ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
  
 
 


Լուսանկարը` Սամվել Սևադայի
  
 
 
   
     Կենսագրական        Ա. Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋԸ  
      10/12.2007թ.
  
         2002թ.-ից սկսած Ալեքսանդր Վարպետյանին (գրական անունը` Արորդի), ներկայում` Ֆրանսիայի քաղաքացի, արգելվում է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Առաջին հայացքից մի անհեթեթ և անհավանական իրողություն է թվում դա… բայց փաստ է: Մեր կայքում խնդիր ենք դրել հետևողական և անաչառ ձևով հետաքննել ու բացահայտել այդ առեղծվածն իր բոլոր նրբություններով:
        Իր Հայաստան մուտք գործելու արգելքի հավանական և անհավանական բազմաթիվ վարկածներ Վարպետյանը շարադրել և վերլուծել է դեռ 2003թ.-ին` իր “Ազգային Խաչբառ կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը” գրքույկում: Ցանկացողները կարող են ծանոթանալ այդ գրքույկին, սակայն մենք դրան չենք անդրադառնա, քանի որ մեր վերջին հետազոտությունների, այդ թվում Վարպետյանի հետ մշտական երկխոսության, արդյունքում բավականին որոշակիացրել և նեղացրել ենք այս առեղծվածի գաղտնիքները: Թեպետ մեզ համար էլ դեռևս չբացահայտված են մնում շատ կարևոր նրբություններ ու մանրամասներ:
        Որոշ կազմակերպություններ և անհատներ տարբեր ատյաններում փորձել են պարզաբանել այս հարցը: Մասնավորաբար` ՀՀ առաջին օմբուդսմեն Լ.Ալավերդյանը այս հարցը լուծելու պահանջ ներկայացնող որոշում է ընդունել 2005թ.-ի դեկտեմբերին, այս հարցին մի քանի անգամ անդրադարձել է “Հետաքննող Լրագրողներ” ("Հետք") կազմակերպությունը (նախագահ` Է.Բաղդասարյան), ամենատարբեր ատյաններին բազմիցս դիմել են Ա.Վարպետյանի որդին` ՀՀ քաղաքացի, երևանաբնակ Արթուր Վարպետյանը, և էլի մի քանի անհատ մարդիկ, որոշ հրապարակումներ են եղել նաև մամուլում: Իսկ արդյունքներն ու ստացված պատասխանները մեծամասամբ ծիծաղելի են և անհեթեթ:
        Նշենք, որ ինչպես հավաստիացնում է Ա.Վարպետյանը, շատ հզոր մարդիկ են փորձել միջնորդել և լուծել իր վիզայի հարցը` սակայն անհաջող: Մասնավորաբար, անգամ հանրապետության վարչապետ, երջանկահիշատակ Ա.Մարգարյանին չի հաջողվել լուծել այդքան չնչին թվացող հարցը:
       Նշենք նաև, որ մինչև 2007թ.-ը նրան Հայաստան մտնելու բոլոր մերժումները եղել են առանց չնչին իսկ բացատրության, սակայն 2007թ.-ին ինչ-ինչ պատճառներով ՀՀ իշխանությունների կողմից սկսվեց հրապարակվել նրա Հայաստան մուտքի արգելքի որոշակի պատճառներ: Պատկերը գնալով սկսեց հստականալ, սակայն հարցականները պակասելով հանդերձ` առավել խորացան: Մենք կշարունակենք մեր դիտարկումներն ու հետաքննությունը` դեռևս խուսափելով վերջնական գնահատականներ տալուց:
        Մեր կողմից այս գործի հետաքննությունը ոչ միայն մարդու իրավունքների ու մարդասիրության, քաղաքացիական դիրքորոշման ու ժողովրդավարության, արդարության և արժանապատվության հարց է, այլ նաև` ազգային անվտանգության ու գոյապայքարի: Ո՞վ կարող է վստահ ասել, որ այս գործը չի հանդիսանում մեր ազգի հետևողական գլխատման տեսանելի և անտեսանելի հանգույցներից մեկը` այն գլխատման, որի գագաթնակետն անշուշտ հոկտեմբերի 27-ն էր:
       Ներկայացվող հղումներով կարող եք ծանոթանալ այս առեղծվածային գործի մի շարք մանրամասների:
  10/06.2008

                         
                            
Ա. Ա. ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ            
(ինչո՞ւ նա արտաքսվեց հայրենիքից և հետապնդվում է ցայսօր)

Իմաստուն է նա, ով հետևանքի մեջ պատճառ է տեսնում պատճառի մեջ` հետևանք,
նույնության մեջ` տարբերություն,
տարբերության մեջ` նույնություն,
«Մեծը` փոքրի ներգո, փոքրը` մեծի» 
և երևույթների ներքո` էություն, էությունների մեջ` երևույթ...

( Ալեքսանդր Արորդի, «ՏԱՊԱՆԱՔԱՐ» )
  
  23/01.2009

           

 
ՍԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՄ   «ԿԱՐԱՊՆԵՐԻ ԵՐԳԸ» ...
  26/10.2008

                               
ԵՐԵՎԱԿՈՒՄ ...
...Ըստ փաստացի վկայությունների, այդ արտաքսումը պաշտոնապես հրահանգել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, 2008 թ. մարտի 10-ի «ՆԿ-38-Ա» կարգադրությամբ...
  
Հղումներ

http://www.persons.am/am/518.htm



Բացի Ա.Վարպետյանի կենսագրական տվյալներից,
այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ այցելուների գրություններ:
http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian



Ա.Վարպետյանին նվիրված էջ`
WIKIPEDIA ինտերնետային հանրագիտարանում:

  
  
  
  Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
 
 
 
Գործին առնչվող մանրամասներ  
         

  23/05.2018
 
 
    
    ՔԱՅԼ ԱՐԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ....     

         

  24/12.2016
 
 
    
    ԱՐՏԱՌՈՑ....     
 
 
         

  15/10.2015
 
 
    
        ԽԱՂԱԹՂԹԵՐԸ  ԲԱՑԵԼՈՒ  ԺԱՄԱՆԱԿԸ...    
 
  
         

  01/10.2015
 
 
    
    ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է «ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ»...     
  
         

  01/07.2013
 
 
    
ՀՈԳԵՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ..   

13/04.2013 
                 
 
ԿԱՏԱՐՎԵՑ!!!.. 

12/01.2013 
               
 
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ..   
12/01.2013       
    
ԽԱՂԱԹՂԹԵՐԸ  ԲԱՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

08/04.2012 
 
                                                  
                                
  10/02.2012

        

ԵՎՍ ՄԵԿ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՓՈՐՁ
 հանգուցալուծելու համար 2002 թ. ի վեր  ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆԻՆ հայրենիքից արտաքսման և մուտքի արգելման առեղծվածային խնդրականը:
 

  16/03.2010

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆ C. GOUBET-Ի
պատասխանը Ն. ՍԱՐԿՈԶԻԻՆ հղած
 Ա.Վարպետյանի նամակին

 
  15/04.2008

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի նորանշանակ իշխանություններին
  17/03.2008

 
Հարցեր պետական-քաղաքական անձանց
  04/12.2007

 
Մինչև ե՞րբ Ա.Վարպետյանին չեն թողնի Հայաստան
  10/11.2007

   
"Եղելության վիճակագրությունը"`
Ա.Վարպետյանի շարադրմամբ
  30/09.2007

 
Բաց նամակը ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանին
  17/09.2007

 
ՀՀ ԱԳՆ անպատասխանատվությունը
և “Հետքի” հետևողականությունը
  12/09.2007

 
Ա.Վարպետյանի “Ա1+”-ին տրված հարցազրույցը
  30/08.2007

 
Ա.Վարպետյանի պատասխանը "Օվիրի" փաստաթղթին
  22/08.2007

 
Ազգային անվտանգության հասկացողությունը ՀՀ-ում
  06/08.2007

 
"Հետքի" արձագանքը "Օվիրի" պատասխանին
  18/07.2007

 
"Օվիրի" պաշտոնական պատասխանը “Հետքին”
  04/06.2007

 
Խնդրի արծարծումը "Հետքի" կողմից
  30/05.2007

 
Բաց նամակը ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին
  07/09.2006

 
Ա.Վարպետյանի որդու դիմումը
ՊՆ նախարար Ս.Սարգսյանին
  15/12.2005

№ 2 – 0340  
Օմբուդսմեն Լ.Ալավերդյանի որոշումը
  05/02.2005

 
Բաց նամակը ՀՀ հինգ բարձրագույն իշխանություններին