ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
 

                                                 ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ


       

 
Եթե ս
կսել ենք, ուրեմն պարտ ենք գոնե այս հարցով քննախուզությունը հասցնել որևէ հանգրվան, քանի դեռ մեկ տասնամյակից ավելի տևող այս առեղծվածը կա՛մ մեկընդմիշտ չի փակվում
կա՛մ վերջնականապես չի բացվում:
Զի, առեղծվածը թանձրանում և այն հիրավի առնում է ավելի ու ավելի խորհրդավոր և պատմա-կենսագրական բնույթ, այլևս անքակտելի մեր գիտա-փիլիսոփայական վաստակից:

    
    Ընթացիկ մեր նախորդ հաղորդագրությամբ
տեղեկացրել էինք  ՀՀ նախագահին  ուղղված Հայապահպան Նախաձեռնությունների Համակարգման Խորհրդի (ՀՆՀԽ) «Ա.Վարպետյան-70» հոբելյանի և մեր դիմումների վերաբերյալ  ( http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_130112_Xaxatxter.htm  ):  Ըստ այդմ, երկուսս էլ հայցում էինք այդ առիթով հայրենիք կարճատև այցելության թույլտվություն: Ավելին, մենք առաջարկում էինք ՀՀԿ արտահերթ 14-րդ համագումարում  նախագահի ելույթում հնչեցված մի շարք խնդրականներին մեր ավանդը, որոնք տասնամյակներ ի վեր մշակված նաև «Էություն» ոգե-գաղափարական համակարգի հիմնադրույթներից են:
    
    Ըստ ՀՆՀԽ-ին  ուղղված 09/01/2013թ. N°20-14504  ՀՀ նախագահության աշխատակազմի  հավաստագրի առաջին դիմումը վերահասցեագրվում է Մշակութային նախարարությանը: Վերջինս, 07/02/2013թ. գրությամբ պատասխանում է, որ իր իրավասության սահմաներում չի առարկում  «Ա. Վարպետյանի 70» ամյա հոբելյանի կազմակերպմանը (կից փաստաթուղթը ): Որոշումն անշուշտ դրական է և կանաչ լույս միջոցառմանը: Կարելի է այն ինքնին ընդունել նաև հայրենիք մեր այցելության թույլտվություն, ինչին հակված ենք շատերս:  

                                          

    Բայց ահա, հաճախ ԱԱԾ-ի նորություններին անդրադարձող և «Հայկական վարկած» հորջորջվող մի էլէկտ. թերթ, 2013/02/15 թողարկման մեջ Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը» հաղորդաշարի 3-րդ բաժնում, ներկայացնելով հոկտեմբեր 27-ի ահաբեկչության իր վարկածը, այն ավարտում է բացառիկ արտառոց հետևյալ եզրահանգմամբ.

  «Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին»:

    Երևույթն հիրավի արտառոց է այնքանով, որ այդ ամբողջ շարադրանքում հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ կապված այդքան կարևոր անձանց թողած հեղինակը հիշատակում է մեզ, ակամա ակնարկելով «Ազգային խաչքար կամ Հոկետեմբեր 27-ի առեղծվածը» մեր քննախուզությունը (մասնավորպես Ն. Հունանյանի հիրավի այդքան խնդրահարույց «կարմիր թղթապանակի» վերաբերյալ ):
   Այն մենք հրապարակել էինք www.eutyun.org կայքում, իսկ անցյալ տարի մեկընդմիշտ փակել ու թաղել: Ոչ պակաս արտառոց է «27-ի քաղաքական շահարկումների երկար շրջանի վերջը» առնչել մեր ինչ-ինչ կապերի հետ: Իսկ այն, որ նման անհեթեթությունը հրապարակվում է հենց այս՝ մեր հոբելյանի կազմակերպման ժամանակահատվածում, ինքնին հուշում է ԱԱԾ գրասենյակներում մեր դեմ նոր խարդավանքներ խմորելու մասին:
   Ուստի, այդ «պրովոկացիային» մեր պատասխանը նախ հրապարակեցինք «ֆեյսբուկի» մեր էջում, ապա «ՀԵՏՔ -հետաքննող լրագրողներ» կայքէջում: Այն արդեն տարիներ է ի վեր հետևողականորեն ջանացել է լուսաբանել հայրենիքից մեր վտարման և այդքան համառ հետապնդումների առեղծվածը ( տես ներկայացված նյութի տակ հղումները ):


  
  Ալեքսանդր Վարպետյան. ի գիտություն ԱԱԾ-ի

     12:53, 16 փետրվարի, 2013

    Նախաընտրական այս շրջանը հարուստ է արտառոց միջադեպերով, բայց հավելվում են առավել     ապշեցուցիչները:
   «Հայկական վարկած» կայքի 2013/02/15 թողարկման, «Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը» հաղորդաշարի 3-րդ բաժնում, հեղինակ Ա.Վահանյանը հանգամանալից ներկայացնում է հոկտեմբեր 27-ի ահաբեկչության իր վարկածը, և այն ավարտում բացառիկ արտառոց հետևյալ եզրահանգմամբ.
 
   «Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ  
 գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր  
 Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ  
 պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ
 սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս
 առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի
 քաղաքական շահարկումների երկար շրջանին»:


    Այսու, պարզվում է, որ «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին վերջ կտրվի 
 արտերկրում մեր ինչ-ինչ կապերի բացահայտմամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս:
     Հիշեցնենք, որ այս արտառոց անհեթեթությունը հրապարակվում է նախընտրական մի 
 ժամանակահատվածում, երբ Հայապահպան նախաձեռնությունների համակարգման խորհուրդի «Ա.
 Վարպետյան-70» հոբելյանական միջոցառման առնչությամբ դիմվել և ստացվել է Մշակութային
 նախարարության արտոնությունը (տես ներքեւում): Մինչդեռ ՀՀ նախագահին ուղղված հայրենիք մեր
 կարճատև այցելության
հայցը մնացել է անպատասխան և քննարկվում է ԱԱԾ գրասենյակներում:
     Նկատի առնելով, որ նշյալ կայքը հաճախ է անդրադառնում ԱԱԾ նյութերին, պետք է ենթադրել, որ
  «Հա, մեկ էլ 27...» և «արտերկրում մեր ինչ-ինչ կապերի» վերջաբանը ակնհայտորեն առնչվում է վերջին
  հանգամանքի հետ, ըստ երևույթին, մի նոր զրպարտանքով հիմնավորելու համար թե՛ ընթացիկ
 մերժումը և թե՛ ընդհանրապես մեկ տասնամյակ է ի վեր մեր «գլխին սարքված գործը»:

    Ուստի պարտ են ազդարարել.

  - Սույն հայտարարությունը գալիս է աներկբա վկայելու, որ հայրենիքից մեր վտարումն ու տասնամյա
 հալածանքները հիրավի կապված են հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ:
 
    - Իրականում, մեր վտարման ու հալածանքների բուն պատճառների փնտրտունքներն էին, որոնք 
 տարիներ հետո մեզ մղեցին «Ազգային Խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզությանը: 
 Այն մենք հրապարակեցինք
www.eutyun.org կայքում, իսկ անցյալ տարի վերջնականապես փակեցինք:

    - Ոչ մեկ օտար տերություն այդ մասին տեղյակ չէ: Հետապնդումների հետ կապված ստիպված ենք  
 եղել գրավոր սոսկ ակնարկել միայն 1-2 երկների, այդ թվում Ֆրանսիայի իշխանություններին, հայցելով  
  իրենց
միջամտությունը: Ոչինչ ավելին, բացարձակապես ՈՉԻ՛ՆՉ:
 
   - Մենք մեր ամբողջ գիտակցական կյանքը կատարելապես անվարձահատույց նվիրել ենք հայ ազգի  
  ինքնաճանաչման, պատմական ապաքինման և հարատևման որոնումներին: Հասել ենք աննախադեպ  
  բացահայտումների ( կարևորագույնները՝ անտիպ) և կյանքի մայրամուտին՝ առանց երբևէ
  քաղաքականությամբ զբաղվելու կամ լինելու որևէ կուսակցության թե այլ կառույցի անդամ, բացի մեր 
  իսկ հիմնադրած «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարից ու նրա «Հարատևման Ուխտ»
  նախորդից:
 
  - Պատրաստ էինք ամենայն համարել անցած, այսքանից հետո շարունակել ներդնել մեր  
  կարողությունները նշյալ նպատակներին և երկրի բարօրությանը (այդ մասին առաջարկել ենք ՀՀ 
  նախագահին, նշյալ հղմամբ):

       Իսկ եթե այս սովորական խառնակչություն չէ կամ ընթացիկ խարդավանք, և եթե այդ կեղտը մեր
  վրայից մաքրելու փոխարեն պիտի շարունակվեն առավել բանսարկումներ, ասպետորեն
  հայտարարում ենք.

    Դիմելու ենք հարակից բոլոր տերություններին և համապատասխան հաստատություններին,
  խնդրելով բացահայտել մեր անձի հետ կապված որևէ ապօրենի, սքող կամ կասկածելի արարք,
  ինքներս մեր կողմից ներկայացնելով մեզ հետ կապված ամենայն, մինչև վերջին մանրուքը:
     Հուսանք, որ այդժամ «հոկտեմբեր 27-ի» խնդրականը վերջնականապես կփարատվի:

     
      Տես նաև՝

                                          ( http://hetq.am/arm/news/23407/aleqsandr-varpetyan-i-gitutyun-aats-i.html )

 
      Ահա իրավիճակը արդի դրությամբ:
      «Խաղաթղթերը բացվելու» փոխարեն կարծեք փակվում են, հարցականներն ավելանում, խավարը թանձրանում առավել: Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ «Հայկական վարկած» հորջորջվող էլեկտրոնային թերթը, որ բացահայտորեն իշխանական է, մերձնախագահական և ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ի ոչ պաշտոնական խոսափողը: Ինչո՞ւ է այն «աղմկում», երբ ՀՀ նախագահին ուղղված մեր հայցը մնում է անպատասխան, իսկ «Ա.Վարպետյան-70» հոբելյանական նախաձեռնության կազմակերպիչները և ոգևորված շատերը միանգամից լռեցին: Արդյոք այդ տվյալ հրապարակման նպատակը չէ՞ր, վիժեցնել միջոցառումը ահաբեկելով նրանց, իսկ մեր դեմ նյութելով առավել հրեշավոր մի դավ:
  
   Բայց այդ ինչո՞ւ, մեր այդ ո՞ր մեղքի համար, ինչո՞վ ենք մենք «ՀՀ պետական անվտանգությանը լուրջ սպառնալիք», երբ մեր «Հոկտեմբեր 27-ի առեղծված» քննախուզությունը հենվում է հիմնականում լրատվամիջոցներում հրապարակված հանրահայտ տվյալների վրա, երբ մենք դադարել ենք այն քջջել և երբ այդ ահաբեկչությանը անչափ մոտ կանգնած քանի դեմքեր վաղուց լռել են: Եվ այդ «Հայկական վարկածն» էլ ջանում է փակել ամենայն, ակնկալելով  «մի օր մեր արտերկրյա ինչ-ինչ կապերի բացահայտմամբ վերջ գտնել «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին» և երևի ոմանց «լրտեսական կրքերին»... Իսկ գուցե ըստ այդմ մեր անվտանգության ծառայությունները ջանում են որևէ կերպ արդարացնել տարիներ առաջ իրենց հրեշավոր նենգությունը ոմն ազգանվիրյալ երախտավորի նկատմա՞մբ:
  Եվ արդյոք, ՀՀ նախագահը տեղյա՞կ է այս բոլորից թե՞ ինչ-ինչ «մութ ուժեր» տնօրինում են իրավիճակին, ինչպես ենթադրում են ոմանք և տարակուսանքով արտահայտվել ենք նաև մենք նախորդ՝  «Խաղաթղթերը բացելու ժամանակը» հաղորդագրությամբ: Այսպես թե այնպես, արդեն պարզ է, որ ոչ մի «Ա. Վարպետյան-70» տեղի չի ունենալու: Ավելին, կարող է պարզվել, որ այս ամենը հերթական մի կատարյալ «ֆարս» էր...

  Վերջերս, աղմկահարույց մի շարք իրադարձություններից հետո, լռություն իջավ դրանց վրա, ինչպես «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության ու դրա հիմնադիր Վ. Օսկանյանի պարագայում: Այդ առնչությամբ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը հայտարարել էր. «Թող գա բացատրվի, եթե հիրավի անմեղ է»: Գուցե այդ է հանգուցալուծո՞ւմը, գուցե մեզանից այդ է ակնկալվո՞ւմ: Առավել ևս, որ ըստ մեր հայտարարության պատրաստվում ենք դիմել հարակից  բոլոր տերություններին և համապատասխան հաստատություններին, խնդրելով բացահայտել մեր անձի հետ կապված որևէ ապօրենի, սքող կամ կասկածելի արարք, ինքներս մեր կողմից ներկայացնելով մեզ հետ կապված ամենայն, մինչև վերջին մանրուքը:
 
   Վստահաբար ազնիվ կլինի այդ «լյուստրացիոն» շղթան առաջինը սկսել հենց հայրենի իշխանություններից:
   Առավել ևս, որ հայ ժողովրդի, այլոց և պատմության առջև մեր և ամենայնի թափանցիկության առաջինը ու ամենաշահագրգիռը մենք ենք: Եվ այդ վասն վերին ճշմարտության, մեր բազմամյա անձնազոհ նվիրվածության և Էություն ոգե-գաղափարական համակարգի: Հատկապես հանուն վերջինիս, որը մի ամբողջ կյանք արժեցավ:   
    Մինչդեռ հանուն թյուր գաղափարների թե համոզմունքների քանի հարյուր հազարավորներ են զոհվում:  
   

   Իսկ վերստին գարուն է...                                       
                                          
  Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել, 1.03.2013 թ.