ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
                 
                                                      
       ԵՎՍ ՄԵԿ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՓՈՐՁ
 ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2002 թ. Ի ՎԵՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԽՆԴՐԱԿԱՆԸ
 
      27.02.2010թ., Ա.Վարպետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիին, խնդրելով նրա միջնորդությունը Հայաստանի իշխանությունների մոտ սոսկ հայրենադարձ հանգուցյալների շիրիմներին կարճատև այցելության թույլատվություն ստանալու համար (տեՙս սույն հղմամբ): 02.10.2011թ., Ն. Սարկոզիի Հայաստան այցելության կապակցությամբ նման մի նամակ վերստին հղվեց նրան, այս անգամ վտարանդի մի խումբ գրողների և մտավորականների կողմից:

                                                  
                                                                            
                   
                                                                                                        Alfortville, le 2 octobre 2011                                                                                                                      Monsieur le Président de la République                                            Palais de l'Elysée
                             55, rue du faubourg Saint-Honoré                                                75008 Paris           
 
                              
        Monsieur le Président de la République,        

       À l’occasion de votre visite en Arménie, nous nous adressons à vous afin de vous alerter sur des questions qui  nous préoccupent. Tout d’abord sur la situation des expulsés politiques arméniens, – pour la plupart écrivains et intellectuels – et en faveur desquels nous sollicitons votre médiation.       
       Notre groupe de défense des écrivains et des intellectuels arméniens a en effet rédigé le 8 août 2011 une déclaration à tous les partis politiques et organismes publics d’Arménie et de la diaspora. Nous réclamions la reconnaissance et la défense des droits civiques de ces  expulsés politiques ainsi qu'un rapport officiel rendant compte des atteintes à leur liberté et de la situation répressive endurée durant  des années, à l'égard notamment de Karen A. Simonian (France), Alexandre Varbedian (France) et les autres.
       Nous requérions également qu’une décision politique soit prise afin que toutes ces personnes ayant été contraintes de quitter l'Arménie puissent être dédommagées des pertes de leurs biens et des préjudices moraux  occasionnés par la rupture douloureuse avec leur pays.             
      Enfin nous exigions qu’un retour sans péril leur soit assuré en République d’Arménie.                                                    
                   Karen A. SIMONIAN – Écrivain, journaliste, ancien ministre de la Presse et de la Communication  
                                                                        Alexandre VARBEDIAN – Ethnologue, essentialiste.                                                            Lilit SIMONIAN –Metteur en scène, comédienne, journaliste
             
         
             
 
                                      Պատասխանը չուշացավ վերստին Ֆրանսիայի նախագահի անձնակազմի պետի կողմից, որը ստորին գրությամբ հայտնում էր հայցի ընդունման և այն Ֆրանսիայի և ԵՄ ԱԳՆ-ին փոխանցման մասին:                                                                                                            
                                                                                                                                 
                                                                      Այս անգամ անտեղից արձագանքեցի նույնպես արագորեն, նախ շեշտելով Ֆրանսիայի Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խիստ կարևորումը, հավատը այդ ուղղությամբ ՀՀ նախագահի ջանքերի վերաբերյալ և հայցելով մեր համաձայնությունը հայրենի այդ կառուցի հետ կապի մեջ դնելու առնչությամբ (ստորև` նամակի պատճեն): Պահանջվեցին նաև լրացուցիչ տվյալներ և որոշ հանգամանքների պարզաբանումներ:                         
                                             
                                                                    
Ի վերջո տրվեց կանաչ լույս և խորհուրդ դիմել ՀՀ Մարդու Իրավունքի պաշտպանին,
 ինչն էլ
կատարվեց անմիջապես:
             
 

    Ալեքսանդր ՎԱՐՊԵՏՅԱՆ                                                                      Մարսել, 29.01.2012թ. Ֆրանսահայ ազգաբան և էաբան
 Ֆրանսիայի և երբեմնի ՀՀ քաղաքացի
194, avenue Roger Salengro 13015 MARSEILLE-FRANCE
Télé. +(33)-4.91.64.61.14
Email varordi@free.fr
Տվյալներ: http://en.wikipedia.org/wiki/Alexander_Varbedian                 http://www.persons.am/en/search.php?category=8
Հայցին վերաբերող բոլոր նյութերն ու փաստաթղթերը.                  http://www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm                                                                                                                                                                      ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան                                                                                                              Պր. ԿԱՐԵՆ  ԱՆԴՐԵԱՍՅԱՆ           
     Հարգելի Պր. Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ  2002 թվից ի վեր իմ մուտքը հայրենիք կտրականապես արգելվում է «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ նախկին` արդ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի գ և զ ենթակետերի համաձայն, երբ ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, տասնամյակներ ի վեր գործելով միայն ազգամշակութային ասպարեզում (http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_070718_OVIR.htm):       
      Ես ֆրանսահպատակ մանուկ հայրենադարձս, 1948թ. ի վեր խորհրդային, ապա 1991թ. ՀՀ քաղաքացիությունից զրկվել եմ 1997թ.,1994թ. երկքաղաքացիության մասին օրենքի բերումով: Եվ անգամ ՀՀ կառավարության 20.09.2007թ. N°1116-Ն որոշմամբ երկքաղաքացիության մասին այդ օրենքի չեղյալ հայտարարումից հետո, իմ ՀՀ քաղաքացիությունը ապօրինաբար չի վերականգնվել ( http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_091023_KarapneriErgy.htm ):   

    Եվ չնայած 2002  թվից ի վեր իմ բազմաթիվ հայցերի, մտավորական շրջանակների բազմակի միջնորդությունների, լրատվամիջոցների նույնքան արծարծումների և անգամ ՀՀ օմբուդսմեն Լ. Ալավերդյանի 15/12.2005 թ. որոշման, որն արձանագրում է իմ նկատմամբ մարդու իրավունքների խախտում (http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_051215_OMB-LA.htm ), ցայսօր նույնիսկ իմ կարճաժամկետ այցելությունը Հայաստան շարունակում է արգելվել: Մինչդեռ ես հայրենիքում ունեմ սեփական բնակարան և հայրենադարձ հարազատների շիրիմներ:     

    Այս առումներով վերջերս դիմվել է Ֆրանսիայի նախագահ Պր. Ն. Սարկոզիին, խնդրելով միջնորդել Հայաստանի իշխանություների մոտ, ի վերջո հանգուցալուծելու համար այս տասնամյա արգելքը: Հայցը փոխանցվել է Ֆրանսիայի և ԵՄ ԱԳՆ-ին, որն հետաքրքրվել և առաջարկում է ուղղակիորեն դիմել ձեզ: Նույն հայցով, բայց բոլորովին ինքնաբուխ ու անկախ, արտերկրում և հայրենիքում սկսվել է ստորագրահավաք, որը մասամբ ներկայացվել է Լոս Անջելեսի Գլխ. Հյուպատոսին: Իմ կողմից նույնը անում եմ ձեզ, խնդրելով կից Բաց նամակն ու մասնակի ստորագրությունները հանձնել պատկան մարմիններին, և ի վերջո հանգուցալուծել հարազատներիս անտերունչ շիրիմներին և բնակարանս այցելելու թույլտվության խնդրականը:
                                                              Շնորհակալությամբ`                                                                                             Ալեքսանդր Վարպետյան
 
                                                            
   Անկախ այս բոլորից, 2011թ. աշնանը Ա.Վարպետյանի Լոս Անջելեսում կատարած այցելության ընթացքում սկսվեց ստորագրահավաք: Դրանց մի մասը (մոտ 200-ից ավելի, ստորև մեկ-երկու նմուշ) փոստային վավերացմամբ հանձնվեց տեղի ՀՀ Գլխ. Հյուպատոս Պր. Գրիգոր Հովհաննիսյանին, ով `ըստ ոմանց, իբր հայտարարել էր, թե Ա. Վարպետյանի արտաքսում և հայրենիք մուտքի արգելում չկա...
                                                      
   
                                                                                                                                                                                                                          
                                                         Բարեբախտաբար, ստորագրահավաքի մեկ գործընթաց տեսագրվել է Գլենդելի Կենտր. գրադարանում
Ա. Վարպետյանի 18.11.2011թ. միջոցառմանը:
Մնացյալը մնում է հայրենի իշխանությունների խոհեմությանը:
  Այսու կատարված և արձանագրված է ևս մեկ ու վերջին քայլ, ի վերջո և որևէ կերպ հանգուցալուծելու համար տասնամյակային այս առեղծվածը: Եվ այդ անգամ ՀՀ իշխանությունների անբարյացկամության դեպքում, զի ի վերջո բացահայտվելու են Ա.Վարպետյանին հայրենքից արտաքսելու և խիստ հետևողականորեն հետապնդելու բուն պատճառները,
որ կարող է լինել պետական «հույժ և հրեշավոր մի գաղտնիք»...
Պատմականորեն, այդքանի համար արժե ևՙ  զոհվել:
                                                     



                                            
                                                     
Վասն թափանցիկության մենք փորձեցինք այս ամենը հասու դարձնել հասարակությանը, նախ ՀՀ նախագահին որևէ կերպ տեղեկացնելու համար գործընթացից ( նկատի առնելով ներիշխանական հնարավոր հակամարտությունները...), և միաժամանակ հայրենի իշխանություններին դնելու համար ժողովրդավարացման միջազգային հանձնառության և իրենց պատասխանատվության առջև:
    Բաց նամակը առայժմ հրապարակել է միայն «Հետք.am-Հետաքննող լրագրողներ» էլեկտրոնային թերթը ( hetq.am/arm/news/10323/bac-namak-hh-nakhagahin.html ): Այդ ուղղությամբ կջանանք անել փոքր-ինչ ավելին: Այդպիսով, առավել կպարզվեն ոչ քիչ հանգամանքներ և ոչ միայն իշխանությունները` այլև ողջ հայ հասարակությունն ու իրականությունը կհայտնվեն պատմական պատասխանատվության առջև:
Այդ էլ կլինի մեր «Ձիու քայլը»...



ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գոհունակությամբ և երախտագիտությամբ պիտի տեղեկացնենք,
որ ՀՀ նախագահին ուղղված մեր Բաց նամակը հրատարակել են.
- «Հետք.am» էլեկտ. թերթը. http://hetq.am/arm/news/10323/bac-namak-hh-nakhagahin.html
-«Ա1+»-ը. http://www.a1plus.am/am/social/2012/02/08/alexander-varpetyan
- «Zham.am» էլեկտ. թերթը. http://www.zham.am/index.php?lid=am&pageName=ughighxosq&id=352079947: Ըստ որում վերջինս այդ արել է սեփական նախաձեռնությամբ, իսկ վերջին տվյալներով
հրապարակումը տարածվել է 508 անգամ:
Հնարավոր են այլ հրապարակումներ, ինչն ակնկալում է քաղաքացիական
մեծ և հուսադրիչ թափառք: