|
|
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
21/03.2014թ. |
|
|
Հայագիտությունը «կաբելավորված» և
կաղապարված է
բազում 5-րդ շարասյուններով:Մնաց
հարցնել թե ինչո՞ւ...
Միմետիզմ
(հուն.
μίμος -ծաղրածու հասկացությունից, լատ. mimus-ցածրակարգ դերասան,
կատակերգության մեկ տարատեսակ) - կենսաբանական
գոյաձևերի միջավարի հետ նմանեցում: Երկրորդ իմաստով. այլոց վարքի
ու հատկանիշների կամա-ակամա ընդօրինակումը, իմիտացիան, պատճենում
կամ պարզապես կապկումները:
Միմետիզմը
կամ
mimesis
երևույթը հայնտի է հնագույն ժամանակներից: Պլատոնն ու Արիտսոտելը
այն տեղակայել են մշակույթի հիմքում, քանզի չկա յուրացում առանց
ընդօրինակման: Ժամանակակիցներից ոմանք այն բնորոշում են որպես
«մարդկայնացման գործընթաց և նոր մի մշակույթի սաղմնավորում»
(P.-M. Baudonnière), թեև այդ ֆենոմենը համատիեզերական սկզբունք է
և առկա նաև բուսակենդանական աշխարհում: Այդպես, բոլոր
գոյաձևավորումներում նախ սաղմնավորվում են մոդելներ, ապա սաղմնային
«զիգոտների» պես բազմապատկվում կամ ինչպես կեցության մեջ դրվում
«սերիական արտադրություն»:
Պլագիատ-բանագողությունները միմետիզմ-կապկումների մեկ տարբերակն
են, ներշնչումներից կամ օրինական
փոխառություններից տարբերվելով բարոյական նորմերի ոտնահարմամբ,
այդուհանդերձ ակամա ծառայելով գաղափարների համասփռմանը: Այնպես,
ինչպես քամիների կամ առնետների պարագաներում, որոնց կղկղանքի մեջ
մնացած անմարս սերմերը նոր ծիլերի ծնունդ են տալիս: Այլ մեկ
տարբերակը հետախույզ Շտիրլիցի հնարամտությունն էր, իր վերադաս
ֆաշիստին նրբորեն ներարկելով անհրաժեշտ գաղափարներ («Գարնան 17
ակնթարթը»): Մենք ևս այդ սկզբունքը որդեգրել էինք «Հարատևման Ուխտ»
ծրագրի հիմքում.
«Պայծառ
գաղափար մը հաղորդեցէք ձեր բարեկամին: Մոռացութեամբ, շուտով ձեզի
պիտի վերադարձնէ զայն, որպէս իր սեփականը: Ււրացուցած է արդէն...»:
1
( http://www.eutyun.org/S/E/E/HaratUxt.htm
էջ 16):
Եվ այդ
այն աստիճան, որ մեր «Հայտնություն» հատորի նախաբանում («ԷԱԿԱՆՔ» հատոր
3, Երևան 2006թ. ) թույլատրում և անգամ հորդորում էինք
«անհասցե փոխառություններ»: Այդպես են Էության գաղափարները համասփռվել հայ
իրականությունում և աննկատ տարրալուծվել, ինչպես
աղն աղաջրում: Եվ երբ վերջերս հայտարարվեց «Ձայն Արարատի»
հայագիտական հեռուստածրագրի ազդը, մենք մեր ՖԲ
էջում ի սկզբանե
կանխատեսեցինք «Էության» արձագանքը և նրա գաղափարների
վերարծարծումները: Այդ չուշացավ հաստատվել հենց առաջին
հեռուստահաղորդմամբ, վերջերս էլ՝ իբր «ազգային գաղափարախոսության»
թեմայով.2
«Հայագետ-գաղափարաբանի» վերաբերյալ արդեն անդրադարձել էինք
«Բանագողությունը որպես... «քյասար» ճանապարհ» ակնարկում (
http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm
): Նա այն նույն անձն է, ով 1997թ. Լոս Անջելեսում վարում էր մեր
«Ազգ-ժողովուրդ-ամբոխ» բանախոսությունը (
http://www.eutyun.org/S/MM/1/
LA1997_ARPI-2.htm ), որից հետո
տրվեց «հայագիտության», ինչպես այս հաղորդման մեջ ազատորեն տրվելով
բանագողության: Եվ այդ ոչ միայն թեմաների ու
գաղափարների առումով, այլև՝ հենց եզրաբանության և
շարահուսության:
Բանագողությունը՝ քարը գլուխը: Ի վերջո «սերմացան» քամիների ու
ճնճղուկների առաքելություն է, ակամա վավերելով
նաև գաղափարների կենսունակությունը: Զի,
Եթե խաչի զորությունը տերը գիտե, ապա ոսկու
արժեքը՝ ոսկերիչն ու... կողոպտիչը:
Մինչդեռ խնդիրն այստեղ շեղումներն ու շահարկումներն են, այն
էլ քաղաքական թեքումով: Եվ պատահական չէ, որ այդ
հեռուստահաղորդումը վերարծարծել է, «Լույս աշխարհ»
հեռուստածրագրում հայտնի «օպերատիվնիկ», հանգուցյալ Ս.
Քերամիջյանին փոխարինած այլ մեկ գաղափարաբան Ա.Պեպանյանը անցյալ չորեքշաբթի- Wednesday, March 19, 2014 11:04
թողարկման մեջ (տե՛ս նաև.
https://www.youtube.com/watch?v=Ao_bguEC_EE ):
Թվում է թե
այստեղ էլ անհանգստանալու պատճառներ չկան, եթե միայն...
Միմետիզմի մեկ այլ դրսևորում է նաև քաղցկեղը: Այն
բնորոշվում է որպես օրգանիզմի նորմալ հյուսվածքում բջջային
աննորմալ ու անոմիկ
3 պրոլիֆերացիա ( համասփռում): Բոլոր այդ
բջիջները նույն կլոն-գենոմի (գեների միագումար, այլորեն` կլան…)
շեղումներ են, որոնք ձեռք են բերում ինքնակիսվելով անվերջ ու
անհսկելիորեն բազմանալու հատկություն: Հիվանդության զարգացման
ընթացքում որոշ բջիջներ կարող են միգրացվել ու
ձևավորել մետաստազներ (ախտաբանական օջախներ): Քաղցկեղները լինում
են տարատեսակ. կրծքի, մաշկի, արյան, «ներքին օրգանների»
( թե՛ կենսաբանական և թե՛ հատկապես վարչա-հասարակական առումներով...)
և «գլխուղեղի»
( հոգևոր աշխարհում՝ գաղափարական...): Հիվանդության չորրորդ` ծանրագույն փուլը բնորոշվում է
հյուսվածքների և օրգանների տարածուն ախտահարմամբ, հայտնի որպես
սահմռկելի «обширный рак»- լայնարձակ քաղցկեղ: Բուժումը այլևս
իսկապես չկա…
Մահացու հիվանդությունը
առավելաբար դրսևորվում է «ներքին օրգաններում» և տարիքավոր անձանց
ու … ազգերի մոտ, բայց ոչ անպատճառ բոլորի: Այսինքն այն, ինչը
կատարվում է այժմ հայոց հետ իբր «հայագիտական», և հենց «Էության»
գաղափարներով: Նկատեք, թե դրանում որքան են անմիջականորեն ներգրավված
հենց քաղաքական շրջանակները և նրանց մանկլավիկները
( տե՛ս նաև այստեղ.
https://www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A ):
Դե՜հ.
Խայծը միշտ էլ պետք է գրգռի զոհի ախորժակը:
Վկա՝ Արցախը...
Հուսանք այլևս
պարզամիտներին անգամ պարզ է, որ 1999թ. հոկտեմբեր 27-ի
հեղաշրջումից հետո հայրենիքից մեր վտարման և հետապնդումների բուն
պատճառը առավելաբար «Էության» խորապես ազգամետ գաղափարներն
էին ( հոկտեմբեր 27-ի մեր
քննախուզությունը՝ «հետևանքային պատճառ»...), թեև
1990 թ. միաբանության հիմնադրմանը աջակցեց հենց ՊԱԿ-ը, ապա թշնամացավ իրեն
ենթակայությունից խուսափելու համար:
Զի,
«Եթե մեկի հոգին առաք՝ մարմինը ձերն է ու ձերը»:
Մինչդեռ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը վերքաղաքական և զուտ
ոգե-գաղափարական հաստատություն էր, ի նպաստ ողջ հայության և բոլոր
հասարակա-քաղաքական շրջանակներին ( այս
առումով տե՛ս Վիկտոր Համբարձումյանի նամակը
http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm և
http://www.eutyun.org
/S/E/E-Vodisakan/E-Vodisakan.htm ): Եվ
հենց դրա խափանմամբ, գաղափարների յուրացմամբ ու մուտացմամբ ընկանք
այս օրը, հայրենիքի և «մարմնի» հետ օտարելով նաև
ինքնագիտակցությունն ու հոգևոր անկախությունը: Ինչպես.
«Աստուած մեկու մը հոգին առնելէ առաջ նախ խելքը
կառնէ»: Բռնակալները՝ նաև տուն-տեղը:
Մինչդեռ, անգամ Մեֆիստոֆելները՝ ընդհակառակը, ամենայնի
դիմաց հոգին պահանջվում է վերջում...
Այդպես, ինչպես ցայսօր և հատկապես արդի բացառիկ ճակատագրական իրավիճակում մեն-միակ
փրկությունը մնում է հենց այդ «Ի
սկզբանէ էր ԲԱՆԸ...», որով «ամենայն ինչ նրանով
եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ»...
Տվյալ դեպքում՝ ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգը
և մասնավորապես «ՁԻՈՒ ՔԱՅԼ»-ն,
թեև բուն այդ և «Էականք-Ազգ ու նոր հազարամյակ քառահատոր
նախածրագրի 2-րդ՝ «Միջօրեական» հատորը մնում են անտիպ, նույն այդ
«քաղցկեղից» խուսափելու համար:
Հույսով, որ կարող են գալ նոր ժամանակներ ու սերունդներ:
Վասն այդ,
հակամարմինների դեմ «առողջապահական»
միմետիզմը
հիրավի
կարող է լինել «նորացման գործընթաց և
նոր մի մշակույթի սաղմնավորում»:
Նրանք էլ կարող են լինել թե՛ փրկյալ
«ձիավորները» և
թե՛ ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգի
կրողներն ու փոխանցողները:
Ուստի.
Ո՛վ քնացած է՝
թողեք մնա:
Ո՛վ «քաղցած» է՝ թող մտմտա...
2
Այդ հեռուսատահաղորդումը «ազգային գաղափարախոսության»
մասին էր, բայց ոչ որոշակի
գաղափարախոսության:
Այդպիսինը՝ այն էլ էիզմ աշխարհայացքային հիմքով առայժմ
միայն «ԱՐԻԱԿԱՆՔ» աշխատությունն է ( Երևան-1997թ., վերևի նկարը),
որի մասին արդեն խոսվում է 1989թ. Գառնիի միջոցառմանը: Մնացյալ
«թուզը-թզին նայելով հասունանում է խանդից» սկզբունքով և առանց աշխարհայացքային հիմնավորման
հաջորդել են դրան, մյուսները մի քանի էջանոց իսկի «հնգամյա
ծրագրեր» էլ չեն...
3Անոմիա
- հուն. α-բացակա և νόμος / nómos-օրենք, կարգ,
ստրուկտուրա բառակազմությունից, այսինքն` օրենքի ու կարգի
բացակայություն: Եզրը օգտագործվում է նաև
հասարակագիտության մեջ, որպես հասարակական կառույցը
կարգավորող նորմաների քայքայում…
|
|
|
|