ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
  
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ                                                                                       
12/14.2014թ.                                                                                    
ԳԻՐՍ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ1  

   
                                                                                       «Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»
                                                                          (Աստվածընկալ վանքի արձանագրություններից,Արագածոտն)

                                              

  
Անցողիկ է ամենայն, ասես հիրավի ունայնություն ունայնությանց...     
   Անցնում են մահկանացուները, հանճարները, ազգերը, իրադարձությունները: Ոմանք հետքեր են թողնում պատմության մեջ, մշակույթում, մեր և մարդկության հիշողության մեջ թե նոոսֆերա-ներոլորտում, այլք փորձում են ետմահու փոքր-ինչ ավելի գոյատևել ի դեմս քիչ թե շատ կայուն դամբարանների, կոթողների, տաճարների, բուրգերի և անգամ ավերումների: Մինչդեռ հանճարներն հավերժանում են իրենց աննյութական արարչագործությամբ և գլուխգործոցներով, երբեմն «ծնվելով» հենց ետմահու: Մնացյալը փոշիանում են անհետ, ասես երբեք գոյություն չեն ունեցել, իսկ հաճախ՝ կողոպտված, անտեսված, անարդարորեն ստվերված ու մոռացված: Սակայն, երբեմն ճշմարտությունն ու անթեղված արժեքները վեր են հառնում հնագիտական թե հոգևոր ստրատիգրաֆիական շերտերից, ինչպես որոշ անհատների, ողջ ազգերի ու մշակույթների պարագաներում: Այդպես, շումերները անհետացումից 4-5 հազարամյակներ հետո «վերակենդանացան» ու հավերժացան համամարդկային քաղաքակրթության մեջ ներդրած իրեն անուրանալի ավանդով, այլք բացահայտվում են՝ անսպասելիորեն երևակելով բոլորովին այլ մեկ եղելություն:
     Այդ է նաև հայոց պարագան, առնվազը իրենց 12000 ծագումնաբանությամբ, մշակութային ավանդով և երբեմնի գերհանճարեղ Է-ԷՈՒԹՅԱՄԲ (դրա տիեզերաբանական և աշխարհացունց բուն էությունը այլ առիթներով, ունակ կուրացնելու աշխարհի ամենապայծառ ուղեղները...):  


      Մուսա լեռան հարևանությամբ Վաքըֆլը Թուրքիայի վերջին, շարունակաբար դատարկվող և անհետացման դատապարտված հայկական գյուղ է, ընդամենը 135 շունչ բնակչությամբ: Այսուհանդերձ, շեն տնտեսությամբ և նորոգված եկեղեցով: Նրա ճակատին եռանկյան մեջ հայտնվել է  առեղծվածային «Է» տառով մի քարաբեկոր նախորդ շինություններից:
       Եվ կենտ այդ քարը ինքին մեծագույն խորհուրդ ունի:  

     -Նախ, այն հաստատում է, որ դիցական «Է» տառն ու աստվածությունը համատարած էր առավելաբար Արևմտյան Հայաստանում, որն էլ Վանա ծովի ընդարձակ ավազանում եղել է բուն Հայքի բնօրրանը: Կապված ջրային տարերքի և միջագետքային իմաստության Էա-Հայա ծովաստծո հետ, այն հիմնականում այստեղից է համասփռվել ամենուր, այդ թվում դեպի Միջագետք, իսկ շատ ավելի ուշ, հայ համայնքների զանգվածային տեղաշարժերի հետ՝  դեպի արևմտյան Անատոլիա, հարատևելով պոլսահայ ավանդույթներում (Նկ 1a,b,c,d,e ):







Նկ.1a










b.







c.
      





         
       d.  







 e.
 
   Նկ.1: a). «Է» տառը  արևմտահայ եկեղեցիներից մեկի ճակատին (19-րդ դ.): b) «Է» նշանագիրը կրող հինավուրց տապաքարերի հավաքածու Ստամբուլի  հայկ. Բալըկլը գերեզմանատան կենտրոնում: 
c). Այդ տապանաքարերից մեկը, ստորև «1269 մայիս» թվագրությամբ: d). «Է» տառը Պարոն Ն.-ի ժամանակակից առանձնատան մուտքի սնարին ( Հինալի կղզի Մարմարա ծովում ):    
e). «Է» տառը «Հայր Մեր» աղոթապաստառին, ստամբուլահայ ընտանիքներից մեկում:
                --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

     - Նշյալ քարի վերահայտնությունը Վաքըֆըլի համեմատաբար նորակառույց եկեղեցում սրբազան «Է»  աստվածության «կոլեկտիվ ենթագիտակցության» մեջ և ավանդույթներում սերնդական հարատևումն է, թեև այլերի պես մոռացվել է դրա բուն իմաստը: Այսուհանդերձ, այդ վերահառնել է հայ մի շարք մտածողների և հանճարների գիտակցության մեջ, ինչպես օրինակ 19-ամյա Դ.Վարուժանի (http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_100107_E%20tar.htm ), Գ. Նժդեհի, երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի և ի վերջո ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի աշխարհայացքում:
 







       Նկ. 2a   






b. 






c.
 
Նկ.2: a). Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի տապանաքարը` արեգակնային խաչին դաջված սրբազան «Է» նշանագրով (1994 թ.):  b). «Է» տառը  հավերժության  սկավառակի կենտրոնում, դաջված լոսանջելեսյան ոմն գաղափարակցի կրծքավանդակին:  c). Արեգակնային սկավառակին դաջված սրբազան «Է» տառը Բաթումի «Սրբ. Փրկիչ» եկեղեցու սնարին (այդ ևս Էության ազդեցությամբ: Ավելին տե՛ս. «Դելփյան E'I առեղծվածի տարրալուծումը» ակնարկում.  www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Delphic%20E'i.htm
և «Է-ի առեղծվածը» տեսաշարում. www.eutyun.org/S/MM/V/MystOfE.htm ):
                         -------------------------------------------------------------------------------------------------------------------------

    -
Ըստ էության այն հանդիսանում է ամենայնի, Տիեզերքի և մասնավորպես հայոց հնարավոր վերածննդյան բանալին: Հնարավոր, զի բավարար չէ երկրի թե ազգային ներոլորտի ընդերքում գանձարան ունենալը, հարկ են նաև գիտակցություն և այդ օգտագործելու ունակություն:

   -  Ձուկ (Քրիստոս) դարաշրջանին հաջորդած Ջրհոս դարաշրջանը և ընթացիկ այս հազարամյակը միանշանակ լինելու է ԷՈՒԹԵՆԱԿԱՆ: Դրան են տանում գիտական և փիլիսոփսյական բոլոր պրպտումները, բացահայտումները և հոգևոր էվոլյուցիան: Առավել ևս, որ Քրիստոսը նույնպես խոստացել էր  «յայտնապէս Հօր մասին պատմել»
2, ով ոչ այլ ոք է, քան՝  նախաստեղծ Բանը, իմա՝  նույն Է-ԷՈՒԹՅՈՒՆԸ  կամ Հայր Աստվածը (տե՛ս «Ո՞վ է Քրիստոսի Հայրը» տեսաշարը.  https://www.youtube.com/watch?v=ng1GcivRqCk   )...
  
   - Առավել ևս, որ հայերենում էանալ նշանակում է «ի բնէ լինել» և «Հոր նման դառնալ»: Եվ երիցս առավել, որ ըստ էիզմի հավերժանում են ոչ թե մարմինն ու նյութական աշխարհը՝  այլ հոգին, հոգևոր գոյացություն հավաքական ազգը, նոոսֆերա-ներոլորտը, հակվելով վերադառնալ նախաստեղծ Եզակիություն-գերԷություն կամ եթե կուզեք՝ առ Հայր Աստված: Իսկ թե ինչպե՞ս, այդ արդեն էիզմի Խորհուրդ Խորինի խոհ-անոցից է...

- Իսկ եթե մինչ այդ, ի ցավ մեզ, հայերն անհետանան, ապա ի շահ մարդկության և հանճարեղ նախնյաց փառքի, գոնե այդ
                                                      
       ԳԻՐԸ ԿՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ...

   
Այսինքն այն՝ ինչը ցայսօր արել են նվիրյալ մի խումբ հավատավորներ, ավագ սերնդի փոխանցիկ կայծերի վերարծարծմամբ ընդամենը քառորդ դարում զգալիորեն վերափոխելով ազգային ինքնագիտակցությունը ( հայոց արիական և 12000 ամյա ծագումնաբանություն, ազգաբանական և գաղափարաբանական հիմնադրույթներ, ևն), մասնավորապես Է-Էության վերարծարծումներով (Նկ. 2 a,b,c, ավելին՝ վերոնշյալ հղմամբ և այլուր ) և հատկապես Էություն-էիզմ ուսմունքի երկնումով: Արցախից հետո միակ ձեռքբերումը վերջին քառորդ դարում, ի տարբերություն դրա՝ առանց վերակորցնելու, ավելին՝ անսահմանորեն ընդլայնելու, խորացնելու, ազգային կայացման, էացման և հավերժացման հեռանկարով:    
    Եվ այդ ի հեճուկս բթամիտ ու ծախու իշխանությունների, մասոնացած կղերականության, տնտեսա-քաղաքականացած եկեղեցու, մտավորական միջակության, օտարամետ շրջանակների ու անտարբեր զանգվածների: Իսկ այդքանի հետ նաև հայրենիքից մեր վտարմամբ և «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի արգելափակմամբ: Մեկ խոսքով, ազգ-ներաշխարհի հանցագործ ոչնչացմամբ...  
   Արդ, միանգամյան ակնհայտ է, որ նույնը շարունակվելու է առաջիկա առնվազը տասնամյակներում: Ուստի, սրբազան այդ առաքելությունը մնում է միմիայն սակավաթիվ «սրբազան խենթերի» և արթմնի որոշ շրջանակների հանձնառությանը:   
          Բայց մի՞թե այդպես չի եղել ցայսօր և մի՞թե չենք գոյատևել միմիայն դրա շնորհիվ:
          Մնացյալը կեցություն է, առօրեական եռուզեռ ու դիալեկտիկական գործընթաց:
          Մնացյալը անցողիկ է և հաճախ հիրավի ունայնություն ունայնությանց...

                                 
Մինչդեռ, հարատևում և հավերժանում են միմիայն էականներն ու էությունները 3:
 
   

  1 Այն հանգամանքը, որ այս արձանագրությանը անդրադարձել են բազմից որպես նաև խորագիր կամ բնաբան, դրա տիեզերական խորին խորհրդի արտացոլանքն է, թեև այդ ընկալվում է բնազդով կամ կենսափորձով,  բայց ոչ իր բուն տիեզերական էությամբ, ինչպես շատ սկզբունքներ և օրինաչափություններ...
  2 «Այս բաները առակներով խօսեցի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսիմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ» (Ավետարան ըստ Հովհաննու, ԺԸ, 36-37, և «Ես յաղթեցի աշխարհին», ԺԶ-25):
  3 « ...Տեսանելիները ժամանակաւոր են` անտեսանելիները` յաւիտենական (երևույթները և էությունները: Ծ.Մ.)» (Պողոս առաքեալ: Բ Կորնթ. Դ, 16-18: «Հակադրութիւն տեսանելիի եւ անտեսանելիի»):
   Հիրավի տեսանելի են նյութը և երևույթները, էներգիան և ինֆորմացիաները՝ անտեսանելի, էությունները՝ երիցս առավել և հաճախ անգամ անըմբռնելի...


      Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                                               Մարսել,12.12.2014 թ.