ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
  
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ                                                                                       
9/02.2014թ.                                                                                    
 ԵՎՐՈՊԱ
( աշխարհագրական տեղանվան ստուգաբանությունը)

   

       
Ձոն Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Նա ակամա գոհվել է հանուն այս ճշմարտության, նախախնամաբար դառնալով ողջ հայության դեսպանը այդ առաքելության մեջ,
 իսկ դիպուկահար մարդասպանը՝ այդ առաքելության դահճի ներկայացուցիչը ...

    Ըստ ավանդույթի Եվրոպա մայրցամաքի անվանատուն, փյունիքյան Տիր քաղաքի Ագենոր արքայի (միջագետքային Բելոսի երկվորյակը... ) Եվրոպե դուստրն է, Կադմոսի և Փյունիկսի քույրը, որին Զևսը սպիտակ ցլան կերպարանքով փախցրեց Կրետե կղզի, որտեղ ծնում է Մինոսին, ապա դառնում Կրետեի արքա Աստերիոնի կինը:  Ըստ ավանդյության Ագենորը Կադմոսին, Փյունիկսին և նրա Ս/Կլիքս որդուն ( իբր Կլիկիայի անվանատուն...) ուղարկում է Եվրոպեին գտնելու, որոնք այդպես էլ չվերադառնալով հաստատվում են Հունաստանի տարբեր շրջաններում...

   Առասպելական միայն այս հակիրճ հիշատակման մեջ երևակվում է հունական ցեղերի աստիճանաբար անցումը Արևելքից դեպի Կրետե կղզի, Պելոպոնես թերակղզի և Բալկաններ, ինչպես հաստատում են հնդեվրոպական արդի տեսությունները (տե՛ս ստորև Նկ.1): Ինչ վերաբերում է Եվրոպե դիցանվան ստուգաբանությանը, ապա առկա են հիմնականում երկու վարկած.  
   - Այն իբր կազմված է հուն. εὐρύς-«լայն» և ὤψ-«աչք, տեսողություն» բաղադրիչներից, բովանդակելով «լայն ասպարեզ կամ երկիր» իմաստը:  Սակայն, ըստ տեսաբանների այն հիրավի հաշվի չի  առնում դիցանվան փյունիկյան ծագումը:  
  - Ըստ ավելի ընդունված այլ մեկ վարկածի, Եվրոպե դիցանունը գալիս է իբր փյունիկյան  Ereb-պառկել, քնել հասկացությունից ( իմա՝ մայրամուտ-Արևմուտք առումով ),  ինչպես Ասիա անվանումը  Assou  իբր «ելնել»-Արևելք հասկացությունից: Երկուսին էլ վերագրվում է սեմական ծագում և իբր դրանք գտնվել են ասուրական մի հուշակոթողի վրա, բնորոշելու համար Այգե-Էգեյան ծովի հակադիր ափերը: Սակայն այս վարկածը ուշածին, ևս մեկ արևմտյան, ավելի ստույգ՝  հուդայական մեկնություն է...  
    Իսկ իրականո՞ւմ:

   Նախ անդրադառնանք մյուս դիցանուններին: Կադմոսը ոչ այլ ոք է՝ քան Հայկ նահապետի թոռը, որն առաջինը ահազանգեց Բելի (տարբերակ՝ Բելոս...) արշավանքը դեպի Հայք, և իր քաջագործությունների համար նահապետը նրան տվեց  Կորդուք, «Կորդուաց աշխարհ», «Կադմեաց կամ Կադմոսի տուն» նահանգը ( հարավից այլք հաճախ այդպես են անվանել ողջ Հայաստանը...)՝ Կորդված լեռներ լեռնաշղթայով: Դժվար թե հակառակը լիներ և հունական հերոսը դառնար դրանց անվանատուն...  
   Նույնը Կադմոսի  եղբորորդու (տարբ. եղբոր) Ս/Կլիքսի՝ Կլիկիայի անվանատուի վերաբերյալ: Առավել ևս, եթե նկատի առնենք, որ Ագանորը Անատոլիայից էր, որտեղից ահհիյավա հունական ցեղերը անցան ու այլոց հետ համասփռվեցին հետագա Հելլադիայում: Իսկ հունական ողջ կրոնափիլիսոփայությունը ( միլեթյան դպրոց)՝  անատոլիական Հոնիայից (որտեղից հայերեն իոն-յոյն-հույն ցեղանունը, Նկ. 2: Տե՛ս նաև. «Այն, ինչ չգիտեր Պլատոնը» մենագրությունը, Երևան 2013թ.): Ուստի, շատ ավելին չծավալվելու համար փորձենք Եվրոպե դիցանունն ու աշխարհագրական տեղանունը ստուգաբանել հնդեվրոպերեն, ավելի ստույգ՝ բուն հայերեն:  
  Դիցանվան ամենամերձակիցը հայ. աւր-աւուր-աւօտ-առավոտն է ( հմմտ. նաև խալդ. ewri/awri[տեր]-աւրիորդ>օրիորդ, կույս, «հրեշտակաց դաս»), ինչպես կան հնդարիական Ուշհաս, հուն. Էոս, հռոմ. Ավրորա, շում. Իննանա ( Ցայգաստղ) և  ընդհանրապես արշալույսի դիցուհիները:    
   Զուգահեռներն են հայ. օրը, արևը և հուրը (աւ-օր-ար լծորդումներով  և «հ» աճականով), եբր.ōr-լույս և հուր
( բացահայտ փոխառություն), սանս. ahar-
օր, պահլ. հūr /xūr-հուր, արև, հուն. ώρα-ժամ, ornüo-ծագել, բարձրանալ, լատ. or/orior-ծագել, aurora-արշալույս, Or-արևաստված (նույն աւր>օր լծորդմամբ...),  գալլ. awrայն օրից», հին ֆրանս. žor ( ինչպես հայ օր-զօր...), նոր ֆրանս. jour-օր, aube-ցայգ, aura-ճառագում, or-ոսկի, aurèol-լուսապսակ, անգլ. hour-ժամ,  ռուս. АврораԱրշալույս» հածանավը, ориентация-կողմնորոշում  և ընդհանրապես Orient-Արևելք...  

   Հուսանք բավարար է: Բոլորն էլ արևապաշտական երանգավորումներով ու ծագմամբ: Առավել ևս, որ Եվրոպե դիցուհին պիտի բնորոշեր հենց արևածագն ու Արևելքը, իսկ տեղափոխվելուց հետո Արևմուտք կողմնորոշումը նրան տրվեր Արևելքից և ոչ թե ընդհակառակը:    
   Ինչ վերաբերում է նրա դիցանվան Ե/Աւր-ոպե վերջածանցին ( ա>է>ե  անցումներով, ինչպես հայ. այգ-էգուց, այգի-էգ, հուն. Այգե-Էգեյան  ծով, Այգիպտոս-Եգիպտոս կամ միջագետ. Էա-Հայա...), ապա հենց նույն «ոպե» վերջածանցով են կազմված Պենել-ոպե, Նի-ոբե, Պել-ոպս ( Պելոպոնես թերակղզու անվանատուն, Կալլի-ոպե (էպիկական մուսա) և հենց  Հերմեսի դուստր, Կասսի-ոպե ( իբր եվթոպիական թագուհի...) նման այլ դիցանունները: Երիցս առավել, որ  փոքրասիական ծագմամբ  առևտրի, ճանապարհորդության և գաղտնագիտության և հայոց Տիրի պես գուշակության աստված Էրիմաս-Էրմես-Հերմեսը ( MHM-I, էջ 292)  կապադ. Արգեոս լեռան  շրջակայքում  հիշատակվող արիմ-արմենների մեկ արձագանքն է:  Ուստի, «ոպե» վերջածանցով նշյալ դիցանունները վստահաբար սեմ. Ereb-պառկել, քնել ( իմա՝ մայրամուտ-Արևմուտք ) հետ ոչ մի կապ չունեն... Այդ տեսաբանների կարճամտությունն է:

  Մեկ խոսքով, Եվրոպա մայրցամաքի անվանումը ունի հնդեվրոպական, ավելի ստույգ՝ նախահնդեվրոպական-այական կամ բուն վաղնջահայկական ծագում:  Զի, հնագույն *այ/*էյ  դիցարմատին զուգահեռ,  *այ-*աւ լծորդմամբ  ( հմմտ. հայ. հաւ/վ-հով-հև [օդ և թռչուն], իռլ. ai/aoi- կարապ, «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ», էջ 414)  բուն հայերեն *աւ/*հաւ/վ- դիցարմատով (նախապապ, սկիզբ, ծայր, թռչուն, ըստ Հ.Աճառյանի իբր հնխ. *au̯ēi/*au̯o- ձևից, հմմտ. հայ. հավատ, հավերժ, ավետ, ավագ, զենդ. hav-ծնել, արաբ. hava-օդ, լատ, avia -նախնիք և օդ , և թևավոր արեգակի համատարած խորհրդանիշը...)  «աւր»-օր, աւուր-առավոտի  արմատական զուգահեռն ու լծորդումը հենց Ար-ն է, իր դիցական ողջ ընտանիքով (արև, Արմեն, արի, Արատտա, Արարատ և այլն: Հմմտ.  այ>այր>ար և
այ>աւ>աւր  նույնատիպ անցումները...): Այնինչ Asia երկրանվան արմատում նույնպես հնդեվրոպական *as- դիցարմատն է, որտեղից *աստ - արմատը ( «տ» աճականով) իր Աստված, աստղ, աստիք- աշխարհ ( օրինակ՝ Հայ-աստան ևն ), հնդարի. sv-astika, Astika-իմաստուն, վերոհիշյալ կրետեմիկեն. Աստերիոն արքա կամ գերմանո-սկանդինավյան As աստվածային դասը:  
   Գուցե այս ամենի մեջ նախախնամական ինչ-որ խորհո՞ւրդ կա:  
    Ոմանց այչքը լույս, այլոց ականջը՝  խուլ...

   
   
            
        ----------------------------------------------------------------------------------------------------------------------------
                                                              ԱՀԱ ԹԵ ԻՆՉԵՐ Է ՎԵՐ ՀԱՆՈՒՄ ԷԻԶՄԸ:                                              
                                                           ԵՎ ԱՅՍ Է ՀԱՅՈՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ...   


                              Ալեքսանդր Արորդի Վարպետյան                             Մարսել, 14.12.2013թ.
                                      -----------------------------------------------------------------------------------------------

  Հ.Գ.  Ի տուրք  Սերգեյ Նիգոյանի նահատակության,  բացառության կարգով այս նյութը առաջարկվել էր մի քանի առաջադեմ լրատվամիջոցներին: Սակայն, այդ ադպես էլ չհրապարակվեց, վստահաբար պարտադրված գրաքննության պատճառով: Սերգեյ Նիգոյանի պարագային այլևս ամենայն ավելի քան պարզ է, Հայաստանի կատարյալ օկուպացիայի և մեր իբր «ՀՀ պետական անվատանգության սպառնալիք» մեղադրանքի վերաբերյալ՝ նույնպես: Մնում է արձանագրել.

ՍԱ ԱՅԼԵՎՍ ՎԵՐՋՆ Է կամ  ՀԱՅՈՑ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀՈԳԵՎԱՐՔԸ :
   ԴԱՌՆԱՆՔ, ԶՕՂՈՐՄԻ՜ ՏԻ ՏԱՆՔ....
.

                                                                              ¡  ¡  ¡