|
|
Վերջին
տասնամյակներում «Սասնա Ծռեր» տիեզերավեպին, և
մասնավորապես «Փոքր Մհերի» դրվագին հաճախ են անդրադարձել:
Դրանցից մեկն էլ վաղամեռիկ Լևոն Խեչոյանի վերջերս այդքան
արծարծվող «Մհերի դռան գիրքն» է, որի շնորհանդեսը կայացավ
28.02.2014 թ.: Ցավոք, հատորին հանգամանալից ծանոթանալու
հնարավորությունը չունենք: Մատչելի եղավ միայն վերևի
հղմամբ yerkir.am/am կայքէջում հրապարակված հատվածը, որին
ուզում ենք անդրադառնալ: Զի, «Ջրի բաղադրությունը իմանալու
համար անհրաժեշտ չէ անպատճառ ծովը խմել»: Ուստի, դիտարկենք նշյալ
հատվածում բերված մի քանի հանգամանքներ:
«Մհերի
ժամանակակիցներից
շատերի
համար
այն
(իմա՝
Ագռավաքարը:
ԼՄ-լրացումը՝
մերը
)
լեռան խավարում
ապրող բացասական ուժերի բնակատեղի էր նշանակում...
Այնինչ, Մհերի'
ճախարակի առաջ նստած լինելը ժամանակի շարժում պիտի
հասկանալ: Ճիշտ չէին այն բոլոր ասեկոսեները, թե Մհերը
լեռան խավարում ապրող չար ոգիների հովանավորչությամբ էր
աշխարհը կործանելու: Իրականում մասնակցում էր նոր
արարչագործության նպատակներին ծառայելու գաղափարին»:
Նախ լուսաբանենք:
Այլաբանական Ագռավաքարը նույն Տիեզերալեռ-Ծովասարն է,
հնդարիական՝ Մերու> SuMeru սանսարայի դիցալեռը
( Su-ջուր,
Meru-լեռ. լճերով և 7 լեռնակատարներով առասպելական տարածք
), զուգահեռները՝ Sumer-Շումեր երկրանունը, չին.
Շանհայ-Ծովասար քաղաքանունը
( չին.«Շան»-լեռ,
«հայ»-ծով...) և այլք
(«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ», էջ 799 ): Նույն այն Ծովասար-Տիեզերալեռը,
որից բխող Կաթնաղբյուրից սերվում էր «Ազնանց ջինսը», նույն
Տիեզերալեռը, որից բխում էր «պղտոր գետի ջրերը» հատող
զուլալ՝ «ազնանցորդու ջուրը»
(որի ակունքում էլ երկվորյակ
Խոյերը սահմանեցին Սասնա բերդը շինել...: Տես «Արիականք»
ազգային գաղափարախոսության նախաբանը: Երևան 1997թ. ),
նույն «Է»-Էություն աստվածային նշանագրով դաջված
եռանկյունին (Նկ. 1), և նույն մասոնական խորհրդանիշը
փոխարինված «իմաստության աչքով»
(ակ ու ակունք, հմմտ. եբր.
և արաբ. 'ain-'ayin-«ակն, աղբյուր, աչք», հայ.
այն-առու,
հայ-արան >աչք, Հ. Աճառյան, չին.
«հայ»-ծով, ալթայ., թրք., ադրբեջ. Ai-լուսին և ամիս... Նկ.
2): Ինչ վերաբերում է ճախարակին, ավելի ստույգ՝
Չարխի
ֆալաքին, ապա այն սոսկ ժամանակի անիվը չէ՝ այլ նաև բախտի և
տիեզերական շրջանաձև իրադարձությունների, համապատասխանելով
հինդուիզմում խորհրդանշական Մանդալային
(Նկ.3: Հմմտ հայ.
«չարխ»- սանս. «չաքրա», միջ. հայ. «ֆալաք»-բախտ...):
Այսքանը և
«նոր արարչագործության նպատակներին ծառայելու»
առումներով ճիշտ է Լ. Խեչոյանը, թեև
փոքր-ինչ պարզունակ ու
մակերեսային:
Նկ. 1: Կենաց Ծառի տեսքով կաթողիկոսական
գավազան, ճաճանչափայլ եռանկյունի-տիեզերալեռան մեջ` Է
աստվածությունը, որպես Հայր Աստված (Թիֆլիս,19 -րդ դ., արդ
Էջմիածնի թանգարան): Նկ. 2: Եռանկյունու մեջ ամենայնի
ակ-ակունք-աչքը մասոնական տիեզերալեռան գագաթին ,
ամերիկյան 1 դոլլարանոց թղթադրամի վրա: Նկ. 3: Հնդարիական
մանդալա-մեդիտացիայի, արարչագործության և տիեզերական
շրջանառության խորհրդանիշը:
-----------------------------------------------------------------------------
«Այս կարծիքը
հաստատող երկու դրվագներ կան ազգային վեպի համարյա բոլոր
պատումներում, մեկը' Համբարձման գիշերը հորթի հետևից
գնացող հովվի հետ Մհերի հանդիպելն է: Նրա միջոցով ցորենի'
ալոճի, գարու' մասուրի չափ դառնալու մասին պատգամ
ուղարկելը, որ ինքն այդ ժամանակ դուրս կգա հին աշխարհը
կործանելու, և դրանից հետո նոր ժամանակների մարդկանց
մարմինները հարություն առնելու պես այլ կերպ էին լույս
աշխարհ գալու. ծնվելիս մարմինը հոգին պիտի հագներ:
Ներկային հակառակ' հոգին դուրսը պիտի լիներ, մարմինը'
ներսը, հոգու աչքը սկսելու էր տեսնել»:
Փոքր Մհերը
Ագռավաքարում փակվում է ոչ միայն հոր՝ հանգուցյալ Դավթի
խորհրդով, այլև որովհետև աշխարհն ապականվել էր, «հողը՝
հալիվորցեր», ինքը «չէր մեղավորցեր», այդու որպես «ամանաթ»
վերադառնում էր Տիեզերալեռ, մինչև «աշխարք ավերի, մեկ էլ
շինվի, երբ ցորեն էղավ...» և այլն: Այսինքն՝ աշխարհի ավելի
կատարյալ վերանորոգումը: Ինչ վերաբերում է նոր
արարածների «հոգու աչքը տեսնելուն», ապա վերջինս տարածված
պատկերացում է ( «Շիվայի աչք» կամ «երրորդ աչք», ըստ մեզ
«Հոգևոր աչքերը բացվում են տեսնելուց հետո...» ):
Տիեզերավեպի պատումներում «մարմնի
հոգին հագնելուն» չենք հանդիպել, սակայն մեր «Ոգեկոչ»
պոեմում գրել էինք.
«...Բայց կգա օրը՝ այն հեռու չէ արդ,
երբ
հասունները կդառնան գերմարդ,
կլինեն
ներքուստ այնքան զորաշունչ,
որ ոչ
թե մարմինն կընդգրկի հոգուն՝
այլ հակառակը,
և
կճաճանչի նրանց մարմնի շուրջ
լուսապսակը առայժմ թաքուն,
ու
կճանաչի էակը կարող
մարդն
առաքինի ու անառակը...»
(«Ոգեկոչ», Երևան 1991, էջ 157 ):
Պարզ է, որ մենք այդ
մտապատկերը Լ.Խեչոյանից չէինք կարող վերցնել (երբ նա
1991թ. է հրապարակել իր առաջին գիրքը) բայց թերևս
«կոլեկտիվ ենթագիտակցությունից» (Կ.Գ. Յունգ): Զի, պոեմի
նախաբանում ասում էինք.
«...Ես Մեծամորից դարերը ճեղքած,
բանականության բետոնին
ծլած
հունդ արգասավոր,
որ դառնա պիտի գալիք
սերնդի
իմաստության ծառ,
բայց չեմ գալիս ես
անցյալի խորքից,
որպես թախծավետ հուշերի
ծիծառ՝
այլ հարակրկնակ պարույրն
ավարտած
Խորհուրդ Խորինից,
որպես ճառագումն այն
իմաստության,
որ
հանգած աստղից հասնում է երկիր
լուսատարիներ ետ,
բերելով
իր հետ հայոց հանճարի
ճաճանչը փառքի:
Եվ
ես վերջապես որպես վերծանված
հայոց ժայռերի
գաղափարագիր,
որից սերվել են Գանդիներ
ու Կանտ,
առանց գիտնալու,
իմ
ժխտված նախնյաց մարգարեությամբ,
արփադեղնուցում
բջջի սերտած
իմ
առհավական ծածկադպրությամբ,
ահա
իմ հերթին առանց տքնելու
բացասում եմ արդ՝
գիտության դերվիշ, ատոմի առնետ,
մոլոր
այն բոլոր իմաստակներին... »
(....և այլն: Պոեմն ամբողջությամբ տե՛ս.
http://freebooks.do.am/load/varpetyan/16-1-0-1545
):
Ցայսօր, անգամ
մեզ համար անբացատրելի է, թե ինչպե՞ս են 1989թ. այս
համարձակ տողերը գրվել, երբ «Էություն» ուսմունքը
կշարադարվի 1994թ., լույս տեսնելու համար միայն 1995թ....
«Ագռավաքարը... առաջին պահին շփոթմունք ու տարակուսանք է
առաջացնում: Սակայն եթե հետևենք իմաստուն խոսքին,
համոզվենք' քարե դամբարանի մթությունը խավար չէր, լույսը
խավարից է ծնվում»:
Ճշմարիտ է: Ուշագրավ է պատումներից
մեկում փոքրիկ աղջնակի վասն ջրագի լույս բերելու
մուտքը Ագռավաքար, որից անմիջապես վերադառնում է... մեկ
տարի անց: Մի արտառոց թվացյալ հանգամանք, որն
համապատասխանում է արդի տիեզերագիտության մեջ Բիգ
Բանգ- Մեծ Պայթյունից առաջ Եզակիություն բնորոշված վիճակին
( ըստ էիզմի՝ գերԷություն ), հագուրդ վիրտուալ էներգիաներով
և գոյացություններով, և որտեղ ժամանակը կանգ է առնում...
«Մեկ ուրիշ փաստ էլ է հուշում, որ անպայման Մհերը կապ
ուներ արարչության հետ և որպես փակվելու տեղանք' Տոսպան
լեռան Ագռավաքարը պատահական չէր ընտրվել....»:
Հարկ է նշել, որ «Մհերի դուռ»-Ագռավաքարը տարածաշրջանում
միակը չէ: Դրանք տարածված էին Առաջավոր Ասիայում ու նաև
Պարսկաստանում նույն «Dari i Mihr» անվանմամբ
և ընդհանրապես առնչվում էին քար-ժայռերից ծնվելու և այնտեղ
վերադառնալու լեռնապաշտական ավանդույթներին ( հանգամանալից
տե՛ս.
http://www.youtube.com/watch?v=71Bf2-zhzaE&index=2&list=PLD51CFC67B7A0E06E
հաղորդաշարը):
«...որոնցում հաստատվում էր, որ ծննդոց հայրենիքի տեղը
Մաշու լեռներից է սկսվում»:
(այս
մասին հնագամանալից տե՛ս «Արարատը բացում է բյուրհազարամյա
իր գաղտնիքները»-1991թ., մինչ այդ 1986թ. ֆրանսահայ
ARMENIA հանդեսի N°99, 1990թ.«Ավանգարդ» թերթում, ապա
1992թ «Էություն» հանդեսում և «Ինքնություն» հատորում,
Երևան-1993 թ.,
http://www.eutyun.org/S/E/EHandes/EHNH_09_19.htm ):
«Արդյոք աշխարհից կտրված, անմահության ձգտող
անժառանգ մարդու պատճառով չէ՞ր ճախարակի կանգնելուց հետո
Մհերի' գոյաբանական աշխարհից հեռանալու մտադրությունը, որ
բերելու էր նյութական տիեզերքի ավարտը:
Արդյոք այս ամենը նման չէ՞ աշխարհահռչակ գիտնականների
հաստատումներին, թե տիեզերքի վերջը և սկիզբը Մեծ
պայթյունից է ծագել, որ այն է եղել հողագնդի ոչնչանալու'
կրկին առաջանալու պատճառը, որ Մեծ պայթյունից է սկսելու
նոր ժամանակի և նոր մարդու սկիզբը»:
Այս
այլևս, առանց չնչին տարակուսանքի, ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական
համակարգի և մասնավորապես էիզմի արձագանքն է, տարբեր
առիթներով և լրատվամիջոցներով, և հենց այդ զուգորդմամբ
ու եզրաբանությամբ այդքան արծարծված հայ իրականությունում
( գոյաբանություն, նյութական տիեզերք ևն ): Զի, «աշխարք
ավերվի, մեկ էլ շինվի» պատկերացումը կատարելապես
համապատասխանում է էիզմի որդեգրած «բաբախող Տիեզերք»
մոդելին, ինչը արդի տիեզերագիտության մեջ դեռևս
համընդհանուր ընդունելություն չունի...
Մինչդեռ Մեծ
Պայթյունից առաջ ընդունվում է ինչ-որ Եզակիություն
բնորոշված վիճակը (ըստ էիզմի՝ գերԷություն ), մինչև մեկ «Կալպա»-շրջապտույտից
հետո ( հինդուիզմում ՝ «Բրահմայի 1 օրը» ) վերադարձը վերին
Եզակիություն-գերԷություն («Ծովից ծնվող և վերստին Մայր
ծով մտնող ամենայնի» մոդելը: Տե՛ս նաև.
«Էություն» հատորը, էջ
538-540...):
Այս ամենը, բնավ չեն ստվերում
Լևոն Խեչոյանի տաղանդը, այլ միայն հաստատում
են Էության
գաղափարների զորեղ ազդեցությունը, որով այդժամ և ցայսօր
հագեցված է հայ ներոլոտ-նոոսֆերան: Ի վերջո բոլորս էլ այս
կամ այն չափով ներշնչվում ենք շրջանառող
կամ «թռչող» քիչ թե շատ
ճշմարտամոտ, համոզիչ և առինքնող գաղափարներով: Բոլորովին
այլ խնդիր է արիականության, հայոց 12000 ամյա և
համամարդկայնին քաղաքակրության ծագումնաբանության (
«Ծննդոց-ԱՅԱ» Երևան 2000/2003 թթ ), արդ նաև ավելի ու
ավելի արծարծվող սրբազան «Է» տառի և Էության գաղափարները,
որոնցից մեծագույն մասը բառացիորեն բանագողություններ են,
առանց աղբյուրների չնչին հիշատակման:
Սակայն, այդ եղել ու մնում է «Հարատևման Ուխտ» ծրագրի և Էության
ռազմավարություններից մեկը.
«Պայծառ գաղափար մը հաղորդեցեք ձեր
բարեկամին: Մոռացությամբ շուտով ձեզի պիտի վերադարձնէ
զայն, որպէս իր սեփականը»: Ււրացուցած է արդէն...»
( «Յարատեւման Ուխտ»
http://www.eutyun.org/S/E/E/
HaratUxt.htm , էջ 16 ):
Կամ.
«Եթե
ուզում եք ձեր խոսքը տեղ հասնի, գործը՝ նպատակին, պիտի
տարրալուծվեք հանրության մեջ այնպես, ինչպես աղն՝
աղաջրում, էությունը՝ երևույթներում, Աստված՝ ամենայնում:
Եվ բոլորին թվա, թե այդ իրենք են կռահել, ինչպես դուք՝
ընդերային էություններն ու վերին ճառագումները»...
Այսպես թե այնպես լուսահոգի արձակագիրը ճշմարիտ ուղու վրա էր:
Եվ տա՜ Աստված, որ նրա գրական խոսքը առավել
մատչելի և լսելի լինի:
Երիցս առավել, որ այն հիմնականում համահունչ է ԷՈՒԹՅՈՒՆ
ոգեգաղափարական համակարգին...
¡
¡
¡
|
|
|