ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
 
 ՔԱՅԼ ԱՐԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ...
   
Գորիկ Գ. Հակոբյանը, «Արարատի գագաթներից» վեր ու սնարին                 
(
ձախից՝  Պաշտ. նախարար  Ս. Օհանյանը, աջից՝  ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը...): 

www.eutyun.org/S/2/AVG/AVG_1601224_ARTAROC.htm
 
Որքան մեծ ու լկտի է սուտը՝
  այդքան թվում է հավանական:
Որքան բարձր ու ակնհայտ է ոճրագործը՝
 
նույնքան անհավանական...
   2002 թ. Հայաստանից մեր վտարման պատճառը հանրությանը մնում է առեղծված: Սկսելով «նպատակահարմար չէ» ոչինչ չասող պատճառաբանությունից, անցնելով «ՀՀ պետանվտանգության և հասարակական կարգին լուրջ սպառնալիք»  ( 2008 թ., http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm ), մինչև իբր «նացիոնալ-ֆաշիստական գործնություն» (2016 թ., վերևի հղմամբ ), որպես պատասխան ՀՀ Վարչական դատարանի պահանջին մեզ  Հայաստանից արտաքսման պաշտոնական որոշման, ԱԱԾ  ներկայացնում է անհեթեթությունից ավելի մանկական խզբզանք հիշեցնող ստորև իբր փաստաթուղթը: Այն էլ անվանական առատ տառասխալներով, անստորագիր և որպես միայն «Ձև», բացահայտորեն լրացված անփորձ ինչ-որ ծառայողի կողմից և այն էլ հետին ամսաթվով (23.01.2013 թ., երբ մենք վտարված ենք 2002 թվից...):  Միանգամայն պարզ է, որ ոչ մեկ պաշտոնական որոշում երբեք չի էլ եղել: Այլ ինչ-որ մեկի հրահանգը: Իսկ թե ինչո՞ւ , մնում է անհայտ ...
    
   


   Ինչ վերաբերում է մեր իբր «ազգամոլական-ֆաշիստական» հայացքներին, ապա այդ հերքելու համար բավական է այցելել հակամարտող հարևան երկրներ և հայցել համապատասխան  ապացույցներ:   
   Ահա այսպիսի մի հանրապետություն էր Հայաստանը, ոչ միայն կատարելապես անօրինական, այլև՝  աներևակայելիորեն հակաազգային հենց գիտական ու գաղափարական առումներով: Եվ այդ էլ մեր քառասունամյա կատարելապես անվարձահատույց նվիրումի ու վաստակի դիմաց:   
   Ինչ մնում է Վարչական դատարանի հետաքննությանը, ապա երկու տարի է ի վեր ձգձգվող այդ գործընթացը կարող երկարել մինչև «հաց բերողի» ճակատագիրը...

  Մինչդեռ, չի եղել որևէ հանցանք, ՀՀ օրենսդրության որևէ խախտում, «նացիոնալ-ֆաշիստական» որևէ դրսևորում որևէ ազգ թե ազգույթի նկատմամբ: Եղել է ճիշտ ընդհակառակը՝ «սուտ մատնություն», «հոր դեմ սարքած գործ», ինչպես մեր որդուն՝  Արթուր Վարպետյանին հայտնել են հենց ԱԱԾ-ից իր մտերիմները: Եվ ի վերջո եղել է ԱԱԾ երբեմնի տնօրեն, արդ հանգուցյալ Գորիկ Գուրգենի Հակոբյանի երդումը. «Քանի  դեռ կենդանի եմ Վարպետյանը պիտի Հայաստան չմտնի» ( տե՛ս. «Քանի դեռ կենդանի է Կաշչեյ Անմահը...» քննախուզությունը. www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm ):     
    Արդ, մեկուկես տասնամյակ տևող  մեր անձի դեմ այս բացառիկ ոտնձգությունը կարող էր հանգուցալուծվել նույնիսկ առանց դատաքննության ձգձգման, պարզապես ԱԱԾ-ի կողմից մեզ վտարանդիների բանկից  ջնջմամբ,  ինչպես եղել է փարիզաբնակ Շ. Ոսկերչյանի պարագայում: Եվ այդ առանց տարիներ ի վեր առողջական, հոգեբանական ճնշումների և նյութական ահռելի վնասների որևէ հատուցման: Եվ ի շահ ժողովրդի կողմից ԱԱԾ-ի և ժողովրդական բարեփոխումների նկատմամբ հասարակական հավատի վերականգման:
    Պարոնայք ԱԱԾ-ականներ և նորանշանակ հարգելի տնօրեն պարոն Արթուր Վանեցյան,                                                                             ՔԱՅԼ ԱՐԵՔ !!! ...
  Ալեքսանդր Վարպետյան Մարսել, 23.05.2018 թ.