«Ավանակին ավանակություն ցուցաբերելը անշուշտ
անմարդկություն է,
բայց մարդկայնություն ցուցաբերելը` այլ մեկ
ավանակություն»:
Ավանդույթը զորավոր ուժ է: Անգամ, եթե այն շեղված է կամ
կատարելապես թյուր: Գիտաբանական փաստարկներ չորոնելու
համար բավական է հիշատակել աստվածաշնչյան
ծագումնաբանությունը, որի դեմ թեև դեռևս այնժամ ըմբոստացան
պատմահայր Խորենացին և ապա շատ այլք, այդուհանդերձ այն
շուրջ երկհազարամյակ ի վեր շարունակում է ներգործել
պատմագիտական մտքի ու հոսանքների վրա: Առավել ևս, որ առկա
են քաղաքական շահարկումներ և շահագրգիռ զորեղ բևեռներ: Զի,
ծագումնաբանությունը մնում է քաղաքականության անբաժանելի
բաղադրիչը: Վկա խորհրդային պատմագիտությունը կամ
ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մ. Գորբաչևի, ավելի ուշ` Հ.
Ալիևի հորդորանքները պատմաբաններին: Իսկ եթե որևէ անձի կամ
էթնոսի զրկում եք հիշողությունից, նույնն է ինչ խաթարեք
նրա ինքնությունը և «Հոգին առաք` մարմինը ձերն է ու
ձերը» սկզբունքով հեշտությամբ ենթարկեք մուտացիայի,
պարզապես ուծացման կամ հաստատեք ձեր գերակայությունը:
Անհիշելի ժամանակներից ի վեր այդ են եղել բոլոր բռի թե
«բարի» հավատափոխումների, հոգե-գաղափարախոսական
«մշակումների» թե քաղաքակրթական գաղութարարությունների
սքող թե զուգահեռ նկրտումներն ու ռազմավարությունը: Այդ է
եղել նաև դրանց դեմ մեր հակազդեցությունն ու նախ հոգևոր
անկախության հրամայականի հորդորանքները:
Այնինչ, նշյալ առումներով և լինելով արևելագիտության շատ
կարևոր մեկ բաղադրիչը, հայագիտությունը ևս վաղուց ի վեր
եղել և մնում է մեծ գայթակղությունների և զորավոր
ազդեցությունների բնագավառ, ինչը ինքնին հուշում է որոշակի
պատճառներ: Եվ եթե շուրջ մեկ դար առաջ հայ և օտար
հայագետների ու արևելագիտների կողմից այն ճանաչեց
արմատական զարգացումներ ( Հ. Հյուբշման, Ժ. Կարստ, Ա.
Մեյե, Ղ. Ալիշան, Հ. Աճառյան, Մ. Աբեղյան և այլք),
ապա երկրորդ աշխարհամարտից հետո հայագիտությունը հայտնվեց
Պյատրովսկի-Դյակոնով ուղեծրում, որի «սաներն» հանդիսացան
խորհրդահայ ակադեմիկոսներ Գ. Սարգսյանը, Բ. Առաքելյանը, Գ.
Ջահուկյանը և մանր-մունր բազում «շերեփուկներ»: Այդ
հոսանքին ընդդիմացող հայագետների ողջ մի սերունդ,
«կոմկուսի» աջակցությամբ ենթարկվեց հետևողական
հալածանքների, ինչպես երախտաշատ Հ. Աճառյանը,
երջանկահիշատակ Մ. Գավուքչյանը, Ռ. Իշխանյանը, Բ.
Ուլուբաբյանը, Լ. Շահինյանը և այլք: Ինքնին խոսուն մեկ
փաստ է նաև այն, որ աշխարհահռչակ հնդեվրոպաբաններ Վ.
Իվանովի և Թ. Գամկրելիձեի համահեղինակությամբ կոթողային
«Հնդեվրոպացիներն ու հնդեվրոպական լեզուն» աշխատությունը
իրականացավ և 1984թ. հրապարակվեց Վրաստանում, այն էլ երբ
սկսվել էր խորհրդային «սառցահալոցը»: Այդ աշխատությունն
էլ արժանացավ ԽՍՀՄ պետական բարձրագույն մրցանակին, բայց
նաև հայագիտության վերոնշյալ հայ և օտար «հին ու ստերջ
գլուխների» լկտի քննադատությանը:
Սակայն, այն և ԽՍՀՄ-ի փլուզումը ժամանակավորապես
զինաթափեց «հուդա-լենինգրադյան» դպրոցը և բացեց
հայագիտական նոր հորիզոններ, ամրագրված միմյանց հետևող հայ
թե օտար, բուռն ու բազմաբնույթ բացահայտումներով: Եվ ոչ
պատահականորեն, անգամ ՀՀ գիտական ու պետական այրերի
խոստովանությամբ, հայագիտությունը այժմ միակ զարգացած
գիտությունն է Հայաստանում, այդու էլ խիստ խնդրահարույց
ոմանց և այլոց համար:
Եվ ահա, երբ կարծում էինք թե
արմատապես կտրված է «վիշապի յոթերորդ» գլուխը, այն վերստին
վերաճել և այս անգամ Մսրա Մելիքի պես թափառք առնելով
Հոլանդիայից և որպես Քաջ Նազարի դրոշ թափահարելով
բանասիրական լոկ PhD, գալիս է վերագրավելու բոլշևիկյան ևս
մեկ կորուսյալ տիրույթ: Խոսքը Եվրոպա հայտնված և այնտեղ
«պայծառացած», ծնունդով թեև Կիրովականից, բայց ծագմամբ
հավանաբար ղարաբաղցի մի լեզվաբանի մասին է ( հակառակ
դեպքում «Ղարաբաղի բարբառի լիակատար ստուգաբանական
բառարան» դժվար թե այլ մեկը հանձն առներ մշակել: Առավել
ևս, որ նրա վարքուբարքում ակնհայտ է «արցախտի սինդրոմը»...):
Նրա ինքնությունն ու «համբավը» չարժեվորելու համար այստեղ
նրան կանվանենք անուն-ազգանվան սկզբնատառերով` ՀՄ կամ
պարզապես Համբո: Առավել ևս, որ անձը մեզ բնավ չի
հետաքրքրում` այլ երևույթը, տիպարն ու որոշակի մտածելակերպը: Մենք
նրա «քաջագործություններին» չէինք անդրադառնա, եթե այն
չներկայացներ վիշապի վերաճած «բշտիկը» և մեծամտաբար «ոչ
գիտական» չհռչակեր «իրեն ծանոթ» մեր աշխատությունները
( խոսքը երևի միայն «Արիացիների» մասին է, զի մյուսները`
հատկապես էիզմը նրան հասու չեն): Չէինք
անդրադառնա նաև, եթե այս ամենի հետևում չերևակվեին
քաղաքական նկրտումներ և մեր դեմ լարված որոգայթների մեկ
շոշափուկը: Այս դիտարկումներին չէինք տա զավեշտական
երանգ, եթե երևույթը ինքնին չլիներ ողբերգա-կատակերգական:
Եվ ի վերջո, մեզ թույլ չէինք տա անուղղակի վիրավորանքներ,
եթե ինքը աջ ու ձախ չանպատվեր իր ընդդիմախոսներին, նրանց
ու կողմնակիորեն մեզ նույնպես բնորոշելով որպես «մարտնչող
տգիտություն», «տխմարության ծով», իսկ ընդդիմախոսությունը`
«հաչոցներ», թույլ տալով նաև ոչ միայն գավառական
ամբարտավանություն` այլ խարդավանքներ: Մինչ բուն նյութին
անցնելը, մեկ-երկու օրինակով նախ հարկ է ներկայացնելը
Համբոյի «արցախտյան» խարդավանքներն ու հոխորտանքները:
-
http://armscoop.com/?p=1033 կայքէջում,
«Քարահունջ – Stonehenge. առասպելի վերջը» խորագրված
մի հոդվածով, որպես լեզվաբան, Համբոն քննադատում է
Քարահունջ – Stonehenge անվանական առնչությունները և
այդ հռչակում «առասպելի վերջը», երբ բուն խնդրականները
հնագիտական են, աստղաբանական, քաղաքակրթական և
ազգաբանական, որոնցից նա հեռու է այնքան` որքան ղարաբաղյան
Գոմշասարը ասենք Օրիոն-M42 միգամածությունից:
- Հոդվածին հետևող բանավեճում, անցանկալի արձագանքները և
մասնավորապես քննադատվող Վ. Վահրադյանի պատասխանները
գրաքննորեն ջնջվում են` որպես վիրավորանքներ կամ «ոչ
գիտական» հարցադրումներ, երբ Համբոյին տրվում է
ամենաթողություն. արտահայտվել արտառոց հեգնանքով, աջուձախ
վիրավորանքներով, իսկ տեղ-տեղ էլ պարզապես զառանցել: Ծանոթ
և խիստ վրդովեցուցիչ մի ավանդույթ, որը ենթադրում է
ինչ-ինչ նկրտումներ, էլ առավել բորբոքում կրքեր և բազմիցս
ու ապարդյուն բողոքարկվում մասնակիցների կողմից: Մինչդեռ
Համբոն անթաքույց հայտարարում է.
« …Ադմինիստրատորների հետ պայմանավորվել ենք այսուհետև պարզապես
արգելափակել այն նամակները, որտեղ միայն օդեղեն կրակոցներ
ու հաչոցներ են»:
Իսկ «օդեղեն կրակոցներն ու հաչոցները»` պարզ
է, իրենք են որոշում:
- Համբոն ներկայանում է որպես բանասիրական գիտությունների
դոկտոր, երբ արևելաեվրոպական չափանիշերով ընդամենը
գիտությունների թեկնածու է (արևմտյան չափանիշով` PhD,
բուն դոկտորը աստիճանը` Doctorat ès sciences կամ D.Sc,
անգլ. Doctorate of science -գիտությունների դոկտոր):
Իսկ երբ նրան այդ առիթով ոմն ընդդիմախոս
նկատողություն է անում, ահա թե ինչպես է նա արդարանում.
«…հիմա ես առայժմ Հոլանդիայում եմ. ու պետք է այդպես ստորագրելու
փոխարեն “վերածեի” թեկնածուի՞»
( այս և մի քանի այլ մեջբերումներ տե’ս վերոնշյալ հղմամբ):
Հասկացա՞ք, այսինքն, երբ «դոկտոր» Համբոն
վերադառնա «գյուղ»` կվերածվի… գիտությունների թեկնածուի…
Իսկ մինչ այդ նա «գյուղում» հեռակայորեն շարունակում է
ներկայանալ «գիտությունների դոկտոր», ինչպես «Առավոտ»
թերթին տված հարցազրույցում: Դե~, «գյուղացիները» ի՞նչ
հասկանան… (4/05/2011թ., «Հարցազրույց Հոլանդիայի
Լեյդեն քաղաքի համալսարանի դասախոս, բանասիրական
գիտությունների դոկտոր Հ. Մ.-ի հետ»,
http://www.aravot.am/am/articles/education/92701/view):
- Իր «հանճարեղ» դատողությունները ցուցադրելու համար նա
գտնում կամ հորինում է անհեթեթ մտքեր և ապա հոխորտանքով
ջախջախում.
«…Ապշել կարելի է,
թե ինչպես են մարդիկ հալած յուղի տեղ ընդունում այն
պնդումները, թե Ադամն ու Եվան հայերեն են խոսել…», կամ
«Սթոունհենջն ու եգիպտական բուրգերը կառուցել են հայերը»:
Ո՞վ է այդպիսի անհեթեթ մտքեր արտահայտել և արժե՞ր արդյոք
դրանք մեջտեղ բերել ու ճանճավարի «փետրահանել»1:
Կամ.
-
Ընդվզում
է դասագրքերում
հայտնվող Արատտայի տեսությունից
և խիստ անհանգստանում, որ այդ
«սպառնում
է ընդլայնվել ու իր մեջ ներառել նորանոր տարրեր ( Պորտասար
ևն, տե'ս
http://www.scribd.com/doc/48329873/001-QARAHUNJ-HRACH-2011)»:
Իսկ ինչո՞ւ դասագրքերում պիտի չհիշատակվեն Արատտա երկրանունն ու
այդ տեսությունը չներառի
Պորտասար -Գյոբեկլի թեփեն ( վերջինիս վերաբերյալ մեր
հիմար
«տեսաբանները»
բառացիորեն կրկնում են այլոց զառանցանքները, երբ դեռևս
անտիպ մի խորին հետազոտություն մոտ ապագայում կատարելապես
հիմարացնելու է նման քանի-քանի
հայ թե աշխարհահռչակ «գիտական
ուղեղներ»...):
1
Նախ Ադամն ու Եվան առասպելական
կերպարներ են, իսկ «դրախտի», իմա` Հայկ.
լեռանաշխարհի նեոլիթյան հնագույն բնակիչները խոսել
են ըստ Այա նախամոր պայմանականորեն մեր կողմից
«այերեն» անվանված մի հանուր, սուպերէթնոսային
բարբառով, որի հետնորդներն են հնդեվրոպացիները,
իսկ մեկ անմիջական շառավիղը` վաղնջահայերն ու արդի
հայերը («Ծննդոց-Այա» , Երևան-2000թ. և 2003թ.):
Ինչ վերաբերում է Սթոունհենջին և նման մեգալիտյան
հուշարձաններին, ապա դրանք կառուցվել են
հիմնականում կա’մ ազգակից ցեղերի կողմից, կա’մ
«մշակութային դիֆուզիայի» համասփռմամբ, ինչպես
եգիպտական բուրգերը կամ ինչպես «Նեբրայի երկնային
սկավառակի» պարագան է ( տե’ս
http://www.eutyun.org/S/E/GN/NYS.htm
): |
«…Ապշել կարելի
է, թե ինչ արագությամբ են բազմանում ու տարածվում հատկապես
բառաստուգաբանական խեղկատակությունները:… Ճիշտ է,
ծայրահեղորեն հակագիտական որոշ գրքեր և տեսություններ դեռ
բազում տարիներ առաջ ջախջախիչ քննադատության են ենթարկվել
լուրջ հայագետների կողմից. հիշենք, օրինակ, Ա. Քոսյանի
հոդվածը “մարտնչող տգիտության” մասին (“Փյունիկ” 08-1990)
և Գևորգ Ջահուկյանի հոդվածը Ալ. Վարպետյանի “Ովքեր են ի
վերջո արիացիները” գրքի մասին (“Հայաստան”, 1991, հունվ.
22). մեր օրերի համար կարելի է հիշատակել Գառնիկ Ասատրյանի
դասախոսությունը (Asatrian 2009): Սակայն նման հատուկենտ
փորձերը պարզապես կաթիլներ են, որոնք անհետ կորչում են
“մարտնչող տգիտության” ծովում» (
հոդվածի ներածականը սկսվում է հենց այս շեփորահարմամբ, իսկ
գրականության մեջ առաջինը նշում մեզ վերաբերող լրագրական
հենց այդ աղբյուրը… ):
Եվ ահա, դեռևս 1991թ. «Հայաստան»
օրաթերթում մեր «Ովքեր են ի վերջո արիացիները» աշխատության
դեմ ակդեմ. Գևորգ Ջահուկյանի միակ ու «գռեհիկ»
ընդդիմախոսությունը այդքան ճշգրիտ հիշատակելուց հետո,
«նորօրյա պրիմատը» խոսք չի ասում մեր պատասխան հոդվածի
մասին, որը հիրավի փռում էր Գ. Ջահուկյանի գիտական դիակը:
Ուստի, երբեմնի նույն «(Սովետական) Հայաստան» օրաթերթը
վերոնշյալ կայքի նույն աչառությամբ նախնական
պայմանավորվածությունը դրժելով հրաժարվեց այն տպագրել,
բայց հրապարակվեց հայրենի «Անդրադարձ» թերթում, արտերկրյա
«Սփյուռք» ամսագրում և տեղ գտավ մեր «Ինքնություն»
հատորում
( էջ 265-«Գիտությունը դեռ իմաստություն չէ» խորագրով ):
Իսկ երբ այլ մեկ ընդդիմախոս նկատում է
այդ ու հիշեցնում, Համբոն վերստին աքլորանում է.
«Վարպետյանի մասին Ձեր ասածների արժեքը չհասկացա
(այս մեկը կատարելապես ճշմարիտ է,
իսկապես ԲԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ !!!…): Նրա ինձ ծանոթ
աշխատանքներից ոչ մեկը գիտական արժեք չունի: Ոչ նա է
լեզվաբան, ոչ էլ Դուք, որ հիմա սկսեք ինձ քննադատել այս
պնդմանս համար»:
Փա~ռք Աստծո, մենք`
հատկապես նման, լեզվաբան չենք: Բայց լեզվաբաններ չէին նաև
նրա իսկ հիշատակած հնագետ ո’չ C .Renfrew-ն, ո’չ էլ
հոգեբան R.D. Gray-ը և փիլիսոփա Q. D. Atkinson-ը,
լեզվաբանության մեջ մտցնելով էվոլյուցիոն բիոինֆորմացիայի
իրենց մեթոդը: Եվ հետո այդ ո՞վ սահմանեց, որ
ծագումանաբանությունը միայն լեզվագիտության ասպարեզն է
(անգամ պալեոլինգվիստիկան տկար է վաղնջագույն ժամանակների
համար, մասնավորապես գրավոր աղբյուրների բացայակության
պատճառով), երբ ինքը իրեն թույլ է տալիս քիթը
խցկել մինչև իսկ ազգաբանական ու բարոյախոսական ասպարեզներ…
Եվ ի վերջո, մեր նույն
աշխատության վերաբերյալ գրել է ակադեմ. պատմաբան Ս.
Երեմյանը.
«…Մ. Գավուքչյանը միակն էր, որ հայ ժողովրդի ծագման մասին ավարտուն
մենագրություն էր գրել, պարոն Ա.Վարպետյանինը երկրորդն է,
որ մի ամբողջական աշխատություն է այս բարդ և քիչ
հետազոտված հարցի մասին: Ես ևս աշխատում եմ այս հարցերի
շուրջ, բայց հանդես եմ եկել առանձին հոդվածներով և իմ
գրածը հեռու է ավարտուն լինելուց: Պ-ն Ա.Վարպետյանը ոչ մի
հարց բաց չի թողել: Անհրաժեշտ է գիրքը հրատարակել
անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով»:
Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս ՍՈՒՐԵՆ
ԵՐԵՄՅԱՆ
(Երևան, 3
ապրիլի 1989թ.,
www.eutyun.org\S\P\AAV\AV_ManuscriptsAndDocs.htm):
Իսկ հայոց և համաշխարհային
12000-ամյա քաղաքակրթական ծագումնաբանությանը նվիրված մեր
«ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» ծավալուն մենագրությանը 2001 թ. ՀՀ նախագահի
մրցանակաբաշխությանը երաշխավորագիր էր տվել ո’չ ավել, ո’չ
պակաս նույն Վ. Վ. Իվանովը (Լոս Անջելես, 27.02.2001թ.,
www.eutyun.org\S\P\AAV\AV_ManuscriptsAndDocs.htm):
Մնում է այս «քաջ նազարին» հարցը տալ, «տո ա~յ
«դոկտորա- թեկնածուական» դմբո, քո քաշն ի՞
նչ է , ա~յ գիտական գաճաճ»: Սակայն մեր մեծաբերան բան-ասեր թե բանան-ասեր «լեզվանու» ամբիցիաները
չափ ու սահման չունեն: Նա ջանում է զորագրել գիտական և
ուսանողական լայն շրջանակները, գալ Հայաստան և կազմակերպել
հնագիտական արշավներ, իբր փրկելու համար
հայագիտությունը «Ցեղակենտրոնության կենսունակ ու
մարտնչող վիրուսից»2
...
2
Հայագիտության մեջ «բարգավաճող»
ինքնագործունեությունն ու
«խառը
կանաչին»
հիրավի կարիք ունեն խիստ որոշակի մաքրման,
բայց ոչ այսպես գռեհիկ, «թաց ու չորի» խառնումով և
այլոց որոշակի ծրագրավորմամբ: Ինչ վերաբերում է
խնդրո առարկա Քարահունջին և իբր դրա Ար
արեգակնային աստծուն նվիրմանը, ապա մենք ևս արել
ենք մեր դիտողությունները, բայց
սրտացավ, բարեկիրթ և հայագիտական
պրպտումների ճշգրտման նկատառումներով ( տե’ս
www.eutyun.org\S\E\ZT\ZT_081208_Qarahundj.htm
): Իսկ այստեղ և նման դեպքերում մենք ևս «փլավ
չենք բաժանում»:
|
Եվ այդ «նվիրյալ» առաքելությունը նա անշուշտ մենակ և
ինքուրույն չի անում, այլ հենվելով օտարազգի այլոց, «հին
գլուխների»` ինչպես Ի. Դյակոնովի, Գ. Ջահուկյանի, Գ.
Սարգսյանի, Ա. Պետրոսյանի և նրանց դպրոցի դեռևս առկա,
«ջահելությունը զուր կորցրած» հայագիտական սերնդի վրա:
Հակառակ դեպքում մենք նրան միայն կազմաբանության համար
նույնպես «պրիմատ» չէինք որակի: Իսկ երբ նրան հիշեցնում են
Թ. Գամկրելիձեին և Վ. Իվանովին, Համբոն վերստին ամբարձվում
է.
« Գամկրելիձե/Իվանովի
գրքից
բացի
հարյուրավոր
այլ
գրքեր
ու
հոդվածներ
էլ
կան,
ու
նրանց
տեսությունը
միակն
ու
ապացուցվածը
համարելն
առնվազն
մանկամտություն
է:
Նույնիսկ
Ձեր
հիշատակած
Gray/Atkinson-ի
և
Ձեր
չհիշատակած
Renfrew-ի
տեսությունները
էապես
տարբերվում
են
իրարից»
( նույնը` ինչ բարբաջում են «դյակոնովյան» թե հուդայական
զուգահեռ դպրոցների ներկայացուցիչները, ճիշտ նույն այդ
«առասպելի վերջը» ազդի շեփորահարմամբ):
Մինչդեռ
Թ.
Գամկրելիձեն և Վ. Իվանովը, ոչ միայն
խորհրդային և ապա ՌԴ-ի` այլև այդ կոթողային աշխատությունից
հետո
( ի դեպ այն արդեն թարգմանված է
անգլերեն և համասփռված
աշխարհի բոլոր կարևորագույն գրադարաններում )
ԱՄՆ-ի և միջազգային մի շարք ակադեմիաների իսկական կամ
պատվավոր անդամներ են, C .Renfrew`
նրանց
«անատոլիական տեսության» զուգահեռը,
իսկ
Gray/Atkinson-ի
տեսությունը արժանացավ համաշխարհային մեծ արձագանքի
( բացառիկ հեղինակավոր «Nature» գիտական հանդեսը., N°426 , 2003թ. 27
նոյեմբերի, 28 նոյեմբերին` «Le Monde», նույն C .Renfrew-
ի մասնակցությամբ` բայց հնդեվրոպացիների բնօրրանը
տեղակայելով Անատոլիայում… Իսկ ֆրանս.«Le Monde»-ից
անմիջապես ևս մեկ օր հետո` 29 նոյեմբերին, գերմ. «Shpigel»
և այլք ):
Բայց, թողնենք հեղինակությունների
հիշատակումը ( այդ
միայն խնդիրը հայա-հնդեվրոպաբանության և «արցախտյան
սինդրոմի» շրջանակում տեղակայելու համար էր) և
մեր դոկտորա-թեկնածուական «Ռոմբոյի»
ու համախոհ հայագիտական «հենզել-գրետելների» համար
պատրաստենք համարյա մանկա-պատանեկան մեկ տարրական հարց:
Ըստ Համբոյի.
.«Ի՞նչ
իմաստ
ունի
խոսել
Ար
և
Տիր
դիցանունների
մասին,
երբ
դրանցից
առաջինն
առհասարակ
գոյություն
չունի,
իսկ
երկրորդը
իրանական
փոխառություն
է» կամ բանավեճերում
պնդում.
«որ ոչ մի պատմական կամ այլ հիմք
չունենք հայերին arya- էթնոնիմը փակցնելու համար (
հայերին արիացիներ
համարող «տեսությունը» համարում է
«ռասիստական ու աններելի, կեղծ գիտության»
ինչպես թմբկահարում են «հին դպրոցի» ներակայացուցիչ
Ի. Դյակոնովն ու որոշակի այլք…), և ոչ մի աղբյուրում վկայված չէ *ԱՐ արմատ Արևի Հայր աստված կամ այլ
իմաստով»:
Նախ այստեղ ևս հայտնի չէ, թե այդ ո±
վ է արեգակնային
*ԱՐ
արմատով
Հայր աստված բնորոշել
(գուցե
Արամադզի±ն:
Ըստ Համբոյի այստեղ ևս.
«Արամազդ-ը
իրանական փոխառություն է»...
http://www.scribd.com/doc/48329873/001-QARAHUNJ-HRACH-2011
, տեսնեք այս առիթով
ի±նչ է մտածում
«Արամազդ» մենագրության հեղինակ նույն Արմեն
Պետրոսյանը): Շումերա-աքքադական աղբյուրներում կա նախաշումերական Արուրու մայր
աստվածուհի, կավից մարդկային ցեղի արարչուհին, որն
հավանաբար թռչնային ծագում և հեռավոր աղերս ունի համատարած
*Այ
նախամոր և հայ.
«ուրուր-արծիվ» բնորոշումների հետ
(տե’ս
www.eutyun.org\S\E\Karakum\Karakum 2.htm, Նկ. 21):
Հայոց Տիր/Տյուր աստծո
մասին խոսելն անգամ ավելորդ է, երբ վկայություններն ու
վերապրուկները չափից ավելի շատ են
( հայոց հեթանոսական Տրե ամիս, «տրի խարօր», «տրի եզներ», «տրի մաճկալ»,
Տիրառիճ, Տիրակատար և այլ տեղանուններ, Տիրան, Տիրիթ, Տրդատ և այլ
անձնանուններ, բնիկ հայ. տեր, տրիտուր, տուր-տալ, ինչպես
ռուս. Дажбог-«տվող, բաշխող աստված» ևն):
Չէ, մեր Համբոն ևս երբեմնի
«պարսկացավ» է ընկել...
Այստեղ
անտեղին է ծավալվել նաև հայ-արիական ծագման և
առնչությունների վերաբերյալ: Հուշենք միայն, որ արիացիների
և արիական աստվածների առաջին հիշատակումները կապված են
Հայկ. լեռնաշխարհի և մասնավորապես արիական Միտանիի հետ և
ունեն հայերեն որոշ ստուգաբանություններ, օրինակ`
Ինդրա-Ինդարա, հայ. ինդեր-ընդեր(ք) և անդր/աշխարհ, հմմտ.
անգլ. undrgraund, լատ. into-մեջ,
եվրոպ. interier-
ներս/ներքնամաս, ըստ ոմանց ռուս.
ядрь/o-ядроний-միջուկային զորություն առումով
(տե’ս
http://www.eutyun.org/S/MM/1/HndarAstvHnagHayas-2.htm
), կամ այ>այր>ար>արի լծորդումները,
իրենց «ր» աճականով (հմմտ. ծանր/մանր/համր), Այրարատ>Արարատ, այր>արու, այրել>էրել, զենդ.
airyõ>սանս. ári(y)a զուգահեռներով: Եվ արդյո±ք
«ռասիստական ու աններելի, կեղծ գիտություն» պետք է
բնորոշել նաև միտանացիների, պարսիկների, հնդիկների,
քրդերի և անգամ գնչուների արիական ծագումը
( չէ’, մեր
« դոկտորա-թեկնածուական» Համբոն «գլխից թույլ է» կամ թունդ
«ժավելով լվացված»): Եվ հետո, այդ խնդրականը
սոսկ լեզվաբանության տիրույթից դուրս է !!!:
Այժմ անդրադառնանք թեկուզ միայն հենց այդ
կենտ *Ար, գյուղացի մեր Համբոյին « …արդեն
ահավոր կերպով զայրացնող»
արմատին ( Բռռռ~,
բա որ ասում ենք Հայաստանի «միակ տղամարդ»,
միակը չէ…):
«Որտեղի±ց
այդ Ար արմատը»
- ժամանակին վերոնշյալ իր քննադատական հոդվածում հարցնում
էր նաև Գ. Ջահուկյանը: Մեր Համբոն բառացիորեն նորից
կապկում է «պապի ասածը», ու նաև, որ հայերեն. արարել,
արարիչ, Արարատ, արմեն, արու, արի և նման եզրախումբը
*ար
պարզարմատի հետ կապ չունեն: Ըստ
նրա և Գ. Ջահուկյանի դրանք բխում են
«հնդեվրոպական
*h2er-
/ *ar-
սարքել,
պատրաստել,
կցել-կազմել»
արմատից»
(իսկ մի±թե
հնխ.
*ar-ը
նույն
հայերեն
*ար
արմատը չէ, թե±
հարկ է անպատճառ լատինատառ կամ հնխ. բանաձևով գրել…
):
Նախ հնդեվրոպական նախալեզվի ու դրա վերականգնված արմատների
մասին, որոնք
պայմանական են, սոսկ աշխատանքային,
տարբեր հեղինակների մոտ կամ դպրոցներում տարբեր և
ամբողջովին ոչ վստահելի: Եվ այդ նաև ըստ լեզվաբանների և
հենց Գ. Ջահուկյանի
(տե’ս նրա «Հայոց լեզվի պատմություն»,
էջ 31-36):
Զի, դժվար թե որևէ մեկին հնարավոր լինի համոզել, որ
նախահնդեվրոպացիները
*ar արմատը արտասանել են
*h2er-
(փորձեք արտաբերել և’ դուք, առանց «2»
կուլ տալու…
),
իսկ առյուծն էլ մռնչացել է հնդեվրոպերեն
*rew,
որտեղից «ոռնալ»
մարդկային հասկացությունը և առյուծի բնորոշումը
( բնաձայնը այլ խնդրիր է, ինչպես առվի կչկչալ, կատվի մռլտալ ու նման այլ
պարագաներում ): Այդպես
էլ հեշտ չէ անգամ տխմարներին համոզել, որ.
«արարել, Արարիչ,
Արարատ, արմեն, արու, արև, արփի, արի, արտ, արոր, արմատ,
արդար» և նման բառախմբերում ընկած է
«սարքել,
պատրաստել,
կցել-կազմել»
հասկացությունը, որը զուտ ժամանակակից, պրագմատիկ և հակադարձ
հայեցողության արդյունքն է: Ավելի ստույգ եղել է ճիշտ
ընդհակառակը. այդ բոլոր բառերի հիմքում ընկած է արարիչ
նման մի աստվածություն իր դիցանվամբ ու գործառույթներով,
ըստ այդմ էլ` հենց
*ար /*ar
դիցարմատը
(պայմանական
«դիցարմատ» հասկացությունը այդ նկատառումներով
լեզվագիտություն մտցրել ենք մենք` ոչ լեզվագետս…):
Առավել ևս խիստ դիցապաշտ և ամենայն աստվածացնող նախնիների
համար, որոնք անգամ իրենց և իրենց երկիրը կոչում էին
սեփական աստվածների անունով, ինչպես ասուրները` Աշշուր,
հնդիկները` Ինդրա, ճապ. այները` Այնու(ուռի)- Աիոյնա, հելլենները և Հելլադան` Հելենոս, հայեր` Այա-Հայա
նախամոր և Ար-ման>Ար-մեն արեգակնային աստծո, իսկ շատերը
անգամ երբեմնի տոտեմական ինքնանվանումներով
( լիկեր,
լյուդերը, մեգրելներ և շատ այլք`գայլ, կամ Հավնունիք, Վարազնունիք, Այծենական,
Բազեյան և այլ նախարարական տոհմերն ու ազգագավառները) :
:
Ըստ Համբոյի
«Կատարյալ
տգիտություն է նաև Ար դիցանվան տեսությունը»
և «ոչ մի աղբյուրում վկայված չէ *ԱՐ արմատ Արևի Հայր աստված կամ այլ
իմաստով» (վերոնշյալ աղբյուրը):
Այստեղ արդեն ապշել կարելի է, չպոռթկալն`
անկարելի. իսկ
հայոց մեռնող ու հառնող Ար-Արա աստվածությունն ի±
նչ է, «այայիդ բա±
նը…» :
Որտեղի±ց.
Արա Գեղեցիկ, Արամազդ, Արամ, Արամյան Արա, Արամայիս,
Արամանյակ, Արմա-Հարմա, միջագետ. Էրրա, խեթ. Իրրա, հուն.
Արաս-Արես, պարս. Արաշ, պլատոնյան «Արմենոսի որդի Էր»
ռազմի աստվածները, բաբել. «արմինի որդի Արախան»
(Դարիուսի I-ի արձանգրությունից), անսահման քանակությամբ դիցանուններն
ու հայ նահապետները, Հերման, Արմինիուս, գերման, Էրիման
(«Knaurs
Vornamen Buch»-անձնանունների
գերմ. բառարան,
München-1985) և արմեն
անձնանուն-ցեղանունները, Արարատ, Արատտա3, Հարք, Հարիա, Ար-Մանա
(աքքադ. Kur-Mana…),
Արածանի, Արաքս, Արագած, Արմավիր, Արտաշատ, և նման բազում
տեղանունները հենց Հայկ. լեռնաշխարհում, «հնդեվրոպական
*h2er-/*ar- «սարքել,
պատրաստել,
կցել-կազմել»
արմատի±ց … Այդ էլ այն դեպքում, երբ
ակադեմիկոսներ Ա. Մատիկյանը և Գ. Ղափանցյանը Արա Գեղեցիկին
նվիրել են հատուկ մենագրություններ, վերջինս ըստ այդմ առաջ
քաշել անգամ համատարած «արաիզմի» գաղափարը, Մ.
Գավուքչյանը, Կ. Մելիք-Փաշայան և շատ այլք ամրագրել այդ
(տե'ս ՀՍՀ, հատ. 1, հոդված
«ԱՐԱ», 665 ), իսկ
հայերը բացի այդքան անձնանուններից միմյանց և միմիայն
արուներին դիմում են արդեն վուլգարացած «արա» ձևով…
Թե±, եթե պարս. դիցարանում Ար-Արա աստվածություն չկա, ուրեմն
հայկ. դիցարանում էլ չպետք է լինի4...::
3
Արատտա
տեղանվան շրջանառության մեջ դրված ստուգաբանությունը սխալ
է: Այդ երկրանվան մեջ բացահայտ է «ատտա» վերջածանցը,
ինչպես Նինատտա դիցանվան, միտան. Տուշրատտա,
Վասաշատտա, Պարսադատտար, Իդադդա (հին խուռի-սիրական Կատնայի
արքա)
և այլ արքայանուն-անձնանուններում: «Ատտա»-ն ինքնին
նշանակում է հայր կամ մայր, ինչպես հայ. տատ, բարբ. «ադա»,
վրաց.
deda
-մայր, ռուս. дед-պապ,
тётя-մորաքույր,
և անգամ թուրք. «աթա»-հայր ( հմմտ. Աթա-թյուրք>թուրքերի
հայր ): Ուստի, ըստ մեզ Ար-ատտան պիտի նշանակեր «մեծ
հայր», կամ ավելի ստույգ` «մեծ մայր»: Զի, շում.
«Էնմերքարը և Արատտայի տերը» էպոսում վիճաբանվում է Ինաննա
(հայկ. Անահիտ Ոսկեմայր, եգիպ. Ահատ-Իհետ ) աստվածուհու
հովանավորությունը, իսկ ըստ Մ. Գավուքչյանի Արատտայի
տեղակայումը Մեծամորում հիմնավորվում է նաև Խորենացու
հիշատակած հենց այդ տեղանվամբ. «Մեծ մայր»: Բոլոր
դեպքերում Արատտա տեղանվան մեջ Ար դիցարմատի
առակայությունը կասկածից վեր է, բայց թե մեր
« դոկտորա-թեկնածուական համբակը» այսքանը որտեղի±ց
գիտենար, հոլանդական
Լեյդենի
համալսարանի±ց
թե±
Գ. Ջահուկյանից…
:
4
Հայոց վերջին հեթանոսական դիցարանը մեզ հասել է քրիստոնյա
պատմիչների կցկտուր, խիստ կողմնակալ ակնարկներով և
խմբագրումներով: Դրանց մեջ Ար-Արա արեգակնային աստված
կարծեք թե ուղղակիորեն չի հիշատակվում, սակայն հայոց
արևապաշտության վերաբերյալ կան անսահման
վկայություններ, որը ի դեմս
«արևորդիների»
հարատևեց մինչև միջնադար, արժանանալով եկեղեցու բուռն
հակազդեցությանը: Իսկ արեգակնային այդ աստվածությունը պետք
էր անպատճառ որևէ դիցանուն ունենար: Այդպես, մեզ հասել են
բազմաթիվ ավանդույթներ ու դիցամոտիվներ, նույն *ար
դիցարմատով դիցանուններ, տեղանուններ, անձնանուններ և
արևապաշտական դիցահամակարգից սերվող հասկացությունների մի
ամբողջություն, որից հիշատակեցինք միայն մեկ համեստ մասը:
Իսկ Արա Գեղեցիկի առասպելում ծիկրակում է համատարած մեռնող
ու հառնող արեգակնային աստծո մեկ հատկանիշը
(արա/հարալեզներ, հմմտ. անդրաշխարհի հետ կապված եգիպտ.
Անուբիս շնագայլը, հուն. Կերբերոսը շունը,
գերմանո-սկանդ. Օդինի զույգ գայլերը և Արտավազդի շղթաները
կրծող երկու շները…): Ըստ այդմ վերականգնվում է հայոց
արեգակնային Ար-Արա աստծո դիցանունը
( հմմտ. հայոց տոմարի
Արեգ գարնանային ամսանունը, լատ. Aries-Խոյ>ռուս.
ярка-գառ,
ամենամսյա առաջին Արեգ օրանվամբ, ինչպես փետրվարը` Մհեր-մեհեկան, ապրիլը`
Տրե.. ):
Այնպես, ինչպես ըստ ռելիկտային ճառագայթների և կողմնակի
հանգամանքերի ընդունված է Big Bang-Մեծ Պայթման
տեսությունը, ըստ հետևանքային դիտարկումների ու
հաշվարկների` Սև Խոռոչների գոյությունը, կամ ըստ
«հավաքածու հանցանիշերի» ճանաչվում է հանցագործի
մեղսությունը, թեև առանց ուղղակի փաստերի (վկա’ հոկտեմբեր
27-ի մեր քննախուզությունը.
www.eutyun.org\S\E\AX\AX.htm):
Ընդհանրացումների և վերացարկումների միջոցով էությունների
երևակման նույն սկզբունքով էլ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» մենագրության
մեջ վերականգնել ենք վաղնջագույն և համատարած Այ-Այա
նախամոր դիցանունը, որն արդեն հրմշտումներով և միմյանցից
հափշտակելով ջանում են յուրացնել շատերը, երբ
«ակադեմիական» ոմանք` նույն այդ բանասիրական գիտ. դոկտոր
Արմեն Պետրոսյանը, դեռ քնած են ասենք… ուխտի
ականջում:
Ուստի, ակդեմ. Գ. Ջահուկյանի թե մեր PhD-վոր համբակի «Չեմ
տեսնում` չկա» սկզբունքը կատարյալ տխմարություն է կամ
ավելի շուտ չկամ շրջանակների շահարկում: Այս ու նման
առումներով մարդասպանի որդի Գրիքոր իբր Լուսավորչի հայոց
հեթանոսական մշակույթի բարբարոսական ավերումները
աներևակայելի ու աններելի հանցագործություն էր ողջ մի ազգի
և համամարդկային մշակույթի նկատմամբ, այս թշվառների վարքը`
ոչ պակաս ազգադավություն, ծառայելով այլոց խարդավանքներին
թե տգիտությանը…
|
Այժմ
մանկա-պատանեկան մեր հարցը «դոկտորական» Համբոյին ու
գիտականորեն «դմբո» իր գաղափարակիցներին
( ուշադրություն. առանց փաստաբանի չխոսել… ).
կա±
արդյոք
լեզվամտածողական և դիցաիմաստաբանական որևէ կապ նախ հնդեվ.
*ay-այրել,
հայ.
արև, հուր
(անգամ եբր.
ūr –լույս,
վերոնշյալ
այ>այր>ար
լծորդումներով…),
հայ.
օր, լատ.
orient-արևելք
(oriri- ելնել, ծագել), հայ.
խարել/խորովել,
արծ-արծաթ
( հնխ. areg’-փայլել, Հ. Աճառյան,
հմմտ. անգլ. iron-« այրոն»>երկաթ
հնխ.*ay-այրել
արմատից
),
այտուցվել-երևալ,
սլավ.
Хорс
արևաստծո, օսեթ և պարս.
X/hūr-արև, կրակ, անգամ
արաբ.
harr-
ջերմ ու նման բառ-հասկացությունների, և սանս.
ravi-արև
և
հայ.
Ար-Արա
արեգակնային աստվածության և հենց եգիպտ.
Րա
արևի
աստծո միջև
( հմմտ. սանս. ravi-արև,
հնդարիական
Ram-Արամ, կամ պարսկ. ռանգ-երանգ, Ռուստամ-Առուստամ,
հնդարի. Ռջունա-Արժունա… ):
Մինչդեռ
մեր Համբոն
ԱՐ/ԱՐԱ-ՐԱ
առնչությունը
իր բանավեճերում
հարաբերում է ոմն Զադոռնովի ռուս. разум, радоваться,
радуга «ցնդաբանությունների» հետ, բայց ոչ թեկուզ սլավ.
արեգակնային
Яр-Ярило
համատարած
աստծո
( նույն Ար-Արայի ևս մեկ հոլովումը, իսկ
ռուս. радоваться
թերևս հնդկ. Քրիշնայի կողակից Ռադա
դիցանունից, որպես երջանկության մարմնացում…)
և
նրա
яркий-պայծառ,
ярый-գարնանային, ярка-գառ
և
իբր яр-*jar արմատով բառախմբի հետ (հմմտ.
ռուս. жар-տապ, հայ. ճառ-ագ/ճառ-ագայթ: Մինչդեռ, այս
ևս Համբոյի մեկ
տգիտությունն ու հերթական աճպարարությունն է …): Զի,
«Это вы не
проходили,
это вам не задавали ?… »:
Բա ձեզ Հոլանդիայում ի±
նչ են
սովորեցրել, ա~յ համբակ, Գ. Ջահուկյանի լեզվաբանությո±
ւնը: Արժե±ր դրա համար «շաքիլդ տանել
Լոնդոն» թե Հոլանդիա...
Ո’չ, մենք չենք
կարծում, որ Համբոն այդքան սակավամիտ է: Հակառակ դեպքում
նրան ոչ թե PhD-ի վկայական` այլ բժշկական տեղեկանք պիտի
տային: Նա բավականին պատրաստված «էռուտիդ» է և որոշ
ստուգաբանություններում անշուշտ ճշմարտամոտ: Այսուհանդերձ
ճիշտ է նաև ժողովրդական ասույթը. «վախեցիր զարգացած
գյուղացուց», իսկ առավել` կիսագրագետ և «դիվերսիոն»
աճպարարներից: Զի,
«Կես ճշմարտություններն առավել վտանգավոր ու վնասակար են`
քան ամբողջական կեղծիքները»: Սակայն, դեռևս չգտնվեց որևէ
մեկը, այդ դմբոյի ականջին շշնջալու համար, որ
«դու եղած-չեղած, միմայն լեզվաբան ես և ընդամենը բանասեր,
այն էլ հազիվ PhD և դեռ կրտսեր գիտական աշխատող ( երբ շատ ավելի գրագետ զառանցում են որոշ ամբողջ
ակադեմիկոսներ…): Իսկ այդ ու ոչինչ այլ քեզ իրավունք
չեն տալիս սահմանելու գիտական և ոչ գիտական չափանիշեր,
առավել ևս ֆիզիկոսներին թե մաթեմատիկոսներին տրամաբանել
սովորեցնելու», երբ հումանիտար
գիտությունները` առանց տիեզերաբանական
հիմավորումների, մարդկային մտքի միմիայն փրփրոտ
հորինվածքներ են: Առավել ևս, որ բանասերը դեռ բանիմաց չէ,
գիտությունը` իմաստություն, և երբ
լեզվաբանությունը ինքը խիստ անհրաժեշտություն ունի
վերաճելու և այլևս առավելաբար ղեկավարվելու ոչ այնքան
եզրաբանական օրինաչափություններով` որքան
սեմանտիկա-իմաստաբանությամբ!!!
և բոլորովին նոր
սկզբունքներով
(վկա’ Gray/Atkinson-ի
էվոլյուցիոն
բիոինֆորմացիա
մեթոդը,
կան
ու
կլինեն
այլերը
), ինչն
ակնկալում է բանական զորեղ կարողություններ
ու
իմացական զգալի պաշար, և ինչն էլ եղել
է Գամկրելիձե-Իվանով տեսության հիմնավոր կռվանը5:
Եվ այդ ՀԱՏԿԱՊԵՍ
ՍՏՈՒԳԱԲԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ !!!
(տե’ս մեր «Լեզվագիտության արդի գերխնդիրը» հոդվածը,
հատոր «Ինչությունը», էջ
103-114):
Ի վերջո
«Ի սկզբանե էր Բանը»
( և ոչ թե համամարդկային ևս մեկ թյուրիմացորեն թարգմանված
հուն. lօgօs-բան/բառը, որի առաջին իմաստը հենց
«բանականությունն» է, ինչպես լոգիկա և դրանով բաղադրված
եզրերում), և
ինչպես միտքն էլ ծնվում
է բառերից առաջ: Եվ մի կարծեք, որ արևմտյան
արևելագիտությունը կատարյալ է ու անաչառ: Արդեն մեր նոր
լույս տեսած «Դելփյան E’i
տառի
առեղծվածը…»
աշխատությունը ևս գալիս է աներկբա վավերելու այդ ( այդ
մասին շուտով նաև այս կայքի էջերում ) և շատ այլ
հանգամանքներ, որոնց մասին մասամբ ակնարկվեց վերևում:
5
Մեր «Ովքեր
են
ի
վերջո
արիացիները»
հատորի քննադատական հոդվածում
Գևորգ
Ջահուկյանը
թույլ էր տվել բացառիկ տկարամիտ մի արտահայտություն. «ես
ազգագրագետ և դիցաբան չեմ… », երբ նա ու ցանկացած լեզվաբան
պարտավոր են լինել ոչ միայն քիչ թե շատ դիցաբան, այլև
հատկապես փիլիսոփա և էաբան, որոշ գիտելիքներ ունենալով նաև
հնագիտական, երկրաբանական, մարդաբանական , ազգագրական ու հարակից
ասպարեզներում:
1999 թ., երբ հրավիրված էինք Կալիֆոռնիայի UCLA համալսարան
«հնդեվրոպաբանության ծրագրի» պրոֆեսորատի և ասպիրանտների
առջև զեկուցելու դեռևս անտիպ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» տեսության
վերաբերյալ, մեզ չափազանցված թվաց ունկնդիրների
զարմանքը և պրոֆեսորատի ուսանողների
պես գրառումները
(տեսագրությունը պահպանված է): Ավարտին, մենք
հարցրինք զեկուցմանը ներկա նույն Վ.Վ. Իվանովին. «Մի±թե
սրանք են աշխարհահռչակ գիտնականները»: « Ո’չ- իրավացիորեն
մեզ ուղղեց մեծ հնդեվրոպաբանը-նրանք շատ լավ մասնագետներ
են, բայց միայն լեզվաբաններ, այնինչ ձեր զեկուցման մեջ
անչափ շատ էին հնագիտական, աստղաբանական, դիցաբանական,
մարդաբանական, բնաշխարհային,
լեզվամտածողական, և հարակից փաստարկները» ( ի դեպ`
թվով 12… ):
Տարիներ հետո շրջանառության մեջ դրվեց և անգամ
համաշխարհային հեռուստաէկրաններով անցավ
«Ծննդոց- Գայա» տեսությունը, բնականաբար խիստ
որոշակի շեղումներով
( հուդա-սեմական ցեղերը Գայա նախամոր
«ծնկից» էին, իսկ այլ սեմականներ` իբր Ահր… Այնինչ,
հուն. Gaya երկրամայրը հոմերոսյան հունարենով Aya-ի
հոլովումն է g աճականով, ինչպես հայ. կ’եա-կյանքը, իսկ
հուն. և փոխառյալ թուրք. yaya-ն` մեր բարբառային և
նույն ղարաբաղյան «այա»-մեծ մայրն ու պատվանունը, որպես
վաղնջագույն Այա նախամոր վերապրուկ… ) :
Մենք արձանագրեցինք, որ շատ խոհեմ
չէ նոր բացահայտումները հենց այնպես հրապարակելը: Եվ այդ
նման ու նաև աղավաղումների մտահոգությամբ:
6
Լեյդենի
համալսարանի հայագիտության ամբիոնի պորֆեսոր
Jos.J.S.
Weitenberg-ը
նաև սփյուռքահայ շրջանակների ակտիվ մասնակիցներից է
(
showthread.php?155869-Farewell-Ceremony-for-Armenologist
-Professor-Weitenberg
), ինչպես իր հայրենակիցներ կամ գործընկերներ
Մ.
Ստոունը, Ժ.Պ .Մահեն, Մարիամ Հ. Ֆելդմանը, Ռ. Ու. Թոմսոնը,
Ջ. Ռ. Ռասելլը, Պ.Ս. Քաուին և այլք: Պատահական չէ նաև, որ
Համբոյի աշխատությունը գրախոսել է նրանց այլ մեկ
հայրենակիցը`
Prof. dr. A.M. Lubotsky-ին:
Մեկ խոսքով, խոսքը հուդա-հայագիտական դպրոցներից մեկի
մասին է, ինչը կռահեցինք հենց սկզբից, բայց վասն համոզման,
այս վերջին բացահայտումներն ու վավերումները անում ենք
ակնարկի ավարտից հետո ու կցում նյութին որպես հավաստում:
Հակառակ դեպքում ակնարկը պիտի խորագրեինք. «Հայագիտության
հուդայական դեմքը…» կամ «Մարտնչող հուդա-հայագիտությունը»,
երբ աստվածշնչյան պատմագիտությունը բացառիկ հակագիտական
է: Մինչդեռ հակագիտական են որակվում դրան հակադրվող ամեն
մի բացահայտում, ինչպես մեր դեմ ելույթ է ունեցել նաև
ծագմամբ այլ մեկ հրեա`
ՌԴ
ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, գիտ.
դոկտոր
Վ. Ա. Շնիրելմանը
( տե’ս
http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm
):
Մնում է միշտը նույն հարցը, թե ինչո±ւ
են արևելագիտության մեջ միշտ առաջնային հրեական ծագմամբ
հետազոտողները այդքան թունդ հետաքրքրվում հայագիտությամբ և
ջանում այն շեղել իրողություններից: Գուցե մի բան գիտե±ն,
ավելին` քան մենք…
|
Այսքանի հետ, համոզված չենք նաև, որ մեր Համբոն «աշխարհ
տեսած» մի սովորական, այժմ այդքան տարածված,
բարդույթավորված և սոսկ «բիրդան» համբավի կարոտ մի
մեծաբերան դուրսպրծուկ է, թեև այդ բոլորն էլ տարաչափորեն
առակա են նրա «արցախտյան սինդրոմում»: Ուրեմն ինչո±
ւմն է բուն խնդիրը:
Թերևս միաժամանակ մեկ քանի
հանգամանքներում.
-
Վստահաբար, այն նախ
նրա որդեգրած լեզվաբանական դպրոցի մեջ է: Լինելով հանդերձ
արժեքավոր և զարգացած գիտություն, դասական
լեզվաբանությունը հայտնվել է իր սեփական «ծուղակում»,
ինչպես մի շարք գիտություններ` մեխանիկական ֆիզիկան,
դասական
կենսաբանությունը և այլք, հարկադրելով նոր կամ համադրված
գիտաճյուղերի սաղմնավորումներ ու զարգացումներ, ինչպես
քվանտային ֆիզիկան
(որում դասական ֆիզիկայի
օրենքներն այլևս չեն գործում ),
մոլեկուլյար կենսաբանությունը, կամ նեյրոհոգեբանությունն
ու նեյրոլինգվիստիկան: Միաժամանակ որոնվում են հետազոտական
նորանոր մեթոդներ, լեզվաբանության մեջ`
լեզվամտածողությունն ու իմաստաբանությունը, իսկ
ամենայնում` էաբանությունը, ինչը ըստ մեր իսկ ձևավորած
էիզմ-Էություն տեսության մեր հետազոտական սկզբունքն է,
արդեն հայտնի թե «համբոների» համար դեռևս «անհասկանալի»
խիստ արմատական ու անսպասելի բացահայտումներով:
-
Երկրորդ հանգամանքը լեզվա-արևելագիտական որոշ հոսանքների
քաղաքա-մշակութային նկրտումներն են, ինչպես դարվինյան
էվոլյուցիոնիստների դեմ աստվածաշնչյան կրեացիոնիզմն է, իսկ
տվյալ պարագայում` Համբոյի ղեկավարն ու գրքի հովանավորը,
ոչ պատահականորեն հրեա հայագետ, պրոֆ.
J.J.S.
Weitenberg-ը6, իսկ ինքը` նրա և նույն
դյակոնով-ջահուկյանական արևելագիտության խոնարհ հետնորդը
( Համբոն հասել է անգամ մինչև ԱՄՆ, բայց ի վերջո
կանգ է առել
Լեյդենի համալսարանում: Այստեղից էլ արդեն ծրագրում է
«հայագիտական արշավներ ու արշավանքներ», փրկելու համար հայ
երիտասարդությունը: Սոսկ գիտնականի համար մի քիչ լայն
առաքելություն…):
- Այսուհանդերձ,
նկատի առնելով նաև հայագիտական «հին գլուխների» ու
հակահայկական տարբեր հոսանքների, գիտական ինչ-ինչ
հաստատությունների և տարակուսելի շրջանակների կազմակերպված
քաջալերանքը, Համբոյի արտառոց ինքնավստահությունը, «հատկապես՝
հայ
երիտասարդներին» իր և ոմանց
«հայագիտությունը»
ուսուցելու հասարակական ու «ազգասիրական» ծրագրերը, ինչպես
նաև
այդ շրջանակների կողմից մեր դեմ
ծավալվող
հակազդեցություններն ու «ոչ գիտական» բարբաջանքերը
( այդ տարածում ու հնչեղացնում են հենց Համբոյի պես
համբակները…), նմաններին
ձայն տվող
«Голос
Армении»
թունդ
ռուսամետ
կամ
«Առավոտ»
թերթերը (վերջինս այլ թեքումով),
հայ առաքելական եկեղեցու և
հայոց հոգևոր դաշտի վրա ռուսական ուղղափառ եկեղեցու
հավակնությունները
(տե’ս
http://www.eutyun.org/S/E/X/X/X-3.htm )
և
ամենայնում ընթացող «ինտնեսիվ ռուսիֆիկացումը», հիմքեր կան
ենթադրելու, որ այս ամենը նաև վերջինիս մեկ դրսևորումն է
( տասնամյակների մեր ազգային կենսափորձը և առինքնման
փորձերը մեզ շատ ավելին են ուսուցանել… ):
Այսինքն, ամենայնի հետ
վերադառնում է նաև հայոց խանդավառությունը զսպելու, նրանց
ինքնությունից ու ինքնագիտակցությունից զրկելու երբեմնի
քաղաքականությունը
( այդ միայն ռուսական գործոնը
չէ` այլ նաև հարակից և անգամ հակամետ շրջանակների, որոնք
գործում են փոխհամաձայնեցված կամ մեկը մյուսի թիկունքից`
ինչպես «հուդա-նեոբոլշևիկյան խարտիան» … ):
Թույլատրելի
հայագիտությունը և «ուռա-հայրենասիրական»
նժդեհականությունը կենտրոնին անհրաժեշտ էին միմիայն
Հայաստանի անկախության առաջին տարիներին և մասամբ հետո `
ընդդեմ արևմտյան հակումների ու գլոբալիզացիայի: Այժմ, երբ
Կովկասում իրենց ներկայությունը կարծես ապահոված է և
Հայաստանը կատարելապես հնազանդեցված, հարկ է հայոց
լիցքաթափել և կարևորել հարևանների հետ իրենց
փոխհարաբերությունները` խորհրդային երբեմնի մոդելով: Այդ
գործում նրանց խիստ օգտակար են նման թունդ, բոլորից ավելի
«հայրենասեր» ու դեռ արևմտյան պիտակներով «դեմքերը»,
բնականաբար նույն «ղարաբաղյան կլանը» և «համալսարանական
կադրերը», ինչպես հայ-ռուսական համալսարանի կամ ԵՐՊ-ի
պարագաներում: Մինչդեռ, այս առումով իբր «նժդեհական»
հանրապետականները, ավանդական դաշնակցությունը,
հայդատականները, ողջ հայությունը և նույնիսկ հիրավի
նվիրյալ հայրենասերները
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ՀԻՄԱՐԱՎՑԱԾ ԵՆ !!!
Հնարավոր է այլևս մեկընդմիշտ կամ
` տա~ Աստված, գոնե միայն մեկ քանի սերունդ:
Այդպես
էլ հիրավի և ինչպես եղել է ցայսօր.
ԱԶԳԵՐԸ
ՄԵՌՆՈՒՄ ԵՆ…
ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ:
Սակայն, անգամ անհետացած
ազգերն ու քաղաքակրթությունները շատ հաճախ թողնում են
մշակութային անչափ արժեքավոր ժառանգություն:
ՄԵՆՔ
ԴՐԱ
ՏԵՐՆ ԵՆՔ ԵՎ
ԵՐԴՎՅԱԼ ՊԱՀԱՊԱՆԸ !!!:
Միայն, ափսոս, որ ինչ-ինչ
պատճառներով շատ ավելին չենք կարող բացահայտել:
Այսուհանդերձ, ինչպես արդեն ակնարկվեց, բոլորովին վերջերս
հրապարակվել է մեր ևս մեկ արմատական. «Դելփյան E’i տառային
առեղծվածի տարրալուծումը» անգլերեն-հայերեն
հրատարակությունը, որն ինքնին, այլորեն, բայց սթափման
առումով դրականորեն հիմարացնելու է իրենց ամենագիտակ
համարող անգամ հիրավի բանիմաց շատերին…
( դրա հրատարկման հետ կապված
աներևակայելի խոչընդոտները Հայաստանում և արտերկրում
հաստատում են նշյալ վերջին` ռուսական թե ռուսամետ գործոնի
լրջությունը: Այդ մասին այլ մեկ առիթով):
Բացառիկ մեկ քանի այլ բացահայտումներ կարող են հրապարակվել
ապագայում:
:::::::::.
Ալեքսանդր
Արորդի Վարպետյան
Հինալի
կղզի, 11. 04. 2011 թ.
¡
¡
¡
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ի սկզբանե ասվեց,
որ Համբոյի ինքնությունն ու ինչությունը բնականաբար մեզ
բնավ չեն հետաքրքրում:
Նա այս
ամենում մի էպիզոդտիկ դերակատար է, մեզ համար` պայմանական
մի կերպար, որը հայագիտական «յոնջան նաղդել» է շահագրգիռ
շրջանակներին և վերադառնում է նրանց ուղղակի-անուղղակի
«հանձնարարականներով»: Եվ այստեղ այդքան հանգամանալից
բացատրվելը նույնպես նրա հետ բնավ չէր կապված` այլ այս
տարաձայնություններում շոփոթված և իրադարձություններից
անտեղյակ ընթերցողների համար:
Այս ամենը նույնպես
էպիզոդտիկ մեկ դրվագ է, ինչը կատարվել է հազարամյակներ ի
վեր ու շարունակվում է «մարտնչող»
համառությամբ,
այսուհանդերձ աստիճանաբար տեղը զիջելով ճշմարտությանը: Եվ
այդ անգամ հենց հրեագիտության մեջ, ի դեմս հրեա հնագետներ
Israël Finkelstein-ի,
Neil Asher Silberman-ի և այլոց
(«The Bible Unearthed»”
http://en.wikipedia.org/wiki/The_Bible_Unearthed
),
որոնք
սրբագրում
են
անգամ
աստվածաշնչյան
պատմագիտությունը:
Ուստի,
«հուդայական» մեր
բնորոշումները ոչ մի կերպ չպետք է ընկալվեն որպես
անտիսեմիտիզմ: Ոչ անգամ «արիական» արծարծումները, որոնք ոչ
մի կապ չունեն ֆաշիզմի հետ` այլ հնագույն արիական
մշակույթի ու դրա կրողների:
Նույն նաև «արցախտի»
վերաբերյալ, որը էթնիկական ախտաբանություն չէ, ինչպիսինը չեն
«աֆրիկյան» կամ «խոզի գրիպերը»` այլ կեցական զեղումներ և ոչ
շատ երջանիկ կյանքից ձեռքբերովի հատկանիշներ, ինչպես
հոգեբանական բարդույթները կամ անկախ բնակավայրից
«բարբառային» ավանդույթները:
Իսկ առավել կարևորը, այդ
հազարամյակներ ի վեր շարունակվող պատմական աղավաղումների,
յուրացումների և ուրացումների քաշքշուկն է: Այս մեկը`
դրանցից մեկը և վստահաբար ոչ վերջինը: Ժամանակին
Բ.Ուլուբաբյանը
տրամաբանական միտք հայտնեց,
որ եթե Գ. Սարգսյանի, Բ. Առաքելյանի, Գ. Ջահուկյանի ու
հուդա-դյակոնովյան դպրոցի
«ակադեմիական»
հայագիտությունը
ճշմարիտ լիներ, ապա
Մ. Գավուքչյանը, Ռ. Իշխանյանը, Լ. Շահինյանը
ու նման «սիրողականները»
անհրաժեշտ չէին գտնի ըմբոստանալու և
առաջ քաշելու նոր մոտեցումներ, որոնք էլ հիմք դրին նորանոր
բացահայտումների: Մենք վստահ ենք, որ
հայագիտական անգամ ներքին աղավաղումներն ու
ծայրահեղությունները ինքնաբերաբար կսրբագրվեն
(այդ թվում և' մեր վրիպումները, իսկ տեսությունները`
ընդհակառակը... ), ինչպես կատարվում է ընդհանրապես արդի
արևելագիտության մեջ: Այդու պատմական
իրողությունները արևերես կելնեն հանուն ճշմարտության և
համամարդկային ճանաչողության:
Իսկ առայժմ առավել լուրջ խնդիրներ
ունեն ողջ արևելագիտությունը, հենց հնդեվրոպաբանությունը, ներառյալ`
լեզվագիտությունը և մենք ականատեսներն ենք դեռ ընդամենը
տոտիկ-տոտիկ կամ «մաշիկային»
հայտնաբերումների...
|