ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
  
  ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ                                                                                                    12/07.2015թ.                                                                                                                                                                                                

ՁԻՈՒ ՔԱՅԼ

   
                                                                                                  Թուզը թզին նայելով հասունանում է խանդից ,
                                                                                                                                        երբեմն՝  խարդավանքից...


       Երբ 1990 թ. սեպտեմբերի 15-ին , «Հարատևման Ուխտ» ծրագրի և ընկերակցության հիմքով ստեղծվեց ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը (ԱԻՏ,  տե՛ս. http://www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm ,
 https://www.youtube.com/watch?v=1245j2dXO6Y  և  http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm ), համարյա նույն ծրագրով սունկի պես աճեցին համանման բյուր կազմակերպություններ, իսկ ԷՈՒԹՅԱՆ գաղափարները փոխառություններով թե բանագողություններով համասփռվեցին հայության ողջ տարածքով մեկ ( մասամբ տե՛ս.  http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm):  
    Եվ այդ ցայսօր, ԷՈՒԹՅԱՆ բոլոր ասպարեզներում ( հայագիտություն, տիեզերաբանություն, էիզմ և ԷՈԳՀ- Էություն ոգեգաղափարական համակարգ, http://www.eutyun.org/S/E/E/E.htm ):  
   Արդ, այդ ամենը հեգելյան «Վերառում» (Aufhebung ) սկզբունքով վերհառնում է ի դեմս «Հայ(ք) Արարչապետական Երկիր» միջոցառման (https://www.facebook.com/events/652870278151601/ ):  
    Եվ այդ, ինչ-որ նախախնամությամբ ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ի 25-ամյա հոբելյանի նախօրյակին...

    Այս ամենը մերկապարանոց չընկալելու համար, բավական է ըստ նշյալ հղումների համեմատել այդ երկու նախաձեռնությունների ծրագրերը, սկզբունքները, գաղափարներն ու օգտագործվող եզրաբանությունը (ողջ հայության ամբողջացում, ապագայի տեսլական, համակարգային մոտեցում, երախտավորների համախմբում, արարչապետություն-ըստ ԷՈԳՀ-ի՝ «Ազգային արարչական դաշտ», ատյան, տիեզերաբանական երանգներ, արիական ինքնություն, ԱՐ- «արմեն-արորդի» ևն ... )  և անգամ կառուցվածքային համաբանությունը (տե՛ս կից սխեմաները ).

     

ԷՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ
Դրանում կար նաև հենց «Բարոյական ատյան»:
Նույնը՝ «Հայք»-ում: Վարչությանը փոխարինել է ...Կառավարությունը: Գերագույն մարմինը  ևս մնում էր Համագումար-Վեհաժողովը:


ՀԱՅ(Ք)-Ի ԿԱՌՈՒՅՑԸ

Հիմնականում՝ նույնը, ինչ ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ի պարագայում: Միայն Իմաստության Տաճարը դարձել է Իմաստունների պալատ ( իմաստուններն անհայտ են)... Այստեղ նորն ու
     տարօրինակը «Անվտանգության կոմիտեն» է...
        

     «Հայք»-ում ընդգրկված են նաև Էության մի շարք երբեմնի թե արդի միաբաններ: Մենք էլ մի քանի անգամ ստացել ենք անդամակցության հրավերներ, սակայն «փայ մտնելու» սկզբունքով և շահարկվելու ակնկալիքով ( վաստակի ու անտիպ գաղափարների առումով) ...  
    Իսկ այն, որ որևէ հղում Էության աղբյուրներին չի արվում և նախաձեռնությունը ներկայացվում է իբր «բոլորովին նոր», ապա այդ մասամբ հետքերը սքողելու միտումով, մասամբ՝  բարոյականության չափաբաժնի,  ի հեճուկս իբր «Բարոյական ատյանի» առկայության: Բայց այդ արդեն «համահայկական ցենզ» է, համատարած թալանի պայմաններում բանագողությունը ևս՝ «համազգային մարզաձև»...

     Ասենք այդ էլ ոչինչ: Ի վերջո առկա են առողջ տարրեր ու քիչ թե շատ նվիրյալ մասնակիցներ, ողջունելին են նաև գաղափարներն ու համազգային շահը: Սակայն, այստեղ արդեն սկսվում են սկզբունքային մտահոգությունները: «ՀԱՅՔ-ը համայն հայությանը Արարչի շնորհած Երկիր» և նման առասպելաբանական ակնարկները բոլորովին լուրջ չեն, ունեն  պարզամիտ զանգվածներին սնապարծությամբ հրապուրելու էժանագին նկրտումներ, բուն էություններից շեղելու ու զանգվածներին բթացնելու վտանգ, և հիմնավոր արդյունքների հանգեցնելու ունակ չեն ( համոզվեք. https://www.youtube.com/watch?v=uhG97TxV99g#t=97 ):  
      Այդ ևս համարենք փոքրագույն չարիք: Ի վերջո հերկած հողի մեջ առողջ սերմերը միշտ էլ արևերես կելնեն, իսկ գալիք «մշակները» կմաքրեն ոգեգաղափարական արտը մոլախոտերից:  Ինչպես բնության մեջ, այդ կարող է լինել նաև ինքնաբերաբար:    

     Սակայն կա շատ ավելի մտահոգիչը: Միջոցառումը իրականացվում է ավելի ընդգրկուն և որոշակի նկրտումներով մի քաղաքական հեռահար ծրագրի շրջանակներում, անկասկած ԱԱԾ/КГВ-ի «հովանավորությամբ» ( թերևս հենց նախաձեռնությամբ ),  և ունի ռուսամետ ուղղվածությունը: Վերջին պարագան փաստվում է նաև հանրահայտ ռուսամոլ «Իրավունք» թերթի ներգրավմամբ՝  հայտնի հոկտեմբեր 27-ի ակտիվ մասնակից Հ. Բաբուխանյանի տնօրինությամբ և որպես ՀՀ  ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի նվիրյալ ջատագով ( տե՛ս ստորև և http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=25953%3A2015-04-15-19-07-59&catid=41%3Alurer&Itemid=57 ):    

   

    Համագործակցում են նաև տարակուսելի մի շարք կազմակերպություններ՝  ինչպես «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը (փոխտնօրեն աստվածաբան Վարդան Խաչատրյան, Էջմիածնի տնօրինությամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետից, որտեղ «դեմք» է նախագահի եղբայրը...),  քաղաքական և մշակութային դեմքեր ( հանրահայտ Աշոտ Մանուչարյան, «Էության» երբեմնի միաբան, հոգեբան Ա. Նալչաջյանի դուստրը և այլք...), բայց նաև Էության երբեմնի անդամ գործակալները և նման այլք ( օրինակ՝  Էդգար Մակարյան: Տե՛ս. www.eutyun.org/S/E/ZT/ZT_080122_
VoxbAprKochMer.htm և  www.youtube.com/watch?v= nV0NV3NoKj4 : Բոլորին թվելը մեր խնդիրը չէ): Իսկ ամենակարևորը՝  «Հայության միասնության ժամանակը» գայթակղիչ նախաձեռնության տակ ողջ հայությունը ռուսամետացնելու նկրտումներն են ( կից «Իրավունքի»  գլխագիրը): Ճիշտ այնպես՝ ինչպես ժամանակին «Հարատևման Ուխտ» ծրագրով և ընկերակցության հիմքով,  ԱԱԾ/КГВ-ի առաջարկով հիմնվեց ԷՈՒԹՅՈՒՆ ԱԻՏ-ը...  
 
   
Նախապես այդ մեզ անհայտ էր, պարզվեց ընթացքում, ինչ-որ բան կռահելով միաբանության Խորհուրդը հրաժարվեց համագործակցությունից և զգալի գումարի օժանդակությունից: Ներդրված կադրերը փորձեցին մեզ հեռացնել նախ ԷՈՒԹՅՈՒՆ-ից, իսկ հոկտեմբերի 27-ի հեղաշրջմամբ և ռուսական կտրուկ կողմնորոշմամբ ի վերջո վտարվեցինք հայրենիքից: Այսուհանդերձ, փորձեր եղան հենց  «ԷՈՒԹՅՈՒՆ» անվամբ ու ծրագրերով մի քանի կազմակերպություններ ստեղծել, իսկ բուն ԷՈՒԹՅՈՒՆը պաշտոնապես փակվեց: Այդ մասին մասամբ շարադրաված է «ԷՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ»  և այլ հոդվածներում (http://www.eutyun.org /S/E/E-Vodisakan/E-Vodisakan-1.htm , http://www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm , նաև «Եվ ճանաչիր զԲանս...», Երևան 2015, էջ 449-481, 507-518 ): Վասն անհատական լույստրացիայի շատ ավելին կասվի և որոշակիորեն կփաստարկվի այլ առիթով:

       Մինչդեռ այստեղ «Անվտանգության կոմիտեն» թերևս երկիմաստորեն ունի հիրավի գործակալներ ներառելու կամ «դիմակավորելու» թե սփյուռքով մեկ զորագրելու նկրտում: Այդ ևս ճիշտ ինչպես Էություն միաբանության պարագայում, և ինչպես միշտ է եղել անգամ խորհրդային ժամանակներում: Առավել ևս ԽՍՀՄ-ի փուլուզումից հետո, երբ գործակալների մի ամբողջ ցանց որպես «այլախոհ» արտագաղթեց սփյուռք՝ մասնավորապես ԱՄՆ և Լոս Անջելես, իրեն հետ տանելով «պարտիայի» ֆոնդերի մի մասը: Նրանցից շատերը տրվեցին «թունդ ազգային» գործունեության, և առավել ուժգնությամբ գործում են ցայսօր ( այդ ասպարեզում մենք չափազանց մեծ ու դառը կենսափորձ ունենք)...        

    Այսինքն, «Հայ(ք) Արարաչապետական Երկիր» միջոցառումը անհամեմատ մեծ մի ծրագրի թերևս ոչ ամբողջովին գիտակցված ընդամենը մեկ օղակն ու վարագույրն է: Միաժամանակ ամբողջ մեկ քառորդ դար Էության գաղափարների առինքնման հերթական փորձերից մեկը, այն էլ հենց հայոց ռուսիֆիկացման բուռն մի շրջանում և վերստին ԱԱԾ/КГВ-ի բնականաբար սքող նախաձեռնությամբ, ինչպես ժամանակին ԷՈՒԹՅԱՆ պարագայում: Միանգամայն հասկանալի է, որ միամիտ «ձկնիկներին» կարթելու համար հարկ նրանց գայթակղիչ ու ախորժելի խայծ մատուցել ( ինչպես շահարկվեց Ղարաբաղը կամ եղեռնի 100 ամյակը): Այսինքն, այլաբանորեն կերակրել «5 գարեհացով ու 2 ձկով»...
     Այդ իսկ պատճառով մենք արդեն քանի տարի է հույժ կարևոր ոչինչ չենք հրապարակում:   
   
   
Իսկ ինչո՞ւ է հենց ԱԱԾ/КГВ-ն հետաքրքրվում այս գաղափարներով: Զի մարքսիզմ-լենինիզմից սնանկացումից հետո նրանք առաջինը կռահեցին ԷՈՒԹՅԱՆ գաղափարների զորությունը, իհարկե ունենալով նաև հայ բարձրագույն ավագանու գնահատանքը ( Վ. Համբարձումյան, հռչակավոր գեղանկարիչ  ֆրանսահայ Գառզու, ակադեմ. Ս. Երեմյան,  Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, մեկենաս Պ. Հերունի և այլք. http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ): Երիցս առավել, որ Էության հետ խիստ մերձակից հարաբերություններ ստեղծեցին երբեմնի ԱԱԾ/КГВ գաղափարական վարչության նախկին պետ, գնդապետ Գևորգ Սարգսյանցը, իբր արիական և գաղափարակից հաստիքային թե արտահաստիքային շատերը ( https://www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A ):
   Պարզ է, մեր քաղաքական «օդերևութաբանների» տեսողությունից այս բոլորը վրիպում են: Նրանք այստեղ են խոշորացույցի տակ վերցնելու կեցական ու քաղաքական ընթացիկ, հրատապ և աղմկահարույց երևույթները, մինչ ազգն աննկատ խրվում ճահճուտում ( հող էլ չի մնացել որ չպահի ու վերադառնաք Մեհրի դուռ )...

    Ուրեմնի ի՞նչ, վիշապի երախից փրկվելու ոչ մի հնարավորություն չկա՞ : Այդ միշտ է լինում, իսկ «Էություն-Ազգ և նոր հազարամյակ» քառհատոր հազարամյակային նախածրագիրը նախատեսվում է շատ ավելի խրթին փորձություններին դիմակայելու համար, ինչպիսինները մասամբ եղել են անցյալում: Ինչպես տեսնում ենք այժմ, առավել ևս գալիքում դրանք լինելու են առավելաբար հոգևոր և գաղափարական 1 , ինչպես ըստ արևմտահայ ասացվածքի.
   «
Աստված մէկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը կառնէ»:
    Իսկ ըստ էիզմի.
    «
Եթե մեկի հոգին առաք՝ մարմինը ձերն է ու ձերը:
    Իսկ եթե միայն մարմինն առաք՝ քարը ձեր գլուխը...
»:
 

   Այսքանը միայն որպես նախազգուշացնում: Իրականում ուրախ ենք նախ «բնական ընտրության» ու ինքնամաքրման, բայց նաև «արտը վերահերկելու» առումով: Առավել ևս սերմերի կենսունակության, վարակիչ զորության և դեռ անտիպ ու գերհզոր «էություն-զորությունների» զինանոցով:     
    Այդ էլ մեր «խայծն» է... և միշտ էլ եղել է մեր հեռահար ռազմավարությունը, մեր յուրօրինակ.       
       «
Ձիու քայլը»:
   Ինչպես, ըստ «Հարատևման Ուխտ» ծրագրի.
    «
Պայծառ գաղափար մը հաղորդեցէք ձեր բարեկամին: Մոռացութեամբ շուտով ձեզի պիտի վերադարձնէ զայն, որպէս իր սեփականը: Իւրացուցած է արդէն.. 2  (  http://www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm , էջ 16):  
 
  
     
Կապրեք՝ կտեսնեք...                                                                                                      
             
   1 Առավել ևս աննկատ, բայց հաստատորեն բարեշրջվող մարդկության պայմաններում: Ինչ վերաբերում է Արևմուտք-Արևելք, ԱՄՆ-Ռուսաստան հակամարտություններին, ապա դրանք թեզ-անտիթեզ և հակադրամիասնական խմորումներ են, էվոլյուցիոն որոշակի՝  մարդակային ազգի ազնվացման և ոգեղինացման վեկտորով:

   2 Ժամանակին, շատ այլոց հետ, «Հարատևման Ուխտ» ծրագիրը ներկայացրել էինք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ատենապես Էդմոն Ազատյանին, որևէ կերպ մասնակցելու կամ օժանդակելու ակնկալիքով: «Լավ գաղափար է, բայց անիրագործելի»-եղավ պատասխանը: Հայրենի երբեմնի ավագանին և «Հին գվարդիան» գտնվեցին շատ ավելի խորատես ու հեռատես, իսկ «լավ գաղափարը» ծավալվում է ցայսօր և անկասկած  առավել կալիքվի գալիքին:
   Հայ ազգը չնչին իսկ այլընտրանք չունի, ազգը առայժմ՝ ավա՜ղ, իմաստուն առաջնորդներ և քաղաքական այրեր:
  Գորիկներ ու զորիկներ՝ շնից շատ...

                              
                                                                                                                       Մարսել, 12 հուլիսի 2015թ.
 

                                                                                 
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

     Սույն ակնարկի հրապարակումից ընդամենը մի քանի օր անց
պարզվեցին մի քանի հանգամանքներ որոշ  կազմակերպիչների դատաիրավական անցյալ արկածախնդրության վերաբերյալ: Եվ եթե նահանգներում «ազգանվիրյալ» ինչ-որ ձեռներեցներ 40$ «արևմտահայաստանի անձնագրեր» են վաճառում, ապա ըստ նրանց «Հայ(ք)»-ի քաղաքացիությունը 5000 դրամ է: Նույնքան այդ քաղաքացիությունից դուրս գալու համար, «Էշ նստելը մեկ այիբ (ամոթ) է, իջնելը՝ երկու» տրամաբանությամբ...
   Եվ քանզի Հայաստանում որևէ բիզնես առանց «կռիշ-տանիքի» չի լինում, ապա հոգևոր և քաղաքական «բիզնեսում»՝  նույնպես: Ըստ «չար լեզուների», տվյալ պարագայում այդ դերը ստանձնել է
«Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ և պատվավոր դոկտոր»  (ռուսական մասնաճյուղ), Արարատ թեմի առանջնորդ արքեպիսկոպոս Ն.Կճոյանը: Այդ «ակադեմիայի» այլ անդամներն են ՍԻՄ-ի նախագահ և վերոնշյալ «Իրավունք» թերթի տնօրեն Հ. Բաբուխանյանը, նաև ՀՀ երբեմնի գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը (այն էլ իբր ակադեմիկոս) և «Բանագողությունը որպես քյասար ճանապարհ» վերոնշյալ ակնարկում հիշատակված այլք ( http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm ): Մեկ խոսքով «մերոնք»...
  
Այնպես, ինչպես Սփյուռքի նախարարությունը գլխավորում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ազգականուհի Հայկանուշ Հակոբյանը, նրա այլ մեկ ազգականուհին՝ ՀՀ Նախագահի անձնակազմում «Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության» պետ Ջեմմա Հակոբյանը («Ֆեյա KGB») և այլք: Այսինքն, ազգային անվտանգությունը և քաղաքականությունը նույնպես յուրօրինակ ընտանեկան «բիզնես» են, որի «կռիշ-տանիքը» գերհզոր մի տերություն է: Ըստ այդմ ընտրական «բիզնեսը» սահմանված է 5000-1000 դրամ, երբ երիտասարդները էլեկտրոէներգիայի ընդամենը 7 դրամ հավելման համար նախագահական պողոտա և Ազատության հրապարակ էին հեղեղվել...
    Այսու, մեր «չարախոսությունը» նվազեցված էր, լավատեսությունը՝  չափազանված: Մինչդեռ հանրությունը տրոյական ավանակի ականջում քնած է, և մինչև գարուն նրա հետ վայ թե սատկի:
      Կփրկվեն միայն նրանք, ում կհաջողվի դուրս պրծնել այս «տապանից»: