ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
   Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
     
Մաս I-ին
  Մաս II-րդ
   Մաս III-րդ
   Մաս IV-րդ
ՊԱՐՈՒՆԱԿ

                                                                                                                      ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ

2002 թ. ի վեր ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանին Հայաստանից վտարելու և սփյուռքով մեկ հետապնդելու հանգամանքը շարունակում է մնալ խորհրդավոր, թեև այդ մասին գրվել և խոսվել է բավականին («Ազգային խաչքար կամ ո՞ւմ է խանգարում  Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», ԱԽ, Երևան-2003 թ., «Եվ  ճանաչի՛ր զԲանս...»,հապվ. ՃԲ, Երևան 2015, http://www.eutyun.org/S/2/ AVG/AVG-2.htm ևն): Այսուհանդերձ, բուն իրողության բազմաթիվ ծալքեր մնացել են անբացահայտ: Սույն քննախուզությունը, որ 2105 թ. ԷՈՒԹՅՈՒՆ միաբանության 25 ամյակի առթիվ լույս տեսավ Լոս Անջելեսում, գալիս է լուսաբանելու դրանց խիստ խնդրահարույց մեկ մասը:
                                                                                                          

       

                                    







                   ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅ                         
 ( ծանոթություն )      
    Արևելասլավոնական ավանդույթներում անդրաշխարհի տիրակալն ու մեռյալների պահապանը, բարձրահասակ, նիհար, հզոր ու չար մի ծերուկ, որի մահը թաքնված էր ծովի մեջ մի կղզու, կղզու վրա՝ մի կաղնու, կաղնու տակ՝ սնդուկի, սնդուկի մեջ՝ նապաստակի, նրա մեջ՝ սագի, սագի մեջ՝ ձվի, ձվի մեջ՝ ասեղի ծայրին ( համարյա КГБ-ի նախատիպը, որը հարատևեց անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո...): Այսուհանդերձ, Կաշչեյը մահկանացու է, սակայն որոշ սկզբունքների պայմանով...  
Կաշչեյ դիցանունը աղերսվում է թուրք. Коšči-գերի եզրի հետ, թերևս հեքիաթներում Կաշչեյի ստորգետնյա 300-ամյա շղթայման աղերսով: Չի բացառվում, որ այստեղ արձագանքում է մոնղոլա-թաթարական տիրապետության շուրջ 250-ամյա շրջանը: Առավել ևս Կաշչեյ Անմահի առասպելական նժույգի առնչությամբ, ինչը  մոնղոլա-թաթարական  առանձնահատկություններից մեկն էր..
.

                         






 
Ազգամշակութային մեր գործունեության և քաղաքական հալածանքների մասին գրվել
և ասվել է բավականին, ամեն մի նոր հանգամանքի հետ բացելով ավելի ու ավելի
խորը ծալքեր: Այս անգամ նոր հանգույցը ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Գ.Հակոբյանն է
և ժամանակին ՀՀ նախկին օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արված նրա տարօրինակ հայտարարությունը: Եվ որքան էլ խուսափում ենք ոմանց չվնասելուց և պետական
 բնույթի գաղտնազերծումներից, մենք ինքներս անհրաժեշտություն ունենք
հնարավորինս լուսավորել դեռևս մեզ անհայտ որոշ դրդապատճառներ և մի շարք հանգամանքներ: Եվ այդ նաև որքան վասն մեր ժամանակակիցների՝ նույնքան էլ գալիք սերունդների, հայ քանի երախտավորների պես հետագայում չշահարկվելու համար:
 Ուստի, սույն հոդվածաշարով բացում ենք իրողության մի շարք սքող ծալքեր,
մնացյալը թողնելով հանգամանքներին:
 
  
           
 
                   




ՔԱՆԻ ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ Է ԱՆՄԱՀ ԿԱՇՉԵՅԸ...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

( «...Քանի կենդանի եմ, Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի»- ՀՀ ՊԱԿ/ԱԱԾ-ի տնօրեն
գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյան: Տե՛ս.
«Ինչո՞ւ է հայագետը շարունակում վտանգավոր մնալ Հայաստանի համար»

http://www.epress.am/2013/04/04/%d4%bb%d5%b6%
d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a3%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%
d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6
%82%d5%b4-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1.html
1
Ռուսերեն. «Российский фактор» закрыл Армению для ученого из Франции
http://www.epress.am/ru/2013/04/05/%c2%ab%
d0%a0%d0%be%d1%81%d1%81%d0%b8%d0%b9%
d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d1%84%d0%
b0%d0%ba%d1%82%d0%be%d1%80%c2%
bb-%d0%b7%d0%b0%d0%ba%d1%80%d1%8b%d0%b
b-%d0%90%d1%80%d0%bc%d0%b5%d0%bd%d0%b8%d1%8e-%d0%b4.html

Ադրբեջաներեն. “Mehri razılaşması” gizlinlərini açan erməni etnoqraf İrəvana buraxılmadı
(«Մեղրիի պայմանագիրը»  գաղտնազերծած հայ ազգաբանին Երևան չեն թույլատրել)
http://musavat.com/news/gundem/Mehri-razilasmasi-gizlinlerini-acan-ermeni-etnoqraf-Irevana-buraxilmadi_148475.html?welcome=2

                   

   
        Նկ. 1:  Գորիկ Գ. Հակոբյանը, «Արարատի գագաթներից» վեր ու սնարին                 
(ձախից՝  Պաշտ. նախարար  Ս. Օհանյանը, աջից՝  ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը...): 
 

 
   1
Հատված (լուսապատճեն): Նույնն ամբողջությամբ տե՛ս նաև  http://pressing.am/?p=2484&l=am  հղմամբ:
Ա
Այստեղ  հիշատակվող բոլոր կարևոր միջադեպերը և իրադարձությունները ամրագրված
են փաստաթղթերով: Մի քանիսը՝ ստորև:
                  


հղմամբ:

 
  «Նախանձի մեջ ակնածանք կա, բանսարկումներում՝ ակամա
     փառաբանում, պատժի մեջ՝  հաճախ պատիվ ու պարգև»...

            Խորհրդային ժամանակներում քիչ թե շատ աչքի ընկնող որևէ անձ ԿԳԲ-ի տեսադաշտից դուրս չէր մնում: Նույնը նաև հետխորհրդային՝ հատկապես 1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործությունից հետո, երբ Հայաստանը կտրուկ վերցրեց ռուսական կողմնորոշում և ընդհատակից դուրս եկավ երբեմնի ԿԳԲ/ՊԱԿ-ը, տարբեր (ԱԱՆախարարություն), ի վերջո Ազգային Անվտանգության Ծառայություններ (ԱԱԾ) ձևակերպմամբ: Այդժամ էլ որոշվեց մեր ճակատագիրը. վտարումը հայրենիքից և տարիներով հետապնդումները ողջ սփյուռքով մեկ: Բայց այդ մեր ո՞ր մեղքի համար և ի՞նչ կարող էր ունենալ մեր համեստ անձի դեմ ողջ մի հանրապետության, ամբողջ մի ՊԱԿ/ ԱԱԾ-ի տնօրեն, ամբողջ մի գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենիչ Հակոբյանը, այդպիսի մի ոխերիմ վճռի ու դեռ հայտարարության համար: Շատ շատերին և անձամբ մեզ համար մի գլուխկոտրուկ, որը պիտի ջանանք լուսաբանել հրապարակորեն, այլոց ևս հնարավորություն տալով անելու սեփական հետևություններ: Երիցս առավել, որ ըստ ԱԱԾ-ի շատ խորհրդավոր հայտարարության, նրանք «արգելքի վերաբերյալ ավելին ասել չեն կարող... (տե՛ս 1հղմամբ): Մինչ այդ անհրաժեշտ է թռուցիկ վազանցել այդ մռայլ հաստատության հետ մեր ճակատագրական տարբեր խաչաձևումները:
----------------------------------------------------------------
 

      Այդ թերևս սկսվել էր ուսանողական 1962-1968 թթ տարիներին, երբ որպես ակտիվ, հանդուգն ու սկզբունքային երիտասարդ, խախտելով  ընտրակարգը բառացիորեն նշանակվեցինք ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղար: Ավելի ուշ, մեր անհնազանդ ազատամտությամբ հուսախաբելով նախաձեռնողներին՝  հեռացվեցինք:  
    Նույն 1963-1968 թթ ԵՐՊԻ-ում է սովորել նաև Գորիկ Գ. Հակոբյանը և վստահաբար ճանաչել մեզ, իսկ 1969 թ. անցել ՊԱԿ: Մինչդեռ, ինստիտուտից հետո մենք կրտսեր սպայի կոչումով զորակոչվեցինք խորհրդային բանակ ու թերևս որպես քիչ թե շատ «ինտիլիգենտ» և ծնունդով ֆրանսահայ, Նախիջևանում  նշանակվեցինք գումարտակի շտաբի պետի օգնական՝  թերևս ոչ պատահականորեն ռազմական Հատուկ Բաժնի անմիջական հսկողության տակ: Զորացրման նախօրերին առաջարկ ստացանք նույն այդ բաժնից. «դառնալ ֆրանսահպատակ, բայց մնալ սովետական քաղաքացի...»: Մենք ծնունդով արդեն ֆրանսահպատակ էինք և մերժեցինք Ֆրանսիա՝ մեր ծննդավայրը վերադառնալու վճռականությամբ: 

    Ըստ կանոնադրության, այդ կարող էր լինել միայն զորացրումից  5 տարի անց, ինչին էլ 1976 թ. հասանք նույն այդ ՊԱԿ-ի հետ բացառիկ սուր առճակատման պայմաններում: Ընտանեկան պատճառներով ԽՍՀՄ հյուպատոսարանի հետ այդ շարունակվեց Մարսելում, թեև մեր ազգամշակութային գործունեության մեջ միշտ էլ սատարել ենք հայրենի մշակույթի հանրաճանաչմանը, հայրենասիրությանը և հայապահպանմանը: Եվ այդ մեր ճարտարապետական մասնագիտությանը զուգահեռ թատերական, հրապարակախոսական և հայագիտական-ազգաբանական բուռն գործունեությամբ: Դրանում, առանցքային եղավ 1979 թ. ֆրանսահայ ARMENIA ամսագրի N°45-ում հրապարակված «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ» հոդվածը, որտեղ բարձրացվում էր հայոց  21-րդ դարի գերխնդրականը և որն էլ հանդիսացավ ազգաբանական մեր ձիգ որոնումների հիմքը (տե՛ս այստեղ «Էության ոդիսականը»  www.eutyun.org/S/E/E-Vodisakan/E-Vodisakan.htm ): Երկրորդը հայոց ողջ ճակատագրին և Եղեռնին նվիրված «Արևորդյաց պարը» կինոսցենարն էր (1982 թ. www.eutyun.org/
S/X/0712/X_071211_MiScenariPatmutyun.htm ): Այն նախատեսվում էր իրականացնել հայրենիք-սփյուռք համագործակցությամբ, միաժամանակ նախապատրաստելով մեր վերադարձը հայրենիք: Եվ չնայած հայ ողջ մտավորական ավագանու, ֆրանսիացի դեմքերի և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության բուռն աջակցությանը (տե՛ս ստորև փաստաթուղթ N°1 և http://www.eutyun.org/S/P/AAV/AV_
ManuscriptsAndDocs.htm  հղմամբ), այն չիրականացավ քաղաքական նկատառումներով:

   Չփոշիացնելու համար մի քանի տարվա մեր ջանքերը, որոշեցինք կինոսցենարը վերամշակել և որպես էպիկական քնարերգություն «Արփիական» խորագրով հրապարակել Մեծ Եղեռնի 70 ամյակի առթիվ, փողոցում հայտնվելու վտանգով գրավադրելով մեր համեստ բնակարանը: Բարեբախտաբար հատորն արժանացավ Հ. Ուզունյան 1985/86 թթ գրական Առաջին մրցանակին, մենք հրավիրվեցինք մի շարք հայ գաղթօջախներ, բնակարանը փրկվեց և որոշեցինք այլևս վերադառնալ հայրենիք: Անհասկանալիորեն մեր հայցը մերժվեց (ստորև  փաստաթուղթ N° 2 ), թերևս մեր խիստ ազգամետ գործունեության և վերստին սկզբունքայնության պատճառով: Եվ քանզի հրավեր էինք ստացել խմբագրելու անգլիահայ «Էրեբունի» երկշաբաթաթերթը, մեզ մնում էր գոնե որոշ ժամանակ հաստատվել Լոնդոնում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն էր տալիս ընդլայնելու մեր կապերը սփյուռքահայ մտավորականության հետ, ըստ այդմ վերամշակել և հիմնել «Հարատևման Ուխտ» ծրագիրը ( տե՛ս «Ինչություն», հապվ. ԻՆՉ, Երևան-2004, էջ 173 / կամ www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm ):

     Մենք արդեն ուշագրավ դեմք էինք նաև հայրենիքում: Ուստի, առինքնման փորձերը չուշացան:
     1987թ. հայրենիքում մեզ ծանոթացրին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Գուրգեն Առաքելյանի շատ բարեկիրթ դստեր հետ: Անձնական նախորդ ձախորդություններից հետո այն խոստանում էր լինել կայուն ընտանիք, հայրենիք վերադառնալու և սփյուռքից հետո տեղում ազգամշակութային գործունեությամբ զբաղվելու հնարավորություն: Առավել ևս, որ 1988 թ. Մարսելում հրապարակվեց «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրությունը, իսկ Հայաստանում թափ էր առել ղարաբաղյան շարժումը և մեր ազգանվեր գաղափարները այլևս ոչ միայն խանգարիչ չէին՝ այլև ԽՍՀՄ-ի և մարքսիզմ-լենինիզմի փուլուզումից հետո նույնիսկ օգտակար: Երկիցս առավել, որ ըստ նույն նախարար ու նաև  գրող Գուրգեն Առաքելյանի, «Արփիական»-ում ուրվագծված էր նոր մի աշխարհայացք և մենք հայրենիքում իբր ունեինք կայացման մեծ հեռանկարներ: Եվ երիցս առավել, որ այդ կինոսցենարից, «Արփիական» հատորից և արիացիների տեսությունից հետո արժանացել էինք հայ և օտար մտավորականության և լայն շրջանակների համակրանքին, միաժամանակ լինելով  հասարակական նոր և անապական դեմք: Այդու, «հին գվարդիան» ամենայն հավանականությամբ վերստին ինչ-ինչ ակնկալիքներ ուներ: Նամանավանդ, որ այդ ընտանիքը հովանավորում էր Աֆղանստանում ծառայած, ոմն մերձակից ՊԱԿ-ի գնդապետ2 ( նրան այդպես էլ երբեք չհանդիպեցինք ու չճանաչեցինք, չի բացառվում՝  նույն Գորիկ Գուրգենիչ Հակոբյանը կամ մերձակից մեկը...):                                                                                                            
  Ուստի, վստահաբար քաջածանոթ այս ամենին, մեր «Հարատևման Ուխտ» ծրագրին, սփյուռքում հայրենասիրական գործունեությանը և լրջորեն հետաքրքրված մեր գաղափարներով,  Հայաստանի երբեմնի ՀԼԿԵՄ-ին կից «Որոնում» կենտրոնը առաջարկեց հիմնել դուստր կազմակերպություն` հանձն առնելով վարչական ու ֆինանսական աջակցություն (տնօրեն` կիբեռնետիկ, գիտ. դոկտ. Գրիգոր Վահանյան: Անձի բուն «պրոֆիլը» երևակվեց ավելի ուշ: Նա «Կանաչ Վիշապի» մեկ բջիջն էր, այսինքն` ինչպես ՀԼԿԵՄ-ի կարևոր դեմքերը, ՊԱԿ-ի հաստիքային բարձրաստիճան կադր): Այդպես, «Հարատևման Ուխտ» ընկերակցության հիմքով և ծրագրի վերամշակմամբ, 1990 թ. հիմնվեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը, ներառելով նաև հայրենի երախտավոր մտավորականներ (տե՛ս. www.eutyun.org/S/E/
Taregrutyun/EAITT.htm): Այն միանգամից արժանացավ ավագ մտավորականության զորեղ քաջալերանքին, ոմանց բարոյական, այլոց՝ նաև նյութական աջակցությանը, իսկ 1992 թ. հրատարակեց իր «Էություն» հանդեսի նմուշային համարը 3 (տե՛ս. www.eutyun.org/S/E/EHandes/EHNH.htm  և www.eutyun.org/S/P/AAV/AV_
ManuscriptsAndDocs.htm):    
   
 
     2 Դեռևս 1983 թ., երբ Հայաստանում ավագ մտավորականությանը և մշակութային կառույցներին ներկայացնում էինք «Արևորդյաց Պարը» կինոսցենարը, մենք բնականաբար ՊԱԿ-ի հսկողության տակ էինք: 1987թ. մեր հարսնացուի հետ ծանոթանալուց հետո, իբր ի միջի այլոց պաշտոնական զրույցի էինք հրավիրվել «Դվին» հյուրանոցի կոնսպիրատիվ համարներից մեկում, ապա վերստին ստացել համագործակցության առաջարկ և որպես ֆրանսահպատակ  քաղաքավարիորեն մերժել  (պետք է լինի այդ հանդիպման ձայնագրությունը ): Վերջին առաջարկությունը եղել է 1992 թ., արդեն ՀՀՇ-ական ծառայությունների կողմից՝  «այլևս անկախ Հայաստան» պատճառաբանությամբ:   «Ես հայրենիքին օգտակար կլինեմ այլ կերպ» եղել է մեր պատասխանը, ինչն էլ արդեն ընթացքում էր: Մեզ մնում էր շարունակաբար խուսանավել և տարբեր միջոցներով.«փչացնել» ինքներս մեզ, որպես այդ ու  նման.«առաքելության» ոչ պիտանի անձ:

  3
Այն լույս տեսավ  հանգանակությամբ (որին 400$  մասնակցել էր անգամ ԱՍԱԼԱ-ն), իսկ մինչ այդ «Էության ծրագիրը» ֆինանսավորել էր Պ. Հերունին (Երևան-1991 թ.), նույն թվին Գառնիում Միհր աստծո տոնակատարությունը՝  շուրջ 20 հաստատություն, այդ թվում 4 ԲՈՒՀ  և 447 գործարանը (այդժամ Կ. Դեմիրճյանի տնօրինությամբ, տե՛ս. https://www.youtube.com/watch?v=R2XuUBgwmrs ):

  4 Բացի հոգեգործունեության զգայական-բանական-ոգեկան ասպարեզներից, էիզմը համադրում է նաև իդեալիզմը և մատերիալիզմը, լրացնելով ու «փրկելով» այն որպես նյութական աշխարհի փիլիսոփայություն,
 իդեալիզմը՝  հոգևոր: Այն, ինչը մարքսիզմ-լենինիզմի ճակատագրական բացն էր...

 
 

      «Հին գվարդիան» չէր սխալվել: Որպես գաղափարախոսականներ, նրանք առաջինն էին կռահել Էության ոգեգաղափարաբանական զորությունը, ինչը բացի մտավորական ավագանու գնահատանքից ( սկսյալ Հ. Սահյանից, անցնելով Ա. Տերտերյան և Ս. Փարաջանով, մինչև Վիկտոր Համբարձումյան և այլք), ավելի ու ավելի հաստատվեց զանգվածային ընդօրինակումներով 4: Եվ այդ առաջինը հենց «հին գվարդիայի» կողմից և ցայսօր (տե՛ս «ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը», www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm):     
    Սակայն, «Էության» Խորհուրդը որոշեց մնալ անկախ և հրաժարվեց «Որոնում» կենտրոնի խոստացյալ 15000 ռուբլի օժանդակությունից, ինչն այդժամ զգալի գումար էր: Զի, Էություն ԱԻՏ-ը իր կանոնադրությամբ հայտարարվել էր վերպետական, վերկուսակցական և վերկրոնական, հայոց պատառոտված իրավիճակում ջանալով ծառայել բոլորին, հանուր ոգեգաղափարական հասունացմանն ու հայրենիք-սփյուռք ամբողջացմանը: Հանգամանք, ինչը նկատել ու շեշտել էր ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտ Վ. Համբարձումյանը իր պաշտոնական գրությամբ (ստորև փաստաթուղթ N° 3 ): Ըստ այդմ, «Էությունը» ներառել էր արժանավոր միաբաններ բոլոր ասպարեզներից և կուսակցություններից ( http://www.eutyun.org/S/E/E/E.htm ), դրանց մեջ վստահաբար «հին գվարդիայի» ներկայացուցիչներ (մի քանիսը հետո ինքնաբացահայտվեցին... ), պատրաստ համագործակցելու բոլոր շրջանակների հետ: Սակայն, այլ էին ընդհատակյա ՊԱԿ-ի նկրտումները և ամենայն շրջվեց մեր դեմ: Խնամիական կապերը խզվեցին, Էության ներսում մեր դեմ կազմակերպվեցին դավադրություններ և հեռացման փորձեր: Մենք արդեն անցանկալի անձ էինք, ըստ «կգբ»-ական ավանդույթի՝ անվերահսկելի, այդու էլ վտանգավոր: Առավել ևս, նրանց ոչ հաճելի որոշ շրջանակների հետ մեր ոգեգաղափարական ու ազգային հարաբերությունների.պայմաններում (այդ մասին՝ առանձին ):

       Այսուհանդերձ, մեզ թողեցին գործել, նախ արդեն որոշ ժողովրդավարության առկայության, «Էության» լայն ժողովրդականության, իսկ առավելաբար մեր ոգեգաղափարական արտադրանքի շնորհիվ: Եվ այդ, մինչև 1997 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը, որի վերաբերյալ ունեցանք կարճ մի տեսագրված ելույթ (www.youtube.com /watch?v=QIoF50rDQhM&list=UUe4hCk7V5XIJ9DikXKmOJaA  ): Իսկ պուտինյան նախագահությամբ, երբ Հայաստանը կտրուկ վերցրեց ռուսական կողմնորոշում, մենք արդեն վտարման ենթակա «սև ցուցակում» էինք, ինչը նախ արտահայտվեց 20.04.2000 թ. ՀՀ ԳԱԱ-ում արիականության առաջին գիտաժողովին մեզ բացառելու փորձով ( այդուհանդերձ, որպես «հայարիականության հայր», ոմանց համառությամբ տրվեց բացման խոսքի իրավունք), ապա մեր մերձակցի միջոցով ԱԱՆ/ԱԱԾ փոխտնօրեն Գորիկ Գ. Հակոբյանին դիմելու հորդորով: Այն վերստին ավարտվեց ապարդյուն, զի մենք հրաժարվեցինք նրան ներկայանալ որոշակի ծրագրով ( այդ մասին Մաս Երկրորդում, հանգամանալից՝  www.eutyun.org/S/2/AVG/AVG_ 120408_Gorik.htm ): Սակայն, մենք անմիջապես չվտարվեցինք, այդ կլիներ շատ աղմկահարույց: Սպասեցին, մինչև 2002 թ. Հայաստանում եռամյա մեր կացության կարգավիճակի ավարտը, որ չվերանորոգվեց, թեև Մշակութային նախարարի միջնորդության: Հանգամանք, ինչը հավասարազոր էր վտարման, մեր ներկայությունը հայրենիքում «ոչ նպատակահարմար» պարզամիտ պատճառաբանությամբ: Միայն 2007թ., «ՀԵՏՔ-հետաքննող լրագրողներ» խմբագրության  միջնորդությամբ ստացվեց պաշտոնական պատճառաբանություն, ըստ որի մենք իբր հանդիսանում ենք «ՀՀ պետ-անվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ սպառնալիք»... (  www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm):                                                                     
* * * 

   Ցայստեղ, մեր հալածանքների բուն պատճառ հիմնականում գաղափարական է: «Հին գվարդիան» դարձել էր դրության տերը, «Էության» գաղափարների մի մասը յուրացվել էին, մենք՝ դարձել «սպառնալիք»: Սակայն, դժվար թե ամբողջ մի հանրապետության, ամբողջ մի ԱԱԾ տնօրեն, ողջ մի գեներալ-գնդապետ միայն այդքանի համար իր կյանքով երդվեր մեր մուտքը հայրենիք արգելելու համար: Վստահաբար, պիտի լինեին նաև այլ դրդապատճառներ, ինչպես հիվանդությունների մի շարք ախտաբանությունների պարագայում: Դրանց կանդրադառնանք սույն քննախուզության 2-րդ, 3-րդ և.4-րդ բաժիններում:    
    Այսուհանդերձ, այստեղ կարող ենք և հարկ է անել արմատական մի քանի եզրակացություններ.
    - Ցայստեղ Գ. Հակոբյանը մեր վտարման մեջ վճռորոշ դեր, թերևս դրա հնարավորությունը և անձնական պատճառներ չի ունեցել ( այդ  2004 թ. ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո, իսկ իր հայտարարությունը օմբուդսմեն Լ.Ալավերդյանին արել է 2005 թ., ենթադրում ենք այլ նկատառումներով ): Եվ անկախ ամենայնից, այդ տվյալ «ռեժիմի»  տխրահռչակ ավանդույթներից էր: Եղել են շատ ավելի դաժան պարագաներ քանի-քանի հայ երախտավորների հետ, հիմնականում նման նկատառումներով:  

 - Այդ «ռեժիմը» ազգային թե ազատամտական որևէ դրսևորում չի հանդուրժել և չի հանդուրժելու, հայոց «հավերժ բարեկամի» շահերին «հավերժ հավատարիմ» ծառայելու պատճառով: Այդպես եղել է անցյալում, նոր եռանդով ու նորանոր քաղտեխնոլոգիաներով շարունակվում է ցայսօր: ԽՍՀՄ-ի փուլուզումից հետո ջանալու էին վերստին վրիպումներ և նոր «սպառնալիքներ» թույլ չտալ: Այլևս թույլ չի տրվելու նաև ազգի հոգևոր և բանական հասունացում, ինչը հանգեցնում է ինքնության ու  ինքնագիտակցության, ըստ որի հանդիսանում էինք «պետանվտանգության լուրջ սպառնալիք»...

- Այդ «ռեժիմը» ազգային թե ազատամտական որևէ դրսևորում չի հանդուրժել և չի հանդուրժելու, հայոց «հավերժ բարեկամի» շահերին «հավերժ հավատարիմ» ծառայելու պատճառով: Այդպես եղել է անցյալում, նոր եռանդով ու նորանոր քաղտեխնոլոգիաներով շարունակվում է ցայսօր: ԽՍՀՄ-ի փուլուզումից հետո ջանալու էին վերստին վրիպումներ և նոր «սպառնալիքներ» թույլ չտալ: Այլևս թույլ չի տրվելու նաև ազգի հոգևոր և բանական հասունացում, ինչը հանգեցնում է ինքնության ու  ինքնագիտակցության, ըստ որի հանդիսանում էինք «պետանվտանգության լուրջ սպառնալիք»...   

 
- Մինչդեռ, մեզ հաջողվեց հայրենիքում քիչ թե շատ գործունեություն ծավալել ԽՍՀՄ-ի փուլուզումից ետ մասնակի անկախության շնորհիվ, մինչև 1999 թ. հոկտեմբերի 27-ը, որից հետո Հայաստանը վերադարձավ «մեծ եղբոր» աքցանային գիրկը:

-  Այս «ռեժիմի» խրոնիկական այլ հատկանիշները և մեր հալածանքների բաղադրիչ դրդապատճառները՝  սույն քննախուզության հաջորդ բաժիններով: Դրանք կարող են գերազանցել ցանկացած երևակայություն և դիահերձման պես երևակել արդի հայ իրականության զազրելի ախտաբանությունը:  

 
-  Բոլոր դեպքերում, և անկախ մեր թե որևէ այլ մեկի պարագայից, իրողությունը վերանձնական է,  հայոց ապագայի և ազգաբանական առումներով ինքնին անչափ ուսանելի:     

   Այդու էլ մեր կենսափորձն ու այս լուսաբանումները՝ որպես ժամանակակից տարեգրություն և գոյաբանական պատգամ, յաղագս հետնորդների, ազգի և վերին ճշմարտության:



N°1
N°2


N°3
  -----------------------------------------------------------------------------------------------------------
Փաստաթուղթ N°1- Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության զեկուցագիրը «Սասունցիների Պարը» («Արևորդյաց Պարը) կինոսցենարի քննարկման վերաբերյալ (29.09.1983թ.):
   
 Փաստաթուղթ 2- Հայրենիք վերադառանլու 30.09.1986թ. մեր հայցի մերժման պատասխանը, Մարսելում ԽՍՀՄ հյուպատոսարանի նամակով (19.01.1988 թ.):
     Թարգմանություն.  «Ալեքսանդր Սարգսի,      
Հայտնում ենք, որ  համաձայն Հայկական ՍՍՀ Արտաքին Գործոց նախարարության 30.09.86 թ. նամակի, Հայկական ՍՍՀ Ձեր մշտական բնակության հայցը մերժվել է հայկական ձեռնհաս կազմակերպությունների կողմից» ( ուշադր. «հայկական»՝ ոչ թե իրենց և «ձեռնհաս»՝ ոչ թե ԿԳԲ ...)       

  
   Փաստաթուղթ 3 - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի պաշտոնական գնահատանքը «Էություն» նմուշային հանդեսի և ընդհանրապես Էության գաղափարների վերաբերյալ (10.08.1992թ., ավելի հանգմանալից. www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ):

       

       Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                              Մարսել, 15 հոկտեմբեր 2015 թ.