|
Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս
ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն: |
|
Սույն տարածքը անհատական ոլորտ է,
որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների,
խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե
մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի
իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 14 )
վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
19.06.2011թ.-
«Շպիոնական» Հայաստանը
22.04.2011թ.- Իշխանափոխություն
22.02.2011թ.- Բրիտների և բասկերի
հայկական ծագումը...
|
|
19.06.2011թ. |
<
Հայտնի
է, որ փոքր-ինչ աչքաբաց հայերի երկուսից մեկը
ռուսական գործակալ է, կամ
«արտահաստիքային» թե պոտենցիալ «օնիկ»,
սփյուռքը ` «4/5-րդ շարասյուն»: Պարզվում է, որ այդ գիտեն շատերը,
այդ թվում` նաև վրացիները, ինչի մասին տեղեկանում ենք հայկական
լրատվամիջոցներից.
...............Տեղեկատվություն Վրաստանի ազգային անվտանգության համար
......................
Լրագիր.am
http://www.lragir.am/armsrc/politics48536.html
26/05/2011
Վրաստանի քաղաքական գործիչների եւ ֆունկցիոներների
պատկերացումներում, հայկական պատկանելությունը նշանակում է
պատկանելություն ռուսական հատուկ ծառայություններին:
Միեւնույն ժամանակ, հենց վրացիներն են հակված եղել ծառայել
Ռուսաստանի այդպիսի կառույցներում, եւ այժմ ռուսները
չունեն Վրաստանում ինֆորմացիայի նոր աղբյուրներ
ներգրավելու որեւէ դժվարություն:
Ավելին, այդպիսին հանդիսանում են եւ շատ վրաստանցի
քաղաքական գործիչներ եւ սովորական քաղաքացիներ: Կարելի էր
իհարկե օգնել վրացական հատուկ ծառայություններին, եւ
հաղորդել նրանց Վրաստանում Ռուսաստանի անվտանգության
Դաշնային ծառայության որոշ աշխատակիցների կոորդինատներ.
Գեորգի /Արտիկ/- 855 538 462, Կարիճ- 893 316 110, Թեմա-
897 890 028, Մակս- 899 545 709, Վեչո- 893 408 627, Սոսո-
657 326 667, Նիկա- 858 901 044, Գեորգի- 896 456 242,
Միշա- 899 545 709, Սոսո /Դելոն/- 893 313 663, Դավիդ- 879
200 626, Գիյա- 874 230 202, Նիկո- 895 954 436, Գիյա- 857
328 166:
Եթե կա անհրաժեշտություն, կարելի է տալ Վրաստանում եւս
երկու տասնյակ ԱԴԾ գործակալների անուններ: Հնարավոր է այս
զրույցը կարելի կլինի շարունակել:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
Եվ եթե «շպիոնը դու ես» սկզբուքնով այդ մեղադրանքը հակադարձում է… Ամենայն
Հայոց Սուպերգործակալը, ապա չհավատալու հիմքեր չկան: Հակառակ
դեպքում որտեղի±ց
նրան այդքան «շպիոնական» անուններ ու դեռ հեռախոսահամարներ: Բայց ո±ւմ
է նա ծառայություն մատուցում և ինչո
±ւ,
վրացիների
±ն
թե
±վասն
իր
«սրբության»
հավաստման, երբ աջ ու ձախ քաղաքական վերլուծություններում իբր
հակամետ իրականում միշտ էլ սպասարկում է իր երբեմնի հաստատությանն
ու Ռուսաստանին
( ասենք, «երբեմնի» չեկիստներ չեն լինում )…
Այնպես, ինչպես
շատ-շատերը, հենց ՀՀ իշխանությունները և ընդհանրապես բոլոր
«շուռտվիկները»,
«երեսփոխաններն»
ու երկերեսանի հաստատությունները:
Այսինքն, ինչպես Էա-Հայա ծովաստծո երկդիմի Իսիմուդ դեսպանը, նրա մեկ
շառավիղ հռոմեական Յանուսը և ինչպիսինն է հենց մարդկային գլխուղեղի
ասիմետրիկ գործառույթը: Ըստ այդմ, ձախ կիսագունդը կառավարում է աջ
ձեռքի շարժումները, աջ կիսագունդը` ձախ, բայց տվյալ դեպքում և ի
տարբերություն ժողովրդական ասույթի. «Ձախ ձեռքը շատ լավ գիտե թե
աջն ինչ է անում…» ( տե’ս «Էություն», էջ
341):
Այս ամենում
կողմնորոշելու համար հարկ է յուրացնել էիզմը, այսինքն մտածել ոչ
միայն աջ և ձախ կիսագնդերի` այլև գլխուղեղի երրորդ ֆունկիցիայով,
տեսնել «Շիվայի երրորդ աչքով» և ղեկավարվել միմիայն էություններով
ու ճշմարտությամբ:
Ավա~ղ, դեռևս թերհաս
մահկանացուներին և հասարակությաններին, մասնավորապես հայերին
առայժմ դժվարամատչելի մի հատկություն, որի պատճառով շատ արդյունավետ
գործարկվում են նման հունարներն ու տեխնոլոգիաները: Մինչդեռ,
հասուն, հզոր ու հաստատուն անհատներին ու հանրույթներին նման
աճպարարությունները ոչ միայն անպիտան են, անհարիր ու դեռ քայքայիչ`
այլև անչափ նողկալի:
Այդ նրանց գերազանցությունն և բնականաբար ապագայի
երաշխիքը:
Եվ հենց այդ էլ արիական հին հանրույթների գերագույն սկզբունքն
էր ու առաքելությունը.
լինել և մնալ ծուռ, այսինքն` շիտակ:
a.
b.
c.
a. Էա-Հայա ծովաստո
երկդիմի Իսիմուդ դեսպանը:
c. Նրա հռոմ. շառավիղ Յանուս երկդեմ աստվածությունը*:
b. Գլխուղեղի ասիմետրիկ ֆունկցիան, ձախ կիսագունդը
ղեկավարում է աջ ձեռքի գործառույթը և ընդհակառակը:
*
Հռոմ.
դիցարանում Յանուսը
համարվում է Քաոսից ծնված առաջին
աստվածությունը: Նրան վերագրվում է ամենայնի ու դռների
բացման ու փակման առաքելություն: Ըստ այդմ, նրանով է
սկսվում տարին և սերվում Januarius-Հունվար
ամսանունը: Իսկ Janus դիցանունը ստուգաբանվում է
հնդեվ.
*ei- իբր "գնալ" արմատի
*iā հոլովմամբ (
http://fr.wikipedia.org/wiki/Janus ): Մինչդեռ
այն ակնհայտորեն աղերս է հայցում հենց Էա-Հայա դիցանվան,
բայց նաև տիեզերաջրերի առաքելության, նրա երկդիմի Իսիմուդ
դեսպանի և երկակի սկզբունքների գոյացության հետ, ինչպես
հակադիր պտտվող սվաստիկաները կամ աստվածությունների ամբողջ
մի դաս և ըստ էիզմի դիալեկտիկա ներմուծած Հակադարձման
օրենքը: |
|
22.04.2011թ. |
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Այդ բացառվում է առանց Մոսկվայի թույլտվության, իսկ
այժմ` արդեն հնարավոր:
Ինչո±ւ:
Զի, ղարաբաղյան հարցը, որը
ժամանակին փլուզվող Կենտրոնը շատ հեռատեսորեն
բորբոքեց իր ներկայությունը Կովկասում ապահովելու համար, արդեն
արել է իր գործը. Հայաստանը ղարաբաղյան ոճրագործների շնորհիվ
վերադարձրել իր տնօրինության ոլորտ, այնտեղ մինչև 2049 թ. ապահովել
իր ռազմական ներկայությունը, յուրացրել Հայաստանի համարյա ողջ
տնտեսությունը և ռազմավարական նշանակության հաստատությունները, իսկ այժմ կարող է և անհրաժեշտություն
ունի կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Առավել ևս, այդ են պահանջում աշխարհաքաղաքական իրավիճակը և
Արևմուտքի հետ փոխհարաբերությունները, հատկապես կապված
էներգակիրների և վրացական գործոնի հետ: Այս իրողության մեջ
Ղարաբաղն ու անգամ ողջ Հայաստանը կշիռն չեն անում, առաջինը կարող է
անգամ վերադարձվել ինչ-ինչ երաշխիքներով: Իսկ այս ամենը
ներքաղաքական կյանքում կարող է իրականացնել ՀԱԿ-ը որոշակի
պայմաններով, օրինակ` փակելով հոկտեմբեր 27-ի Ռուսաստանի համար
խիստ խնդրահարույց հարցը և ապահովելով նրա հետ ասենք ընդունելի
համագործակցություն: Առավել ևս, որ Լ. Տեր-Պետրոսյանի
քաղաքականությունը ղարաբաղյան և Թուրքիայի հետ
փոխհարաբերությունների հարցում այժմ վերստին արդիական է, թերևս
լավագույն և բոլորի համար քիչ թե շատ ընդունելի լուծումը: Այսինքն
այն` ինչը կարող էինք անել ինքներս առավել նպաստավոր պայմաններում
և հեռանկարներով: Այսինքն այն, ինչը ՀՀ առաջին նախագահը
անուղղակիորեն հնչեցրեց BBC-ի ռուսական ծառայությանը տված
հարցազրույցում և այն` ինչը այժմ դրսևորվում է իրադարձությունների
զարգացմամբ: Մնացյալը, ինչպես ասում են, քաղաքական տեխնոլոգիաների
հարց է:
Այլ խոսքով, վերադառնում ենք ելակետին, սակայն մեկ քանի
աստիճան… ցածր, կորցնելով անկախությունը, քսանամյա սպասումները,
տեսլականներն ու հնարավորությունները, և դեռ Հայաստանի բնակչության
մոտ 1/3-րդ մասը: Սակայն, ի տարբերություն ղարաբաղյան շարժման,
հարկ է ընդունել, որ այս հեղաշրջումը Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական
«հեղափոխությունն» է, այսինքն` նրա մտահղացումն ու քաղաքական
հեռատեսությունը: Այլ առումով, օրինակ դաշնակցության, 120-ամյա
կատարյալ կրախը` երիտթուրքերի, CIA-ի և ապա KGB-ի հետ սերտորեն
«դաշնակցելուց» հետո, իսկ ողջ հայության համար`
աններելի թուլամտության հերթական դաս` առանց որևէ ուսանելիության…
Իսկ ինչպիսի±նը
կլինեն Հայաստանի ապագան և ողջ հայության գոյաբանական խնդրականը-
առայժմ չի երևում, հատկապես վերջինը, զի այն որևէ կերպ, ցավոք,
վերստին չի արտացոլվում ՀԱԿ-ի զուտ սոցիալ-քաղաքական ծրագրերում:
Դրանց մեջ ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը
անվիճելիորեն մնում են հրատապ և անշրջանցելի (թեև մեկ անգամ
կատարելապես ձախողել ենք…): Սակայն, արդ իրավացիորեն ասվում է, որ
արմատական դեմոկրատիզացումը բնականորեն կատարվում է պարբերական
վերսկսումներով (հուսանք նաև նախագահի մակարդակով... ), այսինքն և ըստ էիզմի. «կոնվենկցիոն
շրջանառությամբ»: Իսկ բուն ազգաբանական-գոյաբանական խնդրականներն
ու հազարամյակի բուն մարտահրավերնե±րը:
Թերևս դրանք նույնպես, բայց որևէ տեղից սկսելով և առանց
հապաղումների: Զի, «կոնվենկցիոն շրջանառությունը» տվյալ դեպքում
կատարվում է նահանջով և ուծացմամբ: Վկա' հայոց երկհազարամյա
պատմությունը, որում դեմոկրատիզացումը ընթացել է համաշխարհային
գործընթացների ազդեցությամբ և ուղղությամբ, իսկ ազգաբանական և գոյաբանական զարգացումները` ընդհակառակը, ի տարբերություն ոմանց ձևավորման,
այլոց բարգավաճման ու կայացման, միմիայն հաստատուն նահանջով `մինչև այս
օրհասական վիճակը…
Այսուհենդերձ, չի բացառվում, որ անգամ ոչ մի իշխանափոխություն էլ
տեղի չունենա, պարզապես «չարիքն»
ավելի կատարելագործվի ու դիմակավորվի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու բոլորի
ակնկալիքը ևս մեկ անգամ հայտնվեն քաղաքախաղության ծուղակում: Ի
վերջո ճատրակատախտակի մյուս դաշտում բացառիկ փորձագետների խումբ ու
ամբողջ հաստատություններ կան...
Այս դեպքում հայոց ապաքինման ու գոյատևման շանսերը զգալիորեն կնվազեն,
չասելու համար` պատմական անկումը կտրուկ կարագանա:
Հ.Գ. Եթե ջանանք փոքր-ինչ առավել
ճշմարտամոտ լինել, ապա հարկ է ընդունել, որ Ճատրակատախտակի այս
մեկ դաշտում պակաս բանիմաց փորձագետներ նույնպես չեն պակասում`
թերևս շատ ավելին: Ըստ այդմ, «գունավոր հեղափոխությունների»
տեխնոլոգիան
այլևս դիտվում է փոքր-ինչ հնացած և երկարաժամկետ առումով ոչ այդքան
արդյունավետ: Ուստի, արդ շրջանառության մեջ է դրված պարբերական
վերսկսումներով դեմոկրատիզացման, իմա` «կոնվենկցիոն շրջանառության»
սկզբունքը: Այդ դեպքում մենք ականատեսները կլիենք ոչ թե կտրուկ
իշխանափոխության` այլ աստիճանական իշխանափոխակեպման, այսինքն`
«տրանսֆորմացիայի», ինչպես ենթադրում են ոմանք և ընթանում են
ընդդիմություն-իշխանություն «երկխոսության» սքող-բացահայտ
միտումները: Այդ կարող է հանգեցնել նախ որոշ երկիշխանության, ապա
թերևս սահուն իշխանափոխության, իսկ մինչ այդ իշխանական հանցագործ
վիշապները կփրկվեն, զոհելով միջին վիշապիկներին և
շերեփուկներին...
«Արվեստը զոհեր է պահանջում, զոհերը` գոնե արվեստաբանություն»...
Այս դեպքում հարկ է ընդունել նաև, որ իրադրությունների նման զարգացումը Լևոն
Տեր-Պետրոսյանի անձնական «հեղափոխությունը» չէ` այլ այլ մեկ
տեխնոլոգիայի իրագործում` անշուշտ ի դեմս քաղաքական հմուտ
գործչի: Այսուհանդերձ տեղի է նաև արձանագրել, որ առայժմ ջանք է
արվում միայն հետ բերել տանուլ տրված երբեմնի ձեռքբերումները, այն էլ անվերականգնելի
կորուստներով:
Վերստին ստացվեց «մեկ քայլ առաջ` երեք քայլ հետ», ինչպես վերջին
երկհազարամյակում, որը պատմական վերուվարումներով հանդերձ եղավ
հաստատուն անկում:
|
22.02.2011թ. |
ԲՐԻՏՆԵՐԻ ԵՎ
ԲԱՍԿԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ...
(http://www.girls.am/the-armenian-origin-of-basques.html,
տե’ս նաև
http://en.wikipedia.org/wiki/British_people#History)
http://www.girls.am/ կայքը
հրապարակել է բրիտանացի ժառանգաբան, Օքսֆորդի համալսարանից Stephen
Oppenheimer-ի (
http://en.wikipedia.org/wiki/Stephen_Oppenheimer)
նոր աշխատության վերաբերյալ մի ակնարկ («The
Origins of the British: A
Genetic Detective Story»/«Բասկերի
ծագումը. գենետիկական մի հետազոտության պատմություն»):
Ստորև, աննշան
կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք այդ.
«Ըստ հեղինակի, պատմաբանները սխալվում են համարյա բոլոր
տեսակետներում: Համաձայն քրոմոսոմ Y և ԴՆԹ- mt ( Mitochondrial
DNA >ԴՆԹ-ի միթոքոնդրիալ: Ծ.Մ.) վերլուծությունների վրա հիմնված
իրադարձությունների վերականգման, ժամանակակից բրիտանացիների 3/4
բրիտանական կղզիներ են եկել 15000-7500 տարիներ առաջ` վերջին
սառցահալոցների ավարտին, երբ Մեծ Բրիտանիան դեռևս միացված էր
Եվրոպային: Նրանք բասկերի հետ ունեցել են գենետիկական
ընդհանրություններ և խոսել բասկերենին մերձակից մի բարբառով: Մինչ
այդ Բրիտանական կղզիները չեն եղել բնակեցված և եկվորները գտել են
կուսական տարածք: Այսու, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան (ուշդր. in
Irish-«այրիշ»-իռլանդերենով Éire, հնում` Ériu, հմմտ. ա/ուրարտ.
Eriani երկրամասը Սևանի հարավում… Տե’ս ստորև Մ. Գավուքչյան:
Ծ.Մ.) բնակեցված են եղել մեկ ժողովրդով, որոնք մնացել են
մեծամասնություն լոկ փոքրամաս եկվորների հավելմամբ, ինչպես`
կելտերի, հռոմեացիների, անգլերի, սաքսոնների, վիկինգների և
նորմանների պարագաներում: Սակայն, նրանք քիչ ազդեցություն են թողել բասկյան
հիմքով գենետիկական ժառանգության վրա: Վերջինս ավելի զորեղ է
Իռլանդիայում, որտեղ բասկերից հետո եկվորները բնակչության միայն
12% են կազմում: Անգլիայի հարավում, մայրցամաքին ավելի մոտ նրանք
արդեն բնակչության 1/3 են: Անգլո-սաքսոնները և կելտերը եղել են
միգրացված փոքրիկ խմբեր...
Ուրեմն հարց է առաջանում. որտեղից են եկել բասկերը?
Բասկերը էթնիկական միակ խումբն են, որ բնակվում են Իսպանիայի
հյուսիս-արևմտյան և Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններում: Նրանց
ծագումնաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Բայց լսենք
բասկյան Esteban de Garibay, Andres de Posa և Baltasar de Echave
պատմագիրներին: Երկուսն էլ բասկերի նախահայրենիքը համարում են
Հայաստանը: Ըստ Esteban de Garibay-ի Իբերիան, ջրհեղեղից 35 տարի
հետո, բնակեցված է եղել Նոյի թոռ Tubal-ի հետնորդներով: Garibay-ն
ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բասկյան
տեղանունները նմանվում են Հայաստանի տեղանուններին: Իսկ Baltasar
de Echave-ը գրում է. «Համաշխարհային ջրհեղեղից հետո “Մեր սիրելի
Հայաստան երկրից” Նոյի հետնորդները եղել են Իբերիայի առաջին
համայնքները (կան հղումներ: Ծ.Մ. ):
Հետաքրքիր է, որ բասկերի առասպելական նահապետը կոչվում էր Aitor,
որը հայերեն նշանակում է «այ/հայի թոռ»: Բասկերի հայկական ծագումը
հիմնավորապես պաշտպանել են հայտնի հետազոտողներ, ինչպես Gaspar Eskolano-ն, Edward Spencer Johnson-ն, Joseph Karst-ը, Bernardo Estornés Lasa-ն, Nikolay Marr-ը
(Նիկողայոս Մառը ).
Վասն եզրահանգման, Հայաստանի
տարբեր շրջաններում կատարվել են ժառանգաբանական հետազոտություններ,
որոնք բացահայտել են գալլերին, բասկերին, իռլանդացիներին
հատկանշական գենետիկական կոդը: Այն կոչվում է Atlantic Modal Haplotype, որը նույնպես առկա է Սյունիքի և Ղարաբաղի հայոց մեջ:
Հայկական այս երկու շրջանները, որոնք հիմնականում մեկուսացված են
լեռնային գոտիներում, խոչընդոտել են հարևան էթնիկ խմբերի և ազգերի
հետ գենետիկական մուտացիաները»: Հայկական modal haplotype-ը նաև
R1b3 haplotype.
modal-ն է (http://www.girls.am/armenian-modal-haplotype.html):
Նշյալ կայքէջը նշում է նաև բասկյան R1b3 ենթախմբի կապը այս
հոդվածի հետ»:
¡ ¡ ¡
Անշուշտ, այստեղ նկատվում են էթնոցենտրիկ և քաղաքական շահարկումներ
թե’ հոդվածագրի և թե’ հեղինակի կողմից: Սակայն ցանկացած շահարկում
թե առասպել անպատճառ ունենում է պատմա-իրական հիմք կամ գոնե
բաղադրիչներ: Դրանք հիրավի կան:
Այդ նկատել և արձանագրել են նաև շատերը, այս թվում ֆրանսիացի
պատմաբան R.Dézélus-ը իր «Հայաստան-Շումերի դուստր» աշխատության
մեջ, նշելով նաև բասկ. ask-ազգ
զուգահեռը, նույն Aithor նահապետին, և բասկ. Aiko-ռասա, ժողովուրդ
և հայոց
հայ
ինքնանվանման աղերսները («L’Arménie-fille de Sumer», Toulouse
2003, էջ 465):
Սակայն, այս ամենի մասին առավել հիմնավոր գրել է հայ լավագույն`
թերևս միակ բասկագետ, «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի
հիմնադիր-միաբան Վահան ՍԱՐԳՍՅԱՆԸ, անգամ «բասկ» ցեղանունը
առնչելով հայոց Բասեն գավառի հետ (տե’ս այստեղ. http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_11_26.htm
):
Հայկ. լեռնաշխարհից, ավելի ստույգ` Uelikuni (հմմտ. իռլանդ. Welch
տեղանունը...) - Gulutahi-Գեղաքունի երկրամասից կելտերի սերումը
հիմնավորել է «Հարատևման Ուխտ»-ի հիմնադիր-միաբան և «Էության»
հետմահու անդամ, երջանկահիշատակ Մ. ԳԱՎՈՒՔՉՅԱՆԸ («Կելտական ցեղերի
նախահայրենիքը…», «Արմենիա, Սուբարտու և Սումեր», Պէյրութ-1988:
Տե’ս այստեղ
www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_07_11.htm ):
Այս առումով կելտական Oiw բացարձակ աստվածությունը, որին Ռ.
Շտայները և այլք աղերսում են ապոլլոնյան տաճարի E’i աստվածության
հետ, իրականում հարում է
Oaness<Aion
<Էոն<Էա-Հայա համատարած դիցահամակարգին:
Ինչ վերաբերում է
անվերծանելի Բրիտ-Բրիտանիա-Բրետոն
ցեղանուն-տեղանվանը,
ապա ըստ մեզ այն աղերս է ակնկալում հնխ.
*bhēr-
ծնունդ
( հմմտ. անգլ.
birth, bred, born-ծին,
հայ.
բերել,
բերք…),
լինել,
բույս, աճ,
լույս վաղնջագույն պարզարմատի,
SU.BIR>Սուբարտու և նման բաղադրյալ
ցեղանունների («Ծննդոց-Այա»,
էջ 451 ), Urudu-*burudu-Purattu>Եփրատ
նախաշումերական գետանվան ( հմմտ. հայ.
բրել, բրիչ, բրուտ, բրոնզ,
խուռի-ուրարտ.
pili-պեղել,
«Ծննդոց-Այա», էջ 451 ), Phrygie ( հին հուն. Φρυγία, սկզբնապես «Briges»)
–փռյուգ ցեղանվան և երկրանվան, և Բրգնիք քաղաքանվան և գյուղանվան
հետ (Փոքր Հայք, Սեբաստիա, Դ.Վարուժանի ծննդավայրը, վստահաբար
Փռյուգիայի մեկ արձագանքը, նաև
Galatie-Գալաթիա…):
Բայց նաև գերմանո-սկանդինավյան դիցարանում Օդինի Ֆրիգգ կնոջ և նրա
հայր Ֆյերգյուն դիցանվան հետ, արևելյան դիցարանում` վեդայական
Բհրիգու իմաստունի, աստվածային էակների ու քրմական դասի, որոնք
պահպանում էին Բհրիգուի մարդկանց բերած երկնային կրակը
(պրոմեթևսյան դիցամոտիվ ):
Անշուշտ դիցա-եզրաբանական նման զուգահեռները կարել էր թեական
ընդունել, եթե չլինեին փաստագրական բազմաթիվ վկայություններ`
ինչպես օրինակ «Անգլո-Սաքսոնական Քրոնիկոնը»*,
Սթոունհենջ (Անգլիա), Նյու Գրենջ (Իռանդիա), Քալենիշ (Շոտլանդիա ),
Գառնակ ( ֆրանս. Բերտանիա), Քարահունջ (Հայաստան, Պ. Հերունի, Վ.
Վահրադյան և այլք), Mörön (Մոնղոլիա) և մեգալիտյան այլ նմանատիպ
կառույցները, հնագիտական բազմաթիվ այլ արտեֆակտեր` ինչպես հայոց
«վաղնջագույն» ու ալպյան Ötzi մարդու մաշիկների նույնությունը ( ի
դեպ վերջերս պարզվել է, որ այդ շրջանից ուխտագնացություններ են
եղել դեպի Սթոունհենջ…) կամ դիցամշակութային ավանդույթների
արտածումը (տե’ս այստեղ «Նեբրայի
երկնային սկավառակը», ավելին` «Ովքե±ր
են ի վերջո արիացիները», էջ 130-132): Ի վերջո նախահնդեվրոպական
հանրույթը սաղմնավորվել և համասփռվել է Հայկ. լեռնաշխարհից, ինչն
այլևս անվիճելի է (տե'ս այստեղ «ԱՅԱ-ԱՐԱ:
Եվ արի ոգին շրջում էր այական ջրերի վրա...»):
Տվյալ դեպքում խնդիրը այլ է. բրիտների և բասկերի այդքան վաղ
համասփռումը և այդ լեզուների ազգակցությունը, երբ բասկերենը
հնդեվրոպական լեզու չի համարվում: Ուրեմն, հարկ է ընդունել
բառացիորեն նախահնդեվրոպական` ավելի ստույգ և ըստ «Ծննդոց-Այա»
տեսության,
այական
սուպերէթենոսի վարկածը, որի մեջ էլ էվոլյուցիոն խմորումներում
ձևավորվել է հնդեվրոպական լեզվաընտանիքը, շարունակելով համասփռվել
«սայլի ճամփաներով»: Այս պարագային կարող ենք խոսել բասկերի,
բրիտների կամ այլոց ոչ թե հայկական` այլ
այական
ծագումնաբանության մասին, որոնց հետ խառնվել են ոչ հնդեվրոպական
տարրեր, ինչպես իբեր-բասկերի մեջ` քարթվելական: Ուստի, բասկերի
Aithor նահապետի անվանման «այ/հայի թոռ» ստուգաբանությունը
վստահաբար ծողովրդական է, առավելաբար աղերս ակնկալելով աբխազական
արեգակնային
Այտար
յոթնակի աստվածության հետ: Նման մի շարք հանգամանքներ առավել
համոզիչ են դարձնում Մ. Գավուքչյանի կելտական վարկածը և նրանց
Սևանի ավազանից տարացումների մեկ հոսքը Quriani երկրամասով
(վրացական տարածք), ինչն հիմնավորվում է նաև բասկերի երկրում
հայերենի հետ վրացական տեղանունների առատությամբ (Իբերիա, Ռիոն,
Արագուի և այլն: Տե'ս «Ովքե±ր
են ի վերջո արիացիները», էջ 128-130 ): Այս ամենը խոսում են
հայ-վրացական վաղնջագույն շփումների մասին, ինչը այլ կերպ չէր
կարող լինել: Մինչդեռ արդի թվացյալ հակամարտությունները
հյուսիսային ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ են!!!...
Այսպես թե այնպես, անգամ թեական ու դեռևս լուսաբանումներ ակնկալող
բազում հանգամանքներով հանդերձ, ժառանգաբան Stephen Oppenheimer-ի
և այլոց համոզմունքները հերթական անգամ հակվում են հաստատելու
«Ծննդոց-Այա» տեսությունը: Բայց, հայրենի մեր հայագիտական
«կապիկները» հասու չեն անգամ այդքանը «թխելու» համար, իսկ
քաղաքական շահարկումների պատճառով զրկում են հայոց շատ ավելին
մատուցելու հնարավորությունից… Այստեղ արդեն տեղին է
ժողովրդական ասույթը.
ՉՈՒԶՈՂԻ ՄԱԼԸ ՈՒԶՈՂԻՆ
ՀԱԼԱԼ Է…
Մինչդեռ, ծագումնաբանությունից շատ ավելի,
այս բոլորի ընդերքում սքողվում են համամարդկային մեծագույն
առեղծվածի տիեզերաբանական բանալիներն ու Խորհուրդ Խորինը: Այդ
արդեն ոչ մեկի սեփականությունը չէ, բայց ինչպես Արեգակը պատկանում
է նրան, ում գլխավերևում կամ գլխուղեղում հայտնվել է...
*
Անգլերեն հնագույն գրքի առաջին էջում բերված է ավելի վաղ
Բեդե Պատվելու
աշխատությունից հետևյալ մեջբերումը. «Բրիտանիա
կղզին 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն
ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ,
բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին
բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից եւ
ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե,
«Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական
Քրոնիկոն, 748թ.):
|
|
|
|