|
|
|
Ջուրը
հանդարտվելով
է
պարզվում,
խարդավանքները՝
խառնելով: |
...Այն՝ ինչը պիտի
կատարվեր: Այսինքն՝ հանգուցալուծումը: Այն էլ
բուն իրականության երևակմամբ, բազում դիմակների,
դիմապաստառների, «դեկորացիաների» և խորթ
«մայրենիքի» իզիսյան քողի պատառոտումներով:
Խնդրին
բոլորովին անտեղյակ հետաքրքրասերներին անհրաժեշտ է
գոնե հպանցիկ ծանոթանալ այստեղ ներկայացված «Ա.Վարպետյանին
Հայաստանից վտարման առեղծվածը» բաժնի
ժամանակագրական նյութերին, դրանց քիչ թե շատ ծանոթ
անձանց՝ վերջին իրադարձություններին (կից՝ «Խաղաթղթերը
բացելու ժամանակը» և «Հանգուցալուծում»
հոդվածները ) և կից ՖԲ-դիմագրքերին
http://www.facebook.com/events/166758306753619/
http://www.facebook.com/alexandre.varbedian.5:
Ապա,
տարբեր տեղերում հրապարակված ստորև ներկայացվող
նյութերին.
Արդեն ահազանգել ենք, որ «Ա. Վարպետյան-70»
միջոցառման հայտարարությունից ի վեր բացառիկ
աշխուժացել են «չեկիստական» խարդավանքները,
ներառյալ սոցցանցերում և անհատապես: Այն աստիճան,
որ մեկ առ մեկ լռեցվում են թե՛ սկզբնական
խանդավառները և զարմանալիորեն խիստ մերձակից և
անվանի մտավորականները: Ի՞նչ հունարով, ի՞նչ
խոսքերով թե ի՞նչ միջոցներով՝ գոնե մեզ անհայտ է:
Հայտնի է միայն՝ հին, իբր փորձված «չեռնոբիլյան»
մեթոդներով: Այն էլ այնքան պրիմիտիվ ու բռի, որ
վտանգում են միանգամից դուրս թափել բուն
իրողության «ռադիոակտիվ» աղիքները: Ի վերջո ԱԱԾ-ի
տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի անձնական
ստորագրությամբ «ՀՀ անվտանգության սպառնալիքի»
մեղադրական վկայականը ո՞ւմ ասեք չի հետաքրքրի,
ինչպես նաև այդ ինչպե՞ս է, որ այդ սպառնալիքը
ցայսօր չի իրականացել...
Մարսել, 22.12.2012թ.
ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ (Լուստրացիա )-1
http://www.eutyun.org/S/MM/1/KGB-AATS%20martahraver%20.htm
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ»
http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=5481:2012-04-04-19-07-00&catid=45:2012-04-05-06-42-05&Itemid=20
Վերջերս տեղեկացանք, որ
մեր անունը վերստին դրվել է շրջանառություն, հոկտեմբեր
27-ի, բայց այս անգամ նաև «էպոսագետի» առնչությամբ, տվյալ
դեպքում «Իրավունք» թերթում (տե՛ս վերին հղմամբ). Այո՛,
ճանաչել ենք նրան, ինչպես ժամանակին բոլոր նորահայտ
«հայագետներին», «արիական», իբր նժդեհական ու ազգայնական
շատ-շատերին, որոնց մեջ ով ասեք չկար ( ինչպես և հիմա
...):
Պատճառը
պարզ է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայագիտության
ժողովրդականացումը, հայարիականությունը և գաղափարական
նման արծարծումների նոր հոսանքը հիմնականում բորբոքեց
«Էություն» Ազգային Իմաստության Տաճարը, որի շուրջ էլ
սկսվեց բուռն «աժիոտաժը»: Այստեղ չենք ուզում խոսել ո՛չ
դրա, ոչ «Փոքր Մհեր» խորհրդավոր խմբի, ո՛չ շատ այլոց ու
արտառոց բաների մասին և ո՛չ էլ տվյալ անձի: Նրա հետ մեր
«սերտ» փոխհարաբերությունների վերաբերյալ կարող եք դատել
http://www.persons.am/am/info.php?id=518
կայքից ( տե՛ս ստորև քաղվածքները, 2007-09-17
ժամանակահատվածում ): Անձն այդտեղ գրություն էր թողել,
սպառնալով հաշվեհարդար տեսնել մեզ հետ ու
մեր հետնորդների, տեղեկացնելով նաև, որ
վտարված ենք ՀՀ նախագահի կողմից և հույսով, որ շուտով չենք
վերադառնա...
Հավելենք նաև, որ մեր և հետնորդների նկատմամբ
հաշվեհարդարի սպառնալիքներ ԱԱԾ աշխատակիցների կողմից տրվել
են նաև անմիջականորեն մեր որդուն (տե՛ս
http://www.eutyun.org/S/MM/1/KGB-AATS%20martahraver%20.htm
):
Ի միջի այլոց ասենք
միայն, որ ըստ խիստ հավաստի աղբյուրների, մեր դեմ գործ
սարքած հանձնախումբը կազմված է եղել 1 «արիականից», 1
կղերականից և 1 ԱԱԾ գործակալից, իսկ հրահանգը տրվել է
նախագահականից (այդժամ՝ Ռ. Քոչարյանը...), ինչպես ստորև
նշյալ իր գրությամբ հաստատումը է նաև ինքը՝ «էպոսագետը» (
իսկ նա այդ ու շատ այլ բաներ որտեղի՞ց գիտեր... ):
Հետաքրքիր է իմանալ թե ինչո՞ւ է «Իրավունքը» նրա,
հոկտեմբեր 27-ի և ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանին հետ
հիշատակում նաև մեզ: Եվ այդ էլ հենց հոբելյանական «Ա.
Վարպետյան-70» միջոցառման շրջանում, ինչպես վերջերս նույն
մոտիվներով նաև «Հայկական վարկած» լրատվական կայքը (տե՛ս
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_130228_Hangucalu&um....htm )... Այն էլ
այն դեպքում, երբ մենք հոկտեմբեր 27-ի հետ անմիջական ոչ մի
կապ չունենք: Միայն տարիներ հետո կատարել ենք «Ազգային
խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» հանգամանալից
քննախուզությունը, իսկ անցյալ տարի փակել ու թաղել:
Սակայն,
ամենայն հավանականությամբ զոհի փոխարեն բուն ոճրագործի աջը
ինքնաբերաբար դուրս է սահում ժամանակի ավազակույտից...
Համենայն դեպս «Իրավունք»-ը այդ է ակնարկում: Այդ արդեն
պատկան մարմինների տիրույթում է, իսկ մենք անձի դեմ բողոք՝
առավել ևս մեղադրանքներ չունենք: Այսուհանդերձ, տվյալ
առիթով ԱԱԾ-ն հնարավորություն ունի լուսաբանելու մեկ
տասնամյակ առաջ մեր դեմ «սարքված գործը» և ի վերջո փակելու
այն, մեզ թույլատրելով հայրենիք ընդամենը
կարճատև այցելություն ( հիշեցնենք, որ մեր այդ հայցը ՀՀ
Նախագահին ցայսօր մնացել է անպատասխան, թեև ՄՆ «Ա.
Վարպետյան-70» միջոցառմանը պաշտոնապես չի առակել ): Եվ
այդ, վասն արդարության, հանուր վստահության, կորուսյալ
հավատի և հայրենիքի ու համայն հայության իր գալիքի
նկատմամբ լավատեսության: Եվ այդ հենց ազգային
անվտանգության նկատառումներով, զի նման «գործեր» կարող են
սարքվել նաև ցանկացած նվիրյալ հայորդու թե քաղաքացու
նկատմամբ:
Իսկ մենք,
պատրաստ ենք մեր անմիջական վկայությունը բերել ՀՀ պատկան
մարմիններին, ինչպես արդեն հայտարարել ենք «Հետք»
լրատվականում (
http://hetq.am/arm/news/23407/aleqsandr-varpetyan-i-gitutyun-aats-i.html
): Եվ վասն այդ, ամենայն հավանականությամբ մենք շուտով
կայցելենք հայրենիք, այդու թեկուզ սահմանային անցակետում
ինքնաբերաբար լուսաբանելու համար մեր անպատասխան մնացած
կարգվիճակը:
------------------------------------------
Քաղվածքներ
http://www.persons.am/am/info.php?id=518
կայքից, ավելին՝ ըստ նշյալ ժամանակագրության:
Մարսել, 9.03.2013թ.
Պարտ ենք
համարում տեղեկացնել, որ մենք
հայրենիքից վտարվել ենք նախորդ նախագահի
օրոք ու հրահանգով: 2006թ. ՊՆ վերին
օղակների նախաձեռնությամբ փորձ եղավ հարցն
հանգուցալուծել ու դեռ մեր
գաղափարաբանությունը մտցնել ազգային
բանակ: Գործը ՊՆախարար Ս. Սարգսյանի
մակագրությամբ հանձնվեց նրա վստահված
անձին, որը ԱԱԾ արխիվներում մեր դեմ ոչինչ
չգտնելով, այդուհանդերձ առաջարկեց դիմել
ՀՀ նախագահին և մեր դիմումը անձամբ
հանձնեց նախագահական: Պարզ էր, գործն
այնտեղ էր սարքվել և Ս. Սարգսյանը ավելին
անել չէր կարող (
http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian ):
Պակաս երախտապարտ չենք նաև Րաֆֆի Հովհաննիսյանի, ավելի ստույգ՝ նրա
հոր, պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի նկատմամբ: Նա երկու անգամ
մեզ հրավիրել է UCLA-ի համալսարան, ներկայացնելու համար
«ԾՆՆԴՈՑ ԱՅԱ» տեսությունը: Առաջին անգամ 2005թ.
Կալիֆոռնիայի հայ պրոֆեսորատի առջև, մի անչափ գեղեցիկ և
հատուկ նախաճաշ-զեկույցի ընթացքում, որը կազմակերպել և
բոլորին մեկ առ մեկ հրավիրել էր ինքը ( հասկանալիորեն
չմասնակցեց միայն Պիտեր Քաուին, առողջական խնդիրներով՝
ակադմ. Վ. Իվանովը ): Իսկ իրեն մակագրված «ԾՆՆԴՈՑ ԱՅԱ»-ի
մեկ օրինակ նա նվիրեց UCLA-ի գրադարանին, հայ
գրադարանավարուհուն հորդորելով ձեռք բերել մեր բոլոր
հատորները, իսկ ներկա պրոֆեսորատին՝ լրջորեն
ուսումնասիրել «ԾՆՆԴՈՑ -ԱՅԱ» տեսությունը:
Այժմ, մենք հայտնվել ենք առասպելական
Բհիշմայի յուրօրինակ իրավիճակում: Ըստ
հնդարիական «Մահաբհարատա» էպոսի, վեհ ու
քաջարի Բհիշմային աստվածներն իր
առաքինությունների համար շնորհել էին
սեփական մահվան օրը ընտրելու իրավունք (
տե՛ս վերոնշյալ հղմամբ): Սակայն անմահ
Բհիշման հայնտվել էր խարդախ մի զառախաղի
պատճառով առճակատող իր սաների՝ արևապաշտ
պանդավաների և լուսնապաշտ կաուրավաների
երկընտրանքում, խոստանալով օգնել
երկուսին էլ: Ճակատամարտի ելքը
կախված էր նրա դիրքորոշումից: Հավատարիմ
իր խոստմանը նա պանդավաներին բացում է իր
մահվան գաղտնիքը և անբարոյականությունից
կորցնելով իր զորությունը զոհվում
արյունահեղ ճակատամարտում: Մահվանից առաջ
նա թշնամացած սաներին խորհուրդ է տալիս
հաշտվել: Սակայն մեկ օր անց ճակատամարտը
վերսկսվում է և ողջ Հնդկաստանը այրիանում
այդ ողբերգությամբ:
Որպես սասունցի-խոյեցու հետնորդ և ըստ
ոմանց «հայարիականության հայր», մենք և
ողջ հայ հասարակությունը ևս հայտնվել ենք
երկընտրանքի առջև: Ողջամտությունն ու
ազնվությունը պահանջում են խուսափել
սուր առճակատումից և գտնել հաշտեցման
եզրեր: Ինչ վերաբերում է մեզ, ապա յուրովի
երախտապարտ ենք արդ հակամարտող Ս.
Սարգսյանին և Ր. Հովհաննիսյանին: Առավել
ևս, որ նրանք անմաս են մեր
հալածանքներում: Մեկին առաջարկել ենք
գաղափարական մեր զորակցությունը, մյուսին
կուզենայինք առաջարկել: Եվ սույն
թվի ապրիլի 4-ին Զվարթնոցի անցակետում
հայրենիք մտնելու հնարավոր արգելքը
ինքնաբերաբար ձեռնտու չէ ո՛չ նրանց,
առավել ևս ո՛չ հայոց՝ այլ երրորդ մի
կողմին, որն ամեն կերպ պիտի ջանա
չբացահայտվել: Այդ էլ կարող է լինել մեր
փորձանքը, ինչպես ցայսօր մեր բոլորիս
«ձախ»-որդությունների...-
Մարսել, 26.03.2013թ.
|
Բարեկամներ,
Հայտնի է, որ «ՀՀ պետական անվտանգությանը լուրջ սպառնալիք»
աներևակայելիորեն անհեթեթ ամբաստանությամբ տաս տարուց
ավելի է վտարված ենք հայրենիքից: Տարիներ ի վեր դրա
վերանայման և հայրենիք նույնիսկ կարճատև այցելության
թույլտվության հայցերն ու մտավորական լայն զանգվածների
բազմակի միջնորդությունները մնացել են ապարդյուն (
հանգամանալից.
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm
):
Մեր 70-ամյա
հոբելյանի կապակցությամբ Հայապահպան Նախաձեռնությունների
Համակարգման Խորհուրդը (ՀՆՀԽ) կազմակերպել էր
ստորագրահավաք և դիմել ՀՀ նախագահին (
http://www.facebook.com/events/
166758306753619/ ): Ոմանց խորհրդով և ըստ
ՀՀԿ 14-րդ համագումարում ՀՀ նախագահի ելույթի
հավաստիացմամբ մեր կողմից՝ նույնպես (
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_130112_Xaxatxter.htm):
ՀՀ նախագահությունից այդ զույգ հայցերը ուղարկվել էին
Մշակութային Նախարարություն, որը 7.02.2013թ. գրությամբ չի
առարկել «Ա.Վարպետյան-70» հոբելյանական միջոցառմանը:
Այսուհանդերձ, այս առիթով հայրենիք մեր այցելության
թույլտվության երկակի հայցը մնացել է անպատասխան: Ըստ
ընդունված սովորույթի լռությունը ընդունելով որպես
համաձայնության ակնարկ, մեզ մնում է ուղղակիորեն ժամանել
հայրենիք, ինչը պատրաստվում ենք անել սույն թվի ապրիլի 4-ի
առավոտյան: Առավել ևս, որ ՀՀ կառավարության 04.10.2012թ
1255-Ն որոշմամբ 10.01.2013 թվից հանված է Հայաստան
Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների մուտքի վիզայի
պահանջը, ինչը նաև մեր պարագան է: Այսուհանդերձ, չի
բացառվում, որ այսքանից հետո սահմանային անցակետում մեր
մուտքը արգելվի և Զվարթնոց օդանավակայանից մեզ հարկադրաբար
վերադարձեն ելակետային երկիր, տվյալ դեպքում՝ Թուրքիա:
Հասարկության,
մեր ընթերցողների և պատկան այլ հաստատությունների առջև
պարտք ենք համարում նախապես զգուշացնել այդ
հավանականությունը, հույսով հնարավորինս խուսափել խիստ
խնդրահարույց նման միջադեպից: Անհրաժեշտաբար նշենք, որ մեր
այցելության ժամանակը բացարձակապես կապ չունի ակնկալվող
քաղաքական միջոցառումների և իրադարձությունների հետ: Այն
պայմանավորված է մեր հոբելյանի առթիվ հերթական
հրատարակության հրատապ աշխատանքներով: Հավելենք նաև, որ
ինչպես նախօրոք ազդարարել էինք, ազնիվ կլիներ «պետական
անվտանգությանը սպառնալիքի» մեր «ինքնալուստրացիոն» շղթան
առաջինը սկսել հենց հայրենի անվտանգության
ծառայություններից (
http://hetq.am/arm/news/23407/aleqsandr-varpetyan-i-gitutyun-aats-i.html
): Բարի կամքի տեր բոլորին, խնդրում ենք հնարավորինս լայն
և հետևողականորեն համասփռել սույն հաղորդագրությունը:
Մասնավորպես նրանց, ովքեր ստորագրահավաքով թե նաև այլ կերպ
սատարել են այս միջոցառմանը և ընդհանրապես տասնամյակներ ի
վեր մեր ազգամշակութային գործունեությանը: Մենք բոլորին
կարող են հատուցել միայն բոլորովին անհայտ և բախտորոշ
բացահայտումներով: Այդ է մեր առաքելությունը:
Շնորհակալությամբ՝
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Մարսել, 30.03.2013թ.
Ցայստեղ ներկայացվեց
իրադարձությունների շղթան մինչև մեր մեկնումը, նախ 1.04.2013թ.
Ստամբուլ, ապա պոլսահայ մի բարեկամի ուղեկցությամբ 3/4 ապրիլի
լույս գիշերը՝ Երևան, թուրքական ուղիղ չվերթով: Երթուղին ընտրված էր
մի քանի նկատառումներով: Նախ նման համարձակ փորձության մեջ միայնակ
չգտնվելու մտահոգությամբ, ապա ստիպողական հետդարձի դեպքում գոնե
Հինալի կղզում նույն բարեկամի առանձնատանը արդեն սովորույթ դարձած
գրանանային հանգստյան համար:
Բարեբախտաբար, զի մեր բոլոր կանխատեսումները ինչպես միշտ
իրականացան համարյա ճշգրտությամբ, բացի մի քանի հանգամանքներից:
Զվարթնոց օդանավակայանի սահմանային անցակետում սահմանապահ ծառայողը
համակարգչային արգելված անձանց «բազայում» գտավ մեր ազգանունը:
Ասես տագնապի ազդանշանով հավաքվեց համարյա հերթապահ խումբը իր
ղեկավարով: Վերջինս ազդարարեց, որ պարտավոր ենք նույն օդանավով հետ
վերադառանալ, ինչը բնականորեն մերժեցինք: Զի, նման սուսուփուս
հետդարձը ձեռնտու էր միմիայն իշխանություններին, սքողելու համար
միջադեպը, ընդհանրապես մեր քաղաքական հետապնդումները, դրա բուն
պատճառը և ստորև նշվող մի քանի այլ նկատառումներով: Ինչպես
նախածրագրել էինք, մենք «երեք օր ու գիշեր» համառորեն և
անմարդկային պայմաններում մի կերպ մնացինք Զվարթնոց օդանավակայանի
տարանցիկ սրահում, մինչև հաջորդ՝ ապրիլի 7/8 լույս գիշերը: Եվ այդ
ի ՀՀ կառավարության ստորև
սահմանված կարգի կոպիտ խախտումներով (քաղվածքներ).
|
|
вڲUî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü
βè²ì²ðàôÂÚàôÜ
àðàÞàôØ
7 ÷»ïñí³ñÇ 2008 Ãí³Ï³ÝÇ N 127-Ü
вڲUî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü U²ÐزܲÚÆÜ ²ÜòØ²Ü ÎºîºðàôØ ºì
î²ð²ÜòÆÎ
¶àîÆܺðàôØ Ð²îàôΠβò²ð²ÜܺðÆ ¶àðÌàôܺàôÂÚ²Ü àô
Oî²ðºðÎð²òÆܺðÆÜ
²ÚÜîºÔ ä²ÐºÈàô βð¶À U²ÐزܺÈàô زUÆÜ
гí»Éí³Í ÐРϳé³í³ñáõÃÛ³Ý
2008 Ãí³Ï³ÝÇ ÷»ïñí³ñÇ 7-ÇN 127-Ü áñáßÙ³Ý
βð¶
1. UáõÛÝ Ï³ñ·áí u³ÑÙ³ÝíáõÙ ¿ г۳uï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý
u³ÑٳݳÛÇÝ
³ÝóÙ³Ý Ï»ï»ñáõÙ »õ ï³ñ³ÝóÇÏ ·áïÇÝ»ñáõ٠ѳïáõÏ
ϳó³ñ³ÝÝ»ñÇ ·áñÍáõÝ»áõÃÛ³Ý
áõ oï³ñ»ñÏñ³óÇÝ»ñÇÝ ³ÛÝï»Õ å³Ñ»Éáõ ϳñ·Á:
3. гïáõÏ Ï³ó³ñ³ÝÝ»ñÁ å»ïù ¿ ³å³Ñáíí³Í ÉÇÝ»Ý u»Õ³Ýáí, ³Ýß³ñÅ
³ÃáéÝ»ñáí, ³Ýß³ñÅ å³Ñ³ñ³Ýáí` Ó»éùÇ Çñ»ñÇ »õ áõÕ»µ»éÇ
ѳٳñ, uå³uùÇ
å³ñ³·³Ý»ñáí (åɳuïÙ³uu³ÛÇó å³ïñ³uïí³Í),
Éí³ó³ñ³Ýáí, u³ÝѳݷáõÛóáí,
Ù³Ñ׳ϳÉáí, o¹³÷áËÇãáí, ÇÝãå»u ݳ»õ å»ïù ¿
áõÝ»Ý³Ý íóñ³ÛÇÝ ¿É»Ïïñ³Ï³Ý Éáõu³íáñáõÃÛáõÝ:
вڲUî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü
OðºÜøÀ
Oî²ðºðÎð²òÆܺðÆ Ø²UÆÜ
ÀݹáõÝí³Í ¿ 2006 Ãí³Ï³ÝÇ ¹»Ïï»Ùµ»ñÇ 25-ÇÝ
Ðà¸ì²Ì
8.
Oî²ðºðÎð²òàôÜ Ð²Ú²Uî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü ØàôîøÆ ìƼ²
îð²Ø²¸ðºÈÀ...
βØ
Øàôîø ¶àð̺ÈÜ ²ð¶ºÈºÈÀ
гí»Éí³Í N 3
ÐÐ
ϳé³í³ñáõÃÛ³Ý
N 1268-Ü
áñáßÙ³Ý
βð¶
8. г۳uï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý å»ï³Ï³Ý
u³ÑÙ³ÝÇ
³ÝóÙ³Ý Ï»ïáõÙ
u³Ñٳݳå³Ñ
½áñù»ñÇ ÏáÕÙÇó
oï³ñ»ñÏñ³óáõ ÙáõïùÁ г۳uï³ÝÇ
гÝñ³å»ïáõÃÛáõÝ Ù»ñÅí»Éáõ ¹»åùáõÙ
oï³ñ»ñÏñ³óáõ
³ÝÓݳ·ñÇ` íǽ³Ý»ñÇ Ñ³Ù³ñ ݳ˳ï»uí³Í ¿çáõÙ 55
x
35 ÙÙ ã³÷u»ñáí áõÕÕ³ÝÏÛáõÝ ¹ñáßÙ³ÏÝÇùáí
ϳï³ñíáõÙ ¿ ѳٳå³ï³uË³Ý ÝßáõÙ
¸ñáßÙ³ÏÝÇùÇ íñ³ ѳۻñ»Ýáí »õ ³Ý·É»ñ»Ýáí Ýßí³Í »Ý "ÐÐ
βè²ì²ðàôÂÚ²ÜÜ
²èÀܺ𠲼¶²ÚÆÜ ²Üìî²Ü¶àôÂÚ²Ü Ì²è²ÚàôÂÚàôÜ
U²Ðزܲä²Ð
¼àðøºð", "NATIONAL
SECURITY
SERVICE
UNDER
THE
GOVERNMENT
OF
THE
REPUBLIC
OF
ARMENIA
BORDER
TROOPS" µ³é»ñÁ, ³å³` "г۳uï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛáõÝ ÙáõïùÁ
Ù»ñÅí»É ¿", "the
entry
to
the
Republic
of
Armenia
is
rejected", "---- ------------ 20 Ã."
·ñ³éáõÙÁ (N 7 Ó»õ)
|
|
Մեզ
այդպես էլ չտրամադրվեց ո՛չ այդ կացարանը և ո՛չ էլ
մեր անձնագրում կատարվեց տվյալ նշումը. մասամբ
տնտեսական, բայց առավելաբար քաղաքական
նկատառումներով, թեև Հայաստանում Ֆրանսիայի
դեսպանատան համառ միջամտություններին, հասարակական
և լրատվական զանգվածային արձագանքներին:
Չհոգնեցնելու համար
ընթերցողների,
միաժամանակ արխիվային նկատառումներով,
նպատակահարմար ենք գտնում ստորև ներկայացնել միայն
դրանց հղումները:
Այսքանը դեռ
ամբողջը չէ (ժամանակի հետ որոշ հետքեր
վստահաբար կջնջվեն ): Սակայն այդքանն
անգամ բավական էր, որպեսզի լիորեն
փոխարինի մեր անձնագրում
իշխանություններին այդքան անցանկալի
մուտքի արգելման կնիքը և վերջ տրվի 2002թ.
ի վեր հայրենիքից վտարման և սփյուռքով մեկ
հետապնդումների լկտի ժխտումներին:
2013թ. ապրիլի
7/8 լույս գիշերը թուրքական նույն օդանավը
մեզ վերադարձնում էր Ստամբուլ, որտեղից
հասանք Հինալի կղզի, 1-2 օր հանգստանալուց
հետո մտերիմներին, համակիրներին և
հասարկությանը մեր ՖԲ-դիմագրքում զետեղված
հաղորդագրությամբ տեղեկացրինք մեր եռօրյա փորձության ավարտն ու բարեհաջող
վերադարձը:
|
«Ինչպէս որ Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի
փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի
սրտում` երեք օր եւ երեք գիշեր...» (Ավետ. ըստ
Մաթէոսի, ԺԲ 39-41):
Ըստ այդմ,
Քրիստոսն
ակնարկում
է
իմաստացած Հովնան
մարգարեի
պես
խաչելությունից հետո 3 օր քարանձավում թաղվելն ու
ակնկալիք
համբարձումը:
Առասպել
չէր մեր «3
օր
ու գիշեր երկրի սրտում»՝ Զվարթնոց օդանավակայանի
տարանցիկ-Քավարանի երկաթյա նստարանների վրա
կիսաքուն-կիսաքաղց, ՀՀ կանոնակարգի ցինիկ
խախտումներով, կատարյալ հսկողության տակ ու
սկզբում ուժային լակոտների «ուղևոր, նստե՛ք»
հրամայականներով պահվելը, միաժամանակ ներկա
լինելով խումբ-խումբ թե ընտանիքներով Ռուսաստան
մեկնող զանգվածային հոսքին ( այստեղ արդեն անհնար
էր չհուզվել...
): Օդանավակայանի աշխատակիցներից
ոչ մեկի մտքովն իսկ չանցավ գոնե մի ծածկոց
առաջարկել: Մինչդեռ քրեական բաժնի ինչ-որ
աշխատակից խնդրեց որպես արտերկրյա ուղևոր անտուրք
առևտրասրահից ընկերուհու համար զեղչ գներով ինչ-որ
զարդեղեն գնել: Այդ էլ, երբ մի աշխատակցուհի հազիվ
հասցրեց ողջունել մեզ, ապա համազգեստավոր
«չեկիստները» արգելել էին մոտենալ: Իրավիճակի
ինչպիսի՜ հեգնանք: Ա՜յ քեզ հայրենիք, ա՜յ քեզ
հայրենակիցներ:
Յոթգլխանի վիշապների մասին լսել
էինք, երեքգլխանի հորթուկ՝ տեսել: Տեսել էինք նաև
այլազան վայրենիներ ու վայրենություններ, ոճիրներ
ու ոճրագործ շրջանակներ, «յառռիի» խորհրդահայ,
բայց այսքան «մուտա՞նտ», այսքան անթաքույց
խարդավանքներ, գարշելի ստորություններ և տեսակի
այսքան այլանդակո՞ւմ...
Իսկ ինչ եղավ հաջորդ օրը Երևանում, երևի
ոչ ոք չէր էլ կարող երևակայել, երբ խարդախները
խրախճում էին, դրսում՝ ոտնատակվում
ընդդիմադիրները:
Մինչդեռ մեզ համար առավել ցնցողը մեկնումից առաջ
մի հին բարեկամուհու հրաժեշտի հեռախոսազրույցն էր:
Մեզանից առավել միամիտ մի երդվյալ «նախագահականի»,
որի ու նման մի քանի բարեկամների հորդորանքով
դիմեցինք գաճաճ «բարձյալին» և որից ծայրահեղորեն
հիասթափված հավատավորը ցանկացել էր անգամ գալ
օդանավակայան ու որպես բողոք ինքնահրկիզվել...
Այնինչ,1-2 ժամ հետո թուրքական ինքնաթիռը մեզ
տանում էր դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, դեպի Մարմարա ծովում
երանելի ու դրախտային Հինալի կղզին...
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք...
Ավելին: Հաջորդ օրը մեր համակարգիչը համացանցին
միանալու խնդիրներ ունեցավ: Հեռախոսացանցի մի քանի
մասնագետներ գլուխ չհանեցին: Սակայն, պատահական
թուրք մի հաճախորդ ուղիղ 2,5 ժամ մեզ հետ որոնեց
այլ մասնագետներ, որոնցից մեկը ընդամենը 10-12$
կարողացավ հարցը լուծել և այդու հիմա գրվում են
այս տողերը:
Ո՛չ, եղբայրներ և քույրեր, մենք ինքներս մեր կամքով ու
հավատով մտանք հրեշի երախ, և նրա «գանձակից» թե «երկրի
սրտից» հիրավի հառնել ենք առավել իմաստացած: «Թշնամու
որջը» հենց այդտեղ է, անցյալ մղձավանջը՝
միմիայն դաժան ու արդար «բնական
ընտրություն», այս անասնական իշխանությունը՝
գեներալիսիմուս «դինոզավրերի» քաղցկեղային
մետաստազներ: Մենք շեղվել էինք ոչ միայն «և՛
ճշմարտությունից, և՛ ճանապարհից» ՝ այլ նաև հենց
«կյանքից» ու էացումից: Լինել աշխարհի հնագույն
էթնոսը ու նեոլիթյան «հեղափոխականներ», հղանալ
Է-ԷՈՒԹՅՈՒՆ բոլոր ժամանակների ամենաիմաստուն
աշխարհայացքը, արարել այդքան հրաշագեղ, վեհ ու
ոգեղեն մշակույթ, տալ այդքան համաշխարհային
քաղաքակրթությանը և մնալ այսքան ձեռնունայն,
նվաստացած ու բռնադատված, ինչպես մենք Զվարթնոցի
«գանձակո՞ւմ», այրունլվիկ ընդդիմադիրները՝
իբր Ազատության հրապարակում և համասփյուռ
հայությունը ողջ աշխարհում և մասնավորապես
«պուտինյան աշտարակաշինությունո՞ւմ»: Խոսել նույն
լեզվով ու միմյանց բնավ չհասկանա՞լ:
Ո՛չ, եղբայրներ և քույրեր: Այս արդեն անկման այն
հատակն է, «կոնվեկցիոն շրջանառության» այն մեռյալ
կետը, որից անդին կա՛մ անէանում ենք կա՛մ
կատարվելու է
էաբանական «հայկական հրաշքը»: Այն, ինչը
պատմականորեն խմորվում ու զելվում էր անկմանը
զուգահեռ և ի դեմս քանի-քանի զտարյուն հանճարների:
Այն, ինչը ժառանգել ու տասնամյակներով մշակել էր
«ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարը,
մասնավորապես ի դեմս համանուն ոգե-գաղափարական
համակարգի և «Ազգ և նոր հազարամյակ» նախածրագրի:
Այսինքն նրա, ինչը նախապատրաստվում էր արդեն
կարճատև անկախացումից ի վեր և հենց որի անտեսումով
կորցրինք հանգամանքների պարգևը: Եվ ի դեմս հենց
ընթացիկ իրադարձությունների, արդեն երևակվող
արժանավորների, ազատաշունչ
երիտասարդության և հենց այս անսանական
իշխանությունների: Թեկուզ հարկ լինի քաղաքակիրթ
կեղծավորության դեմ զորագրել ջունգլիները,
իբր «Intelligent service»-ի դեմ՝ գերիմաստուն
ռազմավարություն: Այնպես, ինչպես մեր այս
փորձությունը հենց իրենց փորձանքը դարձավ ու
դառնալու է շատ ավելին:
Այս ամենում մեծ խորհուրդ կա և նախախնամություն:
Ավելին չենք ասի, բայց վստահ եղեք՝ ԼԻՆԵԼՈՒ Է՛:
Լինելու է առանց հուսահատական ջղաձգությունների,
առանց մեծ զոհաբերությունների՝ այլ բնականոն
օրինաչափություններով, սեփական ներուժով, կուռ
հավատով, վառ տեսլականով ու անխախտ լավատեսությամբ:
Լինելու է լինելիության միաժամանակ երեք հիմնական
հարթություններով ՝
կեցական, գոյաբանական և էաբանական: Լինելու
է ինչպես երբեմնի երկրագործական, իսկ արդ՝
որպես «երկնագործական հեղափոխություն»:
Չարիքը բացահայտված է,
հակադարձումը՝ սկզբնավորված: Շուտով
կիմանաք ու կտեսնեք ավելին:
Մնացեք հավատով:
Հինալի կղզի, 10.04.2013թ.
Մնում էր մեր երախտագիտությունը հայտնել
բոլոր նրանց, ովքեր մեզ սատարեցին մեր այդ ծանր
փորձության ընթացքում և հետո, ինչը շտապեցինք
չուշացնել վերստին մեր ՖԲ-դիմագրքում:
|
ԽՈՐԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...
...բոլոր նրանց՝ անհատներին,
կուսակցություններին, ՀԿ-ներին և
լրատվամիջոցներին, ովքեր և որոնք վերջին
մեր փորձության ընթացքում բարոյապես թե
գործնականորեն զորակցեցին մեզ, հանուր
նվաստացման մեջ հայ մարդու և հարենիքի
արժանապատվությանը:
Շատերին չգիտենք, արձագանքներին նոր ենք ծանոթանում (ակնարկ վերոնշյալ
հղումներին ), ուստի
անվանապես թվարկելը կլիներ վստահորեն թերի
և անպատշաճ: Սակայն, առիթը բաց չենք թողնի բոլորին
վստահեցնելու մեր անհատական երախտագիտությունը:
Պիտի խոստովանենք, որ ոմանց զորակցությունը
անակնկալ էր, այլոցը՝ բացահայտում, մյուսներինը՝
զինակցության
ընդլայնում, իսկ ընդհանուր՝ անսպասելիորեն
զանգվածային ու խոստումնալից: Շատ առավել՝ քան այս
գարշելի իշխանությունների ավելի քան ստորագույն
վարքը: Ուստի, վերադարձանք
շատ ավելի
հավատավոր, պայծառատես
ու
վճռական՝ քան ենթադրում էին ինձ ու այլոց կոտրել
այդ երկոտանիները:
Պիտի խոստովանենք նաև, որ առանձնապես չէինք հավատում:
Իրականում հավաստի էին մեր վերլուծությունները
հոկտեմբեր 27-ի և ըստ այդմ դեռևս 2 տարի առաջ
կռահումները այս ընտրությունների՝ հատկապես
Գորիլլա Գ. Հակոբյանի վերանշանակման վերաբերյալ (
http://www.eutyun.org/S/E/AX/AX_H_06.htm
):
Պատռվեցին նրա, այս իշխանությունների և շատ այլոց
դիմակներն ու խորթ «մայրենիքի» իզիսյան քողը:
Դե՜հ, եթե ծեծում եք ու չի բացվում՝ ուրեմն պատ է
կամ... իբր «Մհերի դուռ» («գառնիկ ախպոր» ականջը
կանչի, ոմանց՝ հիշողությունը...): Իսկ առավել
բացվեցին մեր ու թերևս շատերի աչքերը, մեր
վտարանդի կարգավիճակը թնդաց աշխարհով մեկ,
հրաժարվեցին ըստ ՀՀ կանոնակարգի այդ կնքել մեր
անձնագրում՝
լրատվամիջոցներն արեցին շատ ավելին,
պատռելով նաև ինֆորմացիոն մեկուսացումը (առանց ձեր
շարունակական զորակցության այդ կարող փակվել
առավել
սարսափով ու լկտիությամբ
): Իսկ ամենակարևորը հաստատվեց մեր
հալածանքների առնչությունը հոկտեմբեր 27-ի պետական
ոճրագործության հետ և այդ շուտով կվերաբորբոքվի
նոր թափով ու հանգամանքներով:
Այսուհանդերձ
խոստովանենք, որ այդ ամենը մենք չէինք ծրագրել:
Այդ նախախանամության «նախաձեռնությունն» էր:
Բավական է լինել արդար և այն ձեզ կառաջնորդի
ինչպես «պղտոր գետի զուլալ թե
ազնանցորդու ջրերը»...
Եվս մեկ խոստովանանք: Որևէ հոբելյան չենք ակնկալել,
այդ միայն պատճառ էր, այն էլ ոչ մեր մտահղացումը:
Առանձնապես չէինք հավատում
նաև ՍՍՍ-ի խոստացած բարեփոխումներին (
երրորդ Ս-ի մեկնությունը թողնում ենք ձեզ) և ոչ էլ
մեր ազատ խոսքի հնարավորությանը: Ամենացավալին
վերջին պարագան է՝ չկարողանալ
ձեզ տալ ձեր իսկ հոգևոր դեռևս անհայտ
ժառանգությունը (այդ կլուծվի այլորեն):
Ցավալի է
նաև մի քանի մետր անդին մերձակիցների հետ սոսկ
բջջայինով հաղորդակցվելը, ինչը առանց այսքան
տեղափոխվելու հնարավոր է
հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ: Եվ իհարկե,
հասնել հայրենիք և չկարողանալ այցելել հայրենադարձ
հանգուցյալների մոտակա, անտերունչ շիրիմներին: Այդ
էլ նրանց ու մեր յուրօրինակ Դեյլ էր Զորն էր...
Փոխարենը
վերադարձանք նախահայրենիք, մեր երանելի կղզին,
առանց ինքնախաբեության դեպի ինքներս մեզ,
դեպի շատերիդ, վերին ճշմարտությանն ու
մեր «նուբար» տեսլականներին:
Աչքներդ
լույս...
Տարոսը՝
ձեզ, իմ հարազատներ...
Հինալի կղզի, 11.04.2013թ
|
¡
¡ ¡
Այսու
ավարտվեց 2002 թվից ի վեր մեր 11-ամյա
ոդիսականը, ի վերջո լրիվ փարատվեցին
հայրենիքից վտարման և համառ
հետապնդումների բուն դրդապատճառները:
Դրանք միմյանց հետ փոխառնչվում էին, թեև
զատորոշվում իրենց դրսևորումներով:
Առաջինը, այդ մեր ազգամշակութային և
ոգեգաղափարական գործունեությունն էր, որն
անհնարին էր խորհրդային իրականությունում,
հնարավոր եղավ մասամբ ծավալել անկախության
կարճ տարինիներին ( մասամբ, զի այդ հաճո
չէր նաև հհշական իշխանություններին...) և
խափանվեց 1999թ. հոկտեմբեր 27-ի պետական
ոճրագործությամբ: Հալածանքների երկրորդ
պատճառը նույն այդ չարաբաստիկ իրողության
մեր «Ազգային խաչքար կամ
հոկտեմբեր 27-ի առեղծվածը»
քննախուզությունն էր, որն այլևս վստահորեն
եղել է անչափ ճշմարտամոտ: Դրա ավելի քան
կուռ ապացույցը մեր այս փորձությունն էր,
որն էլ ակամա դարձավ այդ քննախուզության
կենդանի ստուգարքն ու ճշմարտացիության
անվիճելի ապացույցը:
Մեզ մնում է վասն գալիք սերունդների
վերհանել այն և անել քաղաքական ու
գոյաբանական հետևություններ, ամրագրելով և
ամբողջացնելով մեր ազգաբանական
առաքելությունը:
Առավել ևս, որ այս մեր փորձությունը
երևակեց գերկարևոր մեկ հանգամանք.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է, ՈՂՋ
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՎՏԱՆԳՎԱԾ,
նույնքան սքող ու ընդերային՝ որքան
լինում են երևույթների տակ ընկած
հիերարխիկ էությունները:
Ուստի, այդ արհավիրքի դեմ միակ
փրկությունը մնում է էիզմ ուսումունքը և
ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը:
Այսու փակվում է ազգային առաքելության ևս
մեկ տասնամյա յուրօրինակ շրջան և սկսվում
այլ մեկը հենց այդ, առավել որոշակի
հրամայականով:
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
Հինալի կղզի, 13.04.2013թ.
|
|
|
|
|
|
|