|
ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ
ԺԱՄԱՆԱԿԸ
|
|
Սկիզբ ունեցող բոլոր ֆենոմեններն ունենում են նաև
որևէ ավարտ, խնդրականները՝ որևէ լուծում,
առեղծվածները՝ երբևէ լուսաբանում:
Հաճախ՝
ինքնաբերաբար, երբեմն՝ հանգամանքերի բերումով,
ոչ քիչ՝ նաև մարդկային կամքով, իսկ
սկզբունքորեն՝ ըստ տիեզերական
օրինաչափությունների, բացահայտելով
պատճառահետևանքային կամ «ֆլուկտուացիոն» բուն
իրողությունները: Այդպես են երևակվում և
ինքնամաքրվում
նաև Մայր
բնությունը, Տիեզերքը և ամենայն: |
|
Եվ այդ է նաև հայրենիքից մեր արտաքսման և մեկ
տասնամյակից ավելի հետապնդումների պարագան: Եվ այդ այնժամ,
երբ կարծես բնավ կամ մոտ ապագայում չէր սպասվում: Մինչդեռ,
դրա պատճառն եղան 2013 թ. նախագահական ընտրությունները,
խորքային առումով՝ միջազգային իրավիճակն ու
իրադարձությունները, իսկ երևութապես՝ ՀՀ նախագահ և հաջորդ
նախագահության թեկնածու Ս.Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ
14-րդ համագումարում (
http://www.panorama.am/am/politics/2012/12/15/president-speech/
): Մինչ այդ Հայապահպան Նախաձեռնությունների Համակարգման Խորհուրդը
(ՀՆՀԽ ) մեր հոբելյանը հայրենիքում մեր
ներկայությամբ նշելու նպատակով նախաձեռնել էր «Ա.
Վարպետյան-70» ստորագրահավաք՝ թեև
առանց մեծ
ակնկալիքների
(
http://www.facebook.com/groups/443828142340886/449682238422143/?notif_t=group_activity
):
Սակայն ծանոթանալով ՀՀ նախագահի վերոնշյալ
ելույթին և հատկապես դրանում հնչեցված մի շարք
խնդրականներին, մի քանի մտավորականների խորհրդով որոշեցինք
վերստին դիմել անձամբ նրան, մեր հայցը պաշտոնապես
ներկայացնելով Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Պր. Վ. Չիթեչյանի միջոցով:
Ահա այդ
հայցի բովանդակությունը.
|
|
Ալեքսանդր
Վարպետյան
Մարսել, 24.12.2012 թ.
ֆրանսահայ ազգաբան և էաբան
194, ave. Roger Salengro
13015 MARSEILLE-FRANCE
Télé. +(33)-(0)xxxxxxxxxxx
Email :
varordi@fre.fr
Հղումներ.
N° 1.
http://www.persons.am/am/info.php?id=518
( կենսագրական)
N° 2.
http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm
(կարծիքներ-գնահատաններ)
N° 3.
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm
N° 4.
http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_051215_OMB-LA.htm
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեծարգո Պր. նախագահ,
Անկախ «Ա. Վարպետյան-70» հոբելյանական նախաձեռնության
ստորագրահավաքից (այն
կներկայացվի
առանձին), ես պատրաստվել էի անձամբ
դիմելու Ձեզ և, որպես արվեստի
հովանավորչուհի՝ ՀՀ Առաջին Տիկնոջը,
հայցելով հայրենիք կարճատև այցելելության
թույլտվություն:
Զի, արդեն 10 տարի է այն
ինձ մերժվում է բացառիկ անհեթեթ մի
պատճառաբանությամբ (հղում N° 3),
որը ՀՀ
օմբուդսմեն Լ. Ալավերդյանի 20.12.2012 թ.
Որոշմամբ բնորոշվել էր որպես Մարդու
Իրավունքների խախտում (հղում N° 4.):
Սակայն, հանգամանալից ծանոթանալով ՀՀԿ 14-րդ արտահերթ
համագումարում Ձեր ստորև
հնչեցրած մի քանի
խնդրականներին, ինչպես նաև մի քանի
հավատավոր մտավորականների
հորդորանքով,
արդ դիմում եմ այլ ակնկալիքով և
առաջարկությամբ:
- ՀԱՅՐԵՆԻՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ:
1976 թ. Ֆրանսիայում վերահաստատվելուց ի վեր
հարատևումը եղել է ազգամշակութային
գործունեության իմ գերխնդրականը, առաջին
անգամ բարձրացված 1979թ. ֆրանսահայ
ARMENIA
ամսագրի N°45-ում (http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
): Այդ նկատառումներով 1980-
ական
թվականներին սփյուռքում իմ
նախաձեռնությամբ և սփյուռքահայ հայտնի
մտավորականներով
հիմնվեց «Հարատևման Ուխտ»
ընկերակցությունը, որը 1990թ. նաև հայրենի
մասնագետների
համադրմամբ հայրենիքում
վերաճեց «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության
Տաճարի (նույն հղմամբ):
Այն արժանացավ
հայրենի ողջ ավագ մտավորականության
օժանդակությանը (
հղում N° 2):
- ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ:
Վասն հարատևման հենց այդ էր նշանառում «ԷՈՒԹՅՈՒՆ»
ԱԻՏ-ը, հին իմաստությունների և
գիտական
նորագույն բացահայտումների բաղադրմամբ նախ
արարելով ազգային և համամարդկային
մի
աշխարհայացք: Հանգամանք, որի նախատիպ
1992թ. ներկայացվեց ի դեմս «Էություն»
հանդեսի
նմուշային համարի (
http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH.htm
), և որի գնահատականը տվել են
մի քանի
հեղինակավոր մտավորականներ՝ առաջինը այդ
թվում ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր
Համբարձումյանը ( կից պատճեն,
հղում N°
2): 1995 թ. արդեն լույս տեսավ իր տեսակի
մեջ եզակի
«Էություն» ուսմունքը, ապա
շարունակական այլ հատորներ, իսկ 1997թ.՝
«Արիականք» ազգային
գաղափարախոսությունը:
«Էության» գաղափարները արագորեն համասփռվեցին, իսկ մի քանիսը
մտան իրականություն, ինչպես
օրինակ Վ.
Սարգսյանի «21-րդ դարը մերն է լինելու»
կարգակոչը կամ «Էության» համակիր Ա.
Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ
Կառավարության 15.08.2002թ. N 1302-Ն
Որոշումը` ՀՀ
գիտությունների զարգացման և
դրանց մեջ՝ հայագիտության
առաջնահերթության վերաբերյալ:
Հանգամանք,
որը հորդորվում էր «Արիականք» հատորի
«Ազգային գիտություն» գլխում ( էջ 177-182
):
Մինչդեռ, 1997թ. «Էություն» ուսմունքը
կրթական համակարգ մտցնելու ՀՀ
Գիտությունների և
Կրթության նախարար Ա.
Պերոսյանի փորձը ձախողվեց:
- Հրատարակված են մի շարք այլ աշխատություններ, քառահատոր «Ազգ և նոր
հազարամյակ»
դարակազմիկ նախածրագիրը (
երկուսը՝ անտիպ), «Էություն» հայագիտական
միջազգային նախագիծը
(2013թ. նախատեսվում է հայրենի մեկ
դոկտորատի տեղ Ֆրանսիայի կրթա-հետազոտական
կարևոր մի
հաստատությունում ), և 2011թ.
լույս տեսած «Դելփյան E՛i առեղծվածային
տառի տարրալուծումը»
անգլերեն-հայերեն
մենագրությունը: Որպես անատոլիական
մշակույթի բաղադրիչ, այն արդեն
ներկայացված է Թուրքիայի Մշակութային
նախարարություն, այնտեղ «Էություն»
հիմնադրամի
ստեղծման և հետագա
համագործակցության ակնկալիքով:
- ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Թեև ոչ պատգամավոր, «համազգային նշանակություն
ունեցող խնդիրներ» խորագրի տակ այսքանը
ինձ թույլ եմ տալիս առաջարկել որպես
ազգաբան ու էաբան՝ շրջանցելով շատ այլերը:
- ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ:
Անկախ ամենայնից, այս մեկ խնդրականների առնչությամբ և իմ
70-ամյա հոբելյանի առիթով
հայցում եմ
հայրենադարձ հարազատներիս շիրիմներին
հրաժեշտի կարճատև այցելության Ձեր
թույլտվությունը:
Եվ անկախ Ձեր
որոշումից հավատում եմ Ձեր նպատակներին
նվիրվածությանը, ողջունում մի շարք
կարևորագույն հարցերում Ձեր
քաղաքականությունը և անկեղծորեն մաղթում
հաջողություն Ձեր
պատմական առաքելությանը:
Խոնարհանքով և երախտագիտությամբ `
Ալեքսանդր
Վարպետյան
|
|
|
Այսու, վիճակը նետված է:
Տրամաբանորեն հայցը պետք է արժանանա դրական
հանգուցալուծման: Առավել ևս, որ արտաքսումից անցել է 10
տարի, դրանում որոշակի դեր ունեցած ՀՀ երկրորդ նախագահական
թևը արդ կարծեք քաղաքական մեծ ազդեցություն չունի, առկա է
70-ամյա հոբելյանի հանգամանքը, 10.01.2013 թվից հանված է
Հայաստան Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների մուտքի
վիզայի պահանջը, մեր հայց ընդամենը կարճատև մի
այցելություն է (ո՛չ կացության կարգավիճակ, առավել ևս ո՛չ
ՀՀ քաղաքացիություն ), իսկ ամենակարևորը՝
նախագահի ելույթում ու մեր նամակում արծարծվող
խնդրականները կատարելապես համապատասխանում են տասնամյակներ
ի վեր մեր գործունեությանը, նպատակներին և դրանց հասնելու
ոգե-գաղափարական զինանոցին (ավելին և անգամ մերձակից ոչ ոք
չունի... ): Եվ երիցս առավել, որ
փետրվարյան ընտրություններից հետո կամ առաջ սպասվում է
անգամ որոշ ծանրակշիռ դատապարտյալների համաներում, ինչը նշյալ
հանգամանքների հետ լավագույն առիթ է մեկընդմիշտ
հանգուցալուծելու այդքան խնդրահարույց մեր պարագան,
միաժամանակ լինելով նախընտրական խոստումների և հասարակական հավատի
ամրապնդման լավագույն հնարավորություններից մեկը: Եվ
բազմիցս առավել, որ գալիք նախագահության ընթացքում
սպասվում են բախտորոշ ներքին և արտաքին մարտահրավերներ:
Ահա, հանգամանքների
այսպիսի մի «շքերթի» համադրմամբ հարկ է ակնկալել
լավատեսական հանգուցալուծում, եթե իհարկե վերստին չգործեն
«մութ ուժերը» կամ եթե ՀՀ նախագահին տրված է ինքնակամ
լուծել այսպիսի չնչին մի
հարց, ինչպես թերահավատորեն
տարակուսում են չար լեզուները:
Այսպես թե այնպես
վիճակը նետված է, դրական լուծումը մնում է շատ հնարավոր:
Քանզի, ՀՀ նախագահի խոստումներին չհավատալու այլ
պատճառներ չեն երևում, իսկ դրանք պատմական դեր
ստանձնած քաղաքական լուրջ և ազնիվ այրերի համար բնականաբար խորապես
ցանկալի են: Հատկապես այսքան ձախողումներից հետո գոնե թողնելու համար բարի
համբավ և վասն կատարած պարտքի գոհունակության: Այդպես, գործող
նախագահը կարող է թոթափել նախորդ իշխանությունների
պատասխանատվությունը և փակել «սև թղթապանակը», միչդեռ
հակառակ դեպքում կարող է բացվել հարցականների «Պանդորայի
տուփը», բոլորովին այլ ու նոր լուսաբանումների
անհրաժեշտությամբ: Իսկ այդ տվյալ խնդրականի հետ կապված
հեռու թե մոտիկ, անմիջական թե անուղղակի դերակատարներից ոչ
մեկին պետք չէ: Բացարձակապես ոչ մեկին, իհարկե, բացի
ակնկալիք անկանխատեսելի զարգացումների շահարկուներից: Զի, այսքանից հետո համառելու համար հարկ է ենթադրել համապատասխան
առավել ծանրակշիռ դրդապատճառների առկայություն՝ քան
արծարծվել է մինչև հիմա:
Այդքանով էլ «վիճակախաղն» ու
իրավիճակը ներկայանում են կրիտիկական: Զի,
նման բարենպաստ իրադրություն առաջիկա 5 տարիների ընթացքում
կարող է այլևս չլինել, իսկ դրանից հետո՝ նույնպես անկանխատեսելի է
թե՛ մեզ համար և թե՛ իրավիճակի: Մեր պարագայում
արդարությունից, ճշմարտությունից թե անձնական
հանգամանքներից ավելի անչափ ցավալի կլինի անավարտ
առաքելությունը, բայց նաև հանրության համար՝ գերկարևոր
ձեռագրերի ու արխիվների կորուստը: Կմնա դրանք գոնե մասամբ
հանձնել շահագրգիռ այլոց և գտնել ճշմարտությանը,
պատմությանն ու ապագային վերջին տուրքը մատուցելու ոչ
ավանդական միջոցներ՝ թեկուզ առժամանակ անհասկանալի:
Այսուհանդերձ, մեր կորուստները գուցե լինեն ոչ այնքան
ողբերգական, թերևս «փշե պսակի» օծությամբ ու օրհնությամբ:
Առավել ևս մեր տեսությունների ճշմարտացիության և
անտիպ ու արտառոց կռահումների գալիք հավաստիության
պարագաներում, ինչն արդեն մասամբ իրականություն է,
«գրազը»՝ չափազանց նշանակալից, արարչական հատուցումը՝
անհամեմատ առավել, քան մնացյալ կյանքը: Եվ գուցե հենց ա՞յդ
է արժանապատիվ հանգուցալուծումը՝ անշուշտ, բացի
նվիրյալ
շրջանակների ու սիրելիների համար ափսոսանքից:
Ինչ վերաբերում է հայ իշխանություններին և
դաշնակից այլոց...
Սակայն, մինչ այդ մնանք հավատով, մնացյալը վստահելով
ՀՀ նախագահի բարեփոխման խոստումներին, «մութ ուժերի» խոհեմությանն ու
վերին նախախնամությանը:
Զի, ողջ հայության համար արդի կատարելապես փակուղային իրավիճակում անգամ 5%
հույսն ու հնարավորությունը լույսի առկայծում են և գոնե
փրկություն ելք արժեն:
|
|
Ալեքսանդր Արորդի Վարպետյան |
Մարսել, 12.01.2013 թ. |
|
|
|
|