|
|
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ
18/02.2012թ.
|
|
|
|
|
«ԱԼ» ՁՆԾԱՂԻԿՆԵՐ
Իծագծերը այծերին չեն վերաբերում: |
|
|
|
Անմիջապես
հիմնադրման օրվանից ի վեր, «ԷՈՒԹՅԱՆ»
գաղափարները շարունակում են ծլարձակել թեՙ հայ և թեՙ
համամարդկային գիտակցության անդաստաններում:
Համամարդկային` երրորդ հազարմայակի, Ջրհոս դարաշրջանի,
«տիեզերական գարնան» և մեզանից անկախաբար, պարզապես
գիտական ամենատարբեր բացահայտումների բնականոն բերումով:
Հայ անդաստանում` մասամբ այդ, բայց մեծամասամբ
«ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարի ճառագմամբ:
Դրա ընթացիկ ծլարձակումներից են Ռուսաստանում Է-Ազգային
Իմաստության դպրոցների կազմավորումները, Մոսկվայում, Սանկտ
Պետերբուրգում, Ուլյանովսկում և` ըստ ծրագրի, հավանաբար
նաև այլուր (
http://dproc.ru/Ազգային-իմաստության-դպրոց/#comment-157
):
Այս ֆենոմենը արծարծել ենք բազմիցս: Սակայն
մասնակիորեն և մակերեսորեն: Ըստ այդմ, այդ գործընթացը իր
ամբողջությամբ ու խորությամբ չի ընկալվել, հաճախ էլ
ընդունվել է որպես ինքնագովազդ, խուսափելով անգամ մեր
անչափ
«բանիմաց» մշակութաբանների
տեսադաշտից: Մինչ վաղ թե ուշ անխուսափելի այդ օրը, որոշ
դիտարկումներ անելու միտումով, ինչպես նաև հավատավորների
ու հետաքրքրվող ոմանց համար, ավելորդ չէր լինի թռուցիկ
հիշատակել
«ձնծաղիկների» ամփոփ մի վիճակագրություն:
Հենց 1990 թվից` այսինքն
«ԷՈՒԹՅԱՆ»
հիմնադրումից սկսյալ, սունկերի պես անճեցին նմանատիպ
ծրագրով ու նպատակներով տարբեր կազմակերպություններ,
ինչպես.
- «ԷՈՒԹՅԱՆ»
առանձնացումից հետո
«Որոնում» կենտրոնը
բացեց
հենց
«Eutiun»
անվանմամբ
ինչ-որ
գիտահետազոտական
հաստատություն, իսկ դրա
«չեկիստ»
տնօրենը տրվեց նմանատիպ աշխատանքներին
(տե’ս
http://www.iatp.am/hayknet/euti-e.htm,
և
http://www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm...):
- Ազգային և ռազմավարական
հետազոտությունների հայկական կենտրոնը
(1993 թ.):
- Պետական
մակարդակով` 1995թ.
Հումանիտար հետազոտությունների
հայկական կենտրոնը
( ՀՀՇ): Այն
ունեցավ միայն մեկ հրատարակությունը.` նույն
մեր «Ինքնություն» խորագրով (1995 թ.), մոտավոր
բովանդակությամբ ու կազմավորմամբ:
- Ապա,
«Էություն և ապագա»
հասարակական կազմակերպությունը (ունեցավ կարճատև
կյանք):
- 1993 թ. Աբովյանի ՀԱՑԴ-ը (Հայ
Արիական Ցեղապաշտական Դաշինք, ավելի ուշ` ՀԱԲ, ապա` ՀԱՄ),
ամբողջովին
«ԷՈՒԹՅԱՆ»
հիմունքներով, թեև անչափ պարզական:
- Ավելի ուշ` «Արարատ» ռազմավարագիտական
կենտրոնը:
- Ոչ վաղ անցյալում`
ռուսախոս այլ մեկ «Eutyun»
կայքը
(http://eutyun.com…):
-
Հայաստանում և Արցախում
«Ինստիտուտ»
անվանված ուրույն «Կենտրոն» ստեղծելու ծրագիրը, որը որպես
Հայաստանի երիտասարդական պետ -հասարակական պատվիրակություն, 28-29
հոկտեմբերի
1999 թ.,
Մինսկում կայացած,
ԱՊՀ երկրների Երիտասարդական կազմակերպությունների կոնգրեսին ներկայացրեց
զեկույց, ամբողջովին «ԷՈՒԹՅԱՆ» հիմնադրույթներով ( տեՙս
http://www.eutyun.org/S/E/X/X/X-7.htm,
«Ազգային փրկության ծրագիր»):
-
Իսկ
26.04.2000 թ. ՀՀ ԳԱԱ նախագահության սրահում «հայարիական
ուժերի» և ակադեմիայի
նախաձեռնությամբ տեղի ունեցավ արտառոց մի միջոցառում`
«Արիականության անցյալը-ներկան-
ապագան» խորագրով գիտա-պատմամշակութային առաջին
գիտաժողովը (միայն վերջին
պահին
Ա.
Վարպետյանը
հրավիրվեց
և որպես «հայարիականության
հայր»
նրան
ողջույնի
խոսք «շնորհվեց»
ոմանց
համառությամբ…
(
տե’ս
www.eutyun.org/S/E/GN/HayocArXnd.htm ):
-
Արիականության, միհրականության և ընդհանրապես
«հեթանոսական»
մշակույթի վերաբերյալ նորօրյա
հետազոտությունները ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում
(Գ.Վարդումյանը, Ե. Մարգարյան և այլք ):
-
«Էություն»
գիտա-մշակութային
կենտրոնը
( Երևան, 2007թ.,
http://www.eutyun.org/S/E/ZT/ZT_080122_
VoxbAprKochMer.htm,
http://www.eutyun.org/S/MM/1/HUDA.htm )
26.04.2000 թ., ՀՀ ԳԱԱ նախագահության սրահում «Արիականության անցյալը-ներկան-ապագան»
խորագրով գիտա-պատմամշակութային առաջին
գիտաժողովից հետո:
Այստեղ են հայագիտության արդի համարյա բոլոր
«առաջատարները»,
որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ներշնչվել են Էության
գաղափարներից, ոմանք
պարզապես դարձել դրանց երախտամոռ և ուրացող կրողները...
-------------------------------
Պակաս չեն նույն թեքումով, բայց տարբեր երկրներում
ու տարբեր լեզուներով ստեղծված հայկական կայքերը, ինչպես
նաև Է տառի խորհրդանշմամբ բազմաթիվ կայքեր թե
գեղարվեստական նորօրյա գործեր ( ներառյալ գրական, չափածո
թե արձակ).
- Անգլերեն http://www.armenianhighland.com/ կայքը (ԱՄՆ):
- Ռուսախոս «Eutyun»-
http://eutyun.com
կայքը (ՌԴ?
), և այլք:
Այսքանի
հետ քիչ չեն` եթե ոչ շատ ավելի, նույն թեմայով
հրատարակություններ և իբր անկախ «տեսություններ», ինչպես.
-
«Է Արար» (Ա. Շահնազարյան, 1992թ.),
-
«Արիական իմաստություն» (Է. Խուրշուդյան,1997 թ.),
-
«Հայ-Արի»(պարբերական 2000 թվից):
-
«Ազգային
անվտանգության գաղափարախոսություն» (Երևան 2002թ.,
www.eutyun.org/S/Ashx/Hurut.htm):
-
«Հայերը
և
հին
Հայաստանը»
( Պ. Հերունի, Երևան 2004 թ.);
-
«The
Genesis of the Civilization»
(Գարեգին Տիգրան, Դանիա,
www.eutyun.org/S/TxAdz/Ps/KarekinDickran_
SunGodAr_101230_En.htm,
www.eutyun.org/S/VL/EaAs/EaAs_Reflexion-GenCiv-KD.htm
Այսքանը միայն հիշատակման
կարգով: Զի, անչափ երկար պիտի լիներ թվարկել ներգործության
թե փոխառության բոլոր դեպքերը: Բավական է նշել ոչ միայն
հայարիականության` այլևս նաև հայոց 12000 -ամյա
ծագումանաբնության և ընդհանրապես հայագիտության
համատարածությունը: Վերջինս 2002թ. նույնիսկ
պաշտոնականացվեց,
«Էության» մերձակից,
վարչապետ Ա. Մարգարյանի կողմից
(www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm),
իսկ ավելի ուշ վարչապետ
Տ. Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Հայոց աշխարհ»
ծրագիրը` բավականին ծանծաղ, բայց համահունչ
«Էության»
նպատակներին և «Էականք-Ազգ և
նոր հազարամյակ» նախածրագրին:
Ցավոք,
նկատի առնելով հայ իրականության արդի բարոյահոգեբանական
իրավիճակը, շատ քչերն են հիշատակում ներշնչման թե
բանաքաղության աղբյուրները: Բացառության
կարգով մեզ թույլ ենք
տալիս մեջբերել մի քաղվածք պատմաբան, արիական և
ծագումնաբանական թեմաներով մի քանի աշխատությունների
հեղինակ Անժելա Տերյանի նամակից.
«Հարգելի
տիար
Ա.
Վարպետյան,
...Ձեզ
այստեղ
շատ-շատ
ենք
հիշում:
Շատ
վաղուց
ուզում
եմ
Ձեր
արածի
համար
շնորհակալություն
հայտնել
և
ասել.
դուք
մի
ամբողջ
սերունդ
եք
արթնացրել,
որոնց
մեջ
նաև
ես
եմ...
Ձեզ
մաղթում
եմ,
որ
շարունակեք
գրել
ու
շատ
գրել:
Չէ
ո՞ր
մի
քանի
հոգու
համար
չեք
գրում,
այլ
շատ-շատերի,
որոնք
սպասում
են
Ձեր
նոր
գրքերին:
Հաջողություն
ու
բարիք
եմ
ցանկանում
Ձեզ»:
Ա.
Տերյան
(Երևան,
14.12.2011թ.)
Մեր ժամանակներում այսքան ազնվություն և երախտագիտություն բոլորին տրված չէ, թեև ավելի կարևորը մնում է ինքնաճանաչման, ազգային ինքնագիտակցության և հանուր ոգե-գաղափարական հասունության, դանդաղ, մակերեսային և հաճախ շեղումներով թե շահարկումներով խմորումների պատմական իրողությունը:
Եվ ահա, դրանցի մեկն է ռուսահայ վերոնշյալ Ազգային Իմաստության Դպրոցը,իր բազմացող մասնաճյուղերով:
|
|
|
Красный
цвет — цвет династии Хайкидов. Армяне
любили
и обожествляли
этот
цвет,
как
редкий
в
природе.
Его наши предки получали от Вортан Кармира. Тайну
технологии они строго берегли. У всех царей из династии
Хайкидов флаг был красного цвета; на этом фоне был
изображен лев, а на спине у льва либо стоял Хайк, либо
изображалось Солнце. Поэтому для "Школы Национальной
Мудрости" красный — цвет нашего Рода, цвет первородства.
Крылатое Солнце. 16 лучей обозначают 16 армянских
губерний; 2 крыла символизируют время — развитие. Так
армяне изображали крылатое Солнце в период Куро-Аракской
культуры. Солнце — это источник света, тепла, энергии. У
каждого армянина в душе есть частица солнца, и ею он
клянется. И не напрасно наш народ называют Детьми Солнца
— символа сущности нашей нации. Восьмиконечная звезда на
диске — восемь сторон Армянского Мира (hАйоц
Ашхара). Символизирует безграничность — времени,
пространства и знания. Из этой безграничности мы черпаем
наши знания. Восьмиконечная звезда — оранжевого цвета,
который является цветом Армении. Ведь даже известно, что
все Армянские цари носили на плече накидку оранжевого
цвета.Буква "Э" — седьмая буква армянского алфавита,
означает имя Бога и символизирует армянское слово
"Эутюн" (Сущность, "Ес Айн Ем вор Э" "Азьм Есьм Сущий" —
Библия). Поскольку наша школа ищет мудрости, то нет на
свете мудрее Бога. Он — вершина Мудрости. И так как Бог
есть Свет — буква в белом цвете.
-----------------------------------------------------------------------------------------------
......Միայն կազմակերպության խորհրդանիշը, արեգակի թևավոր
սկավառակի և հայկ. Է տառի իրենց իսկ մեկնությամբ,
ներկայացնում են
«ԷՈՒԹՅՈՒՆ»
Ազգային Իմաստության Տաճարի
ոգին ու ելակետային հիմքերը, թեև այստեղ ևս աղբյուրների մասին
ակնարկ իսկ չկա: Նշենք նաև, որ իր հիմնական ծրագրերը
իրագործելուց և 2000թ.
«Ծննդոց-Այա»
կոթողային
մենագրության հրապարակումից հետո «Էությունը»
հայտարարել էր
հենց ոգե-գաղափարական դպրոցի
վերածվելու իր նպատակները:
Սակայն, հետաքրքրականը այլուր է:
Նույնիսկ խիստ ամփոփ հիշատակված պարագաներում
կազմակերպությունների մեծամասնությունը խորհրդամետ կամ
պարզապես ռուսամետ է: Իսկ այդ ի՞նչու:
Երևույթը կարող էր ունենալ մեկ քանի
բացատրություն:
- Նախ այն հանգամանքով, որ խորհրդային Հայաստանի վերջին
շրջանում` ինչպես
և այլ հանրապետություններում, ազգային ինքնությունն ու
ինքնագիտակցությունը բուռն զարգացում ապրեց: Ֆենոմենը
կարող է բացատրվել թերևս ապազգային
գաղափարախոսությամբ
հասարակարգերում ինքնության սուր պահանջարկով, ինչին էլ
նվիրված էր ՌԴ
ԳԱ
Էթնոլոգիայի
և
Մարդաբանության
ինստ-տի գիտաշխատող,
գիտ.
դոկտոր
Վ. Ա. Շնիրելմանի
քաղաքական
զեկույցը
հետխորհրդային
բոլոր հանրապետությունների վերաբերյալ… (http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm): Ֆենոմեն, որը
կանխատեսել էինք դեռևս 1982թ., մեր
«Արևորդյաց պարը» կինոսցենարում և համանուն քնարերգությունում, վերջինիս 6-րդ
գլուխը խորագրելով
«Կամուրջ անուրջաց»:
- Այլ մեկ և ոչ պակաս նշանակալից հանգամանքը վստահաբար ԽՍՀՄ-ից հետո
գլոբալիզացիայի վտանգն էր,
«լճացումից պրծած` ծովում
տարրալուծվելու» մտահոգությամբ:
- Երրորդ մեկ հանգամանքը պետք է
դիտել ոչ միայն խորհրդային ավանդույթի զելված իներցիան`
այլև հոգեբանական կապերը նախորդ իրականության հետ, հայոց
ամրագրված ռուսամետությունը և
Ռուսաստանի էթնո-քաղաքականությունը իր ազդեցության
գոտիներում (թեկուզ սոսկ ֆոլկլորի սահմաններում...):
- Այսքանի հետ կա նաև ևս մեկ, բավականին
խոսուն մի հանգամանք: Այդ դիալեկտիկական
աշխարհայացքի, գաղափարայնության և հոգևոր հասնություն
գործոնն էր: Վերջինս Արևմուտքում արտահայտվեց
tuning-անհատականացում հոսանքով և ազգային ինքնության
պահանջարկով, ինչպես փոքրամասնությունների և
էթնոմշակույթային աշխուժացման պարագաներում: Զի, նախ
հոգևոր հասունացումները տանում են անհատական ինքնության ու
ինքնագիտակցության, իսկ ընդհանրացումները միշտ էլ
ուղեկցվում են տարբերակումներով, էթնոսների պարագայում`
որպես ուծացման դեմ հակազդեցություն: Վկա ԽՍՀՄ-ի
փլուզումը, ոչ միայն տնտեսական` այլև ազատության և
անկախության ձգտումներով, ինչն անխուսափելիորեն առնչվում է
նաև հոգևոր և գիտակցական հասության հետ*:
Նկատի
առնելով այս
հանգամանքները,
ոՙչ
Արևմուտքը և
առավելապես ոՙչ
բազմաէթնիկ
Ռուսաստանը
անշառ
ֆոլկլորից
ավելին
բնականաբար չեն
հանդուրժելու,
ինչպես
չհանդուրժվեց
նույն
«Որոնում»
կենտրոնի
ակնկալիքներով
հիմնադրված,
բայց
ինքնորոշման
ձգտումներով
«ԷՈՒԹՅՈՒՆ»
Ազգային
Իմաստության
Տաճարը:
Զի,
անհանգստություն կար,
որ այդ
կարող է
շրջվել հենց
իրենց դեմ,
ԽՍՀՄ-ի
փլուզման այլ մեկ
տարբերակով:
Այդքանով,
առայժմ
կարող է
հանդուրժվել
ռուսահայ
Ազգային
Իմաստության
դպրոցը,
մինչդեռ
ռուսահայաստանում
«ԷՈՒԹՅՈՒՆ»
Ազգային
Իմաստության
Տաճարը և
մասնավորապես նրա
հիմնադիր ու
վտարանդի
նախագահ,
Ալեքսանդր
Արորդի
Վարպետյանը`
ոչ մի
դեպքում:
Մասամբ
դրանում է թեՙ նրան
հայրենիքից
վտարումը և թեՙ
գաղափարների
յուրացումը,
շեղումները,
շահարկումները և ամեն գնով նրան
մոռացության մեջ
թաղելու
ռազմավարությունը:
Բնականաար,
դրա
համար
օգտագործվում են
բարդույթավորված
հայոց
ամբիցիաներն ու
բարոյահոգեբանական խիստ ցածր
հատկանիշերը:
Այսուհանդերձ,
«ԷՈՒԹՅՈՒՆ»
գաղափարները
շարունակում և դեռ
շարունակելու են
առինքնել
ավելի ու
ավելի լայն
շրջանակներ,
թեև
առայժմ ոչ ոք
իր ողջ
ընդգրկմամբ չի
պատկերացնում
դրանց և
մասնավորապես
Էություն-էիզմ
ուսմունքի բուն
էությունը,
համամարդկային ու
պատմական
հեռանկարները:
Զի,
այդ է
ժամանակի ոգին,
դրան է
տանում
համամարդկային
էվոլյուցիան,
մինչդեռ
«ԷՈՒԹՅՈՒՆԸ»
անգամ
դրանից առաջ է
ընկել,
դեռ
ամբողջությամբ չի
բացել իր
խաղաքարտերը,
սակայն
գրանցել է իր
«գաղտնի» կամ հենց
«Ձիու
քայլը»:
|
Քայլ, որ Քուռկիկ
Ջալալու
ամբողջ մի
թռիչք արժե:
Անշուշտ,
ոչ հետևակայինների համար...
¡
¡
¡
* Հայոց պարագայում եթե եղավ ավագ և
արժանավոր մտավորականության նշանակալի զարթոնք և
գաղափարական գեներացիա,
ապա առավել բարգավաճեցին սիրողական
հայագիտությունը, վատթարագույնը` տգետ թե
կիսագրագետ շրջանակների կողմից
«ազգային գաղափարախոսության»
մոգոնումները
(մեկ օրինակ կից հղմամբ.
http://vahramargelcy.blogspot.com/2011/06/blog-post_29.),
որոնք հրամայական լուսավորության փոխարեն
առավել էին տխմարեցնում հասարակությունը, իսկ քիչ
թե շատ էրուդիտ շրջանակներին հիասթափեցնում
ազգային ու գաղափարական արժեքներից: Զի, ցանկացած
գաղափարախոսություն ակնկալում է որոշակի և
հիմնավոր աշխարհայացք: Այն էլ գիտության բուռն
բացահայտումների այս դարաշրջանում:
Հակառակ դեպքում դրանք անգամ հնգամյա
ծրագրեր չեն... |
|
|
|
|
|