|
Aion: Tower of Eternity (PC)
(
փնտրել Google-ի վրա
) |
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
16/05.2009թ. |
ԱՅՈՆ.
ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ |
Շրջանառության մեջ է ԱՅՈՆ. ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ
խորագրով (AION: Tower of Eternity) և գեղեցիկ
պատկերավորմամբ էլէկտրոնային նոր մի խաղ: Հեքիաթային սյուժեն
դասական է, չարի և բարու հավերժ հակամարտությունը, ճշմարտի,
վեհության և առաքինությունների վերջնական հաղթանակի և հավերժության
տեսլականով: Տվյալ դեպքում այդ տեղի է ունենում երևակայական
Աստրեյա մոլորակի վրա, ի դեմս Ելիսեյյան և Ասմոդեյյան հակընդդեմ
խմբավորումների, որոնց ընդհանուր թշնամիներն են Բալորները:
Անվանումները դիցական են, վերցված առաջավորասիական
ավանդապատումներից
1,
մեզ առանձնապես հետաքրքրող Այոնը` նույնպես:
1
Աստրեյա - Զևսի դուստրը,
արդարության դիցուհին, որը Ոսկե դարում ապրել է
երջանիկների մեջ, իսկ բարքերի ապականումից հետո համբարձվել
երկինք և իբր դարձել Կույս համաստեղությունը:
Ելիսեյ (Էլիշ-“Աստված
օգնեց”, քանանական անվանում, որն հանդիպում է Ք.ա. 2-րդ հզ
սեպագրերում) - Աստվածաշնչյան պատումներում հրաշագործ ու
բարեպաշտ մարգարե, որը հրեական արքաններին օգնում էր
սիրիացիների և Ահավա տան թշնամիների դեմ պատերազմում
(նախաիսրայելյան թագավորություն, հմմտ.
Ահայա-Ահիյավա նախահունական ցեղեր...): Այս
ավանդույթներում տեսաբանները գրանցել են պատմական որոշ
արձագանքներ: Աղերս է ակնկալվում նաև հուն.
Էլիսիոն-Ելիսեյյան դաշտեր անդրաշխարհյան երանելի
դրախտ-կղզիների հետ (որտեղից Փարիզյան հայտնի բուլվարի
անվանումը): Ավանդույթները վստահաբար ունեցել են ընդհանուր
ակունք:
Ասմոդեյ - Հուդայական
ասույթներում դիվային, անկանխատեսելի գոյ` բայց ոչ
անպատճառ չար, որն այդուհանդերձ հանդես է գալիս աստծո
կողմից սահմանված ամուսնական կանոնակարգի դեմ:
Բալոր - Անմիջականորեն
անհայտ կերպար, որն աղերս է ակնկալում արևմտասեմ. Բաալ
տարերքի, իսկ հուդայական ավանդույթներում Բեորա
այլացեղային դիցակերպարի հետ, ամենայն հավանակաությամբ նաև
միջագետքային
Բել-Բալու աստվածության ( աքքադ. Բալու-”տեր”, որտեղից
Բաբելոն - ”Աստծո դուռ”: Հմմտ. նաև Հայկ և Բելի առասպելը): |
Այոնը
արևմտասեմական դիցարանում նախաստեղծ Քամու դուստրն է (
քաոսի օդային տարբերակը, եղբայրը`
Պրոտոգոն-Առաջնածին
), հուն. դիցարանում` Aion-Էոնը
մարմնավորում է ժամանակն ու հավերժությունը (
-on հուն.
վերջածանցով և ai-e լծորդմամբ, ինչպես հայ.
այրել-էրել, այգի-էգ
... ),
գնոստիկական
պատկերացումներում
ներկայացնում է բացարձակ Աստծո մեկ հատկանիշը (
Էոնների ամբողջությունը`
Պլերոմա-խտություն
), այնուների դիցարանում` Աիոյնա
արարիչ աստվածը (
Այնու-ուռի, այնուների
տոտեմը, հմմտ. խեթ.
GISeya
- Կենաց ծառ
), Հովհաննու ավետարանում`
Այենոն տեղամասը, որտեղ էլ կնքում էր Էոն- Օհան –
Հովհաննես Մկրտիչը, “որովհետեւ այնտեղ ջրեր շատ կային”
(գլխ.Գ, 23-24):
Սակայն այս բոլորի նախատիպը
հնագույն, Առաջավոր Ասիայում համատարած և դրանից արտազեղված, մեզ
արդեն բավականին ծանոթ ԱՅ-ԱՅԱ նախամայրն է
(որտեղից էլ երկրագործ-լուսնային հայ
ինքնանվանումը, արևապաշտության անցման հետ Արման-Արմեն ցեղանվան
զուգահեռմամբ), որն հայրիշխանություն շրջանում վերաճում է
Հայա-Էյա-Էա իմաստության, տիեզերածովի և Մե
էություն-զորությունների տիրակալ, ձկնակերպ աստվածության: Իսկ այն
ոչ այլ ոք է` քան հայոց հնագույն և ցայսօր հայ առաքելական
եկեղեցում հարատևող Է-ԷՈՒԹՅՈՒՆ
գերաստվածությունը:
Նկ.
a). Մեծամորյան
«երրորդություն»: Կենտրոնում
երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է, աջից` «չորս քամիների
վարդյակը», ձախից` Էա-Հայա տիեզերաջրերի աստծո «Է»
գաղափարագիրը (
Ք.ա. 3-րդ հզ
):
Նկ. b). Ձախից` Էա-Հայա
ծովաստվածը ձկներով, աջից` նրա երկդեմ Իսիմուդ դեսպանը`
երկվության և հակադիր սկզբունքների մարմնավորումը, (
հատված աքքադ. կնքադրոշմից, Ք.ա. 3-րդ հզ
2-րդ կես ):
Նկ. c). Կաթողիկոսական
գավազան: Վերևում, եռանկյունի-տիեզերալեռան մեջ` Է
գերատվածությունը որպես Հայր Աստված, ներքևում Կենաց Ծառ
խորհրդանշող գավազանի աջ ու ձախ կողմերում` նույնպես
երկվության և հակադիր սկզբունքներ մարմնավորող օձեր (
Թիֆլիս, 19-րդ դ., այժմ Էջմիածնի թանգարան
):
Նկ. d). Կ. Գ. Յունգի Aion
հատորի շապիկը երկվություն-հակադրություն խորհրդանշող
զույգ ձկների պատկերմամբ, որով սկսվում և ավարտվում է
կենդանաշրջանի մեկ շրջապտույտը: |
Այոն-Էոնին
բազմիցս հիշատակում է Կ.Գ. Յունգը իր հենց “Այոն”
ֆենոմենոլոգիական մենագրության մեջ, նվիրված անձի անհատականության
ինքն-էությանը (
իր-իրեն, երրորդ դեմքի անձնական դերանուն, լատ.
se, ֆրանս. soi, հմմտ. Սպինոզայի causa sui-ինքնապատճառ-էություն ):
Եվ որքան էլ մեծ տեսաբանը Այոն-Էոնի նախատիպը համարում էր
բաբելական Օհան ձկնակերպ աստվածը, այսուհանդերձ կատարում է դիպուկ
դիտարկումներ նրա հետ առնչվող երկվության, Ձուկ կենդանակերպի
(հակադիր ձկներ) և դարաշրջանի (Քրիստոսից հետո մինչև նոր սկսվող
Ջրհոս դարաշրջանը), Քրիստոսի և Անտիքրիստոսի, ըստ դաոսիզմի
համադրման ձգտող Յին-Յան սկզբունքների, մեկ խոսքով
“հակադրությունների պայքարի ու միասնության”դիալեկտիական օրենքի
տարբեր դրսևորումների հիշատակմամբ, որոնք անթեղված են նաև
համամարդկային “կոլեկտիվ ենթագիտակցության” և անհատական մեր
ներաշխարհի ընդերքում, հանդիսանալով մեր Soi-ինքնության էությունը,
ավելի ստույգ` բաղադրիչներից մեկը:
Իրականում մինչև բաբելական Օհանը ( “Սասնա Ծռեր” տիեզերավեպում
ամպրոպային Ձենով Օհանը ... ) է-Էա
ջրաստվածությունը հայտնվում է
մեծամորյան հայտնի ծայռագրում (Նկ.a), երկվության իմաստավորմամբ և
ի դեմս իր Իսիմուդ երկդիմի դեսպանի` շումերա-աքքադական
ավանդույթներում (Նկ.b),, մինչև հայ առաքելական եկեղեցու
ատրիբուտներում (Նկ.c), և իհարկե նշյալ ԱՅՈՆ. ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ
ԱՇՏԱՐԱԿԸ էլեկտրոնային խաղում, թեև աստվածաշնչյան “ներշնչմամբ”:
Եվ մեր ակնարկը բոլորովին էլ նշյալ հանգամանքները չեն` այլ հենց
“կոլեկտիվ ենթագիտակցության” ընդերքում անթեղված երբեմնի
ավանդույթները, դրանցի իմաստաբանական դրսևորումները, վերաճն ու
ինքնաբերաբար վերառումները, որպես արդեն համամարդկային
սեփականություն, թեև դրանց բուն հեղինակների անհայտությամբ կամ
անտեսմամբ ...
Այս օրինակը բերվեց էիզմ-Էություն ուսմունքի թե’ ծագումնաբանական և
թե’ էվոլյուցիոն ուղիները ակներև դարձնալու համար, միաժամանակ
ներկայացնելով թե ինչպիսի “ստրատիգրաֆիական” խորունկ շերտերը է
պարունակում ակնհայտ իրականությունը` սկսյալ մանկական խաղից,
անցնելով գիտական տեսությունները, հավատամքային համակարգերը, մինչև
դժվարամատչելի, բայց “զուլալ” իմաստությունները: Եվ եթե ծառն ամուր
ու կենսունակ է իր ամատներով, անհատները` իրենց ժառանգական
հատկանիշներով ու ինքնությամբ, ապա ազգերն ու ժողովուրդները` իրենց
անթեղված կենսափորձով, ավանդույթներով, հավելվող որակներով ու
առանձնահատկություններով, եթե իհարկե նրանց հոգևոր անդաստանը չի
խոպանվել:
Համաշխարհային խմորումներին դիմակայելու և կայանալու համար հայերը
նույնպես “արմատներ պեղելու և օդափոխելու” խիստ անհրաժեշտությունն
ունեն, ինչը ի սկզբանե եղել է Էություն Ազգային Իմաստության Տաճարի
նպատակներից մեկը, այս տարվա
“Ամանորյա ու ամենօրյա խոհեր ու
խորհուրդը” , և ... կից լուսանկարում արտահայտված գոնե
խորհրդանշական իրողությունը:
Հայաստանում Եվրոպական շարժման գրասենյակի մուտքին, զուգակից ԵՄ
դրոշին, այդ շարժման խորհրդանիշն է` “Տիեզերական աղետը”
Շենգավիթում պեղված քրեղանի վրա (Ք.ա. 3-րդ հզ, տե’ս ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ,
էջ 126, աղ. IV,
այստեղ` “Զիգֆրիդ-ARMENIUS?”, Նկ.3a.: Լուսանկարը`
Հայաստանին վերաբերող EuroNews ռեպորտաժից): Այն ընտրված է շատ
դիպուկ, ինքնին անչափ խորախորհուրդ է և նույնքան գովելի: Բայց
որքան ավելի բարեբեր կլիներ, եթե արևմտյան քաղաքակրթության հետ
ավելի ու ավելի շփվող մեր երիտասարդությունը ներկայացներ նաև դրա և
դեռ մոռացյալ այդքան խորհուրդների իմաստաբանությունը, իսկ ավելին`
սնվեր այդ հարուստ ժառանգությամբ, ինչպես քաղաքակիրթ հենց
եվրոպական ժողովուրդները: Այս դեպքում հայ երիտասարդները նրանց
անչափ շատ ասելիք կունենային հնդեվրոպական հանուր
ծագումնաբանության ու նախամշակույթի վերաբերյալ, այդու էլ
մերձեցման և ինքնահաստատման կռվաններ:
“Մենք վառելահումք չունենք` բայց ունենք գաղափարներ”-ասում է
ֆրանսիացին: Հայը կարող էր ասել` նաև ընդերային անսպառ հոգեհումք,
որը հնարավոր է շահագործել թե’ ներհայեցությամբ, արդ նաև թե’
նեյրոգիտական հիմուքներով ու միջոցներով ...
Ցայսօր Էությունը այլ բան չի պեղել, այլ բան չի հորդորել, այլ բան
չի կենսագործել, որի ծլարձակումներն են ծագումնաբանական,
հայագիտական թե գաղափարական այդքան արծարծումները, նմանակումներն
ու խմորումները, իսկ անուղղակիորեն` նաև Հայաստանում Եվրոպական
շարժման հենց այս խորհրդանիշը ...
Արտառոց հրաշքներ չկան, իսկ եթե այդուհանդերձ կան, ապա այնքան`
որքան հրաշք կա բույսերի վերընձյուղման, անվերջ արևածագերի և
մշտնջենական այս գոյաշրջանառության մեջ, եթե իհարկե տվյալ
գոյաձևերը չեն սպառվել:
|
Ալեքսանդր Արորդի Վարպետյան |
Մարսել, 2 մայիսի 2009 թ. |
|
|
|
|