  Ինչպես նախատեսված էր ծրագրի նախաբանում (տե’ս վերևում 1.3 և 1.4 կետերը) և հանգամանալից
ամրագրված «ԱՐԻԱԿԱՆՔ» ազգային գաղափարախոսության հատորում (Երևան 1998 թ., տե'ս`
Ա.Վարպետյանի գրքերը) ԷՈՒԹՅԱՆ գաղափարները աննկատ մտնում էին իրականություն,
ինչպես կից որպես նմուշ ներկայացվող, ՀՀ Կառավարության որոշումը` նույն Անդրանիկ Մարգարյանի
ստորագրությամբ, ըստ որի ՀՀ գիտության ու տեխնիկայի զարգացման գերակա գիտաճյուղերի մեջ
առաջնայնությունը տրվում է… հայագիտությանը: Այլ մեկ ձեռքբերում էր Վ.Սարգսյանի «21-րդ դարը
մերն է լինելու» կարգակոչը: Համաձայնվեք, որ ոչ բոլոր երկրներում են նման պաշտոնական
որոշումներ ընդունվում, ունենում նման տեսլականներ և հիմնվում… Ազգային Իմաստության
Տաճարներ` և այդ անգամ հայոց ողջ պատմության մեջ: Իսկ եթե այդպիսի շատ այլ ծրագրեր
ու որոշումներ մնացին թղթերի վրա` այդ արդեն ոչ մի դեպքում ԷՈՒԹՅԱՆ մեղքը չէր:
Դեռ ավելի` այն ինքն էր հանգամանքների զոհ,
գործում էր առանց որևէ նյութական աջակցության և դեռ հարկադրված էր հաղթահարել բազմաթիվ
խոչընդոտներ, մինչև իսկ ի վերջո ԷՈՒԹՅԱՆ հիմնադիր ու նախագահ Ա. Վարպետյանի վտարումը
հայրենիքից(տե'ս` Ա.Վարպետյանի առեղծվածը): Այսուհանդերձ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության
Տաճարը ընթացիկ ու հետագա տարիներին իրականացրեց անհամեմատ ավելին` քան
նախատեսել էր վերոնշյալ ծրագրում, դեռ չխոսելով հայ իրականության նման համատարած
«վարակման» մասին, որն անկասկած կշարունակեն գալիք սերունդները:
Այլ խոսքով, ԷՈՒԹՅՈՒՆը թե’ կանաչապատում և թե’ ականապատում էր հայոց գաղափարական
դաշտը` վստահ, որ գոնե այդ անդաստանում գրավված տարածքները երբեք չեն վերադարձվում:
Մենք կշարունակենեք հակիրճ ուրվագծել հետագա իրականացումները, արդեն որպես
ԷՈՒԹՅՈՒՆ ՈԳԵ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:
 
  
   
  
          1979 թ. ֆրանսահայ ARMENIA ամսագրի N°45-ում, առաջին անգամ հայատառ լույս տեսավ Ալ. Վարպետյանի «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» հոդվածը, որտեղ նաև առաջին անգամ ու դեպքերի մեծ վազանցումով բարձրացվում էր հայոց 21-րդ դարի գերխնդրականը : Հանգամանքների հեգնանքով որոշ կիսաուծացած ֆրանսահայեր ընդդիմացան. «Իսկ ինչու ոչ չինարեն…» , այլք` սթափված զարմացան, իսկ տարիներ անց այդ դարձավ լուսահոգի Վազգեն Սարգսյանի կարգակոչը:
       Մինչ այդ, այն պիտի դառնար նաև նախ «ՀԱՐԱՏՎՄԱՆ ՈՒԽՏ» ծրագրի և ընկերակցության հիմքը, բայց նաև հեղինակի ողջ կյանքի ու գործունեության նախածրագիրը : Ուշագրավ է, որ այն նախախնամորեն համընկավ երջանկահիշատակ Վազգեն Ա-ի Մարսել կատարած այցելության հետ, թեև որոշ ժամանակ դրան պիտի հետևեին երկկողմանի թերհասկացություններ : Այդպես.
ԲԱԽՏՆ ՀԱՃԱԽ Է ԾԵԾՈՒՄ ՄԵՐ ԴՈՒՌԸ, ԲԱՅՑ ԱՅԴ ՄԵՆՔ ՏԱՆԸ ՉԵՆՔ…
        Մինչդեռ, տվյալ դեպքում, ո’չ հեղինակը, ո’չ էլ ճակատագիրը հայրենիքում չէին, բայց ընդամենը մեկ էական հոդված բախտորոշեց եթե ոչ հարատևման` ապա գոնե երկուսի էլ «գլխի գալիքը»…