ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  Ա.Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածը
 
ԱՐՏԱՌՈՑ...

   
 
Որքան մեծ ու լկտի է սուտը՝
  այդքան թվում է հավանական:
Որքան բարձր ու ակնհայտ է ոճրագործը՝
 
նույնքան անհավանական...
  
     2002 թվականից մեզ նրբորեն արտաքսելուց, հայրենիք մուտքը խստիվ արգելելուց և տասնհինգամյա համառորեն հետապնդումներից հետո, շատ-շատերի համար մնում է մեծ մի հարցական. իսկ ինչո՞ւ և այդ մեր ո՞ր մեղքի համար ենք համարվում «ՀՀ պետանվտանգությանը լուրջ և հիմնավոր սպառնալիք»:
   Մենք բազմիցս  անդրադարձել ենք այդ առեղծվածին այստեղ ( www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm ) և անգամ առանձին հրատարակել «Քանի դեռ կենդանի է Կաշչեյ Անմահը...» հետաքննությունը (Մաս 1-ին.    http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm , մնացյալը՝  այլևս շուտով... ): Այդ խորհրդավոր իրողությանը անդրադարձել է նաև հայ և օտար մամուլը: Մեկը կից հղմամբ ( http://hetq.am/arm/news/10339/noric-azgayin-inqnutyan-masin.html ) :
 
     Սակայն, արտառոց պատճառաբանությունը ԱԱԾ-ից եկավ վերջերս, ի պատասխան  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հարցմանը ( ՀՔԱՎԳ ):  Փաստաբանական հարցմանը ԱԱԾ չի պատասխանել, ինչպես անպատասխան մնացին շուրջ 40 երախտավոր արվեստագետ-մտավորականների ԱԱԾ-ին և ՀՀ նախագահին ուղղված  «Վերադարձ»  միջոցառման հայցը ( https://www.facebook.com/events/1702494720038951/ ):    
    Իսկ այդ պաշտոնական պատճառաբանությունը գլուխգործոց անհեթեթությունից ավելի աներևակայելիորեն ԱՐՏԱՌՈՑ է, այն էլ «ազգային» և service intelligence հավակնող ԱԱԾ ահաբեկչության դեմ պայքարի Գլխավոր Վարչությունից: Ըստ այդմ, մենք և ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը մեղադրվում ենք ո՛չ ավել, ո՛չ պակաս... ծայրահեղական արիա-ֆաշիզմի և ինչ-ինչ դիվական ծրագրերի մեջ, առանց չնչին մի փաստ կամ գեթ մեկ տող նշելու... ( կից նամակի պատճեն ):

   
        
 
      Այսուհանդերձ, վերջապես որոշ լուսաբանման հետ նման պատասխանը բարձրացնում է նոր հարցականներ, դրևորելով նաև անհավատալի վրիպումներ և տգիտություն.
    - Նախ, ինչո՞ւ այդ պատճառաբանությունը ցայսօր չէր ներկայացվում, ի փոխարեն նախապես «նպատակահարմար չէ», ապա՝  «պետական գաղտնիք», այնուհետ «ՀՀ պետանվտանգությանը լուրջ և հիմնավոր վտանգ» անհեթեթ մեղադրանքների: Ո՞վ կարող է հավատալ այդ «լուրջ վտանգին» և որքանո՞վ է այն «պետական գաղտնիք»...   
    Ակնհայտ է, որ այդ պատճառաբանությունը ուղղված է արտաքին աշխարին և միտում է փակել միջազգային ատյաններին դիմելու բոլոր դռները, այն էլ Եվրոպայում զելվող ֆաշիզմի և ահաբեկչության ֆոնին: Հայաստանում ոչ ոք չի հավատա այս հերյուրանքին, իսկ հասարակական կարծիքի վրա իշխանությունները միշտ էլ թքել են:
  
   - Ըստ մեզ՝  նաև շեղելու համար հոկտեմբեր 27-ի վերաբերյալ մեր արմատական բացահայտումներից, հատկապես շարադրված «Ազգային խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» հատորում ( Լոս Անջելես, 2013 թ.):
  
  - Մի՞թե ընդամենը այդ պատճառով ԱԱԾ նախկին տնօրեն, ամբողջ մի գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը պիտի իր կյանքով երդվեր. «Քանի դեռ ինքը կենդանի է, Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի» ( www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm ):
 
 - Այլևս բացահայտ է, որ ոչ մի «լուրջ ու հիմնավոր» այլ պատճառաբանություն չունեն, բացի հոկտեմբեր 27-ի հրեշավոր ոճրից հետո կտրուկ փոփոխություններից, երբ արիականությունը փորձեցին շահարկել հենց «կգբական» շրջանակները և մենք դարձանք խանգարիչ ( անպայման նայել այս ճչացող փաստը. www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A ), իսկ ավելի ուշ՝ պետական այդ ոճրագործության մեր քննախուզությունից ու անբեկանելի բացահայտումներից հետո:

    - Պատասխանը պարունակում է մի շարք անճշտությունները, ինչպես Ազգային Իմաստության (ոչ թե Միաբանության...)  Տաճար, «2002 թ. մուտքի մերժում», երբ մենք հարենիքում պարզապես չի երկարացվել Մշակույթի նախարարության միջնորդությամբ անվճար կացության կարգավիճակը, ինչպես նախորդ անգամներ՝ նույն Մշակույթի և ապա Գիտության ու կրթության նախարարությունների միջնորդություններով: Իսկ այդ  ինքնին հավասարազոր էր նրբորեն վտարման: «Արիական միաբանությունը» հիրավի նացիստական, ռուսամետ և գործակալական  երանգավորմամբ այլ մեկ կազմակերպությունը է, ժամանակին ԷՈԻԹՅԱՆԸ  երդվյալ հետնորդը, ապա կազմակերպության և  անձամբ մեզ խիստ հակառակամետ ( ըստ ոմանց նրանք մասնակցել են մեր դեմ գործ սարքելուն ու վտարմանը):
 
  -  Բնավ անդրադարձ չկա Վիկտոր Համբարձումյանից սկսյալ հայ մեծագույն երախտավորների աջակցությանը մեզ և ԷՈԻԹՅԱՆԸ: Մի՞թե նրանք ևս ծայրահեղական նացիոնալիստներ էին ( տե՛ս. www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ): Նույնը նաև հիմնադիր և հիմնական  անդամների վերաբերյալ ( www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ):  ԱԱԾ ահաբեկչության դեմ ԳՎ հարգարժանը պետը մի՞թե տեղյակ չէ, որ  ԷՈՒԹՅԱՆ հիմնադրմանը  աջակցել է հենց ՊԱԿ-ը, բայց հետո թշնամացել իրենց քաղաքական գործիքը չլինելու ԷՈՒԹՅԱՆ Խորհրդի որոշումից: Մենք այդ մասին հայտարարել ենք տարբեր առիթներով ( մեկը՝ այստեղ. www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.htm ):  

- Բացահայտ է նաև, որ ՀՔԱՎԳ նախագահ Պր Ա. Սաքունցի հարցումը անմիջապես չի ուղղվել ահաբեկչության դեմ Գլխ. Վարչության պետին՝  այլ խորհրդակցվել է թե ո՞ւմ հանձնարարել պատասխանը: Զի, Վարպետյանի խնդրականը արդեն քանի տարի է գլխացավանք է դարձել ոչ միայն ԱԱԾ-ի՝ այլև ՀՀ նախագահի համար: Մի քանի անգամ իրեն ուղղված հայցերը փոխանցվել են ներքին տարբեր ատյաններին- 2005 թ. որպես ՊՆ՝ ՀՀ նախագահություն, 2013 թ. որպես ՀՀ նախագահ՝ Մշակույթի նախարարություն, «Վերադարձ» միջոցառման հայցը՝ ԱԱԾ: Այլ խոսքով, եթե 2000 թվից այս բոլորի հետևում Ռ. Քոչարյանն էր և «հին գվարդիան», 2005 թվից՝ հիմնականում Գորիկ Հակոբյան, ապա 2008 թվից՝ ՀՀ արդի  նախագահը...

-  ՀՔԱՎԳ-ի հարցմանը պատասխանելու համար Գլխավոր Վարչության պետը գոնե պիտի աչք նետեր մեր «դոսիեի» վրա: Ուրեմն այդտեղ «լուրջ և հիմնավոր» ոչինչ չկա (ժամանակի ՊՆ Սերժ Սարգսյանի թիկնապահն էր դրանով զբաղվել, գտել էր մաքուր, բայց առաջարկել էր դիմել նախագահ Ռ. Քոչարյանին... ): Այդ եղծ  մեղադրանքներին համացանցում մի տեղ հանդիպել էինք, վերագրել թափթփուկների զառանցանքերին ու զավեշտով անցել, առանց հետքերը պահելու1: Արդ ԳՎ պատասխանին ծանոթանալուց հետո մնացել են ապշած: Մի՞թե ամբողջ մի ԱԱԾ տարրական երևակայություն չունեն ավելի համոզիչ պատճառաբանություն հորինելու...

     Բնականաբար, այս պատասխանով ևս Վարպետյանի վտարման խնդրականը չի փակվելու՝ թերևս ընդհակառակը ( տե՛ս նաև այս խնդրականների վերաբերյալ «Ռուսական գործո՞ն» խորագրով ընթացիկ մեր նոր վերլուծականը. www.eutyun.org/S/E/X/X/X-24.htm ): Բացվում է վերջին և բախտորոշ նոր մեկ փուլ: Մինչ այդ մնում է զարմանալ կամ անհասկանալի, թե ինչո՞ւ նման մի զորավոր փաստաթուղթ տրվեց մեր ձեռքը: Այն բացահայտում է «ազգային անվտանգություն» հավակնող ծառայությունների ոչ միայն աներևակայելի նենգամտությունը, ստորությունն ու օտարամետությունը՝ այլև բացառիկ տխմարությունը հոգևոր և գաղափարական գերխնդրականներում: Սակայն, ինքնամերկացումից բացի այն մեզ համար ունի մի քանի կարևոր առանձնահատկություններ:
    Նախ ինքըստինքյան հերքվում են ԱԱԾ-ի նախորդ բոլոր բանսարկումները մեր անգլիական թե այլ երկրների գործակալ, մասոն թե չգիտեմ ինչ լինելու վերաբերյալ: Երկրորդ, պաշտոնապես գոնե հաստատվում է, որ հայոց արիական ծագումնաբանությունը ներմուծել ենք մենք «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրությամբ ( Մարսել 1988թ., Երևան 1990 թ., ռուսերեն՝ 2008 թ.), ինչը վիճարկում էին իրենց արիացի հռչակող գավառական կապկողները: Երրորդ, այդ պաշտոնական փաստաթուղթը ոչ միայն խայտառակում է հանրապետության ամբողջ մի ԱԱԾ-ին ( նենգությունն ու տխմարությունը՝ քարը գլուխը, այն սահմռկելի ոճիրներ և այլ պետությունների նկատմամբ ոտնձգություններ է պարունակում...)՝ այլև ՀՀ նախագահին (եթե չի արված որևէ մեկին վարկաբեկելու համար...): Եվ այդ վերջերս Ստեփանակերտում կայացած մտավորական «էլիտայի» հետ հանդիպման և հոգևոր-բարոյախոսական ճառաբանությունների համայնապատկերում, էլ չխոսելով խրոնիկական աճպարարությունների մասին:
 Եվ այսքանի հետ մենք  այլևս վերջանականորեն կատարելապես ազատագրվում ենք  հայրենի իշխանությունների նկատմամբ տարրական պատասխանատվությունից: Մեզ մնում է ազատագրել նաև լռության դիմաց պատանդված երևանյան մեր բնակարանը, թեև ծայրահեղ դեպքում կարող ենք զոհաբերել և՛ այդ:
    Մնում է մեծ մի ցավ. հայրենի «ազգային անվտանգություն» հավակնող ծառայությունների ողորմելի թշվառությունը և հրեշավոր խարդավանքները հենց ամենանվիրյալ ու ազնվագույն զավակների նկատմամբ և տառապյալ, անվերջ դավաճանված ողջ ժողովրդի:
    Հիրավի.
            «Իմ հայրենիք թշվառ- անտեր...»:
    

                                                                                       
  Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել, 24.12.2016 թ.  
             

   1 Ապշեցուցիչ է, բայց անհավատալիորեն իրական: Երեկ, 24.12.2016թ. սույն հոդվածը ԷՈՒԹՅՈՒՆ կայքում և համացանցում զետեղելուց հետո, այսօր 25.12.2016 թ. առավոտյան, մի համակրի ֆեյսբուքյան էջում բացահայտեցինք հիշատակյալ հոդվածը, որը ավելացնում ենք ստորև: Մի՞թե ամբողջ մի հանրապետության ամբողջ մի ԱԱԾ ահաբեկչության դեմ ողջ մի Գլխավոր Վարչություն ( ի դեպ Գորիկ Հակոբյանի երբեմնի պաշտոնը... ) Ա. Վարպետյանի դեմ «լուրջ և հիմնավոր» մեղադրանքը քաղում է դաշնակցական «Հայոց Աշխարհ» օրաթերթի  ոմն ՎԱՀԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ  աներևակայելի ստերով լի զառանցանքներից: Հատկապես 1999 թ.. Լոս Անջելեսում  իբր ի պաշտպանություն ոճրագործ Նաիրի Հունանյանի կազմակերպության ստեղծման (տե՛ս ստորև, վերջին պարբերությունը ):  Պակաս զարմանալի չէ, որ նույն հոդվածը գտանք նաև «Առավոտ»  օրաթերթի 09.04.2013 թ. թողարկման մեջ ( http://www.aravot.am/2013/04/09/228469/ ): Եվ երկուսն էլ 04.04.2013 թ. Զվարթնոց օդանավակայանում եռօրյա մեր արգելափակման կապակցությամբ ( www.youtube.com/watch?v=U7OVVrKrMCo&t=40s )...
  Զարմանալի, նախ դաշնակցական թերթից «Առավոտ»-ի  արտատպումն է: Երկրորդ, զի դրա գլխ. խմբագիր Արամ Աբրահամյանը լուրջ լրագրող է, նրա հետ 2000 թ. ունեցել ենք հեռուստատեսային հարցազրույց հենց արիականության թեմաներով, առանց չնչին իսկ նացիստական երանգավորման և բարեկամական տրամադրությամբ: Դրանից հետո նա սատարել է մեզ հրապարակելով վտարման հետ կապած մեր դիմումները ՀՀ վերին ատյաններին, մինչև կտրուկ ժխտական շրջադարձումը: Եվ այդ, ինչպես մի քանի այլ պարագաներում, վստահաբար ԱԱԾ-ականների ստորագույն բանսարկումները...

   Անքննելի են Աստծո գործերը, ԿԳԲ/ԱԱԾ-ի գործերը՝  թվում է թե առավել ևս:
   Սակայն, այդ միմիայն թվում է...

 
        

 http://www.armworld.am/detail.php?paperid=4562&pageid=140413&lang=_ar

               ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
ԵՆ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԻ՞Ն



  
      Բոլորն են արդեն վաղուց համոզվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներում բացակայում է ասելիքը։ Եվ դրա փայլուն օրինակն էր ապրիլի 5-ի հավաքում տեղի ունեցածը։
   Եվ այսպես, նախ Անահիտ Բախշյանը իր ելույթում հուզումնախառն ավետեց, որ մեր հայրենակից, «հայտնի գրող» Ալեքսանդր Վարպետյանին չեն թողնում մուտք գործել Հայաստան։ Քիչ անց Ժիրայր Սեֆիլյանն առաջարկեց իշխանությունների նկատմամբ սպառնալիքների ու ճնշումների միջոցով հասնել նրան, որ Ա.Վարպետյանի մուտքը ՀՀ թույլատրվի, իսկ դրա համար առաջարկեց հանրահավաքի բոլոր մասնակիցներին գնալ օդանավակայան եւ նրան «ազատել»։
   Հանրահավաքի եզրափակիչ ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ դա ոչ ժողովրդավարական քայլ է եւ յուրաքանչյուր հայ գրող իրավունք ունի գալ իր հայրենիք, այնուհետեւ կոչ արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին, Նիկոլ Փաշինյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ ՀՅԴ ներկայացուցիչներին հանրահավաքից անմիջապես հետո գնալ օդանավակայան եւ պահանջել թույլատրել Ա.Վարպետյանի մուտքը Հայաստան։
   Փորձելով պարզել, թե ով է այդ Ալեքսանդր Վարպետյանը, որի մասին այդքան խոսվեց հանրահավաքի ժամանակ, մենք բավական ուշագրավ տեղեկություններ հայտնաբերեցինք։ Նախ՝ ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան կետի համաձայն, այն է՝ հավաստի տվյալներ այն մասին, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը։
   Պարզվում է, 1990-ականների սկզբին Հայաստանում Ա.Վարպետյանի կողմից մշակվել եւ քարոզվում էր, այսպես կոչված, «հայ ժողովրդի մաքրման համակարգը», ըստ որի ազգաբնակչությունը պետք է բաժանվի երկու խմբի՝ «ընտրյալներ» եւ «թափթփուկներ»։
   Ըստ նրա, «թափթփուկները» հեռանկար չունենալու պատճառով գոյության իրավունք չունեցող հասարակության այն զանգվածն է, որին անհրաժեշտ է մեկուսացնել, զրկել բոլոր քաղաքացիական իրավունքներից եւ համակենտրոնացման վայրերում ստեղծել պայմաններ նրանց ինքնաոչնչացման համար։
   Իր այդ գաղափարները տարածելու նպատակով Ա.Վարպետյանը 1990թ. Հայաստանում հիմնում է «Էություն» Ազգային Միաբանության Տաճար» արիական գաղափարախոսությամբ հասարակական կազմակերպությունը եւ ակտիվ գործունեություն ծավալում իր գաղափարները Հայաստանում արմատավորելու եւ կազմակերպության համար հովանավորչություն ստանալու նպատակով։
   Բացի դրանից, Ա.Վարպետյանը հեղինակում եւ տարածում է իր գաղափարներն արտացոլող մի շարք, այսպես կոչված, «աշխատություններ», որոնց միջոցով քարոզում է շովինիստական, ֆաշիստական եւ հակամարդկային գաղափարախոսություն պարունակող ուսմունք, ինչը կարող էր պատճառ դառնալ նաեւ ազգամիջյան թշնամանք հրահրելուն։
   Այս ամենը հաշվի առնելով էլ 2002 թվականից Ա.Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է։
   Հիշեցնենք, որ Ա.Վարպետյանը Երեւան էր ժամանել ապրիլի 4-ին, թող ընթերցողի համար զարմանալի չթվա՝ Ստամբուլից։ Օդանավակայանում 4 օր անցկացնելով եւ տեսնելով, որ մամուլում աղմուկ բարձրացնելն ու իր անձը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը որեւէ օգուտ չեն տալիս, ապրիլի 8-ին Ա.Վարպետյանը ստիպված վերադարձել է Ստամբուլ։
   Կարծում ենք, այս ամենից հետո պարզ է, թե ով է Ալեքսանդր Վարպետյանը եւ ինչ նպատակներ է հետապնդել իր գործողություններով։ Զարմանալի չէ, որ զուտ իրավական խնդիրը քաղաքականացնելու միջոցով ոմանք ցանկանում էին հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից՝ ձեռքի հետ փորձելով դրանից որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել։
   Այստեղ զարմանալի է միայն այն հանգամանքը, որ այլոց թվում Ա.Վարպետյանի պաշտպանությամբ հանդես եկավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, քանզի, ինչպես հայտնի է, 1999թ. նոյեմբեր ամսին Ա.Վարպետյանը գտնվել է Լոս Անջելեսում, որտեղ փորձ է արել ստեղծել կազմակերպություն՝ ի պաշտպանություն Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի անդամների։

                                                                                                                                                                                   
                                                                                                                                        ՎԱՀԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ



               http://www.aravot.am/2013/04/09/228469/

               Պաշտպանում են Նաիրի Հունանյանի պաշտպանի՞ն
            Փորձելով պարզել, թե ով է այդ Ալեքսանդր Վարպետյանը, որի մասին այդքան խոսվեց հանրահավաքի ժամանակ, մենք բավական ուշագրավ տեղեկություններ հայտնաբերեցինք։ Նախ՝ ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան կետի համաձայն, այն է՝ հավաստի տվյալներ այն մասին, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը։

     Պարզվում է, 1990-ականների սկզբին Հայաստանում Ա.Վարպետյանի կողմից մշակվել եւ քարոզվում էր, այսպես կոչված, «հայ ժողովրդի մաքրման համակարգը», ըստ որի ազգաբնակչությունը պետք է բաժանվի երկու խմբի՝ «ընտրյալներ» եւ «թափթփուկներ»։ Ըստ նրա, «թափթփուկները» հեռանկար չունենալու պատճառով գոյության իրավունք չունեցող հասարակության այն զանգվածն է, որին անհրաժեշտ է մեկուսացնել, զրկել բոլոր քաղաքացիական իրավունքներից եւ համակենտրոնացման վայրերում ստեղծել պայմաններ նրանց ինքնաոչնչացման համար։

    Իր այդ գաղափարները տարածելու նպատակով Ա.Վարպետյանը 1990թ. Հայաստանում հիմնում է «Էություն» Ազգային Միաբանության Տաճար» արիական գաղափարախոսությամբ հասարակական կազմակերպությունը եւ ակտիվ գործունեություն ծավալում իր գաղափարները Հայաստանում արմատավորելու եւ կազմակերպության համար հովանավորչություն ստանալու նպատակով։ Բացի դրանից, Ա.Վարպետյանը հեղինակում եւ տարածում է իր գաղափարներն արտացոլող մի շարք, այսպես կոչված, «աշխատություններ», որոնց միջոցով քարոզում է շովինիստական, ֆաշիստական եւ հակամարդկային գաղափարախոսություն պարունակող ուսմունք, ինչը կարող էր պատճառ դառնալ նաեւ ազգամիջյան թշնամանք հրահրելուն։

   Այս ամենը հաշվի առնելով էլ 2002 թվականից Ա.Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է։ Հիշեցնենք, որ Ա.Վարպետյանը Երեւան էր ժամանել ապրիլի 4-ին, թող ընթերցողի համար զարմանալի չթվա՝ Ստամբուլից։ Օդանավակայանում 4 օր անցկացնելով եւ տեսնելով, որ մամուլում աղմուկ բարձրացնելն ու իր անձը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը որեւէ օգուտ չեն տալիս, ապրիլի 8-ին Ա.Վարպետյանը ստիպված վերադարձել է Ստամբուլ։

   Կարծում ենք, այս ամենից հետո պարզ է, թե ով է Ալեքսանդր Վարպետյանը եւ ինչ նպատակներ է հետապնդել իր գործողություններով։ Զարմանալի չէ, որ զուտ իրավական խնդիրը քաղաքականացնելու միջոցով ոմանք ցանկանում էին հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից՝ ձեռքի հետ փորձելով դրանից որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել։ Այստեղ զարմանալի է միայն այն հանգամանքը, որ այլոց թվում Ա.Վարպետյանի պաշտպանությամբ հանդես եկավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, քանզի, ինչպես հայտնի է, 1999թ. նոյեմբեր ամսին Ա.Վարպետյանը գտնվել է Լոս Անջելեսում, որտեղ փորձ է արել ստեղծել կազմակերպություն՝ ի պաշտպանություն Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի անդամների։
                                                                                                                                                          Վահան ԳԵՎՈՐԳՅԱՆ
                                                                                                                                                              «Հայոց աշխարհ»